ԱՊՀ

Աբխազիայով անցնող երկաթուղու և ավտոմայրուղու ճակատագիրը. սառեցված հնարավորությունների քննություն արդի զարգացումների խորապատկերին

6 դիտում

Судьба железной дороги и автомобильной магистрали, проходящих через Абхазию: анализ замороженных возможностей на фоне современных процессов

Саркисян В. Д.

Аннотация

Статья посвящена анализу проблематики восстановления Абхазской железной дороги и автомобильной магистрали, выведенных из эксплуатации в результате грузино-абхазского вооружённого конфликта 1992–1993 гг. Исследуются основные этапы и содержание переговорного процесса по вопросу возобновления функционирования указанных коммуникаций, а также их место в системе региональных и международных транспортных маршрутов. Рассматриваются правовые, политические и экономические аспекты реализации соответствующих инициатив, анализируются позиции заинтересованных сторон и факторы, препятствующие достижению договорённостей. Оцениваются возможные последствия восстановления транспортного сообщения для региональных транспортно-логистических связей и политико-экономической конфигурации Южного Кавказа.

 

The fate of the railway and highway passing through Abkhazia: An analysis of frozen opportunities amid contemporary developments

 Sarkisyan V. D.

Annotation

This article addresses the issue of the restoration of the Abkhaz Railway and the adjacent highway, which were rendered inoperative as a consequence of the 1992–1993 Georgian-Abkhaz armed conflict. The study examines the principal stages and dynamics of the negotiation process surrounding the reopening of these transport communications and evaluates their significance within the broader framework of regional and international transport corridors. Particular attention is devoted to the legal, political, and economic aspects of the proposed initiatives, as well as to the positions and interests of the stakeholders involved. The article further assesses the prospective impact of restoring these transport links on regional transport and logistics connectivity and on the evolving political and economic landscape of the South Caucasus.

Աբխազիայով անցնող երկաթուղու և ավտոմայրուղու ճակատագիրը. սառեցված հնարավորությունների քննություն արդի զարգացումների խորապատկերին[1]

Վահե Դ. Սարգսյան[2]

Մաս I

Ներածություն

Հոդվածը վերլուծում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցային գործընթացը, ինչպես նաև այդ երթուղիների վերաբացման հետ կապված հիմնական մարտահրավերները։ Նպատակ է դրված համակարգված կերպով ուսումնասիրել աբխազական տրանսպորտային երթուղիների վերաբացման հարցը, քանի որ դրանց լիարժեք օգտագործումը կարող է ոչ միայն նպաստել տարածաշրջանի երկրների տնտեսական աճին, այլև ստեղծել նոր անվտանգության երաշխիքներ։

Տվյալների համակարգված վերլուծությունը թույլ է տալիս դիտարկել Աբխազական երկաթուղու և մայրուղու առանձնահատկությունները տարածաշրջանի տարանցիկ համակարգում՝ որպես ռուս-վրացական գործող միակ ցամաքային սահմանային անցակետի կարևոր այլընտրանք։ Տարանցիկ ուղիներ, որոնց գործունեությունը կարող է զգալի, իսկ որոշ դեպքերում՝ վճռորոշ ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող, լեռնային Հայաստանի Հանրապետության տնտեսության ու անվտանգության համակարգի վրա։

Ռուս-վրացական հարաբերությունների հիմնական խնդիրներից մեկը ռազմական և քաղաքական գործընթացների հետևանքով փակված անցակետերի և տասնամյակներ շարունակ անգործունյա տրանսպորտային ուղիների վերականգնումն է։ Պետք է նշել, որ օդային և ծովային ուղիներից, ինչպես նաև գործող Վերին Լարս–Կազբեգի անցակետից բացի (Ռազմավիրական մայրուղի), Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև կան մի քանի այլ ցամաքային ուղիներ: Դրանք են՝ Աբխազական երկաթուղին և մայրուղին, Ռազմավիրական մայրուղին, Չեչենավրացական ճանապարհը, Ավարակախեթական ճանապարhը և Կովկասյան լեռնանցքային երկաթուղին, որոնցից ոմանք նախկինում գործել են, իսկ ոմանց կառուցումը եղել է մշտական քննարկումների առարկա։

1992 թ. օգոստոսի 14-ին սկսված վրաց-աբխազական ռազմական հակամարտության արդյունքում վրաց-աբխազական երկաթուղին դադարեց գործել։ Ռուսաստան–Վրաստան մայրուղին, որն անցնում էր Աբխազիայով որպես միջպետական ​​տարանցիկ երթուղի, նույնպես փակվեց՝ Աբխազիան Վրաստանի արևմտյան շրջանների հետ կապող մի քանի հարակից մայրուղիների հետ միասին վերածվելով հիմնականում ոչ պաշտոնական հաղորդակցման ուղու։ Աբխազիան Վրաստանի արևմտյան շրջաններին կապող այս երթուղիները և նրանց վրա գտնվող անցակետերը դարձան ոչ պաշտոնական։ Դրանք պաշտոնապես չէին ճանաչված, ապահովում էին ներքին կապ Աբխազիայի Գալի շրջանի մեգրելների և Վրաստանի Զուգդիդի շրջանի մեգրելների միջև, ավելին, դրանցից որոշները հաճախ անօրինական էին հայտարարվում հակամարտող կողմերի կողմից՝ կախված իրավիճակից։ Պատերազմի ավարտը (1993 թ. սեպտեմբերի 30), ինչպես նաև Վրաստանի ու Աբխազիայի միջև 1994 թ. մայիսի 14-ին «Հրադադարի և ուժերի տարանջատման մասին» համաձայնագրի ստորագրումը չհանգեցրին տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը։ Ավելին, հետագա իրադարձություններն է՛լ ավելի սրեցին վրաց-աբխազական լարվածությունը, որի արդյունքում Աբխազական երկաթուղու վերականգնման վերաբերյալ բանակցությունները մտան փակուղի։ Կողմերը որոշ չափով մոտեցան Աբխազական երկաթուղու վերաբացմանը 2003 թ., սակայն Վրաստանում իշխանափոխությունից հետո բանակցությունները կրկին արդյունք չտվեցին։ Երկաթուղու վերաբացման վերաբերյալ քննարկումները ակտիվացան նաև 2006 թ., սակայն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետագա քայլերը կրկին սրեցին ռուս-վրացական հարաբերությունները։

Յուրաքանչյուր կողմ ունի իր սեփական, անվիճելի դիրքորոշումը։ Վրաստանը միանշանակ կարծում է, որ քննարկումների ընթացքում Աբխազիային որպես Վրաստանից առանձին կազմավորում դիտարկելն անհնար է, քանի որ նման ցանկացած քայլ կարող է ընկալվել որպես այս հանրապետության անուղղակի ճանաչում։ Աբխազական կողմը, ինչպես տրանսպորտային ուղիների վերաբացման վերաբերյալ քննարկումներում, այնպես էլ ցանկացած այլ դեպքում ձգտում է հանդես գալ որպես Վրաստանի հետ հավասար, լիարժեք բանակցային կողմ։ Ռուսաստանի Դաշնությունը ելնում է այն դիրքորոշումից, որ Վրաստանը պետք է հաշվի առնի առկա իրողությունները՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի գոյույունը, իսկ 2008 թ. հետո՝ ճանաչման փաստը, և որ ռուս-վրացական ոչ մի երկխոսություն կամ դրան ուղղված ոչ մի քայլ չպետք է որևէ կերպ ազդի այդ ամենի վրա։

Չնայած անցյալի դժվարություններին՝ ռուս-վրացական հարաբերություններն այսօր բնութագրվում են մի շարք բարդ խնդիրներ հաղթահարելուն ուղղված կառուցողական մոտեցումներով և երկու կողմերի ցուցաբերած քաղաքական կամքով։ Եթե կողմերը պահպանեն այս կապիտալը, եթե վրացական իշխանությունները շարունակեն ցուցաբերել զուսպ և պրագմատիկ մոտեցում, առաջնորդվեն Վրաստանի ազգային շահերով և չթելադրվեն արտաքին ուժերի կողմից, կան բոլոր հիմքերը կարծելու, որ ապագայում այս հարևան երկրները ոչ միայն կվերականգնեն մոտ երկու տասնամյակ առաջ խզված դիվանագիտական ​​հարաբերությունները, այլև կմշակեն ռազմական և քաղաքական պատճառներով փակված և տասնամյակներ շարունակ ոչ գործուն անցակետերի և տրանսպորտային ուղիների վերաբացման տարբերակներ։

Երկաթուղու և ավտոմայրուղու փակումն ու հաջորդող իրադարձությունները

1992 թ. օգոստոսի 14-ից 1993 թ. սեպտեմբերի 30-ը տևած վրաց-աբխազական թեժ պատերազմի, հաջորդած բանակցությունների[3] և 1994 թ. մայիսի 14-ին Մոսկվայում Վրաստանի և Աբխազիայի միջև ստորագրված «Հրադադարի և ուժերի տարանջատման մասին» համաձայնագրի[4] ստորագրումից ի վեր վրաց-աբխազական երկաթուղին և տրանսպորտային միջազգային ուղիները չեն գործում։ Հետագա գործընթացները, այն է՝

ա. 1994 թ. նոյեմբերի 26-ին Աբխազիայի Գերագույն խորհրդի ընդունած նոր Սահմանադրությամբ Աբխազիայի Հանրապետության անկախության հռչակումը[5],

բ. 1998 թ. մայիսի 20-ից 26-ը Աբխազիայի Գալիի շրջանի մեգրելների (քարթվելական լեզվաընտանիքին պատկանող էթնիկ հանրույթ) շրջանում Աբխազիայի կառավարության դեմ բռնկված և աբխազական ուժերի կողմից ճնշված ապստամբությունը,

գ. 1999 թ. հոկտեմբերի 3-ին՝ Աբխազիայի նախագահական ընտրությունների օրը կայացած Սահմանադրության հաստատման մասին համաժողովրդական հանրաքվեն[6] և քվեարկության արդյունքների հենքի վրա 1999 թ. հոկտեմբերի 12-ին Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտի ընդունումը,

դ. 2001 թ. Աբխազիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Կոդորի կիրճում վրաց-աբխազական ռազմական բախումները,

ե. վերստին իրադրության սրումը Կոդորի կիրճում 2006 թ. և վրացական զինված ուժերի կողմից կիրճի վրա վերահսկողության հաստատումը[7],

զ. 2008 թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմը, աբխազական զինված ուժերի հարձակումը Կոդորի կիրճի վրա և կիրճի (դրանով նաև Աբխազիայի) տարածքում ամբողջական վերահսկողության հաստատումը,

է. Աբխազիայի միջազգային ճանաչման գործընթացի մեկնարկը,

ը. 2008 թ. հոկտեմբերի 23-ին Վրաստանի իշխանությունների կողմից «Օկուպացված տարածքների մասին» օրենքի ընդունումը[8], 2010 թ. հունվարի 27-ին Վրաստանի կառավարության ընդունած «Օկուպացված տարածքների վերաբերյալ պետական ռազմավարությունը»[9] մեծ դժվարություններ, իսկ առանձին դեպքերում՝ փակուղային իրավիճակ ստեղծեցին Աբխազական երկաթուղու վերագործարկման բանակցություններում։

Երկաթուղու վերագործարկման փորձ 2003 թվականին

Կողմերը երկաթուղու վերաբացմանը որոշակիորեն մոտեցել էին 2003 թ.։ Նույն թվականի մարտի 7-ին Սոչիում Վլադիմիր Պուտինը հանդիպեց Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի և Աբխազիայի գործադիր իշխանության ղեկավար Գենադի Գագուլիայի հետ։ Տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինի ու Էդուարդ Շևարդնաձեի կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ նախագահները նշել են վրաց-աբխազական կարգավորման ոլորտում ջանքերի կենտրոնացման նպատակահարմարությունը այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են փախստականների և տեղահանվածների վերադարձը (առաջին հերթին Աբխազիայի Գալիի շրջան), Սոչի-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության բացումը։ Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Վրաստանի մայրաքաղաքի և Ռուսաստանի Սոչիի միջև տրանսպորտային կապի վերականգնումը պետք է ընթանա իրենց տները լքած վրացի և աբխազ բնակիչների՝ մշտական ​​բնակության վայրեր, առաջին հերթին Գալիի շրջան վերադարձին զուգահեռ[10]։ Այդուհանդերձ, Սոչիի պայմանավորվածությունները չիրականացան, քանի որ մի քանի ամիս անց՝ 2003 թ. նոյեմբերին, Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, և ի հայտ եկան բոլորովին այլ գործընթացներ։ Ի դեպ, 2026 թ. փետրվարին տված իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս խոսել է Աբխազական երկաթուղու վերաբացման ուղղությամբ 2003 թ. (իր նախագահության ժամանակ) տեղի ունեցած դրական տեղաշարժի ու իր մասնակցությամբ առարկայական պայմանավորվածությունների մասին։ Անդրադառնալով TRIPP նախաձեռնության (Trump Route for International Peace and Prosperity, Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) քաղաքական և տնտեսական հետևանքներին և խոսելով ՀՀ-ի երկաթուղային կապի այլ հնարավորության՝ Երևան–Թբիլիսի–Սոչի–Տուապսե–Կրասնոդար–Մոսկվա երթուղով ՌԴ-ի հետ երկաթուղային կապ ունենալու մասին (որը 600-700 կիլոմետրով ավելի կարճ է, քան Ադրբեջանով անցնողը), Ռ. Քոչարյանը պատմել է 2003 թ. Աբխազական երկաթուղու վերագործարկման ուղղությամբ տարվող բանակցությունների մասին. «Վրացական կողմը դրական արձագանքեց, ասաց՝ եթե կարող եք աբխազներին համոզել, ես կապ հաստատեցի Աբխազիայի նախագահի հետ, որին լավ ճանաչում էի[11]։ Նա հիվանդ էր արդեն, դրական արձագանքը կար, սակայն բանակցություններն ընդհատվեցին, երբ իշխանության եկավ Սաակաշվիլին»[12]։

Սևծովյան երկաթուղիների միջազգային կոնսորցիումի ստեղծումը 2006 թվականին. Աբխազական երկաթուղու վերաբացման ևս մեկ ձախողված փորձ

Աբխազական երկաթուղու վերաբացման ուղղությամբ քննարկումները վերստին ակտիվացել են 2006 թ.։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, նույն թվականի մարտ ամսին խոսելով տվյալ փուլում ռուս-հայկական հարաբերությունների ակտիվացման մասին՝ նշել է, որ «…միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում բարձրացվել է նաև ՀՀ-ի համար ամենացավոտ հարցերից մեկը՝ Աբխազիայով անցնող երկաթուղու հարցը»[13]։ Նույն օրերին ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը հայտարարել է, որ ներկայումս գնահատվում է Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման աշխատանքների արժեքը։ Դեսպանի խոսքով, «Ռուսական երկաթուղիներ», «Հայկական երկաթուղիներ» և «Վրացական երկաթուղիներ» ընկերությունները որոշել են ստեղծել Սոչի–Թբիլիսի երկաթուղու վերականգնման բիզնես նախագիծ, ինչպես նաև ստեղծել միջազգային կոնսորցիում, որին առաջին 3 ընկերությունների շարքում կմասնակցեր նաև «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը[14]։ Եվ իրոք, 2006 թ. մայիսի 5-ին Մոսկվայում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի, «Վրացական երկաթուղիներ» ԲԲԸ-ի, «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և Աբխազական երկաթուղու ներկայացուցիչների կողմից ստորագրվեց Սևծովյան երկաթուղիների միջազգային կոնսորցիումի ստեղծման մասին արձանագրությունը։ Ինչպես նշել է ՌԴ-ում Աբխազիայի կառավարության երկաթուղային տրանսպորտի հարցերով ներկայացուցիչ Անդրեյ Տուրուկինը՝ բաժնետիրական ընկերություն հանդիսացող Սևծովյան երկաթուղիների միջազգային կոնսորցիումի հիմնական գործառույթը լինելու է «Կովկասյան երկաթուղիներով բեռնափոխադրումների կենտրոնացված կառավարումը, ավտոմայրուղիներով բեռների անվտանգ տեղաշարժի ապահովումը, ինչպես նաև երկաթուղիներում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը»[15]։

Նախաձեռնությունը լայն արձագանք գտավ հատկապես Աբխազիայում. 2006 թ. հունիսին տվյալ փուլում դեռևս չճանաչված երկրի ղեկավար Սերգեյ Բաղափշը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլիի հետ, սակայն պայմանով, որ հանդիպման արդյունքը կլինի անվտանգության երաշխիքների և ռազմական գործողությունների չվերսկսման մասին համաձայնագրի ստորագրումը։ Նա հավելել էր, որ, բացի անվտանգության հարցերից, պետք է քննարկվեն նաև տնտեսական շրջափակման վերացման, օդային, ծովային և երկաթուղային հաղորդակցությունների բացման խնդիրները[16]։ Աբխազիայում հատկապես թեժ են անցել հունիսի 20-ին Սևծովյան երկաթուղիների միջազգային կոնսորցիումի ստեղծման հարցով տեղի ունեցած խորհրդարանական լսումները, որին մասնակցել են փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայան և «Աբխազական երկաթուղի» պետական ​​ձեռնարկության վարչության պետ Գուրամ Գուբազը։ Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Նուգզար Աշուբայի ղեկավարությամբ տեղի ունեցած լսումներին ծավալված քննարկումից երևում է, որ մի շարք պատգամավորներ ցանկացել են ամբողջությամբ ծանոթանալ նորաստեղծ կոնսորցիումի էությանը։ Ուսումնասիրելով նաև այդ օրերին Աբխազիայի պետական պաշտոնյաների տեսակետները՝ պարզորոշ է դառնում, որ աբխազական կողմի մտահոգության առանցքում են եղել հետևյալ հարցերը. արդյո՞ք Աբխազիան ներկայացված է իբրև իրավահավասար կողմ, ինչպիսի՞ ռիսկեր է պարունակում այն հանգամանքը, որ նախագծի իրականացման արդյունքում աբխազական պետությունը կդադարի լինել երկաթուղու սեփականատերը, քանի որ կոնսորցիումի ստեղծման հիմնական պայմաններից մեկն ամբողջ երկաթուղային ենթակառուցվածքի փոխանցումն է, ինչպիսի՞ բիզնես նախագիծ է դրված Աբխազիայի կողմից այս նախագծի ստեղծման հիմքում, ինչպե՞ս է ներկայացված լինելու Աբխազիան փաստաթղթերի ստորագրման ժամանակ, ի՞նչ է ակնարկվում աբխազական կողմի համար միանգամայն անընդունելի, Աբխազիայի Սահմանադրությանը հակասող «երկաթուղու աբխազական հատված» ձևակերպումով, և ու՞մ է այն ապագայում կցվելու, ինչպե՞ս են կարգավորվելու մաքսային և սահմանային հսկողության հետ կապված հարցերը և այլն[17]։ Վերոնշյալ լսումներին փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայայի կողմից խորհրդարանին են ներկայացվել ԲԲԸ-ի Կանոնադրության և կոնսորցիում ստեղծելու մասին համաձայնագրի նախագծերը, որոնք պատրաստել էր ռուսական կողմը։ «Համաձայնագիրն ու Կանոնադրությունը միանշանակ վկայում են ճիշտ չորս կողմի մասնակցությամբ կոնսորցիում ստեղծելու մտադրության մասին։ Մեզ համար այլ պայմաններ անընդունելի են», – նշել էր փոխվարչապետը[18]։

Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլիի հետագա արկածախնդիր քայլերը վերստին սրեցին ռուս-վրացական հարաբերությունները: Հակառուսական քայլերի արդյունքում՝ վերանորոգման պատրվակով հուլիսի 8-ին ՌԴ-ի կողմից փակվեց «Վերին Լարս» անցակետը, ի պատասխան` վրացական իշխանությունները մեկ օր անց սրեցին իրավիճակը Հարավային Օսիայում՝ Տրանսկովկասյան մայրուղու՝ Ցխինվալ քաղաքից հյուսիս ընկած վրացաբնակ և վրացական ուժերի վերահսկողության տակ գտնվող Կեխվի գյուղի հատվածում արգելափակելով Ռուսաստանի և Հարավային Օսիայի այն քաղաքացիների տեղաշարժը, ովքեր չունեին վրացական այցագիր (վիզա)[19]: Երկու շաբաթ անց՝ Կոդորի կիրճի Չխալթա գյուղի սվան (քարթվելական լեզվաընտանիքին պատկանող էթնիկ հանրույթ) ընտանիքում ծնված, 1992–1993 թթ. վրաց-աբխազական պատերազմում իբրև «Մոնադիրե» (վրաց.՝ «Որսորդ») զինված խմբավորման ղեկավար Աբխազիայի դեմ մարտնչած, 2000–2004 թթ. Կոդորի կիրճում Վրաստանի նախագահի պետական լիազոր Էմզար Կվիցիանիի (նա 2003 թ. նոյեմբերին տեղի ունեցած իշխանափոխության ժամանակ պաշտպանում էր Էդ. Շևարդնաձեին, իսկ 2004 թ. դեկտեմբերին նախագահ Մ. Սաակաշվիլիի հրամանագրով հեռացվեց պաշտոնից)[20]՝ Թբիլիսիին չենթարկվելու մասին հուլիսի 23-ի հայտարարությունն իբրև ապստամբություն որակելով՝ վրացական զորաբանակը, խախտելով վրաց-աբխազական հակամարտության կարգավորման վերաբերյալ 1994 թ. մոսկովյան համաձայնագրերը, հուլիսի 25-ին ներխուժեց Աբխազիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Կոդորի կիրճ[21]։ Արդյունքում՝ տապալվեց Սևծովյան երկաթուղիների միջազգային կոնսորցիումի ստեղծման և Աբխազական երկաթուղու վերագործարկման նախաձեռնությունը ևս։

դ. 2011 թ. նոյեմբերի 9-ի ռուս-վրացական համաձայնագիրը տասնամյա բանակցությունների առարկա

Ստեղծված փակուղային իրավիճակում թե՛ Ռուսաստանը, թե՛ Վրաստանը կարիք ունեին բանակցելու, երկխոսելու, եթե անգամ դրանք ենթադրեին որոշակի փոխզիջումներ։ Ռուսաստանն այդ փուլում կարիք ուներ անդամակցելու Առևտրի համաշխարհային կազմակերպությանը[22], որի համար անհրաժեշտ էր ստանալ կազմակերպության բոլոր անդամների, այդ թվում՝ Վրաստանի[23] համաձայնությունը։ Իր հերթին Վրաստանին անհրաժեշտ էր, թեկուզև միջնորդավորված, ստանալ ՌԴ-ից դեպի Աբխազիա և Հարավային Օսեթիա բեռնափոխադրումները վերահսկելու միջազգային մեխանիզմներ, ինչպես նաև նշված խնդրահարույց հատվածներով առևտուր իրականացնելու միջազգայնորեն երաշխավորված հնարավորություններ։ Արդյունքում՝ Շվեյցարիայի միջնորդությամբ տեղի ունեցած երկարատև բանակցություններից հետո 2011 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ստորագրեցին «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» երկկողմ համաձայնագիրը: Բեռների մոնիտորինգն իրականացվելու էր շվեյցարական SGS (Société Générale de Surveillance SA) մասնավոր ընկերության[24] միջոցով։ Մի քանի ամիս անց՝ 2012 թ. օգոստոսի 22-ին, ՌԴ-ն անդամակցեց ԱՀԿ-ին։

Իշխանափոխությունը Վրաստանում. ժառանգված խնդիրները՝ քննարկումների նոր լույսի ներքո

2012–2013 թթ. տեղի ունեցած իշխանափոխությամբ և Բիձինա Իվանիշվիլիի թիմի իշխանության գալով Վրաստանում էականորեն մեղմվեցին Մ. Սաակաշվիլիի օրոք գագաթնակետին հասած հակառուսական տրամադրությունները, որոնք հող նախապատրաստեցին նաև տարանցիկ ուղիների վերաբացման ուղղությամբ որոշակի քննարկումների ակտիվացման համար։ 2012 թ. իշխանափոխությունից անմիջապես հետո՝ դեկտեմբերին, Պրահայում առաջին անգամ հանդիպեցին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն[25] ու Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն՝ ազդարարելով կանոնավոր շփումների և տնտեսական ու հումանիտար հարցերի շուրջ ոչ պաշտոնական երկխոսությունների («Պրահյան բանակցությունների») մեկնարկը։

2012 թ. նոյեմբերին Վրաստանի նոր կառավարության վերաինտեգրման հարցերով նորանշանակ նախարար Պաատա Զաքարեիշվիլին պաշտպանեց Աբխազիայի տարածքով երկաթուղային կապը վերականգնելու գաղափարը[26]։ Երկաթուղային հաղորդակցության վերականգնման պատրաստակամության մասին էր հայտարարել նաև Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013 թ. հունվարին ՀՀ այցի ժամանակ։ Նրա խոսքով՝ ճանապարհի վերականգնումը կապված էր որոշակի խնդիրների հետ, սակայն դա հնարավոր էր եթե բոլոր կողմերից կամք լինի, այդ թվում՝ Ռուսաստանի[27]։ Արձագանքելով Վրաստանի վարչապետին՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել էր, որ հասկանում է այլ երկրների շահագրգռվածությունը Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում, բայց մշուշոտ է պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է այդ ամենն իրականացնել[28]։

Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վերագործարկումը հետագայում կարևորվել է թե՛ հայ-վրացական[29], թե՛ հայ-ռուսական[30] մի շարք բարձրաստիճան հանդիպումներում, ինչպես նաև առանձին պատկան պաշտոնյաների հայտարարություններում[31]։ Այդուհանդերձ, հայկական կողմը հանդես չի եկել իբրև հարցի քննարկման ակտիվ նախաձեռնող և խնդրին մոտեցել է խիստ զգուշորեն, ինչը բացատրվել է հարցի չափազանց զգայուն ենթաշերտերով և վրացական կողմի մոտ հնարավոր բացասական ազդակները բացառելու անհրաժետությամբ։ Իրապես, վրացական հասարակական-քաղաքական շրջանակների, հատկապես վերջին տասնամյակում (2013–2023 թթ.) երկրի հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների և համախոհների կողմից իսկական փոթորիկ էր բարձրանում նման ամեն մի քննարկման ժամանակ։ Վրաստանում հերթական աղմուկի պատճառ հանդիսացավ 2017 թ. փետրվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն առ այն, որ Վերին Լարսով անցնող ճանապարհին այլընտրանք լինելու է[32]: Եվ չնայած ՀՀ վարչապետը փակագծեր չէր բացել և գործող ճանապարհին իբրև այլընտրանք չէր նշել ո՛չ Աբխազական երկաթուղին, ո՛չ էլ Տրանսկովկասյան (հարավօսական) ավտոմայրուղին, այդուհանդերձ, վրացական վերոնշյալ շրջանակները չափազանց սուր արձագանքեցին՝ հընթացս մեղադրելով իշխանություններին գաղտնի բանակցությունների և երկրի տարածքային ամբողջականությունը սակարկելու մեջ։ Իրականում պատճառներն ավելի խորքային էին և ուղիղ կապված էին Մ. Սաակաշվիլիի ընդդիմադիր թյուրքամետ ուժի կողմից թուրք-ադրբեջանական տարանցիկ նախագծերին (Բաքու–Ախալքալաք–Կարս երկաթուղուն) ամեն գնով գերակայություն տալու մտայնության հետ։ Դա չեն թաքցրել նշված ուժի ներկայացուցիչները՝ նշելով, որ Աբխազական երկաթուղու բացումը կփչացնի վրաց-ադրբեջանական հարաբերությունները[33]։ Թե՛ վրացական կողմը, ի դեմս փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի[34] և թե՛ հայկական կողմը, հանձինս վարչապետ Կարեն Կարապետյանի[35], ստիպված եղան հայտարարել, որ Աբխազական երկաթուղու բացման մասին Թբիլիսիում որևէ քննարկում չի եղել։

2011 թ. նոյեմբերի 9-ի ռուս-վրացական համաձայնագիրը՝ վերստին օրակարգում

2011 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ստորագրած «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» երկկողմ համաձայնագիրը հետագա 5 տարիներին մնաց թղթի վրա՝ «սառեցված» վիճակում։ Համաձայնագրին գրեթե անդրադարձ չի կատարվել դրանից մեկ տարի անց՝ 2012 թ. դեկտեմբերին մեկնարկած Կարասին–Աբաշիձե հանդիպումներում («Պրահյան բանակցություններ»)։ Կարասին–Աբաշիձե տնտեսական ու հումանիտար հարցերի շուրջ ոչ պաշտոնական երկխոսությունների 4 տարվա (2012 թ. դեկտեմբեր–2016 թ. դեկտեմբեր) ընթացքում միայն մեկ անգամ էր հիշատակվել նշված համաձայնագիրը, այն էլ՝ մտքերի փոխանակման մակարդակով։ ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2015 թ. փետրվարի 26-ին Պրահայում տեղի ունեցած Կարասին–Աբաշիձե հերթական հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում էր տեղի ունեցել 2011 թ. «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մասին» երկկողմ համաձայնագրի իրագործման նախապատրաստման շուրջ՝ հաստատելով այդ աշխատանքը մոտ ապագայում ավարտելու փոխադարձ ցանկությունը[36]։

Համաձայնագրի քննարկումը վերստին ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների օրակարգ մտավ միայն 2017 թ.։ Նույն թվականի փետրվարի 7-ին Պրահայում կայացած Կարասին–Աբաշիձե հերթական հանդիպման ընթացքում շոշափվել էր 2011 թ. նոյեմբերի 9-ի Համաձայնագրի թեման։ ՌԴ արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «…կողմերը չպետք է հետաձգեն տարածաշրջանային առևտրի համար չափազանց անհրաժեշտ այս փաստաթղթի գործնական իրականացման մեկնարկը։ Ռուսական կողմը պատրաստ է դրա գործնական իրականացմանը»[37]։ Հանդիպման ավարտին Զ. Աբաշիձեն հայտարարել էր, որ ինքը և Գրիգորի Կարասինը որոշել են գործել փոքր քայլերի մեթոդով և քննարկել միայն այն հարցերը, որոնք սկզբունքորեն կարող են լուծվել առանց կարմիր գծերը հատելու։ «…Մենք որոշեցինք օգտագործել 2011 թ. համաձայնագիրը, որը թույլ է տալիս մեր երկրներին զարգացնել առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերությունները», – փաստել էր վրացի դիվանագետը[38]։ Գրիգորի Կարասինի պարզաբանմամբ՝ խոսքը դեռևս 3 միջանցքից օգտվելու մասին էր։ Դրանցից մեկը սկսվում է Սոչիի մոտից և, անցնելով Աբխազիայով, ավարտվում Զուգդիդի քաղաքում։ Երկրորդ միջանցքը սկսվում է հյուսիսօսական Նար գյուղի մոտից և, անցնելով Հարավային Օսիայի տարածքով, ավարտվում Գորիում, իսկ երրորդը գտնվում է «Կազբեգի»–«Վերին Լարս» անցակետում։ Վերահաստատվել էր, որ Մոսկվայի և Թբիլիսիի համաձայնությամբ մաքսակետերի օպերատորի դերը կկատարի շվեյցարական SGS ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում ստուգումների և սերտիֆիկացման ոլորտում։ Ըստ Կարասինի՝ Շվեյցարիայի իշխանությունները մարտի վերջին այցելելու էին Մոսկվա և Թբիլիսի՝ քննարկելու չլուծված խնդիրները։ Նախ, կողմերը պետք է որոշեին, թե կոնկրետ որտե՞ղ են տեղակայվելու մաքսակետերը (2011 թ. համաձայնագրում նշված էին միայն աշխարհագրական կոորդինատները, ոչ թե վայրերի անունները, և դա արվել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի նկատմամբ չեզոք մոտեցում պահպանելու համար): Երբ լուծվեր մաքսակետերի տեղակայման հարցը, Ռուսաստանը և Վրաստանը պետք է պայմանագիր կնքեին SGS-ի հետ։ Գրիգորի Կարասինն ընդգծել էր, որ 2011 թ. Համաձայնագրի իրագործմամբ շահագրգռված են եղել ոչ միայն Ռուսաստանն ու Վրաստանը, այլև Հայաստանը[39]։

Փաստենք, որ 2011 թ. կնքված Համաձայնագրի շուրջ քննարկման մեկնարկը բուռն արձագանք գտավ նաև Հարավային Օսիայում։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 10-ին պաշտոնապես հրապարակեց նախարարության ներկայացուցչի՝ «Հարավային Օսիա» միջազգային տեղեկատվական գործակալությանը տված մեկնաբանությունը, ըստ որի՝ «…Հարավային Օսիայի Հանրապետությունն այս համաձայնագրի սուբյեկտ չէ, ինչպես որ չունի որևէ այլ երկկողմ պայմանագրային պարտավորություն, որը թույլ է տալիս իր տարածքում Ռուսաստանի և Վրաստանի միջև տարանցիկ տրանսպորտային կապերի շահագործումը, ուստի դեռևս դժվար է ասել, թե կոնկրետ ինչպես կիրականացվի այս համաձայնագիրը գործնական մակարդակում՝ հատկապես հաշվի առնելով հարավօսական-վրացական հարաբերությունների վիճակը։ …Հարավային Օսիայի տարածքով բեռների տարանցման հարցը կարող է լուծվել միայն Հարավային Օսիայի Հանրապետության իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում և համապատասխան իրավական դաշտի հիման վրա»[40]։ ՀՕ այս դիրքորոշումը լեգիտիմ է համարել Ռուսաստանը։ «Մաքսային վարչարարության և մոնիտորինգի բոլոր նախատեսվող միջոցառումներն իրականացվում են բացառապես Ռուսաստանի և Վրաստանի տարածքներում: Տարանցիկ երթուղիներով բեռների տեղափոխման պայմանները, բնականաբար, ենթակա են լրացուցիչ քննարկման համապատասխան տարանցիկ երկրների հետ», – վերահաստատելով ՀՕ դիրքորոշումը՝ հայտարարել էր ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա փաստել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011 թվականի համաձայնագիրը երրորդ կողմերի համար պարտավորություններ չի ստեղծում[41]։ Համաձայնագրի կիրարկման գործընթացի առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև հարավօսական հասարակական-մտավոր շրջանակները։ «Ռեսպուբլիկա» թերթի էջերում օս հեղինակները, բացի իրավական խնդիրներից (մատնանշվում է ՀՕ-ն որպես հավասարազոր կողմ ներկայացված չլինելու փաստը), խոսել են նաև Վրաստանից սպասվող բազմաթիվ հնարավոր վտանգների մասին, որոնք կարող են առաջանալ Տրանսկովկասյան մայրուղու գործարկման դեպքում։ «…Հարցի լուծման կշեռքին երկու հասկացություն կա՝ «Հանգստություն» և «Տնտեսություն»։ Վերջին տարիներին մենք ապրում ենք հարաբերական խաղաղության մեջ և, մեծ հաշվով, մոռացել ենք մեր հարավային հարևանի մասին։ Այսպիսով, պատրա՞ստ ենք այս հանգստությունը փոխանակել «վտանգավոր» տնտեսության հետ», – նշել էր օս հեղինակներից մեկը[42]: Խնդրին անդրադարձել էր նաև ՀՕ նախագահ Անատոլի Բիբիլովը։ 2017 թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում նա հայտարարել էր, որ «…Հարավային Օսիան պատրաստ է ապահովել Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի միջև ապրանքների տարանցումը հանրապետության տարածքով, բայց միայն որպես իրավահավասար գործընկեր»[43]։ ՀՕ նախագահի դիրքորոշումը մի քանի օր անց ողջունել էր ՌԴ ԱԳ նախարարությունը։ «Մենք ողջունում ենք այս կառուցողական և պատասխանատու դիրքորոշումը, որը իրական հեռանկար է բացում Անդրկովկասում առևտրատնտեսական հաղորդակցության համակարգի զարգացման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների։ Կոչ ենք անում Թբիլիսիին նույնքան կառուցողական վերաբերմունք ցուցաբերել։ ….2011 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Համաձայնագրի հնարավորինս արագ գործնական իրականացումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանում միջազգային առևտրի հաստատման գործում։ Ցավոք, վրացական կողմը երկար ժամանակ խուսափում է հաստատել Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները…», – նշված էր պաշտոնական հայտարարության մեջ[44]։ Հայտարարությանն արձագանքել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Ռուսաստանին մեղադրելով Հարավային Օսիային որպես 2011 թ. ռուս-վրացական համաձայնագրի կողմ ներկայացնելու փորձի մեջ։ Մեղադրանքին հակադարձել էր փոխնախարար Գ. Կարասինը՝ հայտարարելով, որ «…այդ պայմանագրային փաստաթուղթը երկկողմանի է: Այն իրականացվում է բացառապես Ռուսաստանի և Վրաստանի տարածքներում, չի ազդում տարածաշրջանի այլ երկրների վրա և չի պահանջում նրանց հետ փոխգործակցություն։ Հիշեցնեմ, որ համաձայնագիրը Ռուսաստանին և Վրաստանին (յուրաքանչյուրն իր տարածքում) պարտավորեցնում է կիրառել առևտրային հոսքերի մաքսային վարչարարության հատուկ ընթացակարգ՝ շվեյցարական մոնիտորինգ իրականացնող ընկերության մասնակցությամբ։ …Ուրիշ բան, որ ռուս-վրացական համաձայնագիրը չի կարգավորում և, ըստ սահմանման, չի կարող կարգավորել ապրանքների անցումը Հարավային Օսիայի Հանրապետության տարածքով։ Իսկ առանց հարակից պրակտիկ հարցեր լուծելու՝ խոսել տրանզիտ ստեղծելու մասին, անիմաստ է։ Այդ իսկ պատճառով մենք ողջունեցինք նախագահ Ա. Բիբիլովի կառուցողական վերաբերմունքը։ Ցավալի է, որ Թբիլիսին այլ կերպ արձագանքեց»[45]:

2011 թ. ռուս-վրացական Համաձայնագիրը քննարկվել էր 2017 թ. հուլիսի 7-ին Պրահայում կայացած Կարասին–Աբաշիձե հերթական հանդիպման ժամանակ։ Կողմերը շեշտել էին, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը կարող է կարևոր աջակցություն հանդիսանալ առևտրային հարաբերությունների զարգացման համար։ Կողմերը հայտնել են փաստաթղթի բոլոր դրույթները կյանքի կոչելու փոխադարձ պատրաստակամություն, ինչպես նաև մոտ ապագայում ստորագրել շվեյցարական մոնիտորինգ իրականացնող ընկերության հետ դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանագիր և հավատարմագրային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիր[46]։

Ռուսական կողմը Համաձայնագրի գործնական կիրառման վաղաժամ մեկնարկի անհրաժեշտությունն ընդգծել էր նաև Կարասին–Աբաշիձե հաջորդ՝ 2017 թ. նոյեմբերի 16-ին կայացած պրահյան հանդիպմանը։ Արդյունքում՝ կողմերը պայմանավորվել էին մոտ ապագայում անցկացնել ռուս և վրացի փորձագետների հանդիպում Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նախապատրաստական աշխատանքներն ավարտելու և հետագայում համապատասխան պայմանագրեր ստորագրելու համար[47]։

Ռուս-վրացական երկարատև բանակցությունների ու Համաձայնագրի կյանքի կոչման պատրաստակամության բացակայության մեջ իրար ուղղված բազմաթիվ մեղադրանքների[48] արդյունքում՝ Վրաստանի եկամուտների ծառայությունը (գործում է երկրի ֆինանսների նախարարությանը կից) 2011 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի և ՌԴ կառավարությունների ստորագրած «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի շրջանակներում, նշված համաձայնագրի գործնական կիրառման նպատակով 2017 թ. դեկտեմբերի 19-ին պաշտոնապես պայմանագիր կնքեց շվեյցարական SGS ընկերության հետ[49]։ Նշված պայմանագիրը չի հրապարակվել, շատերն այն կոչել են «գաղտնի պայմանագիր», և միայն հայտարարությունների ու փորձագիտական կարծիքի հենքի վրա հայտնի է դարձել, որ այն տարբերվում է 2011 թ. համաձայնագրով ամրագրված նպատակներից. վերջինս վերաբերում էր բացառապես այն բեռների մոնիտորինգին, որոնք Ռուսաստանից գալիս են Վրաստանի տարածքով և հակառակ ուղղությամբ։ 2017 թ. դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում խոսվում էր ոչ միայն այդ բեռների վերահսկման, այլև Ռուսաստանից Վրաստանի տարածքով ապրանքների տեղաշարժի համար ընդհանուր առմամբ երեք տարանցիկ առևտրային միջանցքի ստեղծման մասին.

  1. Ներկայումս գործող ավտոմայրուղին, որն անցնում է «Վերին Լարս»–«Կազբեգ» անցակետերով,
  2. Վլադիկավկազ–Հարավային Օսիա–Գորի Տրանսկովկասյան ավտոմայրուղին, որն անցնում է Հյուսիսային Օսիայի «Նիժնի Զարամագ» բեռնաուղևորային անցակետով և Ռոկի թունելով,
  3. Սոչի–Աբխազիա–Զուգդիդի ավտոմայրուղին, որն ացնում է վրաց-աբխազական սահմանային Ինգուրի գետի գլխավոր կամրջով։

Ըստ տեղեկությունների՝ 2017 թ. կնքված պայմանագրով 2-րդ և 3-րդ ճանապարհները կարող են օգտագործվել որպես այլընտրանքային ճանապարհներ միայն արտակարգ իրավիճակների դեպքում (թե կոնկրետ ինչպիսի՞ իրավիճակներում՝ չի կոնկրետացված)։ Ըստ պայմանագրի Շվեյցարական SGS ընկերությունը կստանար համապատասխան իրավունքներ և պատասխանատու կլիներ վերը նշված 3 տարանցիկ միջանցքներից յուրաքանչյուրով անցնող ցանկացած բեռի պարտադիր ստուգման համար, հաշվետու կլիներ միայն Շվեյցարիայի կառավարությանը, իսկ ռուսական և վրացական կողմերը SGS-ին պետք է տրամադրեին տեղափոխվող բեռների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն: Շվեյցարական ընկերությունը պետք է ստեղծեր իր սեփական անցակետերը (մաքսակետերը) հատուկ նշանակված աշխարհագրական վայրերում:

Այդպիսով՝ Վրաստանը ձգտում էր ստեղծել ՌԴ-ի հետ տրանսպորտային-առևտրային 3 միջանցքներ, որոնք կգործեին միևնույն սկզբունքով՝ շվեյցարական կողմի մաքսային վերահսկողության ներքո.

1-ին տրանսպորտային միջանցք՝ Վլադիկավկազի (ՌԴ) և Կազբեգի (Վրաստան) շրջաններում տեղակայված շվեյցարական հսկիչ կետերով (գործող Ռազմավիրական մայրուղի),

2-րդ միջանցք՝ Հյուսիսային Օսեթիայի Նար գյուղի (ՌԴ) և Գորիի շրջաններում (Վրաստան) տեղակայված շվեյցարական հսկիչ կետերով (Տրանսկովկասյան մայրուղի),

3-րդ միջանցք՝ Ադլերի (ՌԴ) և Զուգդիդի (Վրաստան) շրջաններում տեղակայված շվեյցարական հսկիչ կետերով (աբխազական մայրուղի)։

Ինչպես տեսնում ենք՝ Վրաստանը ձգտում էր Աբխազիայի և Հարավային Օսիայի վրայով ստեղծել առևտրային խոշոր միջանցքներ՝ գործընթացներին մասնակից չդարձնելով վերջիններիս։ Վրաստանին այդկերպ փոքր-ինչ հաջողվելու էր շրջանցել իր համար ցավոտ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման խնդիրը։ Կարճ ասած՝  2011 և 2017 թթ. միջազգային այդ փաստաթղթերով ու դրանցով ամրագրված երաշխիքներով Վրաստանն ազատորեն տեղաշարժվելու էր և ՌԴ-ի հետ բեռնափոխադրումներ էր իրականացնելու նաև աբխազական և հարավօսական երթուղիներով՝ շարունակելով Աբխազիան և Հարավային Օսիան համարել Վրաստան։

Սկզբունքորեն կողմ լինելով նշված տրանսպորտային ուղիների ստեղծմանը՝ ռուսական կողմը, այդուհանդերձ, իր համաձևակերպումներում և մեկնաբանություններում ձգտում էր նրբորեն չանտեսել աբխազական և հարավօսական կողմերին։ Դա էր վկայում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման առանցքային դերակատարներից մեկի՝ ՌԴ փոխարտգործնախարար Գ. Կարասինի հարցազրույցում հիշատակված «Վրաստանի մաքսային սահման» եզրը։ Այսպես, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զ. Աբաշիձեի հետ 2018 թ. հունվարի 31-ին Պրահայում կայանալիք հանդիպումից օրեր առաջ տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձավ 2011 թ. համաձայնագրին՝ հայտարարելով, որ համաձայնագրով հստակեցվում են Վրաստանի մաքսային սահմանները, «…նշվում են Վրաստանի մաքսային ծառայության համար նախատեսված վայրերի ճշգրիտ աշխարհագրական կոորդինատները»։ Դա, ըստ Կարասինի, ՌԴ-ի հետ սահմանին գտնվող Կազբեգի շրջանն էր, Ինգուրի գետից հարավ (որից սկսվում է Աբխազիայի Հանրապետության տարածքը) և Գորիի շրջակայքը (Հարավային Օսիայի Հանրապետության հետ սահմանի մոտ)[50]։ Այդուհանդերձ, նշված ձևակերպումներն ընդունելի չեղան վրացական կողմի համար, և այդ մասին Պրահայի բանակցություններից անմիջապես հետո բարձրաձայնեց Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ հայտարարելով, որ Ռուսաստանն ու Վրաստանը տարբեր կերպ են պատկերացնում 2011 թ. համաձայնագիրը[51]։ Անընդունելի համարելով ռուսական կողմի հայտարարությունները մի կողմից Վրաստանի, մյուս կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև մաքսային սահմանների օգտագործման մասին՝ Աբաշիձեն հայտարարել էր, որ «դա խախտում է 2011 թ. համաձայնագիրը, որը վերաբերում է ոչ թե մաքսային սահմաններին, այլ առևտրային միջանցքներին, որոնք պետք է աշխատեն շվեյցարական SGS ընկերության մոնիտորինգի ներքո»[52]։ 

Նշված հակասությունների պայմաններում մի քանի ամիս անց՝ 2018 թ. մայիսի 18-ին, ՌԴ կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի միջև ստորագրվեց համաձայնագիր 2011 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի իրականացման մասին, ինչպես նաև ՌԴ կառավարության և SGS (Société Générale de Surveillance SA)-ի միջև պետական պայմանագիր[53]։ Եվ չնայած ՌԴ-ի այս շրջադարձային քայլին՝ քաղաքագիտական շրջանակները շարունակեցին մատնանշել նշված միջանցքների ստեղծմանը լրջագույնս խոչընդոտող հետևյալ գործոնները.

  1. Գործընթացին խստորեն հակադրվեցին Աբխազիան և Հարավային Օսիան՝ հայտարարելով, որ թույլ չեն տա իրենց ինքնիշխան պետության տարածքով գործարկել տրանսպորտային միջանցք, եթե իրենց հնարավորություն չտրվի մասնակցել բանակցություններին որպես իրավահավասար գործընկեր,
  2. Վրաստանը սեփական ուղեծրում պահելու ուղղությամբ տարվող ԱՄՆ-ի քայլերը, որոնք լրջորեն խոչընդոտում են այլընտրանքային տրանսպորտային միջանցքների ստեղծմանը,
  3. Թուրքիայի և Ադրբեջանի խորը ազդեցությունները Վրաստանի տնտեսության և ընդդիմադիր քաղաքական շրջանակների վրա, երկրներ, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսել ՀՀ-ն շրջափակելու ուղղությամբ և հազիվ թե այդքան հանգիստ նայեին սեփական տարանցիկ նախագծերին հակադրվող ուղղահայաց միջանցքներին[54]։

Եվ չնայած նշված հակասությունների և «կարմիր գծերի» պայմաններում հնարավոր չեղավ լուրջ առաջընթաց գրանցել 2018 թ. մայիսի 24-ին Պրահայում կայացած Կարասին–Աբաշիձե հերթական հանդիպմանը[55], այդուհանդերձ, 2018 թ. հունիսին՝ ՌԴ-ն[56], նոյեմբերին՝ Վրաստանը[57], գումար են փոխանցել SGS մոնիտորինգ իրականացնող ընկերությանը, ինչից հետո 2018 թ. նոյեմբերի 30-ին սկսվեց 3-ամսյա տեխնիկական նախապատրաստական շրջանը, որին հետևելու էր շվեյցարական ընկերության ներկայացուցիչների մոնիտորինգի մեկնարկը վրացական 3 և ռուսական 3 մաքսային տերմինալներում: Արդեն 2019 թ. հունվարին Վրաստանում ստեղծվեց վրաց-ռուսական համաձայնագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողով[58], իսկ փետրվարի 6-ին շվեյցարական SGS ընկերությունը Ժնևում՝ վրաց-ռուսական համաձայնագրի կատարման վերահսկման համատեղ կոմիտեի առաջին նիստում, հակիրճ զեկույց է ներկայացրել Համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքի մասին[59]։ Հատկանշական է, որ նիստի նախօրեին Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զ. Աբաշիձեն վերստին ձևակերպել էր վրացական կողմի մոտեցումը, ըստ որի՝ խոսքը ոչ թե մաքսավորների, այլ մասնավոր ընկերության փորձագետների մասին է, և Համաձայնագիրը բավականին հստակ սահմանում է, թե որտեղ պետք է տեղադրվեն մոնիտորների տերմինալները: Միջանցքների բացումը համարելով ապագայի բոլորովին այլ՝ քաղաքական քայլ, բանագնացը նաև հավելել էր, որ «…Համաձայնագիրը չի ենթադրում Աբխազիայով և Ցխինվալի տարածաշրջանով միջանցքների անհապաղ բացում. խոսքը Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրման մոնիտորինգի մասին է»[60]։

2011 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների վերաբերյալ» համաձայնագրի կատարման ընթացքը քննարկվեց նաև հետագայում՝ 2019 թ. փետրվարի 27-ին (թվով 21-րդ հանդիպում)[61], հունիսի 13-ին[62], նոյեմբերի 28-ին[63] Պրահայում տեղի ունեցած Աբաշիձե–Կարասին, 2019 թ. մայիսին, սեպտեմբերին, դեկտեմբերին Բեռնում կայացած Վրաստանի և Ռուսաստանի միջև սահմանին ապրանքների մոնիտորինգի մասին 2011 թ. համաձայնագրի կատարման վերահսկման համատեղ կոմիտեի շրջանակներում ստեղծված չլուծված հարցերի աշխատանքային խմբի համապատասխանաբար առաջին[64], երկրորդ[65], երրորդ[66] հանդիպումների ժամանակ: 2020 թ. մայիսին Զ. Աբաշիձեն հայտարարել է, Գ. Կարասինի հետ մարտ ամսին պլանավորված հերթական հանդիպումը չի կայացել բռնկված համաճարակի պատճառով, սակայն ինքն իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսով մշտական կապի մեջ են և քննարկում են բոլոր ավանդական հարցերը[67]։

Աբխազական երկաթուղու վերաբացումը 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջան–Հայաստան–Ռուսաստան եռակողմ հայտարարության խորապատկերին

2020 թ. Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ հարձակման և 44-օրյա պատերազմի արդյունքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության[68] մեջ տեղ գտած դրույթները, համաձայն որոնց՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են (9-րդ կետ), որոշակիորեն  ակտիվացրեցին նաև Աբխազական երկաթուղու և ՌԴ–Վրաստան–ՀՀ տարանցիկ ուղիների վերաբացման ուղղությամբ քննարկումները։ 2020 թ. նոյեմբերի 27-ին Գ. Կարասինի և Զ. Աբաշիձեի միջև տեսակոնֆերանսի տեսքով տեղի ունեցած բանակցություններում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Վրաստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում կարևորվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումը, փաստվել, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին եռակողմ համաձայնագրերի իրականացումը նոր հնարավորություններ է բացում Այսրկովկասի բոլոր պետությունների, այդ թվում՝ Վրաստանի համար։ Այդ նոր իրողությունների խորապատկերին դիտարկվել են նաև 2011 թ. նոյեմբերի 9-ի Համաձայնագրի իրականացման հեռանկարները[69]։

Ողջունելով տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը՝ Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Աստամուր Լոգուան 2021 թ. փետրվարին հայտարարել էր, որ Աբխազիայի խորհրդարանը դիմել է ՌԴ Պետդումային՝ առաջարկելով հանրապետության տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացել[70]։ Աբխազական կողմը վերստին հայտարարել էր, որ Աբխազիան պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել երկրի տարածքով անցնող երկաթուղու վերաբացման նախագծին։ Ուշագրավ է, որ աբխազական կողմի այս հայտարարությանը նախորդել էր մի չափազանց կարևոր իրադարձություն. Թուրքիայից առաջին բեռնատար գնացքը Կարս–Ախալքալաք–Բաքու երկաթգծով հասել էր Ռուսաստան: Ըստ փորձագետների՝ Անկարան և Բաքուն դեպի Ռուսաստան առաջին գնացքով ցանկացել են հավաստիացնել Թբիլիսիին, որ Վրաստանը որևէ պարագայում չի կորցնելու իր տարանցիկ նշանակությունը, այլ նույնիսկ մեծացնելու է այն։

Մինչդեռ Մոսկվան, Սուխում–Թբիլիսի–Երևան երկաթգծի գործարկման հարցով որոշակի քարոզչական ազդեցություն գործադրելով Վրաստանի վրա, ձգտել է, ըստ էության, զրոյացնել Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն Ռուսատանին կապելուն միտված երկաթուղային ծրագրի նշանակությունը և դրանով թուլացնել թուրք-ադրբեջանական ազդեցությունը[71]։

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ով ՌԴ գերատեսչությունում համակարգում էր մերձավոր արտերկրի հետ հարաբերությունները, նույն օրերին տված իր ծավալուն հարցազրույցում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման խորապատկերին վերստին անդրադարձել էր 2011 թ. նոյեմբերի 9-ի վրաց-ռուսական Համաձայնագրին՝ փաստելով, որ այն իրականում դեռ ուժի մեջ չի մտել։ «Վերջինիս իրականացման մեկնարկին խոչընդոտում են մինչ օրս չլուծված տարաձայնությունները։ Դրանք քննարկվում են Համաձայնագրի կատարման վերահսկողության համատեղ կոմիտեի և չլուծված հարցերի աշխատանքային խմբի շրջանակներում։ Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել կառուցողական աշխատանքը, գտնել փոխընդունելի լուծումներ, որպեսզի 2011 թ. Համաձայնագիրը գործի հնարավորինս արագ», – հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարարը[72]։

2021 թ. ևս 2011 թ. նոյեմբերի 9-ի ռուս-վրացական համաձայնագրի գործնական իրականացման հեռանկարները շարունակել են քննարկվել Գ. Կարասին–Զ. Աբաշիձե բանակցություններում. դիվանագետների հերթական հանդիպումները տեղի են ունեցել 2021 թ. մայիսի 21-ին[73] և նոյեմբերի 24-ին[74]՝ տեսակոնֆերանսների ձևաչափով, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Վրաստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները։ Ուշադրություն հրավիրելով Այսրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման նոր հնարավորությունների վրա՝ հեռավար այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև 2011 թ. նոյեմբերի 9-ի ռուս-վրացական միջկառավարական համաձայնագրի գործնական իրականացման հեռանկարները։

Կապված ռուս-ուկրաինական պատերազմի սկսման հետ՝ Աբաշիձե–Կարասին հանդիպումները, ցավոք, 2021 թ. նոյեմբերի 24-ին կայացած առցանց հանդիպումից հետո ընդհատվեցին. բարձր գնահատելով Պրահյան բանակցությունների արդյունքներն ու թվարկելով որոշ ձեռքբերումներ՝ 2023 թ. հունիսի 17-ին Զ. Աբաշիձեն հայտարարել է, որ «Պրահայում Գ. Կարասինի հետ հանդիպումներ չեն եղել ո՛չ 2022 թ., ո՛չ 2023 թ. և, կարելի է ասել, որ այդ հանդիպումների ռեժիմը դադարեցված է»[75]։ Զ. Աբաշիձեն չի հստակեցրել, թե երբ կշարունակվեն կամ կշարունակվե՞ն, արդյոք, շուրջ 9 տարի ընթացած Պրահյան բանակցությունները։ Զուրաբ Աբաշիձեի այս հայտարարությունից հետո կողմերը չեն հաղորդել Աբաշիձեի ու Կարասինի պաշտոնական հանդիպումների կամ բանակցությունների մասին։

2024 թ. մարտի 11-ի կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Զուրաբ Աբաշիձեն կզբաղեցնի վարչապետի խորհրդականի պաշտոնը, իսկ նրա փոխարեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի Գիորգի Քաջայան, ով տարիներ շարունակ եղել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը: Շնորհակալություն հայտնելով վարչապետի խորհրդական նշանակված Զուրաբ Աբաշիձեին կատարած աշխատանքի համար՝ Վրաստանի վարչապետը կառավարության նիստում նշել էր. «Պարոն Զուրաբ Աբաշիձեն ինքն է կայացրել իր պաշտոնը լքելու որոշումը։ Ինչպես գիտեք, նա տարիներ շարունակ եղել է ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչը, 10 տարուց ավելի մեծ հաջողությամբ ծառայել է այս գործին։ Նրա ջանքերով, մասնակցությամբ ու ներգրավվածությամբ մենք շատ լուրջ ձեռքբերումներ ունեցանք տարբեր ուղղություններով»[76]:

Կառավարության նիստից հետո ունեցած ճեպազրույցում խոսելով իր հրաժարականի պատճառի մասին՝ Զ. Աբաշիձեն ասել էր, որ ինքը մի քանի ամիս առաջ դիմել էր տվյալ ժամանակ արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ առաջարկելով սկսել մտածել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նոր մարդու մասին, և, որ «ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը»[77]։ Մեկնաբանելով վարչապետի կայացրած որոշումը՝ Զուրաբ Աբաշիձեն հայտնել էր, որ վրաց-ռուսական բանակցությունների Պրահայի ձևաչափը կշարունակվի ՌԴ հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գիորգի Քաջայայի նշանակվելուց հետո։ «Նրանք պայմանականորեն անվանում էին Կարասին–Աբաշիձե, սա Պրահայի ձևաչափն է, ես նախկինում ասում էի, որ Աբաշիձեի փոխարեն կարող է լինել մեկ այլ մարդ, այնպես որ ընտելացեք նոր անվանն ու ազգանվանը», – նշել է Զուրաբ Աբաշիձեն՝ լրատվամիջոցներին ներկայացնելով նաև իր գործունեության արդյունքների վերաբերյալ որոշ գնահատականներ: Ըստ վրացի դիվանագետի՝ Գրիգորի Կարասինի հետ բանակցությունների ձևաչափը արդյունք է տվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մարդասիրական։ Վրացական կողմի ջանքերով հնարավոր է եղել ազատել ՌԴ-ում պատիժ կրող երկրի բազմաթիվ քաղաքացիների, ովքեր 2008 թ. հակամարտությունից հետո դատապարտվել էին լրտեսության մեղադրանքով։ Ըստ Աբաշիձեի՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2006 թ. վրացական ապրանքների վրա էմբարգո սահմանեց, Ռուսաստանի Դաշնության հետ առևտրային հարաբերություններում զգալի անհավասարակշռություն էր առաջացել։ Պրահայի բանակցությունների ձևաչափն օգնեց շտկել արտահանման և ներմուծման հարաբերակցությունը։ Արդյունքում՝ Ռուսաստանը դարձավ Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, որը նպաստեց այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են գինեգործությունը, տրանսպորտը և զբոսաշրջությունը[78]:

Ռուսական կողմը ողջունել էր Վրաստանի վարչապետի որոշումը: ՌԴ Դաշնային ժողովի (խորհրդարանի) Դաշնության խորհրդի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, ով դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո ռուսական կողմից մասնակցում է երկրների միջև «Պրահյան ձևաչափով» երկխոսությանը, հայտարարել էր, որ «…Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ վերջին 11 տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները պահանջված կլինեն Գիորգի Քաջայայի՝ այս պաշտոնում նշանակվելուց հետո։ …Համոզված եմ, որ այս զարգացումները կշարունակեն պահանջարկ ունենալ, Ռուսաստանը շահագրգռված է վրաց գործընկերների հետ պրագմատիկ երկխոսությամբ և լիարժեք փոխշահավետ համագործակցության վերադարձով»[79]: Նա հիշեցրել է, որ 2012 թ. ՌԴ ղեկավարությունն առանց վարանելու աջակցել է երկկողմ հարաբերությունների կարգավորման՝ վրացական իշխանությունների առաջարկած կուրսին, և ստեղծվել է երկխոսության ոչ պաշտոնական մեխանիզմ «փոխգործակցության տարբեր ասպեկտների ապաքաղաքականացված քննարկման համար՝ շեշտը դնելով առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտային կապերի, հումանիտար շփումների վրա»։ «Սա վստահվել է մեզ և Զուրաբ Իրակլիևիչ Աբաշիձեին, ով այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի մշտական ​​ներկայացուցիչն է եղել: Տեղի է ունեցել 26 հանդիպում՝ հիմնականում դեմ առ դեմ (համաճարակի ժամանակ՝ տեսակոնֆերանսի միջոցով), մշտական կապը պահպանվել է հեռակա կարգով», – նշել է Գ. Կարասինը։ Նրա կարծիքով՝ վերջին տարիներին շատ բան է արվել։ Մասնավորապես, ինչպես նշել է ռուս պաշտոնյան, հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրացվել են Ռուսաստանի և Վրաստանի բնակիչների միջև հաղորդակցության պայմանների դյուրացման հարցերը, հետևողական աշխատանք է տարվել Վրաստանի քաղաքացիների համար 2000 թ. ներդրված վիզային ռեժիմի ազատականացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Համապատասխան թուլացումներն իրականացվել են մի քանի փուլով: Ի վերջո, 2023 թ. մայիսին ՌԴ նախագահի հրամանագրով չեղարկվել են Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան կարճաժամկետ ուղևորությունների այցագրերը։ Միաժամանակ, վերսկսվել են ուղիղ չվերթները, որոնք ժամանակավորապես չեղարկվել էին 4 տարի առաջ։ Գ. Կարասինն ընդգծել է, որ այս որոշումները զգալիորեն պարզեցրել են շփումները երկու երկրների ժողովուրդների միջև։ «Մշակութային փոխանակումների լրացուցիչ հնարավորություններ է ստեղծեցինք, շփումներ գիտակրթական հաստատությունների, երիտասարդական կազմակերպությունների միջոցով։ Նպաստեցինք տնտեսական կապերի ամրապնդմանը և գործարար շրջանակների միջև փոխգործակցության ակտիվացմանը։ Դրանք խթանեցին զբոսաշրջության հետագա զարգացումը։ 2023 թ. Վրաստան է այցելել մեր ավելի քան 1,4 միլիոն հայրենակից», – հայտարարել է նա[80]։ Անդրադառնալով կառուցվող նոր ճանապարհներին և ճանապարհատրանսպորտային կապերի խորացմանը՝ Գ. Կարասինը գոհունակությամբ էր փաստել առևտրի, ապրանքաշրջանառության զարգացման բարձր տեմպերի մասին. «Մենք ակտիվորեն աշխատում ենք վրացական ապրանքների՝ ռուսական շուկա, իսկ ռուսական ապրանքների՝ վրացական շուկա մուտք գործելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Վերջին 12 տարիների ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է և անցյալ տարի գերազանցել է 2,4 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Մեր երկիրը, որպես վրացական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի (ներառյալ արտահանվող գինու երկու երրորդի) ամենամեծ շուկա, հաստատապես զբաղեցրել է իր տեղը»[81]:

Ռուս-ուկրաինական պատերազմը և այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնման փուլը

2022 թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, Արևմուտքի կողմից ՌԴ-ին մեկուսացնելու փորձերը, սևծովյան ավազանում ստեղծված նոր իրադրությունը պատճառ դարձան, որ ՌԴ-ն ակտիվացնի քայլերն այլընտրանքային տարանցիկ ուղիների, հուսալի տրանսպորտային միջանքների որոնման ուղղությամբ։ Վրաստանի իշխանությունների՝ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին չմիանալու, հավասարակշռված արտաքին քաղաքական ուղեգիծ որդեգրելու, ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը մեծ կարևորություն տալու փաստը վերստին Աբխազական երկաթուղու վերաբացման ուղղությամբ քննարկումների տեղիք տվեց։ Դրանց մեծ հնչեղություն հաղորդեց հատկապես ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինի հայտարարությունը։ Մինչ դրան անդրադառնալը՝ նշենք, որ 2023 թ. փետրվարի 6-ին ՌԴ առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծվել է Ռուս-վրացական գործարար խորհուրդը[82]։ Ըստ հիմնադիր ժողովում հնչեցված պաշտոնական հայտարարության՝ Վրաստանի հետ միջկառավարական երկխոսության բացակայության դեպքում Խորհուրդը համակարգելու է ռուս ձեռնարկատերերի՝ վրացական շուկա մուտք գործելու ջանքերը՝ դառնալով գործարար շփումների հիմնական հարթակ, ինչպես նաև աջակցելու է երկրների միջև հարաբերություններում վստահության վերականգնմանը[83]։ 2023 թ. մայիսի 12-ին՝ Ռուսաստանում վրացական սփյուռքի օրվա տոնակատարության մեկնարկին, Ս. Կատիրինն իր ծավալուն հարցազրույցում ներկայացնելով ՌԴ-ի և Վրաստանի միջև գործարար կապերի զարգացման հեռանկարները՝ հայտարարեց, որ Ռուս-վրացական գործարար խորհուրդը քննարկում է կոնկրետ հարցեր, և քննարկվող գործարար նախագծերի շրջանակներում «…անհրաժեշտ է նաև երկաթուղային տարանցում կազմակերպել Մետաքսի ճանապարհի շրջանակներում՝ Չինաստան, Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստ, Աստարա Իրան, Աստարա Ադրբեջան, Գաբալա Ադրբեջան, Մառնեուլի Վրաստան, Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան: Սա, ի թիվս այլ բաների, հնարավորություն կտա կայուն և կանխատեսելի գներով կնքել գազի և նավթի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր»[84]։ Ըստ ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի՝ երկաթուղային տարանցումը հնարավորություն կտա նաև բեռնաթափել Վերին Լարսի սահմանային անցումը և նվազեցնել առաքվող ապրանքների արժեքը՝ ավելացնելով դրանց ծավալը. հաշվի առնելով Թուրքիայի տարածքով ռուսական ապրանքների տարանցման հետ կապված իրավիճակը՝ նման սխեմայի կազմակերպումը կենսական նշանակություն ունի[85]։

2023 թ. սեպտեմբերի 19-ին Վլադիկավկազում տեղի ունեցած Ռուս-վրացական գործարար խորհրդի 4-րդ նիստում[86], ի թիվս ռուս-վրացական հաղորդակցության մի շարք հիմնական ու այլընտրանքային ուղիների, քննարկվել է նաև Աբխազական երկաթուղու ճակատագիրը: Ըստ այդմ, կարևորվել են կողմերի՝ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելուն ուղղված քայլերը[87]։ Հեռանկարում Աբխազական երկաթուղու հնարավոր վերաբացումը բեկումնային պահ էր համարել ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, Ռուս-վրացական գործարար խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն նույն նիստի արդյունքներն ամփոփելիս[88]՝ նշելով. «Կամ մենք կվերակենդանացնենք աբխազական ուղղությունը, կամ նորը կգործարկենք, օրինակ՝ Ինգուշեթիայի միջոցով։ Բայց մենք ապագայում մեզ չենք տեսնում առանց երկաթուղային տրանսպորտի»[89]:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2023 թ. հունիսի 28-ին կայացած բրիֆինգի ժամանակ անդրադարձավ նաև Վրաստանի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի երկաթուղային հաղորդակցության հեռանկարներին՝ հայտարարելով. «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք ծրագրված լայնածավալ «ճանապարհային քարտեզը» կյանքի կոչելու համար։ Այն ներառում է պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթեր, համապատասխան հանձնաժողովներ՝ մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո։ Ամենօրյա ռեժիմով արվում է ամեն ինչ այս պլանն իրականացնելու համար»[90]։ Մարիա Զախարովային մեկ օր անց արձագանքեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ հայտարարելով, որ «ոչ մի նոր բան չկա Ռուսաստանի դիրքորոշման մեջ, որ երկաթուղի է ուզում, և ոչ մի նոր բան չկա Վրաստանի դիրքորոշման մեջ, որ այդ հարցը չի քննարկվում։ Սա փաստ է, մնացած ամեն ինչը դավադրություն է»[91]։ Հունիսի 30-ին Վրաստանի խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացնելիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս անդրադարձել է Աբխազական երկաթուղուն՝ հայտարարելով, որ երկաթգծի վերականգնման ուղղությամբ տարվող գաղտնի բանակցությունների մասին տարածվող լուրերը հասարակությանը մոլորեցնելու նպատակ ունեն։  «Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս հարցի շուրջ բանակցություններ չկան։ Ինձ հարց տրվեց՝ ո՞ր դեպքում հնարավոր կլինի վերականգնել Աբխազիայի երկաթուղին։ Սրա պատասխանը մեկն է՝ միայն մեր երկրի միավորման դեպքում»[92]։

Այդպիսով՝ կողմերից յուրաքանչյուրն ունի սեփական անսակարկ դիրքրոշումը. Վրաստանի մտավախությունը պարզորոշ է՝ որևէ քննարկում չի կարող լինել ինչ-որ հարցի մասին, որտեղ Աբխազիան կարող է դիտվել Վրաստանից անջատ, առանձին կողմ, քանի որ ցանկացած նման քայլ կարող է ընկալվել իբրև Աբխազիայի անուղղակի ճանաչում։ Աբխազական կողմը ձգտել է հասնել նրան, որ թե՛ տրանսպորտային ուղիների վերաբացման մասին քննարկումներում, թե՛ ցանկացած այլ պարագաներում հանդես գա իբրև Վրաստանի հետ իրավահավասար բանակցող և լիարժեք կողմ։ ՌԴ-ի դիրքորոշումը ևս հստակ է. Վրաստանը պետք է հաշվի նստի կայացած իրողությունների, այն է՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման փաստի հետ, և ռուս-վրացական ցանկացած երկխոսություն, երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ չպետք է ինչ-որ կերպ առնչվի ՌԴ–Աբխազիա և ՌԴ–Հարավային Օսիա միջպետական ​​համագործակցությանը։


[1] Հոդվածը խմբագրություն է փոխանցվել է 06.11.2026 թ.:

[2] Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Սփյուռքի և հայ գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող: Գիտական հետաքրքրությունները՝ Վրաստանի հայության, մասնավորապես՝ ջավախահայության հիմնախնդիրներ, Հայաստան–Վրաստան հարաբերություններում առկա բազմաբնույթ հիմնահարցեր, Վրաստանի տեղաբնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնությունների խնդիրներ: Հեղինակ է 1 մենագրության և ավելի քան 40 հոդվածի։

[3] Меморандум о понимании между грузинской и абхазской сторонами на переговорах в Женеве, 1 декабря, 1993 г., Коммюнике о втором раунде переговоров между Грузинской и Абхазской сторонами в Женеве, 11-13 января, 1994 г., Заявление о мерах по политическому урегулированию грузино-абхазского конфликта, 4 апреля, 1994 г., Четырёхстороннее соглашение о добровольном возвращении беженцев и перемещенных лиц, 4 апреля, 1994 г., Конфликты в Абхазии и Южной Осетии: документы 1989-2006 гг., составление и комментарии М.А. Волхонский, В.А. Захаров, Н.Ю. Силаев, М., 2008, с. 319-320, 322-324, 329-331, 331-335.

[4] Соглашение о прекращении огня и разъединении сил, 14 мая, 1994 г. // Конфликты в Абхазии и Южной Осетии: документы 1989-2006 гг., с. 339-341.

[5] Конституция Абхазии: из истории основного закона страны. Sputnik Абхазия, 26.11.2021,
https://sputnik-abkhazia.ru/20211126/konstitutsii-abkhazii-iz-istorii-osnovnogo-zakona-strany-1036488787.html (բեռնման օրը՝ 03.07.2023).

[6] Քվեարկության մասնակիցների 97,7%-ը հաստատել է գործող Սահմանադրությունը: Տե՛ս՝ В.В. Евсеев. С.Л. Саркисян, Правовые аспекты провозглашения независимости Абхазии. «Նորավանք» ԳԿՀ, 10.01.2018,  http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=16355 (բեռնման օրը՝ 03.07.2023).

[7] 2006 թ. հուլիսի 25-27-ը վրացական զինված ուժերի ձեռնարկած ռազմական գործողությունների արդյունքում Կոդորի կիրճը Թբիլիսիի վերահսկողության տակ անցնելուց հետո այստեղ տեղակայվեցին Աբխազիայի Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարությունն ու խորհրդարանը։ 2006 թ. սեպտեմբերի 27-ին՝ Սուխումի անկման օրը, Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլիի հրամանագրով կիրճը կոչվեց Վերին Աբխազիա։ Տե՛ս՝ Грузия забыла Кодорское ущелье, Михаил Саакашвили переименовал его в Верхнюю Абхазию. Коммерсантъ, 28.09.2006, https://www.kommersant.ru/doc/708243 (բեռնման օրը՝ 02.07.2023):

[8] საქართველოს კანონი ოკუპირებული ტერიტორიების შესახებ, საქართველოს საკანონმდებლო მაცნე. 23.10.2008, https://matsne.gov.ge/ka/document/view/19132?publication=8 (բեռնման օրը՝ 03.07.2023). ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, 2018 թ. տված ռուս-վրացական հարաբերությունների մասին իր ծավալուն հարցազրույցում այս օրենքը անվանել է խտրական՝ ափսոսանք հայտնելով, որ Վրաստանի իշխանությունները համառորեն չեն հրաժարվում այս օրենքից։ Վերջինս քրեական պատասխանատվություն է սահմանում Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու համար՝ ռիսկեր ստեղծելով Վրաստան այցելող ՌԴ քաղաքացիների համար։ Տե՛ս՝ «Мы хотим восстановления добрососедства с Грузией, но не за счет интересов Абхазии и Южной Осетии». замглавы МИД РФ Григорий Карасин о «пределах возможного» в отношениях с Тбилиси. Коммерсантъ, 24.01.2018, https://www.kommersant.ru/doc/3528425 (բեռնման օրը՝ 03.07.2023):

[9] საქართველოს მთავრობის განკარგულება №107, 2010 წლის 27 იანვარი, ქ. თბილისი, სახელმწიფო სტრატეგიის ოკუპირებული ტერიტორიების მიმართ – ჩართულობა თანამშრომლობის გზით დამტკიცების შესახებ, საქართველოს საკანონმდებლო მაცნე. 27.01.2010,
https://matsne.gov.ge/ka/document/view/2251491?publication=0 (բեռնման օրը՝ 03.07.2023).

[10] Состоялась встреча Владимира Путина с Президентом Грузии Эдуардом Шеварднадзе и главой исполнительной власти Абхазии Геннадием Гагулия. Администрация Президента России, 07.03.2003, http://kremlin.ru/events/president/news/28285 (բեռնման օրը՝ 03.07.2023).

[11] 2003 թ. չճանաչված Աբխազիայի նախագահը Վլադիսլավ Արձինբան էր, ով ընտրվել էր 1994 թ., վերընտրվել՝ 1999 թ.։ Պաշտոնավարել է մինչև 2005 թ.։

[12] Հայաստանը այդ չնչին տրանզիտից նույնիսկ չի օգտվելու, որովհետև կիսակողմ է. Ռոբերտ Քոչարյան. Yerevan.Today, 13․02․2026, https://yerevan.today/hayastaneh-ayd-chnchin-tranzitic-nuynisk-chi-ogtvelu-orovhetev-kisakoghm-e%e2%80%a4-robert-khocharyan/ (բեռնման օրը՝ 18․06․2026)։

[13] “Единственным спасением для Армении является тесная интеграция с Россией”: Армения за неделю. ИА Регнум, 24․03․2006, https://regnum.ru/article/612341 (բեռնման օրը՝ 03.07.2023).

[14] Նույն տեղում։

[15] В Москве подписан протокол о создании международного консорциума Черноморских железных дорог с участием армянской стороны. АРМЕНПРЕСС, 05.05.2006, https://armenpress.am/ru/article/550509 (բեռնման օրը՝ 03.07.2023).

[16] Консорциум или “ляп” вице-премьера: Абхазия за неделю. ИА Регнум, 08․07․2006, https://regnum.ru/article/670446 (բեռնման օրը՝ 03.07.2023).

[17] Նույն տեղում։

[18] Депутаты парламента Абхазии провели слушания по вопросу создания международного консорциума Черноморских железных дорог. АРМЕНПРЕСС, 21․07․2006, https://armenpress.am/ru/article/551342 (բեռնման օրը՝ 03.07.2023).

[19] Ինչպես «Կոմերսանտին» հայտնել էր դեռևս չճանաչված Հարավային Օսիայի առաջին փոխվարչապետ Բորիս Չոչիևը, արդեն հուլիսի 9-ի առավոտյան Հարավային Օսիայի՝ Ցխինվալ քաղաքից արևելք ընկած վրացաբնակ և վրացական ուժերի հսկողության տակ գտնվող Էրեդվի գյուղով Ցխինվալիից հարավօսական գյուղեր մեկնող չորս մարդատար ավտոբուսներ արգելափակվել էին։ «Վրացիները թույլ չեն տալիս ռուսական անձնագրեր ունեցողներին անցնել, բայց բոլորը գիտեն, որ Հարավային Օսիայի բնակիչների 98 տոկոսը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի», – հայտարարել էր ՀՕ առաջին փոխվարչապետը: Տե՛ս՝ Перенаправленный взрыв, Грузия и Южная Осетия обвиняют друг друга в убийстве Олега Алборова. Коммерсантъ, 10.07.2006, https://www.kommersant.ru/doc/688852 (բեռնման օրը՝ 15.03.2024):

[20] 2006 թ. հուլիսի 23-ին Կվիցիանու՝ Վրաստանի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մասին հայտարարությունը կապվում էր Մ. Սաակաշվիլիի իշխանության ուժային կառույցների՝ ներքին գործերի և պաշտպանության նախարարներ Վանո Մերաբիշվիլիի և Իրակլի Օքրուաշվիլիի կողմից Կոդորիի բնակիչների շրջանում սանձազերծած հետապնդումների հետ։ Այդ կապակցությամբ Կվիցիանին պահանջել է վրացական իրավապահ մարմինների ղեկավարների հրաժարականը։ Հուլիսի 25-27-ը Էմզար Կվիցիանու դեմ Կոդորի կիրճում իրականացրած ռազմական գործողությունները ղեկավարել են անձամբ Մերաբիշվիլին և Օքրուաշվիլին։ Որոշ տվյալներ հավաստում են, որ Կոդորի գործողության իրական նպատակը Աբխազիայի դեմ հետագա ռազմական գործողությունների համար ցատկահարթակի ստեղծումն էր։ Տե՛ս՝ Возвращение Кодора: как восстановили целостность Абхазии. Sputnik Абхазия, 12.08.2021, https://sputnik-abkhazia.ru/20210812/Vozvraschenie-Kodora-kak-vosstanovili-tselostnost-Abkhazii-1033021063.html (բեռնման օրը՝ 03.07.2023)։

[21] Грузинских военных запустили в Кодорское ущелье через посты российских миротворцев. Коммерсантъ, 26.07.2006, https://www.kommersant.ru/doc/692745 (բեռնման օրը՝ 03.07.2023), Грузия ввела войска в Кодорское ущелье, экс-представитель президента Грузии прячется в горах. Российская газета, 31.07.2006,  https://rg.ru/2006/07/31/gruzia.html (բեռնման օրը՝ 03.07.2023). Հավելենք, որ 2002 թ. ապրիլի 2-ին ստորագրվել է վրաց-աբխազական արձանագրություն, ըստ որի՝ Կոդորի կիրճի վերին հատվածի (Աբխազիայի՝ Վրաստանի կողմից վերահսկվող տարածքի) պարեկությունը վստահվել է ռուս խաղաղապահներին և ՄԱԿ-ի ռազմական դիտորդներին: Տե՛ս՝ Грузино‑абхазский конфликт: краткая история. Справка. РИА Новости, 01.07.2008, https://ria.ru/20080701/112698696.html (բեռնման օրը՝ 03.07.2023)։

[22] Ըստ ռուս պատմաբան և քաղաքագետ Անդրեյ Էպիֆանցևի՝ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության գործընթացը երկար էր, բարդ ու հակասական։ Այն սկսվեց Բ. Ելցինի օրոք, անցավ շատ դժվար, մի քանի անգամ ընդհատվեց սկանդալով և, վերջապես, 18 տարի անց՝ հանգեցրեց նրան, որ այս կազմակերպության անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և եվրոպական որոշ երկրներ, իրենց համաձայնությունը տվեցին Ռուսաստանին։ Բոլորը, բացի մեկից՝ Վրաստանից։ ԱՀԿ բոլոր բանակցություններում Վրաստանը համառորեն առաջ էր քաշում Փսոուում և Ռոկում անցակետերի տեղադրումը որպես իր համաձայնությունը տալու միակ պայման, և Ռուսաստանը նույնքան համառորեն մերժում էր այդ պահանջները։ Տե՛ս՝ А. Епифанцев, Пустит ли Грузия Россию в ВТО? // Агентство Политических Новостей, 28.03.2011, https://www.apn.ru/index.php?newsid=23917 (բեռնման օրը՝ 07.09.2024)։ Հավելենք, որ Փսոուն և Ռոկը ՌԴ-ի և, համապատասխանաբար, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև գործող սահմանային անցակետերն են, որոնք Վրաստանը համարում է ապօրինի, քանի որ դրանք, ըստ վրացական կողմի, պետք է գործեն իբրև ռուս-վրացական անցակետեր:

[23] Վրաստանը 2000 թ. հունիսի 14-ին դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության 137-րդ անդամը, Georgia joins the WTO. World Trade Organization, 14․06․2000,  https://www.wto.org/english/news_e/pres00_e/pr182_e.htm (բեռնման օրը՝ 03.07.2023)։

[24] Ընկերության մասին տե՛ս՝ վերջինիս պաշտոնական կայքէջում՝ SGS Société Générale de Surveillance SA. https://www.sgs.com/en/our-company/about-sgs/our-history (բեռնման օրը՝ 03.07.2023)։

[25] 2019 թ. սեպտեմբերի 12-ից Գրիգորի Կարասինը նշված ձևաչափով հանդիպում–բանակցություններին մասնակցում է իբրև ՌԴ Դաշնային ժողովի (խորհրդարանի) «վերին» պալատի՝ Դաշնության խորհրդի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ։ Տե՛ս՝ Совет Федерации Федерального собрания РФ, http://council.gov.ru/structure/persons/1472/ (բեռնման օրը՝ 03.07.2023)։

[26] Грузия готова восстановить железнодорожное сообщение с Россией. РБК («РосБизнесКонсалтинг»), 02․11․2012, https://www.rbc.ru/economics/02/11/2012/5703fef09a7947f cbd44216a (բեռնման օրը՝ 03.07.2023).

[27] Б. Иванишвили за возрождение железнодорожного сообщения с Россией. РБК («РосБизнесКонсалтинг»), 17․01․2013, https://www.rbc.ru/economics/17/01/2013/570402479a7947f cbd444a65 (բեռնման օրը՝ 03.07.2023). Բացարձականացնելով ադրբեջանաթուրքական շահերին ծառայող Բաքու–Ախալքալաք–Կարս երկաթգծի դերը՝ Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին Բ. Իվանիշվիլիի նշված դիրքորոշումը որակել է իբրև «հանցավոր, հակապետական, հակավրացական» գործողություն։ Տե՛ս՝ Саакашвили против открытия ЖД сообщения через Абхазию. Civil Georgia, 17․01․2013, https://civil.ge/ru/archives/180144 (բեռնման օրը՝ 03.07.2023).

[28] Анкваб “смутно” представляет возможность ж/д сообщения с Грузией. РИА Новости, 18.01.2013,  https://ria.ru/20130118/918770816.html (բեռնման օրը՝ 04.07.2023).

[29] Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը ոչ պաշտոնական հարցազրույցի ժամանակ կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թ. հունիսին Վրաստան կատարած այցի ժամանակ։ Տե՛ս՝ Визит “в духе дружбы и взаимопонимания”. Газета «Новое время», 21․06․2014, https://nv.am/vizit-v-duhe-druzhby-i-vzaimoponimaniya/ (բեռնման օրը՝ 04.07.2023):

[30] ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը 2017 թ. հոկտեմբերին Երևանում հայտարարել էր, որ Ռուսաստանը բաց է երկխոսության վրացի և աբխազ գործընկերների հետ երկաթուղու աբխազական հատվածի բացման համար, որը տանում է նաև դեպի Հայաստան [Россия открыта к диалогу с Грузией и Абхазией по открытию абхазского участка железной дороги – Соколов. АМИ «Новости-Армения», 24.10.2017, https://newsarmenia.am/news/economy/rossiya-otkryta-k-dialogu-s-gruziey-i-abkhaziey-po-otkrytiyu-abkhazskogo-uchastka-zheleznoy-dorogi-s/ (բեռնման օրը՝ 04.07.2023)]:

[31] Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը 2013 թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը «շատ կարևոր և ցանկալի» կլիներ։ Տե՛ս՝ Восстановление железнодорожного сообщения между Россией и Арменией было бы очень «важно и желательно», считает гендиректор ЮКЖД. Mediamax, 19․12․2013, https://mediamax.am/ru/news/ region/8561/ (բեռնման օրը՝ 04.07.2023)]: 2014 թ. հունիսին Երևանում «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Վլադիմիր Յակունինն էլ հայտարարել էր, որ ժամանակն է «կենտրոնանալ Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային հաղորդակցության բացման խնդրի վրա»։ Նրա խոսքով, այս ուղղությամբ գնացքների գործարկմանը խանգարում են միայն քաղաքական խնդիրները։ Իրենք՝ երկաթուղայինները, «միշտ աշխատել են ներդաշնակ, ընկերական և ձգտել օգնել միմյանց»։ Տե՛ս՝ Грузия может открыть железную дорогу через Абхазию. Российская газета, 19.06.2014, https://rg.ru/2014/06/19/doroga-site-anons.html (բեռնման օրը՝ 04.07.2023):

[32] Վրաստանի կառավարության հետ բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ. Կարեն Կարապետյանը հանդիպել է վիրահայ համայնքին. Հայաստանի Հանրապետության Կառավարություն, 24.02.2017, https://www.gov.am/am/news/item/12845/ (բեռնման օրը՝ 06.07.2023):

[33] Ирина Джорбенадзе, Поезд Москва-Тбилиси пока не отправляется. «РосБалт», 02.03.2017, https://www.rosbalt.ru/world/2017/03/02/1595634.html (բեռնման օրը՝ 06.07.2023).

[34] Նույն տեղում։

[35] Премьер: в ходе визита в Грузию вопрос Абхазской ж/д не обсуждался. Sputnik Армения, 01.03.2017, https://ru.armeniasputnik.am/20170301/premyer-v-khode-vizita-v-gruziyu-vopros-abkhazskoy-zh-d-ne-obsuzhdalsya-6568374.html (բեռնման օրը՝ 06.07.2023).

[36] О встрече статс-секретаря–заместителя Министра иностранных дел России Г. Б. Карасина со специальным представителем Премьер-министра Грузии 3. Абашидзе. МИД РФ, 26.02.2015, https://mid.ru/ru/maps/ge/1584120/ (բեռնման օրը՝ 31.03.2024).

[37] О встрече статс-секретаря–заместителя Министра иностранных дел России Г. Б. Карасина со спецпредставителем Премьер-министра Грузии З. Абашидзе. МИД РФ, 08.02.2017, https://mid.ru/ru/maps/ge/1541774/ (բեռնման օրը՝ 30.03.2024).

[38] Отношения России и Грузии заводят в коридоры. Коммерсантъ, 07.02.2017, https://www.kommersant.ru/doc/3212988 (բեռնման օրը՝ 31.03.2024).

[39] Նույն տեղում։

[40] Комментарий представителя Министерства иностранных дел РЮО МИА «Южная Осетия».
МИД Республики Южная Осетия, 10.02.2017, https://mfa.rsogov.org/ru/node/1971 (բեռնման օրը՝ 31.03.2024).

[41] Россия поддерживает Южную Осетию по вопросу транзита через ее территорию. Sputnik Южная Осетия, 14.02.2017, https://sputnik-ossetia.ru/20170214/3711995.html (բեռնման օրը՝ 31.03.2024).

[42] М. Багаев, Транзит как предчувствие или что важнее – экономика страны или спокойствие народа? // Газета Республика, 19.02.2017, https://respublikarso.org/analytics/1559-tranzit-kak-predchuvstvie-ili-chto-vazhnee-ekonomika-strany-ili-spokoystvie-naroda.html (բեռնման օրը՝ 31.03.2024).

[43] Южная Осетия готова к транзиту грузов из Закавказья в РФ на условиях равноправия.
ТАСС, 02.06.2017, https://tass.ru/ekonomika/4306514 (բեռնման օրը՝ 31.03.2024).

[44] Комментарий Департамента информации и печати МИД России по вопросу о торговых коммуникациях в Закавказье. МИД РФ, 06.06.2017, https://mid.ru/ru/maps/ge/1548018/ (բեռնման օրը՝ 31.03.2024).

[45] Ответ статс-секретаря, заместителя Министра иностранных дел Российской Федерации Г. Б. Карасина на вопрос СМИ по теме торговых коммуникаций в Закавказье. МИД РФ, 10.06.2017, https://mid.ru/ru/maps/ge/1548283/ (բեռնման օրը՝ 31.03.2024).

[46] О встрече статс-секретаря–заместителя Министра иностранных дел Российской Федерации Г. Б. Карасина со специальным представителем премьер-министра Грузии З. Абашидзе. МИД РФ, 07.07.2017, https://mid.ru/ru/maps/ge/1549501/ (բեռնման օրը՝ 31.03.2024).

[47] О встрече статс-секретаря–заместителя Министра иностранных дел России Г. Б. Карасина со специальным представителем премьер-министра Грузии З. Абашидзе. МИД РФ, 16.11.2017, https://mid.ru/ru/maps/ge/1557139/ (բեռնման օրը՝ 31.03.2024).

[48] 2017 թ. նոյեմբերի 16-ի պրահյան հանդիպումից առաջ Զուրաբ Աբաշիձեն Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում անհիմն էր անվանել Գրիգորի Կարասինի հայտարարությունն առ այն, որ վրացական կողմը պատրաստ չէ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Նրա խոսքով՝ վրացական կողմը մեկ անգամ չէ, որ հաստատել էր, որ պատրաստ է Համաձայնագրի կատարմանը, սակայն ռուսական կողմն առայժմ ձեռնպահ էր մնացել։ Տե՛ս՝ აბაშიძე-კარასინის მორიგი შეხვედრა პრაღაში ხვალ გაიმართება, საქართველოს პირველი არხი. 15.11.2017, https://1tv.ge/news/abashidze-karasinis-morigi-shekhvedra-praghashi-khval-gaimarteba/ (բեռնման օրը՝ 31.03.2024):

[49] Грузия подписала с компанией из Швейцарии контракт в рамках выполнения соглашения с РФ. ТАСС, 20․12․2017, https://tass.ru/ekonomika/4826731 (բեռնման օրը՝ 06.07.2023).

[50] «Мы хотим восстановления добрососедства с Грузией, но не за счет интересов Абхазии и Южной Осетии». замглавы МИД РФ Григорий Карасин о «пределах возможного» в отношениях с Тбилиси. Коммерсантъ, 24.01.2018,  https://www.kommersant.ru/doc/3528425 (բեռնման օրը՝ 09.07.2023).

[51] Россия и Грузия по-разному понимают соглашение от 2011 года. Sputnik Грузия, 01.02.2018,
https://sputnik-georgia.ru/20180201/Rossija-i-Gruzija-po-raznomu-ponimajut-soglashenie-ot-2011-goda-239135867.html (բեռնման օրը՝ 09.07.2023).

[52] Армянское “проклятье Ларса”: о чем вновь не договорились Карасин и Абашидзе? // Sputnik Армения, 01.02.2018, https://ru.armeniasputnik.am/20180201/armyanskoe-proklyate-larsa-o-chem-vnov-ne-dogovorilis-karasin-i-abashidze-10369805.html (բեռնման օրը՝ 09.07.2023).

[53] Министерство иностранных дел Российской Федерации, О подписании российско-швейцарских документов. МИД РФ, 19.05.2018, https://www.mid.ru/tv/?id=1571871&lang=ru (բեռնման օրը՝ 09.07.2023). ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ-ն այդպիսով ավարտել է 2011 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի հետ «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի գործնական կիրառումը սկսելու համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումը:

[54] В плену “Верхнего Ларса”, или Кто мешает Армении вырваться из транспортного капкана. Sputnik Армения, 22.05.2018, https://ru.armeniasputnik.am/20180522/nadoevshij-lars-problema-resheniya-kotoroj-ne-hotyat-v-baku-ankare-i-eshche-koe-gde-12187958.html (բեռնման օրը՝ 09.07.2023).

[55] Транспортный коридор и “красные линии”: к чему пришли Абашидзе и Карасин в Праге? // Sputnik Грузия, 25.05.2018, https://sputnik-georgia.ru/20180525/transportnyj-koridor-i-krasnye-linii-k-chemu-prishli-abashidze-i-karasin-v-prage-240608337.html (բեռնման օրը՝ 09.07.2023).

[56] Россия отметила подвижки в вопросе мониторинга товаров на границе с Грузией. Sputnik Грузия, 05.12.2018,  https://sputnik-georgia.ru/20181205/Rossiya-otmetila-podvizhki-v-voprose-monitoringa-tovarov-na-granitse-s-Gruziey-243302016.html (բեռնման օրը՝ 09.07.2023).

[57] Залкалиани: Грузия добросовестно выполняет соглашение с РФ от 2011 года. Sputnik Грузия, 06.12.2018,  https://sputnik-georgia.ru/20181206/Zalkaliani-Gruziya-dobrosovestno-vypolnyaet-soglashenie-s-RF-ot-2011-goda-243333123.html (բեռնման օրը՝ 09.07.2023).

[58] Грузия создала межведомственную комиссию в рамках соглашения с Россией. Sputnik Грузия, 09.01.2019,  https://sputnik-georgia.ru/20190109/Gruziya-sozdala-mezhvedomstvennuyu-komissiyu-v-ramkakh-soglasheniya-s-Rossiey-243804664.html (բեռնման օրը՝ 09.07.2023).

[59] SGS отчиталась перед Грузией и Россией о работе по совместному соглашению. Sputnik Грузия, 07.02.2019,  https://sputnik-georgia.ru/20190207/SGS-otchitalas-pered-Gruziey-i-Rossiey-o-rabote-po-sovmestnomu-soglasheniyu-244248776.html (բեռնման օրը՝ 09.07.2023).

[60] Первая встреча по соглашению Грузии и России с SGS пройдет в Женеве. Sputnik Грузия, 06.02.2019,  https://sputnik-georgia.ru/20190206/Pervaya-vstrecha-po-soglasheniyu-Gruzii-i-Rossii-s-SGS-proydet-v-Zheneve-244211805.html (բեռնման օրը՝ 09.07.2023). Վրաստանի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում մաքսակետեր բացելու հեռանկարը կտրականապես հերքել է նաև երկրի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին (տե՛ս նույն տեղում)։

[61]Абашидзе и Карасин провели переговоры в Праге. Sputnik Грузия, 27.02.2019, https://sputnik-georgia.ru/20190227/Abashidze-i-Karasin-proveli-peregovory-v-Prage-244554985.html (բեռնման օրը՝ 09.07.2023). 2019 թ. մարտ ամսին ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպան Իվ Ռոսսյեն նշել է Համաձայնագրի կատարման ուղղությամբ առաջընթացի մասին՝ շատ անորոշ կերպով ավելացնելով, որ իրենք փորձում են պայմանավորվածություններին համապատասխան հարմարեցնել և հեշտացնել առևտուրը սահմանի վրայով։ Տե՛ս՝ Посол Швейцарии отметил прогресс в выполнении соглашения Грузии и РФ от 2011 года. Sputnik Грузия, 12.03.2019, https://sputnik-georgia.ru/20190312/Est-nekotoryy-progress—posol-Shveytsarii-ob-otnosheniyakh-mezhdu-Gruziey-i-RF-244651890.html (բեռնման օրը՝ 09.07.2023)։

[62] О встрече статс-секретаря – заместителя Министра иностранных дел России Г. Б. Карасина со специальным представителем Премьер-министра Грузии З. Абашидзе. МИД РФ, 14.06.2019, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1463796/ (բեռնման օրը՝ 09.07.2023).

[63] О встрече члена Совета Федерации Федерального Собрания Российской Федерации Г. Б. Карасина со специальным представителем Премьер-министра Грузии З. Абашидзе. МИД РФ, 29.11.2019, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1477611/ (բեռնման օրը՝ 09.07.2023). Պետքարտուղար–ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նշված ձևաչափով հանդիպում-բանակցություններին շարունակեց մասնակցել նաև 2019 թ. սեպտեմբերի 12-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո։

[64] О первом заседании Рабочей группы по нерешенным вопросам, созданной в рамках Совместного комитета по надзору за выполнением Соглашения между Правительством Российской Федерации и Правительством Грузии об основных принципах механизма таможенного администрирования и мониторинга торговли товарами. МИД РФ, 27.05.2019, https://archive.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/3660682, (բեռնման օրը՝ 09.07.2023).

[65] О втором заседании Рабочей группы по нерешенным вопросам, созданной в рамках Совместного комитета по надзору за выполнением Соглашения между Правительством Российской Федерации и Правительством Грузии об основных принципах механизма таможенного администрирования и мониторинга торговли товарами. МИД РФ, 30.09.2019, https://www.mid.ru/tv/?id=1471323&lang=ru (բեռնման օրը՝ 10.07.2023).

[66] О третьем заседании Рабочей группы по нерешенным вопросам, созданной в рамках Совместного комитета по надзору за выполнением Соглашения между Правительством Российской Федерации и Правительством Грузии об основных принципах механизма таможенного администрирования и мониторинга торговли товарами. МИД РФ, 19.12.2019, https://archive.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/3965941 (բեռնման օրը՝ 10.07.2023).

[67] Абашидзе поддерживает телефонную связь с Карасиным, РИА Новости, 03․05․2020, https://ria.ru/20200503/1570923888.html (բեռնման օրը՝ 10.07.2023).

[68] Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации, 10 ноября 2020 года, Администрация Президента России, 10.11.2020, http://kremlin.ru/events/president/news/64384 (բեռնման օրը՝ 10.07.2023).

[69] О встрече в формате видеоконференцсвязи сенатора Российской Федерации Г. Б. Карасина со специальным представителем Премьер-министра Грузии З. Абашидзе. МИД РФ, 27.11.2020, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1447868/ (բեռնման օրը՝ 10.07.2023).

[70] Абхазия предложила России открыть через республику ж/д сообщение с Арменией. Sputnik Абхазия, 09.02.2021,  https://sputnik-abkhazia.ru/20210209/Abkhaziya-predlozhila-Rossii-otkryt-cherez-svoyu-territoriyu-zhd-soobschenie-s-Armeniey-1031807962.html?_ga=2.116751622.1452387593.1687160469-230677745.1657808104 (բեռնման օրը՝ 10.07.2023).

[71] Վարդան Ոսկանյան, Վերջին օրերին տեղի ունեցան միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ: «Նորավանք» ԳԿՀ, 11․02․2021, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=18981&sphrase_id=80721 (բեռնման օրը՝ 10.07.2023)։

[72] Андрей Руденко: желание угодить Западу для Киева важнее жизни украинцев. РИА Новости, 09.02.2021, https://ria.ru/20210209/rudenko-1596712222.html (բեռնման օրը՝ 10.07.2023).

[73] О встрече в формате видеоконференцсвязи председателя Комитета Совета Федерации по международным делам Г. Б. Карасина со специальным представителем Премьер-министра Грузии З. Абашидзе. МИД РФ, 21.05.2021, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1422930/ (բեռնման օրը՝ 10.07.2023).

[74] О встрече председателя Комитета по международным делам Совета Федерации Федерального Собрания Российской Федерации Г. Б. Карасина со специальным представителем Премьер-министра Грузии З. Абашидзе. МИД РФ, 25.11.2021,  https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1787082/ (բեռնման օրը՝ 10.07.2023).

[75] Абашидзе заявил, что формат переговоров с Карасиным уже принес результаты для Грузии. ТАСС, 17․06․2023, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/18051191 (բեռնման օրը՝ 10.07.2023). 2022 թ. ապրիլին Աբաշիձեն հայտնել էր, որ Կարասինի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները կախված են Ուկրաինայում իրավիճակի զարգացումից։ Ավելի ուշ նա նաև նշել էր, որ դեռ ճիշտ ժամանակը չէ Պրահայի ձևաչափով դեմ առ դեմ հանդիպումները վերսկսելու համար։

[76] საქართველოს მთავრობა, პრემიერ-მინისტრის განცხადებები მთავრობის სხდომაზე, საქართველოს მთავრობა, 11․03․2024, https://www.gov.ge/index.php?lang_id=GEO&sec_id=596&info _id=87708 (բեռնման օրը՝ 16.07.2024).

[77] Абашидзе заявил, что несколько месяцев назад попросил премьера Грузии об отставке, ТАСС, 11․03․2024, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/20199145 (բեռնման օրը՝ 16.07.2024).

[78] Абашидзе: формат переговоров Грузии и РФ сохранится после смены представителя Тбилиси. ТАСС, 11․03․2024,  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/20199581 (բեռնման օրը՝ 16.07.2024).

[79] В СФ заявили, что наработки в неформальном диалоге с Грузией будут востребованы и далее. ТАСС, 11․03․2024, https://tass.ru/politika/20200001 (բեռնման օրը՝ 16.07.2024).

[80] Նույն տեղում:

[81] Նույն տեղում:

[82] ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական կայքում (Торгово-промышленная палата РФ, https://tpprf.ru/ru/ (բեռնման օրը՝ 11.07.2023) ստեղծվել է Ռուս-վրացական գործարար խորհրդի բաժինը, որտեղ, ի թիվս Խորհրդի մասին նյութերի, ներկայացված է նաև Վրաստանի հետ համագործակցության գործարար խորհրդի Կանոնադրությունը։ Տե՛ս՝ Положение о Деловом совете по сотрудничеству с Грузией, Торгово-промышленная палата Российской Федерации, https://org.tpprf.ru/bc/rus-geo/about/ (բեռնման օրը՝ 11.07.2023):

[83] При ТПП РФ создан Российско-грузинский деловой совет, Торгово-промышленная палата РФ, 06․02․2023, https://video.tpprf.ru/novosti/news/8909/ (բեռնման օրը՝ 11.07.2023). Հիմնադիր ժողովում Ռուս-վրացական գործարար խորհրդի նախագահ է ընտրվել «ԻԿ Ռումբ» ՍՊԸ-ի (ընկերությունը ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի անդամ է) տնօրենների խորհրդի նախագահ, Մշակութային և պատմական ժառանգության պահպանման և կայուն զբոսաշրջության զարգացման ազգային հիմնադրամի փոխնախագահ Յուրի Բալաշովը։

[84] Сергей Катырин раскрыл планы бизнеса России и Грузии: от Шелкового пути до миндаля и металлического хаба. Российская газета, 12.05.2023, https://rg.ru/2023/05/12/sergej-katyrin-raskryl-plany-biznesa-rossii-i-gruzii-ot-shelkovogo-puti-do-mindalia-i-metallicheskogo-haba.html (բեռնման օրը՝ 11.07.2023).

[85] Սերգեյ Կատիրինի հայտարարությունից անմիջապես հետո Արևմուտքի թելադրանքի դաշտում գործող տեղեկատվական նախագծերն սկսեցին լայնորեն տիրաժավորել Վրաստանի գլխավոր ընդդիմադիր և արևմտաթուրքամետ ուժի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և հակառուսական ուղեծրում գործող այլ ուժերի ներկայացուցիչների, քաղաքագետների տեսակետները։ Վերջիններս, բնականաբար, սվիններով արձագանքեցին Աբխազական երկաթուղու հնարավոր վերաբացման մասին հայտարարությանն ու Բ. Իվանիշվիլիի վարչակարգն անվանեցին «ռուսական ռեժիմ»: Տե՛ս՝ Реакции в Грузии о возможном открытии ж/д транзита через оккупированную Абхазию. Sova.news, без даты, https://sova.news/2023/05/14/reakczii-v-gruzii-o-vozmozhnom-otkrytii-zh-d-tranzita-cherez-okkupirovannuyu-abhaziyu/ (բեռնման օրը՝ 11.07.2023):

[86] Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2023 թ. մայիսին, իսկ երրորդը՝ հունիսին։

[87] Заседание Российско-Грузинского делового совета состоялось во Владикавказе. Торгово-промышленная палата РФ, 19․09․2023, https://org.tpprf.ru/bc/rus-geo/news/5059561/ (բեռնման օրը՝ 30.03.2024).

[88] Между Турцией, Грузией и Россией запустят круглогодичное паромное сообщение. ТАСС, 19.09.2023, https://tass.ru/obschestvo/18789215 (բեռնման օրը՝ 30.03.2024).

[89] Российско-Грузинский деловой совет провел четвертое за год заседание – о чем говорили. Sputnik Грузия, 19.09.2023, https://sputnik-georgia.ru/20230919/rossiysko-gruzinskiy-delovoy-sovet-provel-chetvertoe-za-god-zasedanie–o-chem-govorili-282435465.html (բեռնման օրը՝ 30.03.2024).

[90] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 28 июня 2023 года. МИД РФ, 28.06.2023, https://mid.ru/ru/foreign_policy/news/1894293/#19 (բեռնման օրը՝ 14.07.2023).

[91] შალვა პაპუაშვილი – არაფერი ახალი არ არის რუსეთის პოზიციაში, რომ მას სურს რკინიგზა და არც საქართველოს პოზიციაში, რომ ეს საკითხი არ განიხილება, საქართველოს პირველი არხი. 29.06.2023, https://1tv.ge/news/shalva-papuashvili-araferi-akhali-ar-aris-rusetis-poziciashi-rom-mas-surs-rkinigza-da-arc-saqartvelos-poziciashi-rom-es-sakitkhi-ar-ganikhileba-esaa-mocemuloba-danarcheni-yvelaferi-konspiraciaa/ (բեռնման օրը՝ 14.07.2023).

[92] ირაკლი ღარიბაშვილი – კითხვა დამისვეს, რა შემთხვევაში შეიძლება, გახდეს შესაძლებელი აფხაზეთის რკინიგზის აღდგენა, ერთადერთი პასუხი არსებობს, მხოლოდ ჩვენი ქვეყნის გამთლიანების, გაერთიანების შემთხვევაში, საქართველოს პირველი არხი. 30.06.2023, https://1tv.ge/news/irakli-gharibashvili-kitkhva-damisves-ra-shemtkhvevashi-sheidzleba-gakhdes-shesadzlebeli-afkhazetis-rkinigzis-aghdgena-ertaderti-pasukhi-arsebobs-mkholod-chveni-qveynis-gamtlianebis-gaertianebi/ (բեռնման օրը՝ 14.07.2023).