Արևմուտք
Հայ–ֆրանսիական հարաբերություններն արդի փուլում
Հայաստանի անկախացումից ի վեր Ֆրանսիայի Հանրապետության (ՖՀ) հետ ձևավորվել են ջերմ և բարեկամական հարաբերություններ։ Վերջին շրջանում դրանք ձեռք են բերում նաև որոշակիորեն ռազմավարական բնույթ։ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դերակատարություն է ունեցել Արցախյան հիմնահարցում։ Ներկայումս այդ դերակատարությունը շարունակվում է հայ–ադրբեջանական հարաբերություններում։ Փարիզը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և քրեականացրել դրա ժխտումը։ Ֆրանսիայի կողմից ձևավորվող անվտանգային համակարգերում ՀՀ-ն այս պահին մեծ հեռանկարներ չունի, սակայն կարող է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով զարգացնել հարաբերությունները դրանցում ընդգրկվող բարեկամ պետությունների հետ։
Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը Մաս 1. ԱՄՆ/ՆԱՏՕ, ԽՍՀՄ/ՌԴ
Հոդվածում քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են միջուկային զենքին, հատկապես՝ տակտիկական միջուկային զենքին (ՏՄԶ), դրա դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանի ետխորհրդային աշխարհաքաղաքականության ձևավորման ու Հարավային Կովկասում ներկայումս ընթացող պրոցեսների զարգացման գործում: