Մեկնաբանություններ

Թայվանյան ցուգցվանգ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 09.12.2025 թ.[1]

Թայվանի շուրջ առկա աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ճգնաժամի նոր փուլն սկսվել է այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա հունիսին Թայբեյը մի շարք չինական ընկերություններ, այդ թվում` Huawei Technologies Company և Semiconductor Manufacturing International Corporation (SMIC) մեգակորպորացիաները ներառել է արտահանման վերահսկողության ցանկում: Ի պատասխան դրա՝ Պեկինը հուլիսին երկակի նշանակության արտադրանքի արտահանման արգելք էր սահմանել թայվանական ութ օդատիեզերական և նավաշինական ընկերությունների համար [1]։

Այս փոխադարձ քայլերն էապես մեծացրել են Թայվանի նեղուցում սրացման աճի նախադրյալները, սակայն, վերլուծաբանների կարծիքով, երկու կողմերն էլ գործում են՝ ելնելով գոնե այս փուլում տոտալ տնտեսական պատերազմ նախաձեռնելու փոխադարձ անշահավետության ըմբռնումից: Փորձագետների համաձայն՝ Պեկինն արդեն վաղուց կդիմեր կղզու պետության տնտեսական և ռազմական շրջափակմանը, եթե չլիներ իր կախվածությունը միկրոսխեմաների ներմուծումից (ՉԺՀ ներկրվող $85 մլրդ արժողությամբ կիսահաղորդիչների 60%-ն արտադրվում է Թայվանում)։ Բացի այդ, կղզու շրջափակումը կաթվածահար կաներ առևտրային երթևեկությունը Թայվանի նեղուցում և նավահանգիստները, որոնց միջոցով Պեկինն ստանում է իր հումքի ներմուծման 1/3-ը, ներառյալ` երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող նավթը, ածուխը, հեղուկ գազը, հանքաքարերն ու մետաղները: Բացի այդ, շրջափակումը լուրջ հարված կհասցներ Ճապոնիայի և Հարավային Կորեայի տնտեսություններին, որոնց ներկրման շուրջ 30%-ն այս պահին իրականացվում է Թայվանի նեղուցի նավարկելի երթուղիներով: Դա անխուսափելիորեն սպառնալիք կդառնար տարածաշրջանային երկրների անվտանգության համար, որոնք գտնվում են Թայբեյի գլխավոր դաշնակցի և, համապատասխանաբար, ՉԺՀ-ի խոշորագույն հնարավոր հակառակորդի` ԱՄՆ-ի (ինչպես թայվանական ուղու վրա, այնպես էլ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական օրակարգի մի շարք հարցերում) փաստացի հովանավորության ներքո։

Թայբեյումիշխանություններիկողմիցքանիցս արված հայտարարություններիհամաձայն՝ կղզուշրջափակումըկդիտարկվի որպես Պեկինիկողմից պատերազմիփաստացիհայտարարում՝ դրանիցբխողբոլոր հետևանքներով հանդերձ [2]։ Թայվանիտնտեսությունըհամարվում է ներկրումից աշխարհում ամենից շատ կախյալներից մեկը և գործնականում ոչ մի առանցքային ոլորտում չունի ինքնավար և ինքնաբավ արտադրական շղթաներ [3]։Ընդհանուրշրջափակումը,նախ և առաջ, կհարվածի կղզային պետության պարենային անվտանգությանը, որի գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը մոտ 3%-ը։Կղզու շրջափակումը, բնականաբար, կաթվածահարէ անում նաև արտահանումը, ներառյալ`պետականեկամուտներիգլխավոր հոդվածը՝ կիսահաղորդիչների, բարձր տեխնոլոգիական չիպերի և դրանց արտադրական սարքավորումների մատակարարումները համաշխարհային շուկա։ Թայվաննիրականումապահովումէ նմանապրանքներիհամաշխարհային պահանջարկի 2/3-ը [4] և, հետևաբար,հազիվ թե շահագրգռվածլինի Չինաստանին հրահրել այնպիսի գործողությունների,որոնքկարող են կղզին զրկել արդյունաբերության այս գերշահույթային հատվածում իր գլոբալ գերիշխանության պայմաններից։

Ընդհանուր տնտեսական շրջափակման դեպքում մայրցամաքային Չինաստանի և 1949 թ. նրանից անջատված Թայվանի միջև ռազմական բախումն անխուսափելի կլիներ, և կողմերից ոչ մեկը չէր կարող հույս դնել երաշխավորված հաջողության վրա: Հայտնված լինելով շրջափակման մեջ, Թայբեյը` ընտրություն չունենալու պատճառով, ստիպված կլիներ իր դաշնակիցների աջակցությամբ դիմել գործողությունների ուժային տարբերակին, սցենար, որը մեծ հավանականությամբ հղի է կղզային պետության ոչնչացմամբ։ Պեկինն, իր հերթին, հնարավորություն ունի հրաժարվել շրջափակման գաղափարից և դրանով իսկ ռազմական գործողություններ չհրահրել, որոնք դժվար թե հանգեցնեն չինական պետականության ոչնչացմանը, բայց անխուսափելիորեն կբերեն նրա ներկայիս տնտեսական աճի խաթարմանը և ետաճման։ Ըստ ամենայնի, Չինաստանի իշխանությունները դա լավ գիտակցում են, և, փորձագետների կարծիքով, հենց այդ պատճառով է, որ առավելագույն քայլը, որին Պեկինը պատրաստ է գնալ՝ հաշվի առնելով ներկայիս պայմանները, կղզու շրջափակումը չէ, այլ նեղուցում կարանտինային ռեժիմի հաստատումը, որը ենթադրում է դեպի կղզի և այնտեղից ապրանքների հոսքի զննում ու բացթողում: Այս մոտեցումը խորհրդանշորեն և հոգեբանորեն ցույց է տալիս ՉԺՀ-ի գերակայությունը Թայվանի նկատմամբ, սակայն, միաժամանակ, չի խաթարում նրա գոյության կենսական պայմանները։ Կարելի է ենթադրել, որ Թայբեյում նույնպես պատրաստ են նման սցենարի, որն արտաքնապես Պեկինի ծավալապաշտության հերթական ակտի նման կլինի, սակայն իրականում նրա հավակնությունները կվերահղի մեկ այլ` ռազմական սրացումից հեռու մի հուն։

Այսպիսով, երկու կողմերնէլգտնվում են ցուգցվանգի դիրքում:Դրանքհակամարտայնությունը հասցրելեն կրիտիկական մակարդակի,սակայնսրացմանտրամաբանությանցանկացածհաջորդ քայլհղի է նախաձեռնողի համար անխուսափելի պարտությամբ։Տեսականորեն, Չինաստաննունիբոլոր անհրաժեշտ զինանոցներն ու հնարավորությունները` ինչպես Թայվանի տնտեսական հյուծման համար, մի տարբերակ, որը Պեկինի կողմից երկար ժամանակ դիտարկվում Էր որպես հետագա գործողությունների տարբերակներից մեկը, այնպես էլ ռազմական արշավի համար, որն ուղղված է կղզու ուժային ենթարկմանը:Սակայներկուդեպքումէլ Պեկինի հաջողությունըկարող է երաշխավորվել միայն ԱՄՆ-ի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Վաշինգտոնի կառուցած դաշինքների չեզոքության պարագայում։

Պաշտոնական մակարդակով ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը և 1979 թվականից հետևում է «մեկ Չինաստանի» հայեցակարգին, բայց գործնական հարթությունում վարում է կղզու ինտենսիվ սպառազինման քաղաքականություն (միայն վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ը Թայվանին մատակարարել է $70 մլրդ-ի զենք) և փաստացի հանդիսանում է նրա անվտանգության երաշխավորը, առաջին հերթին, չինական հարաճուն սպառնալիքի համատեքստում [5]։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում, Չինաստանի տնտեսության աճի և ՉԺՀ-ի՝ արևելյան Ասիայի տերությունից ուժի գլոբալ կենտրոնի վերափոխման համապատկերում, Վաշինգտոնը միայն արագացրել է Թայբեյի սպառազինման տեմպերը՝ զուգահեռաբար լայնածավալ աշխատանք տանելով Թայվանի անվտանգության հարցը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների (Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ) ռազմավարական գերիշխանության օրակարգում ինտեգրելու ուղղությամբ։ Նույնիսկ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, որը պաշտոնապես «չինամետ» էր համարվում և մշտապես հայտարարում էր Թայվանի անկախ կարգավիճակը չճանաչելու մասին [6], ԱՄՆ-ն առաջին անգամ գործողության մեջ դրեց Թայբեյին զենքի մատակարարման հատուկ ընթացակարգ՝ «պաշարների կրճատման նախագահական լիազորությունների շրջանակներում» [7]։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել են Թայվանի ուղղությամբ ուղևորվող ամերիկյան նավային խմբերի և Ronald Reagan ու Nimitz ավիակիրների պարբերական մուտքերը Հարավչինական ծով [8]։

Սակայն ԱՄՆ-ի հակաչինական քաղաքականության ամենահիասթափեցուցիչ գործողությունը Ջո Բայդենի նախագահական լիազորության ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի (Ջ. Բայդենի պես նա ներկայացնում էր Դեմոկրատական կուսակցությունը) 02.08.2022 թ. Թայբեյ կատարած այցն էր: Այս նախաձեռնությունը Պեկինի կողմից ընկալվել է որպես բացահայտ թշնամական գործողություն և սադրանք՝ ուղղված տարածաշրջանում պատերազմի նախաձեռնմանը: Ն. Փելոսիի այցից մեկ ամիս առաջ Ջ. Բայդենը կտրականապես հերքել էր դրա պլանավորված լինելու փաստը, իսկ այցից մի քանի օր առաջ Սի Ցզինպինին հայտարարել Էր, որ չի ընդունում Կոնգրեսի խոսնակի գործողությունների վերաբերյալ Պեկինի վերջնագրային սպառնալիքները և հանդես է գալիս «կղզու կարգավիճակի ուժային փոփոխության փորձերի դեմ» [9]։

Ի տարբերություն ամերիկացի դեմոկրատների երկակի խաղի, իր երկրորդ նախագահության ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփն ավելի զգուշավոր քաղաքականություն է վարում Թայվանի ճգնաժամի կապակցությամբ, նույնիսկ հաշվի առնելով տնտեսության ոլորտում Պեկինի դեմ իր առճակատման գործողությունները և իրականում սանձազերծված սակագնային-առևտրային պատերազմը: Դ. Թրամփը նախընտրում է Չինաստանի և նրա ինքնության համար ցավոտ թայվանական հարցը չխառնել ամերիկա-չինական գլոբալ տնտեսական մրցակցության խնդիրների հետ: Սա բարդություններ է առաջացնում ԱՄՆ վերլուծական կենտրոնների համար, որոնք մշակում են գործողությունների ռազմավարություն ցանկացած երկրի և ՉԺՀ-ի վերաբերյալ, մասնավորապես, միայն ինտեգրված մոտեցման սկզբունքով և հաշվի առնելով հարաբերությունների բոլոր բաղադրիչները: Դ. Թրամփի նման դիրքորոշումը շատ առումներով անակնկալ էր նաև ամերիկյան ԶԼՄ-ների համար, որոնք ենթադրում են, թե թայվանական ճգնաժամը կդառնա Պեկինի վրա Թրամփի վարչակազմի ճնշման գլխավոր լծակներից մեկը, իսկ Հարավչինական ծովում պատերազմի սպառնալիքը կվերածվի ամերիկյան «հակաչինական» նախագահի հռետորաբանության անքակտելի տարրի [10]։ Թրամփն, իրոք, հնարավորության սահմաններում փորձում է «բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չտեղավորել»՝ նախընտրելով Չինաստանին «տապալել» առևտրատնտեսական դաշտում՝ առանց Թայվանի պատճառով արյունալի, իսկ ապագայում նույնիսկ միջուկային հակամարտություն հրահրելու։ Դրա հաստատումը դարձավ նոյեմբերի վերջին ճապոնական կառավարությանն ուղղված նրա կոչը, որի մեջ նա խնդրում է ՉԺՀ-ին չհրահրել Թայվանի հարցով և նրա հետ պատերազմ չփնտրել [11]։

Մի շարք վերլուծաբաններիկարծիքով՝ Թայվանին համապարփակ աջակցության գաղափարիցԴ. Թրամփի նկատելի հեռու մնալը կարելիէ բացատրել կղզու հիմնական արտահանման արտադրանքի արտադրությունն ԱՄՆ-ի հետ կիսելու Թայբեյի հրաժարումով ևս։2025 թվականի հոկտեմբերիսկզբինհայտնիդարձավ, որԹայբեյի իշխանություններըմերժելեն թայվանական առաջատար չիպերի արտադրության կեսն ԱՄՆ տարածք տեղափոխելու մասին ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյութնիկի առաջարկը [12]։Հնարավորէ՝ Թայբեյը, մերժելովԱՄՆ-ին, առաջնորդվել է այն նկատառումներով, որ, տիրանալով առաջատար կիսահաղորդիչների արտադրության տեխնոլոգիաներին և հզորություններին, Վաշինգտոնը կկորցնի հետաքրքրությունը Թայվանի նկատմամբ և կհրաժարվի Չինաստանից այն պաշտպանելու իր գաղտնի ստանձնած պարտավորություններից։Ամենդեպքում, այս մասին թայվանցիներինզգուշացրելեն չինացիփորձագետները [13], որոնք կարծում են, որ Թայվանը Վաշինգտոնին հետաքրքիր է հիմնականում առաջադեմ տեխնոլոգիաների համատեքստում, որոնց տիրապետումը ներկայիս թվային առաջընթացի գործընթացներում դարձել է աշխարհում ԱՄՆ գերիշխանության պահպանման անհրաժեշտ պայման։

Այսպես թե այնպես, Դ. Թրամփը խիստ բացասաբար է ընդունել Թայբեյի կողմից իր նախաձեռնության մերժումը։ Նրա վարչակազմը նախատեսում էր 20% մաքսատուրքեր սահմանել թայվանական չիպերի ԱՄՆ ներմուծման վրա, որպեսզի Թայբեյին համոզեր կիսահաղորդիչների արտադրությունը Միացյալ Նահանգներ տեղափոխելու շահութաբերության մեջ՝ տեղական շուկայում դրանց անմաքս վաճառքի հեռանկարով։ Այժմ Վաշինգտոնում քննարկվում են ԱՄՆ մատակարարվող կիսահաղորդիչների մաքսատուրքերը բազմակի ավելացնելու միջոցով Թայվանին «պատժելու» տարբերակները։ Դոնալդ Թրամփը խիստ մտահոգված է, որ Թայբեյը խափանում է ՉԺՀ-ին տեխնոլոգիապես «շրջանցելու» իր ծրագրերը, քանի որ այդ մրցակիցը ձևավորում է ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում իր սեփական հզոր արդյունաբերական բազան, որն ապահովված է աշխարհում հազվագյուտ հողային մետաղների ամենամեծ ինքնիշխան պաշարներով։ [14]։

Միևնույն ժամանակ, փորձագետներն արձանագրում են, որ Թրամփի դժգոհությունը չի կարող էապես ազդել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ռազմավարական զսպման ծրագրի շրջանակներում կղզու հետագա սպառազինման վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Վաշինգտոնը շարունակում է զենքի բարձր տեխնոլոգիական համակարգերի մատակարարումներ կատարել Թայվանին (15), և իր բանակն ակտիվորեն պատրաստում է մայրցամաքային Չինաստանի հետ հավանական բախման համար։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ ԱՄՆ-ն արագացված տեմպերով իրականացնում է, այսպես կոչված, «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ»-ի ձևավորումը՝ ձգտելով ՉԺՀ-ից «խլել նախաձեռնությունը» և խաթարել նրա հարաճուն ռազմական հզորությունը տարածաշրջանում:Չինաստանի կողմիցԹայվանի դեմ ռազմական գործողություններնախաձեռնելուփորձի դեպքումԱՄՆ-ն անմիջապես կճանաչի ինքնահռչակ կղզային պետության ինքնիշխանությունը [16], ինչը կարող է գլոբալ հակամարտության բռնկում հրահրել, որը կարող է հղի լինել միջուկային զենքի կիրառմամբ։

Դրանով իսկ Թայբեյի սպառազինումը և քայքայվող վիճակում չին-թայվանական հակամարտության պահպանումը, ի թիվս` արևելաասիական տարածաշրջանում մի շարք ռազմաքաղաքական դաշինքների կազմակերպման և, այսպես կոչված, «Կենտրոնական-ասիական ՆԱՏՕ»-ի ձևավորման («Թուրանի» նախագիծը [17]), ՉԺՀ-ի զսպման դոկտրինի կարևոր բաղադրիչներ են հանդիսանում:

ԱՄՆ-ն մտադիր չէ հաստատութենական մակարդակով հրաժարվել այդ ռազմավարական դրույթներից, նույնիսկ ի հեճուկս ռազմական դիմակայությունը գլոբալ մրցակիցների հետ առևտրա-սակագնային պատերազմներով փոխարինելու Դ. Թրամփի հայտարարած քաղաքականության։

Հաշվիառնելով վերոշարադրյալը՝ ՉԺՀ-ն այս պահին հազիվ թե պատրաստ է ռազմական հակամարտություն նախաձեռնել Թայվանի դեմ։Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ Պեկինը ռուս-ուկրաինական պատերազմի վաղ փուլերում ուժեղ գայթակղություն էր զգում դիմելու թայվանական ճգնաժամի ուժային լուծման, սակայն Ուկրաինայում հետագա իրադարձությունների ընթացքը Չինաստանի ղեկավարության դիրքորոշման մեջ աստիճանաբար կասկածներ առաջացրեց Թայբեյի դեմ ռազմական արշավի հաջողության իրական հնարավորությունների վերաբերյալ, որն անպայման ճանապարհ կհարթի ԱՄՆ ռազմական ներուժի հետ ուղղակի բախման համար:

2025 թվականի գարնանը Պեկինը նախաձեռնել է լայնածավալ զորավարժություններ Թայվանի շուրջ՝ մշակելով «հարձակում ծովային և ցամաքային թիրախների վրա» [18]։ Շատ քաղաքական գործիչներ և միջազգային փորձագետներ այդ զորավարժություններն ընկալել են որպես ՉԺՀ բանակի գլխավոր փորձ՝ մինչև տարեվերջ Թայվան նախապատրաստվող ներխուժման նախաշեմին: Սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ պատերազմ սկսելու որոշումը կամ փոփոխվել է, կամ հետաձգվել Սի Ցզինպինի և Թրամփի միջև շփումների աշխուժացման պատճառով, ովքեր դեռևս մի կողմ չեն դրել երկու գլոբալ տերությունների միջև կուտակված խնդիրների փոխընդունելի լուծման փորձերը: Հնարավոր է նաև, որ հենց դրա հետ էր առնչված չինական բանակի հրամանատարության վերին հարկերում զանգվածային զտումների հետ կապված հոկտեմբերյան միջադեպը [19], որը որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք է ներկայացվել չինական հասարակությանն ու համաշխարհային հանրությանը։ Չի կարելի բացառել, որ կոռուպցիան միայն առիթ էր, որպեսզի բանակից և Կենտրոնական ռազմական խորհրդից հեռացվեն այն հեղինակավոր անձինք, ովքեր չեն կիսում Թայվանի հարցում դիրքորոշումը փոխելու բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշումը։ ՉԺՀ-ն տեղեկատվական առումով փակ երկիր է, և հատկապես ուժային կառույցներին առնչվող կոռուպցիոն սկանդալների հրապարակային հնչողությունը բացարձակ առումով տիպական չէ նրա համակարգի համար։ Սա կարող է նաև ցույց տալ, որ Պեկինը, պահպանելով իր դեմքը, ազդարարում է Թայվանի համար պատերազմին իր բանակի «դեռևս անպատրաստ» լինելու և ԱՄՆ-ի հետ ռազմի դաշտում բախվելու մտադրությունները հետաձգելու մասին: Կարելի է ենթադրել, որ Չինաստանի իշխանությունները հանգել են հետևյալ եզրակացության. Դոնալդ Թրամփի ենթադրած անարյուն տնտեսական պատերազմի հայեցակարգը տվյալ փուլում ավելի շահավետ է Պեկինի համար, քան ուժային մեթոդներով ճգնաժամը արագ, սակայն անկանխատեսելի արդյունքով լուծելու փորձը։ Առավել ևս, որ համաշխարհային հետարդյունաբերական տնտեսության տեխնոլոգիական վերափոխումների համապատկերում լուրջ հակասություններ և շահերի բախում են ի հայտ եկել Վաշինգտոնի և Թայբեյի հարաբերություններում։

Ինքնահռչակ կղզային պետության դեմ ռազմական ուժի կիրառման պարագայում ՉԺՀ-ն չի կարող հույս դնել Թայվանի նշանակալի վերնախավերի և բնակչության զգալի հատվածների հավատարմության ու աջակցության վրա: Թայվանցիների ճնշող մեծամասնությունն ինքնության առումով այլևս իրենց չինացի չի համարում [20], ինչպես դա եղել է Չան Կայ Շիի օրոք, ինչն ուժեղ հարված է հասցնում Թայվանի զավթման` Պեկինի կողմից տասնամյակներ ի վեր քարոզվող հայեցակարգին՝ իբր թե նույն ազգի քաղաքական պատճառներով տարանջատված երկու մասերի «վերամիավորման ակտ»։ Պատերազմը միայն կխորացնի սոցիալ-հոգեբանական ջրբաժանը Չինաստանի և Թայվանի միջև ու արևմտյան աշխարհի առանց այն էլ կանխակալ ընկալման մեջ կամրապնդի Չինաստանի՝ իբրև ծավալապաշտի, զավթիչի վարկանիշը։ Մյուս կողմից, ռազմական հակամարտությունը միայն կդանդաղեցնի Չինաստանի տնտեսական վերելքը, որը, նույնիսկ բախվելով Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում (չինական «Մեծ Մետաքսի ճանապարհի» երթուղիների տարածաշրջան), Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Պեկինի վրա գործադրվող տոտալ ռազմաքաղաքական և տնտեսական ճնշման փորձերին, շարունակում է նոր ձեռքբերումներ գրանցել: Բացի «ավանդական կոմունիստական Չինաստանի» առաջադիմական բարեկեցությունից, Պեկինն ունի նաև «Հոնկոնգյան հաղթաթուղթ»։ Հոնկոնգը փաստացի ինքնավարություն է, ինտեգրված Է ՉԺՀ-ին «հատուկ վարչական շրջանի» իրավունքով, ունի անկախության գրեթե բոլոր, բացառությամբ` ռազմաքաղաքական ինքնիշխանության, ատրիբուտները։ Ակնհայտ է, որ թայվանական ճգնաժամի ուժային լուծման հարցն օրակարգից վերջնականապես հանելու պարագայում Պեկինը Թայբեյին ազդանշան կտա Չինաստանի հետ ապագա կամավոր ինտեգրվելու դեպքում գործնականում նույն Հոնկոնգյան մոդելը կիրառելու պատրաստակամության մասին։ Միևնույն ժամանակ, ՉԺՀ-ն չի հրաժարվի ինքնահռչակ կղզային պետության վրա տոտալ տնտեսական ճնշման փորձերից. նրա բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման խափանում, համաշխարհային շուկայում առաջատար չիպերի և ՏՏ ծառայությունների ցածրագին վաճառք, ռազմավարական նշանակության հազվագյուտ հողային մետաղների գների ձեռնածություն, Թայբեյի առևտրատնտեսական գործողությունների լոգիստիկայի կարանտին և այլն: Հյուծման տնտեսական պատերազմը և Թայբեյի կամավոր հանձնումը, ըստ երևույթին, այս փուլում կղզին «նվաճելու» միակ իրական հեռանկարն են, նույնիսկ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ Չինաստանի առևտրա-սակագնային պայքարի լայն ճակատը: Այս պայքարն արդեն փութաջան ընթանում է, և դեռևս ակնհայտ նշաններ չկան, որ Չինաստանը պարտվում է դրանում։

Հղումներ

[1] П. Булатов, «Китай-Тайвань: напряжение нарастает». Инфо Шос, 22.11.2025, http://infoshos.ru/ru/?idn=44084 (բեռնման օրը՝ 01.12.2025).

[2] «Chinese blockade would be act of war, Taiwan says». CNN World, 23.10.2024, https://edition.cnn.com/2024/10/23/asia/taiwan-china-blockade-act-of-war-intl-hnk (բեռնման օրը՝ 01.12.2025).

[3] «Импорт Тайваня | 1981-2025 Данные | 2026-2027 прогноз». Trading Economics, https://ru.tradingeconomics.com/taiwan/imports (բեռնման օրը՝ 01.12.2025).

[4] «Экономика Тайваня». TAdviser, 27.02.2025, https://www.tadviser.ru/index.php/ Статья:Экономика_Тайваня (բեռնման օրը՝ 01.12.2025).

[5] «Обзор военных обязанностей США в отношении Тайваня». Российский совет по международным делам, 26.10.2023, https://russiancouncil.ru/blogs/a-terzi/obzor-voennykh-obyazannostey-ssha-v-otnoshenii-tayvanya/ (բեռնման օրը՝ 01.12.2025).

[6] «Байден подтвердил, что США не поддерживают независимость Тайваня». ТАСС, 13.01.2024, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/19724079 (բեռնման օրը՝ 02.12.2025).

[7] «США впервые передадут Тайваню оружие по схеме поставок Украине». РБК, 29.07.2023, https://www.rbc.ru/rbcfreenews/64c463cc9a79474de9346414 (բեռնման օրը՝ 02.12.2025).

[8] «Nikkei сообщила о переброске авианосца США ближе к Тайваню». РБК, 01.08.2022, https://www.rbc.ru/rbcfreenews/62e7b8299a7947c98caea311 (բեռնման օրը՝ 02.12.2025); «Оборонное ведомство Тайваня заявило об американском авианосце Nimitz к востоку от острова». ТАСС, 06.04.2023, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/17463515 (բեռնման օրը՝ 02.12.2025).

[9] «Байден и Си Цзиньпин обменялись предупреждениями по поводу Тайваня». BBC NEWS, 29.07.2022, https://www.bbc.com/russian/news-62328908 (բեռնման օրը՝ 02.12.2025).

[10] «Trump said Taiwan «never came up» in meeting with China’s Xi: «They know the consequences» of military action». CBS NEWS, 02.11.2025, https://www.cbsnews.com/news/trump-taiwan-china-xi-60-minutes-interview/ (բեռնման օրը՝ 02.12.2025).

[11] «WSJ: Трамп после разговора с Си Цзиньпином призвал Токио к сдержанности». ТАСС, 27.11.2025, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/25742499 (բեռնման օրը՝ 02.12.2025).

[12] «Тайвань отверг требование США о переносе половины производства чипов в Америку». DNS Клуб, 01.10.2025, https://club.dns-shop.ru/digest/154369-taivan-otverg-trebovanie-ssha-o-perenose-polovinyi-proizvodstva-ch/?utm_referrer=%20https%3A%2F%2Fww w.google.com%2F (բեռնման օրը՝ 02.12.2025).

[13] «Эксперт Цзинь: США откажутся от Тайваня после переноса производства чипов TSMC». ТАСС, 17.11.2025, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/25643941 (բեռնման օրը՝ 02.12.2025).

[14] «География редкоземельных элементов: инфографика мировых запасов». Naked Science, 26.11.2025, https://naked-science.ru/community/1136010 (բեռնման օրը՝ 03.12.2025).

[15] «США возобновили поставки оружия Тайваню». Korrespondent. net, 14.11.2025, https://korrespondent.net/world/4832602-ssha-vozobnovyly-postavky-oruzhyia-taivanui (բեռնման օրը՝ 03.12.2025).

[16] «Индо-Тихоокеанское НАТО»: ускорить США, вооружить Австралию, воспитать Южную Корею». Институт изучения разведки Ральфа Ван Демана, 02.07.2025, https://vandeman.org/ru/indo-tihookeanskoe-nato-uskorit-ssha-vooruzhit-avstraliju-vospitat-juzhnuju-koreju/ (բեռնման օրը՝ 03.12.2025).

[17] «USAID-в прошлом,» Великий Туран»-в настоящем: с помощью каких сил США будут разжигать конфликты в Центральной Азии (прогноз)». Stan Radar, 20.02.2025, https://stanradar.com/news/full/56840-usaid-v-proshlom-velikij-turan-v-nastojaschem-s-pomoschju-kakih-sil-ssha-budut-razzhigat-konflikty-v-tsentralnoj-azii-pr.html (բեռնման օրը՝ 03.12.2025).

[18] «Китай проводит масштабные военные учения вокруг Тайваня». DW, 01.04.2025, https://www.dw.com/ru/kitaj-provodit-masstabnye-voennye-ucenia-vokrug-tajvana/a-72104210 (բեռնման օրը՝ 03.12.2025).

[19] «Чистка в китайской армии: отстранены девять генералов, третьим по значимости лицом стал борец с коррупцией». BBC NEWS, 23.10.2025, https://www.bbc.com/russian/articles/ crrez7p22qpo (բեռնման օրը՝ 03.12.2025).

[20] «Большинство жителей Тайваня говорят, что они тайваньцы, а не китайцы». EPOCH TIMES RUSSIA, 21.01.2024, https://www.epochtimes.ru/mir/aziya/ bolshinstvo-zhitelej-tajvanya-govoryat-chto-oni-tajvantsy-a-ne-kitajtsy-196182/?utm_referrer =https%3A%2F%2Fwww.google. com%2F (բեռնման օրը՝ 03.12.2025).

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 04.12.2025 թ.: