Սեղմագիր
Հոդվածի նպատակն է բաց աղբյուրների հիման վրա պարզել, թե ռուսական որ ձեռնարկատիրական հաստատություններն են ներդրումներ իրականացնում Ադրբեջանում, մասամբ նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության տարբեր վայրերում։ Հոդվածում նաև անդրադառնում ենք Ադրբեջան-Ռուսաստան երկկողմ առևտրաշրջանառությանը, արտահանվող և ներկվող ապրանքների կառուցվածքին և այլ հարակից հարցերին։
РОССИЙСКИЙ КАПИТАЛ В ЭКОНОМИКЕ АЗЕРБАЙДЖАНА
A. C. Симаворян
Аннотация
Цель данной статьи выяснить на основе открытых источников, какие российские бизнес-круги инвестируют в Азербайджан, в частности на территориях Республики Арцах, оккупированных Азербайджаном. В статье мы также затрагиваем вопросы, связанные с товарооборотом между Азербайджаном и Россией, структурой экспорта и импорта товаров и другие сопутствующие вопросы.
RUSSIAN CAPITAL IN THE ECONOMY OF AZERBAIJAN
A. S. Simavoryan
Summary
The purpose of this open source article is to detect, which Russian business circles are investing in Azerbaijan, in particular in the territories of the Republic of Artsakh occupied by Azerbaijan. In this article we also speak about issues about trade relationship between Azerbaijan and Russia, the aspects of exports and imports of goods and other related issues.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները սկսվել են դեռևս խորհրդային տարիներից, երբ երկու երկրներն էլ ԽՍՀՄ-ի կազմում էին:
1991 թ. անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը և Ռուսաստանը շարունակեցին իրենց տնտեսական համագործակցությունը՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտայինը և գյուղատնտեսությունը: Հարկ է նշել, որ ԱդրՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջև ստորագրվել են ավելի քան 200 փաստաթուղթ։ Մասնավորապես, 1997 թ. հուլիսի 3-ին ստորագրվեց «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության» պայմանագիրը(3), 2004 թ. փետրվարի 6-ին՝ «Մոսկվայի հռչակագիրը»(4) և 2008 թ. հուլիսի 3-ին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Բարեկամության և ռազմավարական գործընկերության» հռչակագիրը(5) և այլն։
Վերոգրյալ, և հետագա տարիներին ստորագրված բոլոր երկկողմ միջպետական փաստաթղթերում, բացի հումանիտար-մշակութայինից, նախատեսվում էր զարգացնել և ընդլայնել տնտեսական համագործակցությունը հատկապես հետաքրքություն ներկայացնող առաջնահերթ ոլորտներում։ Այդ իսկ նպատակով, նախատեսվում էր զարգացնել երկկողմ առևտրաշրջանառությունը և ավելացնել փոխադարձ ներդրումները, ստեղծել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկ ուղիները և այլն։
2022 թ. փետրվարի 22-ին ստորագրվեց նաև ԱդրՀ և ՌԴ միջև «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը», որում քաղաքական և տարածաշրջանին վերաբերող անվտանգության հարցերից բացի, արտացոլված էին նաև տնտեսական հարցեր, համաձայն որի՝ կողմերը հնարավորություն են ստանում փոխադարձաբար ավելացնել ներդրումները, ընդլայնել ներմուծման ու արտահանման հնարավորությունները։ Մյուս կողմից, համաձայն այս պայմանագրում ամրագրված մի շարք կետերի, կողմերը հնարավորություն են ստանում զարգացնելու փոխադարձ հարաբերությունները՝ «նավթագազային, ավիացիայի, ավտոմոբիլաշինության, թեթև արդյունաբերության, դեղագործության, գյուղատնտեսության, ճանապարհաշինարարության, գյուղատնտեսության» և տասնյակ այլ ոլորտներում, որի շրջանակներում ձեռնարկվող քայլերը «հետագայում կնպաստեն ապրանքաշրջանառության աճին»(6):
Հարկ է նաև նշել, որ երկու երկրները առևտրատնտեսական և ներդրումային քաղաքականության խթանման նպատակով հիմնել են առևտրային ներկայացուցչություններ։ 2006 թ. Բաքվում սկսեց գործել ՌԴ առևտրային ներկայացուցչությունը, և, եթե հավատանք ադրբեջանական լուրերին, մինչև 2016 թ. Ադրբեջանում իրագործվել են 3 մլրդ դոլարի նախագծեր(7)։
20 տարի անց՝ 2017 թվականին, Ադրբեջանի կառավարությունը առաջին անգամ հիմնեց իր պաշտոնական ներկայացուցչությունը, որը պատասխանատու է Մոսկվա–Բաքու առևտրատնտեսական համագործակցության համար: Այն գործում է Մոսկվայում և, կարելի է ասել, ծառայում է իբրև կապող օղակ ադրբեջանական բիզնեսի և ռուսական ընկերությունների միջև։
ՌԴ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
1.1 Արտաքին ուղիղ ներդրումները ԱՀ տնտեսական ոլորտում. ընդհանուր պատկերը
Երկողմ առևտրաշրջանառությունից բացի, ներդրումները ադրբեջանա-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն են: Ռուսական ընկերությունները մեծ ներդրումներ են կատարել Ադրբեջանի տնտեսությունում, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում։ Նախքան տնտեսության տարբեր ոլորտներում ՌԴ կատարած ներդրումների ծավալներին անդրադառնալը, ներկայացնենք ներդրումների ընդհանուր պատկերը։
Ադրբեջանի տնտեսությունում օտարերկրյա ուղիղ ներդրումների (այսուհետ՝ ՕՈւՆ) ծավալը 1995–2013 թթ. կազմել է ավելի քան 53 մլրդ դոլար(8)։ Նույն ժամանակահատվածում նավթային հատվածում ՕՈւՆ կազմել է մոտ 46 մլրդ դոլար։ Այսպիսով, նավթային հատվածին ուղղված ՕՈւՆ կազմել է Ադրբեջանի տնտեսությունում ներդրված ողջ ՕՈւՆ-ի մոտ 87%-ը։ Քանի որ Ադրբեջանում տնտեսության մեջ կատարված ներդրումների մեծ մասը կապված է նավթարդյունաբերության հետ, այստեղ ներդրումներ կատարող երկրների ցանկը գլխավորում են նաև այն երկրները, որոնք ունեն այս տնտեսական ոլորտում հայտնի անդրազգային կորպորացիաներ։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը՝ նավթա- և գազարդյունահանման ոլորտում ուղղակի ներդրումներ կատարած հիմնական երկրներն են, որոնք ներդրումները կատարում են կորպորացիաների միջոցով, դրանք են՝ «Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերություն (AIOC)»-ը, «Բաքու–Թբիլիսի–Ջեյհան ընկերություն» (BTC Co)-ը, ինչպես նաև՝ «Հարավկովկասյան գազատար ընկերություն» (SCP Co)-ը։
Այս միտումները կարելի է ասել շարունակվում են ցայսօր։ Վերջին 3 տարիներին ՕՈւՆ-ի գերակշիռ մասն ուղղված է նավթագազային սեկտորին։ Պաշտոնական տվյալներով 2021 թ.-ին Ադրբեջանի տնտեսությունում ՕՈւՆ-ը կազմել է մոտ 5 մլրդ դոլար, 2022 թ.՝ 6 մլրդ դոլար։ Ընդ որում, վճարային հաշվեկշռի համաձայն՝ ՕՈւՆ-ի 71%-ը (2021 թ.՝ 83,5%-ը) ներդրվել է նավթագազային ոլորտում։ Ոչ նավթագազային հատվածում ՕՈւՆ-ի ծավալը կազմել է 1,8 մլրդ դոլար։
Համաձայն Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ 2022 թ. տվյալներով Ադրբեջանի տնտեսության ՕՈւՆ-ի առաջատար երկրների հնգյակում են՝ Մեծ Բրիտանիան՝ 1,7 մլրդ դոլար, Թուրքիան՝ 1,1 մլրդ դոլար, Կիպրոսը՝ 825 մլն դոլար, ՌԴ-ն՝ 517 մլն դոլար, Իրանը՝ 359 մլն դոլար։ Ներդրումների ծավալով առաջին տասնյակում են նաև Ճապոնիան՝ 279 մլն դոլար, ԱՄՆ-ը՝ 278 մլն դոլար, Շվեյցարիան՝ 213 մլն դոլար, Նորվեգիան՝ 155 մլն դոլարև Հունգարիան՝ 110 մլն դոլար(9)։
Ինչպես ցույց են տալիս 2024 թ. հրապարկված պաշտոնական տվյալները` 2023 թ. Ադրբեջանի տնտեսությունում ներդրվել է 6,7 մլրդ դոլար: Այսպես, համաձայն Ադրբեջանի ԿԲ-ի տվյալների՝ ներդրող երկրների առաջին հնգյակը գլխավորում է Մեծ Բրիտանիան, որը ներդրել է 1,9 մլրդ դոլար, որին հաջորդում են Թուրքիան՝ 1,3 մլրդ դոլար, Կիպրոսը՝ 792 մլն դոլար, Ռուսաստանը՝ 617 մլն դոլար և Իրանը՝ 396 մլն դոլար(10)։ Արդեն տասնյակում են՝ ԱՄԷ-ն՝ 318 մլն դոլար, Ճապոնիան՝ 277 մլն դոլար, Հունգարիան՝ 197 մլն դոլար, Նիդեռլանդները՝ 188 մլն դոլար և ԱՄՆ-ը՝ 171 մլն դոլար ներդրումների ծավալով։
Ընդհանուր առմամբ, վերջին երկու տարիներին ներդրում կատարած երկրների առաջին հնգյակը, ինչպես տեսնում ենք, մնացել է անփոփոխ, իսկ նրանց ներդումների ֆինանսական հոսքերը ավելացել են։ Նվազել են հատկապես ԱՄՆ-ի և Նորվեգիայի ներդրումների ծավալները։
1.1 ՌԴ-Ադրբեջան. առևտուր և ներդրումներ
Վերջին տարիներին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտուրն անշեղորեն աճել է։ ԱդրՀ-ը դարձել է ՌԴ առանցքային առևտրային գործընկերներից մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Եթե երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2020 թ.-ին կազմում էր 2,3 մլրդ դոլար, ապա 2021 թ.՝ 3,4 մլրդ դոլար, 2022 թ.՝ 3,7 մլրդ դոլար և 2023 թ.՝ 4,3 մլրդ դոլար։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2023 թ. ադրբեջանական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան կազմել է 1,196 մլրդ դոլար, իսկ ՌԴ-ից Ադրբեջան ապրանքների արտահանումը՝ 3,162 մլրդ դոլար։ Ամեն դեպքում, Ադրբեջանը՝ ներմուծման տեսանկյունից դեռևս կախվածության մեջ է մնում ռուսական շուկայից։ Ուշագրավ է, որ 2023 թ. տարեվերջյան արդյունքներով Ադրբեջանի արտաքին առևտրային գործընկերների շարքում Ռուսաստանը Իտալիայից և Թուրքիայից հետո զբաղեցրել է երրորդ տեղը։
2022 թ.-ի տվյալներով ներմուծման և արտահանման կառուցվածքը համաձայն «International Trade Centre (ITC)»-ի ունի հետևյալ պատկերը՝ Ադրբեջանից Ռուսաստան արտահանված հիմնական ապրանքներն են՝ ուտելի մրգերը, ընկույզը (375 մլն դոլար), ուտելի բանջարեղենը (208 մլն դոլար), պլաստմասը և պլաստմասե իրերը (152 մլն դոլար), հանքային վառելանյութերը և հանքային յուղերը (50 մլն դոլար), մեքենաները/մեխանիկական սարքերը և արդյունաբերական կաթսաները (21 մլն դոլար) և այլն(11):
Նույն ժամանակաշրջանում Ռուսաստանից Ադրբեջան արտահանվող ապրանքների մեջ առաջին տեղում են եղել հանքային վառելանյութերը (463 մլն դոլար), այնուհետև՝ հացահատիկը (374 մլն դոլար), փայտանյութը և փայտից պատրաստված իրերը (247 մլն դոլար), երկաթը և պողպատը (194 մլն դոլար), երկաթից և պողպատից պատրաստված իրերը (135 մլն դոլար) և այլն(12): Ընդ որում, 2022 թ-ին՝ ՌԴ–Ադրբեջան և հակառակ ուղղությամբ արտահանվող առաջնային ապրանքների կառուցվածքը 2019-2021 թթ. համեմատ գործնականում չի փոխվել:
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտին, ապա՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ազդել են բանկային և ֆինանսական հատվածների վրա: Հատկապես տեղեկատվության փոխանցման և վճարումների «SWIFT» միջբանկային համակարգից Ռուսաստանին բացառելուց հետո ՌԴ-ի և ԱդրՀ միջև դրամական փոխանցումներ կատարելու համար հասանելի էին միայն «Contact», «Zolotaya Korona», իսկ ավելի ուշ՝ նոր «Granat» համակարգը: 2024 թ. փետրվարին ՌԴ Կենտրոնական բանկը դադարեցրեց «Contact» վճարային համակարգի գործունեությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում(13)։
2022 թ.-ից սկսած պատժամիջոցների պատճառով ռուսական ՎՏԲ բանկի «դուստր» բանկն ԱրդՀ-ում՝ «VTB-Azerbaijan»-ը, դադարեցրեց գործարքներ իրականացնել դոլարով և եվրոյով(14)։ Այդ պատճառով, «VTB-Azerbaijan»-ը միացավ ՌԴ Բանկի «Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին», որից հետո բանկի հաճախորդները սովորական գործարքներ կարողացան կատարել Ռուսաստանի հետ՝ ռուբլով դրամական միջոցներ փոխանցելու և ստանալու, իսկ ստացված ռուբլին՝ փոխակերպելու ադրբեջանական մանաթի(15)։ Ի դեպ, հարկ է նշել, որ 2023 թ. ամենաշատ դրամական փոխանցումներն Ադրբեջան կատարվել է ՌԴ-ից՝ 1,047 մլրդ դոլար։ Բացի ՌԴ-ից, առաջատար հնգյակում, որտեղից փոխանցումներ են կատարվել Ադրբեջան՝ Թուրքիան է՝ 164 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 73,8 մլն դոլար, Վրաստանը՝ 37,5 մլն դոլար և Մեծ Բրիտանիան 33,2 մլն դոլար(16):
1.2 Ներդրում կատարող ռուսական ընկերությունները
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Ադրբեջանի վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման գործում կարևոր մասնակցությունը պատկանում է «ԼՈՒԿՕՅԼ» ՓԲԸ-ին, որը Ադրբեջանի նավթագազային ոլորտում գործում է 1994 թվականից։ 1994–2019 թթ. «ԼՈՒԿՕՅԼ» ՓԲԸ-ն ավելի քան 3 մլրդ դոլարի ներդրում է կատարել Ադրբեջանի տնտեսությունում, իսկ, ընդհանուր առմամբ, վերջինս և ռուսական այլ կազմակերպությունները միասին 2021 թ. դրությամբ հիշյալ ոլորտում կատարել են 4,9 մլրդ դոլարի ներդրում(17)։
Ներկայումս «ԼՈՒԿՕՅԼ»-ը մասնակցում է «Շահ Դենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրի շահագործման նախագծին։ Ի դեպ, 2022 թ.-ին «ԼՈՒԿՕՅԼ»-ը գազանավթային ոլորտում գործունեություն իրականացնող մալայզիական «PETRONAS»-ից 1,4 մլրդ դոլար արժեքով գնեց «Շահ Դենիզ» նախագծում ունեցած նրա 9,99% մասնաբաժինը։ Այսպիսով, գործարքի արդյունքում «Շահ Դենիզ» նախագծում «ԼՈՒԿՕՅԼ»-ը իր մասնաբաժինը 10%-ից հասցրեց 19,99%-ի։ Նախագծի մյուս մասնակիցներն են՝ BP-ն (29.99%, օպերատոր), TPAO-ն (19%), SOCAR-ը (14.35%), NICO-ն (10%) և SGC-ն (6.67%)(18):
«ԼՈՒԿՕՅԼ»-ի գործունեությունը չի սահմանափակվում վերոհիշյալով, այն ներդրումներ է անում «Shallow Water Absheron Peninsula–SWAP» նախագծում(19) և նաև գազ/բենզալցակայանների լայն ցանց ունի Ադրբեջանում։ Ռուսական էներգետիկ ընկերություններից Ադրբեջանում գործում են նաև «Գազպրոմ»-ն ու «Տրանսնավթ»-ը։ Բացի այդ, «ԼՈՒԿՕՅԼ», «ՌուսՀիդրո» և «Էներգոտրանսպրոյեկտ» ընկերությունները դիտարկում են հողմային էներգետիկայում ներդրումներ կատարելու հնարավորությունները(20)։
Ռուսական «ԱՎՏՈՎԱԶ» ՓԲԸ-ի կապիտալի մասնակցությամբ գործում է «Խազար–Լադա» համատեղ ձեռնարկությունը, որն Ադրբեջանում ունի ավելի քան 60 կայան և տեխնիկական ծառայություններ են մատուցում Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում։ Այն Ադրբեջանի խոշորագույն հարկատուներից է, որը տարեկան 20 մլն դոլար հարկ է վճարում(21)։
2016 թ. «Փիրալլահի արդյունաբերական» պարկում տեղի ունեցավ Ադրբեջանում առաջին դեղագործական ձեռնարկության՝ «Hyatt Pharm»-ի հիմնադրման արարողությունը, որի բաժնետերերն են ռուսական «Ռ-Ֆարմ» ընկերությունը (բաժնեմասը՝ 45%), ադրբեջանական «VITA-A» ընկերությունը (բաժնեմասը՝ 45%) և Ադրբեջանի ներդրումային ընկերությունը (բաժնեմասը՝ 10%): 74 մլն դոլար ներդրումային արժեքով «Hyatt Pharm» դեղագործական գործարանը շահագործման է հանձնվել 2021 թվականին։ Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունը կսկսի արտադրել 89 տեսակի դեղամիջոց(22)։
2016 թ. տեղի ունեցավ տրանսպորտի ոլորտում առաջին ադրբեջանա-ռուսական համատեղ ձեռնարկության՝ «AzRusTrans»-ի շնորհանդեսը, որի բաժնետերերն են «Ադրբեջանի երկաթուղիներ»-ը (51%) և գյուղատնտեսական ապրանքների ռուսական խոշորագույն փոխադրողը՝ «Ռուսագրոտրանսը» (49%)։ «AzRusTrans»-ն իր գործունեությունը իրականացնելու է Իրանի ուղղությամբ, ինչպես նաև դեպի Թուրքիայի արևելք, որտեղ կենտրոնացած է թուրքական ալյուրագործական բոլոր ձեռնարկությունների 25-30%-ը։ Համաձայն ընկերության պաշտոնական ներկայացուցչի՝ «AzRusTrans»-ի հացահատիկի տերմինալը ապագայում կարող է գործել որպես փոխաբեռնման կետ Իրանի ամենամեծ նավահանգստի Բանդար Աբբասի համար, որտեղից ռուսական հացահատիկը կարող է արտահանվել Սաուդյան Արաբիա, Դուբայ, Եգիպտոս և այլն: Այս ծրագրի արժեքը գնահատվում է 20-30 մլն դոլար(23)։
Համատեղ ձեռնարկություններից կարելի է նշել նաև «AzRosPromInvest»-ը, որը հիմնադրվել է 2006 թ.։ Այն միակ ձեռնարկությունն է ԱդրՀ-ում, որն արդյունահանում և վերամշակում է բարձրորակ բենտոնիտային կավ, ինչպես նաև թողարկում է դրա հիման վրա արտադրանք: Համահիմնադիրներն են «Դաշ-Սալախլի Բենտոնիտ» ԲԲԸ-ն և «Բենտոնիտ»՝ ռուսական գիտաարտադրական ասոցիացիան(24)։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջին երեք տարիների իրագործված համատեղ նախագծերը դիտարկելիս աչքի են ընկնում նաև այլ խոշոր արդյունաբերական և առևտրային նշանակության նախագծեր։ Մասնավորապես, 2021 թ. «Հաջիկաբուլի» արդյունաբերական թաղամասում բացվեց «Ազերմաշ» գործարանը։ Այստեղ ռուսական «GAZ Group»-ի կողմից արտադրվում են առևտրային և հատուկ նշանակության մեքենաներ: Գործարանի նախագծային հզորությունը ենթադրում է տարեկան մինչև 1500 տրանսպորտային միջոցների հավաքում. արտադրվող ապրանքանիշերից են՝ «GAZelle NEXT»-ը և «GAZon NEXT»-ը: Նույն արդյունաբերական թաղամասում 2023 թ.-ից սկսել է գործունեություն ծավալել ռուսական կապիտալով գործող «Пеноплекс Прикавказье» շինանյութեր արտադրող ձեռնարկությունը(25)։
Ավտոմոբիլաշինության ոլորտում Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը ևս մեկ նախագիծ են իրականացնում։ Այսպես, 2023 թ. մայիսին «Ռուսաստան–Իսլամական աշխարհ» կազանյան ֆորումի շրջանակում ռուսական «Սոլարես»-ի և ադրբեջանական «Ազերմաշ»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Ադրբեջանում ավտոմոբիլների արտադրությունն ընդլայնելու համար։ Նախատեսվում է «Ազերմաշ»-ի օբյեկտներում կազմակերպել թեթև կոմերցիոն նշանակության մեքենաների արտադրություն(26)։
Ադրբեջանում գործում է նաև ռուսական արտադրության ուղղաթիռների վերանորոգման ու սպասարկման կենտրոն, որի կառուցումը սկսվել էր դեռևս 2019 թ. դեկտեմբերին։ Դրա հետևում կանգնած են «Ռոստեկ» պետական կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգային ընկերությունը, ինչպես նաև ադրբեջանական «Ուղղաթիռների սպասարկման կենտրոն»-ը։ Այս շրջանակներում ռուսական և ադրբեջանական կողմերը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի նախատեսվում է նորաստեղծ ուղղաթիռների սպասարկման կենտրոնին հետագայում փոխանցել տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան նրան ռուսական և խորհրդային արտադրության ուղղաթիռների համար սպասարկման և վերանորոգման ծառայություններ մատուցել(27)։
2021 թ. ռուսական ալկոհոլային խմիչքներ արտադրող «Abrau-Durso» ընկերությունը՝ ի դեմս իր դուստր ձեռնարկություն «AzAbrau» ՍՊԸ-ի, մրցույթի արդյունքում ձեռք բերեց ադրբեջանական «Sheki Sharab» գինու արտադրության գործարանը։ Մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրի համաձայն՝ «Abrau-Durso» ընկերությունների խումբը ձեռնարկության զարգացման համար ներդնելու է ավելի քան 2,3 մլն եվրո(28)։
Այս բոլորին կարելի է ավելացնել նաև «Բալթիկա–Բաքու» գարեջրի գործարանը, «Դոբրոմեդ» կլինիկան, լայնածավալ բանկային գործունեություն են իրականացնում ՎՏԲ-ն և ռուսաստանյան գործարար, ծագումով ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովի ներդրումային-առևտրային նշանակության «Յելո Բանկը» (նախկին անվանումը՝ «Նիկօյլ-Բանկ») և այլ հարյուրավոր միջին և փոքր ընկերություններ։ Բացի դրանից, 2018 թ.-ից ռուսական «Գազպրոմբանկը» մասնակցում է Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկի զարգացմանը(29)։
Ի դեպ նշենք, որ Ադրբեջանում տարբեր ոլորտներում գործում են ավելի քան 1000 ռուս-ադրբեջանական համատեղ կապիտալով ընկերություններ։ Դրանցից շուրջ 300-ն են ամբողջապես ռուսական կապիտալով։
1.3 Նոր զարգացումներ. Արցախի Հանրապետության օկուպացիայից հետո
2020 թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից և 2023 թ. արցախահայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն իրագործելուց հետո, ադրբեջանական իշխանություններն այժմ էլ ձգտում են բռնազավթված տարածքներում ամրանալ տնտեսապես։ 2021 թ.-ից ի վեր Բաքուն փորձում է արտաքին ներդրումներն ուղղել Արցախի տարբեր շրջանններ։ Մասնավորապես, Ի. Ալիևի հրամանագրի համաձայն, որպեսզի տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներն արագացվեն, Արցախի բռնազավթված տարածքներում «արտասահմանյան և տեղական բիզնեսի համար արդյունաբերական և սպասարկման ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով ներդրվել է հարկային արտոնությունների և սոցիալական ապահովագրության մեխանիզմներ»։
Ռուսաստանի Դաշնությունից տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերում ակտիվ մասնակցող ընկերությունների թվում է ռուսական «1520»-ը, որը մասնագիտացած է երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների արտադրության մեջ։ Այս ընկերությունը մասնակցում է Հորադիզ–Ագբանդ նախագծին՝ մատակարարելով երկաթուղային ռելսեր։ Ինչպես նշում է «1520»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Բոլոցկին, երկաթուղու ավտոմատացման և հեռամեխանիկական համակարգերի (CS) նախագծման, կառուցման և ներդրման համար ադրբեջանական «Rail Trans Service» ընկերության հետ համատեղ ստեղծելու են ձեռնարկություն։
Բացի այդ, նախագծեր են իրականացվում Արցախում գազալցակայանների տեղադրման ուղղությամբ։ Այս հարցում ակտիվ է հատկապես ռուսական «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունը, որի ադրբեջանական դուստր ձեռնարկությունը բացել է առաջին մոդուլային գազալցակայանները Վարանդայի շրջանում։ Որոշ տեղեկությունների համաձայն «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերում նաև վերականգնվող էներգետիկայի նախագծերի նկատմամբ, սակայն, այս ուղղությամբ առավել ակտիվ է ճապոնական «TEPSCO»-ն(30)։
Ադրբեջանում ռուսաստանյան ներդրումներով ամենամեծ նախագիծը, որն իրականացվել է 2023 թ.-ին Ջրականի շրջանում «ԿԱՄԱԶ» սարքավորումների սպասարկման կենտրոնի հիմնումն էր, որը ստեղծվել է «Auto Leasing Azerbaijan» ռուս-ադրբեջանական համատեղ ձեռնարկության կողմից։ Այս կենտրոնը վերածվելու է հաբի, որտեղ տարեկան 1500 միավոր բեռնատարներ և գյուղատնտեսական տեխնիկա պետք է սպասարկվի(31)։
Ընդհանուր առմամբ, 2022 թ. դրությամբ Արցախի բռնազավթած տարածքներում տարբեր ոլորտներում ներդրումներ կատարել ցանկացող մոտ 400 միջազգային կազմակերպություն է դիմել ադրբեջանական պատկան մարմիններին, որոնցից 22-ը՝ ռուսական։ Բացի վերը հիշատակված ընկերություններից դիտարկվում է նաև ՌԴ այնպիսի կազմակերպությունների գործունեությունն Արցախի բռնազավթված տարածքներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական և շինանյութերի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող «Белая дача»-ն և «Технониколь»-ը, Դաղստանի Հանրապետությունում տեղակայված, էլեկտրացանցերի և էներգետիկ ոլորտում մասնագիտացած «Инжстройпроект»-ը և այլ ընկերություններ, որոնց անունները ադրբեջանական կողմը չի բացահայտում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
- Ուսումնասիրելով ՌԴ ներդրումային քաղաքականության առանձնահատկությունները, դինամիկան և ներկա իրավիճակն Ադրբեջանում՝ կարելի է ասել, որ երկու երկրներն էլ փոխադարձ շահագրգռվածություն են ցուցաբերել տնտեսական կապերի ամրապնդման հարցում, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, որը նրանց հարաբերությունների հիմնաքարն է: Ուստի ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուսական ներդրումների առյուծի բաժինը կատարվել է տվյալ ոլորտում։ Սակայն, վերջին տարիներին ներդրումներ են կատարվում ոչ էներգետիկ ոլորտներում։ ՌԴ մեծ ու միջին գործարար շրջանակների համար ներդրումային համեմատաբար նոր ուղղություններ են գյուղատնտեսությունը, ավտոմոբիլաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն, առցանց ծառայություններն ու ռեստորանային բիզնեսը:
- Չնայած տնտեսական կապերի խորացման փոխադարձ հետաքրքրությանը, մի շարք մարտահրավերներ կարող են խոչընդոտել ՌԴ ներդրումային քաղաքականությանը։ Աշխարհաքաղաքական գործոնները, այդ թվում՝ Ռուսաստանի լարված հարաբերություններն Արևմուտքի հետ և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ, կարող են բարդացնել նրանց տնտեսական համագործակցությունը, որոնք հնարավոր է խոչընդոտեն բիզնես գործունեությանը և ներդրումների դյուրինությանը:
- Վերջին տարիներին ռուսական տարբեր կազմակերպությունների ակտիվությունը Ադրբեջանի տնտեսական ասպարեզում պայմանավորված է նախ և առաջ արևմտյան պատժամիջոցներով, որը ստիպում է նրանց փնտրել ավելի «ապահով» շուկաներ, որտեղ կապիտալը պաշտպանված կլինի արտաքին և ներքին հարվածներից։ Չնայած այդ քայլերին՝ Ռուսաստանը ներդրումային տեսանկյունից դեռևս հեռու է մնում Ադրբեջանի հետ այս ոլորտում համագործակցող այլ պետություն-գործընկերներից։ Ադրբեջանում կատարած ներդրումների վիճակագրությունն էլ է ցույց տալիս, որ առաջնային դիրքերում են Մեծ Բրիտանիան և Թուրքիան։ Սակայն, միևնույն ժամանակ, ելնելով վերջին տարիների ներդրումների դինամիկայից՝ ռուսական ներդրումները ավելանում են։
- Երկու երկրների միջև առևտրային փոխգործակցությունը սահմանափակող երկրորդ գործոնը տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներն են: Փորձագիտական գնահատականներով ՌԴ-ն՝ մինչ պատժամիջոցները, զգալի ուշադրություն է դարձրել հիմնականում նավահանգստային ենթակառուցվածքների զարգացմանը, և ավելի քիչ՝ երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով այժմ բեռների մուլտիմոդալ փոխադրումը երկու երկրների միջև դժվարությունների է բախվում:
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Договор о дружбе, сотрудничестве и взаимной безопасности между Российской Федерацией и Азербайджанской Республикой. https://docs.cntd.ru/document/8305322
- МОСКОВСКАЯ ДЕКЛАРАЦИЯ. Российской Федерации и Азербайджанской Республики. https://docs.cntd.ru/document/901916409
- Декларация о дружбе и стратегическом партнёрстве между Азербайджанской Республикой и Российской Федерацией. http://www.kremlin.ru/supplement/250
- Открытие торгпредства Азербайджана в России подчеркнет стратегический уровень нашего партнерства». (07.02.2017). https://www.anl.az/down/meqale/bakrabochiy/2017/fevral/ 527143.htm
- Гюльалиев М., Алиев Р. (2015). Динамика и отраслевая структура иностранных инвестиций, направленных в экономику Азербайджана. Экономика и финансы (Узбекистан), (11), 5.
- ПИИ в экономику Азербайджана в 2022г увеличились на 31%. (30.03.2023). https://interfax.az/view/889258
- Топ-5 стран-инвесторов в экономику Азербайджана. (03.04.2024). https://az.sputniknews.ru/20240403/top-5-stran-investorov-v-ekonomiku-azerbaydzhana-463692076.html
- International Trade Centre (ITC), https://www.trademap.org
- Компании из России вложили в нефтегазовый сектор Азербайджана до пяти миллиардов долларов. (21.09.2021). https://e-cis.info/news/568/94823/
- «ЛУКОЙЛ» купил дополнительные 9,99% в проекте Шах-Дениз за $1,45 млрд. (18.02.2022). https://www.interfax.ru/business/822869
- С какой долей участия «Лукойл» вошел в проект SWAP на Каспии. (26.01.2022). https://az.sputniknews.ru/20220126/s-kakoy-doley-uchastiya-lukoyl-voshel-v-proekt-swap-na-kaspii-438541994.html
- ОАО «ХАЗАР-ЛАДА». Прошлое, настоящее, будущее. https://xazar-lada.az/about
- Первый фармацевтический завод Азербайджана выйдет на полную мощность в 2020 году. (02.11.2016). https://www.belta.by/azerbaijan/view/pervyj-farmatsevticheskij-zavod-azerbaj dzhana-vyjdet-na-polnuju-moschnost-v-2020-godu-217541-2016/
- Какие совместные проекты позволили России и Азербайджану увеличить товарооборот. (11.03.2024). https://e-cis.info/news/568/116528/
- Азербайджано-российская AzRusTrans готова инвестировать в строительство зернового терминала в Иране – глава компании. (27.04.2017). https://interfax.az/view/702012
- О предприятии, http://azrpi.com/index.php?id=2&sub_id=21&lang=2
- Российский инвестор вложил более 18 млн манатов в промышленный квартал Гаджигабула. (02.11.2023). https://casp-geo.ru/rossijskij-investor-vlozhil-bolee-18-mln-manatov-v-promyshlennyj-kvartal-gadzhigabula/
- «Россия-Азербайджан». (19.05.2023). https://kazanforum.ru/press-center/analytics/ 10122/
- В Азербайджане построят сервисный центр для российских вертолётов. (10.12.2019). https://www.akm.ru/news/v-azerbaydzhane-postroyat-servisnyy-tsentr-dlya-rossiyskikh-vertolyetov/
- «Абрау-Дюрсо» приобретает винодельческий завод в Азербайджане. (21.12.2021). https://tass.ru/ekonomika/13314067
- Путин и Алиев обсудили общий коридор. (01.09.2018). https://www.kp.ru/daily/ 26876.5/3919334/
- Японская TEPSCO подготовит концепцию зоны «зеленой энергии» в Карабахе. 06.05.2021. https://interfax.az/view/834190
- Российский капитал в Карабахе – в каких сферах будут работать компании из РФ․ (23.09.2022). https://az.sputniknews.ru/20220713/rossiyskiy-kapital-v-karabakhe–v-kakikh-sferakh-budut-rabotat-kompanii-iz-rf-443925866.html
- 24. Три российские компании проявили интерес к ветроэнергетике Азербайджана. (30.12.2021). http://surl.li/stwlx
- VTB-Azerbaijan не сможет проводить операции с долларами и евро. (16․04․2022). https://incity.az/2022/03/16/vtb-azerbaijan-ne-smozhet-provodit-operacii-s-dollarami-i-evro/
- Более 63% денежных переводов в Азербайджан приходятся на РФ. (29.03.2024). https://az.sputniknews.ru/20240329/bolee-63-denezhnykh-perevodov-v-azerbaydzhan-prikhodyatsya-na-rf-463583444.html
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 20.04.2024 թ.։
(3) Договор о дружбе, сотрудничестве и взаимной безопасности между Российской Федерацией и Азербайджанской Республикой. https://docs.cntd.ru/document/8305322 (բեռնման օրը՝ 25.04.2024).
(4) Московская декларация. Российской Федерации и Азербайджанской Республики. https://docs.cntd.ru/document/901916409 (բեռնման օրը՝ 25.04.2024).
(5) Декларация о дружбе и стратегическом партнёрстве между Азербайджанской Республикой и Российской Федерацией. http://www.kremlin.ru/supplement/250 (բեռնման օրը՝ 25.04.2024).
(6) Декларация о союзническом взаимодействии между Российской Федерацией и Азербайджанской Республикой. http://www.kremlin.ru/supplement/5777 (բեռնման օրը՝ 25.03.2024).
(7) Открытие торгпредства Азербайджана в России подчеркнет стратегический уровень нашего партнерства». (07.02.2017). https://www.anl.az/down/meqale/bakrabochiy/2017/fevral/527143.htm (բեռնման օրը՝ 25.03.2024).
(8) Гюльалиев М., Алиев Р. (2015). Динамика и отраслевая структура иностранных инвестиций, направленных в экономику Азербайджана. Экономика и финансы (Узбекистан), (11), 5.
(9) ПИИ в экономику Азербайджана в 2022 г. увеличились на 31%. (30.03.2023). https://interfax.az/view/ 889258 (բեռնման օրը՝ 25.03.2024).
(10) Топ-5 стран-инвесторов в экономику Азербайджана. (03.04.2024). https://az.sputniknews.ru/202404 03/top-5-stran-investorov-v-ekonomiku-azerbaydzhana-463692076.html (բեռնման օրը՝ 25.03.2024).
(11) International Trade Centre (ITC), https://www.trademap.org (բեռնման օրը՝ 09.04.2024).
(12) International Trade Centre (ITC), https://www.trademap.org/ (բեռնման օրը՝ 09.04.2024).
(13) Платежная система Contact перестала работать после отзыва лицензии у QIWI. (21.02.2024). https://www.rbc.ru/finances/21/02/2024/65d5a51b9a794792398eeb08 (բեռնման օրը՝ 10.04.2024).
(14) VTB-Azerbaijan не сможет проводить операции с долларами и евро. (16.04.2022). https://incity.az/2022/03/16/vtb-azerbaijan-ne-smozhet-provodit-operacii-s-dollarami-i-evro/ (բեռնման օրը՝ 10.04.2024).
(15) Азербайджанский VTB Bank подключился к СПФС Банка России. (17.04.2022). https://www.interfax.ru/business/829689 (բեռնման օրը՝ 09.04.2024).
(16) Более 63% денежных переводов в Азербайджан приходятся на РФ. (29.03.2024). https://az.sputniknews.ru/20240329/bolee-63-denezhnykh-perevodov-v-azerbaydzhan-prikhodyatsya-na-rf-463583444.html (բեռնման օրը՝ 09.04.2024).
(17) Компании из России вложили в нефтегазовый сектор Азербайджана до пяти миллиардов долларов. (21.09.2021). https://e-cis.info/news/568/94823/ (բեռնման օրը՝ 09.04.2024).
(18) «ЛУКОЙЛ» купил дополнительные 9,99% в проекте Шах-Дениз за $1,45 млрд. (18.02.2022). https://www.interfax.ru/business/822869 (բեռնման օրը՝ 09.04.2024).
(19) С какой долей участия «Лукойл» вошел в проект SWAP на Каспии. (26.01.2022). https://az.sputniknews.ru/20220126/s-kakoy-doley-uchastiya-lukoyl-voshel-v-proekt-swap-na-kaspii-438541994.html (բեռնման օրը՝ 09.04.2024).
(20) Три российские компании проявили интерес к ветроэнергетике Азербайджана. (30.12.2021). http://surl.li/stwlx (բեռնման օրը՝ 09.04.2024).
(21) ОАО «ХАЗАР-ЛАДА». Прошлое, настоящее, будущее. https://xazar-lada.az/about (բեռնման օրը՝ 09.04.2024).
(22) Первый фармацевтический завод Азербайджана выйдет на полную мощность в 2020 году. (02.11.2016). https://www.belta.by/azerbaijan/view/pervyj-farmatsevticheskij-zavod-azerbajdzhana-vyjdet-na-polnuju-moschnost-v-2020-godu-217541-2016/ (բեռնման օրը՝ 09.04.2024), Какие совместные проекты позволили России и Азербайджану увеличить товарооборот. (11.03.2024). https://e-cis.info/news/568/116528/ (բեռնման օրը՝ 09.04.2024).
(23) Азербайджано-российская AzRusTrans готова инвестировать в строительство зернового терминала в Иране – глава компании. (27.04.2017). https://interfax.az/view/702012 (բեռնման օրը՝ 09.04.2024).
(24) О предприятии, http://azrpi.com/index.php?id=2&subid=21&lang=2 (բեռնման օրը՝ 09.04.2024).
(25) Российский инвестор вложил более 18 млн манатов в промышленный квартал Гаджигабула.
02.11.2023. https://casp-geo.ru/rossijskij-investor-vlozhil-bolee-18-mln-manatov-v-promyshlennyj-kvartal-gadzhigabula/ (բեռնման օրը՝ 11.04.2024).
(26) «Россия-Азербайджан». (19.05.2023). https://kazanforum.ru/press-center/analytics/10122/ (բեռնման օրը՝ 09.04.2024).
(27) В Азербайджане построят сервисный центр для российских вертолётов. (10.12.2019). https://www.akm.ru/news/v-azerbaydzhane-postroyat-servisnyy-tsentr-dlya-rossiyskikh-vertolyetov/ (բեռնման օրը՝ 09.04.2024).
(28) «Абрау-Дюрсо» приобретает винодельческий завод в Азербайджане. (21.12.2021). https://tass.ru/ ekonomika/13314067 (բեռնման օրը՝ 12.04.2024).
(29) Путин и Алиев обсудили общий коридор. (01.09.2018). https://www.kp.ru/daily/26876.5/3919334/ (բեռնման օրը՝ 09.04.2024).
(30) Японская TEPSCO подготовит концепцию зоны «зеленой энергии» в Карабахе. 06.05.2021. https://interfax.az/view/834190 (բեռնման օրը՝ 09.04.2024).
(31) Российский капитал в Карабахе – в каких сферах будут работать компании из РФ. (23.09.2022). https://az.sputniknews.ru/20220713/rossiyskiy-kapital-v-karabakhe–v-kakikh-sferakh-budut-rabotat-kompanii-iz-rf-443925866.html (բեռնման օրը՝ 09.04.2024).