Սեղմագիր
Հոդվածի նպատակն է ներկայացնել Թուրքիայի և Պակիստանի միջև վերջին տասնամյակում ընթացող ռազմական համագործակցությունը՝ ընդգծելով դրա շարժառիթները, համագործակցության հիմնական ոլորտները: Մասնավորապես, ոււսումնասիրությունում ներկայացրել ենք համատեղ զորավարժությունների և արտահանվող սպառազինությունների տեսակները, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև այս գործընկերության հնարավորություններն ու մարտահրավերները:
СОТРУДНИЧЕСТВО ТУРЦИИ И ПАКИСТАНА
В ВОЕННО-ТЕХНИЧЕСКОЙ СФЕРЕ
Симаворян A. C.
Аннотация
Цель статьи – представить продолжающееся военное сотрудничество между Турцией и Пакистаном за последнее десятилетие, выделив его первопричины и основные направления. В исследовании рассматриваются виды совместных военных учений и экспортируемых вооружений; вопросы, связанные с сотрудничеством в развитии военной промышленности, а также возможности и вызовы этого партнерства.
TURKEY-PAKISTAN MILITARY-TECHNICAL COOPERATION
Simavoryan A. S.
Summary
The purpose of this article is to present the ongoing military cooperation between Turkey and Pakistan over the past decade, highlighting its motivations and main areas. The study presents the types of joint military exercises and weapons exports, issues related to cooperation in the development of the military industry, as well as the opportunities and challenges of this partnership.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Անկարայի և Իսլամաբադի միջև ռազմատեխնիկական հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են՝ վերածվելով ռազմավարական գործընկերության։ Այս համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ, ներառյալ` սպառազինության առևտուրը, համատեղ զորավարժությունները, տեխնոլոգիական զարգացումն ու փոխանցումը:
Համագործակցության հաստատութենական հիմքերը դրվել են դեռևս 1988 թ., երբ պաշտպանական և ռազմական երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով ստեղծվեց Պակիստանի և Թուրքիայի ռազմական խորհրդատվական խումբը (MCG)։ MCG-ն հետագայում վերածվեց Բարձր մակարդակի ռազմական երկխոսության խմբի (HLMDG): Այն ստեղծվել է 2003 թ. հունիսին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իշխանության գալուց հետո այցելեց Պակիստան։ Ըստ որոշ տեղեկությունների, այս համագործակցությունը խրախուսվել էր ԱՄՆ-ի կողմից(3)։
2003 թ. ի վեր այս խումբը հանդիպել է 18 անգամ, վերջինը՝ 2024 թ. փետրվարին Անկարայում։ Պակիստանի պատվիրակությունը գլխավորում էր պաշտպանության նախարարության քարտուղար, գեներալ-լեյտենանտ Համուդ ուզ Զաման Խանը, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Իրֆան Օզսերթը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ողջ սպեկտրը։ Երկու ղեկավարներն էլ գոհունակություն են հայտնել «պաշտպանական ոլորտում համագործակցության տեմպերի կապակցությամբ և խոստացել են այն նոր բարձունքների հասցնել»(4)։
Ըստ էության, Բարձր մակարդակի ռազմական երկխոսության խումբն (HLMDG) էլ պետք է արդյունավետ դեր խաղա երկկողմ պաշտպանական կապերի բարելավման գործում:
Ստորև ներկայացնենք երկու երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում ընթացող համագործակցությունն՝ ըստ ոլորտների։
1. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
TF-X KAAN մարտական ինքնաթիռի ծրագիրը
Թուրքիան ձգտում է ռազմական համագործակցություն հաստատել Պակիստանի հետ՝ մարտական ինքնաթիռների և հրթիռների համատեղ արտադրության համար։ Մասնավորապես, Պակիստանը պաշտոնապես միացել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության (թուրքերեն հապավումը՝ TAI)
5-րդ սերնդի Kaan կործանիչների մշակման աշխատանքներին։ Այս նախագծին Պակիստանի մասնակցությունը քննարկվել է Անկարայի և Իսլամաբադի միջև 2023 թ. օգոստոսին։ Սակայն, որոշ աղբյուրների համաձայն՝ նախքան նախատեսված քննարկումները մոտավորապես 200 պակիստանցի ինժեներներ և տեխնիկներ մասնակցում էին այս ծրագրի մշակմանը(5):
Սա, ամենայն հավանականությամբ, վերաբերում է 2019 թվականից Պակիստանի «Ազգային գիտական և տեխնոլոգիական» պարկում (NSTP)՝ Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության դուստր ձեռնարկության՝ Ավիատիեզերական արդյունաբերության ընկերության (թուրքերեն հապավումը՝ TUSAŞ) գրասենյակում աշխատող Պակիստանի աշխատակազմին (գրասենյակում աշխատողների թիվը կավելացվի՝ կախված աշխատանքի ինտենսիվությունից): Այս համագործակցության արդյունքում, TUSAŞ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ կուսումնասիրի Պակիստանի համալսարաններում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (R&D) աշխատանքների հնարավորությունները և, իր հերթին, համապատասխանաբար կընդլայնի իր ներկայությունը(6):
Կործանիչի ստեղծման KAAN նախագծում ներառված է նաև Ադրբեջանը, և ըստ տեղեկությունների՝ այս ինքնաթիռի որոշ մասեր արտադրվում է Ադրբեջանում, որում ներգրավված է շուրջ 200 մասնագետ(7)։ Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա համագործակցության շրջանակներում սերիական արտադրության համար հաստատված Kaan կործանիչի որոշ ենթահամակարգեր էլ արտադրվելու են Պակիստանում։ Իսլամաբադում գտնում են, որ «այս հավակնոտ գործընկերությունը ձգտում է բարելավել երեք երկրների միջև ռազմավարական կապերը՝ միաժամանակ հեղափոխելով ինքնաթիռների արդյունաբերությունը»(8):
Այնուամենայնիվ, անորոշ է մնում այն հարցը, թե գործընկեր երկրները, հատկապես՝ Պակիստանը, ի՞նչ ներդրում կարող է ունենալ այս նախագծում։ Փորձագիտական գնահատականներով՝ գրեթե սնանկացած Պակիստանը ի վիճակի չէ ո՛չ տեխնոլոգիական, ո՛չ էլ ֆինանսական աջակցություն տրամադրել նախագծին և կարող է միայն ծանրաբեռնել Թուրքիային, ի տարբերություն Ադրբեջանի, որը հնարավորություն ունի գոնե ֆինանսապես աջակցել նախագծին: Չնայած նման գնահատականին, կա նաև տեսակետ, որ Իսլամաբադը կարող է արտադրել պահեստամասեր՝ մակերևութային հսկիչներ, հիդրոտեխնիկա և վայրէջքի համար նախատեսված սարքավորումների բաղադրիչներ(9):
F-16-ի արդիականացման ծրագիրը
2009 թ. հունիսի 29-ին Պակիստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության միջև ստորագրված համաձայնագրով, Իսլամաբադը սկսեց արդիականացնել իր F-16 մարտական ինքնաթիռները։ Ծրագրի շրջանակներում՝ սկսած 2010 թ.-ից առ այսօր արդիականացվել է 41-ից ավելի F-16-եր, ինչը Պակիստանին արժեցել է 75 մլն ԱՄՆ դոլար։ Այս նախագծով կազմակերպվել է օդաչուների ուսուցում արդիականացված ինքնաթիռների վրա, ինչպես նաև՝ ավիացիոն ոլորտի շուրջ 70 պակիստանցի տեխնիկների վերապատրաստման դասընթացներ(10),(11):
Բացի այս ծրագրից, Պակիստանը նաև այլ ակնկալիքներ ունի, որն այդքան էլ չի վերաբերում սեփական ավիացիոն պարկում առկա մարտական ինքնաթիռների տեխնիկական մասով արդիականացմանը։ Մասնավորապես, 2024 թ. հունիսի 13-ին Անկարա է այցելել Պակիստանի բարձրաստիճան զինվորական գեներալ Սահիր Շամշադ Միրզան, ով հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ՊՆ ղեկավարի, ռազմական և ռազմարդյունաբերության ոլորտի պատասխանատուների հետ։ Չնայած նրան, որ թուրքական կողմը չէր բացահայտում այս այցելության բուն առաքելությունը, այդուհանդերձ, ըստ հնդկական աղբյուրների՝ քննարկման առանցքային թեման թուրքական F-16 կործանիչների հնարավոր ձեռքբերումն է եղել։
Բանն այն է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը ներկայումս շահագործում են մոտ 75 հատ F-16-եր, սակայն դրանց զգալի մասը՝ շուրջ 57-ը, ավելի հին մոդելներ են, որոնք Պակիստանը ցանկություն ունի գործածությունից հանել։ ԱՄՆ-ն, որը Պակիստանի ռազմական տեխնիկայի ավանդական մատակարարներից մեկն է, վերջերս հրաժարվել է Իսլամաբադին F-16-ի նոր խմբաքանակ տրամադրել։ Այս իրավիճակը երկրին մղում է այլընտրանքային տարբերակներ որոնել։ Թուրքիան ունի F-16-երի մեծ խմբաքանակ՝ ներառյալ ավելի հին C/D տարբերակները(12)։ Քանի որ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկում է 40 նոր F-16-երի փաթեթ(13), ուստի պակիստանյան կողմը գտնում է, որ դրանց ձեռք բերումից հետո թուրքական C/D մոդելների կործանիչները կարող են հասանելի լինել։
T129 ATAK ուղղաթիռներ
Պակիստանը ցանկանում էր ձեռք բերել նաև հարձակողական և հետախուզական առաքելությունների համար նախատեսված T129 ATAK ուղղաթիռը, որը մշակվել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության և եվրոպական Agusta-Westland ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ Դեռևս 2018 թ. հուլիսին Թուրքիան և Պակիստանը համաձայնագիր կնքեցին, որի շրջանակներում Թուրքիան Պակիստանին պետք է վաճառեր 30 թուրքական T129 ATAK ուղղաթիռներ(14): Արժեքը՝ մոտ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։ Գումարային տեսանկյունից գործարքը Թուրքիայի՝ այլ պետությունների հետ այս ոլորտում երբևէ կնքված պաշտպանական արդյունաբերության արտահանման ուղղված ամենամեծ պայմանագիրն էր։ Համաձայնագրով նախատեսվում էր ուղղաթիռները մատակարարել 5 տարվա ընթացքում։ Գործարքը նախատեսված էր ամրապնդելու Թուրքիայի և Պակիստանի միջև պաշտպանական ոլորտում կապերը՝ միաժամանակ ուժեղացնելով Իսլամաբադի ռազմական ավիացիայի կարողությունները:
Այնուամենայնիվ, ստորև բերված հանգամանքներով պայմանավորված՝ այն ի կատար չածվեց։ ԱՄՆ-ը հրաժարվեց LHTEC-ի (բրիտանական Rolls Royce-ի և ամերիկյան Honeywell ընկերության հետ համատեղ ձեռնարկություն) արտադրած T800-4A շարժիչների արտահանման լիցենզիաներ տրամադրել թուրքական T129 ATAK ուղղաթիռների համար՝ պատճառաբանելով Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական լարվածությամբ: Ոմանք դա կապում են Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Չնայած Թուրքիայի դիվանագիտական ջանքերին և ԱՄՆ-ի լոբբիստական ընկերությունների աջակցությանը(15), մինչև 2022 թ. գործարքի իրականացումը մնում էր անորոշ: 2022 թ. հունվարին հայտնի դարձավ, որ Պակիստանը հրաժարվել է գործարքից և թուրքական արտադրության ուղղաթիռների փոխարեն հակված է ձեռք բերել չինական Z-10ME ուղղաթիռները(16)։ Չստացված գործարքի արդյունքում, Անկարան պետք է վերադարձնի Պակիստանի 160 մլն ԱՄՆ դոլարի կանխավճարը, որը վճարվել էր Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերությանը։
MFI-395 SUPER MUSHSHAK պակիստանյան ուսումնական ինքնաթիռի գնման նախագիծը
Թուրքիան ոչ միայն սպառազինություն է արտահանում Պակիստան, այլև՝ այնտեղից գնում։ Այսպես, 2016 թ.-ին Թուրքիայի և Պակիստանի միջև ստորագրվեց MFI-395 Super Mushshak ուսումնական ինքնաթիռների մատակարարման պայմանագիր։ Որպես դրա շարունակություն, 2017 թ. «IDEF 2017» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության և Պակիստանի ավիացիոն համալիրի (PAC) միջև ստորագրվեց ավիացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում էր գնել Պակիստանից Super Mushshak-ներ։ Դրանց մատակարարումը Թուրքիա պետք է սկսվեր դեռևս 2020 թ. հունիսին, սակայն գործընթացը հետաձգվեց թագավարակի բռնկման և տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով:
2022 թ. հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ արդեն Պակիստանից երեք Super Mushshak ուսումնական ինքնաթիռ է մատակարարվել, որոնք գտնվում են Յալովայի օդանավակայանի ռազմաօդային ուժերի հրամանատարության տրամադրության տակ(17)։ Պակիստանի ավիացիոն համալիրը (PAC) կնքված պայմանագրի համաձայն 52 ինքնաթիռ պետք է մատակարարի Թուրքիայի ռազմաօդային ուժերին, որոնք կօգտագործվեն թուրքական կործանիչների՝ F-16-երի համար նախատեսված օդաչուների պատրաստման համար։ Այս ինքնաթիռների ձեռքբերումից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը որոշում է կայացրել փոխարինել իտալական արտադրության Leonardo SF-260՝ արդեն հնացած ուսումնական ինքնաթիռները Super Mushshak-ով(18)։
Գլխավոր հարցը, թե ինչու՞ և ի՞նչ պատճառներով է Թուրքիան գնում հատկապես պակիստանյան արտադրության ուսումնական ինքնաթիռներ, պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նախ 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան ժամանակավորապես հեռացրեց ծառայությունից F-16-ի բազմաթիվ օդաչուների կամ ձերբակալեց նրանց՝ պատճառաբանելով, որ նրանք դերակատարություն են ունեցել հեղաշրջման փորձում։ Այս իրադարձությունից հետո, Արևմուտքի ու, հատկապես, Վաշինգտոն–Անկարա հարաբերությունների սրման հետնապատկերում ԱՄՆ-ը մերժեց Թուրքիայի՝ նոր օդաչուների արագացված դասընթացներով պատրաստման խնդրանքը(19), իսկ եվրոպական մի շարք ընկերություններ մերժեցին վաճառել ուսումնական ինքնաթիռներ, որից հետո Անկարան ուսումնական աջակցություն խնդրեց Իսլամաբադից։ Թեև Պակիստանը խոստացել էր իր փորձառու օդաչուներին ուղարկել հենց հաջորդ օրը, սակայն ԱՄՆ-ը հայտարարեց, որ դա հնարավոր չէ անել երկկողմ պայմանավորվածությունների և օդանավերի համակարգերում առկա տարբերությունների պատճառով։
Կարելի է ասել, որ այս իրադարձությունները, որոնք փակուղու մեջ դրեցին Անկարային, ստիպեցին, որպեսզի թուրքերն իրենց հայացքը շրջեն դեպի Պակիստան, նամանավանդ, որ Իսլամաբադը արդեն ահռելի փորձ ուներ Super Mushshak–ներն այլ երկրներ, մասնավորապես՝ Ադրբեջան, Իրան, Նիգերիա, Օման, Սաուդյան Արաբիա, Իրաք մատակարարելու գործում։
Երկու երկրների միջև 2017 թ. մարտի 9-ին Անկարայում ստորագրվեց «Թուրքիայի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև պահեստամասերի և սարքավորումների տրամադրման մասին համաձայնագիր», որի համաձայն՝ Թուրքիան Պակիստանին տրամադրել է մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պահեստամասեր և սարքավորումներ՝ T-37 դասի ամերիկյան արտադրության ուսումնական նշանակության ինքնաթիռների համար(20)։
Համագործակցությունը ԱԹՍ-ների ոլորտում
Անկարա-Իսլամաբադ համագործակցությունն անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ) ոլորտում ընթանում է գլխավորապես երեք հարթությունում՝ ա) ԱԹՍ-ների վաճառք, բ) ԱԹՍ-ների բաղադրիչների համատեղ արտադրություն, գ) ԱԹՍ-ներին առնչվող տեխնոլոգիաների հետազոտություն։
ա) ԱԹՍ-ների վաճառք։ Բարդ է ասել, թե Պակիստանի ռազմական գույքացուցակում որքան է թուրքական ԱԹՍ-ների քանակը և որ ձեռնարկության արտադրության մոդելներ են։ Խնդիրն այն է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Պակիստանը աշխատում էին գաղտնի պահել ԱԹՍ-ների վաճառքը։ Համեմատաբար վերջերս՝ արբանյակային դիտարկումներից հետո պարզվել է, որ Պակիստանի ռազմաօդային համալիրում առկա են թուրքական արտադրության ԱԹՍ-ներ, որից հետո երկկողմ լռությունն ընդհատվեց։ Արդյունքում, հայտնի դարձավ, որ 2021 թ. ստորագրված համապարփակ համաձայնագրով Պակիստանը Baykar-ից պատվիրել է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, և՛ համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության հետ՝ ANKA-S տիպի ԱԹՍ-ների համատեղ մշակման և արտադրության մասին։ 2022 թ. նաև հայտնի դարձավ, որ Պակիստանը Թուրքիայից ձեռք է բերել նաև 3 հատ Bayraktar TB2 (UCAV) զինված անօդաչու թռչող սարք, և ըստ պակիստանյան հաղորդագրությունների` ևս 6 միավոր Bayraktar TB2 պետք է մատակարարվի հետագա տարիներին(21)։ Ավելորդ չէ նշել, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը հաջողությամբ ինտեգրել են տեղական արտադրության BURQ հրթիռը Bayraktar TB2 UCAV-ի հետ(22):
2024 թ. հայտնի դարձավ, որ Պակիստանը ԱԹՍ-ների իր զինանոցը համալրել է նաև Bayraktar Akıncı մարտական ԱԹՍ-ով։ Թուրքիայում այս մոդելի ԱԹՍ-ները օգտագործում են, հատկապես, երկրի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) և զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները։ Այս մոդելի առաջին ԱԹՍ-ն արդեն հասցվել է Պակիստան, իսկ մնացած՝ 7-ը նախատեսվում է մատակարարել առաջիկա տարիներին(23)։
Բացի վերոգրյալ երկու մոդելներից Պակիստանի ռազմական ուժերի տրամադրության տակ է գտնվում նաև Bayraktar TB3 մոդելի ԱԹՍ, որի թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Պակիստանը թուրքական Baykar-ից գնել է նաև 2023 թ.-ից արտադրվող Kemankeş թևավոր հրթիռներ, որոնք կարող են արձակվել գնված ԱԹՍ-ներից։ Այս հրթիռը կառավարվում է արհեստական բանականությամբ, որը թույլ է տալիս ինքնուրույն գտնել և ընտրել թիրախներ նույնիսկ վատ եղանակային պայմաններում(24):
բ) ԱԹՍ-ների բաղադրիչների համատեղ արտադրություն։ 2021 թ. օգոստոսին Պաշտպանական արդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսում Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերությունը (TAI) և Պակիստանի ճարտարագիտության և գիտության ազգային հանձնաժողովը (NESCOM) պայմանագիր են ստորագրել «Անօդաչու թռչող սարքերի» վերաբերյալ։ Նախատեսվում է համատեղ արտադրել բաղադրիչներ և մշակել տեխնոլոգիաներ՝ թուրքական արտադրության ANKA անօդաչու թռչող սարքի համար։ Պայմանագրի դրույթների համաձայն՝ TAI-ն և NESCOM-ը համատեղ պատասխանատվություն են կրելու ռեսուրսների և տեխնոլոգիաների փոխանցման համար(25):
Գ) ԱԹՍ-ներին առնչվող տեխնոլոգիաների հետազոտություն։ Պակիստանի Ազգային օդատիեզերական գիտության և տեխնոլոգիական պարկը (NASTP), որը բացվել է 2023 թ. օգոստոսին, համագործակցության համաձայնագիր է կնքել թուրքական ԱԹՍ-ներ արտադրող Baykar ընկերության հետ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (R&D) աշխատանքների համար: Baykar-ը նպատակ ունի այս գործընկերության միջոցով խորացնել իր համագործակցությունը Պակիստանի հետ, նպաստել այդ երկրի օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերական էկոհամակարգի զարգացմանը։ Համաձայնագիրը պաշտոնականացվել է բացման արարողության ժամանակ, որին մասնակցել են Baykar-ի խորհրդի նախագահ Սելչուք Բայրաքթարը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը(26)։ Այս համագործակցության արդյունքներից մեկը KaGem V3 անվանումով՝ օդից արձակվող հրթիռի մշակումն է, որն իրագործվել է NASTP-ի և Baykar-ի հետ համատեղ(27):
2. ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝
ՈՐՊԵՍ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Պակիստանի նավատորմի պաշտպանական հզորության բարձրացման նպատակով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործող մի շարք առաջատար ընկերություններ վերջին տասնամյակում երկկողմ պայմանագրերի շրջանակներում համագործակցում են նաև այդ երկրի ռազմածովային ուժերի հետ, հիմնականում հետևյալ ասպարեզներում՝ ա) սուզանավերի արդիականացում, ռազմական նշանակության նավերի նախագծերի մշակում և արտադրություն, բ) թուրքական արտադրության ռազմանավերի վաճառք։
ա) Agosta 90-B/ PNS/M KHALID (S-137)/ PNS/M HAMZA (S-139) դասի սուզանավերի արդիականցման նախագիծը և ռազմական նշանակության բեռնանավերի նախագծերի մշակումը։ Պակիստանի ՌԾՈւ-ի հետ այս ոլորտում համագործակցությունը սկսվել է դեռևս 2016 թ., երբ Կարաչիում ռազմական բեռնատար նավերի արդիականացման նպատակով Թուրքիայից Պակիստան գործուղվեց մասնագետների մի խումբ, որոնք պակիստանցի գործընկերների համագործակցությամբ իրագործեցին մի շարք նախագծեր։ Նույն տարում, Պակիստանի սուզանավերի արդիականացման մրցույթում հաղթած Թուրքիայի Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման ընկերությունը (STM) հանձն առավ արդիականացնել ֆրանսիական արտադրության Agosta 90-B դասի սուզանավերը, որի համար կնքվեց «Փոխըմբռնման հուշագիր»։
Առաջին սուզանավը՝ PNS/M HAMZA (S-139)-ն, առաքվել է Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատարությանը 2021 թ., իսկ երկրորդ սուզանավը՝ PNS/M KHALID (S-137)-ը 2023 թ.(28)։ Սուզանավերի ֆրանսիական համակարգերն ամբողջությամբ փոխարինվել են թուրքական HAVELSAN ընկերության արտադրած ADVENT SYS (ցանցային տվյալների աջակցությամբ՝ մարտական գործողությունների կառավարման ինտեգրված համակարգ(29)) ծրագրային ապահովմամբ։ Միևնույն ժամանակ, իրականացվել է կրիտիկական համակարգերի համապարփակ արդիականացում, ներառյալ՝ տեղեկատվության բաշխման, հրամանատարության կառավարման, սուզանավերի ռադիոտեղորոշման և էլեկտրոնային աջակցման համակարգերում(30)։ Ծրագրի շրջանակներում արտահանվել են նաև ASELSAN և HAVELSAN թուրքական ընկերությունների կողմից մշակած տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ որոշ էլեկրոնային համակարգեր(31):
Բացի այդ, STM-ը նախագծել է նաև Կարաչիում արտադրված մոտ 17 հազար տոննա կշռող ծովային տանկերը (PNS Moawin)(32), իսկ նավի կառուցման ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրով թուրքական ASELSAN-ը ստանձնել է նավի պաշտպանության համար` 25 մմ տրամաչափի հեռակառավարվող կայունացված հրետանային համակարգերի տեղադրման և մարտավարական գործողությունների համար` կապի կոդավորման համակարգի տրամադրման պարտականություններ(33): Այս նախագիծը կյանքի է կոչվել թուրքերի հետ համագործակցությամբ աշխատող Պակիստանի թիմի կողմից։ Այն, Պակիստանի ռազմածովային նավատորմում առկա ամենամեծ ռազմանավն է, որը շահագործվում է 2018 թվականից։
բ) Թուրքական PN MILGEM /Babur/ դասի կորվետների գործարքը։ 2018 թ. Պակիստանի ռազմածովային ուժերը պայմանագիր կնքեցին թուրքական ASFAT ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ MILGEM (Babur) տեսակի չորս ռազմանավ (կորվետ) գնելու համար: Հիմնական շարժիչ համակարգերը, որոնք կազմում են նավերի ամենակարևոր պլատֆորմային համակարգերը և ապահովում են նավերի շարժը՝ իրականացնելու է Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման ընկերությունը (STM), իսկ ASFAT-ը՝ հիմնական շարժիչ համակարգի մատակարարման և ինտեգրման ինժեներական լուծումները(34)։ Ընդ որում, թուրքական կողմը հայտարարել է, որ այն «Թուրքիայի ամենամեծ պաշտպանական արտահանումն է՝ ամրագրված մեկ համաձայնագրում»: Պայմանագրի համաձայն՝ նավերից երկուսը կարտադրվեն Ստամբուլում, մյուս երկուսը՝ Կարաչիում: Գործարքը ներառում է նաև տեխնոլոգիայի փոխանցում:
2023 թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից պաշտպանական կապալառուն՝ ASFAT-ը, Ստամբուլի ռազմածովային նավաշինարանում հանդիսավոր կերպով Պակիստանի ռազմածովային ուժերին է հանձնել առաջին կորվետը։ Նախատեսվում է մյուս նավերը մատակարարել մինչև 2024 թվականի ավարտը(35)։ Ինչ վերաբերում է գնված նոր ռազմանավերին, ապա դրանք տեղակայվելու են Task Force-88-ի շրջանակներում՝ ծովից եկող սպառնալիքներից պաշտպանելու համար։
3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՄԱՔԱՅԻՆ,
ԱՎԻԱՑԻՈՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ
ԵՎ ՀՐԹԻՌԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
AselPOD Էլեկտրաօպտիկական թիրախավորման համակարգ:
Թուրքական ASELSAN ընկերությունը 2016 թ. հունիսին 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախնական պայմանագիր կնքեց Պակիստանի հետ՝ 16 հատ ավիացիոն նշանակության AselPOD՝ թիրախային պատյաններ (Targeting pods) մատակարարելու համար: Երկրորդ պայմանագիրը կնքվեց 2017 թ. մայիսին, այս անգամ ASELSAN-ը 24 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ AselPOD-ին առնչվող տեխնիկական մասեր պետք է առաքի Պակիստան։ Պայմանագրի շրջանակներում ձեռք բերված AselPOD-ները մատակարարվել են 2017 թ. սկզբին և արդեն 2018 թ. համարկվել են Պակիստանի ռազմաօդային ուժերին պատկանող JF-17 Thunder ինքնաթիռներին։ Ծրագրային ապահովման վրա հիմնված որոշակի պահանջվող թարմացումներ նույնպես իրականացվել են ASELSAN-ի աջակցությամբ(36),(37): Ավելորդ չէ նշել, որ վերջին տարիներին պակիստանյան փորձից ոգևորված Իրաքի և Նիգերիայի ռազմաօդային ուժերը նույնպես համարկել են իրենց կործանիչները AselPOD-ով։
ACMIpod (Air Combat Maneuvering Instrumentation) և TDLSim (Tactical Data Link Simulator) համակարգեր։
ACMIpod-ը, սիմուլյացիոն համակարգ է, որը օդաչուներին թույլ է տալիս մարզվել ինչպես մարտավարական մանևրների, այնպես էլ՝ մարտական գործողությունների ժամանակ։ Այն մշակվել է թուրքական Տիեզերական և պաշտպանական տեխնոլոգիաներ (թուրքերեն հապավումը՝ SDT) ընկերության կողմից և սկսած 2014 թ.-ից օգտագործվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից, ինչպես նաև արտահանվում է այլ երկրներ։ Այս առումով Պակիստանը ևս բացառություն չէ։
SDT-ն, որն էլեկտրոնային պատերազմի և կապի, ուսուցման համակարգերի ոլորտներում արտադրանք թողարկող առաջատար ընկերություններից է, 2022 թ. նոյեմբերին պայմանագիր կնքեց Պակիստանի ռազմաօդային ուժերի հետ՝ մշակելու այնպիսի համակարգեր, որոնք կապահովեն օդաչուներին մարտավարական մոդելավորման ուսուցման գործընթացը: Այս պայմանագրի կնքման արարողությունը տեղի է ունեցել Պակիստանի Կարաչի քաղաքում անցկացվող «IDEAS 2022» (International Defence Exhibition and Seminar) միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Պայմանագրի համաձայն՝ SDT-ն Պակիստանի ռազմաօդային ուժերի համար կմշակի ACMIpod մոդելավորման համակարգը, որը համարկվելու է երկրի ռազմաօդային ուժերի JF-17 ինքնաթիռներին։ Քանի որ Իսլամաբադի համար նախատեսված պայմանագիրը մոտենում է ավարտին, 2024 թ. հուլիսի 11-ին Պակիստանի զինված ուժերի բրիգադային գեներալ Իմրան Նուրը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են SDT և ընկերության ղեկավարության հետ քննարկվել ապագա համագործակցության հնարավորությունները(38)։ Դեռևս հայտնի չէ, թե այդ հանդիպումների ընթացքում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
TDLSim ծրագիրը մշակվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործող թուրքական MilSOFT (Software Technologies) ընկերության կողմից, որը ծրագրային ապահովման մշակման ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն է։ TDLSim-ը (Tactical Data Link Simulator)՝ մոդելավորման, փորձարկման և ուսուցման ծրագրակազմ է, որը մշակվել է մարտավարական տվյալների միացման համար։ Այն օգտագործվում է տեղեկատվության անվտանգ փոխանակումն ապահովելու համար, կարող է կատարել հրամանատարության և կառավարման համակարգի առաջադրանքը, որը պատվիրում է F16/F-35 ինքնաթիռը՝ արձակելով իր հրթիռն ու ուղղել այն դեպի թիրախ՝ իրական և վիրտուալ միջավայրերում: Որոշ գնահատակններով այս ծրագիրը վերջերս հաջողությամբ փորձարկվել է ՆԱՏՕ-ի զորավարժություններում: TDLSim-ը օգտագործվում է Թուրքիայի ցամաքային/ռազմաօդային ուժերի, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և Պակիստանի զինված ուժերի կողմից(39)։
Թուրքիան և Պակիստանն օրեցօր մեծացնում են համագործակցությունը հրթիռաշինության ոլորտում։ Նախքան երկկողմ հարաբերություններում այս ոլորտում համագործակցության առանձնահատկություններին անրադառնալը, ներկայացնենք Պակիստանի հրթիռային զինանոցը։ Ինչպես հայտնի է, Իսլամաբադը տարեցտարի ընդլայնել է միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների (կարճ ու միջին հեռահարության) իր զինանոցը: Կարճ հեռահարության, շարժական հարթակներից արձակվող բալիստիկ հրթիռներ են Abdali (Hatf-2, 200 կմ), Ghaznavi (Hatf-3, 300 կմ), Shaheen-I (Hatf-4, 750 կմ) և Nasr (Hatf-9, 60-70 կմ), Shaheen-IA (Hatf-4, 900 կմ) հրթիռը: Պակիստանի զինանոցում առկա է նաև միջին հեռահարության բալիստիկ հրթիռների երկու տեսակ՝ Ghauri-ն (Hatf-5), որի հեռահարությունը 1250 կմ է և Shaheen-II-ը (Hatf-6)-ը՝ 2000 կմ հեռահարությամբ(40), ինչպես նաև՝ 2750 կմ հեռահարությամբ Shaheen-III-ը: Վերջինս Պակիստանի զինանոցում առկա ամենաերկար հեռահարության հրթիռն է, որը կարող է կրել միջուկային և սովորական մարտագլխիկներ(41)։
Պայմանավորված հրթիռաշինության ոլորտում ունեցած հաջողություններով՝ Անկարան ձգտում է փոխգործակցել Իսլամաբադի հետ՝ փորձելով այս հարաբերություններին հաղորդել ռազմավարական խորություն։ Դեռևս 2020 թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի և Պակիստանի զինվորականների բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Էրդողանն անձամբ դիմել էր Պակիստանի բանակի գլխավոր շտաբի հրամանատար գեներալ Ջ. Բաջվային միջուկային զենքի Պակիստանի տեխնոլոգիաների մասին տեղեկություններ տրամադրելու համար և ենթադրվում է, որ Պակիստանը տվել է իր համաձայնությունը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում են հնդկական աղբյուրները, Իսլամաբադը Անկարային է փոխանցում նաև հրթիռային տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկություններ, իսկ նրանց գիտնականներն օգնում են Թուրքիային՝ զարգացնելու հրթիռաշինության ոլորտը(42):
Այս հանդիպմանը հաջորդող հետագա տարիներին, ներառյալ 2024 թ.-ին, երկու երկրները եռանդունորեն համագործակցել են հրթիռաշինության ոլորտում, որը ներառում է ինչպես հրթիռների համատեղ արտադրությունը, այնպես էլ՝ տեխնոլոգիաների փոխանակումը։ Այսպես, 2024 թ. տարեսկզբին Թուրքիայի ԶՈՒ գեներալ Իրֆան Օզսերթը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Պակիստան և հանդիպել այդ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար մարշալ Զահեեր Ահմեդ Բաբեր Սիդհուին։ Երկու պետությունների ռազմաօդային ուժերի համար առավելագույն օգուտ ապահովելու համար՝ պայմանավորվել են շարունակել «Օդ-օդ» հրթիռային տեխնոլոգիաների փոխանակման ծրագիրը։ Փոխգործակցության առկա մակարդակն էլ ավելի ամրապնդելու նպատակով պայմանավորվել են շարունակել միջինստիտուցիոնալ համագործակցությունը՝ «պետությունից պետություն», «ընկերությունից ընկերություն» ձևաչափով(43):
Ինչ վերաբերում է հրթիռներին, ապա՝ ի սկզբանե թուրքական կողմը չէր բացահայտում, թե հատկապես որ տեսակի հրթիռների շուրջ է ընթացել բանակցությունները, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ համագործակցությունը ներառում է թուրքական GÖKDOĞAN և պակիստանյան FAAZ-2 նախագծերի շրջանակներում արտադրված փոքր հեռահարության հրթիռներին առնչվող տեխնոլոգիաների փոխանակում երկու գործընկերների միջև: Gökdoğan-ը «Օդ-օդ» հրթիռ է, որը մշակվել է թուրքական TÜBİTAK SAGE-ի կողմից՝ որպես «Göktuğ օդ-օդ հրթիռների նախագծի» մաս, իսկ FAAZ-2 հեռահար «Օդ-օդ» հրթիռը մշակվել է Պակիստանի Global Industrial Defense Solutions (GIDS) պետական ընկերության կողմից: Այն համարկվելու է Պակիստանի և Չինաստանի համատեղ մշակված JF-17 Thunder կործանիչի հետ(44)։
Հայտնի չէ, թե արդյոք Թուրքիայի կողմից իրականացվող այլ նախագծերում ներգրաված են պակիստանցի մասնագետներ։ Մասնավորապես, ընթացիկ «Cenk» հրթիռի նախագիծը, որ կլինի Թուրքիայի առաջին միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, իրականացվում է ծայրահեղ գաղտնիության պայմաններում։ Այն, ինչպես պնդում են, ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն, և ամենևին պետք չէ բացառել, որ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների հարցում ավելի մեծ հաջողություններ գրանցած Իսլամաբադը չօժանդակի Անկարային՝ վերջինիս խնդրանքի դեպքում։
4. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Ռազմատեխնիկական համագործակցությունից բացի երկու պետությունները 1970-ական թվականների վերջից փոխգործակցում են ռազմական կրթության ոլորտում։ Սակայն համագործակցության առավել ակտիվ շրջան կարելի է համարել վերջին 20 տարիները։ Ռազմական ուսուցման համագործակցության աշխատանքներն իրականացվում են «Պակիստանի և Թուրքիայի զինված ուժերի ուսումնական հաստատություններում պատրաստվող զինվորականների մասին» պայմանագրերի(45), «Թուրքիայի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական հետազոտությունների, տեխնոլոգիաների և արտադրության ոլորտներում համագործակցության մասին»(46) փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Մինչև 2017 թ. Թուրքիայում ուսուցում է անցել մոտ 1500 պակիստանցի զինվորական։ 116 զինվորականներ մասնակցել են տարբեր կուրսերի ԹԶՈՒ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ուսումնական կենտրոնում (BİOEM) և 138-ը՝ Ահաբեկչության դեմ պայքարի գերազանցության կենտրոնում (TMMM): Պակիստանի զինվորական անձնակազմի ներկայացուցիչները տարիներ շարունակ պատրաստվել կամ վերապատրաստվել են ցամաքային նշանակության թուրքական ռազմական ակադեմիաներում։ Ռազմաօդային ուժերի անձնակազմի ռազմական փոխանակման աշխատանքների շրջանակում մինչ օրս Թուրքիայում կրթություն է ստացել պակիստանցի 51 զինվորական։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Պակիստանում 125 թուրք զինվորական մասնակցել են տարբեր դասընթացների, որոնք անց են կացվել Պակիստանի ռազմական ակադեմիաներում և երկրի Ազգային պաշտպանության ակադեմիայում։ Ռազմաօդային ուժերի անձնակազմի փոխանակման աշխատանքների շրջանակներում Պակիստանում կրթություն է ստացել 47 թուրք զինվորական։ Ռազմական կործանիչների տեխնիկական սպասարկման թուրք աշխատակիցները նաև շարունակում են իրենց կրթական պարտականությունները կատարել Պակիստանում(47)։
5. ԹՈՒՐՔԻԱ-ՊԱԿԻՍՏԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԵՎ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
CINNAH/ATATÜRK ցամաքային զորավարժությունները։ Երկու երկրները 1998 թ.-ից ի վեր պարբերաբար անց են կացնում երկշաբաթյա համատեղ ռազմական զորավարժություններ, որոնք ներառում են «մարտավարական զորավարժություններից և հակաահաբեկչական գործողություններից մինչև հումանիտար առաքելություններ, արտակարգ իրավիճակների համատեղ արձագանքում»: Մեկ տարի հյուրընկալում է Թուրքիան, իսկ մյուս տարի՝ Պակիստանը։ Զորավարժությունները կոչվում են CINNAH՝ Թուրքիայում անցկացվելու դեպքում և ATATÜRK, եթե դրանց անցկացման վայրը Պակիստանն է: Հիմնականում ներգրավված են լինում հատուկ նշանակության ուժերի բարձրագույն սպայական կազմի 100-ից ավելի զինվորական։ Այն ներառում է տարբեր սցենարներ, ինչպիսիք են՝ հակաահաբեկչական գործողությունները և մարտական խնդիրների կատարումը բարդ աշխարհագրական (լեռնային) պայմաններում: Զորավարժությունների ընթացքում կիրառվում են առաջադեմ տեխնոլոգիաներ և մարտական տեխնիկա: Վերջին նման զորավարժությունն անց է կացվել 2024 թ. մարտի 3–16-ը՝ Թուրքիայում(48)։
AYYILDIZ և TURGUTREİS ծովային համատեղ զորավարժությունները։ AYYILDIZ զորավարժությունը ամեն տարի հերթափոխով անցկացվում են Թուրքիայի և Պակիստանի կողմից։ Մինչ այսօր իրականացվել է 15 նման վարժանք՝ սահմանափակ ռազմածովային հատուկ գործողություններով: Վերջին զորավարժությունը իրականացվել է 2023 թ. նոյեմբերին Ստամբուլում՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման (SAT) և Պակիստանի ռազմածովային ուժերի «Իքբալ» խմբերի մասնակցությամբ(49)։
Ինչ վերաբերում է TURGUTREİS կոչվող զորավարժությանը, այն Պակիստանի և Թուրքիայի միակ համատեղ ռազմածովային զորավարժություններն են, որոնք տեղի են ունենում երկու տարբեր օվկիանոսներում՝ Հնդկականում (Հյուսիսային Արաբական ծովում) և Ատլանտյանում (Միջերկրական ծովում): Կախված զորավարժությունների սցենարներից վարժանքները ուղեկցվում են գրոհային հածանավերով, ֆրեգատներով և սուզանավերով(50)։
Պակիստանի ռազմածովային ուժերը 2012 թ.-ից մասնակցում էին նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի Mavi Balina (Կապույտ կետ)՝ Արևելյան Միջերկրական ծովում հակասուզանավային պատերազմի զորավարժանքներին, ներառյալ Doğu Akdeniz (Արևելյան Միջերկրական ծով) զորավարժություններին(51): Նմանապես, Թուրքիայի ռազմածովային ուժերը` 2007 թ.-ից ի վեր Պակիստանի ռազմածովային ուժերի «Աման» զորավարժությունների մասնակիցներից է(52):
Թուրքիա–Պակիստան ռազմական փոխգործակցությունը ընթանում է նաև միջազգային մակարդակով՝ Anadolu Kartalı (Անատոլիական արծիվ) զորավարժությունների շրջանակում, որոնք ամեն տարի կազմակերպվում են Կոնիայի ուսումնական կենտրոնում՝ օդաչուների և հակաօդային պաշտպանության անձնակազմի համար, նպատակ ունենալով՝ բարելավել նրանց պատրաստվածության մակարդակը համակցված գործողությունների միջոցով։ Երբեմն դրանց մասնակցում են նաև ռազմածովային ուժերի անձնակազմերը։ Զորավարժությունների նպատակն է նվազագույնի հասցնել զոհերը և առավելագույնի հասցնել առաքելության արդյունավետությունը իրական մարտական պայմաններում: Ուստի՝ դրանք անցկացվում են հնարավորինս իրատեսական ռազմական միջավայրում՝ օգտագործելով Կարմիր (թշնամի) և Կապույտ (բարեկամ) ուժերի միջև սցենարը։ Պակիստանն այս զորավարժություններին ընդհատումներով մասնակցում է սկսած 2004 թ.-ից(53), վերջին անգամ՝ 2023 թ.-ին, երբ զորավարժություններն ընթանում էին ԱդրՀ-ի, ԱՄԷ-ի, Մեծ Բրիտանիայի, Կատարի, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ռազմաօդային/ռազմածովային ուժերի մասնակցությամբ(54)։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ամփոփելով, կարելի է արձանագրել, որ Թուրքիան զենքի արտաքին նոր շուկաներ նվաճելու նպատակով ձգտում է միջազգային մակարդակով զարգացնել փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ ասիական երկրներում: Վերջին տարիներին Չինաստանից հետո Թուրքիան՝ Պակիստանին սպառազինություն մատակարարող երկրորդ խոշոր երկիրն է: Այս առումով Թուրքիան և Պակիստանը կարևոր են միմյանց համար և նրանց փոխգործակցությունը նոր հնարավորությունների պատուհան է բացում, բայց և առկա են մարտահրավերներ։ Մասնավորապես՝
1. Երկկողմ գործարքները մի կողմից ուժեղացնում են Պակիստանի ռազմական կարողությունները, մյուս կողմից՝ բոլոր տեսակի նշանակության պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործող թուրքական կազմակերպությունների համար բացվում է արտահանման տեսանկյունից արժեքավոր նոր շուկա, ինչը կարող է էապես նպաստել սպառազինություն արտահանող թուրքական ընկերությունների տնտեսական և տեխնոլոգիական աճին:
2. Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում ընթացող համագործակցությունը, համատեղ հետազոտություններին ուղղված ջանքերը հեռանկարում կարող են տարածվել նաև առաջադեմ տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են՝ արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը և սպառազինություններում կիրառվող թվային նշանակության ծրագրային համակարգերը։
3. Թեև ներկայումս Պակիստանի տեխնոպարկում գործում են մեկ-երկու սպառազինություն արտադրող թուրքական ընկերությունների գրասենյակներ, որոնք տեղացի գործընկերների հետ համատեղ որոշ սպառազինությունների բաղադրամասեր են արտադրում, մինչդեռ համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ չեն ստեղծվել։ Ենթադրում ենք, որ հեռանկարում այդ հարցը առաջ է գալու և, հավանաբար, որպես առաջնահերթություն կընտրվի ռազմական ավիացիայի, ներառյալ՝ ԱԹՍ-ների ոլորտը։ Մյուս կողմից՝ հնարավոր է, որ երկու երկրներն ապագայում տիեզերական տեխնոլոգիաների, մասնավորապես, արբանյակային ծրագրերի ոլորտում համագործակցության հիմքեր գցեն։ Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ և՛ Թուրքիան, և՛ Պակիստանը կանգնած են տնտեսական լրջագույն մարտահրավերների առջև։ Դա կարող է էապես ազդել
թե՛ գործող, և թե՛ ապագային միտված համատեղ պաշտպանական ծրագրերում ֆինանսական մեծ ներդրումներ կատարելու նրանց կարողությունների վրա՝ սահմանափակելով ռազմատեխնիկական համագործակցության շրջանակն ու մասշտաբը:
4. Որքան էլ Անկարան ձգտում է սպառազինությունների արտադրման ոլորտում ներկայանալ որպես ինքնաբավ երկիր, նա, դեռևս, կախվածություն ունի արտասահմանյան տեխնոլոգիաներից և անգամ հումքի որոշ տեսակներից։ Ակնհայտ է, որ Պակիստանի հետ պաշտպանական ոլորտում ունեցած հարաբերությունները միտված են նաև սեփական տեխնոլոգիաների զարգացմանը, ուստի Անկարան ձգտում է իր համար հասանելի դարձնել չինականը, որից մասամբ օգտվում է Իսլամաբադը։ Պեկինի դիրքորոշումը կարող է միանշանակ չլինել այս հարցում։ Ինչպես որ ԱՄՆ-ն է արտահանման վերահսկողության և երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում արգելում Անկարային տեխնոլոգիաներ և սպառազինության որոշ տեսակների բաղադրամասեր հասանելի դարձնել Պակիստանի համար, այնպես էլ՝ Պեկինը կարող է արգելել Իսլամաբադին չինական արտադրության տեխնոլոգիաների փոխանցումը, հատկապես, որ ներկայումս Պակիստանին սպառազինությունների վաճառման տեսանկյունից Անկարան մնում է Պեկինի գլխավոր մրցակիցը։ Հաշվի առնելով, որ Պակիստանը տարիներ շարունակ ենթարկվում է ամերիկյան էմբարգոյի և պատժամիջոցների, ռազմատեխնիկական ոլորտում Չինաստանի հետ ունեցած սերտ հարաբերությունները (օրինակ՝ բազմաֆուկցիոնալ ռեակտիվ ինքնաթիռների և տանկերի համատեղ արտադրության կազմակերպումը), ինչպես նաև Պակիստան-Հնդկաստան ավանդական մրցակցությունը,քիչ հավանական է դարձնում Պեկինի դեմ դուրս գալու հնարավորությունը։ Հակառակ պարագայում՝ ստիպված կլինի որոշ կրիտիկական նշանակության տեխնոլոգիաներ զարգացնել երկրի ներսում՝ հիմնվելով բացառապես սեփական միջոցների և հնարավորությունների վրա։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- Արեստակես Սիմավորյան. Պակիստանի միջուկային զինանոցը. (02.2021). Օրբելի կենտրոն, http://surl.li/mikbat
- «Անատոլիական արծիվ» զորավարժությունների անցկացման պաշտոնական կայք. https://www.anadolukartali.tsk.tr/Custom/AnadoluKartali/121
- Պակիստանի ՌԾՈւ նավը համալրվելու է թուրքական պաշտպանական համակարգով, (21.07.2015). https://razm.info/67876
- Aamir Shah. Pakistan, Turkey to improve defense ties. (06.02.2002). https://www.upi.com/Defense-News/2002/02/06/Pakistan-Turkey-to-improve-defense-ies/64031013029039/
- Adem Kılıç. Pakistan Today: KAAN, savaş uçağı endüstrisinde devrim yaratacak. (28.08.2023). https://gdh.digital/pakistan-today-kaan-savas-ucagi-endustrisinde-devrim-yaratacak-76609
- Ashish Dangwal. Bankrupt Pakistan ‘Burdens’ 5th-Gen TFX-Kaan Fighter Program; Lacks Financial, Tech Muscle to Aid Turkey. (05.09.2023). https://www.eurasiantimes.com/kaan-fighter-jet-turkey-could-partner-pakistan/
- Anwar Iqbal. US blocks delivery of Turkish gunships to Pakistan. (10.03.2021). https://www.dawn.com/news/1611685
- Ayşe Betül Bal. Pakistan cancels Turkish chopper deal amid US license deadlock. (06.01.2022). https://www.dailysabah.com/business/defense/pakistan-cancels-turkish-chopper-deal-amid-us-license-deadlock
- Bilal Khan. Turkish Aerospace Opens Office in Pakistan. (06.01.2020). https://quwa.org/daily-news/turkish-aerospace-opens-office-in-pakistan/
- Baykar subsidiary to conduct R&D studies at Pakistan’s NASTP. (08.2023). https://baykartech.com/en/press/baykar-subsidiary-to-conduct-rd-studies-at-pakistans-nastp/
- Franz-Stefan Gady. Pakistan to Sell 52 Military Aircraft to Turkey. (12.05.2017). https://thediplomat.com/2017/05/pakistan-to-sell-52-military-aircraft-to-turkey/
- Game of Drones: Pakistani pilots operating Turkish-made Akıncı UCAVs get shiny new patch. (04.2023). https://www.yenisafak.com/en/technology/game-of-drones-pakistani-pilots-operating-turkish-made-akinci-ucavs-get-shiny-new-patch-3663034
- International Defence Analysis. (17.05.2024). https://x.com/DefenceIDA/status/1791489443099980123
- Last Delivery of ASELPOD as New Turkish Targeting Pod Enters Development. (26.12.2023). https://www.defensemirror.com/news/35707/LastDeliveryofASELPODasNeTurkishTargetingPodEntersDevelopment
- Manish Shukla. Turkey-Pakistan in top-level discussion over nuclear weapon program. (01.2021). https://zeenews.india.com/world/turkey-pakistan-in-top-level-discussion-over-nuclear-weapon-program-23339 96.html
- Nazia Sheikh. The new era of Pakistan-Turkey Defence ties. (25.08.2023). https://www.pakistantoday.com.pk/2023/08/25/the-new-era-of-pakistan-turkey-defence-ties/
- Pakistan Eyes Surplus Turkish F-16s to Bolster Air Force. (13.07.2024). https://idrw.org/pakistan-eyes-surplus-turkish-f-16s-to-bolster-air-force/
- Pakistan Navy Fleet Tanker PNS Moawin is in the Indian Ocean. (28.02018). https://www.defenceturkey.com/en/content/pakistan-navy-fleet-tanker-pns-moawin-is-in-the-indian-ocean-3046
- Pakistani nuclear forces. 2020. pp. 369. https://www.sipri.org/sites/default/files/ YB20%2010%20WNF.pdf
- Pakistan Navy Ship to Participate in Naval Exercise in Turkey. 2012. https://www.pakembassyankara.com/pakistan-navy-ship-to-participate-in-naval-exercise-in-turkey_4-171
- STM Delivers Second Pakistan Navy Agosta 90B Project Submarine. (23.02023). https://seawaves.com/stm-delivers-second-pakistan-navy-agosta-90b-project-submarine/
- Tayfun Ozberk. Turkiye Delivers Corvette to Pakistan, Launches 2 OPVs For Turkish Navy. (23.09.2023). https://www.navalnews.com/naval-news/2023/09/turkiye-delivers-corvette-to-pakistan-launches-2-opvs-for-turkish-navy/
- TAI completes upgraded F-16 deliveries to Pakistan Air Force. (03.09.2014). https://www.airforce-technology.com/news/newstai-completes-upgraded-f-16-deliveries-to-pakistan-air-force-4362074/
- Yusuf Çetiner. TAI and NESCOM Sign a Contract for the Modernization Of Anka UAVs. (08.2021). https://www.overtdefense.com/2021/08/23/tai-and-nescom-sign-a-contract-for-the-modernization-of-anka-uavs/
- Yusuf Çetiner. Pakistan Conducts Successful Flight Test of the Shaheen-III Ballistic Missile. (04.2022). https://www.overtdefense.com/2022/04/11/pakistan-conducts-successful-flight-test-of-the-shaheen-iii-ballistic-missile/
- Yusuf Çetiner. Turkey and Pakistan Join Forces on the Development of Air-to-Air Missiles. (02.2024). https://www.overtdefense.com/2024/02/19/turkey-and-pakistan-join-forces-on-the-development-of-air-to-air-missiles/
- 18th round of Pakistan-Turkiye HLMDG held at Defence Ministry. (16.02.2024). https://www.pakistantoday.com.pk/2024/02/16/18th-round-of-pakistan-turkiye-hlmdg-held-at-defence-ministry/
- ABD-Türkiye arasındaki 23 milyar dolarlık F-16 sözleşmesinde azaltmaya gidildi. (12.07.2024). https://www.google.com/search?q=Temmuz&rlz=1C1BNSDenAM1097AM1097&sourceid=chrome&ie=UTF-8
- ABD yeni Türk pilotlara F-35 eğitimi vermeme kararı aldı. (07.06.2019). https://www.politikyol.com/abd-yeni-turk-pilotlara-f-35-egitimi-vermeme-karari-aldi
- AMAN 2023 Davet Tatbikatının Resmi Açılış Töreni Bugün Yapılıyor. (10.02.2023). https://www.defenceturkey.com/tr/icerik/aman-2023-davet-tatbikatinin-resmi-acilis-toreni-bugun-yapiliyor-5381
- AselPOD Elektro-Optik Keşif, Gözetleme ve Hedefleme Sistemine Bakış! (09.2020). https://www.defenceturkey.com/tr/icerik/aselpod-elektro-optik-kesif-gozetleme-ve-hedefleme-sistemine-bakis-4204
- CİNNAH-2024 Tatbikatı Basın Duyurusu. (05.03.2024). https://www.msb.gov.tr/Basin-ve-Yayin/Aciklamalar/54c8bad1bcff40108f62a35c015f8f83
- Doğu Akdeniz’de Gerçekleştirilen TURGUTREİS-9 Tatbikatı. (12.26.2024). https://www.gundem03.com/haber/20256/dogu-akdeniz-de-gerceklestirilen-turgutreis-tatbikati.html
- Elbeyi Hasanlı. Türkiye Batı’yı şaşkına çevirdi. (14.03.2024). https://www.tarihistan.org/turkiye-bati-yi-saskina-cevirdi/27544/
- En büyük savunma ihracatı… İmzalar atıldı!. (22.06.2020). https://www.hurriyet.com.tr/ekonomi/en-buyuk-savunma-ihracati-imzalar-atildi-41547475
- F-16/F-35’lere talimat milli teknolojiden!. (07.2024). https://www.yirmidort.tv/teknoloji/f-16f-35lere-talimat-milli-teknolojiden-187735
- İstanbul’da Ayyıldız-2023 Tatbikatı gerçekleştirildi. (11.2023). https://hibya.com/istanbulda-ayyildiz 2023-tatbikati-gerceklestirildi-227262
- Mehmet Yiğit Tanış. Türkiye ile Pakistan MMU KAAN projesinde işbirliğine yakın. (25.07.2023). https://www.savunmatr.com/turkiye-ile-pakistan-mmu-kaan-projesinde-is-birligine-yakin/
- Muhammed Ayyıldız. TUSAŞ’ta Super Mushshak Sesleri. (19.10.2022). https://www.savunmasanayist.com/tusasta-super-mushshak-sesleri/
- Ömür Çelikdönmez. Türk İstihbaratı, darbe öncesi Pakistan’da kimlerle temas kurdu?. (17.04.2022). https://www.dikgazete.com/yazi/turk-istihbarati-darbe-oncesi-pakistan-da-kimlerle-temas-kurdu-4431.html
- Pakistan ve Türkiye arasında T129 Atak Helikopteri Alımı için Sözleşme İmzalandı. (25.05.2018). https://www.defenceturkey.com/en/content/pakistan-ve-turkiye-arasinda-t129-atak-helikopteri-alimi-icin-sozlesme-imzalandi-3019
- Pakistan’ın Bayraktar TB2 SİHA Tedarik Ettiği İddiası. (08.01.2022). https://www.savunmasanayist.com/pakistanin-bayraktar-tb2-siha-tedarik-ettigi-iddiasi/
- Pakistan denizaltıları Türkiye’ye emanet. (28.02.2018). https://www.aa.com.tr/tr/ekonomi/pakistan-denizaltilari-turkiyeye-emanet/1075725
- Pakistan Silahlı Kuvvetleri Ataşesi’nden SDT’ye ziyaret. (07.2024). https://www.defensehere.com/tr/pakistan-silahli-kuvvetleri-atasesinden-sdtye-ziyaret
- SEDA’dan tam isabet. Havelsan Dergi, 2022, 13-14. 77. https://www.havelsan.com.tr/kurumsal/medya-merkezi/havelsan-dergi#7865.
- TUSAŞ Pakistan F-16’larının modernizasyonu. (09.2014). https://www.trthaber.com/haber/bilim-teknoloji/tusas-pakistan-f-16larinin-modernizasyonu-142495.html
- Türkiye ile Pakistan ortak füze üretecek. (16.02.2024). https://www.ekonomim.com/gundem/turkiye-ile-pakistan-ortak-fuze-uretecek-haberi-730116.
- Türk Silahlı Kuvvetleri Eğitim Müesseselerinde Eğitim Görecek Pakistan ve Türk Askerî Personelinin Statülerinin Tayinine İlişkin Anlaşma. https://www.resmigazete.gov.tr/eskiler/2014/10/20141003-1-1.pdf
- Türkiye Cumhuriyeti Hükûmeti ile Pakistan İslam Cumhuriyeti Hükûmeti Arasında Askerî İş Birliği Anlaşması. (2020). https://goo.su/Rcwe
- Türkiye Cumhuriyeti Millî Savunma Bakanlığı ve Pakistan İslâm Cumhuriyeti Hükûmeti Savunma Üretim Bakanlığı Arasında Savunma Araştırma, Teknoloji ve Üretim Alanlarında İş Birliği Konulu Mutabakat Muhtırası. (2004). https://www.resmigazete.gov.tr/eskiler/2005/02/20050211-1.htm
- Türkiye’den Pakistan’a 120 milyon TL’lik askeri hibe. (05.2017). https://www.aa.com.tr/tr/dunya/turkiyeden-pakistana-120-milyon-tllik-askeri-hibe/817662
- Uluslararası Anadolu Kartalı-2023 Eğitimi Basın Duyurusu. (04.05.2023). https://www.msb.gov.tr/Basin-ve-Yayin/Aciklamalar/53db670f439c40a6856cd0d9b4acfa16
- Yusuf Emir Işık. Bayraktar TB2 SİHA’ya Pakistan mühimmatı entegrasyonu. (16.01.2024). https://www.defenceturk.net/bayraktar-tb2-sihaya-pakistan-muhimmati-entegrasyonu
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019-2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածներիև 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 27.07.2024 թ.։
(3) Aamir Shah. Pakistan, Turkey to improve defense ties. (06.02.2002). https://www.upi.com/Defense-News/2002/02/06/Pakistan-Turkey-to-improve-defense-ties/64031013029039/ (բեռնման օրը՝ 13.07.2024).
(4) 18th round of Pakistan-Turkiye HLMDG held at Defence Ministry․ (16.02.2024). https://www.pakistantoday.com.pk/2024/02/16/18th-round-of-pakistan-turkiye-hlmdg-held-at-defence-ministry/ (բեռնման օրը՝ 13.07.2024).
(5) Mehmet Yiğit Tanış․ Türkiye ile Pakistan MMU KAAN projesinde işbirliğine yakın․ (25.07.2023). https://www.savunmatr.com/turkiye-ile-pakistan-mmu-kaan-projesinde-is-birligine-yakin/ (բեռնման օրը՝ 13.07.2024).
(6) Bilal Khan. Turkish Aerospace Opens Office in Pakistan. (06.01.2020). https://quwa.org/daily-news/turkish-aerospace-opens-office-in-pakistan/ (բեռնման օրը՝ 13.07.2024).
(7) Elbeyi Hasanlı․ Türkiye Batı’yı şaşkına çevirdi․ (14.03.2024). https://www.tarihistan.org/turkiye-bati-yi-saskina-cevirdi/27544/ (բեռնման օրը՝ 13.07.2024).
(8) Nazia Sheikh․ The new era of Pakistan-Turkey Defence ties․ (25.08.2023). https://www.pakistantoday.com.pk/2023/08/25/the-new-era-of-pakistan-turkey-defence-ties/ (բեռնման օրը՝ 13.07.2024).
(9) Ashish Dangwal․ Bankrupt Pakistan ‘Burdens’ 5th-Gen TFX-Kaan Fighter Program; Lacks Financial, Tech Muscle to Aid Turkey․ (05.09.2023). https://www.eurasiantimes.com/kaan-fighter-jet-turkey-could-partner-pakistan/ (բեռնման օրը՝ 13.07.2024).
(10) TAI completes upgraded F-16 deliveries to Pakistan Air Force․ (03.09.2014). https://www.airforce-technology.com/news/newstai-completes-upgraded-f-16-deliveries-to-pakistan-air-force-4362074/ (բեռնման օրը՝ 13.07.2024).
(11) TUSAŞ Pakistan F-16’larının modernizasyonu․ (01.09.2014). https://www.trthaber.com/haber/bilim-teknoloji/tusas-pakistan-f-16larinin-modernizasyonu-142495.html (բեռնման օրը՝ 13.07.2024).
(12) Pakistan Eyes Surplus Turkish F-16s to Bolster Air Force. (13.07.2024). https://idrw.org/pakistan-eyes-surplus-turkish-f-16s-to-bolster-air-force/ (բեռնման օրը՝ 18.07.2024).
(13) ABD-Türkiye arasındaki 23 milyar dolarlık F-16 sözleşmesinde azaltmaya gidildi. (12.07.2024). https://www.google.com/search?q=Temmuz&rlz=1C1BNSD_enAM1097AM1097&sourceid=chrome&ie=UTF-8 (բեռնման օրը՝ 18.07.2024).
(14) Pakistan ve Türkiye arasında T129 Atak Helikopteri Alımı için Sözleşme İmzalandi. (25.05.2018). https://www.defenceturkey.com/en/content/pakistan-ve-turkiye-arasinda-t129-atak-helikopteri-alimi-icin-sozlesme-imzalandi-3019 (բեռնման օրը՝ 18.07.2024).
(15) Anwar Iqbal. US blocks delivery of Turkish gunships to Pakistan. (10.03.2021). https://www.dawn.com/ news/1611685 (բեռնման օրը՝ 18.07.2024).
(16) Ayşe Betül Bal․ Pakistan cancels Turkish chopper deal amid US license deadlock․ (06․01․2022). https://www.dailysabah.com/business/defense/pakistan-cancels-turkish-chopper-deal-amid-us-license-deadlock (բեռնման օրը՝ 18.07.2024).
(17) Muhammed Ayyıldız․ TUSAŞ’ta Super Mushshak Sesleri. (19.10.2022). https://www.savunmasanayist.com/tusasta-super-mushshak-sesleri/ (բեռնման օրը՝ 18.07.2024).
(18) Franz-Stefan Gady. Pakistan to Sell 52 Military Aircraft to Turkey. (12.05.2017). https://thediplomat.com/2017/05/pakistan-to-sell-52-military-aircraft-to-turkey/ (բեռնման օրը՝ 18.07.2024).
(19) ABD yeni Türk pilotlara F-35 eğitimi vermeme kararı aldı․ (07.06.2019). https://www.politikyol.com/ abd-yeni-turk-pilotlara-f-35-egitimi-vermeme-karari-aldi (բեռնման օրը՝ 18.07.2024).
(20) Türkiye’den Pakistan’a 120 milyon TL’lik askeri hibe․ (14.05.2017). https://www.aa.com.tr/tr/dunya/ turkiyeden-pakistana-120-milyon-tllik-askeri-hibe/817662 (բեռնման օրը՝ 18.07.2024).
(21)Pakistan’ın Bayraktar TB2 SİHA Tedarik Ettiği İddiası․ (08.01.2022). https://www.savunmasanayist.com/ pakistanin-bayraktar-tb2-siha-tedarik-ettigi-iddiasi/ (բեռնման օրը՝ 16.07.2024).
(22) Yusuf Emir Işık․ Bayraktar TB2 SİHA’ya Pakistan mühimmatı entegrasyonu․(16.01.2024). https://www.defenceturk.net/bayraktar-tb2-sihaya-pakistan-muhimmati-entegrasyonu (բեռնման օրը՝ 16.07.2024).
(23) Game of Drones: Pakistani pilots operating Turkish-made Akıncı UCAVs get shiny new patch․ (03․04․2023). https://www.yenisafak.com/en/technology/game-of-drones-pakistani-pilots-operating-turkish-made-akinci-ucavs-get-shiny-new-patch-3663034 (բեռնման օրը՝ 16.07.2024).
(24) Adem Kılıç․ Pakistan Today: KAAN, savaş uçağı endüstrisinde devrim yaratacak․ (28.08.2023). https://gdh.digital/pakistan-today-kaan-savas-ucagi-endustrisinde-devrim-yaratacak-76609 (բեռնման օրը՝ 16.07.2024).
(25) Yusuf Çetiner․ TAI and NESCOM Sign A Contract For The Modernization Of Anka UAVs․ (23․08․2021). https://www.overtdefense.com/2021/08/23/tai-and-nescom-sign-a-contract-for-the-modernization-of-anka-uavs/ (բեռնման օրը՝ 15․07․2024).
(26) Baykar subsidiary to conduct R&D studies at Pakistan’s NASTP․ (07․08․2023). https://baykartech.com/en/press/baykar-subsidiary-to-conduct-rd-studies-at-pakistans-nastp/ (բեռնման օրը՝ 16.07.2024).
(27) International Defence Analysis․ (17.05.2024). https://x.com/DefenceIDA/status/1791489443099980123 (բեռնման օրը՝ 16.07.2024).
(28) STM Delivers Second Pakistan Navy Agosta 90B Project Submarine. (23.01.2023). https://seawaves.com/stm-delivers-second-pakistan-navy-agosta-90b-project-submarine/ (բեռնման օրը՝ 16.07.2024).
(29) SEDA’dan tam isabet. 2022․ Havelsan Dergi, Sayı:13-14 (3). s. 77, https://www.havelsan.com.tr/ kurumsal/medya-merkezi/havelsan-dergi#7865 (բեռնման օրը՝ 16.07.2024).
(30) STM Delivers Second Pakistan Navy Agosta 90B Project Submarine․ (23.01.2023). https://seawaves.com/stm-delivers-second-pakistan-navy-agosta-90b-project-submarine/ (բեռնման օրը՝ 16.07.2024).
(31) Pakistan denizaltıları Türkiye’ye emanet․ (28.02.2018). https://www.aa.com.tr/tr/ekonomi/pakistan-denizaltilari-turkiyeye-emanet/1075725 (բեռնման օրը՝ 13.07.2024).
(32) Pakistan Navy Fleet Tanker PNS Moawin is in the Indian Ocean. (28.06.2018). https://www.defenceturkey.com/en/content/pakistan-navy-fleet-tanker-pns-moawin-is-in-the-indian-ocean-3046 (բեռնման օրը՝ 13.07.2024).
(33) Պակիստանի ՌԾՈւ նավը համալրվելու է թուրքական պաշտպանական համակարգով, (21.07.2015). https://razm.info/67876 (բեռնման օրը՝ 13.07.2024):
(34) En büyük savunma ihracatı… İmzalar atıldı!․ (22.06.2020). https://www.hurriyet.com.tr/ekonomi/en-buyuk-savunma-ihracati-imzalar-atildi-41547475 (բեռնման օրը՝ 14.07.2024).
(35) Tayfun Ozberk․ Turkiye Delivers Corvette to Pakistan, Launches 2 OPVs For Turkish Navy․ (23.09.2023). https://www.navalnews.com/naval-news/2023/09/turkiye-delivers-corvette-to-pakistan-launches-2-opvs-for-turkish-navy/ (բեռնման օրը՝ 14.07.2024).
(36) AselPOD Elektro-Optik Keşif, Gözetleme ve Hedefleme Sistemine Bakış!․ (15.09.2020). https://www.defenceturkey.com/tr/icerik/aselpod-elektro-optik-kesif-gozetleme-ve-hedefleme-sistemine-bakis-4204 (բեռնման օրը՝ 14.07.2024).
(37) Last Delivery of ASELPOD as New Turkish Targeting Pod Enters Development. (26.12.2023). https://www.defensemirror.com/news/35707/LastDeliveryofASELPODasNewTurkishTargetingPodEntersDevelopment (բեռնման օրը՝ 14.07.2024).
(38) Pakistan Silahlı Kuvvetleri Ataşesi’nden SDT’ye ziyaret․ (10.07.2024). https://www.defensehere.com/ tr/pakistan-silahli-kuvvetleri-atasesinden-sdtye-ziyaret (բեռնման օրը՝ 16.07.2024).
(39) F-16/F-35’lere talimat milli teknolojiden! (02․07․2024). https://www.yirmidort.tv/teknoloji/f-16f-35lere-talimat-milli-teknolojiden-187735 (բեռնման օրը՝ 16.07.2024).
(40) Pakistani nuclear forces. 2020. P. 369-374. https://www.sipri.org/sites/default/files/YB20%2010%20WNF.pdf (բեռնման օրը՝ 16.07.2024). տես նաև, Արեստակես Սիմավորյան. Պակիստանի միջուկային զինանոցը. (22.02.2021). http://surl.li/mikbat (բեռնման օրը՝ 16.07.2024).
(41) Yusuf Çetiner. Pakistan Conducts Successful Flight Test of The Shaheen-III Ballistic Missile․ (11.04.2022). https://www.overtdefense.com/2022/04/11/pakistan-conducts-successful-flight-test-of-the-shaheen-iii-ballistic-missile/ (բեռնման օրը՝ 17.07.2024).
(42) Manish Shukla․ Turkey-Pakistan in top-level discussion over nuclear weapon program․ (02․01․2021). https://zeenews.india.com/world/turkey-pakistan-in-top-level-discussion-over-nuclear-weapon-program-2333996.html (բեռնման օրը՝ 16.07.2024).
(43) Türkiye ile Pakistan ortak füze üretecek․ (16.02.2024). https://www.ekonomim.com/gundem/turkiye-ile-pakistan-ortak-fuze-uretecek-haberi-730116 (բեռնման օրը՝ 20.07.2024).
(44) Yusuf Çetiner․ Turkey and Pakistan Join Forces on the Development of Air-to-Air Missiles․ (19.02.2024). https://www.overtdefense.com/2024/02/19/turkey-and-pakistan-join-forces-on-the-development-of-air-to-air-missiles/ (բեռնման օրը՝ 20.07.2024).
(45) Türk Silahlı Kuvvetleri Eğitim Müesseselerinde Eğitim Görecek Pakistan ve Türk Askerî Personelinin Statülerinin Tayinine İlişkin Anlaşma․ https://www.resmigazete.gov.tr/eskiler/2014/10/20141003-1-1.pdf (բեռնման օրը՝ 20.07.2024). Türkiye Cumhuriyeti Hükûmeti ile Pakistan İslam Cumhuriyeti Hükûmeti Arasında Askerî İş Birliği Anlaşması. https://goo.su/Rcwe (բեռնման օրը՝ 20.07.2024).
(46) Türkiye Cumhuriyeti Millî Savunma Bakanlığı ve Pakistan İslâm Cumhuriyeti Hükûmeti Savunma Üretim Bakanlığı Arasında Savunma Araştırma, Teknoloji ve Üretim Alanlarında İş Birliği Konulu Mutabakat Muhtırası. (2004). https://www.resmigazete.gov.tr/eskiler/2005/02/20050211-1.htm (բեռնման օրը՝ 20.07.2024).
(47) Ömür Çelikdönmez․ Türk İstihbaratı, darbe öncesi Pakistan’da kimlerle temas kurdu?․ (17․04․2022). https://www.dikgazete.com/yazi/turk-istihbarati-darbe-oncesi-pakistan-da-kimlerle-temas-kurdu-4431.html (բեռնման օրը՝ 20.07.2024).
(48) CİNNAH-2024 Tatbikatı Basın Duyurusu․ (05.03.2024). https://www.msb.gov.tr/Basin-ve-Yayin/Aciklamalar/54c8bad1bcff40108f62a35c015f8f83 (բեռնման օրը՝ 20.07.2024).
(49) İstanbul’da Ayyıldız-2023 Tatbikatı gerçekleştirildi․ (26.11.2023). https://hibya.com/istanbulda-ayyildiz2023-tatbikati-gerceklestirildi-227262 (բեռնման օրը՝ 20.07.2024).
(50) Doğu Akdeniz’de Gerçekleştirilen TURGUTREİS-9 Tatbikatı. (12.26.2024). https://www.gundem03.com/ haber/20256/dogu-akdeniz-de-gerceklestirilen-turgutreis-tatbikati.html (բեռնման օրը՝ 20.07.2024).
(51) Pakistan Navy Ship to Participate in Naval Exercise in Turkey. 2012․ https://www.pakembassyankara.com/pakistan-navy-ship-to-participate-in-naval-exercise-in-turkey_4-171 (բեռնման օրը՝ 20.07.2024).
(52) AMAN 2023 Davet Tatbikatının Resmi Açılış Töreni Bugün Yapılıyor. (10.02.2023). https://www.defenceturkey.com/tr/icerik/aman-2023-davet-tatbikatinin-resmi-acilis-toreni-bugun-yapiliyor-5381 (բեռնման օրը՝ 20.07.2024).
(53) «Անատոլիական արծիվ» զորավարժությունների անցկացման պաշտոնական կայք. https://www.anadolukartali.tsk.tr/Custom/AnadoluKartali/121 (բեռնման օրը՝ 20.07.2024):
(54) Uluslararası Anadolu Kartalı-2023 Eğitimi Basın Duyurusu. (04.05.2023). https://www.msb.gov.tr/Basin-ve-Yayin/Aciklamalar/53db670f439c40a6856cd0d9b4acfa16 (բեռնման օրը՝ 21.07.2024).