
ՀՀ, Արցախ, Սփյուռք
«Թուրքական եվրասիականության» և «ռուսական եվրասիականության» գաղափարախոսությունների համեմատական վերլուծությունը
Հոդվածում անդրադառնում ենք թուրքական եվրասիական գաղափարախոսության ծագմանը, հիմքերին, շրջանառվող հայեցակարգերին։ Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «եվրասիականության» դրսևորումներին։ Նույն համատեքստում ներկայացված են ռուսական եվրասիականության «դասական» և ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև գաղափարախոսության ազդեցության որոշ դրսևորումները ՌԴ արտաքին քաղաքականության վրա։
Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ որպես ճեղքվածք ՌԴ և ԱՄՆ/Արևմուտք գաղափարաբանական հավատամքներում
Այսօր աշխարհը կրկին համընդհանուր ցնցումների շեմին է, ինչի մասին ազդարարում է այն իրավիճակը որում շրջապատված և շրջափակման մեջ գտնվող մի բուռ մարդիկ են, որոնք, հավատարիմ մնալով իրենց արժեքներին և ավանդույթներին, ցանկանում են, ինչպես հազարամյակներ ի վեր, ազատ ապրել իրենց հողում:
Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը Մաս 1. ԱՄՆ/ՆԱՏՕ, ԽՍՀՄ/ՌԴ
Հոդվածում քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են միջուկային զենքին, հատկապես՝ տակտիկական միջուկային զենքին (ՏՄԶ), դրա դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանի ետխորհրդային աշխարհաքաղաքականության ձևավորման ու Հարավային Կովկասում ներկայումս ընթացող պրոցեսների զարգացման գործում:
ՀՀ-ը և «Անդրսևծովյան էլեկտրական մալուխ» ծրագիրը. աշխարհաքաղաքական ասպեկտ
2022 թ. դեկտեմբերի 17-ին Բուխարեստում կայացավ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Ադրբեջանի և ԵՄ ղեկավարների հանդիպում` նվիրված «Կանաչ էներգետիկայի (Green Energy) զարգացման և տեղափոխման գործում ռազմավարական համագործակցությանը» ։
Նախագահական ընտրությունները Թուրքիայում-2023
Թուրքիայի 2023 թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են լինելու երկրի համար։ Առաջիկա ընտրությունները արդեն իսկ զգալի ուշադրություն են գրավել ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում։ Փորձագիտական գնահատականներով սպասվում է կատաղի պայքար իշխող կուսակցության և ընդդիմության միջև։