Սահմանակից երկրներ
Ռուսական կապիտալը Ադրբեջանի տնտեսությունում
Հոդվածի նպատակն է բաց աղբյուրների հիման վրա պարզել, թե ռուսական որ ձեռնարկատիրական հաստատություններն են ներդրումներ իրականացնում Ադրբեջանում, մասամբ նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության տարբեր վայրերում։
Թուրքիա–Իրաք. կավարտվի՞ արդյոք ջրային հակամարտությունը
Գաղտնիք չէ, որ ջուրը ռազմավարական ռեսուրս է և ինքնին պետությունների անվտանգությանն առնչվող խնդիր։
«Անդրսևծովյան Էլեկտրական Մալուխ» ծրագրի էներգետիկ բաղադրիչը
Հոդվածը նվիրված է «Անդրսևծովյան Էլեկտրական Մալուխ» (ԱՍԾԷՄ) ծրագրի էներգետիկ բաղադրիչին։ Քննարկվում է ծրագրում լայնորեն կիրառվող «կանաչ» էներգիայի հասկացությունը։
Վրաց-թուրքական ռազմական համագործակցության զարգացումը, հեռանկարները
2020 թ. Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից, ինչպես նաև 2023-ին սեփական հայրենիքից արցախահայերի բռնի տեղահանումից հետո Հարավային Կովկասում կտրուկ փոխվել է ստատուս քվոն։
Թուրքիա. ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Անցյալ տարվա մայիսին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից 10 ամիս անց, սույն տարվա մարտի 31-ին Թուրքիայում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։
Հայաստանի և Վրաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականության բնապահպանական ասպեկտները
2024 թ. փետրվարի 28-ին ԱդրՀ Միլլի Մեջլիսի նիստում բնական ռեսուրսների, էներգետիկայի և էկոլոգիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սադիգ Գուրբանովը հայտարարել է, որ Կուր գետով Ադրբեջան մտնող ջրի մեծ մասը Վրաստանի և Հայաստանի կողմից աղտոտված է(3):
Թյուրքական գործոնը ՌԴ թյուրքախոս երկրամասերի նկատմամբ Անկարայի քաղաքականության համատեքստում
ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ոչ միայն կապեր հաստատեց նախկին խորհրդային թյուրքախոս հանրապետությունների հետ, այլև տարբեր մակարդակներում զարգացրեց հարաբերությունները ՌԴ-ի թյուրքախոս շրջանների հետ։
Ի. Ալիևի վարչակարգը վտանգում է սեփական երկրի բնապահպանությունը
2023 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը որոշում ընդունեց, որ Կլիմայի փոփոխության վերաբերյալ հերթական համաշխարհային համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։
Էրդողանի նոր քաղաքական կազմավորումը կամ ԱԶԿ-ի մասնաճյուղը Գերմանիայում
2024 թ. հունվարին հայտնի դարձավ, որ Գերմանիայում թուրքական համայնքը հիմնում է նոր քաղաքական կազմավորում, որը կոչվում է «Ժողովրդավարական դաշինք հանուն բազմազանության (կամ հավասարության) և զարթոնքի» (հապավումը՝ «DAVA»)։
Սերբիան հանդես եկավ ի պաշտպանություն Ադրբեջանի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սերբիայի 7 հոգուց բաղկացած պատվիրակության անդամները 02.05.2024 թ. նամակ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին, որով կոչ են արել վերջինիս չեղյալ համարել ԵԽԽՎ-ում ԱդրՀ պատվիրակության լիազորությունները վավերացումը մերժելու մասին բանաձևը։