
ՀՀ, Արցախ, Սփյուռք
Հայաստանի ատոմային էներգետիկան՝ երեկ և այսօր
Մոտակա տարիներին Հայաստանը պետք է մի շարք կարևոր որոշումներ կայացնի իր հետագա քաղաքական (աշխարհաքաղաքական) և տնտեսական զարգացման վերաբերյալ: Գալիք տասնամյակներում դրանք կպայմանավորեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը ու քաղաքակրթական բովանդակությունը։ Այսօր ՀՀ-ն պետք է որոշի, թե ինչպիսի երկիր է ուզում լինել 2050 թ.-ին, և դրանից հետո։
«Թրամփի երթուղին» տարածաշրջանային երկրների շահերի համատեքստում
ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թ. օգոստոսի 8-ին ստորագրված՝ խաղաղության նախապատրաստման և հայկական Սյունիքով հաղորդակցությունների ճակատագրի մասին հռչակագիրը դարձել է միջազգային օրակարգի կենտրոնական իրադարձությունը:
BRICS+. նոր աշխարհաքաղաքական կողմնորոշո՞ւմ Թուրքիայի համար
2024 թ. սեպտեմբերի 3-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարեց, որ Թուրքիան դիմել է BRICS+-ին անդամակցելու հայտով։
Ռուսաստանի՝ սուեզին այլընտրանք նախագիծը. ՀՀ-ն ինքնամեկուսացող երկիր
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից, ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառումից հետո, ինչպես նաև սևծովյան տրանսպորտային ուղիներով բեռների տեղափոխման բարդացման պայմաններում «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏՄ) ձեռք է բերել չափազանց կարևոր նշանակություն:
Փոքր պետությունները փլուզվող աշխարհակարգի պայմաններում. պատմահամեմատական վերլուծություն
Փոքր երկրների դիրքերը բազմաբևեռ աշխարհում միշտ եղել են անկայուն, քանի որ գլոբալ կառավարման շրջանակներում «աշխատանքի բաժանման» բացակայությունը (առնվազն երկու աշխարհաքաղաքական բևեռների միջև) փոքր երկրների պարագայում նպաստել է վտանգի և խոցելիության աճին։
Ադրբեջանը և նեոգաղութատիրությունը
Գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դիմակայության համատեքստում, վերլուծվում է Ադրբեջանի կողմից «նեոգաղութատիրության դեմ պայքարի» խոսույթի օգտագործումը «Չմիացած երկրների շարժման» շրջանակներում։
Գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» միջև
Բերվում են գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դասական (1980) և նորացված (2013) սահմանումները։ Աշխարհի «Պատերազմի և Խաղաղության» քարտեզի օրինակով դիտարկվում է «Հարավի» և «Հյուսիսի» դիմակայությունը, հաշվարկվում դրա «լարվածությունը»։
Վրաստանի՝ սպառազինություն արտադրելու ներուժը
Վրաստանում ռազմական արտադրությունը զարգանում է մի քանի փուլով։ Երկրի խորհրդային փորձը, հարուստ պատմություն ունեցող ավիագործարանը, ինչպես նաև մասնագետների առկայությունը հնարավորություն են տվել անկախացումից հետո քայլեր անել ոչ զրոյական կետից։
Հայաստանը «ժողովրդագրական ձմռան» պայմաններում
2024 թ. հունիսի սկզբին ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal հանդեսը հրապարակել է մի նյութ, որում, վկայակոչելով փորձագետների հաշվարկները, նախազգուշացրել է մոլորակի վրա, այսպես կոչված, «ժողովրդագրական ձմռան» գալու մասին։
«Հայկական ճգնաժամի» առանձնահատկությունները ՌԴ արտաքին քաղաքականության արդի մոտեցումների համատեքստում
Հոդվածը նվիրված է «հայկական ճգնաժամի» վերլուծությանը` ՌԴ արտաքին քաղաքականության ժամանակակից մոտեցումների մշակման համատեքստում։