Հարավ-Արևելյան Ասիա

Պակիստան. մեր հակառակորդների բարեկամը՝ կուտակվող խնդիրների հորձանուտում

Սեղմագիր

Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի մշտական դաշնակիցն է և ցանկացած իրավիճակում հակադրվում է Հայաստանին՝ ի նպաստ իր դաշնակիցների։ Միաժամանակ, այն միջուկային պետություն է՝ ընկղմված իր ներքին ու արտաքին բազմաթիվ ճգնաժամերի մեջ։ Հոդվածում ներկայացրել ենք Պակիստանի արտաքին քաղաքականությունը, ներքին կառուցվածքը և իշխող խմբերը, տնտեսությունն ու ֆինանսական խնդիրները, ռազմական կարողությունը և միջուկային քաղաքականությունը։ Փորձել ենք նաև դիտարկել Պակիստանում ճգնաժամերի հավանական ազդեցությունները և դրանց հեռանկարները։

ПАКИСТАН։ СОЮЗНИК НАШИХ ПРОТИВНИКОВ
В ВОДОВОРОТЕ НАРАСТАЮЩИХ ПРОБЛЕМ
Арутюнян Г. К.

Аннотация

Пакистан является надежным союзником Турции и Азербайджана и в любой ситуации выступает против Армении, в пользу своих союзников. В то же время, это ядерная держава, погруженная во множество внутренних и внешних кризисов. В данной статье мы представили внешнюю политику Пакистана, внутреннюю структуру и правящие группы, экономику и финансовые проблемы, военный потенциал и ядерную политику. Помимо этого, мы попытались рассмотреть возможные последствия кризисов в Пакистане и их перспективы.

PAKISTAN։ OUR OPPONENT’S ALLY
IN THE MAELSTROM OF MOUNTING PROBLEMS
Harutyunyan G. K.

Summary

Pakistan is a permanent ally of Turkey and Azerbaijan, and in any situation it opposes Armenia in favor of its allies. At the same time, it is a nuclear state, immersed in many internal and external crises. In the article, we presented Pakistan’s foreign policy, internal structure and ruling groups, economy and financial problems, military capabilities and nuclear policy. We have tried to consider the possible consequences of the crises in Pakistan and their prospects.

Գարիկ Կ. Հարությունյան(1)

ՊԱԿԻՍՏԱՆ. ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄԸ՝
ԿՈՒՏԱԿՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ(2)

Մաս 4. (Մաս 1, Մաս 2, Մաս 3)

5. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

5.1. Միջուկային սպառազինությունը

Պակիստանի միջուկային զենքը «հնդկաստանակենտրոն» է և հիմնականում այդ երկրի արձագանքն է Հնդկաստանի կողմից եկող ռազմական սպառնալիքին և մինչ այդ եղած պատերազմների ընթացքում Հնդկաստանից կրած պարտություններին։

Պակիստանն իր միջուկային սպառազինության ծրագիրը սկսել է 1972 թ.՝ Հնդկաստանի դեմ երրորդ պատերազմում (1971 թ.) պարտվելուց հետո։ Եթե երկու երկրների միջև նախորդ պատերազմները տեղային նշանակություն ունեին և այդքան վճռորոշ չէին Իսլամաբադի համար, ապա այս մեկից հետո երկիրը գոյութենական սպառնալիք զգաց։

Առհասարակ, Պակիստանում խաղաղ միջուկային ծրագիր սկսել էին շատ ավելի վաղ։ Ամերիկյան գործընկերների օժանդակությամբ 1957-ին հիմնադրվել էր Պակիստանի ատոմային էներգիայի կոմիտեն (Pakistan Atomic Energy Commission, PAEC), իսկ 1965-ին շահագործման էր հանձնվել առաջին միջուկային փորձարարական ռեակտորը։

1950-ականներին ու մինչև 1960-ականների կեսերը երկրի իշխանությունները առհասարակ զերծ էին մնում միջուկային սպառազինություն ստեղծելու մտադրությունից։ Այդպիսի քաղաքականության հիմքում հետևյալ ընկալումներն էին.

  • Հնդկաստանի հարձակման կամ պատերազմի դեպքում Պակիստանը կարող է դիմադրել առկա ոչ միջուկային սպառազինությամբ,
  • Պակիստանի արևմտյան դաշնակիցները՝ այդ թվում՝ ԱՄՆ-ն, կզսպեին Հնդկաստանի խոշոր հարձակումները,
  • Եթե Պակիստանը միջուկային սպառազինության կարիք ունենա, կկարողանա այն գնել իր Արևմտյան դաշնակիցներից(3)։
  • Սակայն Հնդկաստանն արդեն սկսել էր իր միջուկային ծրագիրը և որևէ պահի կարող էր հայտարարել միջուկային սպառազինություն ունենալու մասին։ Այս պայմաններում 1965 թ. երկրի վարչապետ Զուլֆիկար Ալի Բհուտոն հայտարարում է, որ միջուկային սպառազինություն ունենալու իրենց որոշումը կախված է Հնդկաստանի նմանատիպ որոշումից։

«Եթե Հնդկաստանը մշակեց [ատոմային] ռումբ, մենք խոտ կուտենք, տերևներով կսնվենք, սոված էլ կմնանք, բայց կստեղծենք մերը [միջուկային զենքը]», – հայտարարում է Պակիստանի վարչապետը(4)։

Սա նշանակում էր, որ Իսլամաբադը միջուկային սպառազինության բացառումից անցնում էր միջուկային սպառազինություն ունենալու հավանականության քաղաքականության։ Իսկ ավելի ուշ Պակիստանի և Հնդկաստանի միջև սկսվեց անվստահության ավելի խորը շրջան, որն էլ բերեց երկու երկրների միջուկային մրցավազքի(5)։

Կրակի վրա յուղ լցրեց նաև այն, որ և՛ Հնդկաստանը, և՛ Պակիստանը 1968-ին հրաժարվեցին ստորագրել Միջուկային սպառազինության չտարածման մասին պայմանագիրը։ Հնդկաստանի դեպքում պատճառն այն էր, որ 1964-ին միջուկային փորձարկում էր արել տարածաշրջանային հակառակորդ Չինաստանը։ Պակիստանի համար էլ պատճառ էր դարձել հենց Հնդկաստանի՝ ստորագրելուց հրաժարվելը, ինչը նշանակելու էր, որ Հնդկաստանը գնում է միջուկային սպառազինման ուղիով(6)։

1974 թ. Հնդկաստանն իրականացրեց իր առաջին միջուկային փորձարկումը, թեև Նյու Դելին հայտարարում էր, որ ոչ թե միջուկային զենք են ստեղծում, այլ խաղաղ ատոմի կողմնակից են։ Զուգահեռաբար, Պակիստանը սկսել էր Արևմուտքից գնել միջուկային տեխնոլոգիաներ և կառուցել համապատասխան ենթակառուցվածքներ՝ հայտարարելով, թե դրանք էներգետիկ նպատակներ ունեն։ Պակիստանը այդ շրջանում օգտագործեց եվրոպական երկրների օրենսդրական սողանցքներն ու միջուկային տեխնոլոգիաներ ստացավ Գերմանիայից և Նիդեռլանդներից։ Մյուս կողմից, երկրին այս հարցերում օգնում էր նրա հակառակորդի հակառակորդ Չինաստանը։

ԱՄՆ-ն այս ամենին դեմ էր, սակայն երբ 1980-ին սկսվեց ԽՍՀՄ ներխուժումը հարևան Աֆղանստան, Վաշինգտոնի աչքերում Պակիստանի՝ որպես դաշնակցի, դերը կարևորվեց, դրա նկատմամբ ամերիկյան ճնշումները մեղմացան։ Արդեն 1988-ին Իսլամաբադն ուներ միջուկային զենք ստեղծելու կարողություն, իսկ 1998-ին իրականացրել է առաջին փորձարկումը։

5.2. Միջուկային քաղաքականությունը

Թեև նշեցինք, որ Պակիստանի կողմից միջուկային զենքի մշակման-ստեղծման հիմնական նպատակը Հնդկաստանից եկող վտանգի զսպումն է, բայց կան նաև ուղեկցող պատճառներ, որոնք ազդում են այս երկրի միջուկային քաղաքականության վրա։ Սկոտ Սագանը բացատրում է, որ բացի անվտանգային իրական սպառնալիքներից՝ միջուկային զենք ունենալու որոշումը բացատրելու համար պետք է հաշվի առնել նաև հետևյալ երկու գործոնները.

  • Ներքաղաքական գործոնը. երկրի ներսում «պատերազմի կուսակցությունը» կարող է ուժեղ լինել, տարբեր շահերի խմբեր հանրային քննարկումը կարող են սպառազինությունների մրցավազքի ուղղությամբ տանել, իշխող վերնախավը կարող է գերագնահատել արտաքին վտանգները և այլն։ Այս բոլոր դեպքերում իշխանությունը ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել՝ միջուկային զենքի ձեռքբերման ուղղությամբ։
  • Հեղինակության գործոնը. հնարավոր է, որ երկրի համար միջուկային սպառազինությունը այնքան էլ անհրաժեշտ չլինի, բայց միջուկային զենք ունեցող երկիրը ներառվում է ուժեղ և կարող երկրների շատ նեղ ակումբի մեջ, ինչը բարձրացնում է դրա հեղինակությունը(7)։

Այս երկու գործոններն էլ կարելի է փոքր կամ մեծ չափով ներառել Պակիստանի իշխանությունների որոշման հիմքում։

Մեկ այլ պատճառ է այն, որ իր տնտեսական և այլ ցուցանիշներով Պակիստանը հետ է և ավելի է հեռանում Հնդկաստանի նույնպիսի ցուցանիշներից։ Նույն կերպ Պակիստանը Հնդկաստանից հետ է մնում նաև սովորական սպառազինությունների մրցավազքում։ Հետևաբար, այս երկրի համար շատ ավելի քիչ ծախսատար կարող է լինել ունենալ միջուկային զենք, քան՝ բազմապատիկ մեծ ծավալներով սովորական սպառազինություն։

Սրանից է բխում նաև Պակիստանի միջուկային սպառազինության կիրառման սկզբունքը, ըստ որի՝ Իսլամաբադը կարող է առաջինը սկսել միջուկային հարվածները, եթե իրենց հաշվարկները ցույց տան, որ սովորական սպառազինությունները բավարար չեն երկրին սպառնացող վտանգները զսպելու համար(8)։ (Ի տարբերություն Պակիստանի, Հնդկաստանը որդեգրել է «միջուկային զենք առաջինը չկիրառելու» սկզբունքը, ինչը նշանակում է, որ Նյու Դելին միջուկային զինանոցը կիրառելու է միայն Հնդկաստանի վրա միջուկային հարձակման դեպքում)։

Բայց պաշտոնական փաստաթղթերից անդին, Պակիստանն իր միջուկային զինանոցի առկայությունը կիրառում է նաև շանտաժի համար։ Մասնավորապես, հնդկական աղբյուրները Պակիստանին մեղադրում են, որ վերջինս իր միջուկային սուրը ճոճում է և սպառնում է կիրառել այն, եթե ԱՄՆ-ը դադարեցնի իրեն օգնություն տրամադրել(9)։ Հնդկաստանում այս մոտեցումն անվանում են «շանտաժ՝ ատրճանակը պահելով սեփական գլխին»(10), նկատի ունենալով, որ Պակիստանի կողմից միջուկային սպառազինության կիրառումը տանելու է ինքնաոչնչացման, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին։

Կան նաև վկայություններ, որ Պակիստանը նույն կերպ սպառնացել է ԱՄՆ-ին, որ եթե վերջինս իրենց զրկի սպառազինությունների մատակարարումից, ապա իրենք միջուկային սպառազինության տեխնոլոգիաներ կփոխանցեն Իրանին։ Նման սպառնալիքների մասին 1989–1991 թվականներին զեկուցել են ԱՄՆ-ի առնվազն երկու պաշտոնյաներ(11)։ Թեև պակիստանյան կողմը հերքել է նման մեղադրանքները(12), հայտնի է առնվազն այն դեպքը, երբ Պակիստանի միջուկային ոլորտի առանցքային մասնագետներից մեկը Իրանին է փոխանցել միջուկային փաստաթղթեր ու գծագրեր։

Այս համատեքստում կա նաև կարծիք, ըստ որի Պակիստանն ստիպված է իր միջուկային սպառազինությունը պաշտպանել ԱՄՆ-ից, որը կարող է հենց Պակիստանի տարածքում հատուկ գործողություն իրականացնել և իր վերահսկողության տակ վերցնել պակիստանյան միջուկային զինանոցը՝ ահաբեկիչներից, միջուկային զենքի տարածումից ու անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար(13)։

Այսօրվա դրությամբ Պակիստանի միջուկային սպառազինությունը գնահատվում է մոտ 170 մարտագլխիկ, որոնց արձակման համար կարող են կիրառվել ռազմական ինքնաթիռներ, ռազմանավեր և ցամաքային տեղակայման կայաններ(14)։ Հնդկաստանն ունի մոտավորապես 164 մարտագլխիկ։ Երկու երկրներն էլ այս պահին զերծ են մնում միջուկային մարտագլխիկները արձակման պատրաստականության վիճակում պահելուց։ Պակիստանը միջուկային մարտագլխիկները և դրանց արձակման կայանները պահում է առանձին՝ խուսափելով չպլանավորված արձակումներից(15)։

Ո՛չ Պակիստանը, ո՛չ էլ Հնդկաստանը մինչև հիմա չեն միացել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։ Նյու Դելին հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրն այն պայմանով, որ իրենք նույնպես ճանաչվեն միջուկային պետություն։ Պակիստանն իր հերթին նախկինում հայտարարում էր, թե պատրաստ է հրաժարվել միջուկային սպառազինությունից ու ստորագրեց պայմանագիրը։ Բայց երբ ստեղծեց սեփական միջուկային սպառազինությունը, սկսեց կրկնել Հնդկաստանի մոտեցումը՝ պատրաստ են ստորագրել, եթե իրենց նույնպես ճանաչեն միջուկային պետություն(16)։

5.3. Ռազմարդյունաբերությունը, զենքի վաճառքն Ադրբեջանին և Թուրքիային

Պակիստանի ռազմական արդյունաբերությունը աշխարհաքաղաքական հասունության արդյունք է։ Նախկինում լինելով ԱՄՆ-ի կողմից առաջնորդված և հակախորհրդային դիրքորոշում ունեցող SEATO և CENTO ռազմաքաղաքական կազմակերպությունների անդամ՝ այն որևէ կերպ կարիք չի ունեցել իր բանակի համար նախատեսված սպառազինությունը արտադրել սեփական գործարաններում։ Արևմտյան գործընկերներն ապահովել են զենքի մատակարարումը (նույնը եղել է շահական Իրանի դեպքում, շատ մոտ սցենար է գործում նաև ԱՄՆ–Սաուդյան Արաբիա ռազմատեխնիկական համագործակցության դեպքում)։

Հնդկաստանի հետ պատերազմներից ու ԱՄՆ-ի աջակցությունից զրկվելուց հետո Պակիստանում հասկացել են, որ չեն կարող մշտապես ներկրել սպառազինություն և սկսել են քայլեր ձեռնարկել սեփական ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ։ Ավելի ուշ Պակիստանի ռազմարդյունաբերության համար կենսական նշանակություն է ստացել Չինաստանի հետ համագործակցությունը, ինչի արդյունքում առանցքային ոլորտներում կատարվել են ներդրումներ։

Չինական գործընկերների հետ և այլ երկրների մշակումների հիմքի վրա ստեղծվել են Al-Khalid տանկը, JF-17 բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռը և ծանր սպառազինության այլ տեսակներ։ Դրանից բացի գործում են զրահատեխնիկայի, հակաօդային պաշտպանության, ծովային և այլ զինատեսակների արտադրություններ, ինչպես նաև՝ փոքր զինատեսակների ու զինամթերքի արտադրություններ, ներառյալ պողպատի սեփական արտադրություն, որն էլ հումք է մատակարարում նրանց(17)։

Ծանր սպառազինությունների մի մասը այժմ արտադրվում է չինական ընկերությունների հետ համատեղ, և երկու կողմերն էլ սեփական ռեսուրսներով իրականացնում են արտահանումներ։ Սրա համար Պակիստանում գործում է Պաշտպանական արտահանումների խթանման կազմակերպություն (Defence Export Promotion Organization(18), DEPO), որն ազգային մեկ պատուհանի դեր է կատարում՝ արտասահմանյան գնորդների համար, որոնք հետաքրքրված են Պակիստանի ռազմարդյունաբերական արտադրանքով։ Այն մի կողմից կազմակերպում է պակիստանյան ռազմարդյունաբերական արտադրանքի ներկայացումը արտասահմանյան ցուցահանդեսներում, մյուս կողմից՝ հենց Պակիստանում (Կարաչիում) երկու տարին մեկ անցկացնում IDEAS ռազմարդյունաբերական ցուցահանդեսը(19), որին ամենաշատը ներկայացված են լինում հենց Պակիստանի և Չինաստանի ռազմարդյունաբերական և հարակից ձեռնարկությունները։

Նախորդ IDEAS ցուցահանդեսին մասնակցել է նաև Ադրբեջանի օդուժի ուսումնական կենտրոնը։ Իսկ թուրքական ընկերությունների մասնակցությունը շատ ավելի ընդգրկուն է եղել. մասնակցել են թուրքական ընկերություններ, որոնք ոլորտի առաջատարներից են աշխարհում (Aselsan, Havelsan, Roketsan)(20):

Այս և այլ քայլերի արդյունքում Պակիստանը կարողացել է զենք ներկրելուն զուգահեռ դառնալ զենք արտահանող պետություն։ Այնուամենայնիվ, սպառազինությունների արտահանման շուկայում Պակիստանի զբաղեցրած դիրքը չնչին է։ Ծանր սպառազինությունների արտահանումների թվում են ուսումնամարտական և մարտական ինքնաթիռները (MFI-17, JF-17), հրթիռները, զրահապատ մեքենաները և հրետանին։

Առանձնահատուկ կարևոր են պակիստանյան սպառազինության արտահանումները Ուկրաինա։ 2023-ի նոյեմբերին BBC-ի պակիստանյան բյուրոն հրապարակել էր հետաքննություն, որից հայտնի էր դարձել, որ Պակիստանը մասնակից է նաև Ուկրաինային զինելու Արևմտյան պետությունների ջանքերին։ Մասնավորապես, Պակիստանը 364 մլն դոլարի հրետանային արկեր էր վաճառել ամերիկյան երկու մասնավոր ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք, իրենց հերթին, այդ արկերը Կիպրոսի և Ռումինիայի տարածքով բրիտանական օդանավերով հասցրել էին Ուկրաինա(21)։ Որպես Ուկրաինայի հակամարտության հարցում չեզոքություն ստանձնած պետություն, Պակիստանը հերքել էր այս մեղադրանքները, սակայն դրանք հաստատվում էին նաև կողմնակի փաստերով։

Շուկայի իմաստով Պակիստանի ռազմական արդյունաբերությունը հատկապես թիրախավորում է Աֆրիկայի՝ առավել աղքատ շուկան(22), բայց մատակարարումներ անում է նաև արևելաասիական և մերձավորարևելյան երկրներ, մասնավորապես նաև Ադրբեջան և Թուրքիա։ Ադրբեջանի մասով հայտնի են առնվազն երկու խոշոր գործարքներ, որոնք եղել են երկու երկրների միջև։

  1. MFI-17 Mushshak (MFI-395 Super Mushshak) – ուսումնամարտական ինքնաթիռների ձեռքբերումը Ադրբեջանի կողմից։ Ինքնաթիռներից առնվազն 4-ը Ադրբեջանում են եղել 2019 թ. դրությամբ(23)։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ պատվիրված քանակը եղել է 10 ինքնաթիռ(24)։ Այս ինքնաթիռներն ունեն շվեդական ծագում, Պակիստանում դրանք արտադրվում են Շվեդիայի արտոնագրով։ MFI-395 Super Mushshak արդիականացումը Պակիստանում փոփոխությունների ենթարկված ինքնաթիռի տարբերակն է։ Այս ինքնաթիռները նաև ռազմարդյունաբերության ոլորտում Պակիստանի ամենահաճախ արտահանած ապրանքն են. արտահանվել են Օման, Սաուդյան Արաբիա, Իրան, Իրաք, Նիգերիա, Կատար, Թուրքիա և Ադրբեջան(25)։ Նոր պատվիրատուների թվում է Զիմբաբվեն(26)։
  2. JF-17 Thunder կործանիչ ինքնաթիռների հնարավոր/հավանական գնումն Ադրբեջանի կողմից։ Այս գործարքի մասին տեղեկությունը հայտնած առաջնային աղբյուրը հասանելի չէ, ջնջված է(27)։ Ադրբեջանի և Պակիստանի լրատվամիջոցները պատճենել են տեղեկությունը(28), իսկ երկու երկրների պաշտոնական աղբյուրները չեն հերքել այն։

Ադրբեջանն այս ինքնաթիռները գնելու վերաբերյալ Պակիստանի հետ բանակցություններ է վարել ավելի քան մեկ տասնամյակ(29)։ Նախկինում ևս հայտարարվել է, որ գործարքը պատրաստ է, սակայն այն այդպես էլ իրականություն չի դարձել։

Այս անգամ գործարքը հավանական է այնքանով, որ Ադրբեջանը նմանատիպ ինքնաթիռներ չի կարող գնել այլ մատակարարներից. զենքի հիմնական մատակարար Ռուսաստանն իր ամբողջ ռազմարդյունաբերական կարողությունն ուղղել է Ուկրաինայի պատերազմին, դաշնակիցներ և զենքի մատակարարներ Թուրքիան և Իսրայելը չունեն պատրաստի լուծումներ, արևմտյան երկրները դժվար թե նման սպառազինություն մատակարարեն Ադրբեջանին և՛ քաղաքական պատճառներով, և՛ տարածաշրջանային բալանսը չխախտելու համար(30)։

Պատճառն այն է, որ կործանիչ ինքնաթիռները էական դեր են խաղում օդային գերակայության հաստատման գործում, իսկ օդային գերակայությունը առանցքային դեր է ստացել պատերազմի ռազմավարության մեջ։ Այս համատեքստում JF-17 ինքնաթիռները կարևոր դեր կարող են ունենալ որպես բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռներ՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական գործողությունների ժամանակ։ Սրանք նախատեսված են ինչպես հակառակորդի հարձակվող ինքնաթիռների դեմ մարտ վարելու, այնպես էլ հետախուզության և ցամաքային թիրախներ խոցելու համար։

Մյուս կողմից, այսպիսի գործարքը (և նույնիսկ դրա մասին անոնսները) շատ կարևոր քաղաքական և քարոզչական գործողություններ են Ադրբեջանի և Պակիստանի բարեկամության համատեքստում։ Սկզբնաղբյուրները նշում են, որ գործարքի արժեքը լինելու է 1,6 մլրդ ԱՄՆ դոլար, և, իրականություն դառնալու դեպքում, այն կարող է դառնալ Պակիստանի կողմից իրականացված զենքի վաճառքի ամենամեծ գործարքը։

Այդպիսով, հավանական գործարքն ու անգամ դրա մասին շրջանառության մեջ դրված լուրերը էականորեն տարածելու են Պակիստանի՝ որպես զենք վաճառող պետության անունը՝ լրացուցիչ մի գործոն շուկայի ընդլայնման համար։

Պակիստանի և Ադրբեջանի միջև մեկ այլ ռազմատեխնիկական գործարքի պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2008 թվականին։ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը Պակիստան այցից մեկ ամիս անց հայտարարել էր, որ իրենք հնարավոր է ավիացիոն ռումբեր արտադրեն՝ տեխնոլոգիաները գնելով Պակիստանից։ Նման գործարքի մասին այլ տվյալներ հայտնի չեն(31)։ Թուրքիայի դեպքում հայտնի է առնվազն մեկ գործարքի մասին։ Խոսքը Թուրքիայի կողմից MFI-395 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռների ձեռքբերման մասին է, ինչի մասին պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականին։ 50 մլն դոլարի դիմաց Թուրքիան ստացել է 52 նման ինքնաթիռ(32)։

Թուրքիան իր հերթին Պակիստանին վաճառել է ռազմանավեր, հրետանի, ավիոնիկա, ուսումնամարտական ինքնաթիռներ, Bayraktar TB2, Akinci անօդաչու թռչող սարքեր և այլն(33)։ Վստահաբար կարելի է ասել, որ այս երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտի գործարքների ամբողջական ցանկը հրապարակային գտնել անհնար է։ Այլ տվյալներից հասանելի է միայն այն, որ Պակիստանի ռազմական գնումների մի մասն էլ բաժին է ընկնում Թուրքիային, ինչի մասին տե՛ս հաջորդիվ։

Այսպիսով, տեսանելի է, որ ռազմական արդյունաբերության և արտահանումների գծով Պակիստանը շոշափելի արդյունքներ ունի։ 2019 թ. տվյալներով՝ Պակիստանի ռազմական արտահանումներն արդեն գերազանցել են տարեկան 200 մլն դոլարի ցուցանիշը(34)։ 2022–2023 թթ. էլ Ուկրաինա արկերի արտահանման արդյունքում Պակիստանից զենք-զինամթերք կատեգորիայի արտադրանքի արտահանման ծավալը հասել է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի(35)։

Պատկերում՝ Պակիստանի կողմից զենքի և զինամթերքի արտահանումները վերջին 10 տարում։
Ռազմական արտադրանքի այլ կատեգորիաները ներառված չեն(36)։

Ադրբեջանի հետ 1,6 մլրդ դոլարի գործարքի իրականացվելու դեպքում Պակիստանի ռազմական արտահանումների ծավալը կբազմապատկվի։ Բայց նույնիսկ այդ դեպքում պակիստանյան ռազմարդյունաբերական հաջողությունները կլինեն դիպվածային՝ կախված նմանատիպ հատուկենտ խոշոր գործարքներից, որոնք կայունություն չեն հաղորդում ռազմական արդյունաբերությանը։

Սրան զուգահեռ՝ Պակիստանը շարունակում է հիմնականում ռազմական արտադրանք ներկրողի դիրքում մնալ։ 2019–2023 թթ. ընթացքում այս երկրին է հասնում աշխարհում ռազմական ներկրումների 4,3%-ը (ավելի շատ ներկրումներ արել է միայն 4 երկիր)(37)։

Իր ռազմական գնումների 80%-ից ավելին Պակիստանն իրականացնում է Չինաստանի ընկերություններից, ինչն էլ հավելյալ կախվածություն է ստեղծում և՛ Պակիստանի, և՛ հենց Չինաստանի համար։ Համեմատելու համար. Պակիստանին զենք վաճառողների թվում երկրորդ տեղում Շվեդիան է՝ 4%-ով, ապա Թուրքիան՝ 3,8%-ով (գործարքների մանրամասները չեն բացահայտվում)։

Ամփոփում

Պակիստանի խնդիրները շատ են և դրանք գնալով խորանալու են՝ երկիրը տանելով ավելի անկայուն վիճակի։ Արդեն այս պահին երկրի ֆինանսատնտեսական իրավիճակը այնքան ծանր է, որ Իսլամաբադը պարբերաբար ստիպված է լինում IMFից լրացուցիչ վարկեր վերցնել՝ նախորդ վարկերը փակելու, ինչպես նաև արժույթային բալանսը պահելու համար։

Փորձը ցույց է տալիս, որ Պակիստանում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ երկրում մնա ընդամենը մեկ ամսվա արտասահմանյան գնումների համար բավարար արտարժույթ։ Այսպիսի դեպքերում երկրի կառավարությունը մտցնում է հատուկ սահմանափակող ռեժիմներ, որոնք, մի կողմից, վնասում են տնտեսվարողներին, մյուս կողմից՝ լարվածություն են ստեղծում բնակչության մոտ։

Զգալի լարվածություն են ստեղծում նաև IMF-ի վարկերի դիմաց Պակիստանի առաջ դրվող պայմանները՝ սուբսիդիաներից հրաժարում, պետական ծախսերի կրճատում և այլն։ Քանի որ երկիրն ունի «առաջինը՝ պաշտպանությունը» ուղղվածության քաղաքականություն, ապա զինված ուժերի վրա ծախսերը չեն նվազեցվելու։ Արդյունքում կրճատվելու են կապիտալ և զարգացման ծախսերը, որոնք ավելի են խորացնելու տնտեսական ճգնաժամը։ Մյուս կողմից, IMF-ի տված ամեն հերթական վարկը նախորդից ավելի խիստ պայմաններ է առաջ քաշելու, եթե չլինեն Ուկրաինային զենք մատակարարելու նման ստվերային գործարքներ։

Պակիստանում ճգնաժամի ծայրահեղ դրսևորումներից խուսափելուն կարող է օգնել Չինաստանի կողմից ներդրումների շարունակությունը։ Հավանական է, սակայն, որ Չինաստանն այս ներդրումներն անի իր՝ նախկինում արած ներդրումները չփոշիացնելու համար։ Պեկինի համար Պակիստանը նաև աշխարհի հետ կապի ցամաքային հարմար հնարավորություն է, հետևաբար, Իսլամաբադը կարող է նաև շանտաժի դիմել՝ փորձելով պարտադրել իր համար առավել նպաստավոր պայմանները։ Միևնույն ժամանակ, եթե Պակիստանը չկարողանա վճարել Չինաստանից վերցրած վարկերը, փոխարենը ստիպված է լինելու հատուցել ինքնիշխանությամբ ու ենթակառուցվածքներով։

Հարևան Հնդկաստանի հետ թշնամական հարաբերությունները պահպանվում են: Նյու Դելին բոլոր ռազմական ու տնտեսական ցուցանիշներով առաջ է Իսլամաբադից, սակայն ակտիվ ու խոշոր ռազմական գործողությունների վտանգը փոքր է՝ շնորհիվ Պակիստանի ունեցած միջուկային սպառազինության։ Այն զսպում է խոշոր պատերազմներից, բայց ոչ սահմանային բախումներից, որոնց ընթացքում կարող են նաև տարածքային փոքր փոփոխություններ լինել։ Այսպիսի սահմանափակ ծավալի բախումների վտանգ կարող է լինել, եթե Պակիստանում զինվորականները իրենց կարևորությունը ցույց տալու կարիք ունենան (օրինակ, եթե երկրում հանրային դժգոհություն լինի, իշխանությունները և, հատկապես, ռազմական վերնախավը կարող են հանրային ուշադրությունը շեղել պատերազմով)։

Միջուկային սպառազինության առկայությունը Պակիստանի համար նաև քաղաքական գործիք է, քանի որ Իսլամաբադը կարող է հատկապես Արևմուտքի դաշնակիցներին սպառնալ, որ եթե իրեն չօգնեն, ապա միջուկային տեխնոլոգիաները կհայտնվեն, պայմանական, Իրանի, Աֆղանստանի, Թուրքիայի և տարբեր զինյալների ձեռքում։ Իրանի պարագայում նման բանակցություններ հավանաբար եղել են 1990-ականների սկզբին, սակայն Իսլամաբադը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է լիարժեք աջակցություն տրամադրել Թեհրանին՝ միջուկային ծրագրի սահմաններում։

Թուրքիայի դեպքում նման աջակցությունը հնարավոր է՝ հաշվի առնելով երկու երկրների հռչակած բարեկամական հարաբերությունները։ Անկարան իր հերթին արդիական սպառազինություն է մատակարարում Պակիստանին և կարող է ավելի մեծացնել այդ սպառազինությունների մատակարարումը, եթե Իսլամաբադը աջակցի Անկարայի աշխարհաքաղաքական հավակնություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամ դառնալուն և միջուկային ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերելուն։ Թուրքիայի հետ բարեկամությունը կարող է դրսևորվել նաև միջազգային կազմակերպություններում Անկարայի շահերի առաջ մղումով, ինչը Թուրքիային կարող է և՛ առաջատար դիրք հաղորդել թյուրքական աշխարհում, և՛ մեծացնել կշիռը իսլամական աշխարհում։

Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես պետք է դիտարկել Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի լայն համատեքստում, քանի որ Պակիստանի և Ադրբեջանի համագործակցությունը գետնի վրա ավելի փոքր է, քան քաղաքական հայտարարությունների մեջ։ Չնայած դրան՝ այս համագործակցությունը չի կարելի անտեսել, քանի որ այն ներառում է նաև ռազմական ինքնաթիռների մատակարարում Ադրբեջանին, ադրբեջանցի զինվորականների մարզումներ և այլն։

Եվրոպական երկրների հետ Պակիստանի հարաբերությունները հիմնականում առևտրային են. երկիրը տեքստիլ է մատակարարում Եվրոպա։ Ու եվրոպական երկրները Պակիստանի տեքստիլի խոշորագույն շուկաներից են։ Բայց այդ առևտուրն էլ հիմնված է GSP+ համակարգի վրա, ու եթե ԵՄ անդամները որևէ պատճառով որոշեն պատժամիջոցներ կիրառել Իսլամաբադի դեմ, ապա այդ երկրի տեքստիլ արդյունաբերությունը զգալի վնասներ կկրի, իսկ ազատված աշխատողները կարող են հանրային հուզումների շարժիչ դառնալ։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Պակիստանի հարաբերությունները փոփոխական են՝ կախված աշխարհաքաղաքական իրավիճակից։ Սակայն, ցանկացած դեպքում, Պակիստանը չի ցանկանա հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, քանի դեռ չունի առնվազն «տնտեսական բարձիկներ»։ Փորձը ցույց է տալիս, որ Իսլամաբադի վրա ԱՄՆ-ի ճնշումները արդյունավետ են. օրինակ, ԱՄՆ ճնշման տակ Պակիստանը ձգձգում է Իրանի հետ խողովակաշար կառուցելու ծրագիրը, թեև դրա պատճառով ֆինանսական կորուստներ է ունենում։

Պակիստանը կարող էր ավելի լայն քաղաքական համագործակցություն ունենալ ԱՄՆ-ի հետ, եթե շարունակվեր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի առաքելությունները։ Սակայն հաշվի առնելով այնտեղ Թալիբանի ուժեղ դիրքերը, ավելի հավանական է, որ Պակիստանը երկրորդական պլան է մղվելու ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, իսկ Թալիբանի հետ խնդիրները չեն վերանալու։ Եթե նախկինում Պակիստանն էր պրոքսիներ ուղարկում Աֆղանստան՝ այնտեղ ազդեցություն մեծացնելու համար, ապա հիմա ինքն է կրում Թալիբանի պրոքսիների ազդեցությունը։

Դա արտահայտվում է նաև Պակիստանի տարածքում ահաբեկչությունների ու զինված հարձակումների քանակի աճով, որը դիտարկվում է վերջին երեք տարիներին։ Սրան գումարվում են նաև ներսում տարբեր էթնիկական խմբերի միջև հակասություններն ու կենսամակարդակի տարբերությունները։ Մասնավորապես, երկրի արևելյան նահանգներում, հատկապես՝ Փունջաբում, կենսամակարդակը բազմապատիկ բարձր է արևելյան Բալոչիստանից, և սա բերում է նաև ազգայնական շարժումների աճի։

Մյուս կողմից, քաղաքական ուժերը նույնպես խրախուսում են ազգայնական ու կրոնական հողի վրա այսպիսի տարանջատումները, քանի որ ունեն իրենց հստակ ընտրազանգվածները կոնկրետ նահանգներում։ Քաղաքական համակարգում, սակայն, ավանդաբար ամենակարևոր դիրքն ունի բանակի ղեկավարությունը, որը կարող է ազդել ընտրությունների ու նաև ընտրված թեկնածուների հետագա պաշտոնավարման վրա։

Եզրակացություն

Պակիստանի ղեկավարությունը՝ չնայած իշխանության փոփոխություններին, շարունակում է ՀՀ-ի դեմ վարել չճանաչման քաղաքականություն։ Ըստ էության, չճանաչումը Հայաստանին մեծ վնաս չի հասցնում։ Սակայն դրա հիմքում ընկած այլ հայեցակարգերը, մասնավորապես՝ Հայաստանի թշնամիներ Ադրբեջանին և Թուրքիային բոլոր հարցերում աջակցելը, կարող է վնասակար լինել ՀՀ-ի համար։

Վտանգներ

Պակիստանն այժմ էլ է զենք վաճառում Ադրբեջանին ու Թուրքիային, հետագայում էլ կարող է մեծացնել մատակարարումների և՛ տեսականին, և՛ ծավալները։ Դրա համար Իսլամաբադն ունի արտադրական հնարավորություններ ևս։ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում շատ այլ մատակարարներ իրենց ռազմարդյունաբերողներին զբաղեցրել են դեպի Ուկրաինա մատակարարումներով, և Բաքուն ու Անկարան կարող են օգտվել նաև Պակիստանի առաջարկներից։

Պակիստանը նաև մարզումներ է կազմակերպում ադրբեջանցի զինվորականների համար։ Ընդ որում, երկրի լեռնային տարածքներում պակիստանցի սպաների կուտակած փորձը կարող է օգնել Ադրբեջանի զինված ուժերին՝ հայկական լեռնային տարածքներում գործողությունների ժամանակ։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով Պակիստանում ցածր կենսամակարդակը, Ադրբեջանը կարող է այնտեղից նաև վարձկան զինյալներ բերել Հայաստանի դեմ պատերազմի թատերաբեմ՝ մեծացնելով մարդկային ռեսուրսի գերազանցությունը։

Իսլամաբադը միշտ ադրբեջանամետ քաղաքականություն է վարել Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտության հարցերում, և դա մշտապես վաճառել է Բաքվին։ Սակայն Արցախի հայաթափումից հետո, երբ Բաքուն խնդիրը գրեթե լիարժեք լուծված է տեսնում, Պակիստանի աջակցության կարևորությունը կարող է նվազել, ինչը կբերի Իսլամաբադի կողմից իր դիրքերը վերականգնելու քայլերի, օրինակ՝ ՀՀ դեմ ավելի ծայրահեղ քաղաքականության ձևով։

Որպես Անկարայի ու Բաքվի դաշնակից, Պակիստանը կարող է նաև այս երկրներին որոշակի քաղաքական աջակցություն տրամադրել միջազգային կազմակերպություններում քննարկումների և քվեարկությունների ժամանակ։ Սրա համար կարող են որպես արդարացում դիտարկել նաև այն, որ Հայաստանն արգելափակել է Պակիստանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալու հայտը։

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեքստում կարևոր է գիտակցել, որ Պակիստանում այդ թեմայով մեծ քննարկում չկա, բայց եթե քաղաքական դաշտում նման առաջարկ հնչի, ապա այն ավելի մեծ ոգևորությամբ է մերժվելու։

Հնարավորություններ

Պակիստանում, այնուամենայնիվ, որոշակի դժգոհություն կա, թե ինչու իրենք պետք է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինեն ու չճանաչեն Հայաստանը, եթե նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան են ճանաչել ՀՀ-ի անկախութունը։ Սոցցանցերում այս հարցին պակիստանցիների անդրադարձերը նույնպես որոշակի ծաղրանք են արտահայտում Իսլամաբադի այս քաղաքականության վերաբերյալ։ Հետևաբար, համբերատար աշխատանքով հնարավոր է որոշակիորեն մարգինալացնել Պակիստանի՝ Հայաստանը չճանաչելու քաղաքականությունը։

Պակիստանի ուղղությամբ Երևանի ցանկացած քայլի հետևելու են նաև Բաքվում և Անկարայում։ Ըստ այդմ, երբեմն կարելի է նվազագույն ծախսերով Պակիստանի հետ երկխոսության նախաձեռնություն առաջ բերել։ Այդ պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ից անհամաչափ մեծ ֆինանսներ պետք է ծախսեն՝ հնարավոր Հայաստան–Պակիստան կապեր թույլ չտալու համար։

Հայաստանն իր հերթին պետք է Պակիստանի հետ հարաբերություններ չունենալն ու չհաստատելը առավելագույնս բարձր գնով «վաճառի» Հնդկաստանին։ Սրա համար կարելի է պարբերաբար Հնդկաստանի պաշտոնյաների հետ հանդիպումներում կրկնել, որ Երևանն աջակցում է Քաշմիրի հարցի լուծմանը՝ Հնդկաստանի մոտեցումների համաձայն։ Սրա դիմաց կարելի է Հնդկաստանից ակնկալել հնարավորինս շատ ռազմական աջակցություն, այդ թվում նաև՝ մարզումների և սպառազինության ձևով։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Վարդանյան Ժ., (2022), Իրան-Չինաստան 25-ամյա համագործակցության փաստաթուղթը, Orbeli.am (2024), https://orbeli.am/hy/post/949/2022-01-18/Իրան-Չինաստան+25-ամյա+համագործակցության+փաստաթուղթը
  2. Հարությունյան Է., Ադրբեջան-Պակիստան. պատերազմում թրծված «եղբայրական հարաբերություններ», Orbeli.am (2021), https://orbeli.am/hy/post/923/2021-10-25/Ադրբեջան-Պակիստան.+պատերազմում+թրծված+«եղբայրական+հարաբերություններ»
  3. «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև պաշտպանական և ռազմական համագործակցության համաձայնագիր», e-Qanun.az (2003), https://web.archive.org/web/20240616130234/https://e-qanun.az/framework/2056
  4. Congressional Research Service. (2023). Pakistan and U.S.-Pakistan Relations, https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47565
  5. Пакистан поможет Азербайджану вернуть Карабах. (2000). Коммерсантъ. https://www.kommersant.ru/doc/150441
  6. Pakistani Senate`s Foreign Relations Committee approves Khojaly genocide. (2012).az. https://web.archive.org/web/20240616020619/https://azertag.az/en/xeber/pakistani_senates_foreign_relations_committee_approves_khojaly_genocide-220067
  7. Mehmood Ul Hassan Khan, Armenia is an aggressor and destroyer of holy mosques, it cannot be a friend of any Muslim country, Dailytimes.com.pk (2018), https://dailytimes.com.pk/174072/armenia-aggressor-destroyer-holy-mosques-cannot-friend-muslim-country/; Imran Khan & Karim Haider Syed, Pakistan Relations with Azerbaijan in 21st Century (2021), https://pssr.org.pk/issues/v5/1/pakistan-relations-with-azerbaijan-in-21st-century.pdf
  8. Shushanik Paronyan, The Use of Manipulative Tactics in Hate Speech (2020), https://journals.ysu.am/index.php/arm-fol-angl/article/view/Vol.16_No.2_2020_pp.143-161
  9. Imran Khan, Karim Haider Syed, Pakistan Relations with Azerbaijan in 21st Century, (2021), https://pssr.org.pk/issues/v5/1/pakistan-relations-with-azerbaijan-in-21st-century.pdf
  10. Abrar Ameen, Strange estrangement: Pakistan and Armenia, Tribune.com.pk (2018), https://tribune.com.pk/story/1839430/strange-estrangement-pakistan-armenia
  11. Pakistan has no intention of recognizing Armenia: foreign minister, News.az (2021), https://web.archive.org/web/20240616020847/https://www.news.az/news/pakistan-has-no-intention-of-recognizing-armenia-foreign-minister
  12. Armenia Nixes Pakistan’s Ties With CSTO, Eurasianet.org (2016), https://eurasianet.org/armenia-nixes-pakistans-ties-csto
  13. We fully defend Indian position: Armenia PM Nikol Pashinyan on Jammu and Kashmir, Wionews.com (2019), https://www.wionews.com/world/we-fully-defend-indian-position-armenia-pm-nikol-pashinyan-on-jammu-and-kashmir-252249
  14. Azerbaijan – Pakistan relations, Azerbaijan MFA, https://web.archive.org/web/20240616125828/https://islamabad.mfa.gov.az/en/content/3/bilateral-relations
  15. Azerbaijan, Pakistan boost ties in various sectors – OPINION, News.az (2024), https://web.archive.org/web/20240616125919/https://www.news.az/news/azerbaijan-pakistan-boost-ties-in-various-sectors-opinion
  16. Farmers await imported urea supply, Tribune.com.pk (2024), https://tribune.com.pk/story/2455589/ farmers-await-imported-urea-supply
  17. Azerbaijan-Pakistan emerging economic ties: an expert opinion, Azertag.az (2023), https://web.archive.org/web/20240616130013/https://azertag.az/en/xeber/azerbaijan_pakistan_emerging_economic_ties_an_expert_opinion-2763337
  18. Bilateral diplomatic relations between the Republic of Azerbaijan and the Islamic Republic of Pakistan, Azerbaijan MFA, https://mfa.gov.az/index.php/en/category/asia-and-oceania/the-islamic-republic-of-pakistan
  19. “Over a hundred Azerbaijani military officers have been trained in the past ten years by Pakistani military professionals”; Azerbaijan-Pakistan ties: 30 years on the path of strategic partnership, Azernews.az (2022), https://web.archive.org/web/202406161 25333/https://www.azernews.az/nation/200281.html
  20. Pakistani military helped Azeri troops in attack on Artsakh, says Azerbaijani serviceman; Armenpress (2020), https://armenpress.am/eng/news/1032919.html
  21. В Карабах из-за Гиндукуша; Коммерсантъ (2020); https://www.kommersant.ru/doc/4549481
  22. Michael Taarnby, The Mujahedin in Nagorno-Karabakh: A Case Study in the Evolution of Global Jihad, Elcano Royal Institute (2008), https://www.realinstitutoelcano.org/en/ work-document/the-mujahedin-in-nagorno-karabakh-a-case-study-in-the-evolution-of-global-jihad-wp/
  23. “Üç qardaş – 2021” beynəlxalq təliminin açılışına həsr olunan təntənəli mərasim keçirilib, Azerbaijan MoD (2021), https://www.youtube.com/watch?v=zRc3H4rDLOg
  24. Azərbaycan, Türkiyə və Pakistan generalları “Üç qardaş – 2021” təlimini izləyib; Report.az (2021); https://web.archive.org/web/20240616130104/https://report.az/herbi-xeberler/uc-qardas-2021-beynelxalq-teliminde-yuksek-seviyyeli-musahideci-gunu-kecirilib/
  25. Azerbaijan’s top diplomat meets with Pakistani premier, army chief; Anadolu (2024); https://www.aa.com.tr/en/asia-pacific/azerbaijans-top-diplomat-meets-with-pakistani-premier-army-chief/3236405
  26. Baku Declaration of Azerbaijani, Turkish and Pakistani foreign ministers – FULL TEXT; Azerbaijan MFA (2017); https://web.archive.org/web/20240616130340/https://islamabad.mfa.gov.az/en/news/3227/baku-declaration-of-azerbaijani-turkish-and-pakistani-foreign-ministers-full-text
  27. Pakistan backs Turkey on Armenia genocide claims, Middle East Monitor (2021); https://www.middleeastmonitor.com/20210426-pakistan-backs-turkey-on-armenia-genocide-claims/
  28. Iram Khalid; Brasstacks Crisis 1986-87; A Research Journal of South Asian Studies (2012); https://www.researchgate.net/publication/344298012_Brasstacks_Crisis_1986-87
  29. Nuclear Signaling in South Asia: Revisiting A. Q. Khan’s 1987 Threat; CarnegieEndowment.org (2013); https://carnegieendowment.org/research/2013/11/nuclear-signaling-in-south-asia-revisiting-a-q-khans-1987-threat?lang=en
  30. Memorandum of Understanding signed by the indian Foreign Secretary, Mr. K. Raghunath, and the Pakistan Foreign Secretary, Mr. Shamshad Ahmad; UN (1999); https://peacemaker.un.org/sites/peacemaker.un.org/files/IN%20PK_990221_Memorandum%20of%20Understanding.pdf
  31. India’s Kashmir region set to lose autonomy, divided; Reuters (2019); https://www.reuters.com/article/idUSKBN1X9175/
  32. New Delhi sheds fig leaf, robs held Kashmir of special status; Dawn.com (2019); https://www.dawn.com/news/1498265/new-delhi-sheds-fig-leaf-robs-held-kashmir-of-special-status
  33. Pakistan army chief says military will ‘go to any extent’ to support Kashmir cause; Reuters (2019); https://www.reuters.com/article/us-india-kashmir-pakistan-army/pakistan-army-chief-says-military-will-go-to-any-extent-to-support-kashmir-cause-idUSKCN1UW0ZM/
  34. Will Gilgit-Baltistan make the Kashmir dispute irrelevant?; DW (2020); https://www.dw.com/en/pakistans-gilgit-baltistan-province-will-it-make-the-kashmir-dispute-irrelevant/a-55594328
  35. ‘Shockingly poor language’: PM Kakar pilloried over comparison of Pak-China ties to Israel-US ties; Dawn.com (2023); https://www.dawn.com/news/1777277/shockingly-poor-language-pm-kakar-pilloried-over-comparison-of-pak-china-ties-to-israel-us-ties
  36. Trends in international arms transfers, 2023; SIPRI (2024); https://www.sipri.org/sites/default/files/2024-03/fs_2403_at_2023.pdf Pakistan: Exports, Imports and Trade Partners, OEC World (2023), https://oec.world/en/profile/country/pak?yearlyTradeFlowSelector=flow1
  37. AUKUS map; Council on Geostrategy, UK (2022); https://www.geostrategy.org.uk/app/uploads/2023/03/AUKUS-Map-1.svg
  38. Long Term Plan for China-Pakistan Economic Corridor (2017-2030); Ministry of Planning, Development and Reform of Pakistan; https://cpec.gov.pk/long-term-plan-cpec
  39. Sharif’s Beijing trip: Can China-Pakistan Economic Corridor be revived?; Al Jazeera (2024); https://www.aljazeera.com/news/2024/6/3/sharifs-beijing-trip-can-china-pakistan-economic-corridor-be-revived; & The China-Pakistan Economic Corridor Is Under Attack; Thediplomat.com (2024); https://thediplomat.com/2024/05/the-china-pakistan-economic-corridor-is-under-attack/
  40. China-Pakistan Economic Corridor: Opportunities and Risks; Crisis Group (2018); https://www.crisisgroup.org/asia/south-asia/pakistan/297-china-pakistan-economic-corridor-opportunities-and-risks
  41. مودی سی پیک کیخلاف را کے خصوصی سیل کی نگرانی خود کررہے ہیں; com.pk (2020); https://jang.com.pk/news/856232?_ga=2.1789901%2080.1947997901.1607593134-2039814662.1604552106
  42. Pakistan Security Reports from 2020 to 2023; Pak institute for Peace studies; https://www.pakpips.com/article/book/pakistan-security-report-2023
  43. Iran–Pakistan economic Relations, Iran MFA, https://pakistan.mfa.gov.ir/en/generalcategoryservices/9498/iran-%E2%80%93pakistan-economic-relations
  44. Iran-Pakistan gas pipeline remains stalled under cloud of sanctions, Reuters (2024), https://www.reuters.com/business/energy/iran-pakistan-gas-pipeline-remains-stalled-under-cloud-sanctions-2024-04-24/
  45. Samina Farhat, Pak-Iran relations: possibilities and restrictions, Pak. Journal of Int’L Affairs (2020), https://pjia.com.pk/index.php/pjia/article/view/23/14
  46. Iran issues rare criticism of India over Kashmir, Atlantic Counsil (2019), https://www.atlanticcouncil.org/blogs/iransource/iran-issues-rare-criticism-of-india-over-kashmir/
  47. India inks 10-year deal to operate Iran’s Chabahar port, Reuters (2024), https://www.reuters.com/world/india/india-sign-10-year-pact-with-iran-chabahar-port-management-et-reports-2024-05-13/
  48. Fatima Raza, Pakistan-Iran Relations in the Evolving International Environment, Institute of Strategic Studies Islamabad (2020), https://issi.org.pk/wp-content/uploads/2020/07/5-SS_Fatima_Raza_No-2_2020.pdf
  49. Muhammad Salman Khan, The Saudi Factor in Pakistan-Iran Relations; Iranian Review of Foreign Affairs (2014), https://ciaotest.cc.columbia.edu/journals/irfa/v4i4/f_0032179_26184.pdf
  50. Afghanistan and Pakistan: A strategy for peace; IRPP.org (2010); https://policyoptions.irpp.org/magazines/afghanistan/afghanistan-and-pakistan-a-strategy-for-peace/
  51. Frédéric Grare; Pakistan-Afghanistan relations in the Post-9/11 era; Carnegie Endowment (2006); https://carnegie-production-assets.s3.amazonaws.com/static/files/cp72_grare_final.pdf
  52. Frederic Grare, Reece Trevor (2013) Discussing the Future of U.S.-Pakistan Relations, https://carnegieendowment.org/2013/10/22/discussing-future-of-u.s.-pakistan-relations-pub-53376
  53. Адам Хашханов; Российско-пакистанские межгосударственные связи: состояние и перспективы развития; Вестник РУДН (2015); https://cyberleninka.ru/article/n/rossiysko-pakistanskie-mezhgosudarstvennye-svyazi-sostoyanie-i-perspektivy-razvitiya
  54. Максим Юсин; Россия вступает в геополитическую схватку за Пакистан; Коммерсантъ (2023); https://www.kommersant.ru/doc/5797385
  55. Russia against developing military ties with Pakistan; Sputnik (2010); https://sputnikglobe.com/20100312/158177001.html
  56. Россия планирует поставки оружия в Пакистан, заявил глава Ростеха; RIA News (2014); https://ria.ru/20140602/1010313200.html
  57. Nikola Mikovic; How Russia benefits from the Pakistan stream pipeline; Diplomatic Courier (2021); https://www.diplomaticourier.com/posts/how-russia-benefits-from-the-pakistan-stream-pipeline
  58. Ana Ballesteros Peiró; The EU-Pakistan relationship: looking beyond the trading partnership; Elcano Royal Institute (2015); https://www.realinstitutoelcano.org/en/analyses/the-eu-pakistan-relationship-looking-beyond-the-trading-partnership/
  59. Shahroo Malik; EU-Pakistan Trade Relations: The Role of GSP Plus Status and Pakistan’s Enhanced Access to EU Markets; Institute of Strategic Studies Islamabad (2020); https://issi.org.pk/wp-content/uploads/2020/05/2-SS_Shahroo-Malik_No-1_2020.pdf
  60. Aqil Shah; The Army and Democracy: Military Politics in Pakistan; Harvard University Press (2014); https://www.researchgate.net/publication/292439938_The_Army_and_ Democracy_Military_Politics_in_Pakistan
  61. Lynne O’Donnell; Pakistan Is Drowning in Debt; Foreign Policy (2022); https://foreignpolicy.com/2022/08/05/pakistan-sovereign-debt-imf-inflation/
  62. Laurent Gayer, Pakistan’s army shows who’s boss; Le Monde Diplomatique (2023); https://mondediplo.com/2023/12/08pakistan
  63. Nawaz Sharif: Ex-PM leaves Pakistan for medical treatment; BBC (2019); https://www.bbc.com/news/world-asia-50462154
  64. Gen Faiz, Gen Bajwa orchestrated no-confidence move against Imran, claims Fazl; Dawn.com (2024); https://www.dawn.com/news/1814484/gen-faiz-gen-bajwa-orchestrated-no-confidence-move-against-imran-claims-fazl
  65. The Benefits and Risks of the China-Pakistan Economic Corridor; CarnegieEndowment.org (2016); https://carnegieendowment.org/research/2016/12/the-benefits-and-risks-of-the-china-pakistan-economic-corridor?lang=en
  66. Shujaat Farooq, G. M. Arif; The facts of return migration in the wake of COVID-19: a policy framework for reintegration of Pakistani workers; Journal of Ethnic and Migration Studies (2023); https://www.tandfonline.com/doi/full/10.1080/1369183X.2024.2268976
  67. Farah Syed, Naila Nazir, Asmat Ullah; The COVID‐19 lockdown in Pakistan: Estimating economic losses using input–output analysis; Regional Science Policy & Practice (2023); https://www.sciencedirect.com/science/article/pii/S1757780223007643
  68. Sanchita Bhattacharya; Labour migration from Pakistan to the countries of Persian Gulf; Institute for Conflict Management (2024); https://www.researchgate.net/publication/377644831_Labour_migration_from_Pakistan_to_the_countries_of_Persian_Gulf
  69. Robert Looney, Economic impacts of the floods in Pakistan; Contemporary South Asia (2012); https://www.researchgate.net/publication/254242687_Economic_impacts_of_ the_floods_in_Pakistan

(1) Լրագրող։ Սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի և արևելագիտության ֆակուլտետներում։ Աշխատել է Ռազմինֆո մասնագիտացված պորտալում, «Շանթ» հեռուստաընկերությունում։ ԵՊՀ դասախոս է, ասպիրանտ։

(2) Հոդվածը խմբագրութուն է հանձնվել 02.08.2024 թ., բերվում է հատվածաբար, նախորդ մասերի հղումները նշված են վերնագրում:

(3) Samina Ahmed, Pakistan’s Nuclear Weapons Program: Turning Points and Nuclear Choices (1999), http://www.jstor.org/stable/2539298 (բեռնման օրը՝ 06.06.2024).

(4) Wisconsin Project on Nuclear Arms Control (2009), https://www.wisconsinproject.org/pakistan-nuclear-milestones-1955-2009/ (բեռնման օրը՝ 06.06.2024).

(5) FOREIGN AFFAIRS Pakistan, India and The Bomb, NY Times, 1979, https://www.nytimes.com/1979/07/01/ archives/foreign-affairs-pakistan-india-and-the-bomb.html (բեռնման օրը՝ 06.06.2024)

(6) Saeed, M. Yousuf (2011). India, Pakistan and the Nuclear Non-Proliferation Treaty, https://doi.org/10.1353/jsa.2011.0013 (բեռնման օրը՝ 06.06.2024).

(7) Scott D. Sagan, (1996-1997), Why Do States Build Nuclear Weapons?: Three Models in Search of a Bomb, https://www.jstor.org/stable/2539273 (բեռնման օրը՝ 06.06.2024).

(8) Naeem Salik (2014), The Evolution of Pakistan’s Nuclear Doctrine, https://nps.edu/documents/104111744/106151936/6+Nuclear+Learning_Salik.pdf/3457bf32-507c-4120-8c74-45d71d4340b7 (բեռնման օրը՝ 06.06.2024).

(9) As Pak Blackmails US…, Ministry of External Affairs, Government of India (2002), https://www.mea.gov.in/articles-in-indian-media.htm?dtl/13809/ (բեռնման օրը՝ 06.06.2024).

(10) Back to Pakistani blackmail with a gun to US head (2021), https://thedailyguardian.com/back-to-pakistani-blackmail-with-a-gun-to-us-head/ (բեռնման օրը՝ 06.06.2024).

(11) Henry S. Rowen (2004), Pakistan threatened to give nukes to Iran, ex-officials say, https://aparc.fsi.stanford.edu/news/pakistan_threatened_to_give_nukes_to_iran_exofficials_say_20040330 (բեռնման օրը՝ 06.06.2024).

(12) Interview with Gen. Mirza Aslam Beg (2004), https://www.nbcnews.com/id/wbna4223687 (բեռնման օրը՝ 10.06.2024).

(13) Gregory D. Koblentz (2014), Strategic Stability in the Second Nuclear Age, https://www.cfr.org/report/strategic-stability-second-nuclear-age (բեռնման օրը՝ 10.06.2024).

(14) Bulletin of the Atomic Scientists (2023), Pakistan nuclear weapons, https://thebulletin.org/premium/2023-09/pakistan-nuclear-weapons-2023/ (բեռնման օրը՝ 10.06.2024).

(15) Նույն տեղում:

(16) Saeed, M. Yousuf (2011). India, Pakistan and the Nuclear Non-Proliferation Treaty, https://doi.org/10.1353/jsa.2011.0013 (բեռնման օրը՝ 10.06.2024).

(17) Pakistan Defence industries catalogue: Public Sector, DEPO (2024), https://depo.gov.pk/catalogue_pub_sector.php (բեռնման օրը՝ 10.06.2024).

(18) About DEPO, https://depo.gov.pk/about.php?page=01# (բեռնման օրը՝ 10.06.2024).

(19) Առաջիկա ցուցահանդեսը նախատեսված է անցկացնել 2024 թվականի նոյեմբերին, IDEAS 2024, https://ideaspakistan.gov.pk/ideas-2024/ (բեռնման օրը՝ 10.06.2024):

(20) Post show report IDEAS-2022, DEPO, https://ideaspakistan.gov.pk/wp-content/uploads/2024/01/Post_Show_Report_2022.pdf (բեռնման օրը՝ 10.06.2024)

(21) نور خان ایئربیس سے پانچ ’خفیہ‘ پروازیں اور امریکی کمپنیوں سے پاکستان کے لاکھوں ڈالر کے اسلحہ فراہمی کے معاہدے کیا ظاہر کرتے ہیں؟, BBC Urdu (2023), https://www.bbc.com/urdu/articles/cyd2em264ypo (բեռնման օրը՝ 10.06.2024).

(22) With China as its mentor, Pakistan triples arms exports, NIKKEI (2019), https://asia.nikkei.com/Politics/With-China-as-its-mentor-Pakistan-triples-arms-exports (բեռնման օրը՝ 10.06.2024).

(23) Azerbaijan Defense Minister took part in the opening of a new command post of the Air Force Base, MoD Azerbaijan (2019), https://web.archive.org/web/20240616125437/https://mod.gov.az/en/news/azerbaijan-defense-minister-took-part-in-the-opening-of-a-new-command-post-of-the-air-force-base-video-26608.html (բեռնման օրը՝ 16.06.2024).

(24) Arms transfers database, SIPRI (2024), https://armstransfers.sipri.org/ArmsTransfer/TransferData/transferDetail? entityId=254490 (բեռնման օրը՝ 10.06.2024).

(25) Arms transfers database, SIPRI (2024), https://armstransfers.sipri.org/ArmsTransfer/TransferData/ (բեռնման օրը՝ 10.06.2024).

(26) Zimbabwe orders Super Mushshak trainer aircraft from Pakistan, The Zimbabwean (2024), https://www.thezimbabwean.co/2024/05/zimbabwe-orders-super-mushshak-trainer-aircraft-from-pakistan/ (բեռնման օրը՝ 10.06.2024).

(27) https://x.com/AirOpsSyndicate/status/1760371986298032240

(28) Azerbaijan, Pakistan unfold new chapter in defence cooperation, Azernews.az (2024), https://web.archive.org/web/20240616125634/https://www.azernews.az/analysis/222275.html (բեռնման օրը՝ 16.06.2024).

(29) Azerbaijan to buy JF-17 aircrafts from Pakistan, APA (2008), https://web.archive.org/web/20240616125645/https://apa.az/en/azerbaijan-army-azerbaijani-armed-forces/-43234 (բեռնման օրը՝ 10.06.2024).

(30) Is Azerbaijan buying Pakistani fighter jets?, Defense One (2024), https://www.defenseone.com/business/ 2024/02/will-azerbaijan-buy-pakistani-fighter-jets/394504/ (բեռնման օրը՝ 10.06.2024); The strategic significance of Azerbaijan’s acquisition of Pakistani fighter jets, European Security and Defence (2024), https://euro-sd.com/2024/05/ articles/38065/the-strategic-significance-of-azerbaijans-acquisition-of-pakistani-fighter-jets/ (բեռնման օրը՝ 10.06.2024).

(31) Азербайджан намерен начать производство беспилотников, Lenta.ru (2008), https://lenta.ru/news/2008/12/24/drones/ (բեռնման օրը՝ 10.06.2024)

(32) Arms transfers database, SIPRI (2024), https://armstransfers.sipri.org/ArmsTransfer/TransferData/transferDetail?entityId=317419 (բեռնման օրը՝ 10.06.2024).

(33) Arms transfers database, SIPRI (2024), https://armstransfers.sipri.org/ArmsTransfer/TransferData/ (բեռնման օրը՝ 10.06.2024).

(34) With China as its mentor, Pakistan triples arms exports, NIKKEI (2019), https://asia.nikkei.com/Politics/With-China-as-its-mentor-Pakistan-triples-arms-exports (բեռնման օրը՝ 10.06.2024)

(35) Pakistan signed contracts with two US companies for arms sales to Ukraine, claims BBC report, Dawn.com (2023), https://www.dawn.com/news/1789255/pakistan-signed-contracts-with-two-us-companies-for-arms-sales-to-ukraine-claims-bbc-report (բեռնման օրը՝ 10.06.2024).

(36) Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակում կարելի է տեսնել նաև կոնկրետ ցուցանիշները։ Հղումը՝ https://flo.uri.sh/visualisation/18296717/embed (բեռնման օրը՝ 30.06.2024):

(37) Trends in international arms transfers: 2023, SIPRI (2024), https://www.sipri.org/sites/default/files/2024-03/fs_2403_at_2023.pdf (բեռնման օրը՝ 10.06.2024).