ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԱԴՐԽՍՀ-ԻՑ

Խորհրդային Միության վերջին տարիներին ԱդրԽՍՀ-ում նոր թափ է ստացել հայերին երկրի տարածքից արտաքսելու քաղաքականությունը։ Օգտվելով կենտրոնական իշխանությունների թուլությունից, իսկ հաճախ էլ` ուղղակիորեն համագործակցելով Մոսկվայի հետ, ադրբեջանցիները 1988–1990 թթ. կազմակերպել են հայերի ջարդեր ԱդրԽՍՀ տարբեր բնակավայրերում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ հայաշատ այլ շրջաններում։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը եւ ապաստան գտնել աշխարհի տարբեր անկյուններում։ Նրանք կորցրել են իրենց տները, գույքը, իսկ շատերը՝ նաեւ կյանքը։ Երբեմնի հայաշատ տարածաշրջանը հայաթափվեց, եւ իբրեւ հայկական աշխարհի կենդանի մաս մնաց միայն Արցախը, որին էլ առջեւում սպասում էին մեծ փորձություններ:

Կարդալ ավելին

ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ՄԱՍ 2. «1994 Թ. ՄԵԾ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ «ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հոդվածը շարունակում է միջուկային զենքին նվիրված ուսումնասիրությունների շարքը։ Երկրորդ մասում դիտարկվում է Հայկական ԽՍՀ-ում 80-ականների վերջին տակտիկական միջուկային զենքի առկայության, մեզանում մինչ օրս չլուսաբանված հարցը։ Սահմանվում են «1994 թ. Մեծ սակարկություն» և ԽՍՀՄ միջուկային ժառանգության հետ կապված միութենական հանրապետությունների «փոխանակման ռազմավարություններ» հասկացությունները: Դիտարկվում է ՌԽՖՍՀ/ՌԴ «փոխանակման ռազմավարության» օրինակը։

Կարդալ ավելին

ՎՐԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

Հաշվի առնելով վրաց-թուրքական ներկայիս սերտ հարաբերությունները, հոդվածում կանդրադառնանք թե ինչպիսի քաղաքականություն է վերջին տարիներին իրականացնում Թուրքիան Աբխազիայի և Աջարիայի ուղղությամբ, ինչպես նաև՝ մեսխեթցի թուրքերի հետ կապված հարցերում։

Կարդալ ավելին

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ (ՀԽՍՀ ԵՎ ՀՀ) 1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՈՒՄ ԵՎ 1990-ԱԿԱՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՄ

Անկախության վերականգնման առաջին իսկ տարիներից Ադրբեջանի իշխանությունները ձևավորել են հայկական պետություններին ուղղված մի շարք պահանջներ, որոնց թվում հատուկ աչքի է ընկնում Հայաստանին ուղղված տարածքային պահանջատիրությունը։ Հիմնավորելու համար ՀՀ ներկայիս տարածքների «ադրբեջանապատկան լինելը»՝ պաշտոնական Բաքուն անցած տարիների ընթացքում ադրբեջանա-արցախյան հակամարտության պատճառով այստեղից հեռացած ադրբեջանցիների մասին հորինել է բազում ստեր և միֆեր, որոնք հետևողականորեն հրամցվում են թե՛ ներքին լսարանին, և թե՛ միջազգային հանրությանը։ Սույն աշխատությունը բացահայտում է ադրբեջանական քարոզչության՝ պատմությունը կեղծող թեզերը, բացահայտում Հայկական ԽՍՀ-ից և Հայաստանի Հանրապետությունից ադրբեջանցիների հեռանալու հետ կապված իրողությունները, շարժառիթներն ու պատճառները։

Կարդալ ավելին

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ ԱՐԵՎՄՈՒՏՔ–ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐ, ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ ԵՎ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Հոդվածում ուսումնասիրվում է Հարավային Կովկասի տեղը միջազգային հարաբերությունների համակարգում նախկին (մինչև 2020թ.) ՌԴ–Արևմուտք շահերի հարաբերակցության և դրանց ներկայիս առճակատման լույսի ներքո: Հեղինակը ներկայացնում է ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասի ուժային կենտրոնների հարաբերությունների պատմության համառոտ վերլուծությունը, ինչպես նաև ընդգծում է առանցքային խնդիրները, որոնք կարող են առաջանալ ժամանակակից աշխարհաքաղաքականության համատեքստում հարավկովկասյան տարածաշրջանի դիրքի վերանայման գործընթացում։

Կարդալ ավելին

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՌԴ–ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Վերջին տարիներին Արևմուտք–Ռուսաստանի Դաշնություն հակամարտության խորացումը դրսևորվում է նաև այդ հակամարտության աշխարհագրության մեծացմամբ։ Մասնավորապես` 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմի սկսելուց հետո հետզհետե ավելի է մեծանում նաև նշված հակամարտությունում Հարավային Կովկասի ներառման հավանականությունը։ Սույն խնդիրը և հավանական զարգացումները, այդ թվում՝ ՀՀ շահերին սպառնացող հնարավոր վտանգները հասկանալու տեսանկյունից փորձ է արվել դիտարկել տարածաշրջանում հետաքրքրություններ և շահեր ունեցող բոլոր արտաքին դերակատարների քայլերը և այդ դերակատարների միջև հարաբերությունների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա։

Կարդալ ավելին

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ

Հոդվածում անդրադարձ է կատարվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախաձեռնության շրջանակում Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի տնտեսական, ներդրումային, տրանսպորտային-հաղորդակցական, էներգետիկ ակտիվության հարցերին։ Ներկայացվում են տարածաշրջանում Պեկինի արտաքին քաղաքականության ճարտարապետության հիմնական առանձնահատկություններն ու ընթացիկ միտումները։ Ուսումնասիրվում են նաև «Նոր մետաքսի ճանապարհ» նախագծում Հարավային Կովկասի երկրներին վերաբերող հիմնահարցերը։

Կարդալ ավելին

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայի հայությունն իրենից ներկայացնում է բազմաշերտ հանրույթ՝ ընդգրկելով հայ առաքելականներին, կաթողիկեներին, ավետարանականներին, մահմեդականացված և ծպտյալ հայերի սերունդներին, համշենահայերին, ինչպես նաև՝ ՀՀ-ից Թուրքիա մեկնած աշխատանքային գաղթականներին։ Չնայած ներկա բարդ իրողություններին ու վտանգավոր միտումներին, Թուրքիայի հայերը, լինելով դարավոր համայնք, ինչպես նաև բնիկ ժողովուրդ այդ երկրում, շարունակում են պահպանել իրենց ինքնությունը և ներուժը՝ գիտամշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։

Կարդալ ավելին

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԵՎ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոդվածում անդրադառնում ենք թուրքական եվրասիական գաղափարախոսության ծագմանը, հիմքերին, շրջանառվող հայեցակարգերին։ Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «եվրասիականության» դրսևորումներին։ Նույն համատեքստում ներկայացված են ռուսական եվրասիականության «դասական» և ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև գաղափարախոսության ազդեցության որոշ դրսևորումները ՌԴ արտաքին քաղաքականության վրա։

Կարդալ ավելին

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՃԵՂՔՎԱԾՔ ՌԴ ԵՎ ԱՄՆ/ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐՈՒՄ

Այսօր աշխարհը կրկին համընդհանուր ցնցումների շեմին է, ինչի մասին ազդարարում է այն իրավիճակը որում շրջապատված և շրջափակման մեջ գտնվող մի բուռ մարդիկ են, որոնք, հավատարիմ մնալով իրենց արժեքներին և ավանդույթներին, ցանկանում են, ինչպես հազարամյակներ ի վեր, ազատ ապրել իրենց հողում:

Կարդալ ավելին