
ԱՊՀ
«Հայկական ճգնաժամի» առանձնահատկությունները ՌԴ արտաքին քաղաքականության արդի մոտեցումների համատեքստում
Հոդվածը նվիրված է «հայկական ճգնաժամի» վերլուծությանը` ՌԴ արտաքին քաղաքականության ժամանակակից մոտեցումների մշակման համատեքստում։
Ռուսական կապիտալը Ադրբեջանի տնտեսությունում
Հոդվածի նպատակն է բաց աղբյուրների հիման վրա պարզել, թե ռուսական որ ձեռնարկատիրական հաստատություններն են ներդրումներ իրականացնում Ադրբեջանում, մասամբ նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության տարբեր վայրերում։
Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը Մաս 3. Բուդապեշտյան հուշագրեր
Հոդվածը շարունակում է մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա միջուկային զենքի, հիմնականում՝ տակտիկական միջուկային զենքի (ՏՄԶ) ազդեցության ուսումնասիրությունների շարքը:
Շառլ Միշելի «ժողովրդավարական չափանիշները»
2024 թ. մարտի 15–17-ը ՌԴ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 87,28%-ը։
Թյուրքական գործոնը ՌԴ թյուրքախոս երկրամասերի նկատմամբ Անկարայի քաղաքականության համատեքստում
ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ոչ միայն կապեր հաստատեց նախկին խորհրդային թյուրքախոս հանրապետությունների հետ, այլև տարբեր մակարդակներում զարգացրեց հարաբերությունները ՌԴ-ի թյուրքախոս շրջանների հետ։
Էրդողանի նոր քաղաքական կազմավորումը կամ ԱԶԿ-ի մասնաճյուղը Գերմանիայում
2024 թ. հունվարին հայտնի դարձավ, որ Գերմանիայում թուրքական համայնքը հիմնում է նոր քաղաքական կազմավորում, որը կոչվում է «Ժողովրդավարական դաշինք հանուն բազմազանության (կամ հավասարության) և զարթոնքի» (հապավումը՝ «DAVA»)։
Իրանի հյուսիս-արևմուտքի թյուրքախոսների խնդիրը տարածաշրջանային զարգացումների ներքո
Իրանի հյուսիս-արևմուտքում թյուրքախոս բնակչության առկայությունը և նրանց նկատմամբ արտաքին դերակատարների, մասնավորապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն այն գործոններից են, որոնք անմիջական ազդեցություն են թողնում Բաքվի, Անկարայի, Երևանի հետ Թեհրանի հարաբերությունների վրա: Այս ուսումնասիրությամբ փորձել ենք վեր հանել Իրանի հյուսիս–արևմուտքի թյուրքախոսների ինքնագիտակցության խնդիրները, դրանց շուրջ շահարկումներն ու Հայաստան–Իրան հարաբերությունների վրա ազդեցությունը։
Դավաճանության դիսկուրսը հայ-ռուսական փոխհարաբերություններում
Ռուսաստանը աղետալի արագությամբ կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում, և Մոսկվայի նկատմամբ Երևանի աշխարհաքաղաքական ուղղվածության կողմնակիցների շարքերը, կարելի է ասել, երկրաչափական պրոգրեսիայով նոսրանում են։ Բայց, միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությանհամար գլխավոր մարտահրավերը պետք է համարել ոչ թե հայաստանյան իշխող վերնախավի մեջարևմտամետ քաղաքական ուժերի և, նույնիսկ, բացահայտ ռուսաֆոբ տարրերի ներթափանցելու խնդիրը, այլ՝ հիասթափությունը Մոսկվայի քաղաքականությունից, որն ընդգրկում է հայ հասարակության լայնշերտեր:
Նոր ստրելեցյան ապստամբություն
Այժմ Ռուսաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գործող իշխանությունը որակեց՝ որպես ապստամբություն և սահմանադրական կարգը տապալելու անօրինական փորձ, մինչդեռ դրա դեմ դուրս եկած ուժերը խոսում էին «արդարության երթի» մասին։ Ժանրի դասական օրինակ՝ կողմերը միմյանց մեղադրում են պետության դեմ հանցագործությունների մեջ, բայց, ավանդաբար, իրավացի է նա, ով հաղթանակով է դուրս գալիս արյունալի քաղաքացիական առճակատումից։ Այնուամենայնիվ, տվյալ դեպքում ավելի տեղին է շեշտել ոչ թե այն, թե ո՛վ հաղթեց, քանի որ այդպիսիք չկան, այլ այն, որ արդյունքում պարտվեց ռուսաստանյան պետականությունը, ինչն էլ հակառակորդ երկու կողմերի գործողությունների դրդապատճառ էր դարձել։