Սահմանակից երկրներ
Գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» միջև
Բերվում են գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դասական (1980) և նորացված (2013) սահմանումները։ Աշխարհի «Պատերազմի և Խաղաղության» քարտեզի օրինակով դիտարկվում է «Հարավի» և «Հյուսիսի» դիմակայությունը, հաշվարկվում դրա «լարվածությունը»։
Վրաստանի՝ սպառազինություն արտադրելու ներուժը
Վրաստանում ռազմական արտադրությունը զարգանում է մի քանի փուլով։ Երկրի խորհրդային փորձը, հարուստ պատմություն ունեցող ավիագործարանը, ինչպես նաև մասնագետների առկայությունը հնարավորություն են տվել անկախացումից հետո քայլեր անել ոչ զրոյական կետից։
Իրանը՝ արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին
2024 թ. մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո նախագահի լիազորությունները 50-օրյա ժամկետով ստանձնեց նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։
Ինչու՞ է Անկարան առաջ մղում «երկու պետություն» մոդելի գաղափարը Պաղեստինի հարցում
Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակ տեղի ունեցող Պաղեստին–Իսրայել հակամարտությունը, որը ներկայումս սուր բնույթ է կրում և ընթանում բազմաթիվ զոհերով ու ավերածություններով, ստիպում է բազմաթիվ պետությունների խնդրին տալ վերջնական լուծում, ինչը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը։
Ռուսական կապիտալը Ադրբեջանի տնտեսությունում
Հոդվածի նպատակն է բաց աղբյուրների հիման վրա պարզել, թե ռուսական որ ձեռնարկատիրական հաստատություններն են ներդրումներ իրականացնում Ադրբեջանում, մասամբ նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության տարբեր վայրերում։
Թուրքիա–Իրաք. կավարտվի՞ արդյոք ջրային հակամարտությունը
Գաղտնիք չէ, որ ջուրը ռազմավարական ռեսուրս է և ինքնին պետությունների անվտանգությանն առնչվող խնդիր։
«Անդրսևծովյան Էլեկտրական Մալուխ» ծրագրի էներգետիկ բաղադրիչը
Հոդվածը նվիրված է «Անդրսևծովյան Էլեկտրական Մալուխ» (ԱՍԾԷՄ) ծրագրի էներգետիկ բաղադրիչին։ Քննարկվում է ծրագրում լայնորեն կիրառվող «կանաչ» էներգիայի հասկացությունը։
Վրաց-թուրքական ռազմական համագործակցության զարգացումը, հեռանկարները
2020 թ. Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից, ինչպես նաև 2023-ին սեփական հայրենիքից արցախահայերի բռնի տեղահանումից հետո Հարավային Կովկասում կտրուկ փոխվել է ստատուս քվոն։
Թուրքիա. ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Անցյալ տարվա մայիսին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից 10 ամիս անց, սույն տարվա մարտի 31-ին Թուրքիայում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։
Հայաստանի և Վրաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականության բնապահպանական ասպեկտները
2024 թ. փետրվարի 28-ին ԱդրՀ Միլլի Մեջլիսի նիստում բնական ռեսուրսների, էներգետիկայի և էկոլոգիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սադիգ Գուրբանովը հայտարարել է, որ Կուր գետով Ադրբեջան մտնող ջրի մեծ մասը Վրաստանի և Հայաստանի կողմից աղտոտված է(3):