ՀՀ, Արցախ, Սփյուռք

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԵՎ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Սեղմագիր

Հոդվածում անդրադառնում ենք թուրքական եվրասիական գաղափարախոսության ծագմանը, հիմքերին, շրջանառվող հայեցակարգերին։ Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «եվրասիականության» դրսևորումներին։ Նույն համատեքստում ներկայացված են ռուսական եվրասիականության «դասական» և ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև գաղափարախոսության ազդեցության որոշ դրսևորումները ՌԴ արտաքին քաղաքականության վրա։

СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ ИДЕОЛОГИЙ
«ТУРЕЦКОГО ЕВРАЗИЙСТВА» И «РОССИЙСКОГО ЕВРАЗИЙСТВА»
А. С. Симаворян

Аннотация

В статье мы обращаемся к истокам, основам и циркулирующим концепциям турецкой евразийской идеологии. Упоминались также проявления «евразийства» во внешней политике Турции. В этом же контексте представлены «классический» и современный подходы российского евразийства, а также некоторые проявления влияния этой идеологии на внешнюю политику Российской Федерации.

COMPARATIVE ANALYSIS OF THE IDEOLOGIES
OF «TURKISH EURASIANISM» AND «RUSSIAN EURASIANISM»
A. S. Simavoryan

Summary

In the article, we refer to the origins, foundations, and circulating concepts of the Turkish Eurasian ideology. Reference was also made to the manifestations of “Eurasianism” in Turkey’s foreign policy. In the same context, the “classical” and modern approaches of Russian Eurasianism are presented, as well as some manifestations of the influence of this ideology on the foreign policy of the Russian Federation.

Արեստակես Ս. Սիմավորյան(1)

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ»
ԵՎ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ(2)

1. «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ».
ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Թուրքիան իր պատմության ընթացքում աչքի է ընկել գաղափարախոսական ուղղությունների բազմազանությամբ: Օսմանյան կայսրության վերջին շրջանում և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ գաղափարախոսություններ են ներկայացվել` օսմանիզմ, պանիսլամիզմ, պանթյուրքիզմ, քեմալականություն և «նեոօսմանիզմ»։ Թուրքիայում ի հայտ եկած ամենավերջին գաղափարական միտումներից մեկը «թուրքական եվրասիականությունն» է։

Համաձայն թուրք հետազոտողների՝ եվրասիականության գաղափարը ժամանակ առ ժամանակ շրջանառվել է թուրք մտավորականների կողմից՝ ընդունվելով որպես «թուրք ազգի փրկություն»։ Այն առաջ է քաշվել պանթյուրքիզմի գաղափարախոսության տեսաբաններից մեկի՝ ծագումով թաթար Յուսուֆ Աքչուրայի կողմից։ Վերջինս 1907 թ. Կազանում լույս տեսնող «Թան Չուլփան» թերթում տպագրված իր հոդվածում պնդում էր, որ ռուս և թուրք ժողովուրդները պետք է միասին գործեն եվրոպացիների և չինացիների դեմ։ Ավելի ուշ, 1908 թ. Ղրիմում լույս տեսնող «Թերջուման» թերթում, վերջինս կրկին անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ թուրք-իսլամական աշխարհը և Ռուսաստանը դժբախտ են, քանի որ եվրոպացիներն ու չինացիները իրենց հարստությամբ և տեխնիկայով ցանկանում են գաղութացնել իրենց: Այս դեպքում, ըստ նրա «ռուս և թուրք ժողովուրդները պետք է միասին կանգնեն այս հարձակման դեմ»(3):

Սակայն, հետագայում, 1908 թ. փետրվարի 20-ին, երբ Ցարական Ռուսաստանում ուղղափառ քրիստոնեությունը հռչակագրով ճանաչվեց որպես գերիշխող կրոն, նա վերանայեց նախկինում իր կողմից հնչեցված տեսակետները՝ նշելով, որ. «Այս հռչակագիրը բացահայտում է իմ նախկինում առաջ քաշած «ռուս և թուրք ժողովուրդների միասին ընդհանուր թշնամու դեմ պայքարելու» թեզի կեղծ լինելը։ Ուստի ես հրաժարվում եմ ռուս ժողովրդի հետ ընդհանուր թշնամու դեմ պայքարելու իմ գաղափարից։ Ես պնդելու եմ այս գաղափարն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսները թուրք և մահմեդական ժողովուրդներին իրենց հավասարը չեն ընդունել»(4)։

Հարկ է նկատել, որ Յ. Աքչուրայից առաջ նմանատիպ առաջարկներով է հանդես եկել մեկ այլ պանթյուրքիստ՝ Ի. Գասպրինսկին, ով ևս «ռուսական և թյուրքական աշխարհների միջև ռազմավարական միության» ջատագովներից էր և համարվում է «դասական եվրասիականության» նախակարապետներից մեկը(5)։ Կարելի է փաստել, որ Թուրքիայում եվրասիականության զարգացման համար հիմք են ծառայել պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարները և, որ երկար ժամանակ «թուրքական եվրասիականությունը» հանդես է եկել պանթյուրքիզմի տեսքով։

Այդուհանդերձ, «եվրասիականությունը», որպես աշխարհաքաղաքական հայեցակարգ, Թուրքիայում սկսեց զարգանալ երկբևեռ աշխարհի փլուզումից հետո: Ընդ որում, աշխարհաքաղաքական նոր իրողություններին համընթաց «եվրասիականության» թուրքական տարբերակը ենթարկվել է որոշակի ձևափոխումների: Մասնագիտական գրականությունում հստակ ցույց է տրվում, որ տարբեր ժամանակաշրջաններում այն ստացել է նոր բովանդակություն և իմաստ, հետևաբար՝ թուրքական քաղաքական էլիտայի մոտ չկա «եվրասիականության» հարցում ընդհանուր մոտեցում և կոնսենսուս:

2. ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ»
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ներկայումս թուրքական եվրասիականությունը ձեռք է բերել տարբեր գաղափարական իմաստներ և ստացել տարբեր սահմանումներ, որի արդյունքում այսօր ձևավորվել են երկու հիմնական ուղղություններ։ Թուրքիայի ազգայնական-պահպանողական խմբերը գտնում են, որ Թուրքիան պետք է հասնի խորը ինտեգրման Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների հետ, իսկ, այսպես կոչված, «ազգայնական-հայրենասիրական խմբերը», որպես այլընտրանք Արևմուտքի հետ ունեցած Թուրքիայի երկարամյա կապերին, առաջարկում են ռազմավարական համագործակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Առաջին ուղղությունն, ըստ էության, պանթյուրքական է՝ քողարկված «եվրասիականությամբ» և, ըստ որոշ մեկնաբանությունների, հակառուսական մոտեցում է, երկրորդն՝ իր բնույթով հակաարևմտյան է, մասնավորապես՝ հակաամերիկյան։

Նախքան երկու խմբերի կողմից «եվրասիականության» համատեքստում առաջ քաշած կանխադրույթներին և մոտեցումներին անդրադառնալը, հարկ ենք համարում նշել, որ Թուրքիայի, քաղաքագիտական և գիտավերլուծական շրջանակներում այս ուղղությամբ բովանդակային քննարկումներ են ընթանում սկսած 1990-ական թվականներից մինչ այսօր։

Համաձայն թուրք հետազոտողների, թեև Թուրքիայում «եվրասիականության» շուրջ տարբեր առիթներով խոսելը դարձել է «մոդայիկ», այնուամենայնիվ չկան ռուսական «դասական եվրասիականության» տեսաբանների (Ն. Տրուբեցկոյ, Պ. Սավիցկի, Ա. Դուգին և այլն) նման մտածողներ, ովքեր կարող էին զարգացնել «թուրքական եվրասիական» միտքը՝ հասցնելով այն համակարգված գաղափարախոսության։ Այդ իսկ պատճառով «թուրքական եվրասիականությունն ավելի հետամնաց է և ունի բազմաթիվ հայեցակարգային բացեր»(6)։ Հետևաբար, «Գործնականում անհնար է թվում, որ առանց տեսության գաղափարը կիրառելի լինի: Նկատի ունենալով, որ եվրասիական միտքը էական ազդեցություն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա, և այդ ազդեցությունը դեռ շարունակվում է, հրամայական է նախ զարգացնել թուրքական եվրասիական միտքը։ Տեսաբանների ստեղծած գաղափարը պետք է համակարգվի քաղաքական գործիչների կողմից և վերածվի արտաքին քաղաքականության»(7)։

Հետազոտող Ի. Տորբակովի մեկնաբանությամբ «թուրքական եվրասիականությունը» ձախ քեմալական գաղափարախոսություն և հակաարևմտյան, ռուսամետ աշխարհաքաղաքական խոսույթ է, որն ի հայտ է եկել Սառը պատերազմի ավարտից հետո: Եվ չնայած այս աշխարհաքաղաքական տեսլականի թուրք կողմնակիցներն իրենց նույնացնում էին որպես «եվրասիականներ», սակայն նրանց գաղափարներում հնարավոր չէnգտնել լուրջ բովանդակություն: Միակ բանը, որ, կարծես, կապում է նրանց տեսությունները դասական (կամ նեո-) եվրասիականության հետ, «հակահեգեմոնիկ տեսլական է», որն առաջադրվում է որպես այլընտրանք Արևմուտքի (ԱՄՆ) ղեկավարած գլոբալիզացիայի նախագծին»(8)։

Եվրասիականության հակաարևմտյան/հակաամերիկյան տարբերակը, որը փորձագետների կողմից ստացել է «քեմալական» կամ «բազմամշակութային եվրասիականություն» անվանումը, առաջացել է եվրասիական և քեմալական գաղափարախոսությունների միաձուլման արդյունքում. Քեմալական և սոցիալիստական մտավոր, քաղաքական, նաև ռազմական ոլորտի մի շարք գործիչներ սկսեցին ձևակերպել եվրասիականությունը որպես Թուրքիայի համար նոր աշխարհաքաղաքական խոսույթ(9): Թուրքական եվրասիականության այս ուղղության կողմնակիցները պնդում են, որ Թուրքիան պետք է ռազմավարական դաշինք կազմի ՌԴ և եվրասիական այլ երկրների հետ, ինչը կհանդիսանա Արևմուտքի ազդեցությանը հակակշռելու և բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու միջոց։

Այս մոտեցումները հիմնականում ներկայացված են Թուրքիայի «Հայրենիք» (նախկին՝ «Աշխատավորական») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի, նրա որդու՝ Մեհմեթ Փերինչեքի և թուրքգրող Աթիլա Իլհանի հրապարակումներում, որտեղ «եվրասիական ընտրությունը» ձևակերպվում է որպես ազգայնական և հակաամերիկյան, հակաարևմտյան նախագիծ: Այս տեսանկյունից, ըստ Մ. Փերինչեքի, Թուրքիան քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային դաշինք պետք է կնքի եվրասիական երկրների հետ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Իրանը, Միջին Ասիայի թյուրքախոս պետությունները, ինչպես նաև՝ Պակիստանը, Հնդկաստանն ու Չինաստանը(10)։

Փերինչեքի այս մոտեցումները Թուրքիայում արժանացել են խիստ քննադատության։ Քննադատներիմի մասը պնդում է, որ դա Թուրքիային Արևմուտքից հեռացնելու և Ռուսաստանի նման ավտորիտար վարչակարգերի հետ մերձենալու քողարկված փորձ է:Ավելին, որդա կխաթարի Թուրքիայի արևմտյան կողմնորոշումը և կվտանգի նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որը կարևոր է համարվում ԹՀ անվտանգության համար:

Նախկին բարձրաստիճան սպաներ, ովքեր սերտ հարաբերությունների մեջ էին Դ. Փերինչեքի «Վաթան» կուսակցության հետ, վերջինիս «եվրասիական» օրակարգը որակեցին որպես բացահայտ չինամետ, ռուսամետ և էրդողանամետ։ Այդ պատճառով, ինչպես նշում է հետազոտող Ս. Քընըքլըօղլուն. «Վերջերս այդ նախկին սպաները հեռացան եվրասիական քաղաքականությունից՝ վախենալով, որ Թուրքիայի անկախությունը կարող է վտանգվել Փերինչեքի ռուսամետ և չինամետ քաղաքականությամբ: Նրանք հակված են առաջնահերթություն տալ թուրքական ազգային շահերին և չեն ցանկանում ձեռք բերել նոր Մեծ եղբայր՝ ի դեմս Մոսկվայի կամ Պեկինի: Փերինչեքը և նրա լրատվամիջոցները որդեգրել են նաև էրդողանամետ կեցվածք, ում այս նախկին սպաներից շատերը համարում են ծայրահեղ կրոնական և սպառնալիք աշխարհիկ հանրապետության համար»(11)։

Հեռացած սպաները՝ «Երկնագույն հայրենիք» դոկտրինի ճարտարապետներ համարվող պաշտոնաթող զինվորականներ Ջեմ Գյուրդենիզը և Ջիհաթ Յայջըն, հիմնականում հակաէրդողանական են(12)։ Եվրասիական գաղափարներով առաջնորդվող այս ուղղության հետևորդներին հաճախ անվանում են եվրասիական հակումներով աշխարհիկ ազգայնականներ կամ «ոչ-փերինչեքյան եվրասիականներ»(13)։

Ներկայումս, կարելի է ասել, որ Փերինչեքի «եվրասիական մոդելը» առաջ է մղում նրա նախագահությամբ գործող «Վաթան»՝ նեոազգայնական համարվող կուսակցությունը։ 2020 թ. կուսակցության կազմակերպած միջոցառման ընթացքում կուսակցության միջազգային կապերի ղեկավար Սեմիհ Քորայը բացահայտեց Սև և Միջերկրական ծովերի շրջապատող տարածաշրջաններում խաղաղություն հաստատելու իրենց պլանը։Նրանց պատկերացումներով աշխարհը բաժանված է երկու միմյանց հակոտնյա ճակատի՝ Ատլանտյան (ԱՄՆ-Իսրայել տանդեմը) և Եվրասիական, ուստի Արևմուտքին հակակշռելու համար պետք է ստեղծվի «Արևմտյան Ասիական դաշինք», որի հիմնական դերակատարները պետք է լինեն ԹՀ-ն և ՌԴ-ն։

Նրանք առաջարկում են, որ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Աբխազիան, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Վենեսուելան և Կուբան համատեղ պայքար մղեն իրենց դեմ իրականացվող պատժամիջոցների ուղղությամբ և վերոհիշյալ երկրների միջև անհապաղ ստեղծվեն ազատ առևտրատնտեսական համագործակցության պայմաններ։ Հաջորդիվ ընդունում են, որ Ղրիմը ՌԴ անքակտելի մասն է։ Հակաամերիկյան և հակաարևմտյան համատեքստում առաջարկում են Սև, Կասպից, Էգեյան, Միջերկրական և Արաբական ծովերի տարածաշրջաններից «մաքրել» ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բազաները, որոնք «սպառնում են խաղաղությանն ու զարգացմանը»(14)։

Ըստ էության, նրանց հիմնական նպատակն է մեկուսացնել ԱՄՆ-ին վերոգրյալ տարածաշրջաններում և իրականացնել այնպիսի ռազմավարություն, որը հիմնված կլինի «եվրասիական համերաշխության» և «Արևմտյան Ասիական դաշինք»-ի հաստատման վրա։ Բացի այդ, լինելով ծայրահեղ հակաարևմտականներ, կողմ են Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալուն։

Ավելորդ չէ նշել, որ «եվրասիական» այս թևի ներկայացուցիչները կուսակցության պաշտոնական խողովակներով և նրանց ձեռքի տակ գտնվող մեդիառեսուրսներով թե՛ Արցախյան հակամարտության և, թե՛ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանդես են գալիս հակահայկական և հայատյաց հայտարարություններով ու հրապարակումներով(15)։ Ի դեպ, հարկ ենք համարում նաև նշել, որ այս ուղղության ներկայացուցիչները իրենց մեդիահարթակներում հաճախակի են տպագրում և հանրահռչակում ռուսական նեոեվրասիական գաղափարախոսության ներկայացուցիչ Ա. Դուգինի հրապարակումները։

Պահպանողական (իսլամական) և պանթյուրքական քաղաքական ուժերի տեսլականը. «Եվրասիական» գաղափարները ազդել են նաև քաղաքական այլ խմբերի վրա, մանավորապես, պանթյուրքիստների կամ այլ բնութագրումով՝ թուրք ազգայնական/ազգայնամոլ եվրասիականների շրջանում(16):

Եվրասիականության պանթյուրքական մոտեցումները քաղաքական ասպարեզում հայտնվեցին հատկապես 1990-ականներին։ Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Գալիփ Դալայը «Թուրքիայի աշխարհաքաղաքական և գաղափարական եվրասիականությունը» խորագրով իր հոդվածում նշում է, որ ԽՍՀՄ փլուզումից և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների անկախացումից հետո Արևմուտքը նախատեսում էր Թուրքիային վերածել Կենտրոնական Ասիայի կամ Կովկասի գլխավոր դերակատարներից մեկի։ Ըստ հեղինակի. «Եվրասիականության այս ձևն այդ ժամանակահատվածում ընդգծված հակառուսական էր։ Արևմտյան դերակատարները նախընտրում էին, որ Ռուսաստանի ու Իրանի փոխարեն Թուրքիան ազդեցություն ունենա այս նորանկախ երկրներում»(17)։

Ի՞նչ են առաջարկում իրենց գաղափարներում եվրասիականության այս թևի ներկայացուցիչները։

Թուրքիայի կողմից գաղափարական և մշակութային ներթափանցում նախկին Խորհրդային Միության տարածք, որտեղ կստեղծվեն կրթական հաստատություններ և մեդիակառույցներ, կիրականացվի մշակութային համագործակցություն՝ թյուրք-իսլամական համադրման հենքի վրա։ Ռազմավարական նպատակն է ստեղծել տարածաշրջանային հակակշիռ Ռուսաստանին և ամրապնդել համագործակցությունը թյուրքախոս պետությունների հետ(18)։ Նրանք Եվրասիա տարածքի մեջ ընդգրկում են Կովկասը, Միջին Ասիան, Պովոլժիեն և Հյուսիսային Աֆղանստանը (նշելով, որ այդ տարածքներում բնակվում են թյուրքական ժողովուրդներ), ինչպես նաև՝ Բալկանները, Իրանը, Ուկրաինան, Հունգարիան և Պակիստանը: Այս տեսանկյունից տարբեր մասնագետներ նշում են, որ Թուրքիայի եվրասիական քաղաքականությունն ունի «նեոթյուրքիզմի երանգներ և Եվրասիայի թուրքական քարտեզը (ընդգրկում է Թուրքիայից Չինաստան տարածությունը) գրեթե համընկնում է «Թուրանի» աշխարհագրական քարտեզի հետ»(19):

Այս ուղղության գաղափարախոսներից մեկը՝ ազգային անվտանգության ոլորտում վերլուծություններ իրականացնող «Ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոն»-ի նախկին ղեկավար Ալի Քյուլեբին է։ Նա առաջ է քաշում թուրքական եվրասիականության իր հայեցակարգը, որի դրույթները աղերսներ ունեն պանթյուրքիզմի և պանթուրանիզմի հետ: Մասնավորապես, նա գտնում է, որ Թուրքիան նախ պետք է աստիճանաբար ուժեղացնի իր ազդեցությունը Միջին Ասիայի թյուրքական պետությունների վրա և ապա՝ ամրապնդի հարաբերությունները Ուրալից արևելք ընկած թյուրքական ժողովուրդների հետ՝ տնտեսական, մշակութային և քաղաքական կապերով: Եվ երբ Ռուսաստանը թուլանա, Թուրքիան պետք է ստեղծի կայուն հարաբերություններ թյուրքական երկրների հետ, որտեղ գերագույն նպատակը ընդհանուր (թյուրքական) տնտեսական միություն ստեղծելն է(20):

Արդյունքում, ըստ Քյուլեբիի, երբ տարածաշրջանը կամ դրա կենտրոնական մասը հայտնվի թյուրքական պետությունների լիակատար վերահսկողության ներքո, տարածաշրջանում Թուրքիայի դերն առնվազն նույնքան կարևոր կդառնա, քանի որ Եվրասիան վերահսկելու քաղաքականություն են իրականացնում նաև արտատարածաշրջանային տերությունները (կարող ենք ենթադրել, որ գոյություն ունեն նաև «ամերիկյան» և «եվրոպական» եվրասիական մոդելները-Ա. Ս.)(21)։ Ինչպես վկայում են որոշ հեղինակներ, Ա. Քյուլեբին, իր հայեցակարգերը մշակելիս հիմնականում օգտվել է Լ. Գումիլևի տեսություններից և Ռուսաստանում տպագրված ծայրահեղ-եվրասիական գրականությունից(22)։

2000-ական թթ. պանթյուրքիզմի տեսանկյունից եվրասիականության իր հայեցակարգն է ներկայացնում նաև թուրք գրող, հասարակական-քաղաքական գործիչ Նամըք Քեմալ Զեյբեկը, ով 1990-ական թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել է ԹՀ պետական կառույցներում։ Նա տարածաշրջանի համար ներկայացնում է «Նոր Եվրասիա» անվանումով այլընտրանքային հայեցակարգ։ Վերջինիս մեկնաբանությամբ Եվրասիան կենսական անհրաժեշտության «քաղաքակրթական տարածք» է, որտեղ պետք է ձևավորվեն երկու մակարդակի քաղաքական ինտեգրացիոն միություններ՝

  1. «Եվրասիական (թյուրքական) միությունը» (ներառում է Եվրասիա մայրցամաքի բոլոր թյուրքախոս ժողովուրդներին) և
  2. Եվրասիա մայրցամաքի մնացած հատվածում՝ «Եվրասիական գործընկերություն միությունը» (ներառում է Հունգարիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան, Տաջիկստանն ու Մոնղոլիան, ինչպես նաև Պակիստանն ու Բանգլադեշը)(23)։

Թուրքիայի քաղաքական լանդշաֆտում, «եվրասիական», սակայն իր էությամբ պանթյուրքական մոդելի կողմնակիցներ են համարվում Թուրքիայի «Ազգայնական շարժում» և «Լավ» կուսակցությունները։ Ինչպես նկատում է հետազոտող Ս. Քընըքլըօղլուն, Եվրասիայի նկատմամբ այս կուսակցությունների հետաքրքրությունը մեծապես միախառնված է «նեոօսմանիզմի, թուրքական վեհության, Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ բավականին կասկածելի զգացումների հետ»:

Թուրքիայում գոյություն ունի իսլամիստական հակումներով եվրասիականների (Islamist Eurasianists) փոքր և ոչ նշանակալի խումբ, որոնց տեսակետները հատվում են «Ազգայնական շարժում» և «Լավ» կուսակցությունների որոշ շրջանակների մոտեցումների հետ։ Սակայն այդ փոքր խումբը՝ «իսլամին գերակայություն է տալիս թյուրքական էթնիկական կապերից և առաջ է մղում նեոօսմանիստական/իսլամիստական գաղափարներ»: Թեև հեղինակը դժվարանում է մատնանշել այդ շրջանակներին, սակայն ակնարկում է, որ այդ խումբը դրական է վերաբերվում Էրդողանի քաղաքականությանը, և որ նրանք կողմ են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ՝ Անկարայի սերտ հարաբերությունների հաստատմանը(24)։

Ինչ վերաբերում է «Ազգայնական շարժում» կուսակցությանը, հարկ է նշել, որ կուսակցության ղեկավար Դ. Բահչելին տարբեր առիթներով քննադատել է ռուսական նեոեվրասիական նախագծերը՝ անվանելով Ա. Դուգինի եվրասիականությանը «ավրռուսականություն» (Avrusyacılık)։

Համեմատելով, այս երկու ուղղությունները, կարելի է ասել, որ «փերինչեքյան եվրասիականությունը» ունի կոշտ հակաարևմտյան/հակաամերիկյան/ հականատոյական գիծ, որը ձգտում է Ռուսաստանի և եվրասիական այլ երկրների հետ ստեղծել միություն (երբեմն, նույնիսկ նրանց ծրագրերում ներառվում են պետություններ, որոնք աշխարհագրորեն չեն մտնում Եվրասիա մայրցամաքի մեջ, ինչպես օրինակ՝ Կուբան, Վենեսուելան): Պանթյուրքիստական մոտեցումներն առավելապես հակառուսական/հակաչինական են, ինչն ի դեպ բազմիցս քննադատվել է ռուսամետ թուրք «եվրասիականների» կողմից:

«Թուրքական եվրասիականությունը» երբեմն ասոցացվում է նաև Ֆ. Գյուլենի անվան հետ, ում նախագծերում լայնորեն կիրառություն էր գտնում եվրասիական հռետորաբանությունը։ 1998 թ. նրա ղեկավարությամբ ստեղծված «Եվրասիական երկխոսության հարթակը», որի հովանու ներքո պետք է միավորվեին Ռուսաստանի, Թուրքիայի և հետխորհրդային պետությունների գրողները, գիտնականներն ու լրագրողները, առիթ է տվել մի շարք հետազոտողների խոսել նոր, ինքնուրույն «թուրքական եվրասիականության» քաղաքական հոսանքի առաջացման մասին(25)։

Մինչդեռ, այլ հետազոտողներ մերժում են այս տեսակետը, ընդգծելով այն փաստը, որ «հարթակի» գլխավոր նպատակը ոչ թե քաղաքական հիմքի վրա միավորվելն է եղել, այլ՝ միջմշակութային փոխգործակցություն ու երկխոսություն հաստատելը։ Դրա օգտին է խոսում նաև այն, որ «հարթակի» հովանու ներքո հավաքվել էին մարդիկ, ովքեր դավանում էին տրամագծորեն հակադիր քաղաքական, կրոնական և գաղափարական հայացքներ»(26)։

3. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ.
ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Անկարայի արտաքին քաղաքականության մեջ «եվրասիական»՝ հիմնականում պանթյուրքական մոտեցումները դրսևորվեցին ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այնպիսի թուրք քաղաքական գործիչներ, ինչպիսիք են նախկին նախագահներ Թ. Օզալն ու Ս. Դեմիրելը, բարձրաձայնեցին տարածաշրջանի հետ նոր կապեր հաստատելու Անկարայի շահագրգռվածության մասին։ Իրենց ելույթներում նրանք նույնպես սկսեցին թյուրքերով բնակեցված տարածաշրջանն անվանել «Եվրասիա», երբեմն՝ «թյուրքական Եվրասիա» (TÜRKAVRASYA):

Թյուրքախոս շրջանների հետ սկսեցին կապեր հաստատել պանթյուրքական և իսլամական կողմնորոշում ունեցող առանձին անհատներ և խմբեր։ Այս ամենը տեղի էր ունենում երկկողմ փոխայցելություններով։ Այդ ժամանակաշրջանում ինչ-ինչ չափանիշներով թյուրքական միություն ստեղծելու գաղափարի նախաձեռնողն էր Թուրքիայի նախկին նախագահ Թ. Օզալը։ Վերջինիս կարծիքով՝ այդ միությունը պետք է հիմնված լիներ բոլոր կողմերի փոխադարձ շահերի վրա։ Նա բազմիցս այցելեց Միջին Ասիա և Ադրբեջան՝ այդ երկրների ղեկավարների հետ հարցի շուրջ ընդհանուր մոտեցումներ ձևավորելու։ Նախագահ Թ. Օզալի մահից հետո (1993 թ.), եվրասիականության և Եվրասիայի գաղափարներն իր նախագահության շրջանում քարոզում էր նաև Ս. Դեմիրելը, սահմանելով Եվրասիան որպես «տարածաշրջան, որը հիմնականում բնակեցված է թյուրքերով և ձգվում է Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պարիսպը»(27):

Այդպիսով նրանք հստակ գծեցին աշխարհագրական այն սահմանները, որոնցում Թուրքիան ցանկանում էր տարածաշրջանային ազդեցություն հաստատել։

Դեմիրելը «թուրքական եվրասիականությունը» փորձեց ինստիտուցիոնալացնել՝ դիվանագիտական, քաղաքական, մշակութային և տնտեսական մերձեցման հիմքով։ Նրա օրոք ստեղծվեցին եվրասիական տարածաշրջանը լուսաբանող լրատվամիջոցներ (օրինակ՝ «TRT Avrasya» հեռուստաընկերությունը, «Eurasya File» և «Zaman» թերթերը), Կենտրոնական Ասիայում բացվեցին թուրքական դպրոցներ, իրագործվեցին ուսանողների փոխանակման ծրագրեր(28)։

Օզալի նախագահության շրջանում, 1992 թ. Թուրքիայի ԱԳՆ կից հիմնադրվեց «Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալությունը» (թուրք. հապավումը՝ TIKA)։ 1999 թ. վերջին այս գործակալությունը տեխնիկական օգնության և համագործակցության ավելի քան 270 ծրագրեր իրականացրեց տարբեր երկրներում, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններում(29)։

1993 թ. հիմնադրվեց նաև «Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը»։ 1992 թ.-ից Թուրքիան՝ Կենտրոնական Ասիայի թյուրքախոս պետությունների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի հետ սերտորեն սկսեց համագործակցել նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, որը դրսևորվում էր հետևյալ հիմնական ուղղություններում՝ ա) սպայական կազմի վերապատրաստում, բ) նյութատեխնիկական աջակցություն, գ) սպառազինության վաճառք, դ) համատեղ զորավարժություններ, ե) համատեղ ռազմական արտադրություն(30):

Թուրքիայի այն ժամանակների քաղաքական վերնախավի դեպի Արևելք «շրջվելը»՝ որոշ վերլուծաբաններ պայմանավորում էին ԱՄՆ-ի գործոնով։ 1990-ական թվականների սկզբին շատ էր խոսվում այն մասին, որ Թուրքիան ծառայում է որպես Արևմուտքի էմիսար «թուրքական Եվրասիայում»: Թուրքերի մշակութային կապերը Կենտրոնական Ասիայի հետ, ինչպես ենթադրվում էր, «հիմք կդնեն տնտեսական և քաղաքական կապերի համար, որոնք հատկապես ԱՄՆ-ն ցանկանում էր հաստատել տարածաշրջանում: Այդպիսով Թուրքիան իր համար տնտեսական օգուտներ կստանար՝ միաժամանակ իրեն անգնահատելի դարձնելով Արևմուտքի համար»(31)։

«Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության տարիներին Եվրասիայի ուղղությամբ քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում։ Ըստ որոշ հետազոտողների` Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ ևս առկա են «եվրասիականության» տարրեր։ Այսպես, 2006 թ. Անթալիայում կազմակերպված գագաթնաժողովին, որտեղ հրավիրված էին Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի պետության ղեկավարները, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող թյուրքալեզու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, Էրդողանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքը նախաձեռնում է թյուրքախոս պետությունների համագործակցության նպատակով կառույցի ստեղծումը, ավելացնելով, որ «պատմությունը եզակի հնարավորություն է տալիս միավորելու մեր երկրների ջանքերը, որոնք ունեն ընդհանուր մշակույթ և պատմական արմատներ: Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել՝ նայելով թե ինչ է տեղի ունենում համաշխարհային թատերաբեմում: Կա՛մ մենք կդառնանք համաշխարհային քաղաքականության սուբյեկտ, կա՛մ դրա օբյեկտը»(32)։

Մի քանի տարի անց թյուրքախոս պետությունների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման նպատակով հիմնադրվեց «Թյուրքալեզու երկրների պառլամենտական վեհաժողովը»: Վերոգրյալ ձևաչափից բացի, 2009 թ. հիմնադվեց նաև թյուրքախոս պետություններին միավորող միջազգային կազմակերպություն՝ «Թյուրքական խորհուրդը» (2021 թ.-ից՝ «Թյուրքական պետությունների կազմակերպություն»), որի հիմնադիր անդամներ դարձան Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 2018 թ. կառույցին անդամակցեց նաև Ուզբեկստանը, որը մինչ այդ ոչ պաշտոնապես մասնակցում էր խորհրդի աշխատանքներին ու միջոցառումներին:

Քանի որ վերջին տարիներին «Ռուսաստանի հետ մերձեցումը և նրա հետ փոխշահավետ համագործակցության ձևավորումը դարձավ Թուրքիայում Եվրասիայի հայեցակարգի մշակման գործում կարևոր բաղադրիչներից մեկը»(33), ապա թուրքական իշխանությունները «հետևում են, որ «Թյուրքական պետությունների կազմակերպությունն» իր գործունեությամբ չվերածվի մարտահրավերի մի տարածաշրջանում, որտեղ աշխարհաքաղաքական իր շահերն (օրակարգն) ունի նաև ՌԴ-ն»(34)։

Միևնույն ժամանակ, «Թուրքիան ձգտում է «թյուրքական աշխարհի» հետ իր հատուկ հարաբերությունները վերածել առավելության՝ Չինաստանի գլխավորած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում իր դերն ուժեղացնելու համար»(35): Էրդողանի յուրաքանչյուր շփում ռուս և չինացի գործընկերների հետ Թուրքիայի եվրասիականության ջատագովների որոշ շրջանակներ մեկնաբանում են «որպես լավ մտածված և գիտակցված ռազմավարության վկայություն»։ Նրանք նաև կարծում են, որ «Ռուսաստանի, Չինաստանի հետ հարաբերությունների սերտացումը կնպաստի Թուրքիայի ներկայիս ավտորիտար կարգերի գոյատևման երկարաձգմանը»(36)։

Ինչևէ, ՌԴ և Կենտրոնական Ասիայի թյուրքախոս պետությունների հետ գոյություն ունեցող Անկարայի ներկայիս յուրահատուկ հարաբերությունները առիթ են տալիս որոշ թուրք վերլուծաբանների խոսել «էրդողանական եվրասիականության» մասին, սակայն գտնում են, որ այն ոչ թե գաղափարախոսական պատկերացումներով, այլ՝ պրագմատիկ քաղաքականության դիրքերից է իրականացվում։

4. ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱՍԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԵՎ «ՆԵՈԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ռուսական եվրասիական հայեցակարգի հիմնական միտքն այն է, որ Ռուսաստանը լինելով Եվրասիայի մի մասը, պետք է զարգանա իր յուրահատուկ պատմական, աշխարհագրական և մշակութային առանձնահատկություններին համապատասխան, պետք է ձգտի ստեղծել արևմտյանից տարբերվող սեփական զարգացման մոդելը(37)։ Մեր օրերում սա ռուսական եվրասիականության ժամանակակից մեկնաբանություններից ընդամենը մեկն է։

Այսօր եվրասիականության գաղափարախոսական բանաձևումների առումով ռուսաստանյան շրջանակներում առկա են տարբեր հայեցակարգեր, տեսություններ և վերլուծական մոտեցումներ, որոնք ուսումնասիրում են եվրասիական ինքնությունը, մշակույթը, տնտեսությունը, պատմությունը, կրոնը, աշխարհաքաղաքականությունը և այլն: Մասնագետներն առանձնացնում են մի քանի հոսանքներ (դպրոցներ). «դասական եվրասիականություն» և «ժամանակակից եվրասիականություն» կամ «նեոեվրասիականություն»։

Քաղաքագետ Ն. Ռաբոտյաժևը «Եվրասիականություն. Հնարավորություն, թե՞ փակուղի» հոդվածում նշում է, որ գաղափարախոսությունը ձևավորվել է ռուս փիլիսոփա Ն. Դանիլևսկու առաջ քաշած «լոկալ քաղաքակրթությունների» և «սլավոնական ու ռոմանագերմանական աշխարհների միջև հավերժական դիմակայության» հայեցակարգերի ազդեցությամբ(38)։

Գաղափարախոսության հիմնական հայեցակարգ(եր)ը սկսեցին մշակվել 20-րդ դարասկզբին հետհեղափոխական Ռուսաստանից Արևելյան Եվրոպա արտագաղթած այնպիսի ռուս մտավորականների կողմից, ինչպիսիք են՝ Ն. Տրուբեցկոյը, Պ. Սավիցկին, Գ. Ֆլորոֆսկին, Գ. Վերնանդսկին, Ն. Դանիլևսկին և այլոք։

Հեռանալով պանսլավոնական գաղափարական նեղ ըմբռնումից և եվրոպական մշակույթի հանդեպ պաշտամունքից, վերաիմաստավորելով Ռուսաստանի դերը քաղաքակրթական գործընթացում՝ նրանք իրենց հիմնարար աշխատանքներում պնդում էին, որ Ռուսաստանը պետք է որոնի զարգացման նոր տարբերակ։ Մասնավորապես,նրանք առաջարկում էին, որ Ռուսաստանը դառնա ինտեգրացիոն կենտրոն (Պ. Սավիցկին այդ կենտրոնը անվանում էր «Ռուսաստան-Եվրասիա» կամ «ռուս-թուրանական Ռուսաստան-Եվրասիա»), որի հիման վրա «կստեղծվի նոր եվրասիական մշակույթ», «կձևավորվի «եվրասիական» ազգը, իսկ նրանց ազգայնականությունը կլինի «եվրասիականությունը»(39)։ Այս համատեքստում, նշենք, որ «եվրասիականները» մեծ տեղ էին տալիս «թուրանական» կամ «ուրալ-ալթայան» տարրին։ Այսպես, Ն. Տրուբեցկին «թուրանացիներ» էր համարում ֆիննո-ուգրական, թյուրքական (ներառում էր նաև օսմանցի թյուրքերին), մոնղոլական և մանջուրական ժողովուրդներին։ Նրա կարծիքով, հենց այս ցեղերն էին, որ շատ ավելի նշանակալից դեր են խաղացել Եվրասիայի պատմության մեջ՝ի տարբերություն արևելասլավոնական ցեղերի(40)։ Իսկ ահա Կ. Լեոնտևի կարծիքով՝ եվրասիական քաղաքակրթությունը կարող է ձևավորվել սլավոնական և արևելյան (հիմնականում թյուրքական) տարրերի միավորմամբ(41)։

Ի դեպ, այս մոտեցումները հետագայում զարգացրեցին մի շարք թուրք «եվրասիականներ», ովքեր գտնում էին, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է պայքարեն ընդդեմ Արևմուտքի և այդ պայքարի արդյունքում պետք է ստեղծվի «սլավոնական և թյուրքական ժողովուրդներից կազմված եվրասիական միավորում»(42)։

Ռուս եվրասիականների «ուսմունքի» հիմքում ընկած էր նաև «Եվրոպայի անկման» գաղափարը և եվրոցենտրիզմի ժխտումը։ Ավելին՝ նրանք Եվրոպան (հիմնականում՝ Արևմտյան Եվրոպան) դիտարկում էին որպես Ռուսաստանի/Եվրասիայի հիմնական աշխարհաքաղաքական մրցակից: Հետևաբար, մի շարք հետազոտողներ այն համարել են հակարևմտյան գաղափարախոսություն։ Սակայն, ինչպես նշում է Ա. Դուգինը, այն ժամանակ եվրասիական գաղափարախոսությունը լիարժեք պահանջված չէր Ռուսաստանում, հատկապես, երբ այնտեղ հաղթեց մարքսիզմը։

Գաղափարախոսության հայեցակարգերի շուրջ քննարկումները «վերակենդանանում են» ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ճիշտ է, արդի Ռուսաստանի «(նեո)եվրասիականությունը» գլխավորապես ասոցացվում է Ա. Դուգինի անվանև նրա շարժման հետ, սակայն վերջին 30 տարիներին ՌԴ քաղաքական այլ խմբերի և գործիչների վրա ևս որոշակի ազդեցություն են թողել «դասական եվրասիականների» գաղափարներն ու հայեցակարգերի առանձին դրույթները։ Մասնագետները ՌԴ եվրասիականներին դասակարգում են երեք խմբի՝

  1. Ա. Դուգինի «նեոեվրասիական» ուղղություն, «էթնիկական եվրասիականներ» (Խ. Նուխիև, Ա. Էսկին), և «ակադեմիական եվրասիականներ» (Ա. Պանարին, Բ. Երասով, Ֆ. Գիրենոկ), որոնց միավորում է աշխարհաքաղաքական խնդիրների վրա կենտրոնանալը:
  2. Ժամանակակից «ավանդական եվրասիական» ուղղության ներկայացուցիչներ (Ռ. Վախիտովի աջ-եվրասիական հոսանքը և Լ. Գումիլևի հետևորդները)։ Զարգացնում են «դասական եվրասիականության» հայեցակարգերը։
    3.«Պսևդոեվրասիական» ուղղության ներկայացուցիչներ (Է. Բագրամով, Ա. Գորյաև, Ա. Նիյազով, «Ռեալիստների ակումբի» անդամները), ովքեր ձգտում են միավորել լիբերալ հայեցակարգերը՝ դասական եվրասիականության դրույթների հետ(43)։

5. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Ռուսաստանի ներսում և նրա սահմաններից դուրս, խոսելով Ռուսաստանի արտաքին քաղաքականության եվրասիական և արևելյան վեկտորների մասին, շատերն են փորձում դրա ակունքները գտնել «եվրասիականության» մեջ։ Իսկապես, ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ արտաքին քաղաքականությունը լուսաբանելիս՝ «եվրասիականություն» բառեզրույթը ավելի հաճախակի է սկսվում օգտագործվելպետական գործիչների կողմից։ «Նեոեվրասիականները» նշում են, որ Ե. Պրիմակովը՝ Բ. Ելցինի «դարաշրջանի» սակավաթիվ քաղաքական գործիչներից մեկն էր, ով՝ որպես արտաքին գործերի նախարար և վարչապետ, ի սկզբանե կարևոր դեր է խաղացել՝ նպաստելով ասիական տերությունների հետ սերտ հարաբերությունների հաստատմանը:

Վ. Պուտինի իշխանության գալուց ի վեր եվրասիական և Ռուսաստանի՝ որպես եվրասիական տերության, գաղափարները բազմիցս տեղ են գտել նրա հռետորաբանությունում։ 2005 թ. Կազան քաղաքի հազարամյակի տոնակատարության ժամանակ նա հայտնեց, որ Ռուսաստանը հնագույն ժամանակներից ձևավորվել է որպես ինտեգրված եվրասիական տերություն՝ համարվելով եվրասիական քաղաքակրթության կենտրոններից մեկը(44)։

2012 թ. «Միասնական Ռուսաստան» կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ, երբ մասնակիցները հարցրեցին, թե կարող է արդյո՞ք «եվրասիականությունը» դառնալ կուսակցության պաշտոնական գաղափարախոսություն, Վ. Պուտինը պատասխանեց. «Եվրասիականությունը մեր քաղաքական մտքի ավանդույթն է։ Ռուսաստանում այն վաղուց է արմատավորվել, իսկ այժմ բոլորովին նոր հնչեղություն է ձեռք բերում, հատկապես հետխորհրդային տարածքում՝ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման հետ կապված։ Ավելին, այն (նկատի ունի եվրասիականությունը-Ա.Ս.) քաղաքական փիլիսոփայության դաշտից փաստացի տեղափոխվել է քաղաքական հարթություն»(45)։

Այս համատեքստում Պուտինի վարած արտաքին քաղաքականությունը բնորոշվել է որպես «չափավոր» կամ «պրագմատիստական եվրասիականություն», իսկ նրան՝ բնութագրել են որպես «պրագմատիկ եվրասիականի»(46)։

Գիտական և մերձագիտական շրջանակները դա բացատրում են ինտեգրացիոն այն բոլոր գործընթացներով (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՇՀԿ, ՌՀՉ-«Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան»), որոնք ՌԴ գլխավորությամբ և մասնակցությամբ տեղի են ունենում Եվրասիա մայրցամաքում։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հիմնավորելու համար՝ եվրասիականությունն արդեն օգտագործվում է հետխորհրդային տարածաշրջանում ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչպես նաև ծառայում է՝ որպես այլընտրանքային ինտեգրացիոն հայեցակարգ «Մեծ Եվրասիայի» ստեղծման համար(47)։

Ռուսաստանի՝ դեպի Արևելք «շրջադարձը» ավելի հստակ երևում է 2023 թ. մարտին ընդունված ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգի առանձին դրույթներում։ Հայեցակարգը ռազմավարական փաստաթուղթ է, որը ներկայացնում է արտաքին քաղաքականության ոլորտում ՌԴ պետական շահերը, հիմնական սկզբունքներն ու ռազմավարական նպատակները։ Այն ընդգծում է նախկին խորհրդային հանրապետությունների և Եվրասիայի այլ պետությունների (հատկապես՝ Հնդկաստանի և Չինաստանի) հետ տարածաշրջանային ինտեգրման կարևորությունը՝ տնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, անվտանգային և այլ տեսանկյուններից։ Այսպես, համաձայն հայեցակարգում ամրագրված ձևակերպումների՝ Ռուսաստանը ձգտում է Եվրասիան վերափոխել խաղաղության, կայունության, փոխադարձ վստահության, զարգացման և բարգավաճման միասնական մայրցամաքային տարածքի։

Այդ նպատակով առաջարկվում է ինտեգրացիոն լայն շրջանակի ձևավորում՝ «Մեծ Եվրասիական գործընկերության» շրջանակներում՝ Եվրասիայի բոլոր պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և ասոցիացիաների ներուժի համադրման միջոցով, ներառյալ՝ ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն և Հարավարևելյան Ասիայի երկրների Ասոցիացիան(48)։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ելնելով վերը նշված գործընթացներից ու միտումներից և տարանջատելով թուրքական և ռուսական եվրասիականությունները միմյանցից, կարող ենք արձանագրել, որ.

1. «Եվրասիականության» գաղափար(ներ)ը և եվրասիական ինտեգրման թուրքական/պանթյուրքական տարբերակը կարևոր տեղ են զբաղեցնում Թուրքիայի քաղաքական կյանքում։ Դրանով հետաքրքրված են տարբեր կուսակցություններ և մարգինալ խմբեր։ Սակայն այս հարցում առավել աչքի են ընկնում երկու միմյանց հակոտնյա խմբեր, որոնք առիթի դեպքում բարձրաձայնում են իրենց «եվրասիական քաղաքական ինքնությունը»։

Առաջին խմբի՝ ազգայնամոլների համար «եվրասիականությունը» քողարկված պանթյուրքիզմն է, որի հեռահար նպատակը՝ «Թյուրքական միության» ստեղծումն է։ Երկրորդը խումբը՝ «փերինչեքյանն» է, որը սերտ հարաբերություններ ունի Ա. Դուգինի հիմնադրած «Եվրասիական շարժում» հասարակական կազմակերպության ռուս ակտիվիստների հետ։ Նրանց մոտ «եվրասիականությունը» ընկալվում է որպես հակաարևմտականություն: Երկու խմբերն էլ ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Եվրասիայի աշխարհագրական տարածքում տարբեր դերակատարներից բաղկացած դաշինքների և միությունների ստեղծման առաջարկություններով։

2. Ռուսական եվրասիականությունը, որպես գաղափարախոսություն, ինչպես վերը նշեցինք, առաջացել է 20-րդ դարասկզբին արտերկրում բնակվող ռուս մտավորականների շրջանում։ Պ. Սավիցկին, Ն. Տրուբեցկոյը և նրանց համախոհները ստեղծեցին եվրասիական կայսրություն կառուցելու հայեցակարգը, քանի որ դա, նրանց կարծիքով, Ռուսաստանի պատմական առաքելությունն է։ Նրանց ներկայացրած հայեցակարգը յուրօրինակ պատասխան էր Ռուսական կայսրության փլուզմանը։ «Նեոեվրասիականությունն» իր հերթին առաջանում է որպես արձագանք Խորհրդային Միության փլուզման։

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում նոր հետաքրքրություն է առաջանում «դասական եվրասիականների» գաղափարների նկատմամբ և այդ ազդեցությամբ ձևավորվում է «նեոեվրասիական» ուղղությունը։ Մասնավորապես, Ա. Դուգինի «նեոեվրասիականությունը» հիմնված է «դասական եվրասիականության» գաղափարների վրա, սակայն մեկնաբանվում է աշխարհաքաղաքական նոր իրողությունների և մարտահրավերների համատեքստում։

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

 Վերջին տասնամյակում Էրդողանի եվրասիական քաղաքականությունը, փորձագիտական գնահատականներով պայմանավորված է ԱՄՆ-ի հետ ունեցած հակասություններով և եվրաինտեգրման գործընթացի հետ կապված դժվարություններով, ինչն էլ խթանել է Թուրքիային «շրջվել դեպի Արևելք»։ Էրդողանի իշխանության տարիներին, Անկարան՝ մի կողմից համաթյուրքական նշանակության կառույցների ներգավմամբ և երկկողմ հարաբերություններով ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի վրա, մյուս կողմից՝ ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Թեև փորձագիտական եզրակացությունների համաձայն ներկայումս Անկարան՝ Պեկինի և Մոսկվայի հետ իր հարաբերությունները փորձում է կառուցել «հակարևմտականության» հենքի վրա, սակայն «հակաարևմտյան» հայացքները չեն կարգավորում կողմերի հակասությունները։

Անկարայի արտաքին քաղաքականության «եվրասիական վեկտորը» կարելի է մեկնաբանել որպես եվրասիական տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու և աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու ձգտում։ Այն կարող է նաև ծառայել որպես Թուրքիայի արտաքին քաղաքական և տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և Արևմուտքից կախվածությունը նվազեցնելու միջոց։ Եթե խնդիրը դիտարկենք զուտ տնտեսական հարթությունում, ապա Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ Անկարայի համար նոր հեռանկարներ են բացվում. մի կողմից սեփական երկրի կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման մեջ արտաքին գործընկերներին լայնածավալ ներդրումներում ներգրավելու (ներառյալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը և այլն), մյուս կողմից՝ թուրքական ապրանքների արտահանման համար նոր շուկաներ նվաճելու տեսանկյունից:

 Այնուամենայնիվ, Անկարան պատրաստ չէ ԵՄ-ից և ԱՄՆ-ից լիովին անկախ քաղաքականություն վարել՝ որպես այլընտրանք ընտրելով Ռուսաստանի և Եվրասիայի այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը, որոնք չեն մտնում Արևմտյան դաշինքների մեջ։ Հակառակը, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների խորացումն էլ ավելի կսրի Արևմուտքի հետ հարաբերությունները։ Մյուս կողմից, Անկարան՝ արևմտյան երկրների հետ հարաբերություններում առաջացած բացասական իրավիճակից կարող է հայտնվել մեկ այլ բացասական իրավիճակում։ Մասնավորապես, Անկարայի կողմից «թյուրք-եվրասիական մոդելի» առաջմղումը կարող է անուղղելի վնաս հասցնել նաև Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։

 Ակնհայտ է, որ թուրքական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում չի սահմանափակվում միայն հետխորհրդային թյուրքախոս պետություններով։ Թուրքիան ձգտում է որոշակի ազդեցություն ունենալ Չինաստանի Սինցզյան–Ույղուրական ինքնավար շրջանում բնակվող մահմեդական թյուրքախոս ույղուրների վրա։ Ույղուրների հարցում Էրդողանը ժամանակ առ ժամանակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Ճիշտ է, սկզբում Թուրքիան պահպանում էր համեմատաբար հանգիստ մոտեցում և ձգտում էր հավասարակշռել իր հարաբերությունները Չինաստանի հետ, այնուամենայնիվ, վերջին տարիներին Էրդողանը քննադատել է ույղուրների նկատմամբ Չինաստանի քաղաքականությունը Սինցզյանում: Ուշագրավ է, որ ցեղասպան պետության ղեկավար էրդողանը ույղուրների հետ կապված իրավիճակը անվանել է «ցեղասպանություն» և այդ հարցը բարձրացրել տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում:

 Ելնելով վերը ասվածից, կարելի փաստել, որ որ «ույղուրական հարցը» Անկարայի հարաբերությունները Պեկինի հետ սրելու մեծ ներուժ ունի։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարությունը զգուշանում է, որպեսզի Չինաստանի հետ լարվածությունը շատ չսրվի. Անկարայում հաշվի են առնում Պեկինի հետ ունեցած տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը:

 Այսպիսով, կարելի է ասել, որ Թուրքիայում՝ «եվրասիականության» տարբեր «մոդելները» բովանդակային առումով շարունակական զարգացում են ապրում։ Գաղափարախոսության ազդեցությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա, առաջիկա տարիներին կշարունակվի մնալ սուր բանավեճերի և քննարկումների թեմա՝ հատկապես քաղաքական գործիչների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների համար:

 Վերջին տարիներին ՌԴ արտաքին քաղաքականությունում եվրասիական վեկտորի ակտիվացումը կարծում ենք կապված է ԱՄՆ/ԵՄ հետ ունեցած բարդ հարաբերություններով, որն էլ ավելի խորացավ ռուս-ուկրաինական հակամարտությունով։ Ռուսաստանն՝ ուժի և համաշխարհային ազդեցության, անկախ եվրասիական կենտրոնի վերածելու ուղին այժմ դարձել է Կրեմլի պաշտոնական քաղաքականությունը։

 Ինչ վերաբերում է ՌԴ կողմից առաջ քաշված «Մեծ Եվրասիական գործընկերության» նախագծին (հայտնի է նաև որպես «Մեծ Եվրասիա» անվանումով), ապա դրա շրջանակներում ՌԴ-ն իր գործընկերներին առաջարկում է բազմակողմ համագործակցության նոր գրավիչ ֆորմատ։ Դա նաև հնարավորություն է Ռուսաստանի ասիական մասի զարգացման համար։ Սակայն, «Մեծ Եվրասիայի» շրջանակներում տարբեր քաղաքական համակարգեր, շահեր և առաջնահերթություններ ունեցող տարբեր պետություններ կարող են ընդգրկվել, ինչը կարող է դժվարություններ ստեղծել ընդհանուր դիրքորոշումների և գործողությունների համակարգման հարցում։ Մյուս կողմից՝ դրան մասնակցող երկրները կարող են մրցակցային շահեր ունենալ տնտեսական համագործակցության մեջ (օրինակ, շուկաների համար մրցակցությունը և ռեսուրսների հասանելիությունը կարող են բախումներ առաջացնել երկրների միջև): Ավելորդ չէ նշել, որ որոշ երկրներ ունեն չլուծված տարածքային վեճեր, որոնք ևս կարող են խոչընդոտել համագործակցությանը և ստեղծել որոշակի լարվածություն: Այնուամենայնիվ, չնայած առկա և հնարավոր մարտահրավերներին, «Մեծ Եվրասիա» նախագիծը նաև հնարավորություններ կընձեռի տարածաշրջանի երկրների միջև վեճերի լուծման և համագործակցության համար: Այն կարող է օգնել ստեղծելու երկխոսության մեխանիզմներ, ինչը կարող է նպաստել նաև հաղթահարելու խնդիրները և կայուն հարաբերություններ հաստատել Եվրասիայի երկրների միջև։

 Այնպես որ, այս պրագմատիկ եվրասիականության քաղաքականություն իրագործելու արդյունքում, քննադատների նշելով՝ կա՛մ ՌԴ-ն կմեկուսանա Արևմուտքից, կա՛մ այն կարող է օգնել նրան ամրապնդել իր դիրքերը համաշխարհային հարթակում՝ զարգացնելով սեփական բարգավաճման ուղին։ Խորքային առումով ներկայիս ռուսական եվրասիականությունը, կարծես թե «նահանջ» է Ռուսաստանի՝ իբրև «Երրորդ Հռոմի» (կամ «Մոսկվան Երրորդ Հռոմն է») տեսությունից(49), որը ենթադրում էր հատուկ քաղաքականություն և առաջնություն էր տալիս կրոնաքաղաքակրթական (ուղղափառ քրիստոնեական աշխարհի) գործոններին՝ ետին պլան թողնելով աշխարհագրական և անգամ՝ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործոնները։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    1. Մինասյան Ն., «Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալություն» (TIKA). ստեղծման նպատակները ու գործունեության բնագավառները. 2014. «Ժամանակակից Եվրասիա», № 3, էջ 108։
    2. Մոսկվան երրորդ Հռոմն է, (02.12.2010). https://ysuinterlaw.wordpress.com/2010/ 12/02/163/ (բեռնման օրը՝ 05.2023)։
    3. Акчали Э., Перинчек М., Кемалистское евразийство: новый политический дискурс в Турции. (07.12.09). Сайт «Война и мир». https://www.warandpeace.ru/ru/analysis/view/ 42088/ (բեռնման օրը՝ 04.2023).
    4. Андреев М., Образы «Евразии» в турецкой геополитической мысли. 2021. «Политическая география и геополитика в России: исторический опыти современность. Материалы международной научной конференции», с. 507-508.
    5. Базавлук С., Евразийство и внешняя политика Российской Федерации. «Евразийская интеграция: экономика, право, политика», № 3, с. 119.
    6. Выступление на собрании, посвященном 1000-летию Казани. (26.08.2005). http://www.kremlin.ru/events/president/transcripts/23138(բեռնման օրը՝ 05.2023).
    7. Гаспринский И., Русско-Восточное Соглашение. (30.01.2014). https://www.gumilev-center.ru/ismail-gasprinskijj-russko-vostochnoe-soglashenie/ (բեռնման օրը՝ 05.2023).
    8. Дугин А., Евразийство: от философии к политике.(30.05.2001). Независимая газета. https://www.ng.ru/ideas/2001-05-30/8_philosophy.html (բեռնման օրը՝ 05. 2023).
    9. Ибрагимов А., Евразийская идея в Турции: особенности и тенденции. 2015. «Южнороссийский форум: экономика, социология, политология, социально-экономическая география», № 2, c. 18-27.
    10. Кизюков С., Внешнеполитические концепции республиканской Турции: экспансионизм или самоизоляция. 2006. Бишкек, с. 108-109.
    11. Кинева Т., Евразийство в современном идейно-политическом пространстве России.2009. «Государственное управление. Электронный вестник», № 5.с. 2.
    12. Корицкий С., Тюркский саммит в Анталье. (21.11.2006). Институт Ближнего Востока. http://www.iimes.ru/?p=5165 (բեռնման օրը՝ 05.2023).
    13. Никитенко Е., Место России в системе координат «Запад-Восток» в идеологии евразийства. «Интерэкспо Гео-Сибирь», № 6, с. 174-178.
    14. Попов П., Основные идеи классического евразийства в научном и геополитическом контексте нашего времени. 2014. «Современные проблемы науки и образования», № 5, с. 661.
    15. Председатель Правительства Российской Федерации В. В. Путин встретился с активом партии «Единая Россия». Сайт Правительство Российской Федерации. (24.04.2012). http://archive.premier.gov.ru/events/news/18763/ (բեռնման օրը՝ 05.2023).
    16. Работяжев Н., Евразийство: шанс или тупик? Российскому обществу необходима новая самоидентификация. (03.04.2019). Независимая газета. https://www.ng.ru/ideas/2019-04-03/5_ 7547_ eurasia.html (բեռնման օրը՝ 05.2023).
    17. Самохин А., Евразийство как идейно-политическое течение в России XX века. 2004. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. https://www.dissercat.com/content/evraziistvo-kak-ideino-politicheskoe-techenie-v-rossii-xx-veka (բեռնման օրը՝ 05.2023).
    18. Тавадзе Д., В ожидании турецкого шторма. (14.03.2006). Информационное агентство ИАМИК. https://iamik.ru/news/zarubezhe/52006/ (բեռնման օրը՝ 05.2023).
    19. Трубецкой Н., О туранском элементе в русской культуре. 19 «Историческая энциклопедия Хронос». http://www.hrono.ru/statii/turan_ru.html (բեռնման օրը՝ 04.05.2023).
    20. Указ об утверждении Концепции внешней политики Российской Федерации. (31.03.2023). http://kremlin.ru/events/president/news/ (բեռնման օրը՝ 05.2023).
    21. Шен Ю. Н., Платформа “Диалог Евразия” как одно из направлений турецкого евразийства.2014. «Клио»,  №8,  с. 130.
    22. Шлыков П., Евразийство и евразийская интеграция в политической идеологии и практике Турции. 2017. «Сравнительная политика», № 8, с. 68.
    23. Эршен Э., Турция и евразийская интеграция: идеология или прагматизм?. 2022. «Вестник Российского университета дружбы народов. Серия: Международные отношения», № 1. с. 119.
    24. Akçali E., Perinçek M., Kemalist Eurasianism: An emerging geopolitical discourse in Turkey. 2009, «Geopolitics», Volume 14, Issue 3, 550-569.
    25. Akturk S., Counter-hegemonic visions and reconciliation through the past: the case of Turkish Eurasianism.2004. «Ab Imperio», № 4, pp. 207-238.
    26. Danforth N., Ideology and pragmatism in Turkish foreign policy: From Atatürk to the AKP.2008. «Turkish Policy Quarterly», №3, p. 89.
    27. Külebi A., The forgotten option: Turkish Eurasianism. 2006. «The Turkish Daily News», August, № 23, 24:
    28. Kınıklıoğlu S., Eurasianism in Turkey. 2022. Stiftung Wissenschaft und Politik-SWP- Deutsches Institut für Internationale Politik und Sicherheit. «SWP Research Paper», Berlin: 7, pp. 18-20.
    29. Laruelle M., Russian Eurasianism.An Ideology of Empire. «Woodrow Wilson Center Press, Wasington, DC The John Hopkins University Press», Baltimore, p. 8.
    30. Simavoryan A., Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey.2010. «Europe&Orient», № 11, pp. 55-62.
    31. Simavoryan A., Turkey’s Military-Technical Cooperation With the Turkic Nations. 2019. https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=4102409 (բեռնման օրը՝ 05.2023).
    32. Torbakov I. Neo-Ottomanism versus Neo-Eurasianism? Nationalism and Symbolic Geography in Postimperial Turkey and Russia.«Mediterranean Quarterly». 2017. Volume 28, Issue 2, pp. 125-145.
    33. Tüfekçi Ö.K., Turkish Eurasianism: Roots and Discourses. 2017. «Eurasian Politics and Society: Issues and Challenges», pp. 9-35.
    34. Dalay G., Türkiye’nin Jeopolitik ve İdeolojik Avrasyacılığı. (21.12.2021). «Perespektif online». https://www.perspektif.online/turkiyenin-jeopolitik-ve-ideolojik-avrasyaciligi/(բեռնման օրը՝ 05.2023).
    35. Doğu Perinçek’in kamuoyuna açıklaması. “Türkiye ABD’nin Ermeni Soykırımı Eğitim Yasasına lafla değil eylemle yanıt vermelidir”. (23.04.2023). https://vatanpartisi.org.tr/genel-merkez/haberler/dogu-perincek-in-kamuoyuna-aciklamasi-31933 (բեռնման օրը՝ 05.2023).
    36. Gürler A. Y., Avrasyacılık bağlamında Türkiye-Rusya ilişkileri. 2017. «VII. Uluslararası Karadeniz Sempozyumu. “Türk Rus ilişkileri” bildirilere-kitabı». s. 27.
    37. İsmayilov M., Avrasyacılık Mukayeseli Bir Okuma Türkiye ve Rusya Örneği. 2011. «Doğu Batı». İstanbul, s. 103-109.
    38. Karadeniz-Akdeniz Dostluk ve Barış Planı Çalıştayı. (24.06.2020). https://vatanpartisi.org.tr/genel-merkez/haberler/karadeniz-akdeniz-dostluk-ve-baris-plani-calistayi-29468 (բեռնման օրը՝ 03.05.2023).
    39. Sönmez S., Moskova’nın Kutuplaşma Çabaları: Putin Dönemi Rus Dış Politikası. 2010. «Avrasya Etüdleri», sayı: 37, 41.
    40. TBMM’yi yoğun gündem bekliyor. (31.08.1994). Milliyet gazetesi. http://gazetearsivi.milliyet.com.tr/Arsiv/1994/08/31 (բեռնման օրը՝ 05.2023).
    41. Tüysüzoğlu G., Milenyum Sonrası Türk Dış Politikası: Yeni Osmanlıcılık Ve Türk Avrasyacılığı Ekseninde İnşa Edilen Bir Pragmatizm. 2013. «Alternatif Politika», cilt 5, sayı 3, s. 312-313.
    42. Yalçınalp E., Temel E., Mavi Vatan nasıl doğdu? Doktrinin mimarları Cem Gürdeniz ve Cihat Yaycı anlatıyor. (10.09.2020). BBC News Turkçe. https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-54096105 (բեռնման օրը՝ 04.2023).
    43. Yılmaz R., Türk Avrasyası ve Avrasyacılığı Üzerine. (11.06.2013). TASAM.https://tasam.org/tr-TR/Icerik/5052/turk_avrasyasi_ve_avrasyaciligi_uzerine (բեռնման օրը՝ 01.05.2023).

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածներիև 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 20.05.2023 թ.:

(3) İsmayilov  M., Avrasyacılık Mukayeseli Bir Okuma Türkiye ve Rusya Örneği. 2011, Doğu Batı. İstanbul, ss. 103-109.

(4) Նույն տեղում, էջ 105։

(5) Гаспринский И., Русско-Восточное Соглашение. (30.01.2014). https://www.gumilev-center.ru/ ismail-gasprinskijj-russko-vostochnoe-soglashenie/(բեռնման օրը՝ 01.05.2023).

(6) Gürler A. Y., Avrasyacılık bağlamında Türkiye-Rusya ilişkileri. 2017. «VII. Uluslararası Karadeniz Sempozyumu. “Türk Rus ilişkileri” bildirilere-kitabı», s. 27.

(7) Yılmaz R., Türk Avrasyası ve Avrasyacılığı Üzerine. (11.06.2013). TASAM. https://tasam.org/tr-TR/Icerik/5052/turk_avrasyasi_ve_avrasyaciligi_uzerine  (բեռնման օրը՝ 01.05.2023).

(8) Torbakov I., Neo-Ottomanism versus Neo-Eurasianism?Nationalism and Symbolic Geography in Postimperial Turkey and Russia. «Mediterranean Quarterly». 2017. Volume 28, Issue 2, pp. 125-145.

(9) Акчали Э., Перинчек М., Кемалистское евразийство: новый политический дискурс в Турции. Сайт «Война и мир». (07.12.09).https://www.warandpeace.ru/ru/analysis/view/42088/ (բեռնման օրը՝ 29.04.2023).

(10) Akçali E., Perinçek M., Kemalist Eurasianism: An emerging geopolitical discourse in Turkey. 2009, «Geopolitics». Volume 14, Issue 3, pp. 550-569.

(11) Kınıklıoğlu S., Eurasianism in Turkey. 2022. Stiftung Wissenschaft und Politik-SWP-Deutsches Institut für Internationale Politik und Sicherheit. «SWP Research Paper», Berlin, 7, pp. 18-20.

(12) Yalçınalp E., Temel E., Mavi Vatan nasıl doğdu? Doktrinin mimarları Cem Gürdeniz ve Cihat Yaycı anlatıyor. (10.09.2020). BBC News Turkçe.https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-54096105 (բեռնման օրը՝ 29.04.2023).

(13) Kınıklıoğlu, S., նույն տեղում, էջ 19։

(14) Karadeniz-Akdeniz Dostluk ve Barış Planı Çalıştayı. (24.06.2020). https://vatanpartisi.org.tr/genel-merkez/haberler/karadeniz-akdeniz-dostluk-ve-baris-plani-calistayi-29468 (բեռնման օրը՝ 03.05.2023).

(15) Doğu Perinçek’in kamuoyuna açıklaması. “Türkiye ABD’nin Ermeni Soykırımı Eğitim Yasasına lafla değil eylemle yanıt vermelidir”. (23.04.2023). https://vatanpartisi.org.tr/genel-merkez/haberler/dogu-perincek-in-kamuoyuna-aciklamasi-31933 (բեռնման օրը՝ 01.05.2023).

(16) Tüfekçi Ö. K., Turkish Eurasianism: Roots and Discourses. 2017. «Eurasian Politics and Society: Issues and Challenges», pp. 9-35.

(17) Dalay G., Türkiye’nin Jeopolitik ve İdeolojik Avrasyacılığı. Perespektif online. (21.12.2021). https://www.perspektif.online/turkiyenin-jeopolitik-ve-ideolojik-avrasyaciligi/ (բեռնման օրը՝ 03.05.2023).

(18) Ибрагимов А., Евразийская идея в Турции: особенности и тенденции. 2015. «Южнороссийский форум: экономика, социология, политология, социально-экономическая география», № 2, c. 18-27.

(19) Тавадзе Д., В ожидании турецкого шторма. (14.03.2006). Информационное агентство ИАМИК. https://iamik.ru/news/zarubezhe/52006/ (բեռնման օրը՝ 03.05.2023).

(20) Ակնհայտ է, որ խոսքը պանթուրանական նոր մոդելի մասին է, որի հիմքը մեկ միասնական պետականության կամ որևէ միության ստեղծումն է  (տես Tüfekçi. Ö. K., նշված աշխատություն, էջ 23-24).

(21) Külebi A., The forgotten option: Turkish Eurasianism. 2006. The Turkish Daily News, August, № 23, 24:

(22) Кизюков С., Внешнеполитические концепции республиканской Турции: экспансионизм или самоизоляция. 2006. Бишкек, с. 108-109.

(23) Андреев М., Образы «Евразии» в турецкой геополитической мысли. 2021. «Политическая география и геополитика в России: исторический опыт и современность». Санкт-Петербург, с. 507-508.

(24) Kınıklıoğlu S., նույնտեղում, էջ 17-18։

(25) Шен. Ю. Н., Платформа”Диалог Евразия” как одно из направлений турецкого евразийства. 2014. «Клио», №8, с. 130.

(26) Шлыков П., Евразийство и евразийская интеграция в политической идеологии и практике Турции. 2017. «Сравнительная политика», №8, с. 68.

(27) TBMM’ yi yoğun gündem bekliyor. (31.08.1994). Milliyet gazetesi. http://gazetearsivi.milliyet.com.tr/ Arsiv/1994/08/31 (բեռնման օրը՝ 01.05.2023).

(28) Tüysüzoğlu G., Milenyum Sonrası Türk Dış Politikası: Yeni Osmanlıcılık Ve Türk Avrasyacılığı Ekseninde İnşa Edilen Bir Pragmatizm. 2013. «Alternatif Politika», Cilt 5, Sayı 3, s. 312-313.

(29) Մինասյան Ն., «Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալություն» (TIKA). ստեղծման նպատակները ու գործունեության բնագավառները. 2014. «Ժամանակակից Եվրասիա», № 3, էջ 108։

(30) Simavoryan. A., Turkey’s Military-Technical Cooperation With the Turkic Nations. 2019. https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=4102409 (բեռնման օրը՝ 04. 05. 2023).

(31) Danforth N., Ideology and pragmatism in Turkish foreign policy: From Atatürk to the AKP. 2008. «Turkish Policy Quarterly», № 3, p. 89.

(32) Корицкий С., Тюркский саммит в Анталье. (21.11.2006). Институт Ближнего Востока. http://www.iimes.ru/?p=5165 (բեռնման օրը՝ 04.05.2023).

(33) Шлыков  П., նշ. աշխ, էջ 72։

(34) Эршен Э., Турция и евразийская интеграция: идеология или прагматизм?. 2022. «Вестник Российского университета дружбы народов», серия: Международные отношения, № 1, с. 119.

(35) Նույն տեղում, էջ 119։

(36) Suat Kınıklıoğlu, նշ. աշխ., էջ 17-18։

(37) Дугин А., Евразийство: от философии к политике. (30.05.2001). Независимая газета. https://www.ng.ru/ideas/2001-05-30/8_philosophy.html (բեռնման օրը՝ 04.05.2023).

(38) Работяжев Н., Евразийство: шанс или тупик? Российскому обществу необходима новая самоидентификация. (03.04.2019). Независимая газета. https://www.ng.ru/ideas/2019-04-03/5_7547 _eurasia. html (բեռնման օրը՝ 04.05.2023).

(39) Никитенко Е., Место России в системе координат «Запад-Восток» в идеологии евразийства. 2011. «Интерэкспо Гео-Сибирь», № 6, с. 174-178.

(40) Трубецкой Н., O туранском элементе в русской культуре. 1925. Историческая энциклопедия Хронос. http://www.hrono.ru/statii/turan_ru.html (բեռնման օրը՝ 04.05.2023).

(41) Никитенко, Е., նշ.աշխ., Էջ 175։ Попов П., Основные идеи классического евразийства в научном и геополитическом контексте нашего времени. 2014. «Современные проблемы науки и образования», № 5, с. 661.

(42) Akturk S., Counter-hegemonic visions and reconciliation through the past: the case of Turkish Eurasianism. 2004. «Ab Imperio», № 4, pp. 207-238. Simavoryan A., Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. 2010. «Europe&Orient», № 11, pp.55-62.

(43) Самохин А., Евразийство как идейно-политическое течение в России XX века. 2004. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. https://www.dissercat.com/content/evraziistvo-kak-ideino-politicheskoe-techenie-v-rossii-xx-veka (բեռնման օրը՝ 05.05.2023). Кинева Т., Евразийство в современном идейно-политическом пространстве России. 2009. «Государственное управление. Электронный вестник», № 5.с. 2.

(44) Выступление на собрании, посвященном 1000-летию Казани. (26.08.2005). http://www.kremlin.ru/events/president/transcripts/23138 (բեռնման օրը՝06.05.2023).

(45) Председатель Правительства Российской Федерации В. В. Путин встретился с активом партии «Единая Россия». (24.04.2012). Сайт Правительство Российской Федерации. http://archive.premier.gov.ru/events/news/18763/ (բեռնման օրը՝ 08.05.2023).

(46) Laruelle M., Russian Eurasianism. An Ideology of Empire.2008. Woodrow Wilson Center Press, Wasington, DC The John Hopkins University Press, Baltimore, p. 8. Sönmez S., Moskova’nın Kutuplaşma Çabaları: Putin Dönemi Rus Dış Politikası. 2010. «Avrasya Etüdleri», sayı: 37, s. 41.

(47) Базавлук С. Евразийство и внешняя политика Российской Федерации. 2021. «Евразийская интеграция: экономика, право, политика»,№ 3, с. 119.

(48) Указ об утверждении Концепции внешней политики Российской Федерации. (31.03.2023). http://kremlin.ru/events/president/news/70811#sel=69:29:Co5,69:32:75o;69:10:x,69:10:x;233:2:m,233:2:m;232:2:Ulh,232:26:iVj;233:6:x2h,233:8:h2x (բեռնման օրը՝ 08. 05. 2023).

(49) «Երրորդ Հռոմը» տեսությունը եվրոպական պատմակրոնական և քաղաքական հոսանք է, որն օգտագործվել է և շարունակում է օգտագործվել որոշ երկրների` որպես Հռոմեական կայսրության հետնորդների հատուկ կրոնական և քաղաքական դերը մատնանշելու համար: Այս գաղափարը ներկայումս առավելապես օգտագործվում է ռուսական քաղաքական մտքի կողմից«Մոսկվան երրորդ Հռոմն է» տեսության տեսքով: Սա մի տեսություն է, որն իր հիմքում ունի ռուսական մեծապետական, աշխարհակալական ձգտումներ: Այն նաև մշակութային և կրոնական տեսություն է»։ Տե՛ս, Մոսկվան երրորդ Հռոմն է, (02.12.2010). https://ysuinterlaw.wordpress.com/2010/12/02/163/ (բեռնման օրը՝ 19.05.2023)։