1990-ական թթ. սկզբին անկախ պետականության վերականգնումից ի վեր հայությանը բաժին ընկած փորձություններում Արցախի կորուստն ու դրան նախորդած և հաջորդած իրողությունները դարձան այն ծանրագույն մարտահրավերը, որը սասանեց հայության ազգային-պետական կյանքի և գաղափարախոսական ողջ հիմքերը:
2023 թ. հունվարի վերջին Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՆԱԵԿ, OPEC) առաջադրել է Մերձավոր Արևելքում նոր առևտրային ուղու ստեղծման նախագիծ՝ «Զարգացման ուղի» անվանմամբ։
Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի մշտական դաշնակիցն է և ցանկացած իրավիճակում հակադրվում է Հայաստանին՝ ի նպաստ իր դաշնակիցների։ Միաժամանակ, այն միջուկային պետություն է՝ ընկղմված իր ներքին ու արտաքին բազմաթիվ ճգնաժամերի մեջ։
30.10.2024-ին Միացյալ Նահանգների հայերի ամենամեծ լոբբիստական կազմակերպությունը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հայտարարեց, որ չի աջակցում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից և ոչ մեկին։
Դատելով Ադրբեջանի ղեկավարության վարքագծից, այդ երկիրը ձգտում է երկարաձգել բանակցային գործընթացը և անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետը։
14.10.2024 թ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունել է Ադրբեջանի պատվիրակությանը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Բանակցությունների բովանդակության վերաբերյալ կողմերի պաշտոնական հաղորդագրությունները տարբերվում են։