«Թուրքական մահիկ» և «Չինական վիշապ». պայքար Աֆրիկայի համար

Սեղմագիր
21-րդ դարում Աֆրիկա մայրցամաքը վերածվել է կարևորագույն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ասպարեզի և ռազմավարական կարևորություն է ստանում աշխարհի առաջատար տերությունների համար։ Այդ պատճառով հոդվածում փորձել ենք ներկայացնել Թուրքիայի և Չինաստանի ռազմավարական մոտեցումները Աֆրիկայի նկատմամբ՝ ներկայացնելով դրանց ներգրավվածությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական ոլորտներում։
«ТУРЕЦКИЙ ПОЛУМЕСЯЦ» И «КИТАЙСКИЙ ДРАКОН»:
БОРЬБА ЗА АФРИКУ
А. С. Симаворян
Аннотация
В XXI веке африканский континент превратился в важнейшую геополитическую и геоэкономическую арену и становится стратегически важным для ведущих мировых держав. Поэтому в статье мы попытались представить стратегические подходы Турции и Китая к Африке, показав их вовлеченность в политическую, экономическую, военную и информационную сферы.
``TURKISH RED CRESCENT`` AND ``CHINESE DRAGON``:
THE FIGHT FOR AFRICA
A. S. Simavoryan
Summary
In the 21st century, the African continent has become a major geopolitical and geo-economic arena, acquiring strategic significance for the world’s leading powers. In this article, an attempt is made to present Turkey and China’s strategic approaches to Africa, highlighting their involvement in political, economic, military, and informational spheres.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
21-րդ դարում Աֆրիկան վերածվել է կարևորագույն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ասպարեզի։ Մայրցամաքը ռազմավարական կարևորություն է ստանում աշխարհի առաջատար տերությունների համար։ Հատկապես ԱՄՆ-ի և ԵՄ համար Աֆրիկան ոչ միայն բնական պաշարներով և ժողովրդագրական ներուժի տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող հարուստ մայրցամաք է, այլև կարևորագույն «ճակատ»՝ համաշխարհային ազդեցության, տնտեսական գործընկերությունների և միջազգային հարաբերությունների ձևավորման համար պայքարում։
ԱՄՆ-ի ռազմավարական ներգրավվածությունն Աֆրիկայում զարգացել է հիմնականում անվտանգության վրա հիմնված դիրքերից կամ մոտեցումներից։ Այն շեշտը դնում է ահաբեկչության դեմ պայքարի և ռազմական համագործակցության վրա, սակայն վերջին տարիներին ավելի բազմակողմ ռազմավարություն որդեգրելով՝ ձգտում է հակակշռել Աֆրիկայում չինական և ռուսական տնտեսական և քաղաքական ազդեցությանը։ Վերջերս Վաշինգտոնը վերանայել է իր քաղաքականությունը Աֆրիկայի ուղղությամբ այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են՝ «Prosper Africa»-ն(3) և «U.S. Strategy Toward Sub-Saharan Africa (2022)»-ն։ Նպատակն է՝ մի կողմից այդ նախաձեռնություններով խթանել ժողովրդավարական կառավարումը, զարգացնել տնտեսական հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ համագործակցել աֆրիկյան երկրների հետ վերականգնվող էներգիայի ասպարեզում, ինչի շրջանակներում նա, մասնավորապես՝ «ձգտելու է կայուն կերպով զարգացնել և ապահովել մաքուր էներգիայի տեխնոլոգիաներ մատակարարող կարևորագույն հանքանյութերը»(4)։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այն Աֆրիկային մոտենում է համապարփակ գործընկերության տեսանկյունից, որի վրա մեծապես ազդել են պատմական վաղեմի կապերը։ Չնայած տնտեսական հարաբերությունների և դրա հետագա զարգացմանն ուղղված համագործակցությանը, կան մտահոգություններ հատկապես՝ անվտանգության, և, մասնավորապես՝ անկանոն միգրացիայի հետ կապված։ ԵՄ ռազմավարությունը համատեղում է «փափուկ ուժի» գործիքները, ինչպիսիք են՝ առևտրային համաձայնագրերը, տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված աջակցությունը, օգնությունը տարածաշրջանային մակարդակով համարկման ուղղությամբ, որոնք նաև միգրացիոն հոսքերը կառավարելուն նպատակաուղղված ջանքեր են։
Աֆրիկայի երկրների հետ հավասարակշռված և ժամանակակից գործընկերություն ձևավորելու նպատակով ԵՄ-ն հանդես է գալիս երկու՝ «EU-Africa Strategy»(5) և «Global Gateway» (Աֆրիկա-Եվրոպա ներդրումային փաթեթի շրջանակներում)(6) առանցքային նախաձեռնություններով։ Դրանք միաժամանակ արձագանք են՝ ոչ արևմտյան տերությունների (ՌԴ, ՉԺՀ) ընդլայնվող ազդեցությանը։
Առաջաբանում մեր ներկայացրած համառոտ այս վերլուծական ակնարկը մակերեսորեն է անդրադառնում Աֆրիկա մայրցամաքում երկու խաղացողների՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նախաձեռնություններին։ Մինչդեռ իրականում ինչպե՞ս են նրանց ռազմավարական քաղաքականությունները Աֆրիկայում միմյանցից տարբերվում կամ, գուցե և, համընկնում, և արդյո՞ք որոշ ասպարեզներում նրանց միջև գոյություն ունի սուր մրցակցություն՝ առանձին ուսումնասիրման կարիք ունի։
Անկախ դրանից, ակնհայտ է մեկ իրողություն. միջազգային հարաբերությունների ապագայի ձևավորման գործում Աֆրիկան ոչ թե երկրորդական, այլ կենտրոնական դերակատար է։ Եվ այս դեպքում, երբ արևմտյան տերությունների համար այդ մայրցամաքը վերածվել է աշխարհաքաղաքական մրցասպարեզի, վերջին տասնամյակում ավելի փութաջանորեն են գործում այստեղ հայտնված «նոր խաղացողներն»՝ ի դեմս Թուրքիայի և Չինաստանի։ Երկուսն էլ ձգտում են ամրապնդել իրենց ազդեցությունը մայրցամաքում՝ հենվելով «փափուկ» և «կոշտ ուժի» վրա։ Հակառակ տնտեսական հզորության և համաշխարհային ազդեցության հարցերում նրանց տարբերություններին, Աֆրիկայում սեփական շահերը հետապնդում են՝ հաջողությամբ կիրառելով տնտեսական, ռազմական և մշակութային գործիքների համադրություն։ Հետևաբար, նրանց շահերը կարող են հատվել թե՛ առևտրում և ենթակառուցվածքներին վերաբերող նախագծերում, թե՛ ռազմական համագործակցությունում և մշակութային դիվանագիտության ոլորտում, և թե՛ ընդհանրապես քաղաքական ազդեցության համար պայքարում։
Աֆրիկայի աշխարհագրական դիրքի նշանակությունը Անկարայի համար
և ոլորտային համագործակցությունը
Համաձայն փորձագիտական գնահատականների՝ Անկարան վերջին տասնամյակներին Աֆրիկայում իր ազդեցության ընդլայնումը համարել է գլոբալ քաղաքական և տնտեսական գործունեության կարևոր մաս։ Ավելի լայն իմաստով՝ որպես Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում գտնվող երկիր՝ Թուրքիան Աֆրիկան համարում է և՛ դարպաս, և՛ ցատկահարթակ՝ իր ազդեցությունն ընդլայնելու համար։ Անկարան ձգտում է տարածել իր ազդեցությունն՝ ամրապնդվելով այնտեղ տնտեսական և ռազմական ներկայությամբ, և, վերջապես, հաստատվել իբրև համաշխարհային խաղացող՝ իր անմիջական հարևանությունից դուրս գտնվող տարածաշրջանում։
Նախ Աֆրիկայի դիրքը, հատկապես՝ նրա ծովային ուղիները, Անկարայի համար զգալի ռազմավարական արժեք ունեն։ Փորձելով ավելի մեծ դեր խաղալ համաշխարհային նավագնացության ուղիների վերահսկողության և անվտանգության ապահովման գործում, Թուրքիան սկսել է ավելի սերտ համագործակցել Սոմալիի և Ջիբութիի կառավարությունների հետ։ Որոշ տեսակետների համաձայն՝ Թուրքիայի աճող ներկայությունը Աֆրիկայի եղջյուրում միջնաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել Սոմալիում կամ Ջիբութիում ռազմածովային բազայի ստեղծմանը(7)։
Աֆրիկյան նավահանգիստների նկատմամբ վերահսկողությունը կամ դրանց հասանելիությունը գլոբալ առումով մեծացնելու է Թուրքիայի լոգիստիկ հնարավորություններն ու հասանելիությունը ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, այլև դրանից այն կողմ։ Սա ընդհանուր առմամբ, կարծում ենք, բխում է Անկարայի կողմից մշակված «Կապույտ հայրենիք» դոկտրինից՝ որը շեշտը դնում է ծովային ուժի վրա։
Ռազմական և ռազմատեխնիկական առումով Անկարայի մուտքը Աֆրիկայի պաշտպանական շուկաներ պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նկատառումներով։ Որպես պաշտպանական արտադրանք արտահանող՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ներքին պաշտպանական արդյունաբերությունը՝ մուտք գործելով նոր շուկաներ՝ արտահանելու տեղական արտադրության այնպիսի համակարգեր, ինչպիսիք են՝ «Bayraktar TB2» ԱԹՍ-ն, «Otokar» զրահապատ մեքենաները և «STM» ռազմածովային հարթակները, «T-129 ATAK» հարձակողական ուղղաթիռները, «HÜRKUŞ» ուսումնական ինքնաթիռները և թեթև զենքերը։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ 2025 թ. դրությամբ Անկարան զենք և ռազմական տեխնիկա է վաճառել առնվազն 24(8) (Եթովպիա, Լիբիա, Բուրկինա Ֆասո, Ալժիր, Չադ, Մարոկկո, Գանա, Քենիա, Մալի, Մավրիտանիա, Նիգեր, Նիգերիա, Սենեգալ, Սոմալի, Ռուանդա, Ուգանդա և այլն), մեկ այլ տեղեկությամբ՝ մոտ 48 աֆրիկյան երկրների(9)։
Սպառազինության առևտրից զատ Անկարան աֆրիկյան մի շարք պետությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում իրականացնում է ուսումնական առաքելություններ՝ ռազմական համատեղ վարժանքների տեսքով։ Այս առումով նկատենք, որ գնալով ավելանում է աֆրիկյան այն երկրների թիվը, որոնք նախընտրում են համագործակցության տվյալ ձևաչափը, որը բավարար հիմքեր է ապահովում երկարաժամկետ ռազմական կապերի զարգացման համար: Այս համատեքստում կարելի է առանձնացնել հատկապես Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում թուրքական ռազմական բազայի ստեղծումը, որը Թուրքիայի զինված ուժերի արտասահմանյան ամենամեծ ուսումնական կենտրոնն է։ 2017 թ. Անկարան Մոգադիշոյում 50 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով հիմնեց «Թուրք-սոմալիական ճամբար» (TURKSOM) անվամբ ռազմական ուսումնական կենտրոն։ Մինչ օրս բազան ավարտել է ավելի քան 15.000 սոմալիացի զինվոր։ Բացի այդ, Անկարան մարզում է Սոմալիի բանակի հատուկ նշանակության ուժերը Թուրքիայի Էղիրդիրի լեռնային հրամանատարական դպրոցում։
Սոմալիից բացի, Անկարան անվտանգության համաձայնագրեր է ստորագրել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Քենիան, Եթովպիան, Ուգանդան, Տանզանիան, և մարզում է նրանց անվտանգության ուժերին, որոնք պայքարում են ծայրահեղական խմբավորումների և ծովահենների գործունեության դեմ։ 2025 թ. փետրվարին Թուրքիան նոր համաձայնագիր ստորագրեց Չադի կառավարության հետ՝ իրավունք ստանալով օգտագործելու այն բազան, որտեղից ֆրանսիական զորքերը դուրս բերվեցին ընթացիկ տարվա հունվարին։ Սուդանը նաև Թուրքիային 99 տարվա վարձակալության իրավունք է տրամադրել Կարմիր ծովում գտնվող Սուակին կղզում ռազմական բազա կառուցելու համար:
Մեկ այլ կարևոր փաստ, որ արձանագրվեց այս տարեսկզբին՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նշանակալի ներկայությունն է ցամաքով շրջապատված Նիգերում, որին պատկանող Ագադես քաղաքում հիմնվեց թուրքական հետախուզական կենտրոն։ Ի դեպ, այս առնչությամբ MIT-ը հրապարակել է մի զեկույց, որում Նիգերը հիշատակվում է՝ որպես «Թուրքիայի համար «ռազմավարական ներդրում», որի նպատակն է վերակենդանացնել այն, ինչը թուրքական հետախուզությունը անվանում է «Օսմանյան Թուրքիայի» ժառանգությունը Հյուսիսային Աֆրիկայում»(10)։
Պատահական չէ, որ MIT-ն իր հետախուզական որջը հիմնել է հենց այստեղ, քանի որ Ագադեսը ուրանի զգալի պաշարներով հարուստ վայր է և չի բացառվում, որ Անկարան հեռանկարում այն կապելու է իր միջուկային ծրագրերի հետ։ Ինչ վերաբերում է Նիգերի կառավարությանը, ապա այն MIT-ի օժանդակությամբ սոսկ փորձում է պաշտպանել այդ վայրերը ապստամբ խմբավորումների հարձակումներից, որոնց հնարավոր հաջող գործողությունների արդյունքում այդ պաշարները կարող են անհասանելի լինել։
Չնայած Թուրքիայի և աֆրիկյան պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը դեռևս գտնվում է ձևավորման փուլում, այնուամենայնիվ, հարաճուն և փոխշահավետ ճանապարհով ընթացող հարաբերությունները զուրկ չեն խնդիրներից։ Թուրքիայի սահմանափակ լոգիստիկ ենթակառուցվածքը Աֆրիկայում, համեմատած Ֆրանսիայի, Չինաստանի կամ ԱՄՆ-ի պես ավելի խոշոր խաղացողների հետ, սահմանափակում է նրա կայուն գործողությունների (այդ թվում՝ սպառազինությունների արտահանման մասով) կամ արագ տեղակայման կարողությունները։ Բացի այդ, Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը կարող է իր ռազմավարական մրցակիցների (Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ՉԺՀ) կողմից արժանանալ ակտիվ հակազդեցության, այդ թվում նաև ներքաշելով նրան տեղական հակամարտությունների մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում կամ Աֆրիկյան եղջյուրում։
Երկրորդ կարևոր շարժառիթն, ըստ էության, մայրցամաքի ռազմավարական նշանակության հանքանյութերի մեծ պաշարներն են։ Հանքանյութերը, որոնք օգտագործվում են բազմաթիվ ոլորտներում՝ սկսած էլեկտրական տրանսպորտային միջոցներից մինչև վերականգնվող էներգետիկա և կիսահաղորդիչներից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ, մայրցամաքի դերը համաշխարհային տնտեսությունում դարձնում են էլ ավելի կարևոր։ Հաշվի առնելով այս գործոնը՝ Թուրքիայի ուշադրության կիզակետում են թե՛ ածխաջրածիններով, և թե՛ հազվագյուտ մետաղներով հարուստ երկրները։ Անկարան փորձում է մուտք գործել հատկապես այն շուկաները, որոնք իր կողմից չեն օգտագործվել։ Կարճ ասած, Աֆրիկան՝ իր բնական գազի, նավթի և վերականգնվող էներգիայի հարուստ պաշարներով, Թուրքիային ընձեռնում է ռեսուրսների հասանելիություն՝ ինչի արդյունքում, նախկին տարիների համեմատ, կրկնապատկվել է թուրքական էներգետիկ ընկերությունների ազդեցությունը մայրցամաքում։
Թուրքիան զարգացնում է իր էներգետիկ կապերը հատկապես Լիբիայում, Սոմալիում և Սենեգալում, որոնց հետ ունի երկկողմ պայմանագրեր։ Թուրքական պետական էներգետիկ ընկերություններից՝ TPAO-ն (Թուրքիայի նավթային կորպորացիա) հետաքրքրություն է ցուցաբերել նավթի և գազի հետախուզման և արդյունահանման հնարավորությունների նկատմամբ և արդեն սկսել է այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ իրականացնել(11)։ Իսկ, օրինակ, Նիգերիայի հետ կնքված երեք առանձին համաձայնագրերը ներառում են վերականգնվող էներգիայի, ածխաջրածինների և հանքարդյունաբերական համագործակցության ոլորտները։ Գրեթե նույն պատկերն է Անգոլայում, որի հետ Անկարան 2021 թ. ստորագրեց ածխաջրածինների և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիր։
2024 թ. հուլիսին Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Նիգերում ստորագրեց նավթի և գազի հետախուզման ընդլայնման վերաբերյալ համաձայնագիր, որին հաջորդեց Նիգերի հետ հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը խորացնելու հոկտեմբերին ստորագրված արձանագրությունը, հնարավոր է՝ ներառելով նաև ուրանի արդյունահանումը(12): Որոշ գնահատակններով՝ այս զարգացումը կարող է մարտահրավեր նետել Չինաստանի գերիշխանությանը երկրում, որտեղ չինական CNPC և CNNC ընկերությունները միասին ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար են ներդրել նավթի և ուրանի արդյունահանման նախագծերում(13):
Աֆրիկայում Անկարան էներգետիկ քաղաքականության շրջանակներում իրագործում է աշխատանքներ նաև վերականգնվող էներգիայի (գլխավորապես՝ արևային և հիդրոէլեկտրակայանների) նախագծերում, էլեկտրաֆիկացման և էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ այնպիսի երկրներում, որտեղ էներգիայի հասանելիությունը շարունակում է մնալ կրիտիկական։ Դրանք են՝ Սենեգալը, Սուդանը, Գանան, Ռուանդան, Մալավին և այլն։ Այս նախաձեռնությունները հաճախ կատարվում են ԹՀ բանկերի ֆինանսավորմամբ կամ թուրքական կապալառուական աշխատանքներ իրագործող ինժեներական ընկերությունների տեխնիկական աջակցությամբ։
Ինչպես վերը նշեցինք, բացի նավթագազային սեկտորից, Անկարան հետաքրքրություն է ցուցաբերում ոսկու, պղնձի, քրոմի, կոբալտի, բոքսիտի, լիթիումի և այլ հազվագյուտ հանքանյութերի նկատմամբ։ Հարկ է ընդգծել, որ հանքարդյունաբերության ոլորտում Աֆրիկայում գոյություն ունի շատ ուժեղ մրցակցություն։ Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Պարսից ծոցի մի քանի երկրներ, գրեթե մենաշնորհային դիրքեր են զբաղեցնում Աֆրիկա մայրցամաքի հանքարդյունաբերության ոլորտում։
Ինչևէ, հիմնվելով բացառապես բաց աղբյուրների վրա, արձանագրենք, որ այս պահի դրությամբ թուրքական «Lydia Madencilik»-ի և «Miller Holding»-ի նման ընկերությունները ոսկի ու պղինձ են արդյունահանում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, մինչդեռ «MAPA Group»-ի մաս կազմող «Avesoro»-ն՝ 2017 թվականից ի վեր վերահսկում է Բուրկինա Ֆասոյի, իսկ «LND Hacioglugoldmining»-ը 2023 թվականից՝ Գանայի ոսկու հանքերը(14)։ Ոսկու արդյունահանման նպատակով 2025 թ. հունվարից Անկարան պաշտոնական մակարդակով սկսել է համագործակցել Ադրբեջանի «Ազեր Գոլդ» ընկերության հետ։ Այժմ կողմերը քննարկում են Աֆրիկայում թուրքական պետական ու մասնավոր հանքարդյունաբերական ընկերությունների և «Ազեր Գոլդ»-ի միջև համագործակցության հնարավորությունները(15)։
Չնայած Անկարան հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում տարբեր հազվագյուտ հանքանյութերի նկատմամբ, տվյալ փուլում, ինչպես տեսնում ենք, գրեթե սահմանափակվել է ոսկու արդյունահանմամբ։ Կարելի է ենթադրել, որ տնտեսական ճգնաժամով պայմանավորված ֆինանսական սուղ հնարավորությունները, ինչպես նաև համաշխարհային մակարդակով թուրքական հանքարդյունաբերական խոշոր ընկերությունների բացակայությունը և փորձի պակասը խոչընդոտում են նրան մուտք գործել հանքարդյունաբերական այլ ոլորտներ։ Ուստի և, ի համեմատ համաշխարհային հսկաների՝ նրա ազդեցությունն այս մասով Աֆրիկայում մնում է չնչին։ Կհաջողվի՞, արդյոք, Անկարային մուտք գործել այլ բնական ռեսուրսների արդյունահանման շուկա, կախված է ոչ միայն իրենից։ Ի վերջո, որոշ աֆրիկյան երկրներում հանքարդյունաբերության հետ կապված իրավական անորոշությունները և ենթակառուցվածքների բացուրդը, ինչու չէ՝ նաև քաղաքական անկայունությունը (ռազմական հեղաշրջումները, քաղաքացիական պատերազմները, իշխանափոխությունները և այլն) ռիսկեր են ստեղծում երկարաժամկետ ներդրումների համար։ Վերջին տարիներին նման խնդիրների առջև կանգնեց Ֆրանսիան, որը զրկվեց հանքարդյունաբերական լիցենզիաներից։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Անկարան չի փորձի, թեկուզ դանդաղ քայլերով, դիրքավորել մայրցամաքում որպես հանքարդյունաբերության ոլորտի դերակատար՝ մրցակցության մեջ մտնելով ավելի խոշոր տերությունների հետ։
Թուրքիան Աֆրիկայում ներգրաված է նաև շինարարության և կրիտիկական համարվող ենթակառուցվածքների կառուցման գործում, ինչպիսիք են օդանավակայանները, ճանապարհները, հիվանդանոցները, ջրատարների հորատումները և հանրային նշանակության տարբեր օբյեկտները։ Միայն 2023 թ. թուրք կապալառուները Աֆրիկայում իրականացրել են 85.5 մլրդ ԱՄՆ դոլարի ենթակառուցվածքային նախագծեր, որոնք ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան և այլն: Նշանակալի նախագծերի թվում են՝ թուրքական ֆինանսավորմամբ Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի վերակառուցումը, էլեկտրակայանների կառուցումը, Աֆրիկայի խոշոր քաղաքները միացնող երկաթուղիները, մայրուղիներն ու կամուրջները, տարբեր նշանակության արտադրական հզորությունները, հիվանդանոցների և առողջապահական հաստատությունների ընդլայնումը Արևելյան և Արևմտյան Աֆրիկայում(16)։ Ուշագրավ է, որ զգալիորեն իր ներկայությունն է մեծացրել նաև Turkish Airlines-ը՝ այժմ թռիչքներ իրականացնելով դեպի Աֆրիկայի 62 ուղղություններ, ինչը նրան դարձնում է մայրցամաքի ամենակապակցված ավիաընկերություններից մեկը։
Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին, ապա 2003 թ. Թուրքիայի կողմից մեկնարկած «Աֆրիկյան երկրների հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման ռազմավարությունը» իրականացվում է բոլոր առումներով։ Եթե Թուրքիայի արտահանումները Աֆրիկայի երկրներ 2003 թ. կազմում էր ընդամենը 5.4 մլրդ ԱՄՆ դոլար, ապա 2024 թ. դրությամբ այն հասել է 21.2 մլրդ-ի։ Այլ պետությունների հետ համեմատության մեջ Թուրքիան արտահանումներով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ զիջելով Չինաստանին (168.1 մլրդ), Հնդկաստանին (37.9 մլրդ), ԱՄՆ-ին (34.2 մլրդ), Ֆրանսիային (30.5 մլրդ), Գերմանիային (26 մլրդ), Իտալիային (22 մլրդ) և Իսպանիային (21.5 մլրդ)(17)։
Ինչ վերաբերում է արտահանման և ներմուծման հարաբերակցությանը, ապա առևտրաշրջանառության մեջ ինչպես ողջ մայրցամաքի առումով, այնպես էլ առանձին երկրների դեպքում Թուրքիայից արտահանումը մշտապես գերակշռել է ներմուծմանը։ Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերներն Աֆրիկայում երկար տարիներ ի վեր մնում են Եգիպտոսը, Մարոկկոն, Լիբիան, Ալժիրը, Թունիսը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ուր Թուրքիան արտահանում է միլիարդավոր դոլարների ապրանքատեսականի։
Առևտրից և ռազմատեխնիկական համագործակցությունից զատ, Անկարան Աֆրիկայում ամրապնդում է իր «փափուկ ուժը» նաև կրթության, լրատվամիջոցների և կրոնական հաստատությունների միջոցով: Նախքան այդ ամենին անդրադառնալը նշենք, որ Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) ղեկավարության ներքո Անկարան զգալիորեն ավելացրել է դիվանագիտական իր ներկայությունը մայրցամաքում: Թուրքական դեսպանատների թիվն այստեղ 2002 թ. ընդամենը 12-ն էր, իսկ այսօր այն հասնում է 43-ի: Դիվանագիտական հաստատությունների ընդլայնմանը զուգահեռ տեղի են ունեցել բարձր մակարդակի այցելություններ, կազմակերպվել են գագաթնաժողովներ և հիմնադրվել են Թուրքիա–Աֆրիկա գործընկերությանը միտված տարբեր հաստատություններ, որոնց միջոցով Անկարան ինստիտուցիոնալացրել է իր քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները ինչպես Աֆրիկյան միության, այնպես էլ Միության անդամ առանձին պետությունների հետ:
Թուրքիայի «փափուկ ուժի» զինանոցի ամենակարևոր գործիքներից մեկը կրոնն է։ Թուրքիայի կրոնական քաղաքականությունը Աֆրիկայում մեծապես իրագործվում է պետական կարգավիճակ ունեցող «Թուրքիայի Կրոնական հարցերով վարչության» (Դիյանեթ) կողմից գրեթե ամբողջ մայրցամաքում։ Դիյանեթը զբաղված է մզկիթների վերակառուցմամբ, իսլամական կրթության հետ կապված ծրագրերի իրագործմամբ, իմամների վերապատրաստմամբ և կրոնական բնույթի տպագիր նյութերի տարածմամբ։ Այս մասով, ինչպես քննադատներն են պնդում, Անկարան համերաշխության քողի տակ արտահանում է քաղաքական իսլամ և փորձում վերակենդանացնել իր կայսերական նկրտումները(18)։ Այդ պատճառով աֆրիկյան որոշ աշխարհիկ էլիտաներ շարունակում են զգուշանալ Անկարայի կրոնական ազդեցությունից։ Սա հասկանալով՝ Անկարան կրոնական դիվանագիտությունը բանեցնում է հատկապես Աֆրիկայի մահմեդական այն համայնքների շրջանում, որտեղ կառավարությունները թույլ են կամ, որոշ դեպքերում, ունեն ուղիղ կախվածություն Անկարայից։ Չմոռանանք նաև, որ Օսմանյան կայսրության ներկայությունը Աֆրիկայում սահմանափակվում էր Հյուսիսային Աֆրիկայով և Կարմիր ծովի տարածաշրջանի որոշ մասերով (օրինակ՝ Սուդան, Լիբիա, Էրիթրեա և այլն), ուստի այս տարածքները ևս գտնվում են Անկարայի տեսադաշտում։ Այս երկրներում օսմանյան դարաշրջանի մզկիթների վերականգնումը, իսլամական ընդհանուր պատմության վրա շեշտադրումը և հումանիտար օգնության ծրագրերն օսմանյան գործիչների անուններով անվանակոչելը գալիս է հաստատելու փորձագետների այն մտավախությունները, որ Անկարան միտումնավոր է օգտագործում կայսերական դարաշրջանի հետ կապված պատմությունը՝ որպեսզի «օրինականացնի» իր ներգրավվածությունը այդ երկրներում։
Աֆրիկայում Թուրքիայի կրոնական քաղաքականության մեկ այլ կարևոր տարր կարելի է համարել «Գյուլենի շարժումը», որը Անկարայի կողմից որակվել է որպես ահաբեկչական։ Մինչև բռնաճնշումները շարժումը տասնյակ դպրոցներ, մզկիթներ և բարեգործական հաստատություններ էր կառավարում Աֆրիկայում։ Թուրքիայում 2016 թ. անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո Ռ. Էրդողանը իսկական արշավ ձեռնարկեց այդ շարժման դեմ։ Այդ ժամանակվանից ի վեր Անկարան ճնշում է գործադրել աֆրիկյան կառավարությունների վրա՝ փակել տալով Գյուլենի հետ կապված գրեթե բոլոր կազմակերպությունները։
Արդյունքում, Աֆրիկայում դրանց փոխարինելու եկան պետական աջակցություն ունեցող այլ հաստատություններ, ինչպիսիք են՝ «Մաարիֆ» հիմնադրամի դպրոցները (Աֆրիկայի 25 երկրներում ունի մոտ 180 կրթական հաստատություն), «Ազիզ Մահմուդ Հյուդայիի» (Azîz Mahmud Hüdayi Vakfı) անվան հիմնադրամի մոտ երկու տասնյակ գրասենյակները և Դիյանեթի կողմից աջակցվող կրոնական կենտրոնները։ Ակնհայտ է, որ այդ հաստատությունների, նաև աֆրիկյան ուսանողներին տրամադրվող թուրքական կրթաթոշակների (Türkiye Bursları) և կրթական այլ նախաձեռնությունների(19) միջոցով Անկարան նպատակադրել է մայրցամաքում ձևավորել թուրքամետ վերնախավեր և մտավորականների ցանցեր։
Ի հավելումն վերոգրյալ կառույցների՝ Անկարան իրականացնում է նաև հումանիտար, կրթական և մշակութային քաղաքականություն։ Այդ գործերը Աֆրիկայում ստանձնել են «Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալություն»-ը (TIKA) և ««Յունուս Էմրեի»-ի անվան հիմնադրամների»՝ 10-ից ավելի աֆրիկյան գրասենյակները։ Վերջինս զբաղված է թուրքերեն լեզվի և մշակույթի տարածմամբ, իսկ TIKA-ն իրականացրել է ավելի քան 1500 նախագիծ աֆրիկյան 40-ից ավելի երկրներում՝ առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների կարողությունների զարգացման ոլորտներում։ Հստակ է, որ երկու հաստատություններն էլ Թուրքիայի «փափուկ ուժի» ամենաառանցքային դերակատարներն են, որոնց միջոցով Անկարան փորձում է մրցակցել Աֆրիկայում նմանատիպ գործունեություն ծավալող արևմտյան և չինական հաստատությունների հետ։
Որպես «փափուկ ուժի» ռազմավարության մաս՝ Անկարան գործուն տեղեկատվական քաղաքականություն է վարում՝ կիրառելով տեղեկատվական-քարոզչական տարատեսակ գործիքներ՝ սկսած ավանդական մեդիայից մինչև թվային հարթակներ։ Այս հարցում մեծ դեր են խաղում հատկապես պետական լրատվամիջոցները, սոցիալական մեդիան և սոցիալական բազմապիսի այլ հարթակները։ Մասնավորապես, «Թուրքիայի պետական ռադիոհեռուստատեսության ընկերություն»-ը (TRT) հաղորդումներ է հեռարձակում ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, սուահիլի և հաուսա լեզուներով աֆրիկայի 14 պետություններում: Զգալիորեն ընդլայնել է իր գործունեությունը պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Մեր դիտարկումներից ելնելով փաստենք՝ հիշյալ լրատվամիջոցները Աֆրիկայի հետ կապված օգտագործում են այնպիսի խոսույթներ, ինչպիսիք են՝ «գաղութատիրության դեմ պայքարը», «Թուրքիայի՝ որպես ոչ շահագործող գործընկեր լինելը», «հավասար գործընկերությունը», «իսլամական եղբայրությունը» և այլն։ Այս խոսույթներով, իրականում, մի կողմից փորձում է Աֆրիկա մայրցամաքի պետություններում ձևավորել «Թուրքիայի դրական իմիջի», «արդար և իրավահավասար գործընկերոջ» կերպար, մյուս կողմից՝ ներկայանալ որպես «ոչ կայսերական», «ոչ շահագործող» դերակատար։ Որպեսզի դրանք ավելի փաստարկված հնչեն, Անկարան զուգահեռաբար շեշտում է Աֆրիկայում եվրոպական գաղութարարության հետ կապված պատմական անցքերը և, նույնիսկ, չինական տնտեսական գերիշխանությունը՝ միտումնավոր անտեսելով Օսմանյան կայսրության դերը աֆրիկյան ստրկավաճառության գործում։
Չին-աֆրիկյան հարաբերությունների զարգացումը
20-րդ դարի ընթացքում, հանգամանքներից կախված՝ Աֆրիկյան մայրցամաքը միշտ եղել է չինական դիվանագիտության օրակարգում։ Սառը պատերազմի ավարտից հետո Չինաստանը վերսկսեց իր հետաքրքրությունը Աֆրիկայի նկատմամբ և ամրապնդեց հարաբերություններն, առաջին հերթին, տնտեսական տեսանկյունից։ 1996 թ. մայիսին մայրցամաքով իր շրջագայության ընթացքում Չինաստանի այն ժամանակվա ղեկավար Ցզյան Ցզեմինը ներկայացրեց «Հինգ կետից բաղկացած առաջարկը», որը սահմանում էր Աֆրիկայի հետ նոր հարաբերությունների պայմանները՝ «հուսալի բարեկամություն, ինքնիշխանության հավասարություն, չմիջամտություն, փոխադարձ օգուտի համար զարգացում և միջազգային համագործակցություն»(20)։
Սակայն, հենց 21-րդ դարում, չին-աֆրիկյան համագործակցությունը ձեռք բերեց նոր որակներ։ Դրա ամենաակնառու վկայություններից մեկն այն է, որ Չինաստանն այդ մայրցամաքում այժմ ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչությունն ունի՝ առաջ անցնելով աշխարհի բոլոր պետություններից։ Մյուս կողմից՝ իր հսկայական բնական պաշարներով և շուկաներով Աֆրիկան գրավիչ է Չինաստանի համար, ու թեև այսօր Պեկինը տնտեսական բոլոր ցուցանիշներով գերիշխանություն ունի մայրցամաքում, իսկ աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունները բավականին արագ զարգանում են նաև քաղաքական, ռազմական, մշակութային ասպարեզներում։ Այս զարգացումների հարցի շուրջ տարբեր մակարդակի քննարկումներում այն տեսակետն է հնչում, որ ԱՄՆ-ը կորցրել է իր առաջատար դիրքը համաշխարհային համակարգում, որտեղ նրա միաբևեռ համակարգը վերացել է, իսկ Չինաստանը մեծացրել է իր հզորությունը(21)։ Սակայն ԱՄՆ-ի հզորության կորուստը և Չինաստանի ամրապնդումը հարաբերական գնահատական է և չի նշանակում, որ ԱՄՆ-ը հզորության տարրերի առումով շատ է հետ մնացել Չինաստանից։ Այնուամենայնիվ, Չինաստանը Աֆրիկայում կարողացել է հաջողությամբ մրցակցել եվրոպական, ամերիկյան և ռուսաստանյան գործընկերների հետ՝ դանդաղորեն ամրապնդելով իր տնտեսական, քաղաքական և ռազմական ուժը մայրցամաքում:
Քաղաքական և դիվանագիտական լծակներ,
ռազմական և անվտանգային շահեր
Ասիայից և Եվրոպայից հետո, Աֆրիկան ՉԺՀ-ի համար միջկուսակցական քաղաքական աշխատանքի առումով երրորդ ամենակարևոր տարածաշրջանն է՝ բարձր մակարդակի փոխանակումների, ուսումնական շրջանակներում այցելությունների, որոշում կայացնողների, ազդեցիկ անձանց հետ քաղաքական և անձնական ցանցեր զարգացնելու համար։ Մասնավորապես, Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային վարչությունը (CPC-ID) կապեր է պահպանում 130 աֆրիկյան քաղաքական և ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնց վերապատրաստումը հերթով իրականացվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության տարբեր քաղաքական դպրոցների կողմից(22)։
2025 թ. Չինաստանն ընդլայնել է կոմունիստական կուսակցության կողմից ֆինանսավորվող աֆրիկյան կուսակցական և կառավարական դպրոցների ուսումնական ծրագրերը: Աֆրիկայում նման գործունեություն են ծավալում Տանզանիայի Մվալիմու Ջուլիուս Նյերերեի առաջնորդության, Զիմբաբվեի Հերբերտ Չիտեպոյի գաղափարախոսության և Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կուսակցական դպրոցները, Չինաստան–Աֆրիկա ինստիտուտը (CAI), Չինաստանի գիտությունների ակադեմիան (CAS) և Չինաստանի կոմունիստական կուսակցության նահանգային դպրոցները(23)։
2000–2022 թթ. Չինաստանում վերապատրաստվել են Աֆրիկայից եկած ավելի քան 900 կադրեր: Նույն ժամանակահատվածում Չինաստանը փոխանակումներ, կուսակցական վերապատրաստումներ է իրականացրել աշխարհամասի գրեթե բոլոր իշխող կուսակցությունների հետ, բացառությամբ Էսվատինիի թագավորության (նախկին պաշտոնական անվանումը՝ Սվազիլենդ), որը ճանաչում է Թայվանի անկախությունը։ Միայն Եթովպիայի, Քենիայի և Հարավային Աֆրիկայի կառավարման ակադեմիաների միջոցով «Չինաստան–Աֆրիկա ինստիտուտ»-ը վերապատրաստել է 348 կուսակցական և պետական պաշտոնյաների, իսկ օրինակ «Չինաստանի կառավարության ազգային ակադեմիա»-ն 2015 թ. ի վեր վերապատրաստել է Ալժիրի իշխող կուսակցության և կառավարության 400 պաշտոնյաների և նմանատիպ ծրագրեր է մշակել Եգիպտոսի, Թունիսի և Հարավային Աֆրիկայի համար(24)։ Չինաստան-Աֆրիկա համագործակցության ֆորումի (FOCAC) 2025–2027 թթ. ծրագիրը նպատակ ունի վերապատրաստել 1000 աֆրիկյան կուսակցական պաշտոնյաների և կազմակերպել պարբերական փոխանակումներ խորհրդարանների և տեղական ինքնակառավարման մարմինների համար(25)։ Մայրցամաքի ժողովրդավարամետ շարժումները այս ամենը համարում են Աֆրիկայի ժողովրդավարացման համար վտանգավոր ու խիստ քննադատաբար են մոտենում Չինաստանի կուսակցաշինության լայնածավալ ծրագրերին(26)։
Ինչևէ, այս քաղաքականությունը հետապնդում է մի քանի նպատակներ։ Նախ նման հարաբերություններով Պեկինը Աֆրիկային ներկայանում է որպես մի գործընկեր, որն իր հարաբերությունները կառուցում է «փոխադարձ հարգանքի» և նրանց ներքաղաքական կյանքին «չմիջամտելու» տեսանկյունից (համենայնդեպս այդպիսի հռետորաբանություն է կիրառում Պեկինը), միևնույն ժամանակ իր գործելաոճով փորձում է հակադրվել Աֆրիկայում կուսակցաշինության արևմտյան՝ հատկապես ամերիկյան ձևաչափին։ Երկրորդ՝ 54 երկրների մասնակցությամբ Աֆրիկան ՄԱԿ-ում կազմում է ամենամեծ քվեարկող բլոկը, որն աննկատ մնալ չի կարող Պեկինի կողմից, հետևաբար այն էական դիվանագիտական լծակ է տալիս վերջինիս՝ իր դիրքորոշումներն առաջ մղելու այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ Թայվանի, Սինցզյանի, Տիբեթի, Հոնկոնգի և Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Ուստի չինական շահերին ուղղված բանաձևերի քննարկման ժամանակ՝ ՄԱԿ-ի քվեարկություններում ու միջազգային այլ հարթակներում կարող է ստանալ աֆրիկյան երկրների աջակցությունը կամ չեզոքությունը։ Այնպես որ, Աֆրիկա աշխարհամասի պետությունների իշխող և ընդդիմադիր կուսակցությունների հետ նման ձևաչափով հարաբերությունների հաստատումը Պեկինի կողմից դիվանագիտական կապիտալի հաշվարկված կուտակում է, որը բխում է Աֆրիկայի նկատմամբ նրա ունեցած համապարփակ ռազմավարությունից։
Վերջին երկու տասնամյակում սպառազինությունների արտահանումը, խաղաղապահ առաքելությունները, աֆրիկացի զինվորականների ռազմական պատրաստությունն ու ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնոլոգիաների փոխանցումը և այլն՝ Աֆրիկայի նկատմամբ Չինաստանի քաղաքականության անբաժանելի մասն են կազմում։ Քանի որ ռազմական, անվտանգային հարցերը բավականին ընդգրկուն են, կփորձենք այն ներկայացնել ավելի հակիրճ՝ վերլուծելով նաև դրանց ռազմավարական կարևորությունը։
2017 թ. Չինաստանն արտասահմանյան իր առաջին «ռազմական բազան»(27) հիմնեց Ադենի ծոցի արևմտյան ափին գտնվող Ջիբութիում՝ 2000 զինվորներից բաղկացած կայազորով։ Իր կարևոր ռազմավարական դիրքի շնորհիվ, այն վերահսկում է Կարմիր ծովից դեպի Ադենի ծոց տանող անցումը։ Այստեղից կարելի է Կարմիր ծովով և Սուեզի ջրանցքով անմիջապես հասնել Միջերկրական ծով և Եվրոպական մայրցամաք, իսկ արևելքում այն ուղիղ տանում է դեպի Արաբական ծով և Հնդկական օվկիանոս։ Այս երթուղին աշխարհի ամենակարևոր ծովային առևտրային ուղիներից է և պատահական չէ, որ այստեղ իրենց ռազմական բազաներն են հիմնել ԱՄՆ-ն, Իտալիան, Ֆրանսիան, Ճապոնիան և նման նկրտումներ ունի նաև Թուրքիան։
2017 թ. ի վեր ՉԺՀ-ն այս բազան ընդլայնել է մինչև խոշոր լոգիստիկ բազայի՝ հատուկ ռազմածովային նավամատույցով։ Այն կարող է տեղավորել Չինաստանի ամենամեծ ծովային նավերը և տեղակայել ծովային հետևակի կորպուսի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանում, որը կարող է աջակցել մարտական առաքելություններին։ Դրանից ելնելով՝ կանխատեսվում է, որ Չինաստանն ապագայում փորձելու է ավելի շատ ռազմական բազաներ և ենթակառուցվածքներ կառուցել մայրցամաքում՝ Գվինեական ծոցում՝ Աֆրիկայի արևմտյան ափին(28), Տանզանիայում(29), Քենիայում, Անգոլայում և Հասարակածային Գվինեայում(30)։
Չինաստանը պարբերաբար ռազմածովային ուժերի զինվորականներ է ուղարկում Ադենի ծոց և Սոմալիի ջրեր, որն ուղղված է իր տնտեսական շահերի պաշտպանությանն ու համաշխարհային ազդեցության ուժեղացմանը։ Մասնավորապես, 2025 թ. սկզբին 052D տիպի կառավարվող հրթիռային «Բաոտու» ականակիրն առաջին անգամ տեղակայվել է Աֆրիկայում, նաև «Ջիանկայ» դասի 054A տիպի կառավարվող հրթիռային ֆրեգատ «Հոնհե»-ն է իր առաջին տեղակայումը կատարել Աֆրիկայում(31):
Ռազմական փոխանակումները ներառում են բարձր մակարդակի ռազմական հանդիպումներ, համատեղ հետազոտություններ, այցելություններ և հարավաֆրիկացի սպաների վերապատրաստում չինական ռազմական ակադեմիաներում(32): Չինաստան–Աֆրիկա համագործակցության ֆորումում ներկայացված տեսլականի համաձայն՝ «Պեկինի գործողությունները 2025–2027 թթ. ծրագրի» շրջանակներում «Չինաստանը Աֆրիկային կտրամադրի 1 մլրդ յուանի ռազմական դրամաշնորհ՝ աֆրիկյան երկրների զինված ուժերը հզորացնելու, մոտ 6000 զինծառայող պատրաստելու և 500 երիտասարդ աֆրիկացի զինվորականների Չինաստան հրավիրելու, համատեղ վարժանքներ, մարզումներ և պարեկություններ անցկացնելու համար։ Չինաստանը կիրականացնի այս նախաձեռնությունը՝ օգնելով Աֆրիկային ականազերծման գործում և խորացնելով Չինաստան-Աֆրիկա կապը և համագործակցությունը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության անվտանգության ապահովման նպատակով։ Չինաստանը կպատրաստի նաև 1000 ոստիկան՝ համատեղ ապահովելով համագործակցության նախագծերի և անձնակազմի անվտանգությունը»(33)։
Ինչ վերաբերում է զենքի վաճառքին, 2000-2022 թթ. ընկած ժամանակահատվածում Չինաստանի կողմից Աֆրիկա զենքի արտահանումը ամենափոքրն է եղել երեք խոշոր մատակարարներից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո։ Նույն ժամանակահատվածում՝ Պեկինի սպառազինության արտահանման գլխավոր գործընկերն են եղել Զիմբաբվեն, Ալժիրը, Նամիբիան, Մավրիտանիան, Հասարակածային Գվինեան, Գաբոնը, Տանզանիան և այլն(34)։ Ավելի լայն առումով, գրեթե բոլոր աֆրիկյան պետությունները գնում են չինական զենք՝ էլեկտրոնային պատերազմի համակարգեր, հրթիռներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, կորվետներ և այլ սպառազինության տեսակներ: Սակայն, չինական անօդաչու թռչող սարքերը եղել են ռազմական դիվանագիտության հիմնական վեկտորներից մեկը՝ չինական արտահանման ընդլայնման համատեքստում: Իրենց գնի և օգտագործման առումով դրանք մրցակցում են այլ անօդաչու թռչող սարքերի առաջարկների հետ (արևմտյան, թուրքական, ռուսական և այլն)(35):
Ի դեպ նշենք, որ դեռևս 2022 թ. Ռուսաստանը մատակարարում էր Աֆրիկայի զենքի ավելի քան 40%-ը, իսկ ՉԺՀ-ն՝ 20%-ից պակաս: Սակայն Պեկինը լրացրեց Ռուսաստանից աֆրիկյան երկրներին զենքի վաճառքի բացը, երբ Մոսկվան զինատեսակներ սկսեց կուտակել Ուկրաինայի հետ պատերազմին նախապատրաստվելու համար: Մասնավորապես, 2022 թ. ՌԴ-ից Աֆրիկա զենքի վաճառքը կազմում էր 315 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2023 թ. գրանցվեց կտրուկ անկում՝ կազմելով 102 մլն: Նույն ժամանակահատվածում Պեկինի՝ Աֆրիկյան մայրցամաք ռազմական սպառազինության արտահանումներն աճեցին՝ 103 մլն-ից հասնելով 306 մլն-ի(36):
Այսպիսով, ամփոփելով Չինաստան–Աֆրիկա ռազմական համագործակցության ուղղությամբ իրագործված քայլերը, փաստենք, որ աֆրիկյան երկրները ամրապնդում են իրենց անվտանգության կարողությունները՝ Չինաստանին տալով ավելի մեծ հասանելիություն և ազդեցություն մայրցամաքում։ Մինևնույն ժամանակ, այն նաև աֆրիկյան պետություններին է տալիս առավելություններ՝ սկսած անվտանգության կարողությունների ընդլայնումից ընդհուպ ռազմական նշանակության բազմատեսակ տեխնիկայի/տեխնոլոգիաների նկատմամբ հասանելիություն՝ առանց պարտադրվող պայմանականությունների, ինչի հետ հաճախակի են բախվում աֆրիկյան երկրները արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում:
Կարևոր է նաև ընդգծել, որ աֆրիկյան պետությունների ներքաղաքական գործընթացներին «չմիջամտելու [Պեկինի] դոկտրինը» աֆրիկյան շատ երկրների է հրապուրում, հատկապես այն կառավարություններին, որոնք ձգտում են ինքնավարության ներքին անվտանգության կառավարման հարցերում: Ավելի խորքային առումով՝ չինական ներգրավվածությամբ աֆրիկյան պետությունները ձգտում են հավասարակշռել այլ միջազգային գործընկերների հետ հարաբերությունները, որպեսզի խուսափեն ուենալ կախվածություն մեկ կամ մի քանի ուժային կենտրոններից՝ ոչ միայն ռազմական-անվտանգային բնագավառում, այլև մնացած ոլորտներում։
Տնտեսական հարաբերություններ. առևտուր,
ներդրումներ և վարկեր
Չինաստանը Աֆրիկայի ամենամեծ վարկատուն, ներդրողը և երկկողմ առևտրային գործընկերն է։ Իր տնտեսական շահերը կառուցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (BRI) նախաձեռնության շրջանակներում, որը մեկնարկել է 2013 թ. տարածաշրջանային կապը և առևտուրը բարելավելու համար: Աֆրիկյան երկրների ինտեգրումը BRI-ին նախ հնարավորություն է տալիս Չինաստանին ձևավորելու համաշխարհային առևտրային երթուղիներ, ընդլայնելու իր ազդեցության ոլորտները և, ի վերջո, խթանելու յուանի միջազգայնացումը: Հարկ է նաև ընդգծել, որ BRI-ի ծովային բաղադրիչը՝ «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհը» (“21st Century Maritime Silk Road”) ուղղված է նաև Աֆրիկայի ափամերձ շրջանների մի շարք նավահանգիստներում հաստատելվուն, մասնավորապես, Ջիբութիի, Մոմբասայի (Քենիա), Դար էս Սալամի (Տանզանիա) և Սուդանի նավահանգիստներում, որոնք բացի տնտեսականից ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։
Չինաստանի արտասահմանյան ուղղակի ներդրումները (ԱՈՒՆ) զգալիորեն աճել են վերջին երկու տասնամյակի ընթացքում: 2003 թ. Չինաստանից Աֆրիկա տարեկան ԱՈՒՆ հոսքը կազմում էր մոտ 75 մլն ԱՄՆ դոլար: Այն իր գագաթնակետին հասավ 2022 թ.՝ կազմելով 5 մլրդ, ինչը կազմում է տարածաշրջանի ընդհանուր ԱՈՒՆ-ի մոտ 4.4%-ը(37): Ներդրումների ահռելի մասը կատարվում է 2013 թ. մեկնարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ ռազմավարության շրջանակներում։ Չինաստանը Աֆրիկայում իր ներդրումները նկարագրում է որպես «երկու կողմերի համար շահեկան» իրավիճակ, որից ելնելով ներդրումներ է իրականացնում ռազմավարական նշանակության այնպիսի ոլորտների ենթակառուցվածքներում, ինչպիսիք են՝ էներգետիկան (ներառյալ՝ վերականգնվող էներգետիկան), տրանսպորտային ուղիները (մայրուղիներ, երկաթուղիներ, օդանավակայաններ, նավահանգիստներ, կամուրջներ), հանքարդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները (թվային ենթակառուցվածքների զարգացում և արդիականցում) և նավթագազայինը: Անցյալ տարի տեղի ունեցած Չինաստան-Աֆրիկա համագործակցության ֆորումի FOCAC գագաթնաժողովում Պեկինը հայտարարեց Աֆրիկայում չինական նոր ներդրումների համար 10 մլրդ դոլարի աջակցության մասին: Առանձնացվեցին Աֆրիկայի համար կարևորագույն որոշ ոլորտներ՝ դեղագործությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և հանքանյութերի վերամշակումը(38):
Շարունակվելու են ներդրումները նաև «մաքուր տեխնոլոգիաների», «մաքուր տրանսպորտի» և «կլիմայի համար բարենպաստ ենթակառուցվածքների» վրա կենտրոնացած նախագծերում(39)։
Չինաստանը մայրցամաքում հիմնադրել է տարբեր տեսակի ավելի քան 3500 ընկերություն։ Մասնավոր ընկերությունները աստիճանաբար դարձել են Աֆրիկայի հիմնական ներդրումային ուժը. նրանց աշխատակիցների ավելի քան 80%-ը տեղացիներ են։ Այս համատեքստում նշենք, որ չինական ընկերությունները կազմում են Աֆրիկայի ընդհանուր հանքարդյունաբերական արտադրության 8%-ը: Այս ցուցանիշը զգալիորեն ցածր է արևմտյան ընկերությունների ցուցանիշից: Այնուամենայնիվ, 2019 թ. ի վեր Աֆրիկայում չինական սեփականության հանքերի թիվն աճել է 21%-ով: 2024 թ. չինական ընկերությունները խոշոր հանքարդյունաբերական ձեռքբերումներ են կատարել Բոտսվանայում և Զամբիայում՝ պղնձի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ պղնձի և կոբալտի, Զիմբաբվեում և Մալիում՝ լիթիումի(40), Նամիբիայում՝ ուրանի(41) և այլն:
Չինաստանի հանքարդյունաբերության ոլորտում ունեցած ակնհայտ գերիշխանությունը Աֆրիկայում՝ դրդում է ԵՄ-ին և ԱՄՆ-ին վերստին ներգրավվել Աֆրիկայում հանքային անվտանգության նոր ռազմավարություններով:
Չինական ընկերությունները մայրցամաքը դիտարկում են նաև որպես արտահանման և երկարաժամկետ տնտեսական կապերի համար բարենպաստ միջավայր։ Աշխարհի բոլոր երկրների շարքում Չինաստանը դարձել է Աֆրիկայի խոշորագույն առևտրային գործընկերը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ 178.5 մլրդ ԱՄՆ դոլարով։ Այս առումով նշենք, որ Չինաստանի ներգրավվածությունը Աֆրիկայում հավասարաչափ չէ բաշխված ամբողջ մայրցամաքով մեկ, այլ կենտրոնացած է ամենաշահավետ շուկաներում՝ թե՛ ռեսուրսների, թե՛ պատրաստի ապրանքների շուկաների առումով։ 2024 թ. դրությամբ Չինաստանից Աֆրիկա սպառողական ապրանքներ արտահանվող հինգ խոշորագույն պետություններն են Հարավային Աֆրիկան, Նիգերիան, Եգիպտոսը, Լիբերիան և Ալժիրը(42)։
Չինաստանի վարկային քաղաքականությունը Աֆրիկայի նկատմամբ դարձել է նրա արտաքին տնտեսական կապերի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը։ Արտոնյալ վարկերի և առևտրային վարկերի, վարկային գծերի տրամադրմամբ՝ Չինաստանը դարձել է աֆրիկյան երկրների ամենամեծ վարկատուն։ Դրա հետևանքով Աֆրիկան այսօր հայտնվել է պարտքային ճգնաժամի մեջ, որի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ կան աֆրիկյան պետությունների և չինացի գործընկերների կողմից։ Հիմնական վարկատուներն են՝ Export-Import Bank of China (China Exim Bank)-ը, China Development Bank (CDB)-ը, Bank of China (CDB)-ն և Industrial and Commercial Bank of China (ICBC)-ն։
Աֆրիկային տրամադրվող վարկերը բաշխված են աֆրիկյան 45 երկրներում և ներառում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են երկաթուղիները, ճանապարհները, հիվանդանոցները և բնակարանաշինությունը: Ապագայում բանկերը նախատեսում են տրամադրել վարկեր գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներին։ Լոնդոնի «Chatham House» վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Աֆրիկայի ընդհանուր արտաքին պարտքը 2000 թ.-ից մինչև 2020 թվականն աճել է ավելի քան հինգ անգամ՝ հասնելով 696 մլրդ դոլարի, որից 83.52 մլրդ-ը պարտք է չինացի վարկատուներին(43)։
Դրանից ելնելով՝ որոշ աֆրիկյան երկրներ (ինչպես օրինակ Ջիբութին, Անգոլան, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը, որոնց արտաքին պարտքը Չինաստանին 40%-ից ավելի է՝ դժվարություններ ունեն իրենց պարտքային պարտավորությունները կատարելու հարցում: Տնտեսագետները մանրակրկիտ քննարկում են, այսպես կոչված, «Պարտքի թակարդի դիվանագիտության» հայեցակարգը և պնդում են, որ Չինաստանը կարող է այդ փաստն օգտագործել որպես լծակ՝ ռազմավարական ակտիվների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար(44): Մինչդեռ, Չինաստան-Աֆրիկա հետազոտական նախաձեռնության (CARI) կողմից անցկացված հետազոտությունը քիչ ապացույցներ է գտնում, որ Չինաստանը դիտավորյալ է ստեղծում անկայուն պարտք(45)։
Չնայած նրան, որ որոշ աֆրիկյան երկրներ բանակցում են Պեկինի հետ անհուսալի վարկերի մարման ուղղությամբ, այնուամենայնիվ, «վարկային պատմությունը» մնում է Չինաստան–Աֆրիկա տնտեսական հարաբերությունների ամենազգայուն հարցերից մեկը։
Չինաստանի «փափուկ ուժի» գործիքները. Կոնֆուցիոսի ինստիտուտներ, լրատվամիջոցներ և կրթական նախաձեռնություններ
Չինաստանը՝ զգալիորեն խորացրել է իր համագործակցությունը Աֆրիկայի հետ ոչ միայն ներդրումների, առևտրի և ռազմական համագործակցության, այլև «փափուկ ուժի» գործիքակազմով, ինչպես դա անում են Աֆրիկայում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հավակնություններ ունեցող այլ դերակատարներ: Կրթական փոխանակումները, Կոնֆուցիոսի ինստիտուտների և չինական լրատվամիջոցների ընդլայնվող ներկայությունը ողջ Աֆրիակայում դրա ցայտուն վկայությունն են։
Կոնֆուցիոսի ինստիտուտի ծրագիրը սկսվել է 2004 թ., որը վերահսկվում է Չինարեն լեզվի միջազգային խորհրդի գրասենյակի կողմից։ Ինստիտուտները գործում են աշխարհի տարբեր տեղական քոլեջների և համալսարանների հետ համագործակցությամբ, և ֆինանսավորումը կիսվում է գրասենյակի և ընդունող հաստատությունների միջև: Աֆրիկայում առաջին Կոնֆուցիոսի ինստիտուտը հիմնադրվել է 2005 թ. Քենիայի Նայրոբիի համալսարանում։ Այժմ դրանց քանակը հասնում է 70-ի և գործում են աֆրիկյան 40 պետություններում(46), որոնք հաճախ տեղակայված են խոշոր համալսարաններում: Մյուս կողմից՝ չինական ինստիտուտի կենտրոնները Աֆրիկայում ուժեղ մրցակցության մեջ են ֆրանսիական, բրիտանական, ամերիկյան, պորտուգալական, թուրքական և այլ երկրների նմանատիպ գործառույթներ իրականացող հաստատությունների հետ։ Ընդհանուր առմամբ, ինստիտուտը կազմակերպում է չինարեն լեզվի դասընթացներ, հանդես է գալիս Չինաստանի մշակույթի վերաբերյալ իրազեկմամբ և իրականացնում է ակադեմիական համագործակցություն։ 2025–2027 թթ. ռազմավարությունը ենթադրում է, որ երկու կողմերը շարունակելու են աջակցել Աֆրիկայում Կոնֆուցիոսի ինստիտուտների զարգացմանը: Այս շրջանակներում Չինաստանն առաջիկայում համագործակցության համաձայնագրեր է կնքելու աֆրիկյան երկրների կրթական գերատեսչությունների հետ և աջակցելու է Աֆրիկայում չինարենի ուսուցիչներ վերապատրաստմանը՝ զարգացնելով նաև թվային ուսուցումը(47):
Չնայած Ֆրանսիան շարունակում է մնալ Աֆրիկայի ֆրանկոֆոն ուսանողների նախընտրելի վայրը, սակայն վերջին տարիներին Չինաստանը դարձել է աֆրիկացի ուսանողների համար արտասահմանում սովորելու նախընտրելի վայր։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ արտասահման սովորելու մեկնող աֆրիկացի ուսանողների թիվը տարեցտարի աճում է։ 2011-2017 թթ. միջև դեպի Չինաստան մեկնողներ թիվը աճել է 258%-ով (74,011 ուսանող), դեպի ԱՄՆ կազմել է 30% (46,737 ուսանող), Ֆրանսիայինը՝ -2% (112,217 ուսանող), իսկ Մեծ Բրիտանիայինը՝ -24% (27,775 ուսանող)։ Աֆրիկյան ուսանողները հիմնականում ֆինանսավորվում են տարբեր կրթաթոշակային ծրագրերի միջոցով, այդ թվում՝ զարգացող երկրներին տրամադրվող չինական միակողմանի դրամաշնորհների, երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում(48)։
Չսահմանափակվելով ձեռք բերածով՝ կողմերը առաջիկա 3 տարիներին գործարկելու են «Չինաստան-Աֆրիկա համալսարաններ 100 համագործակցության ծրագիր»-ն ու այլ գիտակրթական ծրագրեր, որպեսզի ամրապնդեն չինական և աֆրիկյան համալսարանների միջև գիտական հետազոտությունների փոխանակումները և համագործակցությունը:
Ակնհայտ է, որ գիտակրթական ու հետազոտական ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելով՝ Պեկինը ձգտում է և՛ ազդեցության, և՛ հեղինակության։ Մյուս կողմից՝ այդ քայլերով Չինաստանն ինքն է նաև ինտեգրվում մայրցամաքի ակադեմիական և տեխնոլոգիական միջավայրին։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հեռանկարի առումով Պեկինի հաջողությունն այս ոլորտում առաջին հերթին կախված է լինելու Աֆրիկայում իր ունեցած հեղինակությունից, կրթական որակից, կրթաթոշակների ֆինանսական արժեքից, դրանց տրամադրման պայմաններից ու պահանջներից, ակադեմիական ազատությունից և այլ շատ տարբեր գործոններից։ Անկախ այս ամենից, հիշյալ ասպարեզում Պեկինի ամենահիմնական և գլխավոր մրցակիցը մնում է Փարիզը, որի գերակայությունը պայմանավորված է Աֆրիկայի հետ ունեցած պատմական խորը կապերով և երկու երկրների գիտակրթական հաստատությունների միջև գոյություն ունեցող միջինստիտուցիոնալ բարձր մակարդակի հարաբերություններով։
Ինչպես հայտնի է, ժամանակակից լրատվամիջոցներն ու տեղեկատվական հոսքերը ազդում են քաղաքական ղեկավարության, տնտեսական հարաբերությունների և մշակութային միջավայրի վրա։ Աֆրիկյան շատ մայրաքաղաքներում պետական և մասնավոր հեռարձակողները՝ թվային հարթակների հետ մեկտեղ, որոշում են, թե որ գլոբալ կամ տեղական խնդիրներն են ուշադրության կենտրոնում հայտնվում: Դրանից ելնելով՝ Պեկինը նաև զարգացնում է մեդիա հարաբերություններն ամբողջ մայրցամաքում՝ «փափուկ ուժի» իր ռազմավարությունը կիրառելու համար: Չինաստանի լրատվամիջոցների ներկայությունը Աֆրիկայում պետության կողմից ղեկավարվող հստակ նախաձեռնություն է, որը ձգտում է առաջին հերթին ձևավորել դրական հասարակական կարծիք Չինաստանի նկատմամբ։ Սակայն ավելի լայն իմաստով՝ տեղական ԶԼՄ-ների հետ գործընկերային հարաբերություններով, լրագրողական դասընթացների հովանավորմամբ և սեփական լրատվամիջոցների գործարկմամբ՝ Պեկինը մտադիր է ձևավորել իր աշխարհաքաղաքական նպատակներին նպաստող տեղեկատվական միջավայր։
Աֆրիկայում Չինաստանի մեդիա քաղաքականության գլխավոր հաստատություններն են՝ Չինաստանի գլոբալ հեռուստատեսային ցանցը (CGTN) և «Xinhua» պետական լրատվական գործակալությունը։ CGTN Africa-ն, որը հիմնադրվել է 2012 թ., աֆրիկյան նորությունների վերաբերյալ չինական տեսակետ է ներկայացնում: Ցանցը բովանդակություն է պատրաստում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն և սուահիլի, և դրա լուսաբանումը պարբերաբար Պեկինին ներկայացնում է որպես կառուցողական գործընկեր՝ լուսաբանելով ենթակառուցվածքային նախագծերը, առևտրային համաձայնագրերը և մշակութային նախաձեռնությունները: «Xinhua» լրատվական գործակալությունը մայցամաքում ունի 37 գրասենյակ և ավելի քան 70 թղթակից և բովանդակության փոխանակման համաձայնագրեր՝ բազմաթիվ պետական գործակալությունների հետ։ Միևնույն ժամանակ, չինական «StarTimes» մեդիա ընկերությունը Աֆրիկայի 30 երկրների կանոնավոր կերպով մատակարարում է չինական թարգմանված ֆիլմաշարեր, հեռուստաշոուներ և վավերագրական ֆիլմեր(49)։
StarTimes-ը (չինական արբանյակային օպերատոր) և Huawei-ը թվային հեռուստատեսության տարածման ծառայություններ են մատուցում բազմաթիվ երկրներում (Նիգերիա, Զամբիա, Քենիա): «Արբանյակային հեռուստատեսության հասանելիություն 10,000 աֆրիկյան գյուղերի համար» (“Access to Satellite TV for 10,000 African Villages”) նախաձեռնության շրջանակներում չինական ֆինանսավորմամբ նախագծերը թվային հեռուստատեսային ազդանշաններ են մատակարարում գյուղական համայնքներին՝ ապահովելով, որ CGTN-ը և այլ պետական ալիքները հասանելի լինեն հեռավոր գյուղերում(50)։ Ինչ վերաբերում է սովորական աֆրիկացիների կարծիքներին չինական ազդեցության մասին, ապա 2019–2021 թթ. ավելի քան 30 երկրներում անկախ հետազոտական ցանցի՝ Afrobarometer-ի կողմից հավաքված հարցման տվյալները ցույց են տալիս, որ աֆրիկացիների մոտավորապես 63%-ը կարծում է, որ Չինաստանի տնտեսական և քաղաքական ազդեցությունը դրական է։ Մասնավորապես, չինական լրատվամիջոցներին ծանոթացած քենիացիների և հարավաֆրիկացիների շրջանում Պեկինի տնտեսական գործունեության նկատմամբ դրական կարծիքները զգալիորեն բարձր են(51)։
Ինչևէ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Չինաստանը Աֆրիկայում իր տեղեկատվական արշավում որդեգրել է եռակի ռազմավարություն։ Նախ, այն ամեն տարի հյուրընկալում և վերապատրաստում է բազմաթիվ աֆրիկացի մեդիա մասնագետների՝ սովորեցնելով նրանց ներկայացնել չինական ներդրումները որպես դրական գործոն։ Երկրորդ, Չինաստանը ներդրումներ է կատարում տեղական աֆրիկյան լրատվամիջոցներում՝ ազդելով նրանց խմբագրական գործելակերպի վրա՝ այն համապատասխանեցնելով չինական նարատիվներին։ Վերջապես, Չինաստանը աֆրիկյան կառավարություններին վաճառում է տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի խիստ վերահսկողություն ունենալ թվային տեղեկատվության նկատմամբ՝ ներառյալ կայքերի արգելափակումը և ինտերնետ մուտքի անջատումը(52)։
Ամփոփելով Թուրքիայի և Չինաստանի քաղաքականությունը Աֆրիկայի նկատմամբ համեմատության մեջ կարելի է անել հետևյալ եզրակացությունները՝
- Աֆրիկայում Պեկինի հիմնական սկզբունքը, որը հաճախ հիշատակվում է Չինաստան-Աֆրիկա համագործակցության ֆորումում (FOCAC), ներքին գործերին չմիջամտելն է։ Դրանով Պեկինն ընդգծում է աֆրիկյան երկրների ինքնիշխանությունը, որը բազմաթիվ աֆրիկյան կառավարությունների հավանությանն է արժանանում։ Նման մոտեցումը Պեկինին տալիս է դիվանագիտական ուժեղ աջակցություն՝ միջազգային հարթակներում ստանալով աֆրիկյան երկրների աջակցությունը։ Բայց գտնում ենք, որ չմիջամտելն ունի իր հակասությունները: Օրինակ՝ մինչ Պեկինը հրապարակավ ձեռնպահ է մնում քաղաքական ակնհայտ միջամտությունից, աֆրիկայում գործող չինական լրատվամիջոցները Չինաստանի դրական կերպարի ներկայացմամբ հնարավոր է ուղղորդում են տեղական իշխանություններին Պեկինի հանդեպ «դիվանագիտական պարտավորություններ» ապահովելու համար: Նույնպես և տնտեսությունում չինական ներդրումները կարող են դրական իմաստով ազդել քաղաքական որոշումների կայացման վրա։
- Ի տարբերություն Պեկինի, դիվանագիտական հարաբերություններ կառուցելիս Անկարան հղում է անում «օսմանյան և իսլամական ընդհանուր ժառանգությանը»՝ բազմաթիվ դեպքերում դրանք հակադրելով արևմուտքի գաղութատիրական ժամանակաշրջանին, որը չափազանց զգայուն թեմա է աֆրիկյան հասարակությունների և կառավարությունների համար։ Ինչ վերաբերում է Աֆրիկայում դիվանագիտական առաքելությունների ընդհանուր թվին՝ թե՛ դեսպանությունների, թե՛ հյուպատոսությունների առկայության տեսանկյունից Չինաստանն ունի զգալի առավելություն Անկարայի նկատմամբ:
- Ինչպես հոդվածում ներկայացրեցինք՝ Պեկինն ու Անկարան Աֆրիկայում ունեն իրենց ռազմական և անվտանգային շահերը։ Չինաստանի ռազմական ներկայությունը մայրցամաքում սկզբնապես սահմափակվում էր խաղաղապահների դերով՝ ՄԱԿ-ի առաքելությունների շրջանակներում։ Մայրցամաքի երկրների հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների աստիճանական զարգացմանը զուգահեռ Պեկինը դիմեց գործնական քայլերի, որի արդյունքում, մի կողմից Ջիբութիում հիմնեց իր ռազմական բազան, մյուս կողմից՝ անվտանգային միջոցառումների համատեքստում անցավ Ադենի ծոցում ծովահենության դեմ պայքարի պարեկային ծառայությանը և վերջապես սկսեց ռազմական տեխնիկա արտահանել մայրցամաքի տասնյակ երկրներ։ Բացի նրանից, որ Ջիբութիի բազան ունի աշխարհատնտեսական նշանակություն Պեկինի համար, այն նաև նախատեսում է պաշտպանել իր տնտեսական շահերը և չինական առևտրի համար կարևորագույն նավագնացության ուղիները: Այն, թե ինչպես է Պեկինը համատեղելու անվտանգության ոլորտում համագործակցությունն՝ իր հայտարարած «չմիջամտելու» սկզբունքի հետ, եթե օրինակ դրանք հայտնվեն ռազմական սպառնալիքի առջև, բարդ է ասել: Նման իրավիճակի դեպքում իր կողմից ռազմական բնույթի ցանկացած գործողություն կարող է հարվածի տակ դնել «չմիջամտելու» սկզբունքը։
- Անվտանգության ոլորտում Թուրքիայի համագործակցությունը հաճախ երկկողմանի է և հարմարեցված առանձին պետությունների կարիքների հետ։ Թուրքիայի մոտեցումը շատ պարզ է, այն հիմնված է «վարժեցնելու և սպառազինելու» մոդելի վրա՝ արտահանելով սպառազինություններ, միաժամանակ առաջարկելով մասնագիտացված վարժանքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծովահենության դեմ պայքարը, ենթակառուցվածքների պաշտպանությունը և հետախուզական գործունեությունը, ինչպես օրինակ Նիգերի դեպքը: Այն, թե ինչպես կկառավարի Էրդողանը Աֆրիկայի հետ իր հարաբերություններն առաջիկա տարիներին, պայմանավորված է լինելու նրանից, թե ԱՄՆ-ն ու Եվրոպան Թուրքիային կդիտարկեն որպես գործընկեր Աֆրիկայում, թե՞ մրցակից։ Եթե այս հարցին գլոբալ նայենք, ապա Դ. Թրամփի վերընտրվելուց հետո Վաշինգտոն–Պեկին վատթարացող հարաբերությունների հետնապատկերում ԱՄՆ-ն հնարավոր է Անկարային դիտարկի Չինաստանի դեմ հարմար մրցակից, հատկապես, երբ Թրամփի գլոբալ ֆինանսավորման կրճատումների հետևանքով Աֆրիկայում(53) առաջացած բացը կարող են լրացնել այլ դերակատարներ։ Դա կարող է միայն այն դեպքում տեղի ունենալ, եթե Թրամփի առաջին նախագահության տարիներին Անկարայի հետ մի շարք հարցերի շուրջ առաջացած տարաձայնությունները հարթվեն։
Ուրվագծելով Պեկինի և Անկարայի քաղաքականություններն Աֆրիկայում՝ նաև կարելի ենթադրել, որ համաշխարհային և տարածաշրջանային տերությունների մրցակցային շահերը և տնտեսական տատանումները հնարավոր է ազդեն թուրքական ու չինական նախաձեռնությունների արդյունավետության և կայունության վրա։ Ավելին, անգամ աֆրիկյան պետությունների հետ գործընկերության և ազդեցության միջև նուրբ գիծը ժամանակ առ ժամանակ փորձության են ենթարկելու Անկարայի և Պեկինի դիրքերը Աֆրիկայում։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- African Development Bank partners with Prosper Africa and the U.S. Department of the Treasury to enhance capital flows to Africa. (17.01.2025). https://www.afdb.org/en/news-and-events/press-releases/african-development-bank-partners-prosper-africa-and-us-department-treasury-enhance-capital-flows-africa-80212
- S. Strategy toward Sub-Saharan Africa. (08.08.2022). https://bidenwhitehouse.archives.gov/briefing-room/statements-releases/2022/08/08/fact-sheet-u-s-strategy-toward-sub-saharan-africa/
- Africa-EU Partnership. https://international-partnerships.ec.europa.eu/policies/africa-eu- partnership_en
- Global Gateway overview. https://commission.europa.eu/strategy-and-policy/priorities-2019-2024/stronger-europe-world/global-gateway_en
- Tunç Demirtaş. Türkiye’nin Afrika Boynuzu’nda Artan Ağırlığı ve Jeopolitik Etkileri. (01.03.2024), https://kriterdergi.com/dis-politika/turkiyenin-afrika-boynuzunda-artan-agirligi-ve- jeopoli tik-etkileri
- Türkiye, Afrika’daki etkisini genişletmek istiyor. (28.03.2025), https://www.iletisim.gov.tr/turkce/disbasindaturkiye/detay/turkiye-afrika-daki-etkisini- genis letmek-istiyor
- Türkiye, Afrika’nın 48 ülkesine silah ve teçhizat satıyor. (19.11.2024), https://iktibasdergisi.com/2024/11/19/turkiye-afrikanin-48-ulkesine-silah-ve-techizat-satiyor/
- Abdullah Bozkurt. Turkish Intelligence has established an operations hub in Niger to project power across Africa. (25.01.2025). https://nordicmonitor.com/2025/01/turkish-intelligence-has-established-an-operations-hub-in-niger-to-project-power-across-africa/
- Aayushya Ranjan. Turkey Deepens Ties Across Africa with Bold Exploration Push. (02.05.2025), https://gclnk.com/KS5ifICa
- Türkiye, Niger sign deal for cooperation in mining. Daily Sabah. (22.10.2024). https://www.dailysabah.com/business/energy/turkiye-niger-sign-deal-for-cooperation-in-mining
- Turkey Challenges China’s Growing Influence in Africa. Ecofin Agency. (23.12.2024). https://www.ecofinagency.com/public-management/2312-46278-turkey-challenges-chinas-growing-influence-in-africa
- “Afrika’da altın madenciliğine öncülük ediyoruz”. (08.10.2024). https://www.capital.com.tr/sirket-panosu/sirket-panosu-haberleri/afrikada-altin-madenciligine-onculuk-ediyoruz
- AzerGold, Türkiye İş Birliğiyle Afrika’ya Açılıyor. (01.27.2024). https://madenplatformu.com/azergold-turkiye-is-birligiyle-afrikaya-aciliyor/
- Turkish and Chinese Economic Presence in Africa. https://www.cbe.org.eg/-/media/project/cbe/listing/publication/international-relations/turkish-and-chinese-presence-in-africa-english.pdf
- Trade statistics for international business development, https://www.trademap.org/
- Luis Illanas García. Turkey, expansion and leadership in Africa. (11.12.2020). https://www.atalayar.com/en/articulo/reports/turkey-expansion-and-leadership-africa/20201210175306148810.html
- Mehmet Baydemir. Türkiye’den Sahra Altı Afrika’ya “Nitelik” Transferi. (16.03.2024). https://www.perspektif.online/turkiyeden-sahra-alti-afrikaya-nitelik-transferi/
- President Jiang Zemin’s Visit to Six African Countries. Ministry of Foreign Affairs The People’s Republic of China..https://www.mfa.gov.cn/eng/zy/wjls/3604665547/202405/ t20240531_113 67533.html
- Yan Xuetong. From a Unipolar to a Bipolar Superpower System: The Future of the Global Power Dynamic. (30.12.2012). The Carnegie Endowment for International Peace, https://carnegieendowment.org/posts/2011/12/from-a-unipolar-to-a-bipolar-superpower-system-the- future-of-the-global-power-dynamic?lang=en
- Christine Hackenesch, Julia Bader. Pragmatic, Strategic and Wide-Reaching: The CCP’s Party Diplomacy in Africa. Policy Brief 29 OCT 2024, pp.1-2.
- Paul Nantulya. La Chine intensifie la formation des partis politiques en Afrique. (08.08.2024). https://africacenter.org/fr/spotlight/la-chine-intensifie-la-formation-des-partis- politiques-en-afrique/
- Forum on China-Africa Cooperation Beijing Action Plan (2025-2027). Ministry of Foreign Affairs, The People’s Republic of China, https://www.mfa.gov.cn/eng/xw/zyxw/2024 09/t202 4090511485719.html
- Kate Bartlett. China’s Past and Present Ties with African Ruling Parties. (22.11.2023), https://www.voanews.com/a/china-s-past-and-present-ties-with-african-ruling- parties-/7366028.html
- Mordechai Chaziza. China’s Military Base in Djibouti. The Begin-Sadat Center for Strategic Studies Bar-Ilan University. Mideast Security and Policy Studies No. 153, 6,.https://besacenter.org/wp-content/uploads/2018/08/153-Chaziza-Chinas-Military-Base-in-Djibouti-web.pdf
- Tim Ditter, Kaia Haney, Tsun-Kai Tsai, Carita Reid. The Military and Security Dimensions of the PRC’s Africa Presence: Changes in a Time of Global Shocks. October 2024. p. 9, https://www.cna.org/reports/2024/10/The-Military-and-Security-Dimensions-of-the- PRCs-Africa- Presence 3Rev.pdf
- David Tweed, Adrian Leung. China Is Making a Bold Military Power Play. (03.06.2018). https://www.bloomberg.com/graphics/2018-china-navy-bases/
- Military and Security Developments Involving the People’s Republic Of China 2024. U.S. Department of Defense, https://media.defense.gov/2024/Dec/18/2003615520/-1/-1/0/MILITARY-AND-SECURITY-DEVELOPMENTS-INVOLVING-THE-PEOPLES-REPUB LIC-OF-CHINA-2024.PDF
- Lin Congyi. 47th Chinese naval escort taskforce departs for Gulf of Aden. (15.12.2024). http://eng.mod.gov.cn/xb/News213114/TopStories/16358456.html
- Eisenman, Joshua, and David H. Shinn. China’s Relations with Africa: A New Era of Strategic Engagement. Columbia University Press, 2023, pp. 217. https://surl.lu/pzkotf
- Krukowska, Monika. China’s security relations with Africa in the 21st century. Security and Defence Quarterly2 (2024), p. 11. DOI: https://doi.org/10.35467/ sdq/190066
- Emmanuel Véron. Chine-Afrique: une relation asymétrique et stratégique pour Pékin. (23.05.24), https://fmes-france.org/chine-afrique-une-relation-asymetrique-et-strategique-pour-pekin/#_ftnref10
- Timothy Ditter. Africa is China’s Testing Ground for Overseas Military Missions. (10.10.2024), https://surl.lu/fgomaz
- Chido Munyati. Why strong regional value chains will be vital to the next chapter of China and Africa’s economic relationship. (06.25.2024). https://surl.lu/nwzooz
- Linda Calabrese, Yunnan Chen. FOCAC 2024: a revival of China-Africa relations. (25.09.2024), https://odi.org/en/insights/focac-2024-a-revival-of-china-africa-rela tions/
- In-depth: China’s finance for African renewables rebounds after two-year lull. (10.09.2024), https://www.carbonbrief.org/in-depth-chinas-finance-for-african-renewables-re bounds-after-two-year-lull/
- Paul Nantulya. À quoi s’attendre dans les relations Chine-Afrique en 2025. (25.01.2025), https://africacenter.org/fr/spotlight/afrique-chine-relations-2025/
- Chinese-invested Husab uranium mine kicks off construction in Namibia. (22.04.2013), https://www.caea.gov.cn/english/n6759361/n6759363/c6793279/content.html#:~:text=The%20 construction%2C%20estimated%20to%20cost,and%20abroad%2C%22%20Li%20said.
- List of importing markets from Africa for a product exported by China Metadata Product, https://www.trademap.org/Country_SelProductCountry_TS.aspx?nvpm=1%7c156% 7c%7c%7c7%7cTOTAL%7c%7c%7c2%7c1%7c1%7c2%7c2%7c1%7c2%7c1%7c1%7c1
- Alex Vines, Creon Butler and Yu Jie. The response to debt distress in Africa and the role of China.The Royal Institute of International Affairs Chatham House. December 2022, p. 21, https://www.chathamhouse.org/sites/default/files/2022-12/2022-12-15-africa-china-debt-distress-vines-et-al.pdf
- Noah Mutai. China’s Debt to Africa: A Balancing Act Between Development and Dependency. (10.04.2025), https://democracyinafrica.org/chinas-debt-to-africa-a-balancing- act-between-develop ment-and-dependency/
- Deborah Brautigam and Yufan Huang. Integrating China into Multilateral Debt Relief: Progress and Problems in the G20 DSSI. (Briefing Paper 09/2023), https://www.sais-cari.org/ publications-briefing-papers-bulletins
- Confucius Institutes a bedrock of China’s growing cultural ties with Africa. (23.08.2018). https://www.chinadaily.com.cn/a/201808/23/WS5b7e209aa310add14f38753c 1.html
- China emerging as a major destination for African students (21.04.2021), https://monitor.icef.com/2021/04/china-emerging-as-a-major-destination-for-african-students/
- Chinese-based StarTimes Group ups its television presence in Senegal. (2022), https://africanmarketingconfederation.org/media-in-africa/
- Emeka Umejei. Chinese Digital Satellite TV: Exporting Propaganda to Rural Nigeria. (2024), https://www.cddwestafrica.org/reports/chinese-digital-satellite-tv-exporting-propaganda-to-rural-nigeria/
- William Hatungimana, Haruka Nagao. We asked 1,000 Zimbabweans what they think of China’s influence on their country − only 37% viewed it favorably. (28.09.2024), https://theconversation.com/we-asked-1-000-zimbabweans-what-they-think-of-chinas-influence-on-their-country-only-37-viewed-it-favorably-206381
- Samir Bhattacharya, Yuvvraj Singh. China’s Information War in Africa. (28.09.2024), https://www.orfonline.org/expert-speak/china-s-information-war-in-africa?utm_ source=chatgpt.com
- Trump’s global funding cuts leave a void in Africa for rivals to exploit. (24.03.2025). https://www.washingtonpost.com/world/2025/03/23/trump-aid-cuts-africa-russia -china/
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում` որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 05.06.2025 թ.։
(3) African Development Bank partners with Prosper Africa and the U.S. Department of the Treasury to enhance capital flows to Africa. (17.01.2025). https://www.afdb.org/en/news-and-events/press-releases/african-development-bank-partners-prosper-africa-and-us-department-treasury-enhance-capital-flows-africa-80212 (բեռնման օրը՝ 18.05.2025).
(4) U.S. Strategy toward Sub-Saharan Africa․ (08.08.2022), https://bidenwhitehouse.archives.gov/briefing-room/statements-releases/2022/08/08/fact-sheet-u-s-strategy-toward-sub-saharan-africa/ (բեռնման օրը՝ 18.05.2025).
(5) Africa-EU Partnership․ https://international-partnerships.ec.europa.eu/policies/africa-eu-partnershipen (բեռնման օրը՝ 18.05.2025).
(6) Global Gateway overview․ https://commission.europa.eu/strategy-and-policy/priorities-2019-2024/stronger-europe-world/global-gatewayen (բեռնման օրը՝ 18.05.2025).
(7) Tunç Demirtaş․ Türkiye’nin Afrika Boynuzu’nda Artan Ağırlığı ve Jeopolitik Etkileri․ (01.03.2024). https://kriterdergi.com/dis-politika/turkiyenin-afrika-boynuzunda-artan-agirligi-ve-jeopolitik-etkileri (բեռնման օրը՝ 18.05.2025).
(8) Türkiye, Afrika’daki etkisini genişletmek istiyor․ (28.03.2025), https://www.iletisim.gov.tr/turkce/disbasindaturkiye/detay/turkiye-afrika-daki-etkisini-genisletmek-istiyor (բեռնման օրը՝ 18.05.2025).
(9) Türkiye, Afrika’nın 48 ülkesine silah ve teçhizat satıyor․ (19.11.2024), https://iktibasdergisi.com/2024/11/19/turkiye-afrikanin-48-ulkesine-silah-ve-techizat-satiyor/ (բեռնման օրը՝ 18.05.2025).
(10) Abdullah Bozkurt․ Turkish Intelligence has established an operations hub in Niger to project power across Africa․ (25.01.2025) https://nordicmonitor.com/2025/01/turkish-intelligence-has-established- an-operations-hub-in-niger-to-project- power-across-africa/ (բեռնման օրը՝ 18.05.2025).
(11) Aayushya Ranjan. Turkey Deepens Ties Across Africa with Bold Exploration Push․ (02.05.2025), https://gclnk.com/KS5ifICa (բեռնման օրը՝ 18.05.2025).
(12) Türkiye, Niger sign deal for cooperation in mining․ Daily Sabah. (22.10.2024). https://www.dailysabah.com/business/energy/turkiye-niger-sign-deal-for-cooperation-in-mining (բեռնման օրը՝ 18.05.2025).
(13) Turkey Challenges China’s Growing Influence in Africa. Ecofin Agency. (23.12.2024). https://www.ecofinagency.com/public-management/2312-46278-turkey-challenges-chinas-growing-influence-in-africa (բեռնման օրը՝ 18.05.2025).
(14) “Afrika’da altın madenciliğine öncülük ediyoruz”․ (08.10.2024). https://www.capital.com.tr/sirket-panosu/sirket-panosu-haberleri/afrikada-altin-madenciligine-onculuk-ediyoruz (բեռնման օրը՝ 18.05.2025).
(15) AzerGold, Türkiye İş Birliğiyle Afrika’ya Açılıyor․ (01.27.2024), https://madenplatformu.com/azergold-turkiye-is-birligiyle-afrikaya-aciliyor/ (բեռնման օրը՝ 18.05.2025).
(16) Մանրամասն տես, Turkish and Chinese Economic Presence in Africa․ https://www.cbe.org.eg/-/media/project/cbe/listing/publication/international-relations/turkish-and-chinese-presence-in-africa-english.pdf (բեռնման օրը՝ 18.05.2025).
(17) Trade statistics for international business development, https://www.trademap.org/ (բեռնման օրը՝ 22.05.2025).
(18) Luis Illanas García․ Turkey, expansion and leadership in Africa. (11.12.2020). https://www.atalayar.com/en/articulo/reports/turkey-expansion-and-leadership-africa/20201210175306148810.html (բեռնման օրը՝ 22.05.2025).
(19) Կրթական նախաձեռնությունների մասին մանրամասն տես, Mehmet Baydemir․ Türkiye’den Sahra Altı Afrika’ya “Nitelik” Transferi․ (16.03.2024). https://www.perspektif.online/turkiyeden-sahra-alti-afrikaya-nitelik-transferi/ (բեռնման օրը՝ 22.05.2025):
(20) President Jiang Zemin’s Visit to Six African Countries. Ministry of Foreign Affairs The People’s Republic of China. https://www.mfa.gov.cn/eng/zy/wjls/3604665547/202405/t20240531_11367533.html (բեռնման օրը՝ 22.05.2025).
(21) Yan Xuetong․ From a Unipolar to a Bipolar Superpower System: The Future of the Global Power Dynamic․ (30.12.12). The Carnegie Endowment for International Peace, https://carnegieendowment.org/posts/2011/12/from-a-unipolar-to-a-bipolar-superpower-system-the-future-of-the-global-power-dynamic?lang=en (բեռնման օրը՝ 22.05.2025).
(22) Christine Hackenesch, Julia Bader․ Pragmatic, Strategic and Wide-Reaching: The CCP’s Party Diplomacy in Africa․ Policy Brief, 29 OCT, 2024, pp.1-2.
(23) Paul Nantulya․ La Chine intensifie la formation des partis politiques en Afrique․ (08.08.2024). https://africacenter.org/fr/spotlight/la-chine-intensifie-la-formation-des-partis-politiques-en-afrique/ (բեռնման օրը՝ 22.05.2025).
(24) Նույն տեղում։
(25) Forum on China-Africa Cooperation Beijing Action Plan (2025-2027)․ Ministry of Foreign Affairs The People’s Republic of China․ (19.05.2024), https://www.mfa.gov.cn/eng/xw/zyxw/202409/t2024090511485 719.html (բեռնման օրը՝ 24.05.2025):
(26) Kate Bartlett․ China’s Past and Present Ties with African Ruling Parties․ (22.11.2023), https://www.voanews.com/a/china-s-past-and-present-ties-with-african-ruling-parties-/7366028.html (բեռնման օրը՝ 24.05.2025):
(27) Չինաստանը խուսափել է այն նկարագրել բացահայտ ռազմական տերմինաբանությամբ՝ նախընտրելով օգտագործել «աջակցության կառույց» կամ «լոգիստիկ օբյեկտ» տերմինները։ Տես, Mordechai Chaziza․ China’s Military Base in Djibouti․ The Begin-Sadat Center for Strategic Studies Bar-Ilan University․ Mideast Security and Policy Studies No. 153․ p. 6, https://besacenter.org/wp-content/uploads/2018/08/153-Chaziza-Chinas-Military-Base-in-Djibouti-web.pdf (բեռնման օրը՝ 24.05.2025):
(28) Tim Ditter, Kaia Haney, Tsun-Kai Tsai, Carita Reid. The Military and Security Dimensions of the PRC’s Africa Presence: Changes in a Time of Global Shocks. October 2024. p. 9, https://www.cna.org/reports/2024/10/ The-Military-and-Security-Dimensions-of-the-PRCs-Africa-Presence3Rev.pdf (բեռնման օրը՝ 24.05.2025).
(29) David Tweed, Adrian Leung. China Is Making a Bold Military Power Play. (03.06.2018). https://www.bloomberg.com/graphics/2018-china-navy-bases/ (բեռնման օրը՝ 24.05.2025).
(30) Military and Security Developments Involving the People’s Republic Of China 2024. U.S. Department of Defense, https://media.defense.gov/2024/Dec/18/2003615520/-1/-1/0/MILITARY-AND-SECURITY-DEVELOPMENTS-INVOLVING-THE-PEOPLES-REPUBLIC-OF-CHINA-2024.PDF (բեռնման օրը՝ 24.05.2025).
(31) Lin Congyi․ 47th Chinese naval escort taskforce departs for Gulf of Aden․ (15.12.2024). http://eng.mod. gov.cn/xb/News213114/TopStories/16358456.html (բեռնման օրը՝ 24.05.2025).
(32) Eisenman, Joshua, and David H. Shinn. China’s Relations with Africa: A New Era of Strategic Engagement. Columbia University Press, 2023, pp. 217, https://surl.lu/pzkotf (բեռնման օրը՝ 24.05.2025).
(33) Forum on China-Africa Cooperation Beijing Action Plan (2025-2027)․ Ministry of Foreign Affairs The People’s Republic of China․ (05.19.24), https://www.mfa.gov.cn/eng/xw/zyxw/202409/t20240905_11485719.html (բեռնման օրը՝ 22.05.2025).
(34) Krukowska, Monika. China’s security relations with Africa in the 21st century. Security and Defence Quarterly 46.2 (2024), p. 11. DOI: https://doi.org/10.35467/sdq/190066 (բեռնման օրը՝ 24.05.2025).
(35) Ավելի մանրամասն տես, Emmanuel Véron․ Chine-Afrique: une relation asymétrique et stratégique pour Pékin․ (23.05.24), https://fmes-france.org/chine-afrique-une-relation-asymetrique-et-strategique-pour-pekin/#_ftnref10 (բեռնման օրը՝ 24.05.2025):
(36) Timothy Ditter․ Africa is China’s Testing Ground for Overseas Military Missions․ (10.10.2024), https://surl.lu/fgomaz (բեռնման օրը՝ 24.05.2025):
(37) Chido Munyati․ Why strong regional value chains will be vital to the next chapter of China and Africa’s economic relationship. (06.25.2024). https://surl.lu/nwzooz (բեռնման օրը՝ 24.05.2025).
(38) Linda Calabrese, Yunnan Chen. FOCAC 2024: a revival of China-Africa relations. (25.09.2024), https://odi.org/en/insights/focac-2024-a-revival-of-china-africa-relations/ (բեռնման օրը՝ 24.05.2025).
(39) In-depth: China’s finance for African renewables rebounds after two-year lull. (10.09.2024), https://www.carbonbrief.org/in-depth-chinas-finance-for-african-renewables-rebounds-after-two-year-lull/ (բեռնման օրը՝ 24.05.2025).
(40) Paul Nantulya․ À quoi s’attendre dans les relations Chine-Afrique en 2025․ (25․01․2025), https://africacenter.org/ fr/spotlight/afrique-chine-relations-2025/ (բեռնման օրը՝ 24.05.2025).
(41) Chinese-invested Husab uranium mine kicks off construction in Namibia․ (22․04․2013), https://www.caea.gov.cn/english/n6759361/n6759363/c6793279/content.html#:~:text=The%20construction%2C%20estimated%20to%20cost,and%20abroad%2C%22%20Li%20said. (բեռնման օրը՝ 24.05.2025).
(42) List of importing markets from Africa for a product exported by China Metadata Product: TOTAL All products. https://www.trademap.org/CountrySelProductCountry_TS.aspx?nvpm=1%7c156%7c%7c%7c7%7cTOTAL%7c%7c%7c2%7c1%7c1%7c2%7c2%7c1%7c2%7c1%7c1%7c1 (բեռնման օրը՝ 24.05.2025).
(43) Alex Vines, Creon Butler and Yu Jie․ The response to debt distress in Africa and the role of China․The Royal Institute of International Affairs Chatham House. December 2022, p. 21, https://www.chathamhouse.org/sites/default/files/2022-12/2022-12-15-africa-china-debt-distress-vines-et-al.pdf (բեռնման օրը՝ 24.05.2025).
(44) Noah Mutai․ China’s Debt to Africa: A Balancing Act Between Development and Dependency․ (10.05.25), https://democracyinafrica.org/chinas-debt-to-africa-a-balancing-act-between-development-and-dependency/ (բեռնման օրը՝ 24.05.2025).
(45) Deborah Brautigam and Yufan Huang․ Integrating China into Multilateral Debt Relief: Progress and Problems in the G20 DSSI․ (Briefing Paper 09/2023), https://www.sais-cari.org/publications-briefing-papers-bulletins (բեռնման օրը՝ 24.05.2025).
(46) Confucius Institutes a bedrock of China’s growing cultural ties with Africa. (23.08.2018), https://www.chinadaily.com.cn/a/201808/23/WS5b7e209aa310add14f38753c1.html (բեռնման օրը՝ 24.05.2025).
(47) Forum on China-Africa Cooperation Beijing Action Plan (2025-2027)․ Ministry of Foreign Affairs, The People’s Republic of China. (19.05.2024), https://www.mfa.gov.cn/eng/xw/zyxw/202409/t2024090511485 719.html (բեռնման օրը՝ 24.05.2025).
(48) China emerging as a major destination for African students (21.04.2021). https://monitor.icef.com/2021/04/china-emerging-as-a-major-destination-for-african-students/ (բեռնման օրը՝ 24.05.2025).
(49) Chinese-based StarTimes Group ups its television presence in Senegal․ (2022), https://africanmarketingconfederation.org/media-in-africa/ (բեռնման օրը՝ 24.05.2025).
(50) Emeka Umejei․ Chinese Digital Satellite TV: Exporting Propaganda to Rural Nigeria․ (2024), https://www.cddwestafrica.org/reports/chinese-digital-satellite-tv-exporting-propaganda-to-rural-nigeria/ (բեռնման օրը՝ 24.05.2025).
(51) William Hatungimana, Haruka Nagao․ We asked 1,000 Zimbabweans what they think of China’s influence on their country − only 37% viewed it favorably. (28.09.2024), https://theconversation.com/we-asked-1-000-zimbabweans-what-they-think-of-chinas-influence-on-their-country-only-37-viewed-it-favorably-206381 (բեռնման օրը՝ 24.05.2025).
(52) Samir Bhattacharya, Yuvvraj Singh․ China’s Information War in Africa. (28.09.2024), https://www.orfonline.org/expert-speak/china-s-information-war-in-africa?utm_source=chatgpt.com (բեռնման օրը՝ 24.05.2025).
(53) Trump’s global funding cuts leave a void in Africa for rivals to exploit․ (24.03.2025). https://www.washingtonpost.com/world/2025/03/23/trump-aid-cuts-africa-russia-china/ (բեռնման օրը՝ 24.05.2025).