Սահմանակից երկրներ

Վրաստանը՝ 2024 թ. խորհրդարանական ընտրությունների շեմին

Հասմիկ Մ. Մելիքսեթյան(1)(2)

2024 թ. հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնք այս անգամ ամբողջովին համամասնական ընտրակարգով են, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։ Անցողիկ շեմը 5% է։ Օգոստոսի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ազդարարել է(3) նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Նա ընտրությունները բնութագրել է իբրև կենսական կարևորություն ունեցող, քանի որ քաղաքացիները պիտի որոշում կայացնեն «Եվրոպայի և Ռուսաստանի միջև»։

Օգոստոսի 30-ին երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) ավարտվել է կուսակցությունների գրանցումը, գրանցվել է 27 կուսակցություն։ Մինչև հուլիսի 15-ը կուսակցությունները պարտավոր էին ներկայացնել 25 հազար համակրի ստորագրություն։ Ընդհանուր առմամբ հայտ էր ներկայացրել քաղաքական 30 կուսակցություն, որից գրանցվել է 17-ը։ Մնացած 10 կուսակցությունը գրանցվել են ավտոմատ եղանակով, քանի որ խորհրդարանական նախորդ ընտրությունների արդյունքում կարողացել էին անցնել խորհրդարան։ Հաջորդ փուլը մինչև սեպտեմբերի 26-ը կուսակցական ցուցակների ներկայացումն էր։ Ցուցակներում պետք է ընդգրկված լիներ առնվազն 30 և առավելագույնը 200 պատգամավորի թեկնածու։ ԿԸՀ-ն բոլոր մասնակիցների ցուցակները վերջնական ստուգելուց հետո կհրապարակի նախընտրական ամբողջական ցուցակը։

Հարկ է նշել, որ կուսակցություններից շատերն ընտրություններին մասնակցում են քաղաքական միավորումներով։ Ներկա պահին ստեղծվել է 5 քաղաքական միավորում, որից 3-ը՝ արևմտամետ ընդդիմադիր դիրքորոշմամբ։

Ստորև ներկայացնում ենք քաղաքական այն ուժերին, որոնք պայքարելու են Վրաստանի խորհրդարան անցնելու և կառավարություն ձևավորելու համար։

«Վրացական երազանք» և «Ժողովրդի ուժ»
Վարչապետի թեկնածու՝ Բիձինա Իվանիշվիլի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժը» ընտրություններին մասնակցելու են միասին՝ «41» համարի ներքո(4)։

2012 թ. մի քանի ամիս որպես քաղաքական շարժում գործելուց հետո միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքը» գրանցեց որպես քաղաքական կուսակցություն և նույն թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթեց՝ հավաքելով ձայների 55%-ը ։ Կուսակցությունն արդեն 3 անգամ կարողացել է պահպանել իշխանությունը։ Այժմ խաղադրույքը դրված է ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու հնարավորության վրա։ «Վրացական երազանքը» ցանկանում է ստանալ խորհրդարանի 150 տեղից 113-ը։ Կուսակցության նախաձեռնությամբ ընտրություններից առաջ ընդունվել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության օրենքը»(5), ինչպես նաև հիմքեր են նախապատրաստվում տարածքային ամբողջականության վերականգնման և Սահմանադրության մեջ Ուղղափառ եկեղեցու դերի ամրապնդման ուղղություններով։

Կուսակցությունից բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են քաղաքական դաշտից հեռացնել ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությանը՝ նախկին նախագահի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն ու նրան հարող մյուս կուսակցություններին(6)։

Սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է կուսակցության նախընտրական ցուցակը(7)։ Խորհրդարանում «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն բացատրել է, թե ինչու է Իվանիշվիլին գլխավորել ցուցակը՝ նշելով, որ վերջինիս չի հետաքրքրում պաշտոնը, այլ այն, որ ցուցակում համար առաջինը լինելը սահմանադրական մեծամասնության երաշխիք է(8)։ Իվանիշվիլին 2013 թ. առաջին անգամ հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին, սակայն 2018 թ. վերադարձավ կուսակցության նախագահի պաշտոնին։ 2021 թ. նա ևս մեկ անգամ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, սակայն 2 տարի անց՝ 2023 թ. վերադարձավ՝ որպես կուսակցության պատվավոր նախագահ։

Իշխող կուսակցությունն առաջինն էր, որը հրապարակեց նախընտրական ցուցակի առաջին 20 ներկայացուցչին։ Ցուցակի առաջին 6 հոգին կուսակցության ամենաազդեցիկ քաղաքական դեմքերն են(9)՝

  1. Բիձինա Իվանիշվիլի – «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ,
  2. Իրակլի Կոբախիձե – վարչապետ,
  3. Իրակլի Ղարիբաշվիլի – կուսակցության նախագահ, նախկին վարչապետ,
  4. Շալվա Պապուաշվիլի – խորհրդարանի խոսնակ,
  5. Մամուկա Մդինարաձե – խորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար,
  6. Թեա Ծուլուկիանի – մշակույթի և սպորտի նախարար:
  7. 7-րդ հորիզոնականում Օլիմպիական եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն է։ Ցուցակում են նաև Օլիմպիական չեմպիոն Գենո Պետրիաշվիլին, ինչպես նաև մի քանի գործարար, նախկին ֆուտբոլիստ, իրավաբան և այլք։ Հետաքրքրական է, որ նույն համարի տակ հանդես եկող «Ժողովրդի ուժը» կուսակցության ղեկավարը 11-րդն է։

«Ժողովրդի ուժը» քաղաքական շարժումը պաշտոնապես գրանցել է(10) իր կուսակցությունը 2024 թ. մարտի 18-ին։ Կուսակցության հիմնադիրները «Վրացական երազանքի» նախկին պատգամավորներ են, հայտնի են իրենց հակաարևմտյան հայտարարություններով, քննադատություններով։ Նախկին պատգամավորները ժամանակին պնդում էին, թե ոչ ոք Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չի տալու՝ քանի դեռ Վրաստանն ուկրաինական պատերազմին չի ներգրավվել կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել(11)։ Կուսակցությունների համատեղ մասնակցության մասին հայտարարվել է ս. թ հուլիսի 17-ին(12)։

«Միասնություն՝ հանուն Վրաստանի փրկության»
Վարչապետի թեկնածու՝ Թինա Բոկուչավա

Հուլիսի 8-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) և «Աղմաշենեբելիի ռազմավարությունը» ներկայացրել են «Միասնություն՝ հանուն Վրաստանի փրկության» հարթակը (ներկայանալու է ՄԱՇ-ի ավանդական «5» համարով), որի ներքո ընդդիմադիր 3 կուսակցություն պիտի մասնակցեին ընտրություններին(13)։ Ավելի ուշ՝ օգոստոսի 17-ին, հարթակին միացել է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Հետաքրքիրր է, որ այս կուսակցությունը ստեղծել են «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամները։ 2017 թ. Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում «Միացյալ ազգային շարժման» 26 պատգամավորից 20-ը լքեցին կուսակցության շարքերը՝ ստեղծելով նոր՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը։ Պառակտման պատճառը պատգամավորների և Սաակաշվիլիի միջև վեճն էր։ Այդպիսով «Եվրոպական Վրաստանը» խորհրդարանում դարձել էր խորհրդարանական փոքրամասնություն։ 2019-ին արդեն, կուսակցությունը լքող պատգամավորների պատճառով, այն կորցրել էր խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակը ։

2020 թ. ընտրություններում կուսակցությունը կարողացել էր հավաքել 3,78% քվե (3-րդ տեղ)՝ խորհրդարանում ապահովելով 5 տեղ։ Ներկայումս «Եվրոպական Վրաստանի» կազմն էականորեն տարբերվում է հիմնադրման կազմից։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգի Ծերեթելին հայտարարել է, որ կուսակցությունն «ավելի բարձր արժեք չունի, քան ուժերի համախմբումը, նույնիսկ ցավոտ պառակտումից հետո»։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 2001 թ. հիմնադրել է Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ անազատության մեջ է Վրաստանում։ Կուսակցությունը 2003-ին հաղթել է ընտրություններում և եկել իշխանության։ 2012-ին պարտվել է «Վրացական երազանքին»։ Թեև Սաակաշվիլին շարունակում է մնալ պատվավոր նախագահի պաշտոնում և զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այնուամենայնիվ, վերջին տարիներին կուսակցությունում լարված իրադրություններ հաճախ են լինում։ Փոփոխություններ են եղել նաև ղեկավար կազմում և համակիրների շարքում։ Ներկայումս կուսակցությունն առաջնորդում է Թինաթին Բոկուչավան։ Կուսակցությունն ամենամեծ ընդդիմադիր ուժն է, որն ավանդաբար ամենաշատ տեղերն է ստանում խորհրդարանում։ Խորհրդարանական նախորդ ընտրություններում կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու հայտարարել էր Սաակաշվիլիին, ինչը, ենթադրաբար, ավելի շատ ձայներ ստանալուն էր նաև միտված։

Սեպտեմբերի 26-ին հայտարարվել է քաղաքական միավորման միասնական ցուցակը` 2-րդ տեղում «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն է, 3-րդում՝ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ Սոփո Ջափարիձեն։ «Եվրոպական Վրաստանի» ղեկավար Գիգի Ծերեթելին 7-րդն է(14)։

«Հանուն փոփոխությունների կոալիցիա»
Վարչապետի թեկնածու՝ Նանա Մալաշխիա

Արևմտամետ ընդդիմադիր քաղաքական կոալիցիաներից մեկն էլ` «Հանուն փոփոխությունների կոալիցիան» միավորում է «Ախալի», «Դրոա», «Գիրչի», «Հանրապետական» կուսակցություններին, որոնք հանդես են գալու «4»-րդ համարով։

«Ախալի» կուսակցությունը հիմնել են Նիկա Մելիան և Նիկա Գվարամիան 2024-ի մարտին(15)։ Մելիան 2020–2023 թթ. եղել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդը, իսկ Գվարամիան՝ «Ռուսթավի–2», «Մթավարի արխի» հեռուստաընկերությունների ղեկավարը, Միխեիլ Սաակաշվիլիի թիմակիցն ու համակիրը։

Նիկա Մելիան ՄԱՇ-ի ղեկավարության պայքարում 2023 թ. պարտվել էր Լևան Խաբեիշվիլիին։ Մինչ ներկուսակցական ընտրություններն էլ Մելիան մեղադրում էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին և ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին՝ «ԿԳԲ-ական մեթոդների» օգտագործման և Խաբեիշվիլիի առաջխաղացման սատարման համար։ Խաբեիշվիլին, ՄԱՇ-ի ղեկավարությունը ստանձնելուց հետո, Մելիային հեռացրել էր կուսակցության շարքերից։ Ավելի ուշ Նիկա Մելիան հայտարարել էր սեփական կուսակցությունը հիմնելու մասին։

Նիկա Գվարամիան Միխեիլ Սաակաշվիլիի համակիրներից և թիմակիցներից էր։ Վերջինիս կառավարման տարիներին եղել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալը, արդարադատության, կրթության նախարարը։ 2012-ից զբաղեցրել է Ռուսթավի-2 հեռուստաընկերության (որը որոշ ժամանակ անց դարձավ ընդդիմադիր) ղեկավարի պաշտոնը։ 2019-ին նա հիմնադրել է «Մթավարի արխին», 2022-ին կալանավորվել է՝ մեղադրվելով Ռուսթավի–2-ին պատկանող գույքի յուրացման, փաստաթղթերի կեղծման, եկամուտների լվացման համար։ 1 տարի և 38 օրվա բանտարկությունից հետո 2023-ի հունիսի 22-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, օգտագործելով իր սահմանադրական իրավունքը, ներում է շնորհել նրան(16)։ Վրացական մեդիա և հանրային դաշտում կա պնդում, որ այս ներումը Զուրաբիշվիլիի վրա «թանկ է արժեցել»՝ նկատի ունենալով իշխանության հետ լարված հարաբերությունները, նախագահի գործունեության թիրախավորումը, քննադատությունները։ Գվարամիան այլևս չի ղեկավարում «Մթավարի արխին» և իրեն պատկանող 12% բաժնետոմսը փոխանցել է կնոջը(17)։

Գվարամիան 2024 թ. սկզբին հայտարարել էր, որ ՄԱՇ-ն իր համար հիմա անընդունելի է։ «Առաջին անգամ իմ քաղաքական կյանքում ես նրանց համար չեմ քվեարկելու», – ասել էր Գվարամիան։ Նա նաև նշել էր, որ կուսակցության միակ գործոնն այս պահին Սաակաշվիլին է, բայց թե ինչ է կատարվում նրա հետևում այդ կուսակցությունում, խնդրահարույց է(18)։

Սեպտեմբերի 26-ին ընդդիմադիր ուժը հայտարարել է, որ վարչապետի թեկնածուն Նանա Մալաշխիան է(19), ով հանրությանը հայտնի է 2023 թ. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ ցույցերից, որտեղ նա ջրի շիթերի տակ կանգնած էր ԵՄ դրոշով(20)։ Նիկա Գվարամիան սեպտեմբերի 25-ին հայտարարել էր(21), որ շարունակում է մնալ քարոզարշավի և կոալիցիայի ղեկավարը, սակայն չի ուզում խորհրդարան մտնել և տեղը զիջում է նոր մարդկանց։ Ցուցակի երկրորդ համարը Նիկա Մելիան է, 3-րդը՝ Զուրաբ Գիրչի Ջափարիձեն։

«Գախարիան՝ Վրաստանի համար»
Վարչապետի թեկնածու՝ Գիորգի Գախարիա

Կուսակցությունն առաջին ընդդիմադիր ուժն է, որ սեպետմբերի 25-ին հրապարակել է նախընտրական ցուցակի մի մասն ու հայտարարել վարչապետի իր թեկնածուի անունը։ «25» համարի ներքո հանդես եկող կուսակցության վարչապետի թեկնածուն, իհարկե, Գիորգի Գախարիան է(22), ցուցակում ներառվել են նաև նախկին պատգամավորներ և պաշտոնյաներ։

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան «Վրաստանի համար»(23) կուսակցությունը հիմնել է 2021 թ. մայիսին՝ վարչապետի պաշտոնը և իշխող «Վրացական երազանքի» շարքերը լքելուց 3 ամիս անց։ 2020 թ. խորհրդարանական ընտրություններից հետո բազմիցս շրջանառվել է Գիորգի Գախարիայի հրաժարականի թեման։ Այն ակտիվացել է 2021 թ. հունվարի 11-ից հետո, երբ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երկրորդ անգամ հայտարարեց, թե դուրս է գալիս քաղաքականությունից։ Ամենաբարձր վարկանիշ ունեցող վարչապետի հրաժարականը Վրաստանում որակվեց «անսպասելի», իսկ ինքը Գախարիան հրաժարականը բացատրել էր նրանով, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի նկատմամբ դատարանի որոշման հարցում իր քաղաքական թիմի հետ անհամաձայնություն է ունեցել(24)։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ չէին դադարում խոսակցությունները նաև իշխող թիմի ներսում Գիորգի Գախարիա–Իրակլի Կոբախիձե հակասությունների մասին։

Գախարիան Վրաստանում համարվել է ազդեցիկ և ուժեղ քաղաքական գործիչ՝ հաշվի առնելով նաև ուժային կառույցներում նրա տարիների փորձը։ Պատահական չէր, որ 2020 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ անկայուն երկիրը հանդարտեցնելու և այն կառավարելի դարձնելու համար Իվանիշվիլին վարչապետի պաշտոնը վստահեց հենց Գախարիային։ Այնուամենայնիվ, Գախարիան ընդդիմության և հասարակության շրջանում մեղադրվել է մի շարք հարցերում, օրինակ՝ հայտնի գիշերային ակումբներում ոստիկանության հատուկ գործողությունների իրականացման, պատանիների աղմկահարույց սպանության չբացահայտման, ապա նաև «Գավրիլովի գիշերվա» կազմակերպման և այլ հարցերի համար։

Ներկայիս ընտրություններում Գախարիայի կուսակցությունը չի ձևավորել որևէ կոալիցիա, թեև նման առաջարկ Գախարիային և ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» քաղաքական միավորմանն արել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Երկրի նախագահը սեպտեմբերի 16-ին կոչ էր արել միավորվել Գախարիային և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի ղեկավարներից «Լելո» («Լելոն՝ Վրաստանի համար») կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին։ Հրավիրված հանդիպմանը, սակայն, կողմերը չէին կարողացել համաձայնության գալ(25)։ «Ուժեղ Վրաստանի» տարբեր անդամներ հայտարարել են, թե բանակցությունները խափանել է(26) Գախարիան։ Խազարաձեն էլ հայտարարել է, որ պատրաստ է Գախարիայի հետ համաձայնության։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Խազարաձեն և Գախարիան լարված հարաբերություններ են ունեցել։ 2019-ին, երբ Գախարիան ՆԳ նախարարն էր, իսկ Խազարաձեն հաջողակ գործարար, վերջինիս հավաստմամբ Գախարիան սպառնացել է վարկաբեկել իր՝ որպես գործարարի համբավը, եթե Խազարաձեն չաջակցի իշխանությանը։

Խազարաձեի հետ չստացված համախմբումից հետո՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարվեց, որ Գախարիան ստորագրել է երկրի նախագահի նախաձեռնած միասնական «Վրացական խարտիան»(27)։

«Ուժեղ Վրաստան»
Վարչապետի թեկնածու՝ Մամուկա Խազարաձե

«Ուժեղ Վրաստան» քաղաքական միավորումը, որը ներկայացնում է «Լելոն՝ Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ» և «Քաղաքացիներ» կուսակցությունները, հանդես է գալու «9» համարի ներքո(28)։

Հուլիսի 17-ին գործարարներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի 2019-ին հիմնադրած «Լելոն՝ Վրաստանի համար», պաշտպանության նախկին փոխնախարար, Արդարադատության բարձրագույն խորհրդի նախկին անդամ Աննա Դոլիձեի 2021-ին հիմնադրած «Ժողովրդի համար» կուսակցությունը և 2024-ի հուլիսի 1-ին գրանցված «Ազատության հրապարակ» շարժման ղեկավար, նախկինում EECMD ղեկավար Լևան Ցուցքիրիձեն հայտարարել են համատեղ միավորումով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին(29)։ Ավելի ուշ՝ օգոստոսի 12-ին, Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» կուսակցությունը նույնպես միացել է նրանց։ Հետաքրքրական է, որ 2021 թ. Էլիսաշվիլին հանրայնորեն մեղադրել էր Խազարաձեին «ազգի աղքատացման և սեփական գրպանները լցնելու համար», ինչպես նաև պնդել, թե Խազարաձեն սկսել է ձայն հանել միայն այն ժամանակ, երբ իշխանությունն իր համար խնդիրներ է ստեղծել։ Խազարաձեն Էլիսաշվիլիին «ստախոս» և «անբարեխիղճ» էր անվանել(30)։

Սեպտեմբերի 25-ին էլ հայտնի է դարձել, որ քաղաքական միավորմանն է միացել նաև Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին(31)։ Նախկին նախագահը պաշտոնավարել է 2013–2018 թթ., հաղթել է ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությամբ։ Մարգվելաշվիլին, սակայն, նախընտրական ցուցակներում ընդգրկված չէ։ Վերջինս հայտարարել է, որ օրենսդիր մարմնում աշխատանքն իրեն չի հետաքրքրում և մասնակցում է քաղաքական առումով։

Վերոնշյալ քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը կոչվում է «Իլիայի ճանապարհը», որը ներառում է նաև «Վրաստանի պաշտպանության ակտը»։ Այն 9 կետից բաղկացած ակտ է, որը գլխավորապես վերաբերում է Ռուսաստանին և ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներին, մասնավորապես՝ ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին միացում, ՌԴ-ի հետ ուղիղ ուղևորափոխադրումների արգելք, ռուսական պետհամարանիշներով մեքենաների՝ Վրաստանի տարածքի մուտքի և վաճառքի արգելք, ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցում, պետական տենդերներում ռուսական ընկերությունների մասնակցության բացառում և այլն(32)։

«Հայրենասերների դաշինք»
Վարչապետի թեկնածու՝ Իրմա Ինաշվիլի

Վրաստանում ռուսամետ կուսակցությունները միավորվել են և ներկայանալու են 8-րդ համարի ներքո։ «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը և «Ալտ ինֆո» կազմակերպությունը հունիսի 24-ին հայտարարել են համատեղ առաջադրվելու մասին(33)։ Այս ուժը ը ներկայում քննադատում է ինչպես ընդդիմությանն՝ իր հայացքների համար, այնպես էլ իշխանությանը՝ թե իբր վերջինս պահպանողական հայացքների հետևում իրականում լիբերալ դիրքորոշում ունի։ Հետաքրքիրը «Հայրենասերների դաշինքի» պատմությունն է։ «Վրացական երազանքի» կառավարման օրոք այս կուսակցությունը 2 անգամ կարողացել է անցնել խորհրդարան, իսկ կուսակցության ղեկավար Իրմա Ինաշվիլին 2016-ին եղել է խորհրդարանի փոխխոսնակը։ Սակայն 2020-ին «Վրացական երազանքը» Իրմա Ինաշվիլիի կուսակցությանը մանդատներ չհատկացրեց, ինչին ի պատասխան որոշ պատգամավորներ հրաժարվեցին պատգամավորական մանդատից, այդ թվում՝ Ինաշվիլին։ Սակայն 4 պատգամավոր՝ գործարար Ֆրիդոն Ինջիլիայի ղեկավարությամբ, ստեղծեցին խորհրդարանական քաղաքական խումբ և ապահովեցին ընդդիմադիր ձայներ իշխող կուսակցության համար։ Ինչ վերաբերում է «Ալտ Ինֆոյին», ապա այն ինքնուրույն չէր հասցնի գրանցվել ԿԸՀ-ում և ընտրություններին կարողանալու է մասնակցել «Հայրենասերների դաշինքի» շնորհիվ(34)։ «Ալտ Ինֆոյի» հիմնադիր Զուրաբ Մախարաձեն ցուցակում 6-րդն է(35)։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. პრეზიდენტმა გამოსცა განკარგულებები საქართველოს პარლამენტისა და აჭარის ავტონომიური რესპუბლიკის უმაღლესი საბჭოს არჩევნების 2024 წლის 26 ოქტომბერს დანიშვნის შესახებ, 27.08.2024, https://president.ge/index.php?m=209&newsid=2263&lng=geo
  2. საპარლამენტო უმრავლესობამ ე.წ. ლგბტ პროპაგანდის საწინააღმდეგოდ მომზადებული კანონპროექტი ერთხმად – 84 ხმით მიიღო, 17.09.2024, https://www.interpressnews.ge/ka/article/812533-saparlamento-umravlesobam-ec-lgbt-propagandis-sacinaagmdegod-momzadebuli-kanonproekti-ertxmad-84-xmit-miigo
  3. ოპოზიციის რეაქცია ქართული ოცნების წინასაარჩევნო გზავნილებზე, 22.08.2024 https://civil.ge/ka/archives/621450
  4. ივანიშვილი „ოცნების“ საპარლამენტო სიაში პირველად იქნება, 10.09.2024, https://netgazeti.ge/news/741490/
  5. მდინარაძის თქმით, ივანიშვილი „ოცნების“ სიის სათავეში ერთი მიზეზითაა, 11.09.2024, https://netgazeti.ge/news/741587/
  6. “ქართული ოცნების” სიის პირველი ნომერი ბიძინა ივანიშვილია, 10.09.2024, https://www.radiotavisupleba.ge/a/33114839.html
  7. „ხალხის ძალამ“ პოლიტიკური პარტია ოფიციალურად დაარეგისტრირა 18.03.2024, https://civil.ge/ka/archives/587654
  8. „ოცნებიდან“ წასულები: ევროკავშირის კანდიდატობის თემით მთავრობამ თავი „სათაგურში“ შეყო, 29.06.2022, https://civil.ge/ka/archives/498704
  9. “Грузинская мечта” и “Сила народа” пойдут на выборы вместе, 17.07.2024, https://sputnik-georgia.ru/20240717/gruzinskaya-mechta-i-sila-naroda-obedinilis-k-vyboram-v-parlament-gruzii-289049701.html
  10. ЕНД и «Стратегия Агмашенебели» представили платформу «Единство» под номером 5, 08.07.2024,https://www.ekhokavkaza.com/a/end-i-strategiya-agmashenebeli-predstavili-platformu-edinstvo-pod-nomerom-5/33026876.html
  11. “ერთიანობა – ნაციონალური მოძრაობის“ სიის სათავეში თინა ბოკუჩავაა – საარჩევნო სიაში მეორე და მესამე ნომრებს გიორგი ვაშაძე და სოფო ჯაფარიძე ინაწილებენ, 26.09.2024, https://www.interpressnews.ge/ka/article/813800-ertianoba-nacionaluri-mozraobis-siis-sataveshi-tina-bokuchavaa-saarchevno-siashi-meore-da-mesame-nomrebs-giorgi-vashaze-da-sopo-japarize-inacileben
  12. ნიკა გვარამიამ და ნიკა მელიამ პოლიტიკური გაერთიანება „ახალი“ ჩამოაყალიბეს, 11.03.2024, https://civil.ge/ka/archives/586579
  13. Georgia’s new alliance leader Nika Gvaramia reveals plans: who will join his team and allies?, 22.02.2024, https://jam-news.net/georgias-new-alliance-leader-nika-gvaramia-reveals-plans-who-will-join-his-team-and-allies/
  14. “კოალიცია ცვლილებისთვის” საპარლამენტო სიის პირველ ოცეულს აქვეყნებს, 26.09.2024, https://mtavari.tv/news/165826-koalitsia-tsvlilebistvis-saparlamento-siis-pirvel
  15. ქალი ევროკავშირის დროშით წყლის ჭავლის წინააღმდეგ, 07.03.2023 https://www.youtube.com/watch?v=R80r7OxMyTg
  16. ნიკა გვარამია საარჩევნო სიაში არ იქნება, 25.09.2024, https://civil.ge/ka/archives/625929)
  17. გახარია საქართველოსთვის საარჩევნო სიის წარდგენა, 25.09.2024, https://www.facebook.com/GakhariaGiorgi/videos/507397345610465
  18. პრემიერ-მინისტრის განცხადება, 18.02.2021, https://www.facebook.com/GakhariaGiorgi/videos/261110462220142/
  19. გახარია და ხაზარაძე გაერთიანებაზე ვერ შეთანხმდნენ, 19.09.2024, https://netgazeti.ge/news/742749/
  20. ანა დოლიძე აცხადებს, რომ მოლაპარაკებები გიორგი გახარიამ ჩაშალა, 19.09.2024 https://netgazeti.ge/news/742857/
  21. გახარიამ ხელი მოაწერა პრეზიდენტის „ქართულ ქარტიას“, 23.09.2024, https://netgazeti.ge/news/743223/
  22. არჩევნების წინ კიდევ სამი ოპოზიციური ძალა ერთიანდება, 17.07.2024, https://civil.ge/ka/archives/616665
  23. ახალი პოლიტიკური მოძრაობა „თავისუფლების მოედანი“ შეიქმნა, 01.07.2024, https://civil.ge/ka/archives/615045
  24. ალეკო ელისაშვილი „მოქალაქეებიდან“ კოალიცია „ძლიერ საქართველოს“ შეუერთდა, 13.08.2024, https://civil.ge/ka/archives/620198
  25. გიორგი მარგველაშვილი „ძლიერ საქართველოს“ უერთდება, 25.09.2024, https://netgazeti.ge/news/743684/
  26. «Сильная Грузия» обещает ввести визы для россиян и запретить рейсы в РФ, 06.09.2024, https://www.ekhokavkaza.com/a/33109360.html
  27. В Грузии пророссийские партии объединились перед предстоящими выборами, 24.06.2024, https://jam-news.net/ru/%D0%B2-%D0%B3%D1%80%D1%83%D0%B7%D0%B8%D0%B8-%D0%BF%D1%80%D0%BE%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5-%D0%BF%D0%B0%D1%80%D1%82%D0%B8%D0%B8-%D0%BE%D0%B1%D1%8A%D0%B5%D0%B4%D0%B8/
  28. Новая жизнь «Альт-инфо», или «Альянс патриотов» до парламента доведет, 11.07.2024, https://www.ekhokavkaza.com/a/32988580.html
  29. “პატრიოტთა ალიანსმა” საარჩევნო სია წარადგინა, 26.09.2024, https://rustavi2.ge/ka/news/292851

(1) Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ: 2010–2014 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2014–2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրում, 2016–2018 թթ․ կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլալեզու մագիստրոսական ծրագրում՝ «Տարածաշրջանային հետազոտություններ», «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ։ 2013 թ.-ից աշխատել է www.razm.info մասնագիտացված կայքում՝ որպես լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի, ադրբեջանական քարոզչության վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 24.09.2024 թ.։

(3) პრეზიდენტმა გამოსცა განკარგულებები საქართველოს პარლამენტისა და აჭარის ავტონომიური რესპუბლიკის უმაღლესი საბჭოს არჩევნების 2024 წლის 26 ოქტომბერს დანიშვნის შესახებ, 27.08.2024, https://president.ge/index.php?m=209&newsid=2263&lng=geo (բեռնման օրը՝ 26.09.2024).

(4) Ըստ Վրաստանի Ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի՝ քաղաքական միավորումները ցանկության դեպքում կարող են պահպանել նախորդ ընտրություններում իրենց հերթական համարը: «Վրացական երազանքը» և «Միացյալ ազգային շարժումը» ավանդաբար պահպանում են այն:

(5) საპარლამენტო უმრავლესობამ ე.წ. ლგბტ პროპაგანდის საწინააღმდეგოდ მომზადებული კანონპროექტი ერთხმად – 84 ხმით მიიღო, 17.09.2024, https://www.interpressnews.ge/ka/article/812533-saparlamento-umravlesobam-ec-lgbt-propagandis-sacinaagmdegod-momzadebuli-kanonproekti-ertxmad-84-xmit-miigo (բեռնման օրը՝ 26.09.2024).

(6) ოპოზიციის რეაქცია ქართული ოცნების წინასაარჩევნო გზავნილებზე, 22.08.2024 https://civil.ge/ka/archives/621450 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(7) ივანიშვილი „ოცნების“ საპარლამენტო სიაში პირველად იქნება, 10.09.2024, https://netgazeti.ge/news/741490/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(8) მდინარაძის თქმით, ივანიშვილი „ოცნების“ სიის სათავეში ერთი მიზეზითაა, 11.09.2024, https://netgazeti.ge/news/741587/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(9) “ქართული ოცნების” სიის პირველი ნომერი ბიძინა ივანიშვილია, 10.09.2024, https://www.radiotavisupleba.ge/a/33114839.html (բեռնման օրը՝ 26.09.2024).

(10) „ხალხის ძალამ“ პოლიტიკური პარტია ოფიციალურად დაარეგისტრირა 18.03.2024, https://civil.ge/ka/archives/587654 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(11) „ოცნებიდან“ წასულები: ევროკავშირის კანდიდატობის თემით მთავრობამ თავი „სათაგურში“ შეყო, 29.06.2022, https://civil.ge/ka/archives/498704 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(12) “Грузинская мечта” и “Сила народа” пойдут на выборы вместе, 17.07.2024, https://sputnik-georgia.ru/20240717/gruzinskaya-mechta-i-sila-naroda-obedinilis-k-vyboram-v-parlament-gruzii-289049701.html (բեռնման օրը՝ 26.09.2024).

(13) ЕНД и «Стратегия Агмашенебели» представили платформу «Единство» под номером 5, 08.07.2024, https://www.ekhokavkaza.com/a/end-i-strategiya-agmashenebeli-predstavili-platformu-edinstvo-pod-nomerom-5/33026876.html (բեռնման օրը՝ 26.09.2024).

(14) “ერთიანობა – ნაციონალური მოძრაობის“ სიის სათავეში თინა ბოკუჩავაა – საარჩევნო სიაში მეორე და მესამე ნომრებს გიორგი ვაშაძე და სოფო ჯაფარიძე ინაწილებენ, 26.09.2024, https://www.interpressnews.ge/ka/article/813800-ertianoba-nacionaluri-mozraobis-siis-sataveshi-tina-bokuchavaa-saarchevno-siashi-meore-da-mesame-nomrebs-giorgi-vashaze-da-sopo-japarize-inacileben (բեռնման օրը՝ 26.09.2024).

(15) ნიკა გვარამიამ და ნიკა მელიამ პოლიტიკური გაერთიანება „ახალი“ ჩამოაყალიბეს, 11.03.2024, https://civil.ge/ka/archives/586579 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(16) Գվարամիան 2022 թ.. մայիսի 16-ին դատապարտվել էր 3 տարի և 6 ամիս ազատազրկման։

(17) ნიკა გვარამია “მთავარ არხში” თანამდებობას და წილებს თმობს, 28.02.2024, https://www.radiotavisupleba.ge/a/32840827.HTML (բեռնման օրը՝ 26.09.2024).

(18) Georgia’s new alliance leader Nika Gvaramia reveals plans: who will join his team and allies?, 22.02.2024, https://jam-news.net/georgias-new-alliance-leader-nika-gvaramia-reveals-plans-who-will-join-his-team-and-allies/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(19) “კოალიცია ცვლილებისთვის” საპარლამენტო სიის პირველ ოცეულს აქვეყნებს, 26.09.2024, https://mtavari.tv/news/165826-koalitsia-tsvlilebistvis-saparlamento-siis-pirvel (բեռնման օրը՝ 26.09.2024).

(20) ქალი ევროკავშირის დროშით წყლის ჭავლის წინააღმდეგ, 07.03.2023 https://www.youtube.com/watch?v=R80r7OxMyTg (բեռնման օրը՝ 26.09.2024).

(21) ნიკა გვარამია საარჩევნო სიაში არ იქნება, 25.09.2024, https://civil.ge/ka/archives/625929 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(22) გახარია საქართველოსთვის საარჩევნო სიის წარდგენა, 25.09.2024, https://www.facebook.com/GakhariaGiorgi/videos/507397345610465 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(23) Ընտրություններին մասնակցում է «Գախարիան՝ Վրաստանի համար» անվան ներքո:

(24) პრემიერ-მინისტრის განცხადება, 18.02.2021, https://www.facebook.com/GakhariaGiorgi/videos/261110462220142/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(25) გახარია და ხაზარაძე გაერთიანებაზე ვერ შეთანხმდნენ, 19.09.2024, https://netgazeti.ge/news/742749/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(26) ანა დოლიძე აცხადებს, რომ მოლაპარაკებები გიორგი გახარიამ ჩაშალა, 19.09.2024 https://netgazeti.ge/news/742857/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(27) გახარიამ ხელი მოაწერა პრეზიდენტის „ქართულ ქარტიას“, 23.09.2024, https://netgazeti.ge/news/743223/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(28) არჩევნების წინ კიდევ სამი ოპოზიციური ძალა ერთიანდება, 17.07.2024, https://civil.ge/ka/archives/616665 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(29) ახალი პოლიტიკური მოძრაობა „თავისუფლების მოედანი“ შეიქმნა, 01.07.2024, https://civil.ge/ka/archives/615045 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(30) ალეკო ელისაშვილი „მოქალაქეებიდან“ კოალიცია „ძლიერ საქართველოს“ შეუერთდა, 13.08.2024, https://civil.ge/ka/archives/620198 (բեռնման օրը՝ 26.09.2024).

(31) გიორგი მარგველაშვილი „ძლიერ საქართველოს“ უერთდება, 25.09.2024, https://netgazeti.ge/news/743684/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(32) «Сильная Грузия» обещает ввести визы для россиян и запретить рейсы в РФ, 06.09.2024, https://www.ekhokavkaza.com/a/33109360.html (բեռնման օրը՝ 26.09.2024).

(33) В Грузии пророссийские партии объединились перед предстоящими выборами, 24.06.2024, https://jam-news.net/ru/%D0%B2-%D0%B3%D1%80%D1%83%D0%B7%D0%B8%D0%B8-%D0%BF%D1%80%D0%BE %D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5-%D0%BF%D0%B0%D1%80%D1%82%D0%B8%D0%B8-%D0%BE%D0%B1%D1%8A%D0%B5%D0%B4%D0%B8/ (բեռնման օրը՝ 26.09.2024).

(34) Новая жизнь «Альт-инфо», или «Альянс патриотов» до парламента доведет, 11.07.2024, https://www.ekhokavkaza.com/a/32988580.html (բեռնման օրը՝ 26.09.2024)

(35) “პატრიოტთა ალიანსმა” საარჩევნო სია წარადგინა, 26.09.2024, https://rustavi2.ge/ka/news/292851 (բեռնման օրը՝ 26.09.2024)