Սեղմագիր
Հոդվածում անդրադառնում ենք 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքին, արձանագրված արդյունքներին։ Ներկայացրել ենք, թե ինչպես է քվեարկել թուրքական սփյուռքը այս ընտրություններին, ինչպիսի ռազմավարություններ են կիրառել ընտրություններին մասնակցող գլխավոր թեկնածուներն ու կուսակցությունները/դաշինքները։ Ընտրության արդյունքներից հետո Էրդողանը փոխեց ուժային, արտաքին քաղաքականության և տնտեսական ոլորտի պետական պատասխանատուներին, ուստի ներկայացրել ենք նաև նրանց անցած քաղաքական ուղին, ինչպես նաև գործոնները, որոնք ըստ մեզ ունեցել են որոշիչ նշանակություն ընտրողների համար։
ТУРЦИЯ ПОСЛЕ ВЫБОРОВ: РЕЗУЛЬТАТЫ
ПРЕЗИДЕНТСКИХ И ПАРЛАМЕНТСКИХ ВЫБОРОВ
A. C. Симаворян
Аннотация
Статья посвящена теме президентских и парламентских выборов в Турции, которые прошли 14 мая 2023 года.В статье представлены, результаты голосования турецкой диаспоры на этих выборах, а также предвыборные стратегии, задействованные основными кандидатами и партиями/альянсами, участвовавшими в выборах. После объявления результатов выборов Эрдоган назначил новых членов правительства в сферах внешней политики и экономики, поэтому мы также представили их политическую биографию, а также факторы, которые, по нашему мнению, оказали решающее влияние на избирателей.
POST-ELECTORAL TURKEY: THE RESULTS
OF THE PRESIDENTIAL AND PARLIAMENTARY ELECTIONS
A. S. Simavoryan
Summary
The article refers to the presidential and parliamentary elections held in Turkey on May 14, 2023 as well as the recorded results. We mention how the Turkish diaspora voted in these elections, and what strategies were implemented by the main candidates and parties/alliances participating in the elections. After the elections, Erdoğan changed the government officials of the foreign policy and economic spheres, so we also presented their political path, as well as the factors, which, according to us, were of decisive importance for the voters.
Արեստակես Ս. Սիմավորյան(1)
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ(2)
Ինչպես փետրվարին հրապարակված մեր հոդվածում էինք նշել(3), 2023թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են լինելու Թուրքիայի համար և տարբեր գնահատականներով սպասվում էր կատաղի պայքար իշխող կուսակցության և ընդդիմության միջև: Ընտրություններից անցել է երկու ամիս և արդեն հայտնի են դրանց արդյունքները, ուստի կանդրադառնանք արդյունքների վրա ազդեցություն ունեցած գործոններին:
Նախ նշենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության վերջին քսան տարիներին, Թուրքիան դարձել է քաղաքականապես խիստ բևեռացված։ Ինչպես նշում են փորձագետները, նախագահ Էրդողանը ժամանակի ընթացքում դարձել է ավելի ու ավելի պառակտող անձնավորություն։ Նրա լիազորությունները զգալիորեն ամրապնդվեցին 2017 թ. ապրիլին հանրաքվեի դրված Սահմանադրության բարեփոխումից հետո, որի արդյունքներով Թուրքիան կառավարման խորհրդարանական կարգից անցում կատարեց նախագահականի։ Մինչ այդ, 2016 թ. հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջումից հետո, որը հանգեցրեց արտակարգ դրության հաստատմանը, հաջորդած երկու տարիների ընթացքում Էրդողանը իսկական հաշվեհարդար տեսավ հազարավոր քաղաքացիների նկատմամբ, և այս ամենը իրականացվեց ահաբեկչության կամ, այսպես կոչված, գյուլենիստների դեմ պայքարի քողի ներքո։
Մյուս կողմից՝ տնտեսական և սոցիալական բնագավառներում Թուրքիան անցնում է խորը ճգնաժամի միջով, որը սրվեց 2018 թ.-ից հետո (2022 թ. գնաճը գերազանցել է 85%-ը, ազգային արժույթի արժեզրկումը, գործազրկության աճը և այլն): Արտաքին քաղաքականության առումով էլ, կարծես թե, «էրդողանական Թուրքիան» վերջին տարիներին լավ օրեր չի ապրում՝ ունենալով լարված հարաբերություններ արևմտյան իր ավանդական դաշնակիցների հետ: Այս սոցիալ-տնտեսական և քաղաքական տուրբուլենտության մեջ գտնվող Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունեցան նախագահական և խորհդարանական ընտրությունները։
Նախագահ և «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Էրդողանը երկրորդ անգամ առաջադրվեց նախագահական ընտրություններում՝ որպես «Ժողովրդական» դաշինքի միասնական թեկնածու։ Էրդողանին սատարելու մասին հայտարարեցին դաշինքի մեջ մտնող «Նոր բարօրություն», «Ազգայնական շարժում» և «Մեծ միություն» կուսակցությունները։
Ի տարբերություն «Ժողովրդական» դաշինքի՝ 6 ընդդիմադիր կուսակցություններից կազմված «Ազգի» դաշինքը երկար ժամանակ չէր կարողանում ընդհանուր կոնսենսուսի գալ միասնական թեկնածուի հարցում, ինչը առիթ էր տալիս մասնագետներին խոսելու Ք. Քըլըչդարօղլուի և «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների միջև առկա լարված հարաբերությունների մասին։ Սակայն, ի վերջո, ընդդիմադիր դաշինքի մեջ մտնող կուսակցությունները որպես միասնական թեկնածու սատարեցին «Հանրապետական–ժողովրդական» կուսակցության առաջնորդ Ք. Քըլըչդարօղլուին, ով առաջին անգամ մտավ պայքարի մեջ նախագահի պաշտոնի համար։
Իր հերթին, «Նախնյաց» դաշինքը, որի մաս էին կազմում «Հաղթանակ», «Արդարություն», «Իմ երկիրը» ու «Թուրքիայի դաշինքը» կուսակցությունները՝ նախագահական ընտրություններին մասնակցեցին նախկին պատգամավոր Սինան Օղանի առաջադրմամբ: Եվ, վերջապես, նախագահի պաշտոնի ևս մեկ հավակնորդ էր «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ով 2018թ. նախագահական ընտրություններում ստացած քվեներով զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ Էրդողանից հետո։ Սակայն ընտրություններից երեք օր առաջ՝ մայիսի 11-ին հրաժարվեց մասնակցել դրանց։
Նախագահի պաշտոնի համար պայքարն ակնհայտորեն ծավալվելու էր երկու հիմնական թեկանածուների՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար թեկնածուները պետք է ստանային ձայների ավելի քան 50%-ը, հակառակ պարագայում մայիսի 28-ին տեղի կունենար երկրորդ փուլը, որին կմասնակցեին ամենաշատ ձայներ ստացած երկու գործիչները: Մայիսի 14-ին առաջին փուլում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով 64 մլն գրանցված ընտրողներից (այս թվի մեջ մտնում են նաև սփյուռքի ընտրողները) Էրդողանի օգտին քվեարկեց 27 մլն-ը (49,52%), Քըլըչդարօղլուի օգտին՝ 24 մլն-ը (44,88%), Սինան Օղանի օգտին՝ 2,8 մլն-ը (5,17%)։
Նախքան երկրորդ փուլի անցկացումը, ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո հրավիրված մամուլի ասուլիսում Օղանը նշեց, որ պատրաստ է պաշտպանելու Քըլըչդարօղլուի թեկնածությունը, եթե նա հրաժարվի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ կապերից։ Իսկ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո Օղանը հայտարարեց, որ իրեն հետաքրքրող հարցերի «պատասխանները ստացել է», սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե ի՞նչ նկատի ունի(4)։
Օղանի որոշման վրա ազդել են ոչ միայն Քըլըչդարօղլուի կապերը քրդերի հետ։ Գործող նախագահին աջակցելը կարող էր Օղանին ապահովել պաշտոն ապագա կառավարությունում: Ինչպես ինքն է ասել «The New York Times»-ին՝ առաջին փուլից հետո Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է /սիրիացի/ փախստականների արտաքսման ծրագիրը, ինչպես նաև իր՝ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու հարցը(5)։ Արդյո՞ք Էրդողանը նրան կոնկրետ ինչ-որ բան էր խոստացել, հայտնի չէ։ Հարկ է նշել, որ Թուրքիայի ներկայիս նախագահը պարբերաբար օգտագործում է փախստականների թեման Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար՝ սպառնալով թույլ տալ նրանց մուտքը Եվրոպա։ Եվ չնայած, որ Օղանը բազմաթիվ անգամ քննադատել է Էրդողանին, այնուհանդերձ, իր ընտրողներին հորդորեց քվեարկել վերջինիս օգտին՝ հանուն բարձր պաշտոնի։
Ինչևէ, մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացած քվեների թվով (27,8 մլն)՝ Էրդողանը հավաքեց 52,18%, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47,82% (25, 5 մլն քվե)։
Այդպիսով՝ Էրդողանը կրկին վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Ի դեպ, Թուրքիայում անցկացված սոցհարցումների արդյունքներով կանխատեսվում էր, որ կհաղթի ընդդիմության առաջնորդը, սակայն պաշտոնական արդյունքները ցույց տվեցին, որ սոցհարցողները սխալվել են։ Սոցհարցում իրականացնող կառույցները կարծես թե հաշվի չէին առել նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում նախագահի թեկնածուների կողմից գործադրվելիք մարտավարական և ռազմավարական քայլերը, որոնք էապես կարող էին ազդել էլեկտորատի ընտրության վրա։
Անդրադառնալով քաղաքական գործիչների նախընտրական ելույթներում իրականացված հաղորդակցական ռազմավարություններին, մեր դիտարկումներից ելնելով նշենք, որ երեք թեկնածուներն էլ իրենց ելույթներում կիրառում էին նախընտրական քաղաքական ելույթներին բնորոշ տարբեր՝մանիպուլյատիվ, քարոզչական և փաստարկային, ընտրողներին համոզելու ռազմավարություններ, ինչպես նաև՝ իշխանության պահպանման նպատակով հատկապես Էրդողանի հռետորաբանությունում առկա էին ինքնապաշտպանական, հարձակողական, ընդդիմությանը վարկաբեկելու և, վերջապես, ինքնաներկայացման ռազմավարություններ։
Որոշ մասնագետներ գտնում են, որ մայիսի 14-ի ընտրություններին նախորդող օրերին Էրդողանի կողմից ընդդիմության դեմ իրականացվող քարոզչական ռազմավարությունն արդարացրեց իրեն։Քաղաքական հաղորդակցության խորհրդատու և Եվրոպական քաղաքական խորհրդատուների ասոցիացիայի նախագահ Գյուլֆեմ Սայդան Սանվերը բացատրում է, որ Էրդողանը և «Ժողովրդական դաշինքը» քարոզչություն են ստեղծել՝ «հիմնված անվտանգության քաղաքականության վրա», և դա հավանության է արժանացել ընտրողների կողմից. «Երկրում տնտեսական ճգնաժամը շատ ծանր է։ Արդարություն և զարգացում կուսակցությունը վաղուց չի կարողանում նոր քաղաքականություն արտադրել։ Այն չի կարողանում նոր պատմություն ստեղծել: Հետևաբար, նրան մնացել էր միայն մեկ բան. դա պաշտպանական արդյունաբերության, անվտանգության քաղաքականությունն է։ Նախ, նա «շոյեց» հանրության հպարտությունը անօդաչու թռչող սարքերով, ռազմական նավերով և ինքնաթիռներով: Ինչ-որ առումով վիրավորվեց նաև հասարակության հպարտությունը, որը ճնշված էր հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Այնուամենայնիվ, որպեսզի անվտանգության քաղաքականությունն աշխատի, անվտանգության սպառնալիք միշտ պետք է լինի: Անվտանգության այդ սպառնալիքը նա հնչեցրեց «Քրդական բանվորական կուսակցության» (PKK)-ի միջոցով։ Հետևաբար, նա երկու տարրերն օգտագործեց միասին։ Անվտանգության և վախի այս քաղաքականությամբ նրան հաջողվեց լրջորեն համախմբել իր ընտրազանգվածը»(6):
Լրագրող Ալի Սայդամի կարծիքով, Էրդողանի քարոզչական ռազմավարությունը շատ ավելի ճիշտ էր կազմակերպված. «Դա ռազմավարություն էր, որը հիմնված էր թիրախային լսարանի մշակույթի և արժեքների վրա։Նրանք պետք է հասարակության մեջ տեսնեին զգայունություն ազգային անկախության և երկրի անբաժանելիության նկատմամբ, որը պաշտպանում են։ Երրորդ հենասյունն այն է, որ ապագայի մասին խոստումներ են տալիս՝ «մենք արել ենք, էլի կանենք»։ Ըստ լրագրողի՝ ընդդիմությունն ավելի կարգապահ ու հաջողակ գտնվեց մարտավարական հարթությունում, իսկ ռազմավարությունը՝ ուղղակի տապալվեց, քանի որ հեռու էին թիրախային լսարանի զգայունությունից, և երկրորդ՝ ընդդիմության քարոզարշավը հիմնականում ուղղված էր մեծ քաղաքներին(7)։
Փորձագետները կանխատեսում կամ չէին բացառում, որ Էրդողանի հաղթանակի դեպքում հնարավոր են հասարակական ընդվզումներ ընդդեմ էրդողանական ռեժիմի, այնուհանդերձ, ընդդիմությունը ընդունեց նախագահական ընտրությունների արդյունքները։ Ընտրություններից հետո իր առաջին ելույթում պարտված Քեմալ Քըլըչդարօղլուն մտահոգություն հայտնեց, որ երկիրը կանգնած է շատ մեծ խնդիրների առջև, հավելելով, որ շարունակելու է պայքարը հանուն ժողովրդավարության։
Մայիսի 14-ին նախագահականին զուգահեռ տեղի ունեցան նաև 28-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններին մասնակցեցին 24 քաղաքական կուսակցություններ, և 54 ընտրական տեղամասերից առաջադրվեցին 151 պատգամավորական անկախ թեկնածուներ(8): Իշխող «Էրդողանի կուսակցությունը»՝ ԱԶԿ-ն ստացավ ձայների ավելի քան 35%-ը, ինչը այս կուսակցությանը խորհրդարանում տվեց 268 մանդատ։ Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ին կուսակցության արդյունքն ավելի բարձր էր՝ 295 մանդատ։ Սակայն, հաշվի առնելով իր դաշնակից՝ «Ազգայնական շարժում» և «Նոր բարօրություն» կուսակցությունների ստացած ձայները, այս կուսակցությունները խորհրդարանում կունենան համապատասխանաբար՝ 50 և 5 պատգամավորներ, ինչով պայմանավորված Էրդողանի դաշինքը կկազմի մեծամասնություն 600-տեղանոց խորհրդարանում՝ ունենալով ավելի քան 323 մանդատ։
Ընդդիմադիր վեց կուսակցություններից բաղկացած դաշինքը հավաքեց ձայների ավելի քան 35%-ը, «Հանրապետական–ժողովրդական»-ը՝ 25% (169 մանդատ), իսկ «Լավ» կուսակցությունը 9.90% (43 մանդատ)։ Ընտրություններին մասնակցող նորեկը՝ լիբերալ-սոցիալիստական ուղղվածության «Կանաչների ձախ» կուսակցությունը, հավաքելով ավելի քան 9%, պառլամենտում կունենա 61 պատգամավոր։ Ի դեպ, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փակման սպառնալիքի պատճառով այս կուսակցության մի շարք ներկայացուցիչներ առաջադրվեցին «Կանաչների ձախ» կուսակցությունից։ Եվ, վերջապես, 2017 թ. հիմնադրված «Թուրքիայի աշխատավորական» կուսակցությունը պառլամենտում կունենա 4 պատգամավոր։
Ուսումնասիրողների կարծիքով՝ նոր կուսակցությունները չկարողացան այլընտրանք դառնալ ԱԶԿ-ին և կոտրել ներդաշինքային քվեարկության տրամաբանությունը։ Կարճ ասած՝ էրդողանամետ ընտրազանգվածը, նույնիսկ կուսակցություն փոխելիս, հիմնականում քվեարկել է էրդողանամետ կուսակցության օգտին, ընդդիմադիր ընտրազանգվածը՝ ընդդիմության համար։ Մյուս կողմից՝ սոցիոլոգիական հարցումները չկարողացան կանխատեսել ընտրությունների արդյունքը, սակայն ձևավորեցին քվեարկության համատեքստը(9):
2. ԻՆՉՊԵ՞Ս ՔՎԵԱՐԿԵՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ
2000-ական թվականներին, երբ Թուրքիայում իշխանության եկավ ԱԶԿ-ն, իրենց արտաքին քաղաքական նպատակներում նրանք կարևորեցին նաև սփյուռքի դերը՝ որպես հանրային դիվանագիտությանն աջակցող «փափուկ ուժ»։ Հարկ է նկատել, որ թեև արտերկրի համայնքների խնդիրները պետության ուշադրության կենտրոնում էին դեռևս 1970-ական թվականներից, այդուհանդերձ, Թուրքիայի իշխող կուսակցությանը՝ ԱԶԿ-ին մոտ կանգնած «Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի» Եվրոպական ուսումնասիրությունների ստորաբաժանման տնօրեն Է. Բայրաքլըի խոսքերով, «Թուրքիան երկար ժամանակաշրջան արտերկրում բնակվող թուրքերի խնդիրների հանդեպ անտարբեր է եղել և որևէ քաղաքականություն (ռազմավարություն) չի զարգացրել սփյուռքի նկատմամբ»(10)։
Թուրքիայի կառավարության կողմից 2010–2012 թթ. իրականացվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց շնորհիվ թուրքական քաղաքացիություն չունեցող թուրք միգրանտներինհնարավորություն տրվեց ձեռք բերել «կապույտ քարտեր»։ Դրանք հնարավորություն էին տալիս միգրանտներին օգտվելու տրված գրեթե բոլոր իրավունքներից՝ ինչպես Թուրքիայի քաղաքացիները։ «Կապույտ քարտ» ծրագրի հիմքում ընկած են մի շարք դրույթներ. Տրամադրվում են արտոնություններ գիտական աստիճան ունեցողներին, ուսանողներին տրվում է աշխատելու իրավունք, ձեռնարկատերերին՝ ծառայողական թույլտվություն, աշխատանքի իրավունք Թուրքիայում բիզնեսի իրագործման ժամանակահատվածում և այլն։ Միակ սահմանափակումը վերաբերում էր պետական ծառայությունում աշխատանքի ընդունվելուն(11)։
Սակայն, 2012 թ. օրենքի վերախմբագրումից հետո արտասահմանում բնակվող թուրք քաղաքացիներն իրավունք ստացան մասնակցելու քվեարկություններին բնակության երկրների՝ թուրքական դեսպանատների կողմից սահմանված վայրերում(12)։ Թուրք փորձագետները գտնում են, որ արտաքին քվեարկությունն ազդեցիկ մեխանիզմներից մեկն էր, որ ուժեղացրեց կապերը սփյուռքակերտման նախագծի շրջանակներում, քանի որ այն հանգեցրեց քաղաքական կուսակցությունների ծրագրերի վերազգայնացմանը։ Որոշ ընտրարշավներ նույնիսկ նախագծված էին հատուկ սփյուռքի համար, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն իր ծրագրում արտահայտում էր սփյուռքի կարիքներն ու ակնկալիքները(13)։ Նախագահական և խորհրդարանական վերջին ընտրությունները ևս բացառություն չէին, դրանց մասնակցող կուսակցություններն ու քաղաքական դաշինքները իրենց ծրագրերում ուշադրություն էին դարձրել սփյուռքյան քաղաքականությանը։
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի տվյալներով տարբեր մայրցամաքներում բնակվող՝ 75 պետություններում ընտրելու իրավունք ունեցող գրանցված ընտրողների թիվը գերազանցում է 3,5 մլն-ը(14)։ Նախագահական ընտրություններում ամենաշատ ձայները ստացել է Էրդողանը՝ առաջին փուլում 967 հազար և երկրորդում՝ 1 մլն-ից մի փոքր ավելի։ Հավաքած ձայների թվով երկրորդ տեղում հայտնված Քըլըչդարօղլուն համապատասխանաբար՝ 665 և 714 հազար։ Ինչ վերաբերում է առաջին փուլում մասնակցած և պարտություն կրած Սինան Օղանին, ապա նա ստացել է 28 հազարից ավելի ձայն։ Ընդհանուր առմամբ, էրդողանը ավելի շատ ձայներ է ստացել Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում։ Ուշագրավ է, որ Քըլըչդարօղլուն, ով համարվում է ոչ պրոռուսական հայացքներ ունեցող քաղաքական գործիչ, ստացած ձայների քանակով հաղթել է ՌԴ-ում։ Ինչպես և սպասվում էր՝ ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններում Քըլըչդարօղլուն իր օգտին ստացած քվեների թվով հսկայական առավելությամբ պարտության մատնեց Էրդողանին։
28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում արտերկրում կրկին հաղթեց Էրդողանի ԱԶԿ-ն՝ 44,44% (806 հազար քվե), նրան հաջորդում են Քըլըչդարօղլուի ՀԺԿ-ն՝ 23,57% (427 հազար քվե), Բահչելիի ԱՇԿ-ն՝ 11,10% (201 հազար քվե), Իբրահիմ Աքընի «Կանաչների ձախ» կուսակցությունը՝ 9,91% (179 հազար քվե), Մերալ Աքշեների «Լավ» կուսակցությունը՝ 3,55% (64 հազար քվե), բոսնիական ծագում ունեցող Էրքան Բաշիի «Թուրքիայի աշխատավորական» կուսակցությունը՝ 2,88% (52 հազար քվե) և վերջապես՝ Ֆաթիհ Էրբաքանի «Նոր բարօրություն» կուսակցությունը՝ 1,17% (21 հազար քվե)(15)։
Խոսելով արտերկրում անցկացված ընտրությունների և դրանց արդյունքների մասին՝ Փարիզի «CERI-Sciences-Po»-ի հետազոտող Բ. Բալջին անհրաժեշտ է համարում տարբերակել արտերկրում գտնվող թուրքերի մի քանի կատեգորիաներ և անում է որոշ եզրակացություններ, թե հատկապես ինչո՞ւ է Գերմանիայում և Ֆրանսիայում Էրդողանը հաղթանակել.«Նրանք չունեն նույն սոցիալական և մասնագիտական ծագումը։ Անատոլիայի առավել պահպանողական, գյուղական միջավայրից դուրս եկած մարդիկ հակված են քվեարկել Էրդողանի օգտին: Նրանք Էրդողանի մեջ իրենց են ճանաչում, քանի որ գալիս են նույն տարածաշրջանից և ունեն նույն ավանդական պահպանողական ծագումը: Նրանց համար նախագահը մարմնավորում է «իսկական Թուրքիային»։ Նա հավատարիմ է երկրի ինքնությանը` մահմեդական, թուրք, սուննի և պահպանողական»(16):
Էրդողանի՝ Գերմանիայում տարած հաղթանակի հետ կապված «Sciences Po Grenoble»-ի պրոֆեսոր Ժան Մարքուն նշում է, որ «Գերմանիայում ինչ-որ պարադոքսալ բան կա։ Սփյուռքը (նկատի ունի՝ թուրքական սփյուռքը – Ա.Ս.) կողմ է քվեարկում Թուրքիայի ընտրությունների համար աջ պահպանողականներին, մյուս կողմից՝ Գերմանիայի ընտրությունների ժամանակ, նրանք ավելի շուտ քվեարկում են ձախ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) օգտին»(17)։
Թուրքակական ծագմամբ միգրանտների մեկ այլ «կատեգորիա» նույնպես բնակվում է Ֆրանսիայում և Գերմանիայում՝ 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո հեռացածները։ Նրանք Եվրոպայում ավելի շատ քաղաքական, քան տնտեսական պատճառներով են հայտնվել։ Եվ,ինչպես նշում է հետազոտող Բալջին. «Նրանք չեն եկել աշխատանք գտնելու, եկել են մի քիչ ազատություն գտնելու։ Նրանք շատ ավելի քննադատաբար են վերաբերվում Էրդողանի իշխանությանը և հակված են դեմ քվեարկել նրան, քանի որ միևնույն արժեքները չեն կրում»(18):
Միևնույն ժամանակ կարծում ենք, որ Էրդողանի համակիրներին գրավում են ոչ միայն նրա «ավանդական արժեքները». առավել քան երբևէ գրավիչ է նաև նրա հակաարևմտյան հռետորաբանությունը։ Մյուս կողմից, ԱԶԿ-ն իր սփյուռքյան քաղաքականությունում վերջին տասնհինգ տարիներին նաև խրախուսել է, որպեսզի արտերկրում ստեղծվեն քաղաքացիական հասարակական կազմակերպություններ(19), որոնք պետք է զբաղվեին սփյուռքի համայնքներում թուրքական շահերի լոբբինգով։
Այդպիսով, սփյուռքում ստեղծվել են կառավարամետ կամ էրդողանամետ ընտրյալ խմբեր կամ աջ-կենտրոնամետ պահպանողական կազմակերպություններ, որոնք, ըստ էության, նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են Թուրքիայի իշխող քաղաքական ուժին։ Այս համատեքստում նշենք, որ, օրինակ, «Ազգայնական շարժում» կուսակցությանը աջակցում են Թուրքիայից դուրս եկած աջ ծայրահեղական շարժումներից մեկի՝ «Գորշ գայլերի» անդամները, ովքեր 1980-ական թթ. հաստատվել են Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Համեմատության համար նշենք, որ եթե 2018 թ. ընտրություններում ԱՇԿ-ի օգտին արտերկրում քվեարկել էր 120 հազար ընտրող, ապա 2023 թ.-ին՝ այն 200 հազարից ավելի ձայներ էր ստացել։ Ինչ խոսք, Էրդողանի համար ազգայնամոլական այս խմբերը ևս կարևոր տեղ են զբաղեցնում նրա արտաքին և ներքին քաղաքական նպատակներում՝ հաշվի առնելով ԱԶԿ-ի քաղաքական համագործակցությունը ԱՇԿ-ի հետ։ Այստեղ կարելի է հավելել նաև Թուրքիայից տարբեր տարիներին քաղաքական հետապնդումների և ճնշումների հետևանքով Եվրոպա հեռացած ալևիներին և քրդերին, որոնք Էրդողանի քաղաքականությանը հակադրվող խմբեր են։ Նրանք իրենց ձայները հիմնակում տվել են Քըլըչդարօղլուի կուսակցությանը կամ քրդամետ «Կանաչների ձախ» կուսակցությանը՝ հատկապես Մեծ Բրիտանիայում և Ֆինլանդիայում։
Ինչ վերաբերում է «Թուրքիայի աշխատավորական» կուսակցությանը (թուրքերեն հապավումը` TİP), որը 28-րդ գումարման խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային մեծ ժողովում կներկայանա 4 պատգամավորով, ապա այն Հունաստանում ստացել է ձայների մոտ 12%-ը, Իսպանիայում և Էստոնիայում՝ 10,7%, իսկ Միացյալ Թագավորությունում և Կանադայում՝ մոտ 8%։ Դոկտոր Դաղհան Ըրաքի կարծիքով. «Այն հանգամանքը, որ «աշխատող» բառը «TİP»-ի անվան մեջ է, այն գրավում է կրթված, քաղաքային և միջին խավին: Այն վայրերը, որտեղ կուսակցությունը մեծ թվով ձայներ է ստանում Թուրքիայում, նույնպես խոշոր քաղաքներ են։ Սրանք այն շրջաններն են, որտեղից մարդկանց ուղարկել են աշխատելու Մեծ Բրիտանիա՝ Անկարայի համաձայնագրի շրջանակներում, հետևաբար, ինչ-որ առումով նրանք կարող են համակրել «TİP»-ին: Հունաստանը մի վայր է, որտեղ գոյություն ունի լուրջ «նոր սփյուռք», որտեղ «TİP-ը» ստացած քվեների արդյունքով գերազանցեց «Կանաչների ձախ» կուսակցությանն ու «ԱԶԿ»-ին։ Կամ Էստոնիան, ուր Թուրքիայից տեղի է ունենում ներգաղթ ՏՏ ոլորտից, և այնտեղ նա ստացել է ձայների մոտ 11 տոկոսը։ Սա կարող է հաստատել այն թեզը, որ «նոր սփյուռքի» ձայները անցել է TİP»-ին»(20)։
Թուրք մասնագետների կարծիքով «ինչպես տեղական ընտրություններում, այնպես էլ արտերկրում բևեռացման գործոնը դեռևս մնում է ազդեցիկ»(21)։ Այնպես որ, հաշվի առնելով արտերկրի ընտրության արդյունքները, կարող ենք փաստել, որ թուրքական սփյուռքին հատուկ է գաղափարախոսական (պահպանողականներ, աշխարհիկներ, ազգայնականներ և այլն) հողի վրա եղած պառակտվածությունն ու մասնատվածությունը։
3. ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անվտանգային ոլորտ
Երդմնակալության արարողությունից հետո, նույն օրը՝ հունիսի 3-ին, Էրդողանը ներկայացրեց իր նոր, գրեթե ամբողջությամբ վերափոխված, կառավարության անդամներին: Իսկական անակնկալը վերաբերում էր արտաքին գործերին և անվտանգությանը։ Անկասկած, շատերի համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր կաբինետի ամենատպավորիչ փոփոխություններից մեկը արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հաքան Ֆիդանի նշանակումն էր, ով արդեն 13 տարի զբաղեցրել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարի պաշտոնը։ Թուրքական հետախուզության նախկին ղեկավարը նկարագրվում է որպես Էրդողանի «վստահելի մարդ»: Տարբեր առիթներով Էրդողանը նրան բնորոշել է՝ որպես «իր և պետական գաղտնիքների պահապան»։
Այսպիսով, ո՞վ է Հաքան Ֆիդանը, որին Էրդողանը անվանում է «իմ գաղտնի արկղը»։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ֆիդանը, ով ունի քրդական ծագում(22), 1986թ. ավարտելով ցամաքային զորքերի ռազմական դպրոցը, անցել է ծառայության Թուրքիայի զինված ուժերում՝ որպես ենթասպա։ Այնուհետև ավարտել է ցամաքային զորքերի Լեզուների դպրոցը, զուգահեռ աշխատել է ցամաքային զորքերի հրամանատարության ներքո գործող տվյալների մշակման բաժնում՝ որպես հաշվողական տեխնիկայի մասնագետ։ 1990-ականների սկզբին նա նշանակվում է Գերմանիայում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման կորպուսի գործողությունների բաժնի ղեկավար: Ընդհանուր առմամբ, շուրջ 15 տարի ծառայել է Թուրքիայի զինված ուժերում՝ որպես կապի հետախուզության ենթասպամինչև 2001 թվականը։
Արտերկրում ծառայելու ընթացքում ավարտել է Մերիլենդի համալսարանի քոլեջի կառավարման և քաղաքագիտության բաժինը։ Թուրքիա վերադառնալուց հետո 1999 թ. ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում՝ Բիլքենթի համալսարանում պաշտպանելով «Հետախուզություն և արտաքին քաղաքականություն. բրիտանական, ամերիկյան և թուրքական հետախուզական համակարգերի համեմատություն» թեմայով մագիստրոսական թեզը։ Զինվորական ծառայությունից հետո շարունակել է ուսումը Բիլքենթի համալսարանում ուր և՝ 2006 թ.-ին պաշտպանել է «Դիվանագիտությունը տեղեկատվական դարաշրջանում» թեկնածուական թեզը: Նույն ժամանակահատվածում նա շարունակել է ակադեմիական գործունեությունը Վիեննայի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, Ժնևի ՄԱԿ-ի զինաթափման հետազոտությունների ինստիտուտում և Լոնդոնի տվյալների հետազոտության, ուսուցման և տեղեկատվության կենտրոնում: 2003-2007 թթ. զբաղեցրել է վարչապետին առընթեր «Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալություն» (TİKA) ղեկավարի պաշտոնը։ 2009 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության քարտուղարի տեղակալ Էմրե Թաների օգնական։ 2010–2015 թթ. եղել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը։ 2015 թ. հրաժարվել է իր պաշտոնից՝ փորձելով մտնել քաղաքականություն։
Հաքան Ֆիդանին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունից «վերցնելու» և ակտիվ քաղաքականություն բերելու փորձն առաջին անգամ իրականացրել է այն ժամանակվա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Վերջինս, ով 2014 թվականի օգոստոսի 10-ին Էրդողանի 12-րդ նախագահ ընտրվելուց հետո դարձավ վարչապետ և ԱԶԿ նախագահ, 2015 թվականի հունիսի 7-ի ընտրություններում առաջարկեց Ֆիդանին առաջադրել իր թեկնածությունը՝ որպես պատգամավորության թեկնածու։
Արձագանքելով Ֆիդանի՝ «MİT»-ից հեռանալուն և առանց իր իմացության քաղաքականություն մտնելու որոշմանը, Էրդողանը կանխեց գործընթացը՝ հանդիպելով և՛ Դավութօղլուի, և՛ Ֆիդանի հետ։ Այս թեմայով մամուլին տված իր հայտարարություններում Էրդողանը չթաքցրեց իր դժգոհությունը Ֆիդանի նկատմամբ և ասաց. «MİT»-ը սովորական հաստատություն չէ։ Դա պետության ամենակարևոր ինստիտուտն է։ Եթեպետության Ազգային հետախուզական կազմակերպությունը թույլ է, հնարավոր չէ, որ այդ պետությունը գոյատևի։ Հիմա մենք նրան նման գործի ենք բերել։ Ես եմ նրան բերել այդ առաքելությանը։ Այնպես որ, իհարկե, դեռ վիրավորված եմ»(23)։ Սակայն Էրդողանը վերջապես ստիպեց նրան վերանայել իր որոշումը, ինչից հետո վերականգնեց նրան «MİT»-ի ղեկավարի պաշտոնում։
2016 թ. հուլիսի 15-ի ռազմական անհաջող հեղաշրջման փորձից հետո Ֆիդանը հայտնվում է քննադատությունների թիրախում։ Մասնավորապես, թե՛ ընդդիմությունը, և թե՛ ԶԼՄ-ները պնդում էին, որ Հ. Ֆիդանի գլխավորությամբ գործող «MİT»-ը՝ ունենալով հետախուզական տեղեկատվություն հավաքելու զարգացած կարողություններ, նախապես չի իմացել, որ թուրքական զինված ուժերի մի խումբ զինվորականներ հեղաշրջման փորձ են իրականացնելու։ Ավելին, ոմանք շեշտում էին, որ տեղի ունեցածը «վերահսկվող հեղաշրջման փորձ» էր, որը ծրագրել էին հետախուզությունը և կառավարությունը(24)։
Ինչևէ, այս առանցքային պաշտոնում նրա անունը հաճախ կապվում է միջազգային կարևոր բանակցությունների հետ, մասնավորապես՝ սիրիական կամ ուկրաինական հարցերի շուրջ։ Ի դեպ, նրան համարում են իրանամետ գործիչ։ Մասնավորապես, ենթադրվում է, որ Հ. Ֆիդանը ՄԱԳԱՏԷ-ում իր առաքելության ընթացքում իրանական կողմին է փոխանցել դաշնակիցներից ստացված որոշ հետախուզական տվյալներ։ Ֆիդանի «MİT»-ի փոխքարտուղարի պաշտոնը ստանձնելուց մոտ երեք ամիս անց՝ 2010 թվականի օգոստոսին, Իսրայելի այն ժամանակվա պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը մեղադրեց Ֆիդանին իրանամետ լինելու մեջ և իր մտահոգությունն արտահայտեց Թեհրանի համար իսրայելական գաղտնիքների հասանելիության վերաբերյալ(25):
Փորձագետների կարծիքով, այն, թե Ֆիդանը ինչպես կդրսևորի ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերություններում, վճռորոշ նշանակություն կունենա առաջիկա տարիներին Թուրքիայի միջազգային հարաբերությունների ընթացքը որոշելու համար։ Ի վերջո, ինչպես նկատում է «Forbes»-ի թղթակից Գ. Յըլդըզը. «Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ֆիդանի հաջողությունը կախված կլինի Թուրքիայի շահերը՝ հարևանների և դաշնակիցների շահերի հետ հավասարակշռելու նրա կարողությունից: Նրան անհրաժեշտ կլինի նաև ղեկավարել երկրի բարդ ներքին քաղաքականությունը: Ֆիդանի օրոք Թուրքիայում հետախուզության և քաղաքական ղեկավարության միաձուլումը նոր էջ է ներկայացնում երկրի զարգացող արտաքին քաղաքականության մեջ, որը պոտենցիալ մարտահրավեր է
Որպես «MİT»-ի ղեկավար, նրան հաջորդում է Իբրահիմ Քալընը՝ Էրդողանի գլխավոր քաղաքական խորհրդականներից մեկը և նախագահության՝ արդեն նախկին խոսնակը։ Ծագումով էրզրումցի (հայկական Կարին քաղաք) Իբրահիմ Քալընը, նախքան քաղաքական կարիերա անելը առավելապես աչքի է ընկել ակադեմիական շրջանակներում։ Ավարտելով Ստամբուլի համալսարանի պատմության բաժինը, այնուհետ մեկնել է Մալայզիա՝ իսլամական մտքի և փիլիսոփայության ոլորտում մագիստրոսի կոչում ստանալու նպատակով։ Իսլամական փիլիսոփայության ոլորտում դոկտորական կրթություն ստանալու նպատակով 1996 թ. մեկնել է ԱՄՆ՝ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարան։ Թուրքական աղբյուրների համաձայն՝ դոկտորական թեզը պաշտպանելուց հետո շրջագայել է բազմաթիվ երկրներում, զեկուցումներ է ներկայացրել միջազգային գիտաժողովներում(27)։
Ինչպես հայտնի է, ուղեղային կենտրոնների զարգացումն ու նշանակությունը Թուրքիայի հանրային, քաղաքական կյանքում, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, տնտեսությանն ու անվտանգությանն առնչվող հարցերում համընկան տարածաշրջանային և աշխարհառազմավարական կարևորագույն շրջադարձների հետ, որոնք նոր մարտահրավերներ և հնարավորություններ ստեղծեցին այդ երկրի համար։ Արդյունքում՝ հասարակության տարբեր շերտերն ու պետական-քաղաքական շրջանակները սկսեցին շոշափել անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, առողջապահության և այլ հարցեր, որոնք դարձան նաև փորձագիտական-հետազոտական կենտրոնների ուսումնասիրության հիմնական առանցքը: Հատկապես, երբ 2000-ական թթ. Թուրքիայում մեկը մյուսի ետևից սկսեցին ստեղծվել տարբեր ոլորտներ ուսումնասիրող ուղեղային կենտրոններ, Քալընը 2005 թ. հիմնադրեց «Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամը»՝ «SETA» հապավումով։ Ինչ-որ առումով կարելի է ասել, որ նրա քաղաքական կարիերան սկսվում է այս կառույցի գործունեությամբ։ Հիմնադրամը, որն, ի դեպ, ունի իր մասնաճյուղերը Բեռլինում և Վաշինգտոնում, ստեղծման պահից սկսեց գործել իսլամական-պահպանողական գաղափարախոսության շրջանակներում և սերտ հարաբերություններ հաստատեց Թուրքիայի իշխող կուսակցության հետ։ Ինչից հետո կենտրոնն իր մտավոր արգասիքներով և գործելակերպով սկսեց ակնհայտորեն աջակցել «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու նրա կողմից իրականացվող քաղաքական, սոցիալական և այլ բնույթի նախաձեռնություններին(28)։
Հրաժեշտ տալով «SETA»-ի հիմնադիր նախագահի պաշտոնին՝ 2009 թ., Քալընը նշանակվեց վարչապետի աթոռը զբաղեցնող Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական, 2014 թ.-ին՝ «նախագահի մամուլի քարտուղար»՝ Էրդողանից ստանալով «դեսպանի» կոչում։ 2018 թ.-ից նա նաև եղել է Նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի փոխնախագահը և նախագահի գլխավոր խորհրդականը։
Առկա են անհերքելի փաստեր, որ Քալընը երկար ժամանակ եղել է ամերիկյան «Stratfor» մասնավոր հետախուզական գործակալության համբավ ունեցող կազմակերպության աղբյուրներից մեկը Թուրքիայում։ Համաձայն «Wikileaks»-ի կողմից հրապարակված տեղեկությունների, «Stratfor»-ի տնօրեն Ջորջ Ֆրիդմանը հորդորել է Քալընին «օգնել մեզ շտկել մեր և գյուլենական շարժման հարաբերությունները»(29),և վերջինս անմիջապես կատարել է այդ խնդրանքը: Ավելին, նա Թուրքիայում և Բալկաններում տիրող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ հատուկ զեկուցումներ և տեղեկանքներ է տրամադրել «Stratfor»-ի տնօրինությանը։ Ահա թե ինչու 2010 թվականի սեպտեմբերի 14-ով թվագրված մի նամակում Ֆրիդմանը՝ Իբրահիմ Քալընի մասին գրում է. «Այս անձը մեծ ռեսուրս է… Իմ հարաբերություններն ու զրույցն այս անձի հետ պետք է մնան խիստ գաղտնի»(30): Ահա այսպիսի «մութ» կենսագրություն ունեցող, անվտանգության և հետախուզության ոլորտում փորձառություն չունեցող անձին Էրդողանը վստահեց «MİT»-ի ղեկավարի պաշտոնը։
Պաշտպանության նորանշանակ նախարարն է գեներալ Յաշար Գյուլերը, ով 2018 թ.-ից թուրքական բանակի շտաբի պետն էր։ Վերջինս փոխարինեց գեներալ Հուլուսի Աքարին, ով էրդողանի իշխանության հավատարիմներից էր, երբ 2016 թ. անհաջող ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց։ Այն ժամանակ նա էր Գլխավոր շտաբի պետը, և պաշտպանության նախարար էր դարձել 2018 թ. նախագահական ընտրություններից հետո։ Գյուլերի մասին ասում են, որ «լուրջ պետական գործիչ է և հազվադեպ է հրապարակային հայտարարություններ անում»(31)։
Տնտեսությունը և ոլորտի նոր պատասխանատուները
Ազգությամբ ևս մի քուրդ ղեկավարելու է տնտեսական բլոկը։ Խոսքը ֆինանսների և գանձապետարանի նորանշանակ նախարար Մեհմեթ Շիմշեքի մասին է։ Թուրքիայի Բաթմանի շրջանում ծնված Շիմշեքը տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Անկարայի համալսարանում։ Ստանալով բրիտանական Էքսեթերի համալսարանում սովորելու դրամաշնորհ, 1993 թ. ավարտել է տվյալ համալսարանը՝ ստանալով դոկտորի գիտական աստիճան՝ ֆինանսների և ներդրումների ոլորտում: 1993–1997 թթ. աշխատել է Անկարայում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես տնտեսագետ, ապա մոտ մեկ տարի «UBS Securities»-ում։ 1998–2000 թթ. աշխատել է «Deutsche-Bender Securities»-ի Ստամբուլի մասնաճյուղում(32)։
Կառավարությունում Շիմշեքը նոր անուն չէ։ «Merrill Lynch»-ի արդեն նախկին տնտեսագետը աշխատել է փոխվարչապետի (2015–2018 թթ.) և ֆինանսների նախարարի (2009–2015 թթ.) պաշտոններում։ Նա հեռացավ կառավարությունից, երբ Էրդողանը իր փեսա Ալբայրաք Բերաթին նշանակեց ֆինանսների նախարար։ «Financial Times»-ը նշում է, որ Շիմշեքի նշանակումը վկայում է նախագահի պատրաստակամության մասին՝ վերադառնալ ավանդական դրամավարկային քաղաքականությանը, այսինքն՝ բարձրացնել հիմնական տոկոսադրույքը։ «Blue Bay Asset Management»-ի զարգացող շուկաների վերլուծաբան Թիմ Էշը կարծում է, որ Շիմշեքի նշանակումը թուրքական տնտեսությանը «հնարավորություն է տալիս ետ կանգնելու անդունդի եզրից»: Փաստացի նա վերադառնում է կառավարություն այն ժամանակ, «երբ Թուրքիայի $900 մլրդ արժողությամբ տնտեսությունը ինտենսիվ լարվածության տակ է, և օտարերկրյա ներդրողները փախել են Էրդողանի կառավարության կողմից տարիներ շարունակ իրականացվող ոչ ավանդական քաղաքականությունից հետո»(33):
Շիմշեքը նաև պետք է որոշի, թե արդյո՞ք պահպանելու է այն քաղաքականությունը, որն «իրականացվում էր ֆինանսների նախկին նախարար Նուրեդդին Նեբաթիի գլխավորած «lirisation strategy»-ի ներքո՝ նվազեցնելու սպառողների և բիզնեսի արտարժույթի պահումները: Այս ծրագրի առանցքը 2021 թ. լիրայի արժեզրկումից պաշտպանվելու համար հատուկ խնայողական հաշիվների գործարկումն էր, որոնք այժմ ունեն $125 մլրդ-ին համարժեք լիրա: Այս հաշիվները մտահոգություն են առաջացնում տնտեսագետների մոտ, քանի որ դրանք հանդիսանում են ևս մեկ կապ պետական ֆինանսների և լիրայի միջև: Թեև օրինագծերն օգնել են դանդաղեցնել լիրայի անկումը, դրանք կառավարությանն արդեն արժեցել են $4 մլրդ», – եզրակացնում են տնտեսագետները(34):
Թեև Շիմշեքի վերադարձը ֆինանսների նախարարի պաշտոնում ընկալվում է որպես տնտեսության ոլորտում թուրքական կառավարության կողմից արմատական փոփոխությունների իրականացմանն ուղղված քայլ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն ընդամենը կհետաձգի ճգնաժամը և դժվար թե կհանգեցնի երկարաժամկետ փոփոխությունների ողջ տնտեսության համար(35)։
Այս համատեքստում նշենք, որ թեև մեկ ամսից ավելի է անցել Շիմշեքի նշանակումից, սակայն, կարծես թե տնտեսությունը շարունակվում է երերալ։ Նախագահ Էրդողանի որոշումով այս տարվա հուլիսին եռապատկվել են, հատկապես, բենզինի հարկերը (վառելիքի օգտագործման հատուկ հարկի շրջանակներում)։ Կան տեսակետներ, որ կառավարությունը փորձում է այդպիսով գումար հավաքել մայիսի ընտրություններից առաջ կատարած հսկայական ծախսերի փոխհատուցման և $100 մլրդ՝ փետրվարյան ավերիչ երկրաշարժից տուժած տարածքների վերականգնման համար: Ավելացվել է նաև ԱԱՀ-ն ապրանքների և ծառայությունների լայն շրջանակների վրա։ ԱԱՀ-ի և բենզինի/դիզելային վառելիքի հարկերի ավելացումը ֆինանսական ծանր բեռ կդառնա Թուրքիայի բնակչության համար, որը երկար ժամանակ է ինչ առնչվում է բարձր գնաճի հետ։ Ի նշան այս ամենի՝ Էրդողանը ձգտում է «վերակենդանացնել» տնտեսությունը, ուստի և այս օրերին Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ նրա պաշտոնական այցելության նպատակներից մեկն է Ծոցի երկրներից ներդրումներ բերել Թուրքիա(36)։ Պատահական չէ, որ այս այցելության ընթացքում Էրդողանին ուղեկցում էին նրա հավատարիմ գործարար էլիտայի շուրջ 200 ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնի է, 2016–2022 թթ. ընկած ժամանակահատվածում Էրդողանը փոխել է Կենտրոնական բանկի 5 նախագահ, և նրա այդ որոշումներով պայմանավորված երկրի ԿԲ անկախությունը, կարելի է ասել, զգալիորեն խախտվել է։ Վերընտրվելուց հետո նա կրկին փոխեց Կենտրոնական բանկի նախագահին։ Այս անգամ այդ պաշտոնին նշանակվեց ամերիկաբնակ թրքուհի Հաֆիզե Գայե Էրքանը, ով ավարտել է ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանը և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ամերիկյան «Goldman Sachs», «First Republic» բանկերում (ի դեպ այս բանկը սնանկացել է նրա հեռանալուց մեկ տարի անց):
Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Էրքանը կփոխարինի Շահափ Քավջըօղլուին, ով կգլխավորի Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության մարմինը։ Էրքանը այս պաշտոնին նշանակվեց, երբ Էրդողանի որոշումով ֆինանսների նախարար դարձավ նախկին փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը: Ի դեպ, նա նաև փոխնախագահ նշանակեց Ջևդեթ Յըլմազին, ով կրթություն է ստացել ԱՄՆ-ի Դենվերի համալսարանում և համարվում է «ուղղափառ տնտեսական քաղաքականության կողմնակից»(37)։
Ամփոփելով նշենք, որ որոշ տեսակետների համաձայն Էրդողանը, վերոհիշյալ անձանց նշանակելով երկրի առանցքային պետական պաշտոններում, նպատակ ունի վերացնել Թուրքիայի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ծագած հակասությունները։ Որքանո՞վ դա նրան կհաջողվի՝ ցույց կտա ժամանակը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես ցանկացած երկրում, Թուրքիայում ևս ընտրությունների վրա ազդել են տարբեր գործոններ։ Այս առումով առանձնացրել ենք հետևյալ գործոնները, որոնք, ըստ մեզ, կանխորոշել են ընտրությունների ելքը.
- Ընտրական համակարգ. Թուրքիայում կիրառվող ընտրական համակարգը նույնպես էական դեր խաղաց հատկապես խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձևավորման գործում: Երկրում խորհրդարանական ընտրությունների համար գործում է համամասնական ընտրակարգ՝ 7% ընտրական շեմով, նախկին 10%-ի փոխարեն (նախընտրական շեմի փոփոխությունը տեղի է ունեցել 2022 թ. մարտին)։ Նոր շեմը նշանակում էր, որ քաղաքական կուսակցությունները պետք է ստանային ձայների առնվազն 7%-ը՝ խորհրդարանում տեղեր ապահովելու համար։ Ընտրական այս համակարգը ազդեց փոքր կուսակցությունների՝ մանդատներ ստանալու կարողության վրա:
- Լրատվամիջոցներ և հաղորդակցություն. Անցած ընտրություններում ԶԼՄ-ները կարևոր դեր խաղացին հասարակական կարծիքի ձևավորման և ընտրողների վրա ազդելու առումով, ինչի մասին խոսում են նաև այդ ոլորտի մասնագետներն ու լրագրողները: Հարկ է նկատել, որ վերջին տարիներին լրատվամիջոցների տիրույթը Թուրքիայում զգալի փոփոխություններ է կրել՝ լի մտահոգություններով լրատվամիջոցների ազատության և անաչառության, լրագրողների հանդեպ ռեպրեսիաների վերաբերյալ, հատկապես՝ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող պետական լրատվական գործակալությունների և էրդողանամետ դիրքորոշում որդեգրած ԶԼՄ-ների պարագայում: Այսպիսի պայմաններում ավելորդ է խոսել հավասարակշռված և անկողմնակալ տեղեկատվության հաղորդման կամ դրա հասանելիության մասին։ Ընդդիմության հասցեին ուղղված քննադատությունները, անընդմեջ վարկաբեկումները, ահաբեկումները, որոնք մեջբերվում էին իշխանամետ ԶԼՄ-ների կողմից՝ Էրդողանի և նրա համախոհ կուսակցականների նախընտրական շրջանում ունեցած ելույթներից, անկասկած ազդել են ընտրողների որոշումների վրա։ Նվազ էֆեկտիվությամբ, բայց նման քաղաքականություն էին իրականացնում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը. հիշյալ գործելակերպը ընտրավազքին մասնակցող կողմերի նախընտրական քարոզարշավի ռազմավարության մասն էր։
- Նախընտրական քարոզարշավի գործոնը. Նախընտրական քարոզարշավների արդյունավետությունը և քաղաքական կուսակցությունների՝ ընտրողների հետ կապ հաստատելու կարողությունը նույնպես ազդեցին ընտրությունների արդյունքների վրա: Այդ տեսանկյունից, ինչպես փաստում են թուրք վերլուծաբանները, էրդողանի հաջողությունը մեծամասամբ պայմանավորված էր նախընտրական շրջանում իշխող ուժի գործադրած ճիշտ ռազմավարությամբ՝ ի տաբերություն մարտավարության, որը «կաղում» էր։ Կարելի է ասել, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք էին քարոզարշավի ռազմավարությունը, քաղաքական հանրահավաքները, հրապարակային ելույթները և սոցիալական մեդիայի օգտագործումը, էական նշանակություն ունեցան ընտրողների որոշման կայացման վրա։ Մյուս կողմից, պետք է ընդգծել, որ, ըստ էության, բնակչության պահպանողական/կրոնական հատվածների հետ հարաբերվելու Էրդողանի կարողությունը՝ զուգորդված պոպուլիստական հռետորաբանության հետ, օգնեց նրան զգալի աջակցության բազա հավաքել:
- Քաղաքական բևեռացման գործոն. Այս ընտրությունները մեկ անգամ ևս հաստատում են, որ Թուրքիայում և արտերկրի թուրքական համայնքներում առկա է քաղաքական բևեռացում, որն արտահայտվում է ոչ միայն պահպանողական և աշխարհիկ արժեքներ «դավանող» կուսակցությունների միջև, այլև՝ հանրային տիրույթում առկա գաղափարական և գաղափարախոսական խորը տարաձայնություններով: Միևնույն ժամանակ նկատենք, որ եթե Էրդողանին ինչ-որ չափով հաջողվեց դրսևորել իրեն որպես պահպանողական և կրոնական արժեքների ջատագով՝ դիմելով բնակչության այն զգալի հատվածին, որն իրեն մարգինալացված էր զգում աշխարհիկների կողմից, ապա՝ ընդդիմադիր կուսակցությունները և դաշինքները նախընտրական շրջանում բախվեցին ներքին պառակտումների (օրինակ՝ Քըլըչդարօղլուի և Աքշեների ոչ հարթ հարաբերությունները, նախագահի միասնական թեկնածուի առաջադրման հետ կապված նրանց տարաձայնությունները և այլն)։ Այսպես ասած՝ այդ «ինքնավնասումը» կարող էր բացասական ազդեցություն թողնել նրան ընտրողների շրջանում։ Եթե այս տարաձայնությունները պահպանվեն, ապա մեծ հավանականություն կա, որ ընդդիմությունը հաջորդ տարվա մարտին կայանալիք տեղական ընտրություններում կհայտնվի վտանգի առջև, երբ փորձի կրկին զբաղեցնել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի աթոռները, որոնք երկուսն էլ ներկայումս կառավարվում են «Հանրապետական–ժողովրդական» կուսակցության անդամների կողմից։
- Տնտեսության գործոն. Տնտեսական դրությունը հաճախ էական ազդեցություն է ունենում ընտրողների որոշումների վրա: Գործազրկության բարձր մակարդակը, գնաճը, լիրայի արժեզրկումը և, ընդհանրապես, տնտեսական անկայուն վիճակը, որը տիրում է Թուրքիայում և որի անմիջական պատասխանատուն Էրդողանն է, ով, ըստ տնտեսագետների, վարում է ոչ ավանդական տնտեսական քաղաքականություն։ Փորձագետները պնդում էին, որ այս իրադրությունը ևս կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, և այս հենքի վրա եղած դժգոհ զանգվածներին համախմբելու դեպքում այն կարող էր նպաստել Քըլըչդարօղլուի հաղթանակին: Սակայն, այս կանխատեսումներն, անցկացված շատ սոցհարցումների պես (խոսքը, հատկապես, վերաբերում է Թուրքիայում սոցհարցում անցկացնող վերկուսակցական, անկախ հետազոտական կառույցներին, որտեղ առավելություն էր տրվում Քըլըչդարօղլուին) իրականություն չդարձան։
Իհարկե, վերոգրյալ գործոնները սպառիչ չեն։ Ընտրություններին նախորդող քաղաքական գործընթացներն ու իրադարձությունները նույնպես կարող էին ազդել արդյունքների և ընտրողների վարքագծի վրա: Իսկ դա, կարծում ենք, առանձին հետազոտության թեմա է։
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Агаев М. (2023). Иллюзия ожиданий: итоги парламентских выборов в Турции. https://russiancouncil.ru/analytics-and-comments/analytics/illyuziya-ozhidaniy-itogi-parlament skikh-vyborov-v-turtsii/ (բեռնման օրը՝06.2023).
- Чулковская Е. (2014). Турецкая диаспора Германии: Между Анкарой иБерлином. Москва. с 48.
- Azhi R. Turkey’s possible kingmaker visits presidential run-off rivals. (19.05.2023). https://www.rudaw.net/english/middleeast/turkey/19052023 (բեռնման օրը՝ 01.07.2023).
- Akpamuk G. Montajlı videolar, dezenformasyon: Seçim propagandasının sınırı nedir?. BBC Türkçe. (20.05.2023). https://www.bbc.com/turkce/articles/cxe76y3m8v4o (բեռնման օրը՝06.2023).
- Başer B. Turkey’s diaspora engagement policy under the Justice and Development Party. (24.04.2017). https://www.migrationinstitute.org/blog/turkey2019s-diaspora-engage ment-policy-under-the-justice-and-development-party (բեռնման օրը՝07.2023).
- Bayraklı E. Diaspora Politikamız. SETA VAKFI. (07.06.2016). https://www.setav.org/ diaspora-politikamiz/ (բեռնման օրը՝ 07.2023).
- Guney Y., Hakan Fidan: Turkey’s Spymaster Became Its Top Diplomat. FORBES. (04.06.2023). https://www.forbes.com/sites/guneyyildiz/2023/06/04/hakan-fidan-a-boost-for-turkish-foreign-policy/?sh=518ae53f1c01 (բեռնմանօրը՝ 06.2023).
- Hubbard B., Safak T. He Lost Turkey’s Presidential Election, but Could Swing the Runoff. (19.05.2023). https://www.nytimes.com/2023/05/17/world/middleeast/turkey-runoff-election-sinan-ogan.html (բեռնման օրը՝07.2023).
- Ezgi A., Who is Hakan Fidan, Turkey’s new foreign minister with spy powers?. AL-MONITOR. (04.06.2023). https://www.al-monitor.com/originals/2023/06/who-hakan-fidan-turkeys-new-foreign-minister-spy-powers#ixzz87F61fN73 (բեռնման օրը՝ 07.2023).
- Kara-Kaşka M. Yurt dışında seçime katılım neden arttı, en yüksek ilgiyi hangi gruplar gösterdi? BBC Türkçe. https://www.bbc.com/turkce/articles/cje05zz89zno (բեռնման օրը՝ 07.2023).
- Çalışkan E. Hakan Fidan, İsrail ve Cemaat kıskacında mı?. BBC. (24.11.2013). https://www.bbc.com/turkce/haberler/2013/10/131024_hakanfidan_emrecaliskan (բեռնման օրը՝06.2023).
- Pehlivan B. (2014). Başbakan’ın Başdanışmanı “Himmetçi” Kalın’ı kimse böyle anlatmadı. (03.03.2014). https://www.odatv4.com/yazarlar/baris-pehlivan/basbakanin-basdanis mani-himmetci-kalini-kimse-boyle-anlatmadi–0303141200-54755 (բեռնման օրը՝06.2023).
- Yazıcıoğlu Y. Fidan’ın Kararı mı Erdoğan’ın Seçimi mi? (10.03.2015). https://www.voaturkce.com/a/fidan-in-karari-mi-erdogan-in-secimi-mi/2674080.html (բեռնման օրը՝ 06.07.2023).
- Samson A. Investor favourite Mehmet Şimşek set to return as Turkish finance minister. Financial Times. (02.06.2023). https://www.ft.com/content/e1e897ab-b68e-48cb-a053-f17a322b949c (բեռնման օրը՝07.2023).
- Samson A. Turkey triples petrol taxes as Erdoğan tries to repair public finances Financial Times. (16.07.2023). https://www.ft.com/content/f1471f30-9819-4f86-870b-d1768e 4eb843 (բեռնման օրը ՝07.2023).
- Samson A. Erdoğan taps former Goldman Sachs banker to head Turkey’s central bank. Financial Times. (09.07.2023). https://www.ft.com/content/d900e2b2-50eb-48f1-a751-cf6e56509be5 (բեռնման օրը՝ 07.2023).
- Sellier C. Élections en Turquie: pourquoi la diaspora turque européenne a voté en faveur d’Erdogan. (18.05.2023). https://www.lejdd.fr/international/elections-en-turquie-pourquoi-la-diaspora-turque-europeenne-vote-en-faveur-derdogan-135873 (բեռնման օրը՝07.2023).
- Simavoryan, A., Atoyan, V., Simavoryan, S. (2021). Role of Turkish Think Tanks in the State-Diaspora Relations: The Case of SETA and ORSAM.Messenger of ASUE, 5 (65), 143-159. DOI:10.52174/1829-0280_2021_5_143.
- Simavoryan, A. (2015). Strategic Research Centers in Turkey.Globus analytical bulletin of Noravank Foundation, (5), 13-21.
- Simavoryan A. (2023). Presidential Elections in Turkey-2023.ARVAK| An Armenian Analytical Center paper. https://arvak.am/en/presidential-elections-in-turkey-2023/ (բեռնման օրը՝ 07.2023).
- Turkey’s Erdogan signals economic U-turn with new finance chief. Nikkei Asia. (04.06.2023). https://asia.nikkei.com/Politics/Turkey-s-Erdogan-signals-economic-U-turn-with-new-finance-chief2 (բեռնման օրը՝07.2023).
- İbrahim Kalın kimdir?. (28.03.2016). https://www.haberturk.com/ gundem/haber/1216392-ibrahim-kalin-kimdir (բեռնման օրը՝ 30.06.2023).
- Ozan Ö. Le nouveau cabinet d’Erdoğan: de nouveaux noms mais de faibles espoirs. (04.06.2023). http://politikaakademisi.org/2023/06/04/le-nouveau-cabinet-derdogan-de-nou veaux-noms-mais-de-faibles-espoirs/ (բեռնման օրը՝06.2023).
- Şimşek M., Hazine ve Maliye Bakanı. http://www.mehmetsimsek.org/index.php/en/ biyografi/ (բեռնման օրը՝07.2023).
- “2023 Aday Listesi”. Yüksek seçim kurulu. https://ysk.gov.tr/doc/karar/dosya/ 1542793/2023-643.pdf (բեռնման օրը` 29.06.2023).
- Mavi Kart’ ın sağladı haklar. http://www.alphukukburosu.com/News/tr-TR/220 (բեռնման օրը՝ 07.2023).
- 14 mayis 2023 Cumhurbaşkani ve 28. Dönem milletvekili genel seçimleri. seçim istatistikleri bülteni. https://www.ysk.gov.tr/doc/dosyalar/docs/14Mayis2023CBSecimIsta tistik.pdf (բեռնման օրը՝ 07.2023).
- Kılıçdaroğlu: 15 Temmuz kontrollü darbe girişimidir. (03.04.2017). https://t24.com.tr/haber/kilicdaroglu-15-temmuz-kontrollu-darbe-girisimidir,397166#google_vignette (բեռնման օրը՝ 01.07.2023).
- Yurt dışındaki rekor katılım, sonuçları nasıl etkiledi?. BBC Türkçe. (30.05.2023). https://www.bbc.com/ turkce/articles/cw4p2y1me91o (բեռնման օրը՝ 07.2023).
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 20.07.2023 թ.:
(3) Simavoryan Arestakes. (2023). Presidential Elections in Turkey-2023. ARVAK|An Armenian Analytical Center paper, https://arvak.am/en/presidential-elections-in-turkey-2023/ (բեռնման օրը՝ 01.07.2023).
(4) Azhi Rasul. (19.05.2023). Turkey’s possible kingmaker visits presidential run-off rivals. RUDAW. https://www.rudaw.net/ english/middleeast/turkey/19052023 (բեռնման օրը՝ 01.07.2023).
(5) Ben Hubbard and Safak Timur. (19.05.2023). He Lost Turkey’s Presidential Election, but Could Swing the Runoff. https://www.nytimes.com/2023/05/17/world/middleeast/turkey-runoff-election-sinan-ogan.html (բեռնման օրը՝ 10.07.2023).
(6) Günce Akpamuk. Montajlı videolar, dezenformasyon: Seçim propagandasının sınırı nedir?. BBC Türkçe. (20.05.2023). https://www.bbc.com/turkce/articles/cxe76y3m8v4o (բեռնման օրը՝ 30.06.2023).
(7) Նույն տեղում.
(8) “2023 Aday Listesi”. Yüksek seçim kurulu. https://ysk.gov.tr/doc/karar/dosya/1542793/2023-643.pdf (բեռնման օրը՝ 29.06.2023).
(9) Мирильяс Агаев. (2023). Иллюзия ожиданий: итоги парламентских выборов в Турции. https://russiancouncil.ru/analytics-and-comments/analytics/illyuziya-ozhidaniy-itogi-parlamentskikh-vyborov-v-turtsii/ (բեռնման օրը՝ 25.06.2023).
(10) Enes Bayraklı. Diaspora Politikamız. (07.06. 2016). https://www.setav.org/diaspora-politikamiz/ (բեռնման օրը՝ 02.07.2023).
(11) Чулковская Е. (2014). Турецкая диаспора Германии: Между Анкарой и Берлином. Москва. с 48.
(12) Mavi Kart’ ın sağladı haklar. http://www.alphukukburosu.com/News/tr-TR/220 (բեռնման օրը՝ 02.07.2023).
(13) Bahar Başer. Turkey’s diaspora engagement policy under the Justice andDevelopment Party. (24.04.2017), https://www. migrationinstitute.org/blog/turkey2019s-diaspora-engagement-policy-under-the-justice-and-development-party (բեռնման օրը՝ 02.07.2023).
(14) 14 mayis 2023 Cumhurbaşkani ve 28. Dönem milletvekili genel seçimleri. seçim istatistikleri bülteni. https://www.ysk. gov.tr/doc/dosyalar/docs/14Mayis2023CBSecimIstatistik.pdf (բեռնման օրը՝ 05.07.2023).
(15) Հոդվածում ներկայացրեցինք հիմնականում այն կուսակցությունների ստացած քվեների տվյալները, որոնք վերջին ընտրություններում ապահովել են իրենց ներկայությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։
(16) Camille Sellier. (18.05. 2023). Élections en Turquie : pourquoi la diaspora turque européenne a voté en faveur d’Erdogan. https://www.lejdd.fr/international/elections-en-turquie-pourquoi-la-diaspora-turque-europeenne-vote-en-faveur-derdogan-135873 (բեռնման օրը՝ 06.07.2023).
(17) Նույն տեղում։
(18) Նույն տեղում։
(19) Այդպիսի օրինակ է Եվրոպայում քաղաքական հենարան ունենալու նպատակով ԱԶԿ-ի կողմից 2004 թ. Գերմանիայում հիմնադրված «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (Union of European Turkish Democrats-UETD) կազմակերպությունը, որը թուրքերով բնակեցված եվրոպական երկրներում ունի 10-ից ավելի մասնաճյուղ։ Այն հանդիսանում է ԱԶԿ աջ ձեռքը Եվրոպայում, նրա մասնաճյուղերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցում են ԱԶԿ պատգամավորներ և նախարարներ, փորձագետներ։ 2016 թ. Գերմանիայում ձեռնարկատեր Ռեմզի Արուի (գերմանական ԶԼՄ-ում Էրդողանի առավել հայտնի պաշտպանն է) փաստաբան Ռամազան Ակբաշիի և Հալիլ Էրթեմի կողմից ստեղծվեց «Գերմանացի դեմոկրատների դաշինք» թուրքական կուսակցությունը, որն, ըստ որոշ տվյալների, ստեղծվել էր Էրդողանի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի թուրքական սփյուռքի՝ նրան հավատարիմ ներկայացուցիչների մասնակցությամբ և ղեկավարությամբ։
(20) Yurt dışındaki rekor katılım, sonuçları nasıl etkiledi?. BBC Türkçe. (30.05.2023). https://www.bbc.com/turkce/ articles/cw4p2y1me91o (բեռնման օրը՝ 05.07.2023).
(21) Merve Kara-Kaşka. Yurt dışında seçime katılım neden arttı, en yüksek ilgiyi hangi gruplar gösterdi? BBC Türkçe. https://www.bbc.com/turkce/articles/cje05zz89zno (բեռնման օրը՝ 11.07.2023).
(22) Ezgi Akin. (2023). Who is Hakan Fidan, Turkey’s new foreign minister with spy powers? AL-MONITOR. (04.06.2023), https://www.al-monitor.com/originals/2023/06/who-hakan-fidan-turkeys-new-foreign-minister-spy-powers#ixzz87F61fN73 (բեռնման օրը՝ 05.07.2023).
(23) Yıldız Yazıcıoğlu.Fidan’ın Kararı mı Erdoğan’ın Seçimi mi?VOATURKCE. (10.03.2015), https://www.voaturkce.com/a/fidan-in-karari-mi-erdogan-in-secimi-mi/2674080.html (բեռնման օրը՝ 06.07.2023).
(24) Kılıçdaroğlu: 15 Temmuz kontrollü darbe girişimidir. T24. (03.04.2017), https://t24.com.tr/haber/kilicdaroglu-15-temmuz-kontrollu-darbe-girisimidir,397166#google_vignette (բեռնման օրը՝ 01.07.2023).
(25) Emre Çalışkan. Hakan Fidan, İsrail ve Cemaat kıskacında mı?. BBC. (24.11.2013), https://www.bbc.com/turkce/haberler/ 2013/10/131024_hakanfidan_emrecaliskan (բեռնման օր՝ 29.06.2023).
(26) Guney Yildiz. (2023). Hakan Fidan: Turkey’s Spymaster Became Its Top Diplomat. FORBES. (04.06.2023), https://www. forbes.com/sites/guneyyildiz/2023/06/04/hakan-fidan-a-boost-for-turkish-foreign-policy/?sh=518ae53f1c01 (բեռնման օրը՝ 28.06.2023).
(27) İbrahim Kalın kimdir? HaberTurk. (28.03.2016). https://www.haberturk.com/gundem/haber/ 1216392-ibrahim-kalin-kimdir (բեռնման օրը՝ 30.0.2023).
(28) «SETA»-ի մասին տես, Simavoryan A., Atoyan V., & Simavoryan S. (2021). Role of Turkish Think Tanks in the State-Diaspora Relations: The Case of SETA and ORSAM. Messenger of ASUE, 5 (65), 143-159.Simavoryan A. (2015). Strategic Research Centers in Turkey. Globus analytical bulletin of Noravank Foundation, (5), 13-21.
(29) Նկատենք, որ մինչև Էրդողան-Գյուլեն հարաբերությունների վատթարացումը, Քալընը երկար ժամանակ թղթակցել է Գյուլենի կողմից ֆինանսավորվող «Today’s Zaman»-ին։
(30) Barış Pehlivan. Başbakan’ın Başdanışmanı “Himmetçi” Kalın’ı kimse böyle anlatmadı. (03.03.2014). https://www.odatv4.com/yazarlar/baris-pehlivan/basbakanin-basdanismani-himmetci-kalini-kimse-boyle-anlatmadi–0303141200-54755 (բեռնման օրը՝ 30.06.2023).
(31) Ozan Örmeci. Le nouveau cabinet d’Erdoğan: de nouveaux noms mais de faibles espoirs. (04.06.2023). http://politikaakademisi.org/2023/06/04/le-nouveau-cabinet-derdogan-de-nouveaux-noms-mais-de-faibles-espoirs/ (բեռնման օրը՝ 30.06.2023).
(32) Mehmet Şimşek – Hazine ve Maliye Bakanı. http://www.mehmetsimsek.org/index.php/en/biyografi/ (բեռնման օրը՝ 15.07.2023).
(33) Adam Samson. Investor favourite Mehmet Şimşek set to return as Turkish finance minister. Financial Times. (02.06.2023). Հրապարակված նյութը հասանելի է միայն կայքում գրանցված ընթերցողների համար, https://www.ft.com/content/e1e897ab-b68e-48cb-a053-f17a322b949c (բեռնման օրը՝ 06.07.2023).
(34) Նույն տեղում։
(35) Turkey’s Erdogan signals economic U-turn with new finance chief. Nikkei Asia. (04.06.2023). https://asia.nikkei.com/Politics/Turkey-s-Erdogan-signals-economic-U-turn-with-new-finance-chief2 (բեռնման օրը՝ 07.07.2023).
(36) Adam Samson. Turkey triples petrol taxes as Erdoğan tries to repair public finances Financial Times.(16.07.2023). https://www.ft.com/content/f1471f30-9819-4f86-870b-d1768e4eb843 (բեռնման օրը՝ 17.07.2023). Հրապարակված նյութը հասանելի է միայն կայքում գրանցված ընթերցողների համար։
(37) Adam Samson. Erdoğan taps former Goldman Sachs banker to head Turkey’s central bank. Financial Times. (09.07.2023). Հրապարակված նյութը հասանելի է միայն կայքում գրանցված ընթերցողների համար։ https://www.ft.com/content/d900e2b2-50eb-48f1-a751-cf6e56509be5 (բեռնման օրը՝ 10.07.2023).