Հրապարակում
Մանուշյանի վերահուղարկավորումը՝ ուղերձ ֆրանսիացի ժողովրդին
2024 թ. փետրվարի 21-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը վերահուղարկավորելու պետական պերճաշուք արարողություն Պանթեոնում, որտեղ հանգչում են Ֆրանսիայի մեծագույն գործիչների և զավակների՝ Հյուգոյի, Ժան-Ժակ Ռուսոյի, Մարիա և Պիեռ Կյուրիների, Վոլտերի, Էմիլ Զոլայի, Ալեքսանդր Դյումայի և այլոց աճյունները։
Ի. Ալիևի վարչակարգը վտանգում է սեփական երկրի բնապահպանությունը
2023 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը որոշում ընդունեց, որ Կլիմայի փոփոխության վերաբերյալ հերթական համաշխարհային համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։
Ֆրանսիայի և հունական պետությունների դաշինքը առաջին արդյունքներն է ցուցադրում
18.02.2024 թ. հայտնի դարձավ, որ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի նիստում վետո են դրել Ուկրաինայի կարիքների համար թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ների և հրետանային արկերի գնման ֆինանսավորման վրա:
Թուրքիան վերականգնում է հարաբերությունները Եգիպտոսի հետ
2024 թ. փետրվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Եգիպտոս։
Էրդողանի նոր քաղաքական կազմավորումը կամ ԱԶԿ-ի մասնաճյուղը Գերմանիայում
2024 թ. հունվարին հայտնի դարձավ, որ Գերմանիայում թուրքական համայնքը հիմնում է նոր քաղաքական կազմավորում, որը կոչվում է «Ժողովրդավարական դաշինք հանուն բազմազանության (կամ հավասարության) և զարթոնքի» (հապավումը՝ «DAVA»)։
Սերբիան հանդես եկավ ի պաշտպանություն Ադրբեջանի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սերբիայի 7 հոգուց բաղկացած պատվիրակության անդամները 02.05.2024 թ. նամակ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին, որով կոչ են արել վերջինիս չեղյալ համարել ԵԽԽՎ-ում ԱդրՀ պատվիրակության լիազորությունները վավերացումը մերժելու մասին բանաձևը։
Ռուսական դիվանագիտությունը ռուսատյացություն է առաջացնում Հայաստանում
2024 թ. փետրվարի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինը հարցազրույց է տվել Sputnik ռադիոյին, որում մեկնաբանել է Մոսկվա–Երևան հարաբերություններում վերջերս առաջ եկած դժվարությունները։
Ինչու՞ Շառլ Միշելը առաջիններից էր, ով շնորհավորեց Իլհամ Ալիևին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը առաջիններից էր, ով 2024 թ. փետրվարի 8-ին շնորհավորեց Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, թեև այդ ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտնի կդառնան միայն փետրվարի 17-ին։
Ադրբեջանը դժվարությունների շեմին է
Ինչպես հաղորդում է EADaily-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, «Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները գահավիժել են»։
Թուրքիան հեռանո՞ւմ է Ռուսաստանից
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 09.02.2024թ.
Ռուս-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են...