PRESIDENTIAL ELECTIONS IN TURKEY-2023

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 2023

Թուրքիայի 2023 թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են լինելու երկրի համար։ Առաջիկա ընտրությունները արդեն իսկ զգալի ուշադրություն են գրավել ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում։ Փորձագիտական գնահատականներով սպասվում է կատաղի պայքար իշխող կուսակցության և ընդդիմության միջև։

Պակիստան. մեր հակառակորդների բարեկամը՝ կուտակվող խնդիրների հորձանուտում

Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի մշտական դաշնակիցն է և ցանկացած իրավիճակում հակադրվում է Հայաստանին՝ ի նպաստ իր դաշնակիցների։ Միաժամանակ, այն միջուկային պետություն է՝ ընկղմված իր ներքին ու արտաքին բազմաթիվ ճգնաժամերի մեջ։

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունները. Էրդողանի մայրամուտի սկիզբը

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները։ Ինչպես և սպասվում էր, իշխող կուսակցության և ընդդիմության գլխավոր պայքարն ընթացավ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի քաղաքապետների պաշտոնների համար, որտեղ այն ավարտվեց ընդդիմության հաղթանակով։

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, արձանագրվեցին արդյունքները։ Ինչպես է քվեարկել թուրքական սփյուռքը այս ընտրություններին, ինչպիսի ռազմավարություններ են կիրառել ընտրություններին մասնակցող գլխավոր թեկնածուներն ու կուսակցությունները/դաշինքները։ Ընտրության արդյունքներից հետո Էրդողանը փոխեց ուժային, արտաքին քաղաքականության և տնտեսական ոլորտի պետական պատասխանատուներին, ներկայացված է նաև նրանց անցած քաղաքական ուղին, ինչպես նաև գործոնները, որոնք ըստ մեզ ունեցել են որոշիչ նշանակություն ընտրողների համար։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՌԴ–ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Վերջին տարիներին Արևմուտք–Ռուսաստանի Դաշնություն հակամարտության խորացումը դրսևորվում է նաև այդ հակամարտության աշխարհագրության մեծացմամբ։ Մասնավորապես` 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմի սկսելուց հետո հետզհետե ավելի է մեծանում նաև նշված հակամարտությունում Հարավային Կովկասի ներառման հավանականությունը։ Սույն խնդիրը և հավանական զարգացումները, այդ թվում՝ ՀՀ շահերին սպառնացող հնարավոր վտանգները հասկանալու տեսանկյունից փորձ է արվել դիտարկել տարածաշրջանում հետաքրքրություններ և շահեր ունեցող բոլոր արտաքին դերակատարների քայլերը և այդ դերակատարների միջև հարաբերությունների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա։