Առաքելություն

Մենք դիտարկում ենք «ԱՌՎԱԿ»-ը իբրև ակադեմիական և վերլուծական տիրույթում գործող փորձագիտական հարթակ, որը ձգտելու է ներգրավել գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների և կազմակերպել բաց աղբյուրների հիման վրա ՀՀ, Արցախի և համայն հայության անվտանգային միջավայրին, ինչպես նաև՝ երկարաժամկետ ռազմավարական շահերին վերաբերող հիմնախնդիրների հետազոտություն։

Նպատակադրվել ենք նաև «ԱՌՎԱԿ»-ի շուրջ ձևավորել փորձագետների հանրություն, համագործակցել համախոհների հետ, կազմակերպել և անցկացնել Կենտրոնի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող թեմաների քննարկումներ։

Հեղինակներ ընտրելիս և հետազոտական խնդիրներ սահմանելիս առաջնորդվելու ենք անաչառության և ակադեմիական ազատության սկզբունքներով։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ծանոթացեք վերջին հետազոտություններին, վերլուծություններին և փորձագիտական կարծիքներին