Հրապարակում
Իրանը՝ Սկիլլայի և Քարիբդիսի միջև
Հոդվածը մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա միջուկային զենքի ազդեցության նախկին ուսումնասիրությունների տրամաբանական շարունակությունն է, որտեղ շոշափվում են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ մեզանում քիչ կամ երբևէ չլուսաբանված հարցեր:
AZAL օդանավի կործանումն Ի. Ալիևի ռուսաստանյան քաղաքականության համատեքստում
25.12.2024 թ. ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի կործանման դեպքը ցույց տվեց, որ ՌԴ–ԱդրՀ հարաբերությունները բարդ շրջան են ապրում, մինչդեռ նման դեպքերում գործընկերներն ու դաշնակիցները պետք է որ արագ հարթեին միջադեպը, հատկապես, եթե դա մարդկային գործոնների կամ ֆորսմաժորային իրավիճակի հետևանք է։
Արևմուտք-Վրաստան խորը առճակատման 9-ամսյա փուլը. աղմկահարույց օրենքի ընդունման և վերջինիս դեմ պայքարի հետնապատկերը (Մաս I)
Աշխատանքում ներկայացված են 2024 թ. ապրիլ-հոկտեմբեր (մինչ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները) ժամանակահատվածում Վրաստանում և վերջինիս շուրջ տեղի ունեցած զարգացումները՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաշրջանառումը, ընդունումը, դրանով պայմանավորված նախընտրական գործընթացներն ու Վրաստանի շուրջ տեղի ունեցած բարդ զարգացումները:
Թուրքիայի նոր «գազային» հավակնությունների մասին
Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո համաշխարհային որոշ լրատվամիջոցներ սկսեցին ակտիվորեն բարձրաձայնել «Կատարի գազատարի» նախագծի մասին, որը նախատեսվում էր կառուցել Պարսից ծոցից մինչև Եվրոպա, այդ թվում՝ նաև Սիրիայի տորածքով։ Նախագիծը համաձայնեցվել էր դեռ 2009 թ., սակայն «Արաբական գարունը» և Սիրիայում տեղի ունեցած պատերազմը հետաձգեցին դրա իրականացումը։
Բաքվի ձախողումը «հնդկական ուղում»
16.12.2024 թ., հայտնի դարձավ, որ Բաքուն փորձել է «երրորդ երկրի» միջնորդությամբ պայմանագրեր կնքել Հնդկաստանի հետ՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար։
Ռուս-իրանական հարաբերությունները և Հարավային Կովկասը
Հետխորհրդային շրջանում ռուս-իրանական հարաբերությունները զարգանում են ընդհանուր առմամբ դրական հունով։ Երկու երկրների գործակցությունը ներկա պահին հասունացել է ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի։
«Սիրիական հարցում» ԱՄՆ-ի և Իսրայելի «Քրդական նախագծի» մասին
Բ. Ասադի վարչակարգի անկումից մեկ օր անց արդեն պարզ դարձավ, որ Սիրիայի միասնության պահպանումը դժվարլուծելի խնդիր է:
Ուտիները`որպես ադրբեջանական զավթողականության գործիք
Նոյեմբերի վերջերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Արցախի Դադիվանք վանական համալիրը հանձնել է ԱդրՀ ուտիական համայնքի կառավարմանը:
Ուսում և Մշակույթ
Մարդը մշտապես ձգտել է գիտելիքին: Անգամ արգելված պտղի մասին աստվածաշնչյան դրվագն, ի թիվս այլ խնդիրների, արտացոլում է մարդու «հակվածությունը» նորն իմանալու, անճանաչելին հասկանալու հարցում:
Սիրիան պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ
Սիրիայի շուրջ ընթացող գործընթացներում նոր տարր է հայտնվել։ Հալեպի փաստացի անկումից հետո գլխավոր իրադարձությունը դարձավ լուրն առ այն, որ Բ. Ասադը պատրաստ է բանակցել Ռ. Էրդողանի հետ։