Մեկնաբանություններ

Ռազմականացումը որպես ԱդրՀ-ի աշխարհաքաղաքական դիրքավորման գործիք

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 18.12.2025 թ.[1]

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 08.12.2025 թ. պաշտոնական այցով մեկնել է Բրատիսլավա, որտեղ ընդլայնված կազմով երկկողմ բանակցություններ է վարել Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի հետ [1]։ Երկու երկրների սերտ փոխհարաբերությունների հիմքը կազմում են էներգետիկան ու ռազմաարդյունաբերական ոլորտը, և բանակցությունները հիմնականում ընթանում էին Ադրբեջանի կողմից Սլովակիային գազի մատակարարումների ավելացման ու սպառազինությունների արտադրության և գնման ոլորտում համագործակցության խորացման շուրջ: Այս ոլորտում նոր պայմանավորվածությունների արդյունքում Բրատիսլավայում ստորագրվել է «Արձանագրություն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության նախարարության և Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության մտադրությունների մասին» [2], որի մանրամասները չեն հրապարակվում, սակայն Սլովակիայի նախագահը որոշ չափով պարզաբանել է, թե ինչի մասին կարող է խոսք լինել։ Ըստ նրա՝ Բրատիսլավան մտադիր է ոչ միայն շարունակել սպառազինության մատակարարումը Բաքվին, այլև Ադրբեջանում հիմնել ռազմական նշանակության համատեղ արտադրություն՝ հետագայում արտադրանքը երրորդ երկրներին իրացնելու հեռանկարով [3]։ Բացի այդ, Պ. Պելեգրինին ակնարկել է, որ Բաքուն պատրաստվում է Բրատիսլավայից ձեռք բերել սլովակյան արտադրության ավտոմատ հրետանային համակարգերի նոր դիվիզիոններ, որոնց նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը: Խոսքը, հնարավոր է, Zuzana-2 ինքնագնաց հաուբիցների մասին է, որոնք արդեն առկա են Ուկրաինայի և Կիպրոսի զինանոցներում [4]։

Այսպիսով, Ադրբեջանը մեծացնում է սպառազինությունների գնումները Սլովակիայից՝ ընդլայնելով իր հրետանային կայանքների և հրթիռային համակարգերի անվանացանկը: 2024 թվականին Բաքուն արդեն ստացել է Բրատիսլավայից պատվիրված 155 մմ տրամաչափի L45-Dita ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը [5]։ Մինչ այդ՝ 2012–2018 թթ. ժամանակահատվածում, Ադրբեջանը ձեռք է բերել չեխ-սլովակյան համատեղ արտադրության RM–70 ռեակտիվ համակարգի և Dana ինքնագնաց հաուբիցների մի քանի դիվիզիոններ՝ օգտագործելով ձեռքբերման և առաքման ոչ օրինական սխեմա: Այն ժամանակ որպես չեխ-սլովակյան կայանքների գնորդ հանդես է եկել Իսրայելը (ԵՄ-ի պաշտոնական քաղաքականությունը բացառում էր հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից որևէ մեկին եվրոպական զենքի փոխանցման հնարավորությունը), որը, իր հերթին, դրանք Ադրբեջան է փոխադրել իր Օվդա ռազմաօդային բազայի միջոցով [6]: Այս սխեմայի բացահայտումն աղմուկ առաջացրեց Պրահայում և Բրատիսլավայում, ինչը, այնուամենայնիվ, հետագա զարգացում չստացավ: Իսկ 2020 և 2023 թթ. Լեռնային Ղարաբաղում ռազմարշավներից հետո Սլովակիան Ադրբեջանին զենք էր մատակարարում ուղղակիորեն՝ «օրինական» հիմունքներով։

Սլովակիայի օրինակը ցույց է տալիս, որ Բաքուն մտադիր չԷ կրճատել տարբեր տեսակի սպառազինությունների գնման ծավալները նույնիսկ Լեռնային Ղարաբաղի պատճառով Երևանի հետ հակամարտության «ռազմական-ուժային լուծումից» և Հայաստանի հետ «խաղաղության դարաշրջանը» սկսվելուց հետո, ինչի մասին պարբերաբար հայտարարում են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները:

Հանրապետության ռազմականացման չդադարող գործընթացի մեկ այլ վկայություն է վերջին տարիներին Պակիստանի հետ Ադրբեջանի կնքած զենքի ամենածավալուն գործարքը։ 2024 թ. սկզբին հայտնի է դարձել, որ Բաքուն Իսլամաբադից գնել է չին-պակիստանյան արտադրության JF-17 BLOCKIII 16 բազմաթիրախային կործանիչներ, իսկ 2025 թվականի մայիսին պատվիրել է ևս 24 այդպիսի մարտական մեքենաներ [7]։ Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է $4,2 մլրդ, ինչը մեկ տեսակի սպառազինության մեկանգամյա ձեռքբերման տեսանկյունից աննախադեպ գումար է Բաքվի համար: 08.11.2025 թ. Բաքվում կայացած զորահանդեսը փաստեց, որ պակիստանյան կործանիչների առաջին խմբաքանակը ոչ միայն յուրացվել է ադրբեջանական ՌՕՈւ օդաչուների և մասնագետների կողմից, այլև, հավանաբար, արդեն ներգրավված է մարտական հերթապահության մեջ [8]։

Ռազմական գնումների ոլորտում Ադրբեջանի ևս մեկ ծավալուն ձեռքբերում է դարձել չինական China Aerospace Science and Industry Corporation (CASIC) ընկերության արտադրած HQ-9BE հեռահար զենիթահրթիռային համալիրը: Գործարքիգումարըչի հանրայնացվում, և այս պահին հայտնի է միայն առնվազն երկու գործարկման կայանքների մասին, որոնք առաջին անգամ նույնականացվել են ս. թ. նոյեմբերի 4-ին տեղի ունեցած վերոհիշյալ զորահանդեսի փորձի ժամանակ [9]։

2025 թ. պաշտպանականոլորտումԱդրբեջանիայլ խոշորձեռքբերումներիմասինբացտեղեկատվությունչկա, ինչը, փորձագետներիկարծիքով, պայմանավորվածէ 2020 թ. Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Բաքվի՝ իր բոլոր գործարքները չհրապարակելու ցանկությամբ։ Սակայն, եթե հաշվի առնենք2021–2023թթ. ընթացքում սպառազինության ադրբեջանական ներմուծման պայմանագրերի վերաբերյալ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) դիտարկման տվյալները [10], ինչպես նաև Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի (ЦАМТО) 2021–2024 թթ. հրապարակած վարկանիշը, 2025 թ. Բաքվի զենքի գնումների աճի իներցիան, մասնավորապես այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան և Իսրայելը, չպետք է նվազեր։Ադրբեջանական, թուրքականև իսրայելական ԶԼՄ-ներիտվյալների համադրմանհիմանվրա կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանին սպառազինության ինտենսիվ մատակարարումները շարունակվել են ինչպես նախկինում կնքված, այնպես էլ նոր պայմանագրերով:Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերելԹուրքիայից ձեռք բերվողանօդաչու ավիացիայի, ավիառումբերիևզրահամեքենաների, ինչպես նաևԻսրայելից պատվիրված արբանյակային լրտեսման համակարգերի, անօդաչու սարքերի, զենիթայինհրթիռներիևհետախուզության օպտիկա-էլեկտրոնայինհամակարգերի լայնանվանացանկի մասին:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի պաշտպանական բյուջեի աճի դինամիկան, որի մեջ ներկրման և սեփական պաշտպանական արդյունաբերության արտադրած սպառազինության ձեռքբերման ծախսերի հոդվածն առավել քան ծախսատար է, շարունակվում է: 2020 թ. Ղարաբաղյան պատերազմից հետո երկրի պաշտպանական բյուջեն անշեղորեն աճում է` նույնիսկ հաշվի առնելով գնաճի միջին տարեկան ցուցանիշները [11]։ Այս միտումը կշարունակվի նաև 2026 թվականին, քանի որ Ադրբեջանի կառավարությունն արդեն հաստատել է բյուջեի պաշտպանական հոդվածը $187 մլն ավելացնելու ծրագրերը, ինչը 4%-ով ավելի է ընթացիկ տարվա ծախսերից [12]։ Բաքուն նաև երկրի արդեն հաստատված բյուջեն, հօգուտ պաշտպանական ծախսերի ավելացման, վերանայելու փորձ ունի։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2024 թվականին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության գագաթնակետին, որը պայմանավորված էր 2024 թ. դեկտեմբերի 24-ին AZAL-ի ինքնաթիռի կործանմամբ։ Այդ ժամանակ Ի. Ալիևը կարգադրել էր անհապաղ վերանայել 2025 թ. պաշտպանական ծախսերը՝ Մոսկվայի վարած քաղաքականության սրմանն արձագանքելու նպատակով։

Չի կարելի բացառել այն բանի հավանականությունը, որ հանրապետության կառավարությունը կարող է նույն կերպ վարվել նաև այս տարի՝ ավելացնելով «պաշտպանունակության ամրապնդման» համար նախատեսվող ծախսերը։ Ադրբեջանի քաղաքական գործիչներն ու փորձագետները 2026 թվականին պաշտպանական ծախսերի աճը կապում են Հայաստանի հետ հակամարտության իբր թե վերսկսման ռիսկերի հետ, որտեղ 2026 թ. հունիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության կարող են գալ դեպի «ռևանշ» կողմնորոշված քաղաքական ուժերը։ Սակայն առարկայորեն դա շատ թույլ փաստարկ է, որը չի առնչվում Հայաստանի իրական իրավիճակին և ավելի շուտ Բաքվի քարոզչական թեզն է։ Կարելի է ենթադրել, որ «Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացի» համապատկերում, որն իր հերթին զգալիորեն կրճատել է 2026 թ. պաշտպանական բյուջեն [13], պաշտպանական ծախսերի նոր աճի իրական պատճառներից մեկը Վաշինգտոնի կողմից Բաքվին ամերիկյան սպառազինության մատակարարման սահմանափակումների վերացումն է։ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև 08.08.2025 թ. տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Դոնալդ Թրամփը հայտարարեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցման մասին [14], որը ոչ միայն արգելք էր հանդիսանում Ադրբեջանին անհատույց ռազմական օգնություն տրամադրելու հարցում, այլև սահմանափակում էր Բաքվի հասանելիությունը ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի լայն տեսականուն։ 907-րդ ուղղումն ամբողջությամբ վերացնելու մասին նախագահ Թրամփի 2025 թ. դեկտեմբերի սկզբին ստորագրած օրինագիծն արդեն ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ, և ադրբեջանցի փորձագետները ենթադրում են, որ Բաքուն անպայման կօգտվի իր զինանոցներն ամերիկյան նմանօրինակներով համալրելու հնարավորությունից [15]։

Վերլուծելով Ադրբեջանի զինամթերքի գնումների բարձր տեմպերի և ծավալի մասին տեղեկատվությունը՝ հարկ է հաշվի առնել, որ խոսքը կարող է լինել ոչ թե պարզ «սպառազինությունների մեխանիկական ավելացման», այլ սպառված զինանոցների համալրման և տեխնիկայի ու զինամթերքի հին նմուշների փոխարինման մասին։ Բաքուն խստորեն թաքցրել է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում տեխնիկայի և զինամթերքի իր կորուստների մասին տեղեկատվությունը: Սակայն փորձագետները հակված են կարծելու, որ տեխնիկայի կորուստներն ու զինամթերքի սպառումն զգալի էին, ինչն էլ իր հերթին անհրաժեշտ է դարձնում դրանց լրացումը նոր գնումների հաշվին: Հարկ է նաև ոչ պակաս կարևոր համարել մարտական տեխնիկայի (հիմնականում խորհրդային և ռուսական նմուշների) շոշափելի պաշարներ Ուկրաինային փոխանցելու գործընթացը, ինչի մասին բազմիցս տեղեկացվել է միջազգային մամուլում [16]: Իրենց հերթին` որոշ ուկրաինացի փորձագետներ արդեն ընթացիկ տարվա ամռանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարդացման կրիտիկական շրջանում, կանխատեսում էին, որ Բաքուն կարող է Կիևի համար բացել, կամ արդեն բացել է, սպառազինության ընդարձակ անվանացանկ, ներառյալ հնացած կամ ՆԱՏՕ-ի չափանիշներին (որոնց այժմ անցնում է ադրբեջանական բանակը) չհամապատասխանող տեխնիկայի նմուշներ, այդ թվում՝ տանկեր, հրետանի և օդաչուավոր ինքնաթիռներ [17]։ Նման կարծիքը միանգամայն արժանի է ուշադրության, քանի որ նկարագրված տեսական սխեման թույլ կտա Ադրբեջանին լուծել միանգամից երկու խնդիր՝ քաղաքական և պաշտպանական։ Փողի դիմաց Ուկրաինային զենք փոխանցելով՝ Բաքուն կվնասի Մոսկվայի շահերին, որի հետ նրա մոտ ստեղծվել են ճգնաժամային հակասություններ և հակամարտային հարաբերություններ, իսկ մյուս կողմից՝ կարագացնի վերազինման գործընթացը՝ ՆԱՏՕ-ի տեխնիկայի և զինամթերքի նմուշներով իր բանակն ամբողջապես համալրելու հեռանկարով։

Ընդհանուր առմամբ, պաշտպանական ծախսերի հոդվածի և Ադրբեջանի պետական բյուջեի մնացած մասի հարաբերակցության գնահատումը հիմք է տալիս կատարվածը բնութագրել որպես «անընդհատ արագացող ռազմականացման» քաղաքականություն: 2026 թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի երկրի համախառն բյուջեի ռեկորդային 21%-ի։ Այսպիսով, վերջին 5 տարում (2022–2026 թթ.) պետական բյուջեի ծախսերի կազմում պաշտպանական և անվտանգության ծախսերի տեսակարար կշիռը բացարձակ հաշվարկով կաճի 1,8 անգամ [18]։ Դրանք չափազանց բարձր ցուցանիշներ են, որոնք վկայում են երկրի տնտեսության և նրա սոցիալական հատվածի վրա բեռի ավելացման մասին։ Չնայած գնաճի, գործազրկության աճի և բյուջետային մուտքերի հիմնական աղբյուր հանդիսացող նավթարդյունահանման ոլորտի լճացման հետ կապված լուրջ խնդիրներին՝ Բաքուն, այնուամենայնիվ, մտադիր չէ նվազեցնել ռազմականացման տեմպերը: Թեև երկրի կառավարությունն արդեն հայտարարել է 2029–2030 թթ. պաշտպանական ծախսերն զգալիորեն նվազեցնելու պլանների մասին [19], այդ խոստացվող մտադրությունները չեն կարող իրականացվել առանց հաշվի առնելու առաջիկա տարիների աշխարհաքաղաքական իրավիճակը, որը բնութագրվում է անկանխատեսելիության բարձր աստիճանով։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն այս առումով գործելու է իրավիճակային ռեժիմով և ռազմականացման դինամիկան շտկելու է՝ հաշվի առնելով իր շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունն ու դրա փոփոխությունները։

Իսկ առայժմ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը ստիպում է Բաքվին ավելացնել ռազմական բյուջեն և ակտիվացնել գործունեությունը սպառազինությունների համաշխարհային շուկայում։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը, Ուկրաինական աշխարհաքաղաքական ուղու անորոշությունը, Իրանի շուրջ նոր սրացման սպառնալիքը, Թուրքիայի և արևմտյան որոշ կենտրոնների կողմից ակտիվորեն առաջ մղվող «Թուրան» նախագիծը, որում Բաքվին առանձնացվել է առանցքային դերերից մեկը, Ադրբեջանին ստիպում են նախապատրաստվել տարածաշրջանում տարբեր սցենարների և իր որոշ հարևանների հետ Բաքվի բարդ հարաբերություններով պայմանավորված մարտահրավերների։ Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքի անվանացանկն ու տեսակները վկայում են այն մասին, որ Բաքուն ձգտում է ապահովել պաշտպանողական և հարձակողական բնույթի գործողությունների առավելագույն հնարավոր ներուժ ցամաքում, օդում և ծովում՝ հաշվի առնելով բնապատկերի (ռելևֆ) բազմազան առանձնահատկությունները, կլիմայական և եղանակային պայմանները: Այդ մասին են վկայում նաև ադրբեջանական բանակի կողմից ամեն տարի անցկացվող մարտավարական և ռազմավարական բնույթի տասնյակ զորավարժություններն ինչպես անհատական մակարդակով, այնպես էլ դաշնակիցների (հիմնականում՝ Թուրքիայի) հետ համատեղ ծրագրերի շրջանակներում [20]։

Բանակի և հանրապետության ամբողջ պաշտպանական համակարգի մարտական ներուժի համընդհանրացման մեկ այլ չափորոշիչ է զենքի մատակարարման բազմազանացման և ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության քաղաքականությունը: Բաքուն ռազմական նշանակության արտադրանք է ներմուծում ավելի քան 10-ը երկրից և փորձում է չսահմանափակվել նրանց հետ մեկանգամյա գործարքներով՝ դրանով իսկ երկարաժամկետ պաշտպանական փոխգործակցությունը վերածելով քաղաքական կապիտալի և այլ նշանակալի ոլորտներում գործընկերության ընդլայնման հնարավորությունների: Միաժամանակ, դա նպաստում է կոնկրետ մատակարարից կախվածության նվազեցմանը և Ադրբեջանի դիրքորոշման ճկունության բարձրացմանը զենքի մատակարարումների գների սահմանման համատեքստում։ Պաշտպանական համագործակցության բազմազանացումը մինչ օրս Բաքվին շատ դեպքերում թույլ էր տալիս պաշտպանական ոլորտում հավասարակշռել իր առանցքային դաշնակիցների ու գործընկերների` Թուրքիայի և Իսրայելի, շահերն ու ստանալ դրանց առաջավոր մշակումները ռազմական տեխնոլոգիաների բնագավառում: Նույնիսկ հաշվի առնելով մի շարք հարցերի շուրջ այս երկու երկրի հարաբերությունների սրումը, նրանց տարաձայնություններն ադրբեջանական ուղու վրա, գոնե այս փուլում, զուտ մրցակցությունից չեն վերաճել բացահայտ թշնամանքի։ Բաքվում 08.11.2025 թ. տեղի ունեցած զորահանդեսը ցույց տվեց, թե Ադրբեջանի համար որքան ձեռնտու էր խուսանավումը Թել Ավիվի և Անկարայի շահերի միջև, ինչը նրան հնարավորություն տվեց իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի առաջատար տեխնոլոգիաներ ու արտադրանք ձեռք բերել [21]։ Դա նաև Թուրքիային դրդում է հետ չմնալ Իսրայելից և Ադրբեջանի հետ կիսվել իր ռազմական արտադրանքի լայն տեսականիով ու տեխնոլոգիական զարգացումներով։ Այս քաղաքականության վերջին օրինակը 12.12.2025 թ. Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար MKE ընկերության կողմից իր ձեռնարկության բացումն էր Ադրբեջանում [22]։ Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է «սիրելի» Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել ռազմակրթական և ուսումնական ծրագրերի, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ «Մեկ ազգ, երկու պետություն, մեկ բանակ» հայեցակարգի շրջանակներում [23]։

Հանրագումարի բերելով շարադրվածը՝ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը սպառազինության տեմպերի նվազման և զինված ուժերի ամրապնդման նշաններ դեռևս չի ցուցադրում: Հնարավոր է` Հայաստանի ապառազմականացման և համապարփակ խաղաղության հաստատումն արագացնելու Երևանի կոչերի համապատկերում Բաքվի նման պահվածքը վկայում է Հարավային Կովկասում առկա ստատուս-քվոյից նրա դժգոհության մասին: Իսկ ավելի լայն համատեքստում կարելի է ենթադրել, որ ակնհայտ է Բաքվի նախապատրաստությունն ավելի ծավալուն գործընթացների։

2020 թ. պատերազմում Հայաստանի պարտությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնի լուծարումից հետո, Ադրբեջանը, ըստ էության, տարածաշրջանային առանցքային դերակատարի հայտ է ներկայացրել մի գոտում, որտեղ բախվում են համաշխարհային և տարածաշրջանային տերությունների շահերը: Տվյալ կարգավիճակն արդեն ինքնին ենթադրում է Բաքվի ներգրավումը բարդ աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ դաշնակիցների և, համապատասխանաբար, տարածաշրջանային մրցակցության դերակատարների շրջանում մրցակիցների անխուսափելի ընտրությամբ հանդերձ, որը հղի է ռազմական դիմակայության վերափոխմամբ։ Այս համատեքստում Ադրբեջանի ռազմականացումը կարող է դիտարկվել որպես իր կարգավիճակը պահպանելու հարկադրված միջոց։ Այն չի կարող իր ծավալներով աննախադեպ համարվել, եթե հաշվի առնենք, որ Բաքվի գլխավոր հնարավոր մրցակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը, ներկա պահին համաշխարհային առաջատարներ են իրենց ռազմական զինանոցների ավելացման և զինված ուժերի ամրապնդման առումով։

 

Հղումներ

[1] «В Братиславе состоялась встреча президентов Азербайджана и Словакии в расширенном составе». Oxu.AZ, 08.10.2025, https://oxu.az/ru/politika/v-bratislave-sostoyalas-vstrecha-prezidentov-azerbajdzhana-i-slovakii-v-rasshirennom-sostave (дата обращения: 11.12.2025).

[2] «В Братиславе подписан ряд документов между Азербайджаном и Словакией». Armiya.az, 09.12.2025, https://bit.ly/4addkvM (дата обращения: 11.12.2025).

[3] «Словакия хочет продавать оружие Азербайджану, но не только…». Haqqin.az, 08.12.2025, https://haqqin.az/newsarchive/368438 (дата обращения: 11.12.2025).

[4] «Zuzana – словацкая самоходная артиллерийская установка». Взгляд, 23.10.2024, https://vz.ru/information/2024/10/23/1293809.html (дата обращения: 11.12.2025).

[5] «Первая партия самоходных гаубиц L-45 DITA калибра НАТО поступила в Азербайджан». MUSAVAT, 09.10.2024, https://musavat.com/ru/news/pervaya-partiya-samohodnyh-gaubic-l-45-dita-kalibra-nato-postupila-v-azerbajdzhan_1100327.html?d=2 (дата обращения: 11.12.2025).

[6] «Словакия, фактически поставившая артиллерию Азербайджану, притворяется невинной». Hetq.am, 14.10.2023, https://hetq.am/ru/article/161308 (дата обращения: 11.12.2025).

[7] «Азербайджан заказывает еще 14 истребителей JF-17 на 4,2 миллиарда долларов?». Haqqin.az, 27.05.2025, https://haqqin.az/news/349402 (дата обращения: 11.12.2025).

[8] «Истребители JF-17 впервые показаны на военном параде». Moderator.az, 08.11.2025, https://moderator.az/ru/aktual/925151/istrebiteli-jf-17-vpervye-pokazany-na-voennom-parade/ (дата обращения: 11.12.2025).

[9] «Азербайджан получил ЗРК HQ-9BE китайского производства». «Центр анализа мировой торговли оружием», 05.11.2025, https://armstrade.org/includes/periodics/ news/2025/1105/134588459/detail.shtml (дата обращения: 11.12.2025).

[10] «Военные заказы и закупки Азербайджана в 2021-2023 гг.». Hetq.am, 04.05.2024, https://hetq.am/ru/article/166236 (дата обращения: 12.12.2025).

[11] «Азербайджан – Военные расходы (1992-2024 Данные». Trading Economics, https://ru.tradingeconomics.com/azerbaijan/military-expenditure; «Определен военный бюджет Азербайджана на 2025 год». Armiya.az, 16.10.2024, https://bit.ly/48XsR0A (даты обращения: 12.12.2025).

[12] «Азербайджан увеличит военный бюджет почти на 4% в 2026 году». SOVA, 16.09.2025, https://sovanews.tv/2025/09/17/azerbajdzhan-uvelichit-voennyj-byudzhet-pochti-na-4-v-2026-godu/ (дата обращения: 12.12.2025).

[13] «Власти Армении в 2026 году сократят оборонный бюджет». Armenia Today, 25.09.2025, https://armeniatoday.am/armed-forces-ru/963994/ (дата обращения: 12.12.2025).

[14] «США приостановили действие 907-й поправки в отношении Азербайджана». Armenia Today, 15.08.2025, https://armeniatoday.am/world-ru/944008/ (дата обращения: 12.12.2025).

[15] «907-я поправка отменяется: какое оружие Азербайджан закупит у США?». Modern.az, 11.12.2025, https://modern.az/ru/aktual/549813/907-ya-popravka-otmenyaetsya-kakoe-oruzhie-azerbaydzhan-zakupit-u-ssha/ (дата обращения: 12.12.2025).

[16] «Азербайджан и НАТО поставляют Украине оружие по сложному контрабандному маршруту». Голос Армении, 24.09.2025, https://www.golosarmenii.am/азербайджан-и-нато-поставляют-украин/ (дата обращения: 12.12.2025).

[17] «Азербайджан рассматривает снятие эмбарго на оружие Киеву: какую технику может получить Украина». 24 Канал, 11.08.2025, https://24tv.ua/ru/pomoshh-ukraine-ot-azerbajdzhana-kakoe-oruzhie-mozhet-peredat-baku-perechen-24-kanal_n2891378 (дата обращения: 12.12.2025).

[18] «Бюджет Азербайджана на 2026 год: оборона и безопасность получат рекордные 8,7 млрд манатов». Media.az, 05.11.2025, https://media.az/economy/byudzhet-azerbajdzhana-na-2026-god-oborona-i-bezopasnost-poluchat-rekordnye-8-7-mlrd-manatov (дата обращения: 12.12.2025).

[19] «Азербайджан сократит оборонный бюджет до $4,69 млрд к 2023 году». Царьград, 16.10.2025, https://tsargrad.tv/novost/azerbajdzhan-sokratit-oboronnyj-bjudzhet-do-469-mlrd-k-2030-godu_1407056 (дата обращения: 12.12.2025).

[20] «Алиев похвалился: Азербайджан и Турция за этот год провели 25 военных учений». EADaily, 07.10.2025, https://eadaily.com/ru/news/2025/10/07/aliev-pohvalilsya-azerbaydzhan-i-turciya-za-etot-god-proveli-25-voennyh-ucheniy (дата обращения: 13.12.2025).

[21] Э. Аракелян, «Баку-2025: израильская оружейная витрина». CIVILNET, 10.11.2025, https://www.civilnet.am/ru/news/984895/баку-2025-израильская-оружейная-витрина/ (дата обращения: 13.12.2025).

[22] «Ведущая компания ВПК Турции открыла предприятие в Азербайджане». Sputnik Армения, 12.12.2025, https://am.sputniknews.ru/20251212/veduschaya-kompaniya-vpk-turtsii-otkryla-predpriyatie-v-azerbaydzhane-96823819.html (дата обращения: 13.12.2025).

[23] «Яшар Гюлер: Надеемся, Азербайджан и Армения подпишут мирное соглашение в ближайшее время». Oxu.az, 26.11.2025, https://oxu.az/ru/politika/yashar-gyuler-nadeemsya-azerbajdzhan-i-armeniya-podpishut-mirnoe-soglashenie-v-blizhajshee-vremya (дата обращения: 13.12.2025).

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 17.12.2025 թ.: