Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ

Հասմիկ Մելիքսեթյան

2010–2014 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2014–2016 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրում

2016–2018 թթ. կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի Հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլալեզու մագիստրոսական ծրագրում՝ «Տարածաշրջանային հետազոտություններ», «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ։ 2013 թ.-ից աշխատել է www.razm.info  մասնագիտացված կայքում՝ որպես լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի, ադրբեջանական քարոզչության վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ է։

Հասմիկ Մելիքսեթյան

Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ
Քաղաքագետ, վերլուծաբան

Նորայր Դունամալյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, ավելի քան 15 գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ:

Նորայր Դունամալյան

Քաղաքագետ, վերլուծաբան
Ինժեներ-էներգետիկ, տ.գ.թ., ա.գ.ա

Արա Մարջանյան

ՀՀ-ում ՄԱԿ-ի ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), ինժեներ-էներգետիկ (Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, 1980 թ.), տեխնիկական գիտությունների թեկնածու (Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտ, 1987 թ.), ավագ գիտաշխատող (ԽՍՀՄ ԲԱԿ, 1989 թ.):

Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է ԱՄՆ-ի Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայում (NREL, Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ, 1993-94 թթ.): 2015-ից՝ Հայաստանում ԵՄ ազգային փորձագետ՝ տրանսպորտի հարցերով: 2017-ից՝ ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ: «21-րդ Դար» վերլուծական հանդեսի հիմնադիր խմբագիր (2003-06 թթ.)։ Եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, ապա՝ Հիմնադրամի փոխտնօրեն:

Արա Մարջանյան

Ինժեներ-էներգետիկ, տ.գ.թ., ա.գ.ա
Քաղաքագետ, սփյուռքագետ

Վահրամ Հովյան

1999–2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։

2006-2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակական գիտությունների ամբիոնում։

Վահրամ Հովյան

Քաղաքագետ, սփյուռքագետ
Արևելագետ, թյուրքագետ

Տարոն Հովհաննիսյան

2017 թ.-ին ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի մագիստրատուրան։

2014 թ.-ից որպես թյուրքագետ աշխատել է «Ռազմինֆո» վերլուծական կայքում, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Դասախոսում է Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում։ Թուրքիայի և Ադրբեջանի արդի քաղաքականության վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

Տարոն Հովհաննիսյան

Արևելագետ, թյուրքագետ
Արևելագետ, թուրքագետ

Արեստակես Սիմավորյան

2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում` որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։

2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

Արեստակես Սիմավորյան

Արևելագետ, թուրքագետ
Արևելագետ, արաբագետ

Կարեն Վերանյան

1996–2003 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժնում, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչում։

2004-2018 թթ. աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում` որպես ավագ փորձագետ, 2017 թ.-ից` Հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ 2018–2021 թթ. կատարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» ավագ փորձագետի պարտականությունները։ Հեղինակել է ավելի քան 350 տպագրված հոդվածներ, գրքեր: Գրքերի համահեղինակ է։

Կարեն Վերանյան

Արևելագետ, արաբագետ
Արևելագետ-իրանագետ

Ժաննա Վարդանյան

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի վերլուծաբան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ։

2013–2019 թթ․ սովորել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում։ 2016-2018թթ․ աշխատել է Razm.info մասնագիտացված կայքում։ 2016-ից մինչև օրս աշխատում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Ժաննա Վարդանյան

Արևելագետ-իրանագետ
Քաղաքագետ, վերլուծաբան

Հրանտ Մելիք-Շահնազարյան

2005 թ.-ից աշխատել է Հայաստանում գործող տարբեր վերլուծական կենտրոններում՝ որպես տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ։

2010-2018 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես ավագ փորձագետ։ 2015 թ.-ից ղեկավարում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը։ Երեք մենագրությունների, մոտ երկու տասնյակ գիտական և բազմաթիվ հետազոտական-վերլուծական հոդվածների հեղինակ է։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ, վերլուծաբան