
Սահմանակից երկրներ
Փոքր պետությունները փլուզվող աշխարհակարգի պայմաններում. պատմահամեմատական վերլուծություն
Փոքր երկրների դիրքերը բազմաբևեռ աշխարհում միշտ եղել են անկայուն, քանի որ գլոբալ կառավարման շրջանակներում «աշխատանքի բաժանման» բացակայությունը (առնվազն երկու աշխարհաքաղաքական բևեռների միջև) փոքր երկրների պարագայում նպաստել է վտանգի և խոցելիության աճին։
Իսլամը և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը
Ադրբեջանը իսլամի հարցում երկակի մոտեցում է դրսևորում։ Երկրի ներսում իսլամի դավանումը ենթարկվում է ձևափոխումների և տեղավորվում պետական վերահսկողության շրջանակներում։
Ադրբեջանը և նեոգաղութատիրությունը
Գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դիմակայության համատեքստում, վերլուծվում է Ադրբեջանի կողմից «նեոգաղութատիրության դեմ պայքարի» խոսույթի օգտագործումը «Չմիացած երկրների շարժման» շրջանակներում։
Թուրքիա-Պակիստան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում
Հոդվածի նպատակն է ներկայացնել Թուրքիայի և Պակիստանի միջև վերջին տասնամյակում ընթացող ռազմական համագործակցությունը՝ ընդգծելով դրա շարժառիթները, համագործակցության հիմնական ոլորտները:
Գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» միջև
Բերվում են գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դասական (1980) և նորացված (2013) սահմանումները։ Աշխարհի «Պատերազմի և Խաղաղության» քարտեզի օրինակով դիտարկվում է «Հարավի» և «Հյուսիսի» դիմակայությունը, հաշվարկվում դրա «լարվածությունը»։
Վրաստանի՝ սպառազինություն արտադրելու ներուժը
Վրաստանում ռազմական արտադրությունը զարգանում է մի քանի փուլով։ Երկրի խորհրդային փորձը, հարուստ պատմություն ունեցող ավիագործարանը, ինչպես նաև մասնագետների առկայությունը հնարավորություն են տվել անկախացումից հետո քայլեր անել ոչ զրոյական կետից։
Իրանը՝ արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին
2024 թ. մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո նախագահի լիազորությունները 50-օրյա ժամկետով ստանձնեց նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։
Ինչու՞ է Անկարան առաջ մղում «երկու պետություն» մոդելի գաղափարը Պաղեստինի հարցում
Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակ տեղի ունեցող Պաղեստին–Իսրայել հակամարտությունը, որը ներկայումս սուր բնույթ է կրում և ընթանում բազմաթիվ զոհերով ու ավերածություններով, ստիպում է բազմաթիվ պետությունների խնդրին տալ վերջնական լուծում, ինչը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը։
Ռուսական կապիտալը Ադրբեջանի տնտեսությունում
Հոդվածի նպատակն է բաց աղբյուրների հիման վրա պարզել, թե ռուսական որ ձեռնարկատիրական հաստատություններն են ներդրումներ իրականացնում Ադրբեջանում, մասամբ նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության տարբեր վայրերում։
Թուրքիա–Իրաք. կավարտվի՞ արդյոք ջրային հակամարտությունը
Գաղտնիք չէ, որ ջուրը ռազմավարական ռեսուրս է և ինքնին պետությունների անվտանգությանն առնչվող խնդիր։