Սահմանակից երկրներ

ՀՀ–Վրաստան արդի հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները

Սեղմագիր

Հայաստան-Վրաստան հարաբերությունները զարգացման տարբեր շրջափուլերով են անցել՝ դեռևս բարիդրացիականից չհասնելով փաստաթղթավորված ռազմավարական հարաբերությունների։ Երկրների որդեգրած ռազմաքաղաքական և տնտեսական տարբեր վեկտորները կայուն տարածաշրջանի համար և՛ մարտահրավերներ են, և՛ համագործակցության նոր հնարավորություններ։ Աշխարհաքաղաքական և հատկապես տարածաշրջանային նոր զարգացումների ֆոնին ՀՀ-Վրաստան հարաբերությունների պահպանման, ինչպես նաև զարգացման հնարավորությունները ներկայացնելու համար դիտարկվել են այդ երկրների հետաքրքրությունները, հարաբերություններում առկա սուր անկյունները, ինչպես նաև այլ երկրների ուղղակի և անուղղակի ազդեցությունները։ Փորձ է արվել մատնանշել այն ուղղությունները, որոնք կարող են սերտացնել և փոխշահավետ դարձնել միմյանց հետ հետագա փոխգործակցությունը։

СОВРЕМЕННЫЕ АРМЯНО–ГРУЗИНСКИЕ ОТНОШЕНИЯ
И ПЕРСПЕКТИВЫ ИХ РАЗВИТИЯ
Меликсетян А. М.

Аннотация

Межгосударственные отношения между Арменией и Грузией прошли различные этапы развития, все еще из добрососедских не достигнув уровня документально закрепленных стратегических отношений. Принятые странами различные военно-политические и экономические векторыявляются одновременно вызовами и новыми возможностями сотрудничества для стабильного региона.  Для сохранения и развития армяно-грузинских отношений на фоне новых геополитических и, особенно, региональных процессов были рассмотрены интересы указанных  стран, острые углы в их отношениях, а также прямое и косвенное воздействие других стран. Сделана попытка отметить направления, которые могут сблизить и сделать взаимовыгодным дальнейшее взаимодействие друг с другом.

CURRENT ARMENIAN–GEORGIAN RELATIONS
AND PROSPECTS FOR THEIR DEVELOPMENT
Meliksetyan H. M.

Summary

Armenia-Georgia relations have gone through various stages of development, not yet reaching a documented strategic relationship from a neighborly one. The different military-political and economic vectors adopted by the countries are both challenges and new opportunities for cooperation for a stable region. The interests of these countries, the problems in the relations, as well as the direct and indirect influences of other states were considered to present the possibilities of maintaining and developing Armenia-Georgia relations in the context of new geopolitical and, especially, regional developments. An attempt was made to point out the directions that can bring closer and make mutually beneficial further interaction with each other.

Հասմիկ Մ․ Մելիքսեթյան(1)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները(2) թեև զարգացման տարբեր փուլեր են ունեցել, սակայն մշտապես բնութագրվել են որպես բարիդրացիական։ Դրանում անուրանալի է համատեղ կերտված պատմության դերակատարությունը և միմյանց համար էական նշանակություն ունենալու փոխադարձ գիտակցումը։ Սրանով հանդերձ՝ երկրների հարաբերություններում չլուծված խնդիրները բազում են, հաճախ՝ զգուշավոր մոտեցում պահանջող։ Հատկապես հետխորհրդային տարիներին ՀՀ և Վրաստանի հարաբերությունների զարգացման վրա մեծ ազդեցություն ունեն տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները։ Վերջիններիս միմյանց և երկու երկրի հետ վարած արտաքին քաղաքականության բազմաշերտությունը հաճախ ստիպում է ՀՀ-ին և Վրաստանին այդ բազմաշերտության պայմաններում նախ՝ պահել առկա հարաբերությունները և հետո միայն գտնել հնարավոր համագործակցության ուղիներ։ Ասվածի վառ օրինակներն են Վրաստանի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության տասնամյակների հակամարտությունը, ՌԴ և Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ կողմերի հարաբերությունների սկզբունքային տարբերությունը, վերջին տարիներին ՌԴ-Արևմուտք լարվածության աճն ու փոխադարձ սպառնալիքները։ Այս բազմաշերտ, բարդ հարաբերություններին ավելանում են նաև Հարավային Կովկասում մեծ տերությունների հետաքրքրությունները, բախվող շահերը։

Նշված աշխատությունում փորձ է արվել ուսումնասիրել և ներկայացնել վերոնշյալ պայմաններում ՀՀ և Վրաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ չանտեսելով տարածաշրջանում վերջին տարիներին ավելացող մարտահրավերները։

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՌԿԱ ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ

Թեև ՀՀ և Վրաստանի ղեկավարների բոլոր հանդիպումներում գերիշխում է հարաբերությունների դրական ֆոնն, ու փոխայցերը լուսաբանվում են հենց այդ համատեքստում, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները չեն պակասում։ Ընդհանրապես, հայ-վրացական միջպետական հարաբերություններում միտում կա հրապարակային չխոսել առկա սուր անկյունների մասին, չբարձրացնել կողմերին անհանգստացնող խնդիրները՝ ենթադրաբար մտահոգվելով, որ դրանք կարող են ստվերել փոքրիկ ձեռքբերումները, խանգարել հետագա զարգացումներին։

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում առկա սուր անկյուններից են հետևյալ հարցերը՝

  • Ջավախքի հարցը. վրաց հասարակական-քաղաքական շրջանակների մեջ ներմուծվող անջատողականության դիսկուրսը,
  • Եկեղեցիների պատկանելիության խնդիրը,
  • ՀՀ և Վրաստանի՝ միմյանց ռազմավարական դաշնակիցների հետ ունեցած խնդիրների գործոնը:

Ջավախքի հարցը. վրաց հասարակական-քաղաքական
շրջանակների մեջ ներմուծվող անջատողականության դիսկուրսը

Սամցխե-Ջավախեթին կամ մեզանում ընդունված Ջավախքը Վրաստանի 9 շրջաններից մեկն է, որտեղ բնակչության գերակշիռ մասը հայեր են։ Վրաստանի անկախացումից հետո հաջորդած իրադարձությունները երկար ժամանակ անկայուն էին պահում իրավիճակը Ջավախքում, իսկ ջավախահայերի բարձրացրած կենսական նշանակության հարցերը շատ հաճախ Թբիլիսիում դիտարկվում էին որպես «անջատողականության» սպառնալիք՝ հաշվի առնելով նաև Աբխազիայի փորձը, այնուհետև նաև Հարավային Օսիան և, որոշ առումներով, Աջարիան։

Դեռևս 1990-ականներին, իսկ հետո՝ նաև 2004–2006 թթ․ Ջավախքում իրավիճակը լարված էր, տեղի բնակչությունը պահանջում էր շրջանին տալ ինքնավարություն, հայերենն օգտագործել տեղական պետական կառավարման համակարգում և այլն։ Ներկայումս Ռումինիայում ՀՀ դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, 2005թ-ին անդրադառնալով «անջատողականության» թեմային, գրել էր․ «․․․եթե վրացի հետազոտողները հակամարտության հնարավորությունը գրեթե բացառապես դիտարկում են տեղի հայ բնակչության հնարավոր «անջատողական» դրսևորումների տեսակետից, ապա հայ և շատ այլ մասնագետների Ջավախքի իրադրությունը հուզում է, առաջին հերթին, հայ ազգային փոքրամասնության նկատմամբ խտրականության և դրա՝ հասարակական-քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին լիիրավ մասնակցության իրավունքի պաշտպանության առումով»(3)։ Ավելի ուշ Civilnet-ի հետ զրույցում «Նոր Ակունք» թերթի խմբագիր Մելս Թորոսյանը(4) նշել էր, որ «Ջավախքը ազատության դրոշ չի բարձրացրել, քանի որ չի ուզում Հայաստանի ճանապարհը Վրաստանով փակել․․․․ Հայաստանը շրջափակման օղակում տեսնել», թեև հնարավորություն է ունեցել ինչպես 90-ականներին, այնպես էլ 2008 թ․ռուս-վրացական պատերազմի ժամանակ։

Վրաց քաղաքական դաշտում և հասարակական շրջանակներում Ջավախքի նկատմամբ անհանգստությունը երբեք չի մարել, ուղղակի ժամանակավորապես «սառեցվել է»՝ մինչև հերթական «թեժացումը»։ Հարկ է նշել, որ ջավախահայերի նկատմամբ անհանգստությունն ամբողջովին տարածվել է նաև Հայաստանի Հանրապետության վրա՝ հաշվի առնելով 1990-ականներին Արցախյան պատերազմում Արցախի ազատագրումը։ Փորձագիտական, հասարակական շրջանակներում մեկ անգամ չէ, որ մտահոգություն է հայտնվել  ՀՀ-ից հնարավոր հարձակման մասին(5)։ Պատահական չէ, որ ամեն տարի Վրաստանում տարբեր հետազոտական կառույցների կողմից իրականացվող սոցհարցումների արդյունքում ՀՀ-ը քաղաքական սպառնալիք համարողների որոշակի տոկոս մշտապես լինում է(6)։

Այնուհանդերձ, հարկ է նշել, որ պաշտոնական Երևանը ոչ միայն երբևէ Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ չի ունեցել, այլ նաև բոլոր հնարավոր միջոցներով օգնել է Վրաստանին կարգավորել ջավախահայերի հետ ունեցած հակասությունները։

Ջավախքում ռուսական ռազմաբազաների դուրսբերմամբ պայմանավորված ցույցերը և լարված իրավիճակը հանդարտեցնելու համար 2005 թ․ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անսպասելի այցով մեկնել էր Վրաստան, հանդիպել այդ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով ավելի ուշ հայտարարել էր․ «Կարծում եմ, որ կայունությունն արհեստականորեն խաթարելու ցանկացած փորձ դատապարտված է, առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանն ունի նախագահ, ով քաջ գիտակցում է խաղաղության և կայունության նշանակությունը»(7)։

Կարևոր հանգամանք է նաև, որ ՀՀ-ում ամենաբարձր մակարդակով անդրադարձ է եղել Ջավախքի հայրենակիցներին, նրանց խնդիրներին ու դրանց լուծմամբ հայ-վրացական հարաբերությունները, փոխվստահությունն ամրապնդելուն։ 2009 թ․ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտգործնախարարության կենտրոնական ապարատի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին ունեցած ելույթում անդրադառնալով վիրահայության խնդիրներին` հայտարարել էր. «Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի՝ Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային»(8):

Փոխվստահության մթնոլորտի մասին խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ին Վրաստան այցելության ընթացքում այցելելով Ջավախք։ Սա երկրորդ դեպքն էր(9), երբ ՀՀ ղեկավարն այցելել է հայաբնակ շրջան։ 1996-ին այնտեղ եղել է նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը։ Փաշինյանը Ջավախքում հայտարարել էր, որ «Վրաց ժողովուրդը և վրաց պետությունը պետք է համոզված լինեն, որ ՀՀ-ի և հայության գործողություններում չկա որևէ դավադրություն վրաց պետության և վրաց ժողովրդի նկատմամբ: Միաժամանակ, հայ ժողովուրդը և հայոց պետությունը պետք է համոզված լինեն, որ Վրաստանի գործողություններում չկա որևէ դավադրություն ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ»(10):

Հատկանշական էր, որ ՀՀ վարչապետին Ջավախք այցելության ժամանակ ուղեկցել էր Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, ով որպես Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու նշանակալից հայտարարություն էր արել․ «Հզոր Հայաստան նշանակում է հզոր Վրաստան, հզոր Վրաստան նշանակում է հզոր Հայաստան(11)»

Արցախյան պատերազմների ազդեցությունը
Ջավախքի վրա

Հայաստանում կատարվող ցանկացած իրադարձություն, առավելևս Արցախի նկատմամբ հարձակումները, համայն հայությանը համախմբում է Հայրենիքի փրկության գաղափարի շուրջ։ Ջավախահայերն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախյան պատերազմներին։ Հատկանշական է, որ 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, երբ՝ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանափակված էին Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրումները, ջավախահայերը Վրաստանի կառավարությունից պահանջել էին բացել սահմանը և թույլ տալ մասնակցել իրենց Հայրենիքի պաշտպանությանը, ինչպես նաև հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան(12)։

Ջավախահայերի սերտ կապը Հայաստանի հետ (հատկապես պատերազմի օրերին) հաճախ երրորդ ուժերն օգտագործում են Ջավախքի բնակչության նկատմամբ քարոզչական հնարքներ կիրառելու համար։ Ցավոք, պատերազմի օրերին ջավախահայերին Վրաստանում տարատեսակ գործողությունների մղող հայտարարություններ արվում էին նաև հայկական կողմից։ Սա, առաջին հերթին, վտանգավոր է ՀՀ–Վրաստան անխափան կապի համար, ինչպես նաև՝ Վրաստանում հավելյալ լարվածություն ստեղծելու առումով։ Պատերազմի օրերին հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար թշնամական պետություններն ակտիվորեն լծվել էին սոցիալական ցանցերում ՀՀ լիակատար շրջափակման մասին լուրեր շրջանառելով։ Այն ազդում էր ինչպես Հայաստանում բնակչության, այնպես էլ՝ Վրաստանում հայ համայնքի, այս պարագայում՝ ջավախահայերի վրա։

2020 թ․ սեպտեմբերի 30-ին Սամցխե-Ջավախեթիի հայերն արգելափակել էին վրաց-թուրքական սահմանի «Կարծախի» հսկիչ-անցագրային կետը՝ պահանջելով դադարեցնել թուրքական բեռնատարների մուտքը երկիր(13)։ Սոցցանցերում տեղեկություն էր շրջանառվել, որ Վրաստանի տարածքով Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին։ Հոկտեմբերի 2-ին և 3-ին էլ լուրեր էին տարածվել, թե Վրաստանից (Բորժոմի, Ախալցխա) զինտեխնիկա է ուղարկվում Ադրբեջան։ Թեև եղան պաշտոնական հայտարարություններ, որ այդ տեխնիկայի շարժը պայմանավորված է Վրաստանի անվտանգային հարցերով, սակայն ապատեղեկատվությունը շարունակեց տարածվել և այսօր էլ ցանցից հեռացված չէ(14)։ Վրաստանին «ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելու» թեմայով մեդիահրապարակումներ էին արվում՝ անհանգստանալով, որ հակամարտությունը կարող է տեղափոխվել Վրաստան՝ հայ և ադրբեջանցի ազգային փոքրամասնությունների միջոցով։ Ըստ վրացական որոշ լրատվամիջոցների՝ Վրաստանին ներքաշելու գործընթացին ներգրավված էր Ռուսաստանը, սակայն խոսք չկար նաև ադրբեջանական նպատակաուղղված քարոզչության, ապատեղեկատվության տարածման մասին։

Հակավրացական տրամադրությունների սրման համատեքստում հոկտեմբերի 1-ին տարածվել էր Արցախի հանրապետական կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան ստատուսը, որտեղ նա կոչ էր արել Ջավախքի հայերին ոտքի կանգնել, անկախություն հռչակել և վերահսկել այդ տարածքով անցնող երկաթուղային գծերն ու խողովակաշարերը։ Сyxymu.info բլոգն անդրադարձել էր Օհանջանյանի գրառմանը՝ շեշտելով, որ նա կոչ է անում հայերին ահաբեկչություն իրականացնել Վրաստանում(15)։ Թե՛ Օհանջանյանի, թե՛ բլոգի հեղինակ Giorgi Cyxymu Jakhaia-ի  ֆեյսբուքյան էջերում վրացիներն աղմուկ էին բարձրացրել։ Օհանջանյանի գրառմանն անդրադարձել էր նաև վրացական հայտնի լրատվամիջոցներից pia.ge-ն՝ շեշտը դնելով Ջավախքի անկախացման հարցի վրա(16)։

Հոկտեմբերի 2-ին ապատեղեկատվություն էր տարածվել Վրաստանի տարածքով Թուրքիայի՝ Ադրբեջան զինյալներ տեղափոխելու վերաբերյալ(17)։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել էր տեղեկությունը, նշելով, որ «Համացանցում կրկին շատ ակտիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան և ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը։ Հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է և միտում ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում(18)»։

Եկեղեցիների պատկանելիության խնդիրը

Հայ-վրացական հարաբերությունների ամենակնճռոտ հարցերից մեկը եկեղեցիների պատկանելիության խնդիրն է։ Թեման ժամանակ առ ժամանակ ակտիվանում է, իսկ Վրաստանում դարերի ընթացքում կառուցված և փաստական տվյալներ ունեցող շուրջ 650 եկեղեցիներն ու վանքերը հետզհետե նվազում են(19)։ Ըստ Վիրահայոց թեմի՝ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմն ունի գործող 63 եկեղեցի: Վրաստանում 2011 թ․ ընդունվեց օրենք, ըստ որի՝ Վրաստանում գործող կրոնական համայնքները կարող են ստանալ կարգավիճակ։ 2012 թ-ին Վիրահայոց թեմը Վրաստանի արդարադատության նախարարության Հանրային ռեեստրում գրանցվեց՝ որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ հնարավորություն ստանալով պետաիրավական դաշտում գործնական հարաբերություններ ստեղծել։ Վիրահայոց թեմի կազմի մեջ մտնում են Թբիլիսիի, Ջավախքի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գտնվող համայնքները, գործող և չգործող եկեղեցիները: Հատկանշական է, որ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքում հատուկ բաժիններով ներկայացված են գործող, չգործող եկեղեցիները, ինչպես նաև հատուկ խորագիր կա՝ «Վրացականացված եկեղեցիներ», որտեղ  ներկայացված են բոլոր այն եկեղեցիները, որոնք ժամանակին եղել են հայկական։

Կանգուն, գործող, խոնարհված կամ արդեն ավերված եկեղեցիների շարքում աչքի են զարնվում նաև «վիճելի եկեղեցիները»։ Ըստ վրացական կողմի՝ ՀՀ-ում վրացական կամ ներկայումս այսպես կոչված «վիճելի» են Խուճապ, Հնեվանք, Ախթալա, Քոբայր, Կիրանց եկեղեցիները։ Դրանք բոլորն էլ կառուցվել են հայ քաղկեդոնականների կամ ուղղափառություն ընդունած հայերի կողմից։ Այնինչ, վրաց եկեղեցին պահանջում է վերոնշյալ եկեղեցիները՝ հիմնվելով եկեղեցիների վրա պահպանված վրացական արձանագրությունների վրա։ Թվարկված եկեղեցիներից գործում է միայն Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը պատկանում է Գուգարաց թեմին։

Իր հերթին Վիրահայոց թեմը բազմիցս դիմել է ինչպես վրաց իշխանություններին(20), այնպես էլ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդին(21)՝ Վիրահայոց թեմին վերադարձնել Թբիլիսիի Սուրբ Նորաշենը, Սուրբ Նշանը, Մուղնու Սուրբ Գևորգը, Սուրբ Մինասը, Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը, Թանդոյանց Սուրբ Աստվածածինը, Ախալցխայի Սուրբ Նշանը: Վիրահայ հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական ժառանգությունն ուսումնասիրող փորձագետ Լևոն Չիդիլյանը, ով ժամանակին Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի և Հայարտուն կենտրոնի տնօրենն էր, մեզ հետ զրույցում(22) նշել է, որ թեմի նախկին առաջնորդ Տ․ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի օրոք հստակ դիրքորոշում կար, որ ՀՀ-ում գտնվող քաղկեդոնական եկեղեցիներն առհասարակ կապ չունեն Վիրահայոց թեմի պահանջվող եկեղեցիների հետ։ Թեմը պահանջում էր պատմականորեն իրեն պատկանող, հազարավոր փաստաթղթերով ամրագրված այն եկեղեցիները, որոնք դարերով պատկանել են Վրաստանի և Իմերեթի թեմին, որոնց իրավահաջորդն էլ այսօր Վրաստանի հայոց թեմն է։

Վրաստանում հայկական եկեղեցիների պատկանելիության մասին հետազոտող Չիդիլյանը հայտնել է, որ ներկայումս Վրաստանի ազգային արխիվը մինչ օրս հայկական եկեղեցիների մասին հարյուրավոր փաստաթղթեր է տրամադրում ցանկացողներին։

Այն հարցին, թե արդյոք եկեղեցիների պատկանելիության հարցը բավարար ուշադրության է արժանանում միջպետական, ինչպես նաև հանրային տարատեսակ հանդիպումների օրակարգում, Չիդիլյանը նշում է, որ վերջին 20 տարում այդ թեման բավական ակտիվ էր, սակայն միջպետական հանդիպումներում դրանց քննարկման մասին ստույգ տեղեկություն չունի։ «Պետական այրերի հետ հանդիպումներում Վիրահայոց թեմը միշտ բարձրացնում էր այդ հարցը, նաև բավականին մեծ արձագանք էր գտել վրաց հասարակության որոշ մասի մոտ, ովքեր փաստում էին, որ եկեղեցիները հայկական են և պետք է վերադարձվեն։ Այստեղ մեկ այլ խնդիր կա եկեղեցիները, որոնք չեն վերադարձվում, փլուզվում են։ Վերջին 25 տարվա ընթացքում վկան դարձանք Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու ամբողջությամբ խոնարհման, Սուրբ Նշան եկեղեցու մասամբ խոնարհման, ինչպես նաև փլուզված Շամխորեցոց եկեղեցու վտանգին»։

Վրաստանում հայկական եկեղեցիներից մեկի՝ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցն անգամ դատական գործընթացի պատճառ է դարձել։ 2017 թ․ Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող Թանդոյանց եկեղեցին և հարակից տարածքը փոխանցել է Վրաց ուղղափառ եկեղեցուն։ Մինչ փոխանցելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանական հատկանիշները։ Վիրահայոց թեմը դատական հայց էր ներկայացրել Վրաստանի պետական ռեեստրի որոշման դեմ, սակայն 2019-ին Թբիլիսիի առաջին ատյանի դատարանը մերժել էր թեմի հայցը Թանդոյանց հայկական եկեղեցու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ եկեղեցին առգրավված է եղել ԽՍՀՄ իշխանությունների կողմից, այնտեղ 100 տարի ժամերգություն չի անցկացվել։

ՀՀ և Վրաստանի՝ միմյանց ռազմավարական
դաշնակիցների հետ ունեցած խնդիրների գործոնը

ՀՀ և Վրաստանի հարաբերությունների վրա ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում են այդ երկրների ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները։ Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ն Վրաստանի թշնամին է, իսկ Վրաստանի երկու ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանը և Թուրքիան՝ Հայաստանի։ Ի տարբերություն ՀՀ-ից՝ Վրաստանը, Ռուսաստանին թշնամի համարելով, շարունակում է զարգացնել տնտեսական հարաբերությունները, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել վերջինիս դեմ՝ բացատրելով, որ դրանք չեն կարող ազդել ռուսական տնտեսության վրա(23)։ Հայաստանը, թեև լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ սկսել է զբաղվել վերջերս։

Վրաստանի իշխանությունը «Վրացական երազանք» կուսակցության կառավարման օրոք թեև շարունակում է եվրոատլանտյան ինտեգրման արտաքին քաղաքական կուրսը, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում, ակտիվ զարգացնում է։ Ռուսաստանը տարիներ շարունակ Վրաստանի առևտրային ամենախոշոր գործընկերների եռյակում է(24), իսկ ՌԴ զբոսաշրջիկների հոսքը չի դադարում ողջ տարվա ընթացքում։ Ուկրաինայում պատերազմից հետո ՌԴ քաղաքացիներից շատերը, չնայած հասարակական մեծ ճնշումներին և ռուսատյացության մակարդակին, շարունակում էին ընտանիքներով տեղափոխվել և ապրել Վրաստանի տարբեր շրջաններում։

Ռուսաստանի հետ նման հարաբերությունների պարագայում, այնուամենայնիվ, Վրաստանում Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններին անհանգստությամբ են վերաբերում։ Ասվածի վառ օրինակներն են․

2008 թ․ օգոստոսյան պատերազմի օրերին և դրանից հետո Հայաստանը վարել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ ՌԴ-ի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունների համատեքստում չվնասելով հայ-վրացական հարաբերությունները։ Այնուհանդերձ, պատերազմի օրերին ադրբեջանական և վրացական մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել, թե Վրաստանի վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական ավիաբազայի ինքնաթիռները։ 2008 թ․ օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել էր ՀՀ-ում Վրաստանի դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին և նորանշանակ ռազմական կցորդ Մուրթազ Գուջեջիանիին։ Վրացի դեսպանն, ըստ հայկական Արմենպրես լրատվական գործակալության փոխանցման, փաստել էր, որ «վրացական ու ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից վերջերս տարածված հայտարարությունը, թե իբր Վրաստանի վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը»։ Նշվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել էր վրաց դեսպանին, որ «Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով»(25)։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Վրաստանում դիտարկում են որպես սպառնալիք իրենց անվտանգության համար ու ժամանակ առ ժամանակ ապատեղեկատվություն տարածում, թե ռազմաբազայի տեխնիկան «պատրաստ է եղել իրենց դեմ կիրառվել Հայաստանի տարածքից»։ Վրացի հայտնի ռազմական փորձագետ,  «Արսենալի» ռազմական հանդեսի խմբագիր Իրակլի Ալադաշվիլին 2020 թ․ հուլիսի 20-ին վրացական kvirispalitra-ում հոդված էր հրապարակել՝ հարցեր հնչեցնելով, թե ով է փորձում Վրաստանին ներքաշել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, արդյո՞ք «ռուսական հերթական սադրանքն է»։ Չտրվելով հոդվածի բուն բովանդակությանը, նշենք, որ Ալադաշվիլին բացահայտ ապատեղեկատվություն է տարածել, նշելով, որ շատ բաներ չեն մոռացվել, այդ թվում, թե ինչպես 2008 թ․ օգոստոսյան պատերազմի ժամանակ «Գյումրիի ռուսական բազայի զրահատեխնիկան հայ-վրացական սահմանին կանգնած պատրաստ էր հարձակվել Հայաստանի տարածքից»(26)։ Հեղինակի բացահայտ սուտը, հավանաբար, հիմնված է 2008-ին մեդիայում շրջանառված ապատեղեկատվության վրա, ինչն էլ այսօր Ալադաշվիլին փորձում է հանրությանը ներկայացնել որպես «բացարձակ ճշմարտություն» և «չմոռանալու փաստ»։

Արցախյան վերջին պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների թեման նույնպես մեծ մտահոգությամբ ընդունվեց Վրաստանի հասարակական և փորձագիտական դաշտում, թեև Հարավային Կովկասում ՌԴ-ի նմանօրինակ ներկայությանը դրական էր արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին(27)՝ համարելով, որ նոր դարաշրջան է բացվում։ Վրաստանի կառավարությունն էլ թույլ էր տվել իր օդային տարածքով ՌԴ-ն խաղաղապահներ տեղափոխի Արցախ։

Ինչ վերաբերում է Վրաստանի ռազմավարական հարաբերություններին Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Հայաստանը թեև ըմբռնումով է մոտենում, սակայն մտահոգություններ հանրային դաշտում մշտապես կան։ 2022 թ․ հոկտեմբերի 24-ին 7 տարվա ընդմիջումից հետո 1-օրյա աշխատանքային այցով Վրաստան էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ «Վրաստանը Ադրբեջանի ամենակարևոր բարեկամ և գործընկեր երկրներից է, իսկ  Ադրբեջանը Վրաստանի ամենից կարևոր ռազմավարական գործընկերն է»(28)։ Վրաստանում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը բավական ուշագրավ էր, և հնարավոր է, այն հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելու ազդարարումն էր։ «Կարելի է ասել՝ Վրաստանի հետ  ռազմավարական համագործակցային հարաբերություններն այսօր դաշնակցային մակարդակի են բարձրացել», – հայտարարել էր Ալիևը, ով ավելի վաղ ՌԴ նախագահի հետ ստորագրել էր դաշնակցային հարաբերությունների մասին փաստաթուղթ։

Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունների կարևոր մաս են երկկողմ, եռակողմ ռազմական ձևաչափով համագործակցությունները, առևտրաշրջանառության ոլորտը, ադրբեջանական ներդրումների ծավալը, համատեղ տնտեսական և ենթակառուցվածքների ծրագրերը և այլն։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա վերոնշյալ ոլորտներն այստեղ համընկնում են, ավելին՝ Թուրքիան շարունակում է հսկայական օգնություն ցուցաբերել Վրաստանի բանակի վերականգնմանը, վերազինմանը, ինչպես նաև, ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների, մշտապես սատարում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում։ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ստատուս քվոյի, ինչպես նաև ուժային հավասարակշռության փոփոխությունից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանին զուգահեռ դարձավ տարածաշրջանային դերակատար, այդ երկրի (ինչպես նաև Ադրբեջանի) ազդեցությունն ավելի է մեծացել Վրաստանի վրա(29)։

Հարկ է նշել, որ որքան էլ թուրք-ադրբեջանական ակտիվ համագործակցությունը Վրաստանի հետ մտահոգի Հայաստանին ու հանրությանը, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում Վրաստանն առաջնորդվում է սեփական ազգային շահով՝ փորձելով չկորցնել տարածաշրջանում իր տարանցիկ դերը, ինչպես նաև բարձրացնել քաղաքական կշիռն ու նշանակությունը։

Պրո- և հակահայկական շրջանակներ,
թուրք-ադրբեջանական լոբբի

Վրաստանում թուրք-ադրբեջանական լոբբին ակտիվ աշխատում է. գործին լծված են այդ երկրում վերջիններիս դեսպանությունները, Ադրբեջանի Socar պետական նավթային ընկերությունը, թուրքական շինարարական ընկերությունները և շատ ու շատ ընկերություններ և անհատներ։ Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչական աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են նաև վրացական մեդիան, փորձագիտական դաշտը։ Ցավոք, Վրաստանում հայկական համայնքը գնալով թուլացել է և համաչափ հակազդեցություն որպես այդպիսին չունի այդ երկրների պետական ապարատի քարոզչության վրա։ Վրաստանում գրեթե չկան նաև հայամետ գործիչներ, որոնք հարկ եղած դեպքում հայկական տեսակետը կներկայացնեն վրաց հանրությանը։ Վրացական լրատվամիջոցներում, փորձագիտական դաշտում, հասարակական ոլորտում չեզոք դիրքորոշում ունեցողներն արդեն իսկ «ձեռքբերում են» հայկական կողմի համար։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նույնիսկ չեզոքություն պահպանող լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ կարող են հայտնվել հակահայ ձևակերպումներ, հրապարակումներ։ Նույնը վերաբերում է նաև փորձագիտական դաշտին, որտեղ չեզոք դիրքավորված փորձագետները կարող են ինչ-որ մի օր հայտնվել Շուշիում և հիացմունքի խոսքեր շռայլել Հայաստանի թշնամի երկրների ղեկավարներին։

Մեդիա

Ինչպես ամբողջ աշխարհում, Վրաստանում ևս հասարակական կարծիքի ձևավորման հարցում մեծ դերակատարում ունեն լրատվամիջոցները, ինչպես նաև հասարակական գործիչներն ու ոլորտի փորձագետները։ Ըստ Freedom House-ի 2023 թ․ տվյալների՝ Վրաստանում անկախ մեդիայի վարկանիշն ընկել է լրագրողների դեմ բռնության, կառավարությանը քննադատող հեռուստատեսության տնօրենի ձերբակալության, ինչպես նաև բևեռացված և քաղաքականացված մեդիամիջավայրի հետևանքով(30)։ Վրացական մեդիայի քաղաքականացված լինելը չի կարող իր ազդեցությունը չունենալ տարատեսակ հարցերի, այդ թվում Հայաստանին և հայերին վերաբերող թեմաների լուսաբանման վրա։ Ավելին՝ իշխանամետ լրատվամիջոցների լուսաբանումը մեծապես պայմանավորված է տվյալ երկրի նկատմամբ իշխանության վարած քաղաքականությամբ, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցներինը՝ ընդդիմադիր դաշտի վերաբերմունքով։

Հեռուստատեսությունը տեղեկատվության սպառման ամենանախընտրելի տարբերակն է վրաստանցիների համար։ Ըստ IRI-ի 2022 թ․ նոյեմբերի հետազոտության՝ Վրաստանում ամենաշատը վստահում են իշխանամետ «Իմեդի», այնուհետև` ընդդիմադիր ամենամեծ «Մթավարի արխի» հեռուստաընկերություններին(31)։ Նշված երկու լրատվամիջոցն էլ բազմիցս աչքի են ընկել հակահայ բովանդակությամբ, ադրբեջանական քարոզչական թեզերի տարածմամբ։ «Մթավարի արխի» հեռուստատեսությունը 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմը լուսաբանել է բացառապես ադրբեջանական պրիզմայով։ Թեև նշված լրատվամիջոցը ՀՀ ԱԳՆ-ում պատերազմը լուսաբանելու համար հավատարմագրում է անցել, այնուամենայնիվ, այն լուսաբանել է միայն «հակամարտության գոտի» Գյանջայից, Մինգեչաուրից և այլ տեղերից։ Այն, ինչ կատարվում էր ռմբակոծվող Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում, այդպես էլ չդարձան «հակամարտության գոտի»(32)։

Նույն լրատվամիջոցը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի՝ 2022 թ․ սեպտեմբերի հարձակումը ներկայացրել էր՝ որպես «բախումներ Ղարաբաղում»(33)։

Վերոնշյալ լրատվամիջոցի կողմնակալ հրապարակումները հարյուրավոր են և կարող են առանձին հետազոտության թեմա դառնալ, սակայն հարկ է նշել, որ նման մոտեցումն ուղղակիորեն կապված է լրատվամիջոցի ղեկավարության և հիմնադիրների քաղաքական նախընտրության հետ։

Ինչ վերաբերում է իշխանամետ լրատվամիջոցներին՝ այս պարագայում ամենամեծ լսարան և վստահություն վայելող «Իմեդի» հեռուստաընկերությանը, ապա՝ 2022 թ. փետրվարի 9-ին լրատվամիջոցը «Մածուն» գրությամբ արտադրանքի Վրաստան և Վրաստանի տարածքով արտահանման արգելքի թեման լուսաբանել է հակահայկական շեշտադրումով։ «Քրոնիկա» հաղորդման ժամը 20։00-ի թողարկման ընթացքում հաղորդավարների խոսքին զուգահեռ հետին պլանում ցուցադրվում էին ապակյա տարաներ՝ վրան վրացերեն գրված «մացուն», (მაცუნ) (թեև «Ծ» տառ վրացերենում կա և կարելի է հանգիստ տառադարձել մածուն բառը), ապա հայերեն տառերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է» գրություններ(34)։

Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերության լուրերի ծառայությունը ներողություն է խնդրել «վրացական մածոնին ընդդեմ մածունի» թողարկման ընթացքում տեխնիկական սխալի համար։ «Իմեդին» ներողություն է խնդրել՝ եթերում հայտնվածը համարելով տեխնիկական սխալ, ինչպես նաև շեշտել, որ «կիրառված լուսանկարի գրառումը չի արտացոլում բնագիրը»(35)։ Թեև վրացական կողմը կատարվածը վերագրել էր տեխնիկական խնդրի, այնուամենայնիվ, պարզ է, որ նման բովանդակությամբ ուղերձ երկրի կարևորագույն հեռուստաընկերության եթերում պատահական չէր կարող հայտնվել։

Մեկ այլ հակահայ բովանդակությամբ հրապարակում հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում է հայտնվել 2023 թ․ մայիսի 15-ին, թե ընդդիմադիր Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության անդամներից մեկը վիրավորական խոսքեր է ասել Վրաստանում ապրող հայերի հասցեին(36)։

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան և SOCAR-ի ներկայացուցչության աջակցությամբ էլ 2021 թ․սեպտեմբերի 20-ին վրացի լրագրողների, բլոգերների, փորձագետների մոտ 20 հոգանոց պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան, ինչպես նաև այցելել ներկայում ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններ, Շուշի(37)։ Վրացական կողմին Ադրբեջանում ընդունել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ինֆոտուրի շրջանակներում վրացական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել Ղարաբաղի մասին։ Բաց աղբյուրների ուսումնասիրությունից հնարավոր է եղել ճանաչել վրացական պատվիրակության որոշ անդամների։ Փորձագետներից պատվիրակության կազմում է եղել Զուրաբ Բաթիաշվիլին, ով ներկայում Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (GFSIS – Georgian Foundation for Strategic and International Studies) կենտրոնի փորձագետ է, աշխատել է Վրաստանի խորհրդարանում ԱԳՆ Եվրոպական դեպարտամենտում, ինչպես նաև Թբիլիսիում թուրքական դեսպանատանը։ Աղդամ այցելության ժամանակ, ինչպես փոխանցել է ադրբեջանական Azernews լրատվամիջոցը, Բաթիաշվիլին հայտարարել է, թե «պատմական հուշարձաններն ավերակների են վերածվել, բայց վստահ եմ, որ ամեն ինչ կվերակառուցվի նորից։ Ադրբեջանը տնտեսական և ռազմական տեսանկյունից ուժեղ պետություն է»։ Հատկանշական է, որ փորձագետն Աղդամում, Հաջիևի հետ հանդիպման նկարներում երևում է, իսկ Շուշիի մոտ վրաց-ադրբեջանական դրոշներով նկարում՝ ոչ(38)։

Ադրբեջանական քարոզչական նպատակով այցելության պատվիրակության կազմում են եղել Report.ge, Kvira.ge, Kvirispalitra.ge լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց հրապարակումները կարելի է գտնել ցանցում։

Kvira.ge-ի խմբագիր Մարիամ Լացաբիձեի(39) ընդարձակ հրապարակումն ամբողջությամբ արտացոլել էր ադրբեջանական քարոզչությունն իր բոլոր դրսևորումներով։ Հեղինակը հիացական խոսքեր է շռայլել ադրբեջանական հյուրընկալության, հավատարմության, արագ զարգացող տնտեսության և «ամենակարևորը՝ օկուպացիան հաղթելու և 28 տարի հետո կորուսյալ տարածքները վերադարձնելու» մասին։ Լացաբիձեն հոդվածում հատուկ նշում է, որ հնարավոր չէ չհիշատակել «ղարաբաղյան պատերազմի ընթացքում առգրավված ռազմական տեխնիկան, սպառազինությունն ու այլ առարկաներ»։ Նշվում է նաև, որ վրացական կողմն ականատես է եղել ականազերծման աշխատանքների և հիշատակվում է, որ «հենց Վրաստանի միջնորդությամբ հայկական կողմն Ադրբեջանին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզը, որը միշտ չէ, որ ճիշտ է»։ Հեղինակի պնդմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են ընթացել, որպեսզի վրացական ընկերությունները նույնպես մասնակցեն «վերականգնողական աշխատանքներին՝ հատկապես Աղդամում գինեգործության և խաղողի այգիների վերականգնմանը»(40)։

Kvirispalitra-ի լրագրող Ռոլանդ Խոջանաշվիլին իր հոդվածում ավելի զուսպ է եղել ձևակերպումներում։ Ուշադրության է արժանի, որ վրացական կողմը Ջրականում ցուցադրել են ադրբեջանական գերեզմաններ և շեշտել, որ բոլորն իբր «հայկական վանդալիզմի» զոհ են, քանի որ մահացածների ոսկյա ատամները «հայերը գողացել են»։ Հեղինակը նշում է, որ գերեզմաններից մեկի մոտ իրեն պրովոկացիոն հարց են տվել հայերի մասին։ «Հայերը Կովկասում հնագույն և մշակութային ազգերից մեկն են։ Դրա մասին վկայում է նրանց պատմությունը։ Այն, ինչ տեսնում ենք այստեղ վանդալիզմ է․․․ սա ազգի գործ չէ, սա հանցագործի զզվելի արարք է», – ասել է Ռ․ Խոջանաշվիլին(41)։ Հեղինակը շեշտել է, թե չգիտի որքանով են իր պատասխանից գոհ մնացել, և արդյոք դա ադրբեջանական ԶԼՄ-ով եթեր գնացել է, բայց իր գործն օբյեկտիվ լինելն էր։ Հետաքրքրական է, որ հեղինակն օգտագործել է նաև «Շուշի» անվանումն ադրբեջանական ձևի փոխարեն։

Փորձագետներ/հանրային դեմքեր

Նիկա Գվարամիա«Մթավարի արխի»-ի հիմնադիր Նիկա Գվարամիան ընդգծված հակահայկական և կողմնակալ դիրքորոշում է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Գվարամիան 2020 թ․սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան իր էջում տարածել էր(42) Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունը, թե՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, և ոչինչ չի կարող փոխել դա», և նշել, որ «Ղարաբաղը բռնազավթել են Հայաստանն ու Ռուսաստանը, դա ճշմարտություն է, այդ թվում՝ գիտական»: Հարկ է նշել, որ 2020 թ․հոկտեմբերի 1-ին Վրաստանում հայկական համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչ բողոքի ցույց էր իրականացրել հեռուստաընկերության գրասենյակի դիմաց՝ բողոքելով հեռուստատեսության ադրբեջանամետ լուսաբանման ու Սաակաշվիլիի հայտարարության դեմ։

Իրակլի Ալադաշվիլի – Վրաստանի հեղինակավոր «Արսենալի» ռազմական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Ընդգծված հակահայ վերաբերմունք ունի, որը հստակ արտացոլվում է ինչպես «Արսենալի» ռազմական հանդեսի հոդվածներում, այնպես էլ՝ Kvirispalitra կայքի իր սյունակի հրապարակումներում։ Ալադաշվիլին չի խորշում ապատեղեկատվություն տարածելուց, որի օրինակն այս հոդվածում արդեն դիտարկվել է։

Զուրաբ ԲաթիաշվիլիՎրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (GFSIS) փորձագետներից է, աշխատել է Վրաստանի խորհրդարանում, ԱԳՆ Եվրոպական դեպարտամենտում, ինչպես նաև՝ Թբիլիսիում թուրքական դեսպանատանը։ Տարածաշրջանային թեմաներում ներկայանում է որպես չեզոք փորձագետ։ Ադրբեջանի դեսպանատան կազմակերպմամբ եղել է Արցախ այցելած վրացական պատվիրակության կազմում։

Գելա Վասաձե – Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում 2023 թ․ հուլիսի 22-23-ին անցկացվում էր մեդիաֆորում, որին մասնակցում էր նաև վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։ Վերջինս յութուբյան հաղորդումներ է նկարահանում՝ հրավիրելով նաև հայ և ադրբեջանցի փորձագետների, սակայն մանրամասն հետևելով հաղորդումների բովանդակությանն ու Վասաձեի կապերին ադրբեջանական փորձագիտական, իշխանամետ ներկայացուցիչների հետ, հասկանալի է դառնում նրա ադրբեջանամետ լինելը։ Ադրբեջան, իսկ հետո նաև Շուշի այցի հիացական գրառումներից, մեկնաբանություններից(43)բացի՝ Վասաձեն ֆորումի ժամանակ հարց է տվել Ի․ Ալիևին «հայերի ինտեգրացիայի մասին»(44)։ Ինչպես կարելի է ենթադրել վերջինիս ֆեյսբուքյան գրառումներից՝ նրան հրավիրել է Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը(45)։

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐՈՒԺ

Տնտեսական և ներդրումային նախագծեր

Տնտեսությունը Հայաստանի և Վրաստանի համագործակցության գլխավոր ուղղություններից է։ Հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Դրա մասին 2021 թ․ դեկտեմբերի 20-ին երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են մինչև 2026 թ․ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի(46)։  2022-ին արդեն Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների լավագույն տասնյակում էր՝ գերազանցելով 1 մլրդ դոլարի շեմը։ Ըստ Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 1․2 մլրդ ԱՄՆ դոլար, որից Հայաստանից ներմուծումը կազմել է 613․1 մլն ԱՄՆ դոլար, իսկ դեպի ՀՀ արտահանումը՝ 584․5 մլն ԱՄՆ դոլար։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ առևտրաշրջանառությունը Վրաստանի հետ կազմել է 301 մլն ԱՄՆ դոլար՝ արտահանումը 156․2 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը ըստ ծագման երկրի՝
144․7 մլն ԱՄՆ դոլար(47)։ Հատկանշական է, որ պատկերն էականորեն փոխվում է ներմուծում ըստ արտահանող երկրի՝ 723․1 մլն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ Վրաստանից ՀՀ ներմուծվող հիմնական ապրանքատեսակները գյուղմթերքը, հանքային ջրերը, քիմիական արտադրանքն ու դեղամիջոցներն են։ Իսկ ՀՀ-ից Վրաստան է արտահանվում լեռնաարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք։ Հարկ է նշել, որ հայկական և վրացական թվերն իրարից տարբերվում են՝ հաշվի առնելով երկրների հաշվման մեթոդաբանությունը։ Վրացական կողմը տվյալները հաշվարկում է ըստ ուղարկող երկրի, հայկական կողմը՝ ըստ ծագման երկրի։

Ինչ վերաբերում է երկկողմ ներդրումներին, ապա Հայաստանը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է ներդրել հիմնականում վրացական տնտեսության, տրանսպորտի, էներգետիկ, ֆինանսական ոլորտներում։ 2022-ին Հայաստանում և Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է՝ Հայաստանում հասնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ Վրաստանում՝ 2 մլրդ ԱՄՆ դոլարի։ Վրաստանում ներդրումների առումով ցուցակը գլխավորել է Մեծ Բրիտանիան, այնուհետև Իսպանիան, ԱՄՆ-ը, Նիդեռլանդները, Իռլանդիան։ Թուրքիան 7-րդն է։ Հայաստանից ներդրվել է 11,6 մլն ԱՄՆ դոլար։ 2023 թ-ի առաջին քառորդում ներդրումների ծավալով առաջատար է Նիդեռլանդները՝ 239,5 մլն ԱՄՆ դոլարով, Հայաստանից կատարվել է 4,8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում(48)։ Ինչ վերաբերում է վրացական ներդրումներին, ապա 2023 թ․ հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ Վրաստանից այս տարի սպասվում է 1 մլրդ դրամից ավելի ներդրում՝ առևտրատնտեսական փոխհարաբերությունների զարգացման ծրագրի շրջանակներում(49)։

Ենթակառուցվածքների զարգացում, շահագործում

Տնտեսական հարաբերությունների զարգացումն ուղիղ կապ ունի ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև՝ նորերի ստեղծման հետ։ Ցավոք, այս ոլորտը Հայաստանում պատշաճ ուշադրության չի արժանացել, ինչն իր հերթին բարդացրել է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային տնտեսական նախագծերում(51) մասնակցությունը։ Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում վերջին տարիներին լայնածավալ աշխատանքներ են իրականացնում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ(51)։ Հարկ է նշել, որ Վրաստանում կառուցվող և վերանորոգվող միջազգային ճանապարհներն էական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այժմ Վրաստանում զուգահեռաբար ակտիվորեն իրականացվում են խոշոր ավտոճանապարհների և միջազգային ավտոմայրուղիների վերանորոգման, կառուցման աշխատանքներ։ Երկրի գլխավոր ճանապարհի՝ Արևելք-Արևմուտք մայրուղու (E60) վերանորոգման համար 2021 թ. հուլիսին ԵՄ Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանի կառավարությանը հատկացրել է լրացուցիչ 106,7 մլն եվրոյի վարկ։ Եվրոպական բանկը ֆինանսավորելու է Արևելք-Արևմուտք մայրուղու 2 հատված՝ երկարացնելով մայրուղին մինչև Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ(52)։ Ներդրումը, ըստ պաշտոնական պարզաբանման, բարձրացնելու է Վրաստանի տարածքում 388 կմ երկարություն ունեցող մայրուղու անվտանգությունը։ Վարկի գումարով ֆինանսավորվելու են Ալգեթի-Սադախլո (դեպի Հայաստանի հետ սահման) 30 կիլոմետրանոց և Ռուսթավի-Կարմիր Կամուրջ (դեպի Ադրբեջանի հետ սահման) 32 կիլոմետրանոց ճանապարհների շինարարությունները։ Այս ծրագրով բարելավվելու է մայրուղու անվտանգությունը, կրճատվելու է ճանապարհաժամանակը, կրճատվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտի վառելիքի և սպասարկման ծախսերը։

2007թ. մինչ օրս Եվրոպական բանկը Վրաստանի տնտեսության էական ոլորտների աջակցման համար ներդրել է մոտ 2 մլրդ եվրո գումար, որից մոտ 1 մլրդ եվրոն հատկացվել է Արևելք-Արևմուտքի կառուցմանը։

Վրաստանում E-60 ճանապարհը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և հասնում մինչև Փոթի նավահանգստի մոտ։ Դրանից հետո ճանապարհը շարունակվում է մինչև թուրքական սահման։ Արևելք-Արևմուտք կամ եվրոպական տարանցիկ E-60-ն իր երկարությամբ 2-րդն է։ Այն սկսվում է ֆրանսիական Բրեստում և ավարտվում ղրղզական Էրկեշ Տամում։

Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու շինարարությանը զուգահեռ իրականացվում են Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու Քվեշեթի-Կոբի հատվածում 23 կիլոմետրանոց ճանապարհի, այդ թվում՝ 9 կիլոմետրանոց թունելի կառուցման աշխատանքները։ Ներկայումս գործող ճանապարհը 34 կմ է, շինարարության ավարտից հետո նոր ճանապարհը թույլ կտա խնայել 11 կմ՝ կրճատելով ճանապարհի ժամանակը 1 ժամով(53)։ Քվեշեթի-Կոբին Կոբի-Գուդաուրի խնդրահարույց հատվածը շրջանցող մասն է։ Գուդաուրի-Կոբի վտանգավոր ճանապարհը ձմռանը եղանակային վատ պայմանների պատճառով հաճախ անանցանելի է դարձնում Վրաստանն ու Ռուսաստանն իրար կապող ռազմավարական ճանապարհը։ Նոր թունելի կառուցումը հնարավորություն է տալու բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարներին, այդ թվում՝ հայկական, ժամանակ խնայել «Վերին Լարս» անցակետ հասնելու համար։

Ծրագրով նախատեսվում է երկշերտ ասֆալտաբետոնե ճանապարհի, 5 թունելի, 5 կամրջի կառուցում և 1 կամրջի վերանորոգում(54)։ Թունելի երկարությունը 9 կմ է, տրամագիծը՝ 15 մետր։ Աշխատանքներն իրականացնում է չինական China Railway 23rd Bureau Group Co ընկերությունը։ Հատկանշական է, որ ճանապարհը ոչ միայն ունի տնտեսական մեծ նշանակություն Վրաստանի, ինչպես նաև Վրաստանը տարանցիկ նպատակներով օգտագործող Հայաստանի համար, այնպես էլ բարձրլեռնային այդ հատվածում տեղակայված գրեթե 10 գյուղերի՝ արտաքին աշխարհի հետ ձմռանը կապ ունենալու համար։

Քվեշեթի-Կոբի հատվածի նախագծի արժեքը 1,2 մլրդ լարի է (մոտ 389 մլն ԱՄՆ դոլար)։ Շինարարությունը ֆինանսավորում են Ասիական բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD): Աշխատանքները վերահսկում է միջազգային վերահսկիչ UBM ընկերությունը։ Նախագիծը նախատեսվում է ավարտել 2024 թ.։ Հարկ է նշել, որ Վրաստանում վերջին տարիներին ակտիվ իրականացվող ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները չեն կարող միտված չլինել նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային տնտեսական նախագծերից դուրս չմնալուն։ Վրաստանն արդեն ունի կարևոր առավելություն՝ ծովի և նավահանգստի առկայությունը, սակայն ցամաքային ճանապարհները ավելի են ամրապնդում այդ երկրի տարանցիկ հաբի նշանակությունը, թեև Վրաստանը տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման հարցում իր մտահոգություններն ունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքական պայմանավորվածություններից և տնտեսական ծրագրերից մեկուսացնելուց բացի կա նաև ենթակառուցվածքների համապատասխանության և առկայության խնդիր։ Հյուսիս-Հարավ միջանցքի համաձայնագրի մաս է Հայաստանը, իսկ Վրաստանը՝ ոչ։ Գրավիչ ենթակառուցվածքների պարագայում Հայաստանից հետո բեռները պետք է հասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ ՌԴ և Եվրոպա։ Սա նշանակում է, որ ՀՀ ակտիվ մասնակցության դեպքում Վրաստանի ներգրավվածությունը նույնպես ապահովված է՝ ստեղծելով համագործակցության ևս մեկ հնարավորության առիթ։

Վերջին տարիներին ՀՀ և Վրաստանի համատեղ ամենամեծ և տեսանելի աշխատանքը «Բարեկամության կամրջի» շինարարությունն ու շահագործումն էր։ Դեբեդ գետի վրա կառուցված կամրջի հարցը քննարկվել է դեռևս 2012 թվականից, 2014-ին ստորագրվել է վարկային համաձայնագիրը(55), շինարարությունը սկսվել՝ 2021-ին։ Այն կառուցվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Կամուրջը շահագործվում է 2022 թ․ օգոստոսից(56)։ Հայաստանն ու Վրաստանն իրար միացնող երկու կամրջից յուրաքանչյուրն ունի մեկ ուղղություն՝ երկու երթևեկելի գոտով, ջրահեռացման և լուսավորության համակարգերով(57)։ Նշվում էր, որ տվյալ ենթակառուցվածքի շահագործումն էականորեն ազդելու է երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների մեծացման վրա։

Էներգետիկ ոլորտ

Վրաստանը հանածո վառելիքի քիչ ռեսուրսներ ունի և հիմնականում կախված է իր ներմուծումներից։ Վրաստանի ներքին էներգիայի արտադրության մեծ մասը ստացվում է հիդրո- և բիովառելիքից։ Վրաստանում էլեկտրաէներգիայի տեղական արտադրությունը 2022 թ-ին աճել է 42%-ով, արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 75%-ն արտադրում են ՀԷԿ-երը, 24%-ը՝ ՋԷԿ-երը, 1%-ը հողմային էլեկտրակայանները։ Էնգուրի ՀԷԿ-ն արտադրում է Վրաստանի էլեկտրաէներգիայի 26%-ը։ Չնայած վերջին տարիներին Վրաստանը սկսել է արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները մեծացնել, սակայն շարունակում է նաև ներկրել և արտահանել որոշակի ամիսների։ Եթե մինչև 2013 թ-ը Ռուսաստանից ներմուծումը հասնում էր մինչև 95%-ի, ապա վերջին տարիներին այն մեծապես փոխարինվել է Ադրբեջանից ներմուծմամբ՝ 2017–2021 թթ․ 66%-ով, 2022-ին Ադրբեջանից ներմուծումը եղել է 20%: Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալները մեծացել են՝ հասնելով 22%-ի(58)։

Հատկանշական է, որ 2019–2021 թթ․ Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնել, 2018-ին ընդամենը 8 մլն կՎտ/ժ, իսկ 2017-ին՝ 127 կՎտ/ժ։ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2023 թ․ հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտնել էր, որ 2022 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ/ժամ էներգիա, իսկ 2012-ից 2021 թ. ներառյալ՝ 242 մլն։

Ներկայում Հայաստանի և Վրաստանի միջև երեք էլեկտրահաղորդման գիծ է գործում. մեկը՝ 220 կՎտ հզորությամբ և երկուսը՝ 110-ական։ 2023 թ, կսկսվի 400 կՎտ հզորությամբ գծի շինարարությունը՝ KfW գերմանական բանկից ստացած վարկով։ 2022 թ. Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են վթարային իրավիճակներում փոխօգնության պայմանագիր(59)։ Շարունակում է գործել նաև 2015 թվականին ստորագրված շրջանակային համաձայնագիրը` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ միջանցքի համար։ Նշվում է, որ ընթացքի մեջ է նաև Իրանից Հայաստան 400 կՎտ հզորությամբ գծի շինարարությունը, որն ավարտվելու է այս տարվա վերջին։ Սպուտնիկ Արմենիայի հաղորդմամբ(60)՝ այս 2 գծերի կառուցումից հետո վերոնշյալ 4 երկիրը կկարողանա էլեկտրաէներգիայի ազատ առուվաճառք իրականացնել։

Հայաստան–Վրաստան համագործակցության համեմատաբար
քիչ ուշադրության արժանացած, բայց մեծ ներուժով ուղղություններից են՝

  • Առողջապահություն, պայքար տարերային աղետների դեմ,
  • Կրթություն (երիտասարդական կապեր, փոխադարձ այցելություններ), մեդիագրագիտության բարձրացում, պայքար ապատեղեկատվության դեմ,
  • Զբոսաշրջության զարգացում, «Վրաստան-Հայաստան» փաթեթների ստեղծում,
  • Մշակութային ծրագրեր, մշակութային ժառանգություն:

Առողջապահություն, պայքար տարերային աղետների դեմ

Հսկայական ներուժով ուղղություններ են՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում իրար օգնելու երկու երկրի պատրաստակամությունը։ Առողջապահական ոլորտում հայկական և վրացական կողմը մինչև 2023 թ․ ավարտը ՀՀ-ում և Վրաստանում կստեղծեն արագ արձագանքման բժշկական թիմեր, որոնք կհավաստագրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մարդասիրական առաքելություններին(61): Տարերային աղետների դեմ պայքարում կողմերը նույնպես փորձ ունեն։ Դեռևս 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ Վրաստանն օգնության հասած ամենաառաջին երկրներից էր, իսկ հետխորհրդային տարիներին հայ փրկարարները մասնակցել են Բորժոմիում անտառային հրդեհների մարման աշխատանքների(62)։

Կրթություն (երիտասարդական կապեր, փոխադարձ այցելություններ), մեդիագրագիտության բարձրացում, պայքար ապատեղեկատվության դեմ

Ամեն տարի միջկառավարական համաձայնագրի շրջանակներում հայ և վրացի ուսանողները հնարավորություն են ունենում սովորելու միմյանց բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ցավոք, վրացի ուսանողների համար հայկական բուհերի գրավչությունն այդքան էլ մեծ չէ։ Դրա փոխարեն Ջավախքի շատ երիտասարդներ նախընտրում են ուսումը շարունակել ՀՀ-ում։ Ինչ վերաբերում է մեդիա ոլորտում համագործակցություններին, ապա այստեղ բավականին մեծ հաջողված պատմություններ կան ինչպես հասարակական, այնպես էլ՝ պետական սեկտորներում։ Հաշվի առնելով մեդիագրագիտության կարևորությունը և ապատեղեկատվության խնդիրը երկու երկրում էլ՝ դրա դեմ համատեղ պայքարը համագործակցության լայն հնարավորություն է տալիս։

 Զբոսաշրջության զարգացում,
«Վրաստան-Հայաստան» փաթեթների ստեղծում

Հայաստանցի զբոսաշրջիկների թիվն ավանդաբար գերազանցել է վրացի զբոսաշրջիկներին։ Ծովային հանգստի հնարավորությունը հայ զբոսաշրջիկների համար Վրաստանն առավել գրավիչ է դարձնում։ Հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքը բավականին քիչ է, թեև վերջին տարիներին Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Արդեն քանի տարի է Հայաստանն աշխատում է տարածաշրջանային տուր փաթեթների ուղղությամբ։ Երկու երկրների պատմամշակութային հարուստ ժառանգությունը հաշվի առնելով՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին 2017 թ-ին նշել էր, որ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ, այն է՝ օտարերկրյա տուրիստներին առաջարկել մեկ ուղղություն՝ 2 երկրում կանգառով։

Ընդհանուր առմամբ, այս ծրագրի հետևողական կատարումը հնարավորություն կտա երկրներին ոչ միայն բարելավելու տուրիզմից եկող ֆինանսական մուտքերի ծավալը, այլ նաև՝ միմյանց պատմամշակության ժառանգությունը ճանաչելու, պահպանելու  և համագործակցելու։ Սա նաև կօգնի երկու երկրներին պաշտպանել սեփական պատմությունը հարևան մյուս երկրների՝ քրիստոնեական ժառանգությունը յուրացնելու նկրտումներից։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Հայաստանի և Վրաստանի կայուն հարաբերությունների պահպանումն ու դրանց հետագա խորացումն օրակարգային պետք է լինեն երկու երկրների համար էլ։ Խուսափողական քաղաքականությունը խնդիրները բարձրաձայնելուց ոչ թե օգնում է դրական ֆոն ապահովել հարաբերություններում, այլ հաճախ հակառակ ազդեցություն է ունենում, երբ, օրինակ, քաղաքացիները բախվում են այդ հարցերի հետևանքով առաջացած խնդիրներին։ Այնուամենայնիվ, հայ-վրացական հարաբերությունների ռեալ զարգացման հնարավորությունների, ներուժի մասին դժվար կլինի խոսել, եթե տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը գոնե մասամբ չվերականգնվի։ Վրաստանի ներկայիս ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև այդ հարաբերությունների հնարավոր վերափոխումը դաշնակցային մակարդակի լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։

Հավասարակշռության վերականգնումը ենթադրում է, առաջին հերթին, Հայաստանի ուժային և քաղաքական կշռի վերականգնում, այդ թվում՝ Վրաստանի հետ հարաբերություններում։

Արցախում և ՀՀ ինքնիշխան տարածքում պատերազմից հետո երկրի անվտանգության, տնտեսության վերականգնման համար Հայաստանն անուղղակիորեն կարող է օգտվել Վրաստանի հնարավորություններից՝ միաժամանակ պատրաստ լինելով դիմակայելու այդ հնարավորություններից ուղղակիորեն և անուղղակիորեն բխող մարտահրավերներին։ Ստորև ներկայացված են այն հնարավորություններն ու սպառնալիքները, որոնք Հայաստան–Վրաստան հարաբերությունները կարող են զարգացնել և որակապես նոր մակարդակի հասցնել։

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

  • Օգտվել Վրաստանի տարանցիկ նշանակությունից, ենթակառուցվածքներից՝ ՌԴ-ի և եվրոպական պետությունների հետ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու համար։ Վրաստանում մեծ թափով իրականացվող ճանապարհաշինարարությունն էական նշանակություն ունի ՀՀ բեռնափոխադրումների համար։ Ենթակառուցվածքների ընձեռած հնարավորությունները դիտարկել ոչ միայն արտահանման ծավալները մեծացնելու, այլ նաև ներմուծման՝ հետագայում դեպի Իրան արտահանելու հնարավորությամբ, դրանով իսկ որոշակիորեն խթանելով ՀՀ տարանցիկությունը։ Ոչ հեռու ապագայում զարգացնել Շիրակի մարզում ենթակառուցվածքները՝ հնարավորություն ստանալով կարճ, անվտանգ ու որակյալ ճանապարհներով դուրս գալ հայաբնակ Ջավախք և Սև ծով՝ հետագա հնարավոր լաստանավային բեռնափոխադրումներից օգտվելու համար։
  • Տուրիզմի ոլորտում խթանել վրացի զբոսաշրջիկների հոսքը՝ կարճաժամկետ հեռանկարում դիտարկելով ֆինանասական հոսք, իսկ երկարաժամկետում՝ փոխճանաչելիության բարձրացում, համատեղ պատմամշակութային ժառանգության պահպանում, բարեկամական վերաբերմունքի տարածում։ Շահավետ են նաև համատեղ տուրիստական փաթեթների ծրագրերը, որոնք արտասահմանցի զբոսաշրջիկներին կարող են էլ ավելի գրավիչ դարձնել հարավկովկասյան այս երկու երկրները միաժամանակյա բացահայտումը։
  • Առողջապահության և տարերային աղետների դեմ պայքարը երկու երկրների համար համագործակցության գրավիչ ուղղություն կարող է լինել։ Ոչ հեռու ապագայում Հայաստանը կարող է գործուն քայլեր իրականացնել նաև Վրաստանի դեղորայքի շուկա մտնելու համար։ Այժմ այդ երկիրը եվրոպական թանկարժեք դեղերին զուգահեռ օգտվում է թուրքական ապրանքից՝ գնիջեցման համար։ Վրաստանի խոշոր դեղատներում որոշ ժամանակ առաջ կարելի էր հանդիպել հայկական արտադրության մանրէազերծված բինտերի և այլ բժշկական նշանակության ապրանքների։ Սա կարող է հայ արտադրողին նոր արտադրանքով վրացական շուկայում ներկայություն ունենալու հնարավորություն տալ։ Ինչ վերաբերում է աղետների դեմ պայքարին, ապա փրկարարների, բժիշկների, ոլորտի պատասխանատուների համար փորձի ամենամյա փոխանակումը, համատեղ խմբերի ձևավորումը նույնպես հնարավոր է դիտարկել։
  • Հայաստան–Վրաստան հարաբերությունների հետագա զարգացման վրա կարող են էապես ազդել ինչպես Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա լարվածությունը, պատերազմական գործողությունները, այնպես էլ՝ Վրաստան–Ռուսաստան հարաբերություններում լարվածության աճը։ Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում քիչ հավանական են վրաց-ադրբեջանական կամ վրաց-թուրքական լարվածությունները՝ հաշվի առնելով օրինակ Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ բարձրացված աղմուկն ու վրացական կողմի զիջողական քաղաքականությունը։
  • Վրաստանում ներքաղաքական լարվածությունը նույնպես կարող է հանգեցնել ՀՀ-ի հետ մի շարք գործընթացների սառեցման, դանդաղեցման։ Հաշվի առնելով վրաց հասարակության դժգոհությունն իշխող կուսակցության վարած արտաքին քաղաքականությունից, ներքաղաքական հարցերում դիրքորոշումից, միջազգային դերակատարների ազդեցությունից չի բացառվում, որ Վրաստանում կարող է բարձրանալ հերթական ալիքն իշխանության փոփոխության համար։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Ս․ Մինասյան, Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը ներկա փուլում: «21-րդ դար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես», 2005, 1 (7):
  2. Թ․Հակոբյան, Մի քանի օր Ջավախքում, 29․04․2014 թ․ https://www.civilnet.am/news/142866/%D5%B4%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%85%D6%80%D5%BB%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AD%D6%84%D5%B8%D6%82%D5%B (բեռնման օրը՝ 24․07․23)։
  3. National Public Opinion Survey of Residents of Georgia | March 2023, International Republican Institute website, 25.04.2023, https://www.iri.org/resources/national-public-opinion-survey-of-residents-of-georgia-march-2023/ (բեռնման օրը՝ 24.07. 23).
  4. Emil Danielyan, Russian Bases won’t solve problems in Javakheti, Eurasia Daily Monitor Volume: 2 Issue: 69, 08.04.2005 https://jamestown.org/program/russian-bases-wont-solve-problems-in-javakheti/ (բեռնման օրը՝ 24․07․23).
  5. Գ․ Ստամբոլցյան, Սերժ Սարգսյանի հայտարարությունը վիրահայության շրջանում տարբեր արձագանքների է արժանանում, 03․09․2009, https://www.azatutyun.am/a/1813591.html, (բեռնման օրը՝ 24․07․23):
  6. Ս․Մինասյան, Հայ-վրացական հարաբերություններ. դինամիկան եվ արդի վիճակը, 14․02․2012, https://shorturl.at/adUVZ (բեռնման օրը՝ 24․07․23):
  7. Ք․ Աղալարյան, Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք և հայ-վրացական հարաբերությունների վարչապետի բանաձևը, 31․05․2018, https://hetq.am/hy/article/89576 բեռնման օրը՝ 24․07․23):
  8. ძლიერი სომხეთი ნიშნავს ძლიერი საქართველო და ძლიერი საქართველო ნიშნავს ძლიერისომხეთს.GeorgianReport.info,31․05․2023, https://www.facebook.com/GeorgianReport.info/posts/pfbid028yum3EbdrHKFwkBd2Vpyo5FmqX2qRpG7rnqTVHGSBxjsEqcTwm4fvXQMRRsAvGCHl (բեռնման օրը՝ 24․07․23)
  9. Ա․ Այվազյան, Ջավախքից հումանիտար օգնության առաջին խմբաքանակն ուղարկվել է Ղարաբաղ, 30․09․2020,https://jnews.ge/am/?p= 47883 (բեռնման օրը՝ 24․07․23):
  10. Գ․ Ստամբոլցյան, Ջավախահայերը մի քանի ժամով արգելափակել են թուրք-վրացական սահմանը, 30․09․2020 https://www.azatutyun.am/a/30865874.html  (բեռնման օրը՝ 24․07․23):
  11. Հ․Մելիքսեթյան, 44 օրյա պատերազմ. Վրացական արձագանքները, 24․01․2022, https://shorturl.at/gBGP1 (բեռնման օրը՝ 24․07․23):
  12. Г.Джахая, Председатель Республиканской партии Карабаха Карен Оганджанян призывает армян к терактам в Грузии и провозглашению “независимости” Джахетии, 01.10.2020, https://www.cyxymu.info/2020/10/Karen-Ohanjanyan-suka.html?m=1&fbclid=IwAR3tBI–G27wn6KBNWck0Say2DTrd_c7DYm3DU6-6M24mJWHcUrrOqyG1c (բեռնման օրը՝ 24․07․23):
  13. კარენ ოჰანჯანიანი: ჯავახეთმა დამოუკიდებლობა უნდა გამოაცხადოს, 01.10.2020 https://newshub.ge/news/konfliktebi/karen-ohanjiniani-javakhetma-damoukidebloba-unda-gamoatskhados (բեռնման օրը՝ 24․07․23):
  14. Լ․Թորոսյան, Հերթական ապատեղեկատվության հերքումը Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից. Վրաստանի տարածքով թուրքական զինյալներ Ադրբեջան չեն տեղափոխվում, 02․10․2023, https://www.aliq.ge/herthakan-apateghekatvuthyan-herkhumeh-vrastanum-hh-despanuthyan-koghmic-vrastani-taratckhov-thurkhakan-zinyalner-adrbejan-chen-teghaphoxvum/ (բեռնման օրը՝ 24․07․23):
  15. Ս․Կարապետյան, Հայկական եկեղեցիները Վրաստանում, https://raa-am.org/wp-content/uploads/2022/07/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%8E%D6%80%D5%A1%D5%BD%D5% BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4.pdf (բեռնման օրը՝ 24․07․23):
  16. ირაკლი ღარიბაშვილის კომენტარი, 25.02.2022, https://www.facebook.com/GaribashviliOfficial/videos/398025932091702 (բեռնման օրը՝ 24․07․23)
  17. საქართველოს საგარეო ვაჭრობა 2022 წელი, 20.01.2023, https://www.geostat.ge/media/50860/%E1%83%A1%E1%83%90%E1%83%A5%E1%83%90%E1%83%A0%E1%83%97%E1%83%95%E1%83%94%E1%83%9A%E1%83%9D%E1%83%A1-%E1%83%A1%E1%83%90%E1% 83%92%E1%83%90%E1%83%A0%E1%83%94%E1%83%9D-%E1%83%95%E1%83%90%E1%83%AD%E1%83%A0%E1%83%9D%E1%83%91%E1%83%90—2022-%E1%83%AC%E1%83%94%E1%83%9A%E1%83%98.pdf (բեռնման օրը՝ 24․07․23)
  18. ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, 12.08.2008, https://armenpress.am/arm/news/459344.html (բեռնման օրը՝ 24․07․23):
  19. ი. ალადაშვილი, ვინ ცდილობს საქართველოს სომხურ-აზერბაიჯანულ კონფლიქტში ჩათრევას – მორიგი რუსულიპროვოკაცია?, 20.06.2020, https://kvirispalitra.ge/article/67124-vin-cdilobs-saqarthvelos-somkhur-azerbaijanul-konfliqtshi-chathrevas-morigi-rusuli-provokacia/ (բեռնման օրը՝ 24․07․23)
  20. საქართველოს პრემიერ-მინისტრის და აზერბაიჯანის პრეზიდენტის ერთობლივი განცხადებები, 24․10․2022, https://www.facebook.com/GeorgianGovernment/videos/ 802796651000050/ (բեռնման օրը՝ 24․07․23)
  21. Stefan Hedlund, Georgia is slowly moving into Turkey’s orbit, 08․07․2021, https://www.gisreportsonline.com/r/turkey-influence-georgia/(բեռնման օրը՝ 24․07․23).
  22. Freedom House: Georgia https://freedomhouse.org/country/georgia/nations-transit/2023 (բեռնման օրը՝ 24․07․2023).
  23. Public Opinion Survey Residents of Georgia | September 2022, International Republican Institute website, 07.11.2022, https://www.iri.org/resources/public-opinion-survey-residents-of-georgia-september-2022/ (բեռնման օրը՝ 24․07․23):
  24. Հ․Մելիքսեթյան, 44 օրյա պատերազմ. Վրացական արձագանքները, 24․01․2022, https://shorturl.at/gBGP1 (բեռնման օրը՝ 24․07․23):
  25. სომხეთ-აზერბაიჯანი ომის მოლოდინში, მთავარი არხი Mtavari Arkhi, 14․07․2022, https://www.youtube.com/watch?v=hYVaHXGRJvU (բեռնման օրը՝ 24․07․23)
  26. Հ․Մելիքսեթյան, Ինչո՞ւ չեն կարող համագոյատևել «մածունն» ու «մածոնին», 11․02․2022, https://shorturl.at/akzD8 (բեռնման օրը՝ 24․07․23)
  27. ექნიკური შეცდომის გამო, ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური ბოდიშს იხდის, 10․02․2022, https://imedinews.ge/ge/ sazogadoeba/237409/teqnikuri-shetsdomis-gamo-telekompania-imedis-sainpormatsio-samsakhuri-bodishs-ikhdis?fbclid=IwAR2Ppz0ew6C3grYVJhTkaRvYuvkv_BXLsNaVD 3xVLDahU1zSGKScr7QoBGE (բեռնման օրը՝ 24․07․23)
  28. Ն․ Միսկարյան, Իշխանական մեդիան հակահայկական բովանդակությամբ տեսանյութեր է տարածել, 16․05․2023, https://www.aliq.ge/ishxanakan-median-hakahaykakan-bovandakuthyamb-tesanyuther-e-taratcel/?fbclid=IwAR2qrcAuG1Kx5SU38VcZY2u_mH7T5by1KTe35PpKU1l3XDbOKzdArw4JThs (բեռնման օրը՝ 24․07․2023):
  29. ქართველი ჟურნალისტები და ბლოგერები შუშაში ჩავიდნენ, 22․09․2021, https://report.ge/society/kartli-zhurnerhi-chavidnen/ (բեռնման օրը՝ 24․07․2023)
  30. ქართველი ჟურნალისტები და ბლოგერები შუშაში ჩავიდნენ, 22․09․2021, https://report.ge/society/kartli-zhurnerhi-chavidnen/ (բեռնման օրը՝ 24․07․2023)
  31. მარიამ ლაცაბიძე, დანაღმული ველები და შეწყვეტილი სიცოცხლე გაგრძელების მოლოდინში – “კვირას” რეპორტაჟიყარაბაღიდან, 29․09․2021, http://kvira.ge/692636 (բեռնման օրը՝ 24․07․2023)
  32. როლანდ ხოჯანაშვილი, იქ, სადაც თეატრის ნაშთებია… 09․10․2021, http://gza.kvirispalitra.ge/kveqana/9012-ik-sadac-teatris-nashtebia/ (բեռնման օրը՝ 24․07․2023)
  33. М. Ахундов, «Грандиозно!»: Гела Васадзе о речи Ильхама Алиева в Шуше, 22.07.2023, https://www.youtube.com/watch?v=giL60sdZEEw (բեռնման օրը՝ 24․07․23)
  34. Григол Гиоргадзе, Ильхам Алиев: «Вопрос реинтеграции зависит от того, когда армянские жители Карабаха смогут избавиться от хунты, которая захватила их в заложники», 23․07․2023, https://kavkazplus.com/news.php?id=40677 (բեռնման օրը՝ 24․07․23).
  35. Огромное спасибо Фархаду Мамедову за организацию такого шикарного события как наша встреча. Большое пребольшое спасибо друзьям за очень теплый прием. Баку прекрасен, 21․07․2023, https://www.facebook.com/photo/?fbid=10227703117181845&set=a.1362654104803 (բեռնման օրը՝ 24․07․23).
  36. ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. տեղի է ունեցել երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը, ՀՀ վարչապետի պաշտոնական կայք, 20․12․2021, https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/12/20/11th-Sitting-of-the-Intergovernmental-Commission/?fbclid=IwAR2LCFidfc1c6EEWfD-HlhktMPYueaXK0Y4CccsuMjTu720hwknbVRrfN0 (բեռնման օրը՝ 24․07․23):
  37. Արտաքին և փոխադարձ առևտուր, ՀՀ վիճակագրական կոմիտե, https://armstat.am/file/article/sv1222a411.pdf (բեռնման օրը՝ 24․07․23):
  38. Foreign Direct Investments, National Statistics Office of Georgia, https://www.geostat.ge/en/modules/categories/191/foreign-direct-investments (բեռնման օրը՝ 24․07․23)
  39. Հունվար-մարտին 33 մլրդ 362 մլն դրամի օտարերկրյա ուղղակի ներդրում՝ տնտեսության իրական հատվածում, 15․07․2023, https://shorturl.at/ chjS7 (բեռնման օրը՝ 24․07․23):
  40. Հ․ Մելիքսեթյան, Ժ․ Վարդանյան, Վրաստան-Իրան հարաբերություններն աշխարհաքաղաքականության համատեքստում, 30․11․2022, https://shorturl.at/opQ89 (բեռնման օրը՝ 24․07․23):
  41. Team Europe: EIB provides €106.7 million to Georgia for major upgrades of its East-West highway, Delegation of the European Union to Georgia, 01․07․2021, https://www.europa.eu/delegations/georgia/team-europe-eib-provides-%E2%82%AC1067-million-georgia-major-upgrades-its-east-west_en (բեռնման օրը՝ 24․07․23)
  42. ქვეშეთი-კობის ახალი 23კმ-იანი გზისა და 9 კმ-იანი გვირაბის მშენებლობა დაიწყო, 11․06․2021, https://www.facebook.com/watch/?ref=external &v=123998959762664 (բեռնման օրը՝ 24․07․23)
  43. ქვეშეთი-კობის ახალი გზისა და 9 კმ-იანი გვირაბის მშენებლობა დაიწყო, 11․06․2021, http://www.georoad.ge/?lang=geo&act=news&func=menu&uid=162339 9992 (բեռնման օրը՝ 24․07․23)
  44. ՀՀ կառավարությունում ստորագրվել է հայ-վրացական «Բարեկամության կամուրջ»-ի կառուցման համաձայնագիրը, 24․12․2014, https://www.gov.am/am/news/item/11734/ (բեռնման օրը՝ 24․07․23):
  45. Ն․ Փաշինյանն ու Ի․ Ղարիբաշվիլին ներկա են գտնվել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման միջոցառմանը, 19․08․2022, https://hetq.am/hy/article/147486 (բեռնման օրը՝ 24․07․23):
  46. საქართველო-სომხეთის დამაკავშირებელი ახალი ხიდი, 19․08․2022, https://www.youtube.com/watch?v=0Kl2hkadjs (բեռնման օրը՝ 24․07․23):
  47. საქართველოს ელექტროენერგეტიკის სექტორი 2010-2022 წლებში, 05․04․2023, https://transparency.ge/ge/post/sakartvelos-elektroenergetikis-sektori-2010-2022-clebshi (բեռնման օրը՝ 24․07․23).
  48. Georgian, Armenian officials discuss energy cooperation, sign deal on electricity aid in emergency situations, 08.09.2022, https://agenda.ge/en/news/2022/ 3427 (բեռնման օրը՝ 24․07․23).
  49. Հայաստանը Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի իրավական նոր հիմք է պատրաստում. փոխնախարար, 26․11․2022, https://armeniasputnik.am/20221126/hajastany-vrastani-het-elektraenergiaji-arevtri-iravakan-nvor-himq-e-patrastum-pvokhnakharar-51875331.html (բեռնման օրը՝ 24․07․23).
  50. Հայաստանն ու Վրաստանն արագ արձագանքման բժշկական թիմեր կստեղծեն, 21․11․2022, https://armeniasputnik.am/20221121/hajastann-u-vrastann-arag-ardzaganqman-bzhshkakan-timer-ksteghtsen-51563970.html (բեռնման օրը՝ 24․07․23):
  51. Հայ փրկարարները միացել են Բորժոմիի անտառների հրդեհի մարման աշխատանքներին, 23.08.2017, https://shorturl.at/hFGQ4 (բեռնման օրը՝ 24․07․23):

(1) Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ: 2010–2014 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2014–2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրում, 2016–2018 թթ․ կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլալեզու մագիստրոսական ծրագրում՝ «Տարածաշրջանային հետազոտություններ», «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ։ 2013 թ.-ից աշխատել է www.razm.info մասնագիտացված կայքում՝ որպես լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի, ադրբեջանական քարոզչության վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 25․07․2023 թ․։

(3) Ս․ Մինասյան, Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը ներկա փուլում «21-րդ դար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես», 2005, 1 (7):

(4) Թ․Հակոբյան, Մի քանի օր Ջավախքում, 29․04․2014 թ․, https://www.civilnet.am/news/142866/%D5%B4%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%85%D6%80-%D5%BB%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AD%D6%84%D5%B8%D6%82%D5%B (բեռնման օրը՝ 24․07․23)։

(5) Վիրահայ հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական հետքն ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը, ով ժամանակին Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի և Հայարտուն կենտրոնի տնօրենն էր, մեզ հետ զրույցում ուշադրություն է հրավիրում Վրաստանում հայերի ընկալման վրա։ «Շատ հետազոտողներ հաշվի չեն առնում, որ հազարամյակներով ապրելով Վրաստանում մենք չենք ընկալվում որպես առանձին էթնոխումբ, որ բնակվում ենք Վրաստանում, մեզ այնուամենայնիվ, վրաց հասարակությունում ընկալում են որպես Հայաստանի շարունակությունն այստեղ, ինչն էլ համայնքային կյանքում որոշ խնդիրներ է առաջացնում»։ Հարցազրույցն իրականացվել է համացանցով 16․07․2023-ին։

(6) 2023 թ․ ապրիլին հրապարակվել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հերթական հետազոտությունը Վրաստանի տնտեսական, քաղաքական, անվտանգության հարցերի շուրջ հասարակական կարծիքի վերաբերյալ։ Ըստ հետազոտության՝ հարցվածների 3%-ի համար Հայաստանը Վրաստանի համար քաղաքական սպառնալիք է։ 2022թ-ին սպառնալիք է համարել 4%-ը։
IRI-ի վերջին 7 տարվա հետազոտությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին որպես քաղաքական և տնտեսական սպառնալիք Հայաստանի ցուցանիշը փոքր-ինչ աճել է։ Եթե 2016թ. Հայաստանին սպառնալիք (տարանջատված չէին քաղաքական և տնտեսական սպառնալիքները) էր համարում հարցվածների 2%-ը, ապա 2022-ին՝ 4%-ը։ 2018-2019թթ. որպես տնտեսական սպառնալիք Հայաստանին նշել է հարցվածների միայն 1%-ը, իսկ 2021-ին՝ 3%-ը։ 2022թ. երկու հարցումներով տնտեսական սպառնալիքի ցուցանիշը տատանվել է 1-2%-ում։ National Public Opinion Survey of Residents of Georgia | March 2023, International Republican Institute website, 25.04.2023, https://www.iri.org/resources/national-public-opinion-survey-of-residents-of-georgia-march-2023/ (բեռնման օրը՝24.07.23)

(7) Emil Danielyan, Russian bases won’t solve problems in Javakheti, Eurasia Daily Monitor Volume: 2 Issue: 69, 08.04.2005, https://jamestown.org/program/russian-bases-wont-solve-problems-in-javakheti/ (բեռնման օրը՝ 24․07․23):

(8) Գ․ Ստամբոլցյան, Սերժ Սարգսյանի հայտարարությունը վիրահայության շրջանում տարբեր արձագանքների է արժանանում, 03․09․2009, https://www.azatutyun.am/a/1813591.html (բեռնման օրը՝ 24․07․23):

(9) Ջավախքում հայրապետական այցով եղել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը, ում Վրաց պատրիարքը մեղադրել էր «ջահելության» և անփորձության մեջ։ Մեղադրանքին «Սբ. Էջմիածնի դիվանը պատասխանեց զուսպ, բայց բավական երկիմաստ մեկնաբանությամբ, թե` Հայոց կաթողիկոսը հարգում և հաշվի է առնում Իլյա Երկրորդի «տարիքն ու փորձը», բայց հետո արդեն իր վրացի գործընկերներին մեղադրեց այն բանում, որ նրանք «շուկայական հարաբերություններ» են մտցնում ՀԱԵ Վիրահայոց թեմի կարգավիճակի և հայկական եկեղեցիների հարցում՝ հանդիպակաց պահանջներ առաջադրելով հայկական կողմին»։ Ս․Մինասյան, Հայ-վրացական հարաբերություններ. դինամիկան եվ արդի վիճակը, 14․02․2012, https://shorturl.at/adUVZ (բեռնման օրը՝ 24․07․23):

(10) Ք․ Աղալարյան, Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք և հայ-վրացական հարաբերությունների վարչապետի բանաձևը, 31․05․2018, https://hetq.am/hy/article/89576  (բեռնման օրը՝ 24․07․23):

(11) ძლიერი სომხეთი ნიშნავს ძლიერი საქართველო და ძლიერი საქართველო ნიშნავს ძლიერი სომხეთს.GeorgianReport.info,31․05․2023, https://www.facebook.com/GeorgianReport.info/posts/pfbid 028yum3EbdrHKFwkBd2Vpyo5FmqX2qRpG7rnqTVHGSBxjsEqcTwm4fvXQMRRsAvGCHl  (բեռնման օրը՝ 24․07․23):

(12) Ա․ Այվազյան, Ջավախքից հումանիտար օգնության առաջին խմբաքանակն ուղարկվել է Ղարաբաղ, 30․09․2020, https://jnews.ge/am/?p=47883 (բեռնման օրը՝ 24․07․23):

(13) Գ․ Ստամբոլցյան, Ջավախահայերը մի քանի ժամով արգելափակել են թուրք-վրացական սահմանը, 30․09․2020, https://www.azatutyun.am/a/30865874.html  (բեռնման օրը՝ 24․07․23):

(14) Հ․Մելիքսեթյան, 44 օրյա պատերազմ. Վրացական արձագանքները, 24․01․2022, https://shorturl.at/gBGP1  (բեռնման օրը՝ 24․07․23):

(15) Г. Джахая, Председатель Республиканской партии Карабаха Карен Оганджанян призывает армян к терактам в Грузии и провозглашению “независимости” Джавахетии, 01.10.2020, https://www.cyxymu.info/2020/10/Karen-Ohanjanyan-suka.html?m=1&fbclid=IwAR3tBI–g27wn6KBNWck0Say2DTrd_c7DYm3DU6-6M24mJ_WHcUrrOqyG1c  (բեռնման օրը՝ 24․07․23).

(16) კარენ ოჰანჯანიანი: ჯავახეთმა დამოუკიდებლობა უნდა გამოაცხადოს, 01.10.2020 https://newshub.ge/news/konfliktebi/karen-ohanjiniani-javakhetma-damoukidebloba-unda-gamoatskhados, Կայքի անունը PIA-ից վերափոխվել է Newshub-ի (բեռնման օրը՝ 24․07․23)

(17) Սա բնավ չի նշանակում, թե Թուրքիայի միջոցով զինյալներ չեն ուղարկվել Ադրբեջան, ապա նաև՝ Արցախ։ Խոսքը Վրաստանի ցամաքային տարածքով զինյալների փոխադրման մասին էր։

(18) Լ․ Թորոսյան, Հերթական ապատեղեկատվության հերքումը Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից. Վրաստանի տարածքով թուրքական զինյալներ Ադրբեջան չեն տեղափոխվում, 02․10․2023, https://www.aliq.ge/herthakan-apateghekatvuthyan-herkhumeh-vrastanum-hh-despanuthyan-koghmic-vrastani-taratckhov-thurkhakan-zinyalner-adrbejan-chen-teghaphoxvum/  (բեռնման օրը՝ 24․07․2023):

(19) Ս․ Կարապետյան, Հայկական եկեղեցիները Վրաստանում, https://raa-am.org/wp-content/uploads/2022/07/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%8E%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4.pdf (բեռնման օրը՝ 24․07․23):

(20) 2012 թ․ Վիրահայոց թեմը նամակ էր հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել հայկական պատմական հուշարձանները պահպանելու և թեմին 6 եկեղեցի վերադարձնելու համար։

(21) 2012 թ․ հունվարին Վիրահայոց թեմի առաջնորդն ու հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ այցելել էին Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարան, զրուցել պատրիարք Իլյա Երկրորդի հետ հայկական պատմական թաղամասի եկեղեցիների վթարային վիճակի մասին, ինչպես նաև խնդրել վրաց պատրիարքին միջամտել խնդրի կարգավորմանը՝ առաջարկելով Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիները վերադարձնել թեմին, դրանց վերականգնման և պահպանման համար։

(22) Լևոն Չիդիլյանի հետ զրուցել ենք համացանցով 16․07․2023-ին։

(23) ირაკლი ღარიბაშვილის კომენტარი, 25.02.2022,
https://www.facebook.com/GaribashviliOfficial/videos/398025932091702 (բեռնման օրը՝ 24․07․23)

(24) საქართველოს საგარეო ვაჭრობა 2022 წელი, 20.01.2023, https://www.geostat.ge/media/50860/ %E1%83%A1%E1%83%90%E1%83%A5%E1%83%90%E1%83%A0%E1%83%97%E1%83%95%E1%83%94%E1%83%9A%E1%83%9D%E1%83%A1-%E1%83%A1%E1%83%90%E1%83%92%E1%83%90%E1%83%A0%E1%83%94%E1%83%9D-%E1%83%95%E1%83%90%E1%83%AD%E1%83%A0%E1%83%9D%E1%83%91%E1%83%90—2022-%E1%83%AC%E1%83%94%E1%83%9A%E1%83%98.pdf (բեռնման օրը՝ 24․07․23)

(25) ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, 12.08.2008, https://armenpress.am/arm/news/ 459344.html (բեռնման օրը՝ 24․07․23):

(26) ი. ალადაშვილი, ვინ ცდილობს საქართველოს სომხურ-აზერბაიჯანულ კონფლიქტში ჩათრევას – მორიგი რუსული პროვოკაცია?, 20.06.2020, https://kvirispalitra.ge/article/67124-vin-cdilobs-saqarthvelos-somkhur-azerbaijanul-konfliqtshi-chathrevas-morigi-rusuli-provokacia/ (բեռնման օրը՝ 24․07․23)

(27) Զուրաբիշվիլիին քննադատել էին Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Յան Քելին, մի շարք փորձագետներ։

(28) საქართველოს პრემიერ-მინისტრის და აზერბაიჯანის პრეზიდენტის ერთობლივი განცხადებები, 24․10․2022, https://www.facebook.com/GeorgianGovernment/videos/802796651000050/ (բեռնման օրը՝ 24․07․23)

(29) Stefan Hedlund, Georgia is slowly moving into Turkey’s orbit, 08․07․2021, https://www.gisreportsonline.com/r/turkey-influence-georgia/ (բեռնման օրը՝ 24․07․23).

(30) Freedom House: Georgia https://freedomhouse.org/country/georgia/nations-transit/2023 (բեռնման օրը՝ 24․07․23)

(31) Public Opinion Survey Residents of Georgia | September 2022, International Republican Institute website, 07.11.2022, https://www.iri.org/resources/public-opinion-survey-residents-of-georgia-september-2022/ (բեռնման օրը՝ 24․07․23).

(32) Հ․Մելիքսեթյան, 44 օրյա պատերազմ. Վրացական արձագանքները, 24․01․2022, https://shorturl.at/gBGP1  (բեռնման օրը՝ 24․07․23).

(33) სომხეთ-აზერბაიჯანი ომის მოლოდინში, მთავარი არხი • Mtavari Arkhi, 14․07․2022, https://www.youtube.com/watch?v=hYVaHXGRJvU  (բեռնման օրը՝ 24․07․23)

(34) Հ․Մելիքսեթյան, Ինչո՞ւ չեն կարող համագոյատևել «մածունն» ու «մածոնին», 11․02․2022, https://shorturl.at/akzD8 (բեռնման օրը՝ 24․07․23)

(35) ტექნიკური შეცდომის გამო, ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური ბოდიშს იხდის, 10․02․2022, https://imedinews.ge/ge/sazogadoeba/237409/teqnikuri-shetsdomis-gamo-telekompania-imedis-sainpormatsio-samsakhuri-bodishs-ikhdis?fbclid=IwAR2Ppz0ew6C3grYVJhTkaRvYuvkvBXLsNaVD3xVLDahU1zSGKScr7QoBGE  (բեռնման օրը՝ 24․07․23)

(36) Ն․ Միսկարյան, Իշխանական մեդիան հակահայկական բովանդակությամբ տեսանյութեր է տարածել, 16․05․2023, https://www.aliq.ge/ishxanakan-median-hakahaykakan-bovandakuthyamb-tesanyuther-e-taratcel/?fbclid=IwAR2qrcAuG1Kx5SU38VcZY2umH7T5by1KTe35PpKU1l3XdbOKzdArw4JThs (բեռնման օրը՝ 24․07․23):

(37) ქართველი ჟურნალისტები და ბლოგერები შუშაში ჩავიდნენ, 22․09․2021,
https://report.ge/society/kartli-zhurnerhi-chavidnen/ (բեռնման օրը՝ 24․07․23)

(38) ქართველი ჟურნალისტები და ბლოგერები შუშაში ჩავიდნენ, 22․09․2021,
https://report.ge/society/kartli-zhurnerhi-chavidnen/ (բեռնման օրը՝ 24․07․2023)

(39) Լացաբիձեի Լինքդինի հաշիվը, https://www.linkedin.com/in/mariam-latsabidze-017692b1:

(40) მარიამ ლაცაბიძე, დანაღმული ველები და შეწყვეტილი სიცოცხლე გაგრძელების მოლოდინში – “კვირას” რეპორტაჟიყარაბაღიდან, 29․09․2021, http://kvira.ge/692636 (բեռնման օրը՝ 24․07․23)

(41) როლანდ ხოჯანაშვილი, იქ, სადაც თეატრის ნაშთებია… 09․10․2021, http://gza.kvirispalitra.ge/kveqana/9012-ik-sadac-teatris-nashtebia/ (բեռնման օրը՝ 24․07․23)

(42) Գրառման հղումը՝ https://www.facebook.com/nika.gvaramia.129/posts/1675897679245218 (բեռնման օրը՝ 24․07․23)

(43) М. Ахундов, «Грандиозно!»: Гела Васадзе о речи Ильхама Алиева в Шуше, 22.07.23, https://www.youtube.com/watch?v=giL60sdZEEw (բեռնմանօրը՝ 24․07․23).

(44) Григол Гиоргадзе, Ильхам Алиев: «Вопрос реинтеграции зависит от того, когда армянские жители Карабаха смогут избавиться от хунты, которая захватила их в заложники», 23․07․23, https://kavkazplus.com/news.php?id=40677  (բեռնման օրը՝ 24․07․23).

(45) Огромное спасибо Фархаду Мамедову за организацию такого шикарного события как наша встреча. Большое пребольшое спасибо друзьям за очень теплый прием. Баку прекрасен, 21․07.2023, https://www.facebook.com/photo/?fbid=10227703117181845&set=a.1362654104803  (բեռնման օրը՝ 24․07․23)

(46) ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. տեղի է ունեցել երկկողմ տնտեսականհամագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը, ՀՀ վարչապետի պաշտոնական կայք, 20․12․2021, https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/12/20/11th-Sitting-of-the-Intergovernmental-Commission/?fbclid=IwAR2LCFidfc1c 6EEWfD-HlhktMPYueaXK0Y4CccsuMjTu720hwknbVRrfN0  (բեռնման օրը՝ 24․07․23):

(47) Արտաքին և փոխադարձ առևտուր, ՀՀ վիճակագրական կոմիտե, https://armstat.am/file/ article/sv1222a411.pdf (բեռնման օրը՝ 24․07․23):

(48) Foreign Direct Investments, National Statistics Office of Georgia, https://www.geostat.ge/en/modules/categories/191/foreign-direct-investments (բեռնման օրը՝ 24․07․23).

(49) Հունվար-մարտին 33 մլրդ 362 մլն դրամի օտարերկրյա ուղղակի ներդրում՝ տնտեսության իրական հատվածում, 15․07․2023, https://shorturl.at/chjS7 (բեռնման օրը՝ 24․07․23):

(50) Տարածաշրջանային նման նախագիծ է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքը, որտեղ Վրաստանն առանցքային դեր ունի դեպի Եվրոպա բեռները հասցնելու տեսանկյունից։ Իրանից դեպի Վրաստան բեռնափոխադրումների համար դիտարկվում են Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքները, սակայն համաձայնագրի վերջնական տեքստը դեռևս համաձայնեցված չէ, ավելին՝ Ադրբեջանն անընդհատ քայլեր է ձեռնարկում նախագծի համաձայնեցումը հետաձգելու համար, իսկ վրացական պատվիրակությունն ընդգծված պաշտպանում է ադրբեջանական շահերը։

(51) 2021թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ Իրանը, Ադրբեջանը և Վրաստանն առանձին բանակցություններ են անցկացրել «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի շուրջ և պայմանավորվել փորձնական գործարկել երթուղին: Հ․ Մելիքսեթյան, Ժ․ Վարդանյան, Վրաստան-Իրան հարաբերություններն աշխարհաքաղաքականության համատեքստում, 30․11․2022, https://shorturl.at/opQ89 (բեռնման օրը՝ 24․07․23)

(52) Team Europe: EIB provides €106.7 million to Georgia for major upgrades of its East-West highway, Delegation of the European Union to Georgia, 01․07․2021, https://www.eeas.europa.eu/delegations/georgia/team-europe-eib-provides-%E2%82%AC1067-million-georgia-major-upgrades-its-east-westen (բեռնման օրը՝ 24․07․23).

(53) ქვეშეთი-კობის ახალი 23კმ-იანი გზისა და 9 კმ-იანი გვირაბის მშენებლობა დაიწყო, 11․06․2021, https://www.facebook.com/watch/?ref=external&v=123998959762664 (բեռնման օրը՝ 24․07․23)

(54) ქვეშეთი-კობის ახალი გზისა და 9 კმ-იანი გვირაბის მშენებლობა დაიწყო, 11․06․2021, http://www.georoad.ge/?lang=geo&act=news&func=menu&uid=1623399992 (բեռնման օրը՝24․07․23)

(55) ՀՀ կառավարությունում ստորագրվել է հայ-վրացական «Բարեկամության կամուրջ»-ի կառուցման համաձայնագիրը, 24․12․2014, https://www.gov.am/am/news/item/11734/ (բեռնման օրը՝ 24․07․23):

(56) Ն․ Փաշինյանն ու Ի․ Ղարիբաշվիլին ներկա են գտնվել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման միջոցառմանը, 19․08․2022, https://hetq.am/hy/article/147486 (բեռնման օրը՝ 24․07․23):

(57) საქართველო-სომხეთის დამაკავშირებელი ახალი ხიდი, 19․08․2022, https://www.youtube.com/watch?v=0Kl2hkadjs  (բեռնման օրը՝ 24․07․23)

(58) საქართველოს ელექტროენერგეტიკის სექტორი 2010-2022 წლებში, 05․04․2023, https://transparency.ge/ge/post/sakartvelos-elektroenergetikis-sektori-2010-2022-clebshi (բեռնման օրը՝ 24․07․23)

(59) Georgian, Armenian officials discuss energy cooperation, sign deal on electricity aid in emergency situations, 08.09.2022, https://agenda.ge/en/news/2022/3427 (բեռնման օրը՝ 24․07․23):

(60) Հայաստանը Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի իրավական նոր հիմք է պատրաստում. փոխնախարար, 26․11․2022, https://armeniasputnik.am/20221126/hajastany-vrastani-het-elektraenergiaji-arevtri-iravakan-nvor-himq-e-patrastum-pvokhnakharar-51875331.html (բեռնման օրը՝ 24․07․23):

(61) Հայաստանն ու Վրաստանն արագ արձագանքման բժշկական թիմեր կստեղծեն, 21․11․2022, https://armeniasputnik.am/20221121/hajastann-u-vrastann-arag-ardzaganqman-bzhshkakan-timer-kstegh tsen-51563970.html (բեռնման օրը՝ 24․07․23):

(62) Հայ փրկարարները միացել են Բորժոմիի անտառների հրդեհի մարման աշխատանքներին, 23.08.2017, https://shorturl.at/hFGQ4 (բեռնման օրը՝ 24․07․23)