ԱՊՀ, Արևմուտք, Սահմանակից երկրներ

Անկարա-Կիև ռազմատեխնիկական համագործակցությունն Ուկրաինական ճգնաժամի համատեքստում

Սեղմագիր

Այս հոդվածում ներկայացվում են Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներն ու առանձնահատկությունները՝ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության համատեքստում։ Համագործակցությունը ներառում է տեխնոլոգիաների փոխանցումներ, համատեղ ձեռնարկությունների հիմնում և ռազմարդյունաբերության արդիականացմանն ուղղված քայլեր։

ВОЕННО-ТЕХНИЧЕСКОЕ СОТРУДНИЧЕСТВО АНКАРА–КИЕВ
В УСЛОВИЯХ УКРАИНСКОГО КРИЗИСА
Симаворян A. C.

Аннотация

В данной статье представлены аспекты и особенности военно-технического сотрудничества Турции и Украины в контексте российско-украинского военного конфликта. Сотрудничество включает передачу технологий, создание совместных предприятий и шаги по модернизации военной промышленности.

ANKARA–KIEV MILITARY-TECHNICAL COOPERATION
IN THE CONTEXT OF THE UKRAINIAN CRISIS
Simavoryan A. S.

Summary

This article explores the various aspects and features of military-technical cooperation between Turkey and Ukraine within the context of the ongoing Russian–Ukrainian conflict. The cooperation encompasses technology transfers, the establishment of joint ventures, and initiatives aimed at modernizing the military industry.

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

Ներածություն

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ընթացող ներկայիս զարգացումները դուրս են եկել տարածաշրջանային ձևաչափից և տեղափոխվել գլոբալ քաղաքականություն՝ ազդելով համաշխարհային անվտանգության և միջազգային կայունության վրա: Կարող ենք ասել, որ ուկրաինական ճգնաժամը իրադարձություն է, որը փոխում է հավասարակշռությունը համաշխարհային և տարածաշրջանային մասշտաբով։ Ուստի պատահական չէ, որ ներկա իրողությունները մասնագիտական շրջանակները համեմատում են «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում տիրող իրավիճակի հետ(3)։

Անկախության ձեռքբերումից, և հատկապես, 2004 թ. «Նարնջագույն հեղափոխությունից» հետո Ուկրաինան բազմաթիվ քաղաքական ճգնաժամեր և ներքին ցնցումներ ունեցավ։ Երկիրն ավելի բարդ գործընթացներ թևակոխեց, երբ 2014 թվականին ՌԴ-ն Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեից հետո իրեն միացրեց թերակղզին, իսկ ավելի ուշ ռուսամետ աշխարհազորայինները վերահսկողության տակ վերցրեցին Դոնեցկի և Լուգանսկի շրջանները՝ հայտարարելով իրենց միակողմանի անկախությունը, ինչը հանգեցրեց երկրում շարունակվող հակամարտությանը։

Չշեղվելով հոդվածի բուն թեմայից՝ նշենք, որ Անկարայի և Կիևի միջև ռազամատեխնիկական համագործակցության ամենաեռանդուն ժամանակաշրջանը համընկավ ռուս-ուկրաինական հակամարտության գոյացման ամենավաղ փուլում և իր շարունակությունն է գտնում առ այսօր։

Ուկրաինան, որ վերածվել է աշխարհաքաղաքական մարտադաշտի, ոչ միայն Արևմուտքի կողմից է վերազինվում ժամանակակից սպառազինություններով, այլև ձեռք է բերում ռազմական տեխնիկայի որոշ տեսակներ Թուրքիայից։ Այստեղ, հարկ է նշել, որ, ի տարբերություն հավաքական Արևմուտքի, որը չի թաքցնում, թե ինչ տեսակի սպառազինություններ է տրամադրում Կիևին, Անկարան փորձում է ավելի ծածուկ գործել։ Հակամարտության ամենաթեժ փուլում Անկարան Կիևին է վաճառել ԱԹՍ-ներ, և համաշխարհային մամուլում հիմնականում խոսվում է այս ուղղությամբ համագործակցության մասին։ Մինչդեռ Անկարան ավելի հեռահար նպատակներ է հետապնդում՝ ձգտելով նախ զարկ տալ Էրդողանի ընտանեկան կլանին պատկանող «Բայրաքթար» ԱԹՍ-ների վաճառքին, և երկրորդ՝ ձեռք բերել հրթիռային տեխնոլոգիաներ, սեփական ռազմական նշանակության նախագծերի շրջանակում իրականացնել տեխնոլոգիական փոխանակումներ։

Այս և մյուս հարցերի շուրջ կխոսենք ստորև։

1 ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ.
ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Նախքան ռազմատեխնիկական համագործակցությանն անդրադառնալը, արժե հասկանալ թե ինչ նշանակություն ունի Ուկրաինան Թուրքիայի համար։ Ուկրաինայի աշխարհաքաղաքական նշանակությունը Թուրքիայի համար պայմանավորված է՝ «պատմական կապերով», ռազմավարական շահերով և տարածաշրջանում զարգացող անվտանգության աշխարհագրությունով: Նրանց երկկողմ հարաբերությունները ներկայումս ավելի նշանակալի են դարձել, քանի որ երկու երկրներն էլ բախվում են ՌԴ ազդեցությանը, ուստի Անկարայի ցանկությունն է՝ որպես տարածաշրջանային ուժ ինքնահաստատվելու Սև ծովում, հնարավորության դեպքում՝ նաև դրա սահմաններից դուրս:

Չպետք է մոռանալ, որ նվաճումների արդյունքում Օսմանյան կայսրությունը զգալի ազդեցություն է ունեցել այն տարածքներում, որոնք այժմ կազմում են Ուկրաինան: Հատկապես Սևծովյան տարածաշրջանը, ներառյալ՝ Ղրիմը, օսմանցիների ազդեցության գոտին էր: Չնայած այս տարածքներն ի վերջո անցան ՌԴ վերահսկողության տակ, սակայն, Թուրքիայում օսմանյան ժամանակաշրջանի կարոտախտով(4) ապրող քաղաքական «խմբերի» համար այդ «պատմական կապը» մնում է որպես հենման կետ թուրք-ուկրաինական հարաբերություններում։

Ինչ վերաբերում է Սև ծովին, ապա այն Անկարայի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է, որը ծառայում է որպես դարպաս Եվրոպայի և Ասիայի միջև, թե՛ ծովային առևտրի, թե՛ էներգակիրների տարանցման և այլնի համար: Թուրքիայի վերահսկողությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ, որոնք միացնում են Սև ծովը Միջերկրական ծովին, նույնպես նրան եզակի ռազմավարական առավելություն է տալիս տարածաշրջանում։

Որպես Սև ծովին սահմանակից ամենամեծ պետություններից մեկը՝ Ուկրաինան ուղղակիորեն կապված է տարածաշրջանի անվտանգային զարգացումների հետ։ Թուրքիայում ծովային քաղաքականության հիմնարար սկզբունքների համակարգ համարվող «Կապույտ հայրենիք»(5) ծավալապաշտական դոկտրինից ելնելով՝ Անկարան, բնականաբար, շահագրգռված է, որ որևէ տերություն, այդ թվում՝ ՌԴ-ն, չգերիշխի Սև ծովում, քանի որ դա կարող է սպառնալ թուրքական շահերին և սահմանափակել Անկարայի՝ Սևծովյան տարածաշրջանում իշխանություն ունենալու հնարավորությունը: Պատահական չէ, որ 2014 թվականին Ղրիմի միացումը ՌԴ-ին էականորեն փոխեց Սև ծովի անվտանգային միջավայրը, ինչով պայմանավորված՝ ՌԴ-ն զգալիորեն ավելացրեց իր ռազմական ներկայությունը Սև ծովի ջրերում: Ի վերջո, այս իրադրությունը անհանգստացրեց Թուրքիային, և նա իր մտահոգությունը հայտնեց այդ կապակցությամբ, և, նույնիսկ, ընդգծեց Ուկրաինայի կարևորությունը և, որպես ռուսական ազդեցությանը հակակշիռ՝ հայտարարեց, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Մասնավորապես, 2023 թ. Զելենսկի–Էրդողան հանդիպման ժամանակ, վերջինս այս առիթով հայտարարեց, որ «2014 թ. Ղրիմի բռնակցումից ի վեր մենք մեր աջակցությունն ենք հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը բոլոր [միջազգային] հարթակներում: Մենք գործնականում ցույց տվեցինք մեր համերաշխությունը Ուկրաինայի հետ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և տեխնիկական ոլորտներում մեր ցուցաբերած շոշափելի աջակցությամբ»(6)։

Սա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ Անկարա–Մոսկվա հարաբերությունները թեև ընթանում են համագործակցության և մրցակցության ուղիով, այդուհանդերձ, Անկարայի անթաքույց աջակցությունն Ուկրաինային ցույց է տալիս նրա պատրաստակամությունը՝ պնդելու իր «անկախ քաղաքականությունն» ու հետապնդելու իր ռազմավարական շահերը, նույնիսկ, եթե այն հակասության մեջ է Մոսկվայի հետ:

2ՈՒԿՐԱԻՆԱԹՈՒՐՔԻԱ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2014-2024 ԹԹ.

Գալով մեր հոդվածի բուն թեմային, նշենք որ երկու երկրների հարաբերություններում ռազմական համագործակցության առաջին քայլերը կատարվեցին 1993 թ.-ին։ Ուկրաինան, որի համար հետանկախության շրջանում հրատապ էր բանակի ձևավորումը, ցանկանում էր ռազմական ոլորտում համատեղ գործունեություն ծավալել Թուրքիայի հետ։ Այդ նպատակով, 1991–2000 թթ. ընկած ժամանակահատվածում երկու երկրները իրենց ռազմական համագործակցությունն ամրագրեցին պայմանագրերով և բարձր մակարդակի փոխայցելություններով։ Կնքված պայմանագրերը համագործակցությանը միտված ճանապարհային քարտեզներ էին, որոնց շրջանակներում պետք է իրագործվեին աշխատանքներ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այդ ժամանակահատվածում պատրաստվեց նաև Ուկրաինայում թուրքական բանակի համակարգի ներդրման աշխատանքային պլան, որի շրջանակներում էլ տեղի ունեցան հանդիպումներ Անկարայում, Կիևում և Օդեսայում։ Միևնույն ժամանակ, երկու երկրները մտադրվեցին համատեղ արտադրել զրահատեխնիկա, վերանորոգել ուղղաթիռներ, սպայական և ենթասպայական կադրերի պատրաստման նպատակով իրականացնել փորձի և հետախուզական տվյալների փոխանակում։ Ռազմական դրության ժամանակ առողջապահության միասնական կառավարման համակարգ ստեղծելու ուղղությամբ զարգացվեցին կապերը ռազմական բժշկության, իսկ ռազմական իրավունքի ոլորտում համատեղ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով տեղի ունեցան փոխայցելություններ(7)։

Չնայած հետխորհրդային շրջանի առաջին տասնամյակում եղած նրանց հարաբերություններին, այդուհանդերձ, ռազմատեխնիկական ասպարեզում համագործակցության ավելի կայուն հիմքեր դրվեցին 2015 թ.-ին, ինչը ոչ պատահականորեն համընկավ Ղրիմի միացման գործընթացի և Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցման իրադարձությունների հետ։ Այնպես որ, Թուրքիայի և Ուկրաինայի համագործակցությունը շատ արագ սկսեց զարգանալ հենց այն ժամանակաշրջանում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները ժամանակավորապես մտան ճգնաժամի մեջ, և Կիևն ու Անկարան առաջ մղեցին իրենց հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ ռազմական ոլորտում։

2015 թ. Անկարա ժամանեցին Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչները։ Ուկրաինացի գործընկերների հետ հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ Կիևը կարող է մշակել Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար նոր կործանիչի բազային մոդելը։ Հավանաբար խոսքը KAAN կործանիչի մասին էր։ 2017–2018 թթ. պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը բարելավելու նպատակով կողմերի միջև շարունակվեցին բանակցություններն առաջադեմ տեխնոլոգիաների, զրահատեխնիկայի, տիեզերական տեխնոլոգիաների և օդանավերի կառուցման ոլորտներում նախագծերի իրականացման շուրջ(8)։

Այդ տարեթվից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունը խորացավ և դարձավ երկու երկրների հարաբերությունների հիմնաքարը։ Նախքան ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սրումը՝ 2015–2021 թթ. ընթացքում՝ Թուրքիան Ուկրաինային ռազմական օգնություն է տրամադրել ինչպես ֆինանսական տեսքով, այնպես էլ վաճառել է առաջադեմ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպիսին Bayraktar TB2-ն է (Baykar Technology-ի արտադրանք)։

2019 թ. թուրքական կողմը հայտարարեց, որ երկկողմ պայմանագրի շրջանակներում «Բայքար»-ն ուկրաինական բանակի համար 6 անօդաչու թռչող սարք է արտադրելու և մեկ տարվա ընթացքում դրանք հանձնելու է Կիևին։ Գործարքի արժեքը գնահատվել է 69 մլն դոլար։ Պայմանագրով ուկրաինական կողմին փոխանցվել են նաև վերգետնյա անօդաչու թռչող սարքերի ցամաքային կառավարման 3 կայանների համակարգեր և սարքավորումներ(9)։ Ավելորդ չէ նշել, որ ԱԹՍ-ները կառավարվում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի անձնակազմի կողմից, որոնք վերապատրաստություն են անցել Թուրքիայում։ Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg գործակալության՝ 2019 թ. Կիևը Անկարայից ոչ թե 6, այլ տասնյակ ԱԹՍ-ներ է ձեռք բերել, ինչի վերաբերյալ կողմերը պաշտոնական հայտարարություն չեն արել(10)։

2020 թ. Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում, օրակարգային այլ հարցերից բացի, քննարկվեց «Բայքարի» և Ուկրաինայի ավիացիոն արդյունաբերության միջև համագործակցության հնարավորությունները։ 2022 թ. Ուկրաինա–ՌԴ ռազմական հակամարտության մեկնարկից 3 շաբաթ առաջ նախագահ Ռ. Թ. Էրդողանի՝ Կիև կատարած այցի ժամանակ երկու երկրների միջև ստորագրվեց համաձայնագիր՝ ուղղված «բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը»։ Նույն այցի ընթացքում որոշվեց, որ «Բայքարը» Ուկրաինայում հիմնելու է ԱԹՍ-ների գործարան և փոխանցելու է տեխնոլոգիաներ:

Կիևի հետ համագործակցությամբ Անկարան նպատակ ուներ հաղթահարելու ռազմական ավիացիոն շարժիչների վրա դրված էմբարգոն։ 2015–2019 թթ. հրապարակված տարբեր հաղորդագրություններից պարզվում է, որ ակադեմիկոս Ա. Գ. Իվչենկոյի անվան «Զապորոժիեի մեքենաշինական նախագծային բյուրոյի» («Իվչենկո Պրոգրես») նախագծած շարժիչները փորձարկվել և հետագայում օգտագործվել են Akıncı A ԱԹՍ-ում և Kızılelma անօդաչու կործանիչում(11)։ Այս համագործակցությունն առ այսօր շարունակվում է, և նախքան պատերազմական գործողությունները՝ 2021 թ. տարեվերջին՝ «Բայքարն» ու «Իվչենկո Պրոգրես»-ը կնքեցին նոր պայմանագիր ուկրաինական արտադրության AI-322F տիպի շարժիչներ գնելու վերաբերյալ(12)։

Մինչ այդ համագործակցությունը, 2019 թ. օգոստոսին երկու պետությունների նախաձեռնությամբ Ստամբուլում հիմնադրվեց «Black Sea Shield» անունով ընկերություն, որի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է «Բայքար»-ին, իսկ 49%-ը՝ ուկրաինական «Ukrspetsexport»-ին։ Ընկերությունը Թուրքիայում արտադրելու է ոչ միայն ուկրաինական դիզայնով տուրբինային շարժիչներ, այլև հրթիռային և էլեկտրոնային պատերազմի վարման համար նախատեսված համակարգեր(13)։

Անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագրերին զուգահեռ կնքված համաձայնագրերով ուկրաինական «Ivchenko Progress»-ն ու «PJSC Motor Sich» ձեռնարկությունները Թուրքիա են արտահանել Akıncı A ԱԹՍ-ների համար նախատեսված AI-450T ինքնաթիռների շարժիչներ (20-ը մատակարարվել է 2018–2020 թթ.-ին, իսկ 2021 թ. ստորագրվել է ևս 30 շարժիչների մատակարարման պայմանագիր) և մատակարարելու է TV3-117VMA-SBM1V շարժիչներ՝ մշակման փուլում գտնվող ATAC-II մարտական ​​ուղղաթիռների համար(14)։

Թուրքական «Բայքար» ընկերությունը նոր մարտական MİUS ԱԹՍ-ի համար՝ Ուկրաինայից ստանալու է AI-25TLT շարժիչներ։ Ակնկալվում է, որ «Իվչենկո Պրոգրես»-ը կմշակի AI-25TLT կոչվող շարժիչը հատուկ Թուրքիայի համար: Վկայակոչելով ուկրաինական աղբյուրները՝ թուրքական Daily Sabah հանդեսը հայտնել է, որ 2021–2030 թթ. ընկած ժամանակահատվածում Ուկրաինան «Բայքարին» է մատակարարելու ավելի քան 500 շարժիչ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 600 մլն դոլարը(15)։

2015–2017 թթ. ժամանակահատվածում թուրքական ASELSAN-ն իրականացրել է ուկրաինական T64 և T72 տանկերի կապի համակարգերի արդիականացումը, որոնք հասցվել են ՆԱՏՕ-ի չափանիշներին և համապատասխանեցվել ժամանակակից մարտական​ գործողությունների պահանջներին։ ASELSAN-ը նաև տեխնոլոգիա է փոխանցել Ուկրաինային, որը, դրա հետ մեկտեղ, ընկերությունից գնել է բազմաթիվ ռազմական ռադիոհամակարգեր (ծրագրային ապահովման վրա հիմնված մարտավարական ռադիոկայաններ), որոնք ներկայումս օգտագործվում են ռուս-ուկրաինական ռազմական գործողություններում(16)։ 2017 թ. հայտնի դարձավ, որ ASELSAN-ը Կիևում շահագործման է հանձնել իր արտադրամասը, և, որ այսուհետ ռադիոկայաններն արտադրվելու են տեղում(17)։

2020 թ. հոկտեմբերին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ստորագրվեց «Ռազմական շրջանակային համաձայնագիր», որը ներառում է ռազմական ուսուցում, ինչպես նաև ռազմական հետախուզության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում։ Պայմանագրից ելնելով՝ կողմերը «Այսուհետ ավելացնելու են համագործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունն ու զինվորականների պատրաստումը, պաշտպանական արդյունաբերությունը, ռազմական բժշկությունը և կիբեր պաշտպանությունը»(18)։

21 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ ԵՎ ՀԵՏՈ

Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկիզբը պատճառ դարձավ, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցությունը դուրս գա իր բնականոն ընթացքից։ Մասնավորապես, Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (թուրքական հապավումը՝ TİM) տվյալները ցույց են տալիս, որ 2022 թ. առաջին եռամսյակում Թուրքիան Ուկրաինա է արտահանել 59,1 մլն դոլարի պաշտպանական նշանակության արտադրանք։ Այս ցուցանիշը 2021 թ. առաջին եռամսյակում կազմել էր 1,9 մլն դոլար։ Բացահայտված տվյալները չեն ներառում տեղեկատվություն այն մասին, թե ինչ ապրանքներ են: Արձանագրվել է միայն, որ Թուրքիայից Ուկրաինա զենքի արտահանման մեծ մասը՝ 58 մլն դոլարը, կատարվել է փետրվարին, այսինքն հակամարտության նախաշեմին՝ մինչև փետրվարի 24-ը։ Ուշագրավ է, որ վերոհիշյալ տվյալների հրապարակումից հետո, երբ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության տակ հայտնվեց տվյալ փաստը, TİM-ն իր պաշտոնական կայքից հեռացրեց հրապարակված զեկույց-հաշվետվությունը(19), հայտարարելով, որ այլևս չի բացահայտի, թե որ երկրներ է արտահանվում սպառազինություն։ Հնարավոր է, որ TİM-ն այս որոշումն ընդունել է՝ Ուկրաինա կատարվող արտահանումը թաքցնելու նպատակով(20)։

Չնայած նրան, որ Էրդողանը բազմիցս քննադատել է ՌԴ-ին՝ Ուկրաինա ներխուժելու համար, նա, միաժամանակ, ցանկանում է բաց պահել հաղորդակցության ուղիները ռուս գործընկերոջ հետ։ Հետևաբար, Ուկրաինա սպառազինություն արտահանելու մասով տեղեկատվության հանրայնացման վրա դրված սահմանափակումով Անկարան ցանկանում է խուսանավել Մոսկվայի հետ ավելորդ առճակատումից և քննադատություններից։ Բայցևայնպես, տեղեկատվության առումով, իրավիճակը չի խոսում հօգուտ Անկարայի։ Իրողությունն այն է, որ ռազմադաշտից ստացվող բազմաթիվ հաղորդագրություններից ու ռազմական գործողությունների ժամանակ կիրառված զինտեխնիկայից բացահայտվում են, եթե ոչ բոլոր, ապա գոնե զինտեխնիկայի որոշ տեսակներ, որոնք թուրքական արտադրության են։ Երկրորդ՝ միամիտ կլինի կարծել, թե այդ մասին տեղյակ չեն ռուսական ռազմական հետախուզության պատասխանատու մարմինները։

Ելնելով վերը շարադրվածից, փորձենք բաց աղբյուրների հիման վրա վերլուծել, թե սպառազինության ի՞նչ տեսակներ և հարակից արտադրանք է արտահանվել պատերազմական գործողություններին զուգահեռ։

Ինչպես վերը նշեցինք, առաջին Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը Ուկրաինան ստացել է 2021 թ.։ 2022 թ․ փետրվարի 24-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Կիևը «Բայքար»-ից ձեռք է բերել 60-ից ավելի տարբեր նշանակության ԱԹՍ-ներ՝ մարտական Bayraktar TB2 և հետախուզական Mini-Bayraktar։ Ընդ որում, «Բայքարը» հրաժարվել էր ուկրաինացի ժողովրդի նվիրատվություններից գոյացած գումարից և փոխարենը 30-ից ավելի ԱԹՍ-ներ է նվիրել ուկրաինական կողմին(21)։ Ձեռք բերված ԱԹՍ-ները ուկրաինական կողմը համարկել է իր ռազմական գործողություններին, և, ըստ որոշ ռազմագետների՝ դրանք արդյունավետորեն օգտագործվել են ուկրաինական ուժերի կողմից(22)։

Կողմերը սակայն չեն սահմանափակվել միայն ԱԹՍ-ների վաճառքով։ 2023 թ. Ուկրաինայի պաշտպանության նախարարության և թուրքական «Բայքար» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր՝ Ուկրաինայում սպասարկման կենտրոն հիմնելու մասին, որտեղ իրականացվելու են ԱԹՍ-ների վերանորոգման աշխատանքներ։ 2023 թ.-ից Ուկրաինայում նաև կառուցվում է Բայրաքթարների արտադրման գործարան, որն, ըստ ուկրաինացի պաշտոնյաների` շահագործման կհանձնվի 2025 թ.։ Գործարանը նախատեսում է արտադրել Bayraktar TB2 և Bayraktar Akinci ԱԹՍ-ներ։ Կանխատեսումների համաձայն, տարեկան պետք է արտադրի մոտ 120 հատ ԱԹՍ(23): Գործարանի կառուցման (ունենալու է 300-500 աշխատակիցներ), սպասարկման կենտրոնի, ինչպես նաև Ուկրաինայում ընկերության գլխավոր գրասենյակի պահպանման համար «Բայքարը» նախատեսում է ներդնել մոտ 100 մլն դոլար(24)։

Ի հավելումն վերոնշյալի ավելորդ չէ հիշատակել, որ «Բայքարի» գործունեությունն ու համագործակցությունը Կիևն այն աստիճան է կարևորել, որ «Baykar Defence»-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն ու «Baykar Makina»-ի համասեփականատեր և տեխնիկական տնօրեն, Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարը 2020 և 2022 թվականներին Զելենսկու հրամանով «միջպետական ​​համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ​​ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցելու, աշխարհում ուկրաինական պետության հանրահռչակման համար նշանակալի անձնական ներդրման համար» արժանացել են բարձր պետական պարգևների՝ «Ծառայության համար» 1-ին և 3-րդ աստիճանի շքանշաններով(25)։

Ուկրաինան նաև մասնակցում է թուրքական հինգերորդ սերնդի TF-X Kaan կործանիչի շարժիչի մշակման մրցույթին։ Այս մարտական ​​ինքնաթիռների նախատիպերը համալրված են ամերիկյան F 110 տուրբոպտուտակային շարժիչներով (դրանցով կհամալրվեն KAAN կործանիչի առաջին 20 միավորները)։ Մրցույթին մասնակցում է նաև բրիտանական Rolls Royce ընկերությունը։ Սակայն, ինչպես նշում է Անկարայում Ուկրաինայի դեսպան Վ․ Բոդնարը՝ Կիևը պատրաստ է ոչ միայն Թուրքիայի ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությամբ սկսել իր ձեռնարկություններում նման շարժիչի մշակման աշխատանքները, այլև հեռանկարում նախատեսված է կործանիչների գնման հարցը(26):

2021 թ. տարեվերջին կնքված պայմանագրով ուկրաինական Մի-8 ուղղաթիռների արդիականացման համար թուրքական ASELSAN ընկերության կողմից մատակարարվել են նոր էլեկտրաօպտիկական թիրախավորող պատյաններ (EO Targeting Pods)(27)։

Կիևի հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն ավիացիոն նշանակության ռազմաարդյունաբերական արտադրանքով։ 2020 թ.-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան և Թուրքիան պայմանագիր են կնքել ռազմանավերի գնման համար։ Մինչև այժմ Ուկրաինայի ռազմածովային ուժերը ստացել են 2 հատ MILGEM/Ada դասի ռազմանավ, որն արտադրում է թուրքական Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման ընկերությունը (թուրքական հապավումը՝ STM)։ Ընդ որում, առաջին ռազմանավը Կիևը ստացել է 2022 թ. հոկտեմբերի վերջին, իսկ երկրորդը՝ 2024 թ. օգոստոսի 1-ին։ Պայմանագրի կետերից ելնելով՝ սպասվում է նույն դասի ևս երկու ռազմանավի գնում, սակայն ժամկետները հստակեցված չեն(28)։

Այս դասի ռազմանավերը նախատեսված են լայն գործողությունների՝ ստորջրյա և վերգետնյա թիրախների խոցման համար: Դրանց գլխավոր առաքելությունը ծովային պարեկային հսկողություն իրականացնելն է Սև ծովի հյուսիսարևմտյան ափամերձ շրջաններում, որտեղ պետք է պաշտպանեն առափնյա գոտիներում տեղակայված ենթակառուցվածքները։ Խոսքը նավանորոգարանների, նավահանգստային շրջաններում գտնվող ամբարների և այլ ենթակառուցվածքների մասին է, որոնք հակամարտության ընթացքում բազմիցս ենթարկվել են հրթիռային հարվածների(29)։

2022 թ. Անկարան Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարել նաև «էլեկտրոնային պատերազմի» սարքավորումներ, ականանետներ (60 մմ Commando Mortar) և զինամթերք։ Բացի դրանցից, Ուկրաինայի Զինված ուժերը ստացել են բարձր ճշգրտության բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS) TRLG-230 և «օդ-օդ» հրթիռներ՝ Bayraktar TB2-ի համար: 2023 թ. ընթացքում Ուկրաինա է առաքվել 155 մմ հրետանային արկեր, 7 մմ-ոց CANIK M2F HMG և 12,7 մմ-ոց CANIK M2 QCB HMG գնդացիրներ, RDS40-MGL նռնականետներ, ռազմական հանդերձանք(30)։

Դեռևս անհայտ է մնում T155 Firtina ինքնագնաց հաուբիցների հարցը, որի ձեռք բերման նպատակով 2023 թ.-ից ուկրաինական կողմը բանակցությունների մեջ էր Անկարայի հետ։ Որոշ հաղորդագրությունների համաձայն ԱՄՆ-ը դիտարկում էր Թուրքիայից 12 հատ T-155 Firtina ինքնագնաց հաուբից և 155 մմ տրամաչափի հրետանային արկեր գնելու հնարավորությունը՝ Ուկրաինա տեղափոխելու համար(31)։ Մինչդեռ այս տարվա դրությամբ տվյալ ուղղությամբ էական առաջընթաց չի գրանցվել։

2022 թ. օգոստոսից Ուկրաինա է առաքվել նաև 90-ից մինչև 200 թուրքական արտադրության BMC Kirpi 4×4 MRAP զրահամեքենաներ, որոնց մի մասը ոչնչացվել է ռուսական ուժերի կողմից։ Ավելորդ չէ նշել, որ BMC ավտոմոբիլաշինական ընկերությունը ավտոբուսների, բեռնատարների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, զրահամեքենաների առաջատար արտադրող է: Այս թուրք-կատարական համատեղ ձեռնարկությունը ձգտում է մենաշնորհային և գերիշխող դիրք ձեռք բերել թուրքական արդյունաբերության, հատկապես՝ ցամաքային տրանսպորտային միջոցների և ինքնաթիռների ռեակտիվ շարժիչների արտադրության մեջ(32), որը մինչև 2022 թ. ղեկավարում էր Էրդողանի մտերիմ Էթhեմ Սանջաքը։

Ուկրաինան ՌԴ-ի հետ իր հակամարտության ընթացքում, շարունակական ռազմական աջակցության շրջանակներում Անկարայից ձեռք է բերել նաև «Otokar» պաշտպանական ընկերության Cobra II զրահամեքենաների (ներառյալ՝ բժշկական նշանակության տարհանման մեքենաներ) խմբաքանակ(33)։

Ուկրաինայում Cobra II-ի հայտնաբերումը քննարկումների տեղիք է տվել և հարցեր առաջացրել Ուկրաինայի Զինված ուժերում այդ մեքենաների ծագման և օրինականության վերաբերյալ: Քանի որ ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ թուրքական իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել Cobra II-ի մատակարարման հետ կապված որևէ պայմանագիր: Ի դեպ, դրանք կիրառվել են ՌԴ Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ-ի վերջին գործողությունների ընթացքում։ Ենթադրվում է, որ այդ մատակարարումները կատարվել են երրորդ երկրների ֆինանսական միջոցներով՝ որպես օժանդակություն(34)։

Եվս մեկ կարևոր ռազմավարական ուղղություն, որտեղ կողմերը փորձում են ամրապնդել իրենց հարաբերությունները՝ ռազմական անձնակազմի վերականգնման ոլորտում համագործակցությունն է։ Այսպես. 2024 թ. հունիսի 7-ին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան և Կիևում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Լևենթ Բիլգենը հանդիպել են այս հարցի քննարկման համար, որից հետո ստորագրվել է ռազմական անձնակազմի վերականգնման վերաբերյալ միջպետական պայմանագիր։ Նախատեսվում է 2024 թ.-ից ներդնել «Զինվորական անձնակազմի վերականգնման փորձնական ծրագիր»։ Նպատակն է՝ քաղաքացիական և զինվորական առողջապահական հաստատությունների, սոցիալական ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ ստեղծել արդյունավետ վերականգնողական ցանց: Փորձնական ծրագրի շրջանակներում տրամադրվելու են ծառայություններ, որով ապահովվելու է զինվորական անձնակազմի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնումը: Վերականգնողական գործընթացը ներառում է ինչպես վիրավոր զինվորների ֆիզիկական առողջության բարելավում, այնպես էլ՝ հոգեբանական աջակցության ծառայություններ և սոցիալական համարկման ծրագրեր(35):

Ինչ վերաբերում է համատեղ զորավարժությունների անցկացմանը, ապա այս առումով գործողությունները շատ ավելի համեստ են։ Դրանք տեղավորվում են թե երկկողմ, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում։

Օրինակ՝ 2019 թ. Թուրքիայի ռազմածովային ուժերը մասնակցել են Օդեսայի մերձակայքում անցկացվող վարժանքներին, իսկ ուկրաինացի զինվորականները՝ որպես դիտորդներ, ավանդաբար մասնակցում են թուրքական բանակի լայնածավալ զորավարժություններին։ 2021 թ. Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպայական անձնակազմը թուրքական ASELSAN ռազմաարդյունաբերական ընկերության փորձագետների ներգրավմամբ մասնակցել է Իզմիրում ՆԱՏՕ-ի օպերատիվ պլանավորման և նյութատեխնիկական ապահովման դասընթացներին(36):

2021 թ. Ուկրաինայի ՊՆ տեղեկատվության արտահոսքի պատճառով հայտնի է դարձել, որ թուրք մասնագետները պետք է նաև կազմակերպեին քաղաքային մարտերի դասընթացներ ուկրաինացի զինվորականների համար(37)։

3 ԹՈՒՐՔԻԱ–ՈՒԿՐԱԻՆԱ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԴ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Մինչ Անկարան և Կիևը շարունակում են խորացնել իրենց ռազմատեխնիկական համագործակցությունը, Մոսկվայում ուշադրությամբ հետևում են այդ զարգացումներին։ Թուրք-ուկրաինական՝ այսպես կոչված «ռազմական դաշինքին», ՌԴ-ի արձագանքն արտահայտվել է դիվանագիտական ​​բողոքներով։ Մասնավորապես, Թուրքիայի կողմից Ուկրաինային Bayraktar TB2 ԱԹՍ-ների մատակարարումները, որոնք օգտագործվում են շարունակվող հակամարտությունում, վերածվել են «վիճաբանության» առարկայի: Մոսկվան այս անօդաչու թռչող սարքերը դիտարկում է որպես Ուկրաինայի ռազմական հնարավորությունների զգալի ուժեղացում, որը կարող է թեքել նժարը Արևելյան Ուկրաինայում շարունակվող հակամարտությունում: Ավելին, հաշվի առնելով թուրք-ուկրաինական համատեղ պաշտպանական արտադրության հեռանկարը, ներառյալ՝ Ուկրաինայում թուրքերի հետ համատեղ ԱԹՍ-ների արտադրական ձեռնարկություն հիմնադրումը՝ լուրջ մտահոգության տեղիք է տվել ռուսական կողմի համար։

Այդ մտահոգություններն ի հայտ եկան ռուսական փորձագիտական շրջանակների մոտ դեռևս 2017 թ., երբ Անկարան սկսեց խորացնել իր ռազմական կապերը Կիևի հետ։ Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի կարծիքով ռազմական պաշտպանության ոլորտում խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունը դեռևս գերազանցում է Թուրքիայի ունեցած տեխնոլոգիաներին: Ուստի, վերջինիս եզրակացմամբ. «Թուրքերը նախ կվերցնեն այն ամենը (նկատի ունի տեխնոլոգիաներըԱ.Ս.) ինչ կարող են ստանալ ընկերություններից, իսկ հետո, հավանաբար, կոչնչացնեն իրենց պոտենցիալ մրցակիցներին»(38)։

ՌԴ տնտեսագիտական համալսարանի քաղաքական և սոցիոլոգիական գիտությունների ամբիոնի վարիչ Ա. Կոշկինն իր հերթին գտնում է, որ Թուրքիան հետապնդելով իր շահերը՝ կարող է ապագայում Ուկրաինային առաջարկել համագործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնցով Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ոլորտը հնարավոր է հայտնվի կախվածության մեջ թուրք ռազմական տեխնոլոգ-մասնագետներից և թուրքական կապիտալից(39)։ Ելնելով դրանից՝ ենթադրվում է, որ ապագայում Թուրքիան աստիճանաբար կմեծացնի իր ազդեցությունը ուկրաինական ռազմական արդյունաբերության ոլորտի վրա, որից Ուկրաինան հետագայում չի կարողանա ձերբազատվել։

Պետական մակարդակով Անկարային ուղղված դժգոհությունները հնչեցին 2021 թ., երբ Ուկրաինան առաջին անգամ սկսեց օգտագործել Դոնբասում Թուրքիայից գնած Բայրաքթար հարվածային անօդաչու թռչող սարքերը։ Այդ առիթով Կրեմլի խոսնակ Դ. Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան իսկապես լավ հարաբերություններ ունի Անկարայի հետ «Բայց այս դեպքում իրականություն է դառնում մեր մտահոգությունը, որ ուկրաինական բանակին զենքի նման վաճառքը կարող է հանգեցնել տարածաշրջանում անկայունության։ Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի վաճառքը չի նպաստի տարածաշրջանում խաղաղությանը»(40)։

Ռազմական հակամարտության ողջ ընթացքում, ի պատասխան Թուրքիայի և Ուկրաինայի միջև աճող ռազմատեխնիկական համագործակցության՝ ՌԴ-ն հանդես է եկել նաև մի քանի դիվանագիտական բողոքներով։ Այսպես, 2023 թ. ՌԴ ԱԳՆ Չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնի մեկնաբանությամբ, «Անկարան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում վաղաժամ զինադադար ապահովելու և իր միջնորդությամբ բանակցային գործընթաց վերսկսելու ցանկության մասին, մինչդեռ Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները ուղղակիորեն հակասում են միջնորդի դեր ստանձնելու Անկարայի նախաձեռնությանը»(41)։

Ռազմական գործողության մեկնարկից առաջ և հետո Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ո՛չ Ուկրաինայի հետ ունեցած հատուկ հարաբերություններից կհրաժարվեն, և ո՛չ էլ ՌԴ-ից։ Ինչից հետևում էր, որ Անկարան փորձելու է շարունակել իրականացնել «հավասարակշռված քաղաքականություն», եթե անգամ ճգնաժամը խորանա։ Հետևաբար, Անկարան չի էլ թաքցնում Ուկրաինայի հետ կապված իր նպատակները, հատկապես սպառազինության մատակարարման հարցում և իրեն ուղղված ՌԴ բողոքներին արձագանքել է հետևյալ կերպ. «Ռուսները տխրում են և ժամանակ առ ժամանակ դժգոհում անօդաչու թռչող սարքերի վաճառքից։ Նախկինում էլ էին բողոքում, այժմ էլ։ Բայց պատասխանը մենք արդեն տվել ենք՝ դրանք մասնավոր ընկերություններ են»(42)։

Ի բողոք ԱԹՍ-ների վաճառքի՝ «Բայքարի» տնօրեն Հ․ Բայրաքթարը CNN-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերություններն ավիացիայի և պաշտպանության ոլորտում ռազմավարական են. «Թուրքիան աջակցում է Ուկրաինային զինված անօդաչու թռչող սարքերով ու, միաժամանակ, Ուկրաինայից գնում է անօդաչու թռչող սարքերի շարժիչներ։ …Մենք երբեք Ռուսաստանին ԱԹՍ-ներ չենք վաճառելու։ Որովհետև մենք աջակցում ենք Ուկրաինայի դիմադրությանը՝ հանուն նրա անկախության և ինքնիշխանության»(43):

Ավելացնենք, որ 2023 թ. ռուսական կողմը դիմել էր նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ խնդրելով դադարեցնել սպառազինության մատակարարումներն Ուկրաինա(44)։ Սակայն, Անկարայից պաշտոնական որևէ պատասխան այդպես էլ չէր հնչել։

Բավականին ուշ` 2024 թ. օգոստոսի 19-ին՝ ռուսական կողմը արձագանքեց դեռևս 2023 թ. Foreign Policy ամերիկյան հանրահայտ ամսագրում հրապարակված վերլուծական հոդվածի առնչությամբ, որի հեղինակները պնդում էին, որ 2022 թ. նոյեմբերին Թուրքիան սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր է ուղարկում Ուկրաինա։ Արձագանքի ուշացման պատճառը, հավանաբար, այն էր, որ Անկարան ամիսներ շարունակ փորձել է թաքցնել ռումբերի տեղափոխությունը Կիև։ Մյուս կողմից՝ Անկարայում և Կիևում հերքեցին այդ պնդումները։ Հոդվածագիրները, հենվելով իրենց վստահելի աղբյուրների վրա՝ նշում էին, որ «Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժեց(45) կասետային զինամթերք տրամադրել Կիևին, Թուրքիան դարձավ միակ վայրը, որտեղ նրանք կարող էին ստանալ դրանք: Սա ցույց է տալիս, որ թեև Թուրքիան որոշ առումներով մերձ է Ռուսաստանին, սակայն զգալի ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային»(46)։

Մեկ այլ տեղեկությունով՝ Թուրքիան M483A1 թուրքական արտադրության կասետային ռումբերի ևս 18 խմբաքանակ է առաքել Ուկրաինա 2023 թ. հուլիսին։ Համաձայն Defence One առցանց ամսագրի՝ «Պարզ չէ, թե որքանով է Թուրքիայի կառավարությունը մասնակցություն ունեցել կասետային զինամթերքի՝ Ուկրաինա ուղարկելու որոշման հետ: Քանի որ ներմուծման փաստաթղթերում որպես առաքիչ ներկայացված է Ռումինիայի պաշտպանության նախարարությանը պատկանող «Romtehnica» առևտրային ընկերությունը»(47)։

Ամենևին չենք բացառում, որ Անկարան Մոսկվայի հետ լրացուցիչ լարվածությունից խուսափելու համար որոշ սպառազինության տեսակներ Կիև է փոխանցում ՆԱՏՕ-ի անդամ գործընկեր պետությունների միջոցով։

Այս և մյուս մատակարարումները հաշվի առնելով՝ 2024 թ. օգոստոսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և ՌԴ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թանջու Բիլգիչի հանդիպումը։ Հանդիպմանը Գալուզինը ասել է, որ իրենց համար անընդունելի է Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը և կոչ է արել Թուրքիային հրաժարվել նման «ապակառուցողական քաղաքականությանը» մասնակցելուց(48)։ Փաստացի Մ. Գալուզինը ակնարկել է, որ ունեն դժգոհություններ Թուրքիայից։

Սովորաբար, հավաքական Արևմուտքին ուղղված նախազգուշացումները հասցեական են լինում՝ ուղեկցված կոշտ հռետորաբանությամբ։ Թուրքիայի պարագայում առկա է որոշակի կաշկանդվածություն։ Անկարային ուղղված ռուս պաշտոնյաների ձևակերպումներում ավելի շատ ափսոսանք արտահայտող բառամթերք է կիրառվում, քան սպառնալից նախազգուշացումներ (ինչն օրինակ տեղի ունեցավ 2015 թվականին Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցման դեպքից հետո, երբ ՌԴ-ն ժամանակավորապես տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ

Ամեն դեպքում, որքան էլ ռուս-թուրքական տնտեսական և քաղաքական հարաբերությունները ներկայումս ընթանում են «խաղաղ» հունով, միևնույն է, հաշվի առնելով Անկարայի շարունակական ռազմական օժանդակությունը Կիևին, Կրեմլի համար պետք է գոյություն ունենան «կարմիր գծեր», որոնք հատել չի կարելի։ Հաշվի առնելով անցած փորձը փաստենք, սակայն, որ դժվար է կռահել, թե ՌԴ ռազմաքաղաքական վերնախավի ընկալումներում Թուրքիայի ո՞ր քայլերն են այլևս համարվում «կարմիր գծերի» հատում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ելենելով վերն ասվածից, կարելի է արձանագրել, որ.

  • Թուրքիայի հետ հարաբերություններում ՌԴ-ն ցուցաբերում է զգուշավորություն և չի դիմում կտրուկ միջոցների՝ հաշվի առնելով երկկողմ շահութաբեր առևտրատնտեսական հարաբերություններն ու էներգետիկ նախագծերը: Մոսկվային մնում է երբեմն-երբեմն նրբանկատորեն ակնարկել Անկարային, որպեսզի վերջինս Կիևին չմատակարարի սպառազինություն։ Ելնելով դրանից, կարելի է ասել, որ չվտանգելով տարածաշրջանում սեփական աշխարհառազմավարական հաշվարկները՝ Անկարային հաջողվեց պահպանել իր հարաբերությունները և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ։ Մյուս կողմից՝ շատ հավանական է, որ չմիանալով ՌԴ-ի դեմ «կործանիչ» պատժամիջոցներին՝ Անկարան Կիևին զենք վաճառելով՝ այդ կերպ փորձում է վարձահատույց լինել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին։ Ավելին՝ հիմնական միջնորդի դերը, որն Էրդողանն այդքան ցանկանում էր ստանձնել, թույլ է տվել նրան նաև հարմարավետ դիրքավորվել հակամարտության մեջտեղում՝ ոչ միայն ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, այլ ավելի լայն՝ ՌԴ–Արևմուտք համատեքստում։
  • Չնայած պաշտպանական արդյունաբերության ոլորտում ունեցած ձեռքբերումներին, Թուրքիան դեռևս դժվարանում է ինքնուրույն ստեղծել որոշ սպառազինություններում օգտագործվող անհրաժեշտ մասերը, հետևաբար կարիք ունի արտասահմանյան կրիտիկական նշանակության տեխնոլոգիաների ներմուծման։ Նախկինում էլ էինք նշել(49), որ Թուրքիայի ռազմարդյունաբերության ամենաթույլ օղակը շարժիչների արտադրությունն է, առաջին հերթին՝ ռազմական օդագնացության համար։ Հետևաբար, Ուկրաինայի ռազմարդյունաբերական բնագավառը, որը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և, որոշ գնահատականների համաձայն, ներկայումս բավականին լավ զարգացած է, հայտնվել է Թուրքիայի ուշադրության կիզակետում։ Մի կողմից Ուկրաինան դարձել է զենքի արտահանման նոր շուկա, մյուս կողմից՝ տարբեր նախագծերով սեփական ռազմարդյունաբերության համալիրի զարգացման նպատակով ներմուծում է նոր տեխնոլոգիաներ։
  • Ինչ վերաբերում է թուրք-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարին, ապա, ըստ փորձագիտական որոշ լավատեսական գնահատականների՝ այն ընթանում է դրական հունով: Այնուամենայնիվ, այս գործընկերությունը զերծ չէ մարտահրավերներից։ Պատերազմը տնտեսապես հյուծել է Ուկրաինային, Թուրքիան ևս տնտեսական մարտահրավերների առջև է կանգնած։ Ելնելով ասվածից, կարելի է պնդել, որ ռազմարդյունաբերության այն ճյուղերը, որոնցում երկու պետություններն ունեն համագործակցության փորձ և նախագծեր, կարող են տուժել ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Ոչ միայն այդ, այլև սպառազինության արտահանման տեմպերը կարող են նվազել, ինչն այժմ էլ նկատելի է, և դրա մասին խոստովանում են ռազմարդյունաբերության ոլորտի պատասխանատու թուրք պաշտոնյաները(50)։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Գաբրիելյան, Հ. (2021). «Կապույտ հայրենիքի» դոկտրինը Թուրքիայում․ https://www.1in.am/3016364.html
  2. Սիմավորյան, Ա. (2024). Թուրքիա-Պակիստան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. http://surl.li/jfxjja
  3. Սիմավորյան, Ա. (2020). Թուրքիայի սպառազինության արտահանումն ու ներմուծումը. https://hal.science/hal-03545731v1
  4. Аватков, В. А., Гузаеров, Р. И. (2022). Двусторонние отношения Украины и Турции при президенте В. Зеленском. Россия и новые государства Евразии57(4), сс. 35-49.
  5. Атоян, В., Симаворян, А., Симаворян, С. (2022). Конфликт вокруг Украины в оценках «мозговых центров» Турции. Проблемы национальной стратегии, (5). сс. 84-99
  6. В МИД России прокомментировали поставки Анкарой вооружений Киеву. (27.05.2023). https://ria.ru/20230527/oruzhie-1874515047.html
  7. Москалькова попросила парламент Турции прекратить поставки оружия Украине․ (11.01.2023). https://www.rbc.ru/politics/11/01/2023/63be88069a7947887b8c9526
  8. О встрече заместителя Министра иностранных дел России М.Ю.Галузина с Чрезвычайным и Полномочным Послом Турции в Российской Федерации Т.Бильгичем. (19.08.2024). https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1966089/
  9. Россия пожаловалась Турции из-за поставок беспилотников на Украину. (08.04.2022), https://lenta.ru/news/2022/04/08/complainedoverdrones/
  10. Ромашенко, С. (2023). США: Украина эффективно применяет кассетные боеприпасы. https://www.dw.com/ru/ssa-ukraina-effektivno-primenaet-kassetnye-boepripasy/a-66305743
  11. Соколов, Ю. (2021). «Украина хочет раздавить Донбасс, как Турция курдов». https://www.gazeta.ru/army/2021/10/08/14064445.shtml
  12. Усиление ПВО, фактор Дуная и собственный коридор вместо «зернового». Как Украине удалось не только «отвоевать» морскую отрасль из тисков войны, но и открыть порты для импорта. (27.12.2023). http://surl.li/vmgzor
  13. Украинский завод Bayraktar не запустится до окончания конфликта. (29.07.2024). https://www.rbc.ru/politics/26/07/2024/66a39db99a79470c14eb0f5b
  14. Указ президента України №752/2022, https://www.president.gov.ua/documents/7522022-44797
  15. Указ президента України №595/2022, https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  16. Указ президента України №341/2020, https://www.president.gov.ua/documents/3412020-34825
  17. Украина использует кассетные боеприпасы, поставляемые США, заявили в Женеве. (30.04.2024). https://ria.ru/20240430/boepripasy-1943200713.html
  18. Aselsan to Supply EO Targeting Pods, AAMs for Modernization of Ukraine’s Mi-8 Helicopter Fleet. (16.11.2021). http://surl.li/hzbehh
  19. Aselsan Launches Ukrainian Local Production Facility. Defence Turkey Magazine. Issue 96. 2019, s. 104, https://www.defenceturkey.com/files/issues/5e01cfb1ee025.pdf
  20. «Black Sea Shield» պաշտոնական կայքի հասցեն. https://blackseashield.com/en/
  21. Çetiner, Y. (2024). Ukraine Shows Interest in Turkey’s Fifth Generation KAAN Fighter Aircraft. https://www.overtdefense.com/2024/02/16/ukraine-shows-interest-in-turkeys-fifth-generation-kaan-fighter-aircraft/
  22. Detsch, J., Gramer, R, (2023). Turkey Is Sending Cold War-Era Cluster Bombs to Ukraine, https://foreignpolicy.com/2023/01/10/turkey-cold-war-cluster-bombs-ukraine/
  23. Janovsky, J, (2022). The Stalwart Ally: Türkiye’s Arms Deliveries to Ukraine, https://www.oryxspioenkop.com/2022/11/the-stalwart-ally-turkiyes-arms.html
  24. Kokcu, A. (2024). Ukraine uses Turkish Cobra II on Russia’s Kursk region, https://www.turkiyetoday.com/world/ukraine-uses-turkish-cobra-ii-on-russias-kursk-region-41279/
  25. Melkonyan, R. (2011). On Turkish Policy of Neo-Ottomanism and Developments in The Arab World. http://noravank.am/eng/articles/detail.php?ELEMENTID=5715
  26. Newdick, T. (2023). Our First Clear Look At Turkey’s New T929 Heavy Attack Helicopter, https://www.twz.com/our-first-clear-look-at-turkeys-new-t929-heavy-attack-helicopter
  27. Ozberk, T. (2024). Türkiye Launches Second MILGEM Corvette for Ukraine, https://www.navalnews.com/naval-news/2024/08/turkiye-launches-second-milgem-corvette-for-ukraine/
  28. Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62.
  29. Skove, S. (2023). Documents confirm that Ukraine is importing Turkish cluster munitions․ https://www.defenseone.com/threats/2023/10/documents-confirm-ukraine-importing-turkish-cluster-munitions/391565/
  30. Tiwari, S. (2024). World’s Most Popular Howitzer, Turkey’s T-155 Firtina Aka K-9 Thunder Could Soon Be Headed to Ukraine? https://www.eurasiantimes.com/worlds-most-popular-howitzer-turkeys/
  31. The Ukrainian military received Turkish Cobra II armored vehicles. (11.05.2020). https://mil.in.ua/en/news/the-ukrainian-military-received-turkish-cobra-ii-armored-vehicles/
  32. Turkey’s Baykar, Ukrainian firm ink deal for unmanned aircraft engine. (12.11.2021). https://www.dailysabah.com/business/defense/turkeys-baykar-ukrainian-firm-ink-deal-for-unmanned-aircraft-engine
  33. Ukraine Angers Russia by Buying Turkish Drones and Wants To Get Its Hands On More. (03.12.2021). https://www.bloomberg.com/news/articles/2021-12-03/ukraine-buys-more-armed-drones-from-turkey-than-disclosed-and-angers-russia
  34. Ayyıldız, M. (2022). Ukrayna’ya 50 adet Bayraktar TB2 Teslimatı. https://www.savunmasanayist.com/ukraynaya-50-adet-bayraktar-tb-2-teslimati/
  35. Baykar Teknoloji CEO’su Haluk Bayraktar, ‘Rusya’ya SİHA satmayacağız’. (19.07.2022). https://www.cumhuriyet.com.tr/dunya/baykar-teknoloji-ceosu-haluk-bayraktar-rusyaya-siha-satmayacagiz-1959647
  36. Hacinebioğlu, H. (2023). Türkiye ve Ukrayna: Derinleşen askeri ilişkiler. https://haber.sol.org.tr/haber/turkiye-ve-ukrayna-derinlesen-askeri-iliskiler-361651
  37. Milli İHA’dan yeni ihracat başarısı. (12.01.2019). https://www.aa.com.tr/tr/dunya/milli-ihadan-yeni-ihracat-basarisi/1362757
  38. MİUS’un Motorları İçin Ukrayna İle Yeni Anlaşma. (11.11.2021). https://www.savunmasanayist.com/miusun-motorlari-icin-ukrayna-ile-yeni-anlasma/
  39. Mustafayev, S. (2023). Sovyetler Sonrası Dönemde Ukrayna’nın Askerî Yapılanmasında Türkiye’nin Rolü (1991-2000). Türkiye Sosyal Araştırmalar Dergisi27(2), 415-424.
  40. Rusya, Bayraktar TB2 SİHA’larının Ukrayna’da kullanılmasından rahatsız. (28.10.2021). https://tr.euronews.com/2021/10/28/rusya-bayraktar-tb2-siha-lar-n-n-ukrayna-da-kullan-lmas-ndan-rahats-z
  41. Türkiye ile Ukrayna arasındaki askeri işbirliğinden neler beklenebilir? (22.07.2017). https://anlatilaninotesi.com.tr/20170722/turkiye-ukrayna-asker-isbirligi-1029389860.html
  42. Türkiye ile Ukrayna arasındaki savunma sanayi iş birliği potansiyeli ne durumda? (03.04.2024). https://www.qha.com.tr/ozel-haber-roportaj/turkiye-ile-ukrayna-arasindaki-savunma-sanayi-is-birligi-potansiyeli-ne-durumda-487053
  43. Türkiye’nin Ukrayna’ya silah satışı verilerine sansür. (06.05.2022). https://www.sozcu.com.tr/turkiyenin-ukraynaya-silah-satisi-verilerine-sansur-wp7118097
  44. Ukrayna Başbakan Yardımcısı Fedorov, Baykar Teknoloji Genel Müdürü Haluk Bayraktar ile bir araya geldi. (30.09.2023). https://www.qha.com.tr/ukrayna/ukrayna-basbakan-yardimcisi-fedorov-baykar-teknoloji-genel-muduru-haluk-bayraktar-ile-bir-araya-geldi-479169
  45. Ukrayna ve Türkiye Arasında Askerî Personel Rehabilitasyonunda İş Birliği. (07.06.2024). https://tuid.org.ua/ukrayna-ve-turkiye-arasinda-askeri-personel-rehabilitasyonunda-is-birligi
  46. “Ukrayna’nın toprak bütünlüğüne desteğimizi tüm platformlarda ifade ettik” (08.07.2023). https://www.tccb.gov.tr/haberler/410/147638/-ukrayna-nin-toprak-butunlugune-destegimizi-tum-platform larda-ifade-ettik-
  47. Ukrayna Devlet Başkanı Poroşenko Türkiye’ye geliyor. (27.10.2018). https://www.aa.com.tr/tr/turkiye/ukrayna-devlet-baskani-porosenko-turkiyeye-geliyor/1294717
  48. Ukrayna İmalatı Motor Akıncı Taktik İnsansız Hava Aracında Test Ediliyor. (07.08.2019). https://www.ukrhaber.com/blog/ukrayna-imalati-motor-akinci-taktik-insansiz-hava-aracinda-test-ediliyor/
  49. Ukrayna ve Türkiye arasında askeri istihbarat mübadelesi. (28.02.2021). https://savunmasanayiidergilik.com/tr/HaberDergilik/Ukrayna-ve-Turkiye-arasinda-askeri-istihbarat-mubadelesi
  50. Ukrayna’ya silah satışında çok daha dikkatliyiz. (21.07.2022). https://www.savunmasanayist.com/ssb-demir-ukraynaya-silah-satisinda-cok-daha-dikkatliyiz/

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008 – 2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014 – 2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019 – 2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածներիև 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 04.09.2024 թ.։

(3) Атоян В., Симаворян А., Симаворян С., (2022). Конфликт вокруг Украины в оценках «мозговых центров» Турции. Проблемы национальной стратегии, (5). С. 84-99.

(4) Այդ մասին տես, Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62. Melkonyan, R. (2011). On Turkish Policy of Neo-Ottomanism and Developments in The Arab World. http://noravank.am/eng/articles/detail.php?ELEMENTID=5715 (բեռնման օրը՝ 15.08.2024):

(5) Մանրամասն տես, Հայկ Գաբրիելյան, «Կապույտ հայրենիքի» դոկտրինը Թուրքիայում, (12.10.2021). https://www.1in.am/3016364.html (15.08.2024):

(6) “Ukrayna’nın toprak bütünlüğüne desteğimizi tüm platformlarda ifade ettik” (08.07.2023). https://www.tccb.gov.tr/haberler/410/147638/-ukrayna-nin-toprak-butunlugune-destegimizi-tum-platformlarda-ifade-ettik- (բեռնման օրը՝ 15.08.2024).

(7) Mustafayev, S. (2023). Sovyetler Sonrası Dönemde Ukrayna’nın Askerî Yapılanmasında Türkiye’nin Rolü (1991-2000). Türkiye Sosyal Araştırmalar Dergisi27(2), 415-424.

(8) Ukrayna Devlet Başkanı Poroşenko Türkiye’ye geliyor. (27.10.2018). https://www.aa.com.tr/tr/turkiye/ukrayna-devlet-baskani-porosenko-turkiyeye-geliyor/1294717 (բեռնման օրը՝ 15.08.2024).

(9) Milli İHA’dan yeni ihracat başarısı. (12.01.2019). https://www.aa.com.tr/tr/dunya/milli-ihadan-yeni-ihracat-basarisi/1362757 (բեռնման օրը՝ 15.08.2024).

(10) Ukraine Angers Russia by Buying Turkish Drones and Wants To Get Its Hands On More. (03.12.2021). https://www.bloomberg.com/news/articles/2021-12-03/ukraine-buys-more-armed-drones-from-turkey-than-disclosed-and-angers-russia (բեռնման օրը՝ 15.08.2024).

(11) Ukrayna İmalatı Motor Akıncı Taktik İnsansız Hava Aracında Test Ediliyor. (07.08.2019). https://www.ukrhaber.com/blog/ukrayna-imalati-motor-akinci-taktik-insansiz-hava-aracinda-test-ediliyor/ (բեռնման օրը՝ 15.08.2024).

(12) MİUS’un Motorları İçin Ukrayna İle Yeni Anlaşma. (11.11.2021). https://www.savunmasanayist.com/miusunmotorlari-icin-ukrayna-ile-yeni-anlasma/ (բեռնման օրը՝ 15.08.2024).

(13) Տե՛ս, «Black Sea Shield» պաշտոնական կայքի հասցեն, https://blackseashield.com/en/ (բեռնման օրը՝ 17.08.2024).

(14) Thomas Newdick. Our First Clear Look At Turkey’s New T929 Heavy Attack Helicopter. (26.04.2023). https://www.twz.com/our-first-clear-look-at-turkeys-new-t929-heavy-attack-helicopter (բեռնման օրը՝ 18.08.2024).

(15) Turkey’s Baykar, Ukrainian firm ink deal for unmanned aircraft engine. (12.11.2021). https://www.dailysabah.com/business/defense/turkeys-baykar-ukrainian-firm-ink-deal-for-unmanned-aircraft-engine (բեռնման օրը՝ 18.08.2024).

(16) Hakki Hacinebioğlu. Türkiye ve Ukrayna: Derinleşen askeri ilişkiler. (09.01.2023). https://haber.sol.org.tr/haber/turkiye-ve-ukrayna-derinlesen-askeri-iliskiler-361651 (բեռնման օրը՝ 15.08.2024).

(17) Aselsan Launches Ukrainian Local Production Facility. Defence Turkey Magazine. Issue 96. 2019, s. 104. https://www.defenceturkey.com/files/issues/5e01cfb1ee025.pdf (բեռնման օրը՝ 15.08.2024).

(18) Ukrayna ve Türkiye arasında askeri istihbarat mübadelesi. (28.02.2021). https://savunmasanayiidergilik.com/tr/HaberDergilik/Ukrayna-ve-Turkiye-arasinda-askeri-istihbarat-mubadelesi (բեռնման օրը՝ 15.08.2024).

(19) Türkiye’nin Ukrayna’ya silah satışı verilerine sansür. (06.05.2022). https://www.sozcu.com.tr/turkiyenin-ukraynaya-silah-satisi-verilerine-sansur-wp7118097 (բեռնման օրը՝ 14.08.2024).

(20) Hakki Hacinebioğlu. նույն տեղում։

(21) Ayyıldız Muhammed. Ukrayna’ya 50 adet Bayraktar TB2 Teslimatı. (30․06․2022). https://www.savunmasanayist.com/ukraynaya-50-adet-bayraktar-tb-2-teslimati/ (բեռնման օրը՝ 14.08.2024).

(22) “Ukrayna’ya silah satışında çok daha dikkatliyiz” (21.07.2022). https://www.savunmasanayist.com/ssb-demir-ukraynaya-silah-satisinda-cok-daha-dikkatliyiz/ (բեռնման օրը՝ 15.08.2024).

(23) Украинский завод Bayraktar не запустится до окончания конфликта. (29.07.2024). https://www.rbc.ru/politics/26/07/2024/66a39db99a79470c14eb0f5b (բեռնման օրը՝ 19.08.2024).

(24) Ukrayna Başbakan Yardımcısı Fedorov, Baykar Teknoloji Genel Müdürü Haluk Bayraktar ile bir araya geldi. (30.09.2023). https://www.qha.com.tr/ukrayna/ukrayna-basbakan-yardimcisi-fedorov-baykar-teknoloji-genel-muduru-haluk-bayraktar-ile-bir-araya-geldi-479169 (բեռնման օրը՝ 19.08.2024).

(25) Указ президента України №752/2022. https://www.president.gov.ua/documents/7522022-44797 (բեռնման օրը՝ 19.08.2024). Указ президента України №595/2022. https://www.president.gov.ua/documents/5952022-43765 (բեռնման օրը՝ 19.08.2024). Указ президента України №341/2020. https://www.president.gov.ua/documents/3412020-34825 (բեռնման օրը՝ 19.08.2024).

(26) Yusuf Çetiner. Ukraine Shows Interest in Turkey’s Fifth Generation KAAN Fighter Aircraft. (16.02.2024). https://www.overtdefense.com/2024/02/16/ukraine-shows-interest-in-turkeys-fifth-generation-kaan-fighter-aircraft/ (բեռնման օրը՝ 19.08.2024).

(27) Aselsan to Supply EO Targeting Pods, AAMs for Modernization of Ukraine’s Mi-8 Helicopter Fleet. (16.11.2021). http://surl.li/hzbehh (բեռնման օրը՝ 24.08.2024).

(28) Tayfun Ozberk. Türkiye Launches Second MILGEM Corvette for Ukraine. (02.08.2024). https://www.navalnews.com/naval-news/2024/08/turkiye-launches-second-milgem-corvette-for-ukraine/ (բեռնման օրը՝ 19.08.2024).

(29) Усиление ПВО, фактор Дуная и собственный коридор вместо «зернового». Как Украине удалось не только «отвоевать» морскую отрасль из тисков войны, но и открыть порты для импорта. (27.12.2023). http://surl.li/vmgzor (բեռնման օրը՝ 19.08.2024).

(30) Jakub Janovsky. The Stalwart Ally: Türkiye’s Arms Deliveries to Ukraine. (21.11.2022). https://www.oryxspioenkop.com/2022/11/the-stalwart-ally-turkiyes-arms.html (բեռնման օրը՝ 24.08.2024).

(31) Sakshi Tiwari. World’s Most Popular Howitzer, Turkey’s T-155 Firtina Aka K-9 Thunder Could Soon Be Headed to Ukraine? (06.05.2024). https://www.eurasiantimes.com/worlds-most-popular-howitzer-turkeys/ (բեռնման օրը՝ 24.08.2024).

(32) Սիմավորյան, Ա. (2020). Թուրքիայի սպառազինության արտահանումն ու ներմուծումը. https://hal.science/hal-03545731v1 (բեռնման օրը՝ 19.08.2024).

(33) The Ukrainian military received Turkish Cobra II armored vehicles. (11.05.2020). https://mil.in.ua/en/news/the-ukrainian-military-received-turkish-cobra-ii-armored-vehicles/ (բեռնման օրը՝ 24.08.2024).

(34) Ata Ahmet Kokcu. Ukraine uses Turkish Cobra II on Russia’s Kursk region. (21.08.2024). https://www.turkiyetoday.com/world/ukraine-uses-turkish-cobra-ii-on-russias-kursk-region-41279/ (բեռնման օրը՝ 24.08.2024).

(35) Ukrayna ve Türkiye Arasında Askerî Personel Rehabilitasyonunda İş Birliği. (07.06.2024). https://tuid.org.ua/ukrayna-ve-turkiye-arasinda-askeri-personel-rehabilitasyonunda-is-birligi (բեռնման օրը՝ 24.08.2024).

(36) Аватков, В. А., Гузаеров, Р. И. (2022). Двусторонние отношения Украины и Турции при президенте В. Зеленском. Россия и новые государства Евразии57(4), 35-49.

(37) Юрий Соколов. «Украина хочет раздавить Донбасс, как Турция курдов». (08.10.2021). https://www.gazeta.ru/army/2021/10/08/14064445.shtml (բեռնման օրը՝ 28.08.2024).

(38) Türkiye ile Ukrayna arasındaki askeri işbirliğinden neler beklenebilir? (22.07.2017). https://anlatilaninotesi.com.tr/20170722/turkiye-ukrayna-asker-isbirligi-1029389860.html (բեռնման օրը՝ 26.08.2024).

(39) Նույն տեղում։

(40) Rusya, Bayraktar TB2 SİHA’larının Ukrayna’da kullanılmasından rahatsız. (28.10.2021). https://tr.euronews.com/2021/10/28/rusya-bayraktar-tb2-siha-lar-n-n-ukrayna-da-kullan-lmas-ndan-rahats-z (բեռնման օրը՝ 26.08.2024).

(41) В МИД России прокомментировали поставки Анкарой вооружений Киеву. (27.05.2023)․ https://ria.ru/20230527/oruzhie-1874515047.html (բեռնման օրը՝ 26.08.2024).

(42) Россия пожаловалась Турции из-за поставок беспилотников на Украину. (08.04.2022)․ https://lenta.ru/news/2022/04/08/complainedoverdrones/ (բեռնման օրը՝ 26.08.2024).

(43) Baykar Teknoloji CEO’su Haluk Bayraktar, ‘Rusya’ya SİHA satmayacağız’. (19.07.2022)․ https://www.cumhuriyet.com.tr/dunya/baykar-teknoloji-ceosu-haluk-bayraktar-rusyaya-siha-satmayacagiz-1959647 (բեռնման օրը՝ 25.08.2024).

(44) Москалькова попросила парламент Турции прекратить поставки оружия Украине. (11.01.2023)․ https://www.rbc.ru/politics/11/01/2023/63be88069a7947887b8c9526 (բեռնման օրը՝ 26.08.2024).

(45) Թեև 2022 թ. ԱՄՆ մերժել էր կասետային զինամթերք տրամադրել Ուկրաինային, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ, այնուամենայնիվ, ԱՄՆ 2023 թ. նման զինամթերք է մատակարարել Կիևին։ Տե՛ս, Украина использует кассетные боеприпасы, поставляемые США, заявили в Женеве․ (30.04.2024). https://ria.ru/20240430/boepripasy-1943200713.html (բեռնման օրը՝ 26.08.2024). Сергей Ромашенко. США: Украина эффективно применяет кассетные боеприпасы. (21.07.2023). https://www.dw.com/ru/ssa-ukraina-effektivno-primenaet-kassetnye-boepripasy/a-66305743 (բեռնման օրը՝ 26.08.2024).

(46) Jack Detsch and Robbie Gramer. Turkey Is Sending Cold War-Era Cluster Bombs to Ukraine. (23.01.2023). https://foreignpolicy.com/2023/01/10/turkey-cold-war-cluster-bombs-ukraine/ (բեռնման օրը՝ 26.08.2024).

(47) Sam Skove. Documents confirm that Ukraine is importing Turkish cluster munitions. (26.10.2023). https://www.defenseone.com/threats/2023/10/documents-confirm-ukraine-importing-turkish-cluster-munitions/391565/ (բեռնման օրը՝ 26.08.2024).

(48) О встрече заместителя Министра иностранных дел России М.Ю.Галузина с Чрезвычайным и Полномочным Послом Турции в Российской Федерации Т.Бильгичем. (19.08.2024). https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1966089/ (բեռնման օրը՝ 26.08.2024).

(49) Սիմավորյան, Ա. (2024). Թուրքիա-Պակիստան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. http://surl.li/jfxjja (բեռնման օրը՝ 26.08.2024).

(50) Տե՛ս, Türkiye ile Ukrayna arasındaki savunma sanayi iş birliği potansiyeli ne durumda? (03.04.2024). https://www.qha.com.tr/ozel-haber-roportaj/turkiye-ile-ukrayna-arasindaki-savunma-sanayi-is-birligi-potansiyeli-ne-durumda-487053 (բեռնման օրը՝ 26.08.2024).