ՄԵՐ ԹԻՄԸ

Էդուարդ Աթանեսյան

Կենտրոնի տնօրեն, գլխավոր խմբագիր

Պատմաբան-միջազգայնագետ, ք․գ․թ․

Մեկ մենագրության և տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ, նախկինում՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) գիտնական-վերլուծաբան: Աշխատել է ԼՂՀ ԱԳՆ-ում և Նախագահի աշխատակազմում, ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպանի գրասենյակում։ 2022 թ․ օգոստոսից` «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի տնօրեն։

Արմինե Նազարեթյան

Խմբագիր

Կենսաբան, գենետիկ, ՀՀ ԶՈՒ-ի պահեստազորի փոխգնդապետ

Բնապահպանական անվտանգության և կայուն զարգացման վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ, խմբագրել, թարգմանել  կազմել և հրատարակության է պատրաստել 30-ից ավելի գրքեր: ՀՀ ԶՈՒ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի տեխնիկական խմբագիր, տեխնիկական բաժնի պետ: ՀՀ Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով հանձնաժողովի գիտքարտուղար (2016-20), Հայաստանի Եվրոպական համալսարանի դասախոս:

Արեստակես Սիմավորյան

Ծրագրերի պատասխանատու

Արևելագետ, թուրքագետ

100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ։ 2008-2019 թթ.՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Հայագիտական կենտրոնի ղեկավար։ Գիտավերլուծական գործունեությամբ է զբաղվել նաև ՀՀ պետական և կրթական տարբեր հաստատություններում։

Բոգդան Աթանեսյան

Մեդիա դաշտի մշտադիտարկման պատասխանատու

Հրապարակախոս, վերլուծաբան, ռեժիսոր-վավերագիր

Ավելի քան 1000 հրապարակախոսական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստա-վավերագրական տեսաֆիլմերի հեղինակ: Աշխատել է «Հ1», «ԱՐ», «Երկիր-Մեդիա» հեռուստաալիքներում: Համագործակցել և թղթակցել է «Голос Армении»,  Aysor.am, Voskanapat, «Ազատ  Արցախ» և այլ պարբերականներում ու լրատվական կայքերում:

ԳԱՂԱՓԱՐԸ

Կենտրոնն իր մեջ կրում է երկու խորհուրդ՝ մեր արմատներն ու ներկան, անցյալի ընկալումներն ու արդի կյանքի պահանջները։
Սկսում ենք էպոսից, ըստ որի Հայրենի եզերք եկած Սանասարն ու Բաղդասարը տեսնում են, թե ինչպես է լեռներից իջնող մի ուժգին առվակ կտրում-անցնում մի մեծ գետի ամբողջ հոսանքը և շարունակում իր վազքը։ Զարմացած այդ ջրի զորությունից՝ եղբայրները գտնում են առվակի ակունքը և որոշում այդ սկզբնակետում հիմնել իրենց օջախը՝ Սասնա Տունը։ Գետը ճեղքած փոքր առվակն իբրև ինքնությունը պահպանելու ու պայքարելու խորհուրդ ընդունելով՝ բովանդակային առումով այն դիտարկում ենք նաև իբրև հապավում, որն իր մեջ է կրում Կենտրոնի գործունեության առաքելությունը՝ «Անվտանգային և ռազմավարական վերլուծությունների ազգային կենտրոն»՝ «ԱՌՎԱԿ»։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մենք դիտարկում ենք «ԱՌՎԱԿ»-ը իբրև ակադեմիական և վերլուծական տիրույթում գործող փորձագիտական հարթակ, որը ձգտելու է ներգրավել գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների և կազմակերպել բաց աղբյուրների հիման վրա ՀՀ, Արցախի և համայն հայության անվտանգային միջավայրին, ինչպես նաև՝ երկարաժամկետ ռազմավարական շահերին վերաբերող հիմնախնդիրների հետազոտություն։

Նպատակադրվել ենք նաև «ԱՌՎԱԿ»-ի շուրջ ձևավորել փորձագետների հանրություն, համագործակցել համախոհների հետ, կազմակերպել և անցկացնել Կենտրոնի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող թեմաների քննարկումներ։

Հեղինակներ ընտրելիս և հետազոտական խնդիրներ սահմանելիս առաջնորդվելու ենք անաչառության և ակադեմիական ազատության սկզբունքներով։

ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ