Մեկնաբանություններ

Վրաստանի ռազմավարությունը TRIPP նախագծի իրականացման պայմաններում

Комментарий Центра АРВАК, 29.12.2025 [1]

  1. «Սև ծով–Կասպից ծով» երթուղու նախաձեռնությունը

 Վրաստանը, Ռումինիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը 08.12.2025 թ. ստորագրել են համաձայնագիր «Սև ծով–Կասպից ծով» միջազգային տրանսպորտային երթուղու (ՄՏԵ) ստեղծման մասին: Փաստաթուղթը նախատեսում է տարանցման ոլորտում համագործակցության խորացում և Կենտրոնական Ասիայից Եվրոպա լրացուցիչ բեռնափոխադրումների ներգրավում: Նախագիծը ներառում է նաև թուրքմենական բնական գազի՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով փոխադրման երկարաժամկետ հեռանկարը։ Այս նախաձեռնությունը հանդես է գալիս որպես «Միջին երթուղու» կառուցվածքային տարր, որն ուղղված է Կասպից-Սևծովյան տարածաշրջանում առևտրային և էներգետիկ հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը:

  1. Թբիլիսիի աշխարհատնտեսական շարժառիթը և մրցակցությունը TRIPP նախագծի հետ

Տարածաշրջանային ընթացիկ օրակարգի վերլուծությունը թույլ է տալիս Թբիլիսիին դիտարկել որպես տվյալ համաձայնագրի առանցքային շահառուներից և նախաձեռնողներից մեկը: Վրաստանի ձգտումը` ամրագրելու «Արևմուտք–Արևելք» առանցքով անփոխարինելի տարանցման հանգույցի կարգավիճակը, մեծապես պայմանավորված է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի մեկնարկով։ Ըստ փորձագիտական գնահատականների, ենթաշրջանի Հարավային սահմաններով (Ադրբեջան–Հայաստան–Թուրքիա) անցնող TRIPP երթուղին ունի բեռնահոսքերի զգալի մասի վերաբաշխման ներուժ, ինչը ռիսկեր է ստեղծում գործող վրացական տարանցիկ միջանցքների շահութաբերության համար:

  1. Ռազմավարական գործընկերության գործոնը և տարածաշրջանային դերակատարների դիրքորոշումը

Տարանցման փոխդասավորության ձևափոխման չափորոշիչը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կ.-ժ. Տոկաևի հանդիպումն էր (21.11.2025 թ.), որի ընթացքում հայտարարվեց երկկողմ հարաբերությունների մակարդակը մինչև «ռազմավարական գործընկերության» ձևաչափ բարձրացնելու մասին։ Հայկական ուղու վրա Աստանայի ակտիվացումը Թբիլիսիում ընկալվում է որպես «Միջին միջանցքի» առանցքային խաղացողների կողմից TRIPP երթուղու իրական իրագործման նշան։

 Այս փոխդասավորության մեջ  կարևոր գործոն Է հանդիսանում ՉԺՀ-ի դիրքորոշումը։ 2025 թվականի օգոստոսին Պեկինի և Երևանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը՝ Թբիլիսիի և Բաքվի հետ համանման համաձայնագրերից հետո, վկայում Է Չինաստանի պատրաստակամության մասին՝ Հայաստանի ներուժն ինտեգրել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնությանը։ Այն փաստը, որ այս համաձայնագիրն ստորագրվել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումից երեք շաբաթ անց, հաստատում է Պեկինի մտադրությունը՝ իր տարածաշրջանային ռազմավարությունը հարմարեցնել ենթակառուցվածքային նոր իրողություններին:

  1. Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները «Թրամփի երթուղու» վերաբերյալ

Ընթացիկ փուլում նկատվում է, որ  ՌԴ-ն  հարմարվել է TRIPP նախագծի մեկնարկի հեռանկարին: Մոսկվան պատրաստակամություն է հայտնում մասնակցելու նախաձեռնությանը, առաջին հերթին երկաթուղային լոգիստիկայի հատվածում, «ՀԿԵՈՒ» («ЮКЖД») ՓԲԸ օպերատորի միջոցով: Իրանի դիրքորոշումը մնում է երկակի, ինչը պայմանավորված է բարենորոգչական թևի (նախագահ Մ. Փեզեշքիան, ԱԳՆ) և պահպանողական շրջանակների միջև ներքաղաքական մրցակցությամբ: Չնայած Գերագույն առաջնորդի ներկայացուցիչների քննադատական հայտարարություններին (մասնավորապես՝ Ա. Ա. Վելայաթիի` 17.12.2025 թ.), Թեհրանի կողմից նախագծին արմատական հակազդեցության հավանականությունը նվազում է ԱՄՆ-ի, Չինաստանի և, հնարավոր է՝ Ռուսաստանի միջև ձևավորվող կոնսենսուսի համապատկերում։

  1. Վրաստանի ենթակառուցվածքային պատասխանը. արդիականացում և ներդրումներ

«Սևծով–Կասպիցծով» երթուղինՎրաստանի կողմից ներկայացվումէ որպես հարավային միջանցքի գործառնական այլընտրանք։Թբիլիսինառաջարկումէ թուրքմենական լոգիստիկ հանգույցն օգտագործել ղազախական նավահանգիստների փոխարեն, իսկ վրացական Փոթիի և կառուցվող Անակլիայի նավահանգիստները՝ որպես թուրքական Տրապիզոն և Սամսուն նավահանգիստների այլընտրանք:

Այս ռազմավարության իրականացումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանափակ աջակցության պայմաններում Թբիլիսիին ստիպում է հիմնվել չինական ներդրումների և Եվրամիության առանձին անդամների (Ռումինիա, Հունգարիա) հետ անջատ գործընկերության վրա։ Վրաստանը նախատեսում է մինչև 2032 թ. շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար ուղղել երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, լոգիստիկ ծառայությունների թվայնացմանը և Անակլիա խորջրյա նավահանգստի շինարարության ավարտին:

  1. Եզրակացություն

Չնայածռազմավարությանորոշ տարրերի հավակնոտությանը (մասնավորապես, թուրքմենական գազի տարանցման գաղափարը), Վրաստանի մոտեցումնուղղված է «նվազագույն ծրագրի» կատարմանը`  մրցունակությանպահպանմանը տարանցման արժեքիևժամանակի լավարկման հաշվին: Այն պայմաններում, երբ «Միջին ճանապարհի» ճարտարապետներըշահագրգռված են երթուղիների առավելագույնսբազմազանացմամբևկրկնօրինակմամբ, Վրաստանըհնարավորություն ունիպահպանելտարածաշրջանայինտրանսպորտային համակարգիանհրաժեշտօղակիիր նշանակությունը, օղակ, որը կլրացնի, այլ ոչ թե ամբողջությամբ կբացառի  տարածաշրջանի տարանցման նորհնարավորությունները:

Ընդհանուր առմամբ, Վրաստանը «տարածաշրջանային մենաշնորհատիրոջ» ռազմավարությունից անցնում է «ակտիվ բազմազանացնողի» ռազմավարության։ Ռումինիայի և Թուրքմենստանի հետ համաձայնագրի ստորագրումը փորձ է ստեղծելու փակ լոգիստիկ օղակ, որը սակավ կախված է TRIPP երթուղու շրջանակներում Վաշինգտոնի քաղաքական պայմանավորվածություններից:

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 27.12.2025 թ.: