Հեղինակ՝ ARVAK
Սյունիքի անվտանգության և սպասվող հակաիրանական ռազմարշավի մասին
Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների դինամիկան հերթական անգամ առաջին պլան է մղում Սյունիքի մարզի և ամբողջ ՀՀ անվտանգության խնդիրները։ Ըստ փորձագետների, ա. կ. «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Բաքվի ծրագրերը կարող են իրականանալ միայն ԻԻՀ վրա ԱՄՆ-Իսրայել կոալիցիայի լայնածավալ հարձակման դեպքում։
Հակաիրանական հակամարտությանը Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավման մասին
Դատելով Մերձավոր Արևելքում առկա իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ ապակայունացումը Թուրքիայում կարող է ուղղակի կապ ունենալ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակվելու ծրագրերի հետ, քանի որ տարածաշրջանում նրանց ջանքերը նպատակ ունեն Թուրքիային և Ադրբեջանին ներգրավել ԻԻՀ դեմ հակամարտության մեջ։
Հակահայկական տրամադրություններ Աբխազիայում Թուրքիա–ՌԴ առճակատման համատեքստում
Աբխազիայում իրավիճակը լարվել է 01.03.2025 թ․ նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախաշեմին։ Ընտրությունների 1-ին փուլի արդյունքներով (15.02.2025 թ.) պայքարը կշարունակվի Բադրա Գունբայի և Ադգուր Արձինբայի միջև:
ԱՄՆ–Հնդկաստան նախաձեռնությունները և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը
14.02.2025 թ. Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Դ. Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Ն. Մոդիի հանդիպումը։ Օրակարգում՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, առևտրատնտեսական կապերին և ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
ՌԴ-ի հանդեպ Ի. Ալիևի նախաձեռնած դեմարշի ներքաղաքական համատեքստը
Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը շարունակում է աճել, իսկ քաղաքական և դիվանագիտական հակամարտության պաշտոնական պատճառը 25.12.2024 թ. Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) մարդատար ինքնաթիռի վթարի հետ կապված միջադեպն էր։
Իրանի մայրաքաղաքը տեղափոխելու նախագծի մասին
Իրանի ղեկավարությունը 2025 թ. հունվարին կրկին հայտարարեց մայրաքաղաքը Թեհրանից Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Մաքրան (Մեքրան) կոչվող վայր տեղափոխելու իր մտադրության մասին:
Աբխազիան ռուս-թուրքական դիմակայության առաջին գծում
2025 թ. հունվարի վերջին միջազգային լրատվամիջոցներում հրապարակվեց մի փաստաթուղթ, որը պարունակում էր Ռ. Էրդողանի մերձավոր գործընկեր, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր և «Ազգայնական շարժում» արմատական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի խնդրանքը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։
Արաբա-իսրայելական հաշտեցման թուրքական տեսակետը
Գազայի հատվածում 19.01.2025 թ. ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև վեցշաբաթյա հրադադարի պայմանագիրը, որի նպատակն է վերջ տալ 15 ամիս շարունակվող պատերազմին։ Այսպիսով, ուժի մեջ մտավ «խաղաղության գործարքի» 1-ին փուլը, որը նախատեսում է հրադադար և պատանդների ու գերիների փոխանակում։
Թաքնված «Գազային պատերազմներ» Իսրայելի և Թուրքիայի միջև
Սիրիայում 2024 թ. վերջերին տեղի ունեցած իրադարձությունները միջազգային օրակարգում վերակենդանացրին Պարսից ծոց–Եվրոպա միջտարածաշրջանային էներգետիկ երթուղու թեման։
Ի. Ալիևի հարցազրույցի մի շարք թեզիսների մասին
ԱդրՀ նախագահ Ի. Ալիևի կողմից իր լրատվամիջոցներին 07.01.2025 թ.-ին տված հարցազրույցում ՀՀ նկատմամբ ագրեսիվ հայտարարությունները միանգամայն անսպասելի են։