Սեղմագիր
Ադրբեջանը իսլամի հարցում երկակի մոտեցում է դրսևորում։ Երկրի ներսում իսլամի դավանումը ենթարկվում է ձևափոխումների և տեղավորվում պետական վերահսկողության շրջանակներում։ Երկրից դուրս Ադրբեջանը հանդես է գալիս որպես իսլամական համերաշխության կողմնակից՝ փորձելով շահել իսլամական երկրների աջակցությունը։ Այս ուսումնասիրությամբ փորձել ենք վեր հանել Ադրբեջանի իսլամական ներքին ու արտաքին քաղաքականությունը, այդ շրջանակներում կիրառվող մեխանիզմները։
ИСЛАМ И ВНЕШНЯЯ ПОЛИТИКА АЗЕРБАЙДЖАНА
Варданян Ж. М.
Aннотация
В Азербайджане применяется двойной подход в сфере религии. Внутри страны ислам подвергается изменениям и ограничивается государственным контролем. За пределами страны Азербайджан выступает как сторонник исламской солидарности, стремясь получить поддержку от других исламских государств. В данном исследовании мы пытаемся рассмотреть внутреннюю и внешнюю исламскую политику Азербайджана и выявить используемые в этих рамках механизмы.
ISLAM AND THE FOREIGN POLICY OF AZERBAIJAN
Vardanyan Zh. M.
Summary
Azerbaijan adopts a dualistic approach in its religious strategy. Domestically, Islam is carefully managed under the state control, undergoing modifications that align with national interests. Internationally, Azerbaijan positions itself as an advocate for Islamic solidarity, seeking support from other Islamic nations. This study aims to explore Azerbaijan’s internal and external Islamic policies, focusing on the mechanisms employed within this framework.
Ներածություն
Հետխորհրդային Ադրբեջանում իշխանությունների կրոնական քաղաքականությունը մի շարք վերափոխումների է ենթարկվել, որի հետևանքով պետությունը գրեթե լիակատար վերահսկողություն է սահմանել կրոնական ոլորտի նկատմամբ։ Փորձելով հնարավորինս կանխարգելել իսլամի քաղաքական դրսևորումները՝ Ադրբեջանում իսլամը դասվել է ազգային «արժեքների ու սովորույթների» շարքին՝ որպես ադրբեջանական ինքնության անբաժան մաս։ Իսլամի այդ «տեսակը» Ադրբեջանում ամրագրել են իբրև «ավանդական իսլամ», որն առաջ տանելու համար պատրաստում են սեփական կադրերին, սահմանափակումներ իրականացնում կրոնական ոլորտում, լռեցնում այլախոհության ցանկացած դրսևորում: Ներքին դաշտում իսլամի վերափոխումներին զուգահեռ, ԱդրՀ իշխանություններն իսլամի գործոնը խաղարկում են նաև արտաքին դաշտում, գլխավորապես՝ Հայաստանի դեմ:
Ադրբեջանի իշխանությունների կրոնական քաղաքականությունը
Կրոնի նկատմամբ ԱդրՀ իշխանությունների մոտեցումը տարբեր է եղել, հատկապես, նորանկախ շրջանում: ԱդրՀ-ում կրոնական ազատության շրջան է համարվում նախագահ Հեյդար Ալիևի պաշտոնավարմանը նախորդած ժամանակաշրջանը(3): ԽՍՀՄ փլուզումից հետո երկրում ընդունվել է «Դավանանքի ազատության մասին» օրենքը, վերանորոգվել են մզկիթներ, կառուցվել նորերը: Բացվել են նաև կրոնական դպրոցներ՝ մեդրեսեներ, իսկ Բաքվի համալսարանում՝ Աստվածաբանության ֆակուլտետ: Հասարակության շրջանում իսլամի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվել(4)։ Զուգահեռաբար Ադրբեջանում քարոզչական գործունեություն են ծավալել Իրանի, Պարսից ծոցի արաբական երկրների և Թուրքիայի քարոզիչները(5)։ Այս կերպ, խորհրդային իշխանությունների հակակրոնական քաղաքականության հետևանքով իսլամի մասին ոչ բավարար գիտելիքներ ունեցող Ադրբեջանի քաղաքացիները հաղորդակցվել ու ծանոթացել են այս երկրների իսլամական մոդելին: Սկզբնական շրջանում արտասահմանցի քարոզիչների նման գործունեությունը խրախուսվել է Ադրբեջանում, քանի որ այդ գործունեությունը նաև ենթադրում էր ֆինանսների մուտք, ինչի կարիքը նոր անկախացած ու պատերազմի մեջ գտնվող երկիրն ուներ(6)։ Հետագայում, սակայն, ԱդրՀ իշխանությունները քարոզիչների գործունեությունը երկրում քաղաքական իսլամի ակտիվացման և, ըստ այդմ՝ իրենց դեմ ընդդիմադիր զանգվածի ձևավորման համար համարել են վտանգավոր ու արգելել։
Ադրբեջանում պետություն-կրոն յուրօրինակ հարաբերությունների սկիզբը դրել է Հեյդար Ալիևը: Հաշվի առնելով հասարակության շրջանում իսլամի նկատմամբ հետաքրքրության աճը՝ ավագ Ալիևն իրեն հավատավոր է հռչակել և քարոզչական բնույթի գործողություններով աչքի ընկել. այսպես, օրինակ, իսլամական որոշ տոն օրեր ոչ աշխատանքային սահմանելով, փոքր «հաջ»՝ «ումմրա» կատարելով(7): Նրա կրոնական քաղաքականության հիմքում դրվեց իսլամը՝ որպես ադրբեջանական ինքնության ու մշակույթի մաս ներկայացնելը: Դա, իր հերթին, ուղեկցվեց կրոնական ողջ ոլորտի նկատմամբ վերահսկողության հաստատմամբ:
Այդ քաղաքականության արդյունքում 90-ականների երկրորդ կեսին լարվում են Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ու Հեյդար Ալիևի հարաբերությունները: Կովկասի մահմեդականների հոգևոր և վարչական բարձրագույն կառույց համարվող վարչությունը Փաշազադեն ղեկավարում էր դեռ խորհրդային տարիներից և ԽՍՀՄ ղեկավարության համար ընդունելի կադր էր համարվում։ Վարչության նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով Փաշազադեի դեմ արշավ է սկսվում. նրան մեղադրում են երկրում կրոնական վտանագավոր իրադրություն ստեղծելու, կոռուպցիայի և, ընդհուպ մինչև, այլ երկրների հետախուզական ծառայությունների հետ կապի մեջ: Սակայն Փաշազադեին, ի վերջո, հաջողվում է իր լոյալությունը ապացուցել և կարգավորել իշխանությունների հետ հարաբերությունները(8),(9)։
Չնայած լարվածության վերացմանը՝ Ադրբեջանի իշխանությունները հետագայում ձեռնամուխ են լինում կրոնական ոլորտը պետական վերահսկողության տակ վերցնող այլ մեխանիզմների ստեղծմանը և ԿՄՎ վարչության լիազորություննների աստիճանական վերացմանը։ Մասնավորապես՝ 2001 թ. ԱդրՀ-ում հիմնվում է Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեն (այսուհետև՝ Պետական կոմիտե): Ի տարբերություն վարչության, Կոմիտեն զբաղվում է նաև այլ կրոնների հետևորդների հետ աշխատանքով: Տարիների ընթացքում կառույցի լիազորություններն աստիճանաբար ընդլայնվում են:
Իսլամի ձևափոխման և պետական վերահսկողության ուժեղացման՝ Հեյդար Ալիևի օրոք սկսված գործընթացը նոր թափ է ստանում Իլհամ Ալիևի օրոք։ Հղումներ կատարելով իսլամի վերաբերյալ Հ. Ալիևի հայտարարություններին՝ Ադրբեջանում հետևողականորեն առաջ է տարվում ավանդական իսլամի գաղափարը(10):
Հիշյալ գաղափարի շրջանակներում իսլամը՝ որպես կրոնական հավատալիքների համակարգ ստորադասվում և ներկայացվում է իբրև ազգային արժեքների ու սովորույթների բաղկացուցիչ մաս: Ավանդական իսլամը նախապատվություն չի տալիս իսլամի որևէ ճյուղի (մազհաբի), այլ հակառակը՝ փորձում է վերացնել այդ տարբերությունները։ Այս գաղափարախոսության շրջանակներում է տեղավորվում շիա ու սուննի ուղղությունների հետևորդների միասնական աղոթքների խրախուսումը: Այդպիսի աղոթքներ են կազմակերպվում, օրինակ, Հեյդար Ալիևի անվան մզկիթում(11), որի կառուցումն, իր հերթին, կարելի է բնորոշել որպես ավանդական իսլամի քարոզի ֆիզիկական դրսևորում։
Ավանդական իսլամի առաջմղումն Ադրբեջանի իշխանությունները մեկնաբանում են իսլամական ծայրահեղականության դեմ պայքարի համատեքստում, բայց սա, առաջին հերթին, հենց իշխանությունների պաշտպանությանն է ուղղված: Ընդդիմադիր քաղաքական ուժերի ճնշման ու լռեցման պայմաններում իսլամական կուսակցությունները/շարժումները Ադրբեջանում բողոքի արտահայտման միջոցներից են, և քանի որ Ադրբեջանի հարևանությամբ արդեն իսկ կա իսլամական հանրապետության օրինակ, երկրի իշխանությունները փորձում են խեղդել իսլամի ցանկացած քաղաքական ակտիվություն և կրոնը փաթեթավորել պարզապես ազգային սովորությունների շրջանակներում: «Ավանդական իսլամը ենթադրում է, որ երբ մարդն ավելի կրոնական է դառնում, չի կորցնում իր ինքությունը, նա մնում է ադրբեջանցի», – այսպես է բնորոշել ավանդական իսլամի գաղափարը Պետական կոմիտեի ներկայացուցիչը(12)։ Ի դեպ, հենց Կոմիտեն է զբաղվում ավանդական իսլամի քաղաքականության առաջմղմամբ, ինչն էլ խոսում է այս գաղափարախոսության՝ պետական մակարդակով հանրահռչակման մասին:
Ճնշումներ
Իսլամի սեփական մոդելի կառուցումն Ադրբեջանում ուղեկցվել է կրոնական ոլորտի մի շարք սահմանափակումներով և հավատացյալների ճնշումներով։ Մասնավորապես՝ 1992 թ. ընդունված «Դավանանքի ազատության մասին» օրենքը մինչև օրս ենթարկվել է շուրջ 3 տասնյակ փոփոխությունների(13), որոնցից գլխավորներից է 1996 թ. կրոնական կազմակերպություններին պետական գրանցում պարտադրելը: Սա իշխանություններին թույլ էր տալիս զատել «յուրայիններին» և «օտարներին»։ Արգելվում է նաև օտարերկրյա քարոզիչների գործունեությունը։ 2004 թվականից վերահսկողություն է սահմանվել կրոնական բովանդակության գրականության ներմուծման նկատմամբ(14)։ Արգելվել է Պետական կոմիտեի կողմից չարտոնված կրոնական բովանդակության գրքերի, աուդիո- և տեսանյութերի ներմուծումը։ Դրանք, ի դեպ, պետք է վաճառվեին միայն հատուկ խանութներում։ Կրոնական բովանդակության ստեղծումը ևս պետք է իրագործվեր Կոմիտեի վերահսկողությամբ(15)։ 2007 թ. Ադրբեջանում արգելվում է բարձրախոսով ազան հնչեցնելը(16), սակայն հավատացյալների դժգոհությունից հետո իշխանությունները մասնակիորեն վերացնում են այդ արգելքը։ Որոշում է կայացվում բարձրախոսով ազանն արգելել հանրային նշանակության վայրերի մոտ գտնվող տարածքներում(17)։ 2 տարի անց, սակայն, Ադրբեջանում նորից արգելում են բարձրախոսով ազանը, ընդ որում՝ որոշ մզկիթներում, առհասարակ, ազան կանչելը(18)։ 2009 թ.-ին «Դավանանքի ազատության մասին» օրենքի հերթական փոփոխությամբ սահմանվում է, որ մզկիթներում կրոնի սպասավորներն ընտրվում են Կովկասի մահմեդականների վարչության կողմից՝ համապատասխան գործադիր մարմնին տեղեկացնելով: Միաժամանակ, արգելվում է արտասահմանում կրթություն ստացածներին իսլամական ծեսեր և արարողություններ անցկացնել, դա թույլատրվում է միայն սեփական երկրում կրթություն ստացած Ադրբեջանի քաղաքացիներին: Հետագայում այս որոշումը հանգեցրեց կադրերի պակասի, ինչի արդյունքում 2017 թ. որոշում կայացվեց, որ արտասահմանում կրթված ԱդրՀ քաղաքացիները կարող են կրոնական ծառայություն իրականացնել, բայց՝ միայն ԿՄՎ թույլտվությամբ: Արդեն 2021-ին մզկիթներում իմամներ նշանակելու լիազորությունը ԿՄՎ-ից անցնում է Պետական կոմիտեին՝ դրանով իսկ էլ ավելի խստացնելով պետական վերահսկողությունը(19)։
2010 թ. Ադրբեջանի իշխանություններն արգելում են դպրոցներում հիջաբ կրելը, ինչին հաջորդում են բողոքի ցույցեր Բաքվում և երկրի առավել շատ հավատացյալ բնակչություն ունեցող բնակավայրերում՝ Նարդարանում, Գյանջայում (Գանձակ), Մասալըում։ Ադրբեջանի իշխանությունները ճնշում են ցույցերն ու որոշումը թողնում անփոփոխ։ Վերոհիշյալ սահմանափակումները զուգորդվեցին նաև իսլամական տարբեր կառույցների թիրախավորմամբ։ Ավելի հաճախ հարվածի տակ էին հայտնվում շիաները, որոնց նկատմամբ ճնշումները գլխավորապես նպատակ ունեն սահմանափակելու Իրանի ազդեցությունը:
Սա պայմանավորված է նրանով, որ հյուսիսային հարևանի տարածքում իր կրոնական և մշակութային ազդեցությունը տարածելու ուղղությամբ Թեհրանը մշտապես ակտիվություն է ցուցաբերել։ Իրանն այստեղ բացել է 22 մեդրեսե, որոնք բոլորը, սակայն, փակվել են 2001 թվականին։ Թեհրանը նաև «Էմդադ Խոմեյնի» բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ է բացել Ադրբեջանում, որը սակայն 2014 թ.-ին նույնպես փակվել է։ Իրանական կրոնա-մշակութային ազդեցության օջախներ համարվող մյուս կառույցները փակվել են ԻԻՀ–ԱդրՀ հարաբերություններում վերջին սրացումների ժամանակ։ Մասնավորապես՝ 2021-ին փակվել են Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գրասենյակը և դրան կից մզկիթը։
Իրանական ազդեցությունն Ադրբեջանում առաջինը դրսևորվել է շիա կրոնական տարբեր խմբավորումների կազմավորման, հավատացյալներով ավելի խիտ բնակեցված շրջաններում Իրանի հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորման տեսքով։ Ադրբեջանից նաև երկրորդ ամենաշատ թվով զբոսաշրջիկներն են այցելում Իրան, որոնց մեծ մասը մեկնում են շիա իսլամի սրբավայրեր ուխտագնացության։ Հավատացյալներով խիտ բնակեցված շրջանները Իրանի շիա հոգևորականությանը դավանաբանական հարցերում համարում են հեղինակավոր ատյան, իսլամական տոնակատարություններն անցկացնում նրանց կողմից սահմանված օրերին։ Սրա դեմ Բաքուն պայքարում է ամենատարբեր մեթոդներով՝ իմամներին աշխատանքից ազատելուց մինչև բանտարկություն։
Իրանական ազդեցության չեզոքացմանն ուղղված պայքարի դրսևորումներից էր Նարդարան ավանում իրականացված հատուկ գործողությունը: Բաքվի հարևանությամբ գտնվող այս բնակավայրը հայտնի է որպես ԱդրՀ ամենակրոնական բնակավայր, որն արտաքնապես ավելի շուտ հիշեցնում էր Իրանը, քանի որ այստեղ կանայք փողոց էին դուրս գալիս հիջաբներով ու չադրաներով, իսկ փողոցներն աչքի էին ընկնում ամենուրեք փակցված կրոնական բովանդակությամբ պաստառներով: Երկրի իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ բողոքի դրսևորումները ավանդաբար Նարդարանից սկսվելու պատճառով բնակավայրը մշտապես համարվել է անհնազանդ և «պետություն՝ պետության մեջ»: Բնակավայրը հնազանդեցնելու համար ԱդրՀ ուժայինները 2015 թ. դեկտեմբերին հատուկ գործողություն են իրականացրել ավանում՝ ձերբակալելով հարյուրավոր մարդկանց: Ավանից հեռացվել են կրոնական բովանդակության պաստառներն ու դրոշները, փոխարենը տեղադրվել Ադրբեջանի դրոշներ, սահմանվել հատուկ ռեժիմ(20): Հատուկ գործողության ավարտից հետո ևս շարունակվել է Նարդարանը աշխարհիկացնելու քաղաքականությունը, որի արդյունքում ավանը նախկին ըմբոստությամբ այլևս աչքի չի ընկել: Հալածանքների արժանացած շիա կառույցներից են «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը», «Հեզբոլլահը», «Ադրբեջանի հոգևորականների խորհուրդը», «Մահմեդական միասնություն շարժումը», «Հոսեյնականները» և այլն։ Այս բոլոր կառույցների մի շարք անդամներ, այդ թվում՝ ղեկավարները, տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել են: Ճնշումների հետևանքով «Հեզբոլլահը» և «Ադրբեջանի հոգևորականների խորհուրդը» գրեթե դադարել են գոյություն ունենալ։ Մյուս երկու կառույցները՝ «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը» և «Մահմեդական միասնություն շարժումը» (երկուսն էլ ձևավորվել են Նարդարանում), գլխատված են: Դեռ 1995 թ. պետական գրանցումից զրկված «Ադրբեջանի իսլամական կուսակցության» հիմնադիր-ղեկավար Ալիաքրամ Ալիևը ձերբակալվել և երկարատև բանտարկության է դատապարտվել 1996-ին։ Հաջորդ ղեկավարներից Մյովսում Սամադովը ձերբակալվել է 2011-ին: Սամադովի ձերբակալման պատճառը իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատություններն էին և, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևին՝ սուլթան Յազիդի(21) հետ համեմատելը: Սամադովին փոխարինած ԱդրՀ նախագահի անվանակից Իլհամ Ալևին էլ ձերբակալել են 2020-ին։ Նրա ձերբակալման համար առիթ էր հանդիսացել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահը սգալն ու նրան «նահատակ» անվանելը(22):
«Մահմեդական միասնություն շարժումն» էլ ձևավորվել է 2015-ին, սակայն դրա ստեղծման մասին հայտնելուց շատ կարճ ժամանակ անց Նարդարան ավանում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է նաև շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն։ «Հոսեյնականների» շարժումն, իր հերթին, ձևավորվել է Իրանում, 2015-ին։ Դրա կազմում հիմնականում ընդգրկված են Իրանում կրոնական կրթություն ստացած ԱդրՀ քաղաքացիներ։ Կառույցը ղեկավարում են Թոհիդ Իբրահիմբեյլին և Օրխան Մամեդովը։ Շարժումը իրանամետ ուժերի հետ մասնակցել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պատերազմին։ Ադրբեջանում խմբավորումը համարում են ահաբեկչական և պարբերաբար Իրանից պահանջում են ձերբակալել և արտահանձնել այդ երկրում բնակվող կառույցի անդամներին, ինչը Թեհրանը հրաժարվում է կատարել(23)։
Ադրբեջանական ճնշումներն ընդգրկում են նաև շարքային հավատացյալներին, որոնց իշխանություններն անվանում են «հինգերորդ շարասյուն» և ձերբակալում Իրանի օգտին լրտեսելու, պետական դավաճանության, Ադրբեջանում կրոնական պետություն հիմնելու փորձերի կամ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքներով։
Շիա հավատացյալների հանդեպ հետապնդումները հատկապես նոր թափ են առնում Իրան–Ադրբեջան հարաբերությունների լարվածության շրջափուլերում՝ թե՛ 2020 թ. առաջ, թե՛ 2020-ից հետո: 2021 թ. աշնանը «Իրանի քարոզչություն անելու» մեղադրանքով Ադրբեջանում արգելափակել են Shia.az, Islaminsesi.az, Deyerler.az, Maide.az, Ahlibeyt.az կրոնական ուղղվածության կայքերը(24)։ Դրանցից մեծ մասը ցայսօր շարունակում են արգելափակված մնալ:
Շիաների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ ճնշումները շարունակվել են նաև 2022-ին, իսկ 2023 թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից անմիջապես հետո այդ ճնշումների նոր փուլ է մեկնարկել։ Մասնավորապես՝ հունվարի 31-ին Բաքվի ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել Salamnews և Interaz լրատվամիջոցներում և «Իրանի քարոզչություն անելու համար» ձերբակալել են 7 հավատացյալի(25)։ Ձերբակալությունները շարունակվել են նաև հաջորդող օրերին ու ամիսներին՝ ընդհուպ մինչև այսօր։ Միայն 2023 թ. հունվարի 31-ից 2024 թ. հունիսի 25-ի դրությամբ ձերբակալվել է 312 հավատացյալ։ Այս թիվը, սակայն, չի արտացոլում վերջնական պատկերը, քանի որ այն ստացվել է ընդամենը ադրբեջանական սոցիալական հարթակներում ձերբակալվածների մասին ինֆորմացիայի հավաքագրման արդյունքում։ Ձերբակալվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, իսկ բուն ձերբակալությունները չեն էլ դադարել։
Թեև Ադրբեջանում ճնշումների առաջին թիրախում, ինչպես արդեն նշվել է, եղել են շիաները, սուննիները, նույնպես, բռնաճնշումներից անմասն չեն մնացել։ Սուննիների նկատմամբ ճնշումներն ԱդրՀ-ում ակտիվացել են հատկապես Նյու Յորքի 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ «Ալ-Քաիդիայի» հետ կապերի մեղադրանքով իրականացվել են մի շարք ձերբակալություններ(26): 2008 թ. Ադրբեջանի իշխանությունները փակեցին սուննիական ամենամեծ Աբու Բաքր մզկիթը, որը կառուցվել էր 1997 թ.՝ քուվեյթցի մեծահարուստի ֆինանսավորմամբ։ Առանց Կովկասի մահմեդականների վարչության հավանության՝ մզկիթի իմամ էր ընտրվել Քամեթ Սուլեյմանովը, որի հեղինակության արդյունքում մզկիթը մեծ ճանաչում էր ձեռք բերել և վերածվել սուննիական (սալաֆիական) կարևոր կենտրոնի՝ առաջացնելով Ադրբեջանի իշխանությունների մտահոգությունը։ 2008 թ. «Անտառային եղբայրներ» արմատական խմբավորումն ահաբեկչություն է իրականացրել մզկիթում, ինչն էլ պատրվակ օգտագործելով՝ իշխանությունները փակեցին այն(27)։ Գործը, սակայն, միայն այս մզկիթով չի սահմանափակվել, և 2009 թ. մզկիթներին պարտադրվել է նորից վերագրանցվել։ Այն մզկիթները, որոնք չեն կարողացել բավարարել պահանջներին, կանգնել են փակման վտանգի առջև։ Հաջորդիվ, տարբեր պատճառաբանություններով աղոթավայրեր են փակվել Ադրբեջանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ թե՛ սուննի, թե՛ շիա(28)։
Նույն կերպ, ԱդրՀ ղեկավարության կրոնական քաղաքականության վրա ազդեցություն է ունեցել «Արաբական գարունը»: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն Ադրբեջանի քաղաքացիների անդամագրման արդյունքում երկրում խստացվել են կրոնական սահմանափակումները։ 2017 թ. տվյալներով՝ Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի է անդամագրվել ԻՊ-ին(29)։ Այդ ընթացքում ակտիվացել էին նաև շիաները, որոնք ձևավորել էին սեփական ջոկատներ և իրանամետ խմբավորումների հետ միացել ԻՊ դեմ պատերազմին (օրինակ՝ վերը հիշատակված «Հոսեյնականները»)։ Ի պատասխան՝ կառավարությունը սկսել է ձերբակալել բոլոր նրանց, ովքեր ռազմական գործողությունների են մասնակցել արտերկրում: 2015-ի դեկտեմբերին ընդունվում է «Կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի մասին» օրենքը, որը նախատեսում էր նաև արտերկրում ռազմական գործողությունների մասնակիցներին քաղաքացիությունից զրկում(30):
Թեև Ադրբեջանի իշխանությունները բոլոր այս ճնշումներն ու ձերբակալություններն արդարացնում են ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությամբ, խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները շատ դեպքերում ձերբակալում են քաղաքական հիմքերից ելնելով և մամուլի ազատության բացակայության պայմաններում դժվար է հասկանալ, թե ովքեր են իսկապես եղել ծայրահեղականներ, իսկ ովքեր են ձերբակալվել հենց քաղաքական ակտիվության համար:
Կրոնական կրթության խթանումը
Ավանդական իսլամի առաջմղման քաղաքականության գործում կարևոր տեղ է գրավում կրոնական կրթական հաստատությունների ստեղծումն ու իսլամը պետական քարոզչության շրջանակներում պահող սեփական կադրերի պատրաստումը։ Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում հատկապես վերջին 10-ը տարիներին։ Ոլորտն ամբողջովին վերահսկում է Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեն: 2018-ին Ադրբեջանում բացվել է Աստվածաբանության ինստիտուտը(31), որը փոխարինում է Բաքվի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետին։ Ադրբեջանում ինստիտուտի բացումը մեկնաբանվել է նրանով, որ ֆակուլտետը չէր կարողանում անհրաժեշտ կադրերն ապահովել։
Աստվածաբանության ինստիտուտում կրթություն են ստանում ոչ միայն իսլամի, այլև՝ այլ կրոնների մասնագետներ։ «Ադրբեջանը բազմակրոն երկիր է, և ոչ միայն իսլամի, այլև այլ կրոնների համար էլ են կադրեր անհրաժեշտ։ Ըստ ադրբեջանական օրենքի՝ երկրի կրոնական հաստատություններում աշխատող անձինք պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացիներ և կրթություն ստանան Ադրբեջանում», – հայտարարել էր Պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլըն(32)։ Ինստիտուտից բացի, աշխատանքներ են տարվում նաև միջին մասնագիտական հաստատությունների բացման ուղղությամբ։
2017 թ. դրությամբ Ադրբեջանում գործում էր ընդամենը 3 կրոնական դպրոց՝ մեդրեսե՝ ԿՄՎ-ի ենթակայությամբ: Դրանք էին՝ Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի իսլամական քոլեջը, Շաքիի իսլամական քոլեջը և Բաքվի «Շաբնամ» աղջիկների քոլեջը(33)։ Նույն տարում նախագահ Իլհամ Ալիևի հրամանով հիմնվել է 8 մեդրեսե, որոնց տրվել է քոլեջի կարգավիճակ։ Սակայն 2017-ին նորաբաց 8 քոլեջներում ընդունելություն չի անցկացվել՝ դասավանդող անձնակազմի և շենքերի ոչ լիարժեք պատրաստ լինելու պատճառով(34): Հայտնի չէ՝ արդյոք հետագա տարիներին այդ քոլեջներում ընդունելություն կազմակերպվել է, թե ոչ, սակայն, 2024 թ. պարզ է դառնում, որ բոլոր այդ 10-ը քոլեջները փակվել են և ընդունելություն կազմակերպվելու է միայն Բաքվի քոլեջում։ Իսկ Բաքվի քոլեջի ստեղծման մասին հայտարարվել է 2023-ին։ Քոլեջը ևս, ինչպես ինստիտուտը, գտնվում է Պետական կոմիտեի վերահսկողության ներքո, իսկ նախկինում ստեղծված քոլեջները ԿՄՎ-ի ենթակայությամբ էին գործում և հավանական է, որ հենց դա է եղել քոլեջների գործունեության դադարեցման պատճառներից մեկը: «Նմանատիպ բոլոր քոլեջների գործունեությունը դադարեցվել է։ Գործելու է միայն մեկ քոլեջ՝ Բաքվի աստվածաբանական քոլեջը, որտեղ ընդունելությունն էլ Քննությունների պետական կենտրոնի կողմից է անցկացվելու։ Այդ առումով արդեն կարելի է ասել, որ մեր երկրում քոլեջների գործունեության նոր մոտեցումն այս տեսքով կկարգավորվի. ընդունելություն կանցկացվի միայն պետության կողմից ստեղծված քոլեջներում», – հայտարարել էր խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Մամմադովը(35)։
Նախատեսվում է, որ Բաքվի քոլեջը հաջողությամբ ավարտողները կրթությունը շարունակելու են Աստվածաբանության ինստիտուտում: Ե՛վ քոլեջում, և՛ ինստիտուտում կրթությունը հիմնված չէ կոնկրետ մազհաբի (ուղղության) վրա։ Ուսանողները ստանում են իսլամի մասին ընդհանուր գիտելիքներ։ Սա լիովին տեղավորվում է ավանդական իսլամի գաղափարախոսության շրջանակներում։
Կրոնական կրթությունը խրախուսելու համար, ինստիտուտում և քոլեջում կրթությունը ոչ միայն անվճար է, այլև ուսանողներին տրամադրում են թոշակներ։
«Կան պաշտոններ, որոնց համար բավարար է ունենալ կրոնական միջնակարգ կրթություն։ Օրինակ՝ կրոնական միջնակարգ կրթություն ունենալը բավական է այնպիսի պաշտոններ զբաղեցնելու համար, ինչպիսիք են՝ կրոնական ծեսերը կատարողն ու մուեզինը։ Ուստի Բաքվի աստվածաբանական քոլեջի շրջանավարտներն ապագայում կդառնան մուեզիններ և կրոնական ծեսեր կատարողներ։ Եթե այս շրջանավարտներից մեկը ցանկանա իմամ դառնալ, ապա, իհարկե, կդիմի Ադրբեջանի աստվածաբանության ինստիտուտ՝ բարձրագույն կրթություն ստանալու համար», – քոլեջի բացման առնչությամբ նշել է Մուբարիզ Ղուրբանլըն(36)։
Ադրբեջանի կրոնական կրթական հաստատությունների կադրերը դեռ չեն բավարարում, հատկապես այն պայմաններում, երբ «Իրանի լրտեսը» լինելու պատրվակներով պաշտոնանկ են անում մզկիթների սպասավորներին։
Ինչպես արդեն նշվել էր՝ 2022-ին մզկիթներում սպասավոր նշանակելու լիազորությունը Կովկասի մահմեդականների վարչությունից փոխանցվում է Պետական կոմիտեին։ Իսկ արդեն 2023-ին Կոմիտեի նախագահը հայտնել էր, որ լիազորությունը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում 118 հոգու պաշտոնից ազատել են։ «Իրանական ռեժիմը փորձում էր իր մարդկանց ներդնել Ադրբեջանի մզկիթներում։ Նա ջանում է Ադրբեջանում տարածել պետական կրոնի իր մոդելը։ Ադրբեջանում քարոզչություն իրականցնելու համար Իրանը նաև սոցցանցային արշավներ է իրականացրել։ Նման ապակառուցողական գործունությունը կանխելու և հակազդելու համար մասշտաբային աշխատանք է տարվել», – հայտարարել է Ղուրբանլըն(37)։ Կրոնի հարցում իրանական ցանկացած «ազդեցությունից» ազատվելու քաղաքականության շրջանակներում Ադրբեջանում աշխատանքից հեռացնում են նաև այն սպասավորներին, ովքեր իսլամական ծիսակարգերն ու տոներն անցկացնում են իրանական կողմի հաստատած ամսաթվերով(38)։ Այս պայմաններում կադրերի պակասը լրացնելու համար 2023 թվականից Ադրբեջանում սկսել են ներգրավել նաև կանանց՝ մզկիթներում կրոնական արարողությունները ղեկավարելու համար(39)։ Քոլեջներն ու ինստիտուտը ևս երկսեռ են։ Դրանով իսկ Ադրբեջանում գործի են դնում կրոնական ծառայություններում կանանց ներգրավման պրակտիկա՝ մի բան, որն իսլամական երկրներում ընդունված չէ։
Ակադեմիական կրթությունից բացի, իշխանությունները պետական կոմիտեին ֆինանսավորում են շրջաններում դասընթացներ կազմակերպելու, կրոնական համայքներին օժանդակելու համար: 2014 թ. նոյեմբերի 27-ին Ի. Ալիևը հրամանագիր է ստորագրում՝ երկրում «կրոնական կրթության և ազգային բարոյական արժեքների առաջմղման» աշխատանքներն էլ ավելի ամրապնդելու նպատակով կրոնական համայնքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի նախագահի՝ 2014 թ. պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Պետական կոմիտեին է հատկացվել 2,5 մլն մանաթ (3,1 մլն դոլար՝ 2014 թ. փոխարժեքով)(40)։
Այս որոշումից հետո պետական կոմիտեն շրջաններում տարատեսակ հանդիպումներ է անցկացրել համայնքների հետ, նրանց ֆինանսավորել, ինչպես նաև կազմակերպել հետևյալ խորագրերը կրող դասընթացներ(41).
- «Ավանդական իսլամի արժեքները»,
- «Իսլամը խաղաղության ու եղբայրության կրոն է»,
- «Մեր ազգային և բարոյական արժեքների պահապանը հավատացյալներն են»,
- «Հավատացյալներին ծայրահեղականությունից պաշտպանելը»,
- «Վաղ ամուսնությունը և դրա հետևանքները»,
- «Թմրամոլությունը և դրա վնասները»,
- «Երիտասարդները և ազգային բարոյական արժեքները»։
Ավանդական իսլամը քարոզելու համար 2017 թ. Ալիևը հրամանագիր է ստորագրել բարոյական արժեքների խթանման հիմնադրամ ստեղծելու մասին, որը ևս ճանաչողական դասընթացներ է կազմակերպում շրջաններում, ֆինանսավորում համայքներին(42)։
Այս կերպ, կրոնական ոլորտը բոլոր ուղղություններով հայտնվել է պետական վերահսկողության ներքո։ Այդ քաղաքականության շրջանակներում է տեղավորվում նաև ԿՄՎ-ի լիազորությունների կրճատումը։ Փաստացի, ամենաառանցքային գործառույթները՝ կրոնական համայնքերի գրանցումը, մզկիթներում սպասավորներ նշանակելու լիազորությունը և կրոնական կրթության կազմակերպումը փոխանցվել է Պետական կոմիտեին, որի ղեկավարն, ի դեպ, իշխող «Նոր Ադրբեջան» («Յենի Ազերբայջան») կուսակցության անդամ է: Սա իր հերթին նշանակում է, որ որքան էլ ԿՄՎ-ն հավատարիմ է իշխանություններին, միևնույն է՝ այն դիտարկվում է որպես կրոնական կառույց և, հետևաբար, անվստահելի է։
Դրա մասին է փաստում թե՛ իշխանությունների ու կառույցի միջև նախկինում եղած խնդիրները, թե ամենաթարմ՝ 2021 թ. լարվածությունը։ 2021-ին վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, պատերազմում Ադրբեջանի հաղթանակում մեծ դեր է ունեցել Իրանի հոգևոր առաջնորդի ֆեթվան(43) առ այն, որ «Ղարաբաղն իսլամական հող է»: Թեև այս արտահայտությունը շատ է վերագրվում Իրանի հոգևոր առաջնորդին, սակայն գործնականում դա ապացուցող որևէ փաստ չկա(44):
Այնուամենայնիվ, Փաշազադեի հայտարարությունն Ադրբեջանում մեծագույն դժգոհությամբ ընդունվեց, և իշխանական քարոզչական ԶԼՄ-ները լծվեցին նրա դեմ արշավին։ Հետագայում Փաշազադեն հանդես եկավ միայն իշխանահաճո հայտարարություններով, իսկ Իրան–Ադրբեջան հարաբերությունների լարման ֆոնին՝ նաև խիստ հակաիրանական ու իր նախկին խոսույթին հակասող հայտարարություններով, ինչը, սակայն, որևէ կերպ չկասեցրեց ԿՄՎ լիազորությունները Պետական կոմիտեին փոխանցելու գործընթացը:
Սուննիացման միտումները Ադրբեջանում
Ադրբեջանում շիաների ու սուննիների հարաբերակցության մասին հստակ տվյալներ չկան։ Ըստ 2015 թ. ԿՄՎ ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարած տվյալների՝ բնակչության 65%-ը շիաներ են, 35%-ը՝ սուննիներ(45)։ Վերջիններս հիմնականում բնակվում են երկրի հյուսիսային շրջաններում։ Շիաների ու սուննիների հարաբերակցության մասին նոր տվյալների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում հստակ գնահատելու երկրում սուննիզմի տարածման տեմպերը, սակայն ԱդրՀ-ում տարածում են գտել սուննիական տարբեր հոսանքներ, հատկապես, ԽՍՀՄ նախկին հանրապետության անկախացումից հետո։ Այս գործընթացի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև աշխարհաքաղաքական իրադրությունը։ Եթե Ադրբեջանի հարևանությամբ Իսլամական Հանրապետության գոյությունն ու այդ հարևանի հետ հարաբերությունների սրումն Ադրբեջանում իր դրսևորումն է ունեցել շիա հավատացյալների ճնշումների տեսքով, ապա Թուրքիայի հետ հարաբերությունների մերձեցումն իր ազդեցությունն է ունեցել Ադրբեջանում «թուրքական սուննիական իսլամի» տարածման վրա։ Ադրբեջանում տարածված սուննիական մյուս ուղղությունը սալաֆիականությունն է։
Սալաֆիականությունը սուննի իսլամի ամենապահպանողական ճյուղն է։ Այն ակտիվորեն սկսել է Ադրբեջան ներթափանցել 1990-ականների սկզբին՝ արաբական երկրներից եկած սուննի քարոզիչների, չեչեն փախստականների, Սաուդյան Արաբիայում և արաբական այլ երկրներում կրթություն ստացած ադրբեջանցիների միջոցով։ Սալաֆիականությունը հատկապես տարածվել է երկրի հյուսիսային շրջաններում(46)։ Դրա տարածման դրսևորումներից էր նաև ռուս-չեչենական պատերազմներին ադրբեջանցիների մասնակցությունը, ինչպես նաև անդամակցությունը ԻՊ-ին։ Պետական քարոզչության արդյունքում սալաֆիականների նկատմամբ Ադրբեջանում ձևավորվել է բացասական վերաբերմունք։ Նրանք ընկալվում են իբրև ազգային միասնությունը խաթարողներ(47)։ Նյու Յորքի ահաբեկչությունից հետո 2000-ականներին Ադրբեջանում հարյուրավոր սալաֆիականներ են ձերբակալվել, փակվել են արաբական երկրների հովանավորությամբ գործող մի շարք կառույցներ(48)։ Իսլամի իրանական ու արաբական մոդելների մերժման պայմաններում, սակայն, «թուրքական իսլամի» աշխարհիկ բնույթն ընդունելի ու օրինակելի է եղել Ադրբեջանի իշխանությունների համար, ինչի արդյունքում թուրք քարոզիչները գործել են անխոչընդոտ(49), ինչն էլ նպաստել է հանաֆիական ուղղության տարածմանը։ Թուրքական իսլամի ջատագովման ֆոնին Ադրբեջանում նույնիսկ հնչել են կարծիքներ, որ շիականությունն Իրանի կողմից աղավաղված իսլամ է և սուննիական իսլամն է ճշմարիտ և թյուրքական արմատներին մերձեցնող իսլամ(50)։
Ադրբեջանում լայն տարածվել են նաև թուրքական իսլամի այլ դրսևորումներ ևս, ինչպես, օրինակ, գյուլենականությունը։ Իրավիճակը փոխվել է, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տարաձայնությունների պատճառով գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթուլահ Գյուլենը վտարվել է Թուրքիայից, ինչից հետո Ադրբեջանում ևս ճնշվել է շարժման գործունեությունը(51):
Բաքուն կրոնական կրթության ոլորտում ևս ակտիվ համագործակցում է Անկարայի հետ, փորձում Թուրքիայում կիրառվող կրթական պրակտիկան ներդնել Ադրբեջանում՝ տեղական ադապտացմամբ։ Իրականացվում են նաև ուսանողների փոխանակումներ(52)։
«Ներկայումս Կոմիտեում գործում է մեր «թեժ գիծը», և ցանկացած քաղաքացի կարող է դիմել այնտեղ։ Բայց այն, ինչ մենք տեսանք Թուրքիայում, բոլորովին այլ ինստիտուտ էր։ Այնտեղ դիմողները կարող են ստանալ կրոնական տեղեկություններ, որոշակի խորհուրդներ և առաջարկություններ։ Մենք ցանկանում ենք այդ ինստիտուտը հիմնել նաև Ադրբեջանում։ Քաղաքացին իրեն հետաքրքրող կրոնական թեմայի մասին տեղեկատվություն կարող է ստանալ համացանցից, հեռուստատեսությունից, գրքերից։ Բայց երբ հանկարծ ինչ-որ հարցով հետաքրքրվի կամ կարդացած գրքում ինչ-որ բան չհասկանա, այն ժամանակ կարող է դիմել այդ կենտրոնին ու ամեն ինչ իր համար պարզաբանել։ Բայց սա մի փոքր ծախս պահանջող հարց է։ Միաժամանակ, պետք է լինի առանձին շենք, սարքավորումներ, և, որ ամենակարևորն է՝ դրա համար անհրաժեշտ մասնագետներ։ Այսինքն՝ շատ լավ գաղափար է, բայց դրա իրականացման համար պետք է լինի ֆինանսական աջակցություն, տրամադրում։ Իհարկե, մեր երկրի հնարավորությունները լայն են։ Պարզապես որոշակի հարցեր պետք է լուծվեն ժամանակին համապատասխան», – կրթության ոլորտում Անկարայի հետ համագործակցության առնչությամբ հայտարարել էր Ղուրբանլըն(53)։
Ինչևէ, թուրքական իսլամի նկատմամբ ևս մոտեցումը միանշանակ չէ։ Թուրքիայում Էրդողանի կողմից սերմանվող իսլամական միտումները Ադրբեջանում չեն ընդունվում ամբողջությամբ և անվերապահորեն, ինչի արդյունքում էլ, հատկապես վերջին տարիներին, Ադրբեջանն ավելի շատ է շեշտը դրել ավանդական իսլամի խթանման վրա(54), որը ենթադրում է շիաների ու սուննիների միջև տարբերության վերացում։ Դրա համար կա նաև պարարտ հող. ավանդաբար Ադրբեջանում շիաների ու սուննիների միջև տարբերությունները հստակ առանձնացված չեն եղել։ Այսպես, օրինակ, սուննիները այցելում էին շիայական սրբավայրեր, կրում շիա տիտղոսներ՝ քյարբալայի, մաշհադի և այլն(55)։ Այժմ, ավանդական իսլամի շրջանակներում սուննիների ու շիաների միջև տարբերությունների վերացման քաղաքականությամբ առաջին պլան է մղվում «ադրբեջանականության» գաղափարը։ Արդյունքում կարելի է փաստել, որ արդի ԱդրՀ քաղաքացիների զգալի մասը հավատացյալներ չեն։ Նրանք կրոնական ծեսերն անգամ իրականացնում են զուտ որպես ավանդույթի մաս(56)։
«Գոյություն ունեցող մազհաբների տարբերությունը չպետք է խանգարի մեր միասնությանը և մեր ամբողջականությանը: Մահմեդական ինքնությունը և ադրբեջանական գաղափարախոսությունը պետք է հաղթահարեն մազհաբային տարբերությանը: Այս մոտեցման մեջ արտացոլված է պետություն–կրոն հարաբերությունների ադրբեջանական մոդելի կարևորությունը։ Պետությունը կարևորում է ոչ թե մազհաբի վրա հիմնված կրոնը, այլ ծայրահեղականությանը խորթ և ուղղափառ ու հիմնարար հիմքերի վրա հիմնված կրոնը։ Այս ուղղությամբ տարվող քաղաքականությունը չափազանց կարևոր է ինչպես պետության, այնպես էլ հանրության համար։ Սա կրոնական ծայրահեղականությունը կանխելու հիմնական ուղիներից մեկն է», – ընդգծում է Պետական կոմիտեի նախագահ Ղուրբանլըն(57): Սունիների և շիաների միջև հանդուրժողականության գաղափարը հանդիսանում է նաև Բաքվի կողմից առաջ տարվող բազմամշակութայնության բրենդի հիմնաքարերից մեկը, որտեղ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե Ադրբեջանում տարբեր ազգությունների, կրոնների ու կրոնական ճյուղերի հետևորդները միասին ապրում են համերաշխության մթնոլորտում(58)։
ԻՀԿ-ն և ԱդրՀ-ն․ կրոնը Բաքվի հակահայկական քաղաքականության համատեքստում
Չնայած երկրի ներսում հավատացյալների նկատմամբ կիրառվող ճնշումներին, կրոնական մի շարք սահմանափակումներին և, առհասարակ, իսլամը, որպես կրոն թուլացնելու Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությանը, երկրից դուրս՝ արտաքին աշխարհի համար Ադրբեջանը խաղում է «իսլամական ճնշված երկրի» դեր, խոսում իսլամական արժեքների ու ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին՝ իրեն ներկայացնելով իսլամական համերաշխության ջատագով(59)։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը հատկապես ակտիվ է Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ)։ ԻՀԿ հետ համագործակցության շրջանակներում 2009 թ. Բաքուն, իսկ 2024-ին՝ օկուպացված Շուշին, հռչակվել են կազմակերպության մայրաքաղաքներ։ 2017 թ. Ադրբեջանում նաև Իսլամական համերաշխության խաղեր են անցկացվել։ Համերաշխության այդ գործոնն Ադրբեջանը խաղարկել է, գլխավորապես, Հայաստանի դեմ իսլամական երկրների աջակցությունը ստանալու նպատակով։ Այս քաղաքականությունը տարվել է թե՛ նախքան 2020 թ. պատերազմը և թե՛ պատերազմից հետո։ «Մենք այն երկրներից ենք, որ մեր արտաքին քաղաքականության մեջ գործնականում մշտապես մեծ տեղ ենք հատկացրել իսլամական համերաշխությանը։ Դա կարող եք տեսնել իմ արտաքին քաղաքական ելույթներում։ Հիմնական առաջնահերթություններից մեկը մահմեդական երկրների հետ հարաբերություններն են։ Քանի որ մենք մահմեդական աշխարհի մի մասն ենք: ՄԱԿ-ում մեզ ամենաշատ աջակցող երկրները նույնպես մահմեդական երկրներ են», – իր ելույթներից մեկում արտաքին քաղաքականության իսլամական ուղղության մասին է ներկայացրել Իլհամ Ալիևը։
Իսլամական երկրների հետ շփումներում Ադրբեջանը տարիներ շարունակ գեներացրել է հակահայկական թեզեր, որոնցից հիմնականներն են.
- Հայաստանն իսլամաֆոբ երկիր է,
- Հայաստանը քանդում է մզկիթներ, դրանցում անասուններ պահում։
- Հայաստանի իսլամաֆոբիան անարգանք է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ իսլամական աշխարհի նկատմամբ։
- Իսլամական երկրները չեն կարող բարեկամական հարաբերություններ ձևավորել ՀՀ հետ։
Այս թեզերն ադրբեջանական կողմը առաջ է տարել իսլամական երկրների ամենատարբեր ներկայացուցիչների հետ երկկողմ, բազմակողմ հանդիպումների ընթացքում։ Այս թեզերի բարձրաձայնման առաջնային հարթակ է եղել ԻՀԿ-ն։ Բերենք նշված թեզերի կիրառման մի քանի օրինակներ:
2017 թ. ԻՀԿ գիտությունների և տեխնոլոգիաների գծով առաջին համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մեր օկուպացված հողերում Հայաստանի ղեկավարության հրամանով ավերվել են մեր բոլոր մզկիթները։ Շուշայի, Աղդամի և մեր երկրի այլ քաղաքների ավերված մզկիթների լուսանկարները հայկական վանդալիզմի փաստագրական վկայությունն են։ Իսլամաֆոբիան Հայաստանում հասել է իր գագաթնակետին։ Հայաստանը ջանում է ընդլայնել իր հարաբերությունները տարբեր մահմեդական երկրների հետ։ Մի հավատացեք նրանց կեղծավոր ու սուտ խոսքերին։ Ադրբեջանում մեր սուրբ մզկիթները քանդող Հայաստանը չի կարող լինել մահմեդական երկրների բարեկամը»(60):
2020 թ. սեպտեմբերին 21-ին Ապշերոնում Ալիևը հայտարարել է. «Մենք միշտ շատ զգայուն ենք Հայաստանի հետ մահմեդական երկրների ցանկացած մերձեցման նկատմամբ։ Որովհետև Հայաստանն օկուպացրել է մեր հողը։ Միևնույն ժամանակ, մահմեդական երկրները պետք է իմանան, որ Հայաստանն օկուպացված հողերում մահմեդական կրոնական հուշարձանների նկատմամբ ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն է իրականացրել։ Տեսնես՝ ինչ օրի են մեր մզկիթները։ Մահմեդական երկրներում չգիտե՞ն, որ հայերը մեր կիսաքանդ մզկիթներում անասուն, խոզ, կով են պահում։ Սա վիրավորանք չէ՞ մահմեդական աշխարհի համար։ Ուստի, երբ յուրաքանչյուր մահմեդական երկրի պաշտոնյան սեղմում է ադրբեջանական ժողովրդի արյունով թաթախված հայ պաշտոնյայի ձեռքը, նա պետք է այս պատկերները բերի նրա աչքին։ Հայաստանը սովորական երկիր չէ. Հայաստանը մի երկիր է, որտեղ իսլամաֆոբիան իրենց պետական քաղաքականությունն է։ Նրանք երեխաներին դաստիարակում են մահմեդականների դեմ ատելության մթնոլորտում։ Այս գաղափարախոսությունն ուզում են սերմանել երեխաների մեջ»(61):
Հայաստանին իսլամաֆոբ ներկայացնելու քաղաքականությունում Բաքուն հաջողություններ է գրանցել հատկապես ԻՀԿ-ում։ Կազմակերպությունը միշտ հանդես է եկել Ադրբեջանին աջակցող հայտարարություններով՝ ամբողջովին ադրբեջանական թեզերի շրջանառմամբ։ Կազմակերպության հակահայկական հայտարարություններն ընդգրկում են ամենատարբեր միջադեպեր։ Օրինակ, երբ 2022 թ. օգոստոսին Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակման էր անցել ու կորուստ ունեցել, ԻՀԿ-ն հանդես էր եկել «հայկական ապօրինի զինված խմբերը» դուրս բերելու հայտարարությամբ(62)։
ԻՀԿ-ն նաև պարբերաբար հայտարարություններ է տարածում, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հետ կապված(63)։ Կազմակերպությունն ընդունել է նաև մի շարք հակահայկական բանաձևեր, այդ թվում՝ այսպես կոչված «հայերի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման» վերաբերյալ։ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո ԻՀԿ-ն նաև «Հայաստանի ագրեսիայի առնչությամբ» կոնտակտային խումբ է ստեղծել, որի առաջին նիստն անցկացվել է 2017-ի սեպտեմբերին(64)։
ՀՀ դեմ իսլամի գործոնն օգտագործելու շրջանակներում Ադրբեջանի կողմից ամենաշրջանառված թեզերից է նաև այն, որ հայերը վերափոխում են «ադրբեջանական» մզկիթները և դրանք ներկայացնում իրանական։ Սա հատկապես վերաբերում է Երևանի Կապույտ մզկիթին և Շուշիի Գոհար տիկնոջ մզկիթին։ Այս համատեքստում նաև մեղադրանքի սլաքներ են ուղղվել Իրանին՝ իբրև Հայաստանի «վանդալիզմին և պատմության խեղաթյուրմանը» մասնակից լինելու համար։
Ավելին, ադրբեջանական կողմն այնքան հեռու է գնացել այս քաղաքականությունում, որ 2022 թ. շրջանակներում Հայաստան այցելած ադրբեջանցի պատգամավորները այցելել են Կապույտ մզկիթ, այնուհետև սոցանցերում գրառում կատարել՝ հայտարարելով, որ. «Կապույտ մզկիթը Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է», և հույս հայտնել, որ «մի օր մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել այնտեղ»(65): Այս առումով հատկանշական են նաև Արցախի օկուպացիայից հետո այդ տարածքներում Ալիևների կողմից մզկիթներ այցելելն ու այնտեղ նամազ անելը։ Նույն տրամաբանության շրջանակներում է նաև գրավված տարածքներում մզկիթներ վերանորոգելն ու դրանք քարոզչական մեծ հանդիսությամբ բացելը, հետագայում նաև Շուշին ԻՀԿ մայրաքաղաք հռչակելը։ Այս կերպ, անգամ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, Ադրբեջանը շարունակում է կատարել իսլամական ումմայի համերաշխ անդամի իր դերը՝ կրկին հակահայկական օրակարգով։
Եզրակացություն
Ադրբեջանն իսլամն օգտագործում է որպես գործիք՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Երկրի ներսում իսլամը միտված է ամրապնդելու «ադրբեջանականության» գաղափարը։ Այն իրագործվում է «ավանդական իսլամի» քարոզչության առաջմղմամբ, որն իսլամը մատուցում է՝ որպես սովորույթների ու ազգային ավանդույթների մաս: Սա նաև ենթադրում է մահմեդական կրոնի քաղաքական բաղադրիչի վերացում, որն իր հերթին կանխում է իշխանությունների համար անցանկալի ընդդիմադիր շրջանակների ու խոսույթի առաջացումը։ «Ավանդական իսլամի» շրջանակներում փորձ է կատարվում նաև վերացնել իսլամի շիա ու սուննի հետևորդների միջև տարբերությունները՝ դրանով իսկ չեզոքացնելով արտաքին հնարավոր ազդեցությունները։ Այլակարծության վերացման ճանապարհին Ադրբեջանը կիրառում է նաև հավատացյալներին սահմանափակումների, հետապնդումների ու ճնշումների ենթարկելու գործելաոճ։ Միաժամանակ, կրոնական ոլորտը լիովին վերահսկողության տակ պահելու համար Ադրբեջանում կրճատում են Կովկասի մահմեդականների վարչության լիազորությունները՝ դրանք փոխանցելով Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեին։ Կրոնի ադրբեջանական մոդելի քարոզչության համար պատրաստում են նաև սեփական կադրերին։ Երկրի սահմաններից անդին Ադրբեջանը իրեն ներկայացնում է՝ որպես իսլամական ումմայի ակտիվ անդամ և իսլամական արժեքների ջատագով։ Այդ քաղաքականությունն էլ գլխավորապես իրագործվում է հայ-ադրբեջանական հակամարտությունում իսլամական երկրների աջակցությունը ստանալու նպատակով։ Կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի իսլամական թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը տվել է իր արդյունքները:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- Վարդանյան Ժ., Բաքու-Թեհրան նոր լարվածության ընթացքը, Orbeli.am, 02.11.2021, https://shorturl.at/8BUsR
- Վարդանյան Ժ., Սուքիասյան Ս., Հովհաննիսյան Տ., Նարդարան.Ադրբեջանի շիաների ըմբոստ ավանը երեկ և այսօր, Ռազմաքաղաքական հանդես – Ադրբեջան, «Զորակն» գիտակրթական հիմնադրամ, Եր., 2018, էջ 151։
- Վարդանյան Ժ., Շիա հավատացյալներ. Ադրբեջանի իրանական վախը, «Դրօշակ» թիվ 5, (24.05.2023), էջ 9-13, https://www.arfd.am/wp-content/uploads/2023/05/%D4%B4%D6%80%D6%85%D5%B7%D5%A1%D5%AF-%D5%A9%D5%AB%D5%BE-5-2023%D5% A9..pdf
- Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ, Եր. 2014, էջ 195:
- Юнусов А. С. Исламский фактор в Азербайджане. – Баку: «Адильоглы», 2013, с. 296.
- Bedford S., Mahmudlu C., & Abilov Sh., Protecting Nation, State and Government: ‘Traditional Islam’ in Azerbaijan, Europe-Asia Studies, 2021, p. 22.
- Gasimov K., The Bureaucratization of Islam in Azerbaijan: State as the Principal Regulator and Interpreter of Religion”, Central Asian Affairs 7, 1 (2020), p. 37.
- В Азербайджане запретили громкий азан, Кавказский Узел, (24.05.2024), https://www.kavkaz-uzel.eu/articles/117026
- Азербайджанские власти сняли запрет на Азан, но контролировать его будут, kavkazcenter.com, (30.05.2007), https://www.kavkazcenter.com/russ/content/2007/05/30/51198/azerbajdzhanskie-vlasti-snyali-zapret-na-azan-no-kontrolirovat-ego-budut.shtml
- В Баку запретили азан в мечетях, IslamNews, (03.11.2009), https://islamnews.ru/V-Baku-zapretili-azan-v-mechetyah
- Мубариз Гурбанлы о закрытии Бакинского исламского университета, trend.az, (27.09.2018), https://www.trend.az/azerbaijan/society/2957263.html
- Иранский режим пытался внедрить своих людей в мечети Азербайджана – Мубариз Гурбанлы, trend.az, (06.04.2023), https://www.trend.az/azerbaijan/society/3731775.html
- Azerbaijan: Religious Pluralism and Challenges of Cultivating Identity, aljazeera.net, (15.10.2015), https://studies.aljazeera.net/en/reports/2015/10/20151015112738 701335.html
- DTX rəisi: “Son 5 ildə 900-ə yaxın azərbaycanlı İŞİD-ə qoşulub”, report.az, 24.09.2017, https://report.az/hadise/son-5-il-erzinde-900-e-yaxin-azerbaycanli-i-si-d-e-qosulub/
- “Dini etiqad azadlığı haqqında” Azərbaycan Respublikasının Qanunu, https://e-qanun.az/framework/7649
- İslam Əməkdaşlıq Təşkilatının rəsmi mətbuat orqanı olan “OIC Journal” jurnalında İlham Əliyevin “İslam həmrəyliyinin gücləndirilməsi zamanın çağırışıdır” sərlövhəli məqaləsi dərc edilib, president.az, (10.05.2017), https://president.az/az/articles/view/23584
- Azərbaycan İlahiyyat İnstitutu yaradılıb, Modern.az, (02.09.2018), https://modern.az/tehsil/156706/azerbaycan-ilahiyyat-institutu-yaradilib/
- Azərbaycanda din sahəsində qadağalar, ixlas.az, 05.12.2015, http://ixlas.az/meqaleler /2977-azerbaycanda-din-sahesinde-qadagalar.html
- QMİ sədrinin müavini: “Mədrəsələrin kollec statusu alması tələbələrin sayına müsbət təsir göstərib”, (30.10.2017), https://musavat.com/news/qmi-sedrinin-muavini-medreselerin-kollec-statusu-almasi-telebelerin-sayina-musbet-tesir-gosterib479223.html
- Azərbaycanda yeni yaradılan İslam kollecləri bu il tələbə qəbulu apara bilməyib, Report.az, (18.09.2017), https://bit.ly/2VAy9Mu
- Bu il yalnız Bakı İlahiyyat Kollecinə qəbul aparılacaq – QMİ-nin dini məktəbləri…, tns.az, (16.05.2024), https://tns.az/cemiyyet/48920-bu-il-yalniz-baki-ilahiyyat-kollecine-qebul-aparilacaq-qmi-nin-dini-mektebleri/
- Mübariz Qurbanlı: Əsas məqsəd Azərbaycanda dini təhsilin bütün pillələrini yaratmaq və keyfiyyətini qaldırmaqdır, scara.gov.az, (18.12.2023), https://scara.gov.az/az/xeber/ictimaiyyetle-elaqeler/musahibeler/mubariz-qurbanli-esas-meqsed-azerbaycanda-dini-tehsilin-butun-pillelerini-yaratmaq-ve-keyfiyyetini-qaldirmaqdir
- Daha 5 qadın dini ayin icraçısı məscidlərə təyinat alıb, report.az, (14.04.2023), https://report.az/dini-xeberler/daha-10-qadin-dini-ayin-icracilari-mescidlere-teyinat-alib/
- Dini ekstremizmə qarşı mübarizə haqqında” Qanun qəbul edilib, Azertag.az, (04.12.2015), https://azertag.az/xeber/diniekstremizmeqarsimubarizehaqqindaqanunqebuledilib-908183
- Azərbaycanda dini icmalara maliyyə yardımı göstərilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı, President.az, (27.11.2014), https://president.az/az/articles/view/13554
- Bölgələrdə dini maarifləndirmə ilə bağlı tədbirlər keçirilib, (29.09.2015), scara.gov.az, https://scara.gov.az/az/xeber/ictimaiyyetle-elaqeler/bolge-xeber/bolgelerde-dini-maariflendirme-ile-bagli-tedbirler-kecirilib-1
- Mənəvi Dəyərlərin Təbliği Fondunun yaradılması haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin fərmanı, e-qanun.az, (10.10.2017), https://eqanun.az/framework/36620
- Allahşükür Paşazadə: “Azərbaycanda 35 faiz sünni, 65 faiz isə şiə məzhəbinə mənsub insanların yaşadığı ehtimal edilir”, Report.az, (14.02.2015), https://report.az/dini-xeberler/allahsukur-pasazade-azerbaycanda-35-faiz-sunni-65-faiz-ise-sie/
- Mübariz Qurbanlı: Əgər bu sahədə xaos olsa… (MÜSAHİBƏ), Trend.az, (16.07.2015), https://az.trend.az/azerbaijan/society/2417732.html
- Prezident İlham Əliyev: “Azərbaycanda müqəddəs məscidləri dağıdan Ermənistan müsəlman ölkələrinin dostu ola bilməz”, Report.az, (10.09.2017), https://report.az/xarici-siyaset/prezident-i-lham-eliyev-azerbaycanda-muqeddes-mescidleri-dagidan-ermenistan-muselman-olkelerinin-do/
- “İslamofobiya Ermənistanın dövlət siyasətidir”, Qafqazinfo.az, (19.09.2020), https://qafqazinfo.az/news/detail/islamofobiya-ermenistanin-dovlet-siyasetidir-298860
- İslam Əməkdaşlıq Təşkilatı Ermənistanın Azərbaycana qarşı təxribatını pislədi, avropa.info, (11.08.2020), https://avropa.info/post/399112
- İslam Əməkdaşlıq Təşkilatı Xocalı soyqırımı ilə bağlı bəyanat yayıb, 1news.az, (26.02.2020), https://1news.az/az/news/20200226030350116-Islam-Emekdashliq-Teshkilati-Xocali-soyqirimi-ile-bagli-beyanat-yayib
- Nyu-Yorkda İslam Əməkdaşlıq Təşkilatının Kontakt Qrupun iclası keçirilib, azerbaycan24.com, (20.09.2017), https://www.azerbaycan24.com/nyu-yorkda-islam-emekdasliq-teskilatinin-kontakt-qru pun-iclasi-kecirilib/
- برکناری امام جماعت مسجد شهر ایمیشلی در جمهوری آذربایجان, Qafqaz.ir, (07.05.2023), https://bit.ly/42japei
- جمله « قره باغ، خاک جهان اسلام است» از مقام معظم رهبری نیست, Azariha.org, (04.04.2016), http://azariha.org/679/
(1) Իրանագետ, «Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ։ 2013–2019 թթ. սովորել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում։ 2016–2018 թթ. աշխատել է Razm.info մասնագիտացված կայքում։ 2016-ից մինչև օրս աշխատում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձվել 30.06.2024 թ.:
(3) Юнусов А., Исламский фактор в Азербайджане, «Адильоглы», Баку, 2013, էջ 132:
(4) Юнусов А., նշվ. աշխ. էջ 130–132:
(5) Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ,Եր. 2014, էջ 87:
(6) Юнусов А., նշվ. աշխ. էջ 136:
(7) Տե՛ս՝ նույն տեղում, էջ 135:
(8) Տե՛ս՝ նույն տեղում, էջ 136:
(9) Փաշազադեի և ավագ Ալիևի միջև լարումը մեկնաբանվում էր նաև որպես կլանային պայքարի հետևանք, քանի որ Ադրբեջանում իշխում էին Նախիջևանից ու Հայաստանից եկածների կլանները, իսկ Փաշազադեն Լենքորանից էր՝ ծագումով թալիշ:
(10) Bedford S., Mahmudlu C., & Abilov Sh., Protecting Nation, State and Government: ‘Traditional Islam’ in Azerbaijan, Europe-Asia Studies, 2021, p. 691:
(11) Gasimov K., The Bureaucratization of Islam in Azerbaijan: State as the Principal Regulator and Interpreter of Religion”, Central Asian Affairs 7, 1 (2020), p. 16:
(12) Bedford S., նշվ. աշխ., էջ 701:
(13) “Dini etiqad azadlığı haqqında” Azərbaycan Respublikasının Qanunu, https://e-qanun.az/framework/7649 (բեռնման օրը՝ 17.06.2024).
(14) Azərbaycanda din sahəsində qadağalar, ixlas.az, (05.12.2015), http://ixlas.az/meqaleler/2977-azerbaycanda-din-sahesinde-qadagalar.html (բեռնման օրը՝ 18.06.2024).
(15) Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Եր., 2014, էջ 59։
(16) В Азербайджане запретили громкий азан, Кавказский Узел, (24.05.2024), https://www.kavkazuzel.eu/articles/117026 (բեռնման օրը՝ 18.06.2024).
(17) Азербайджанские власти сняли запрет на Азан, но контролировать его будут, kavkazcenter.com, (30.05.2007), https://www.kavkazcenter.com/russ/content/2007/05/30/51198/azerbajdzhanskie-vlasti-snyali-zapret-na-azan-no-kontrolirovat-ego-budut.shtml (բեռնման օրը՝ 18.06.2024)։
(18) В Баку запретили азан в мечетях, IslamNews, (03.11.2009), https://islamnews.ru/V-Baku-zapretili-azan-v-mechetyah (բեռնման օրը՝ 18.06.2024).
(19) Վարդանյան Ժ., Շիա հավատացյալներ. Ադրբեջանի իրանական վախը, «Դրօշակ» թիվ 5, (24.05.2023), էջ 9, https://www.arfd.am/wp-content/uploads/2023/05/%D4%B4%D6%80%D6%85%D5% B7%D5%A1%D5%AF-%D5%A9%D5%AB%D5%BE-5-2023%D5%A9..pdf (բեռնման օրը՝ 27.06.2024):
(20) Վարդանյան Ժ., Սուքիասյան Ս., Հովհաննիսյան Տ., Նարդարան. Ադրբեջանի շիաների ըմբոստ ավանը երեկ և այսօր, Ռազմաքաղաքական հանդես – Ադրբեջան, «Զորակն» գիտակրթական հիմնադրամ, Եր., 2018, էջ 151:
(21) Յազիդ իբն Մուավիան սպանել է Մուհամմադ մարգարեի թոռանը՝ իմամ Հոսեյնին։
(22) Վարդանյան Ժ., Իրանի արձագանքները Ադրբեջանում շիա գործչի բանտարկմանը. շիիզմը Թեհրան-Բաքու հարաբերություններում, Armenpress.am, (11.03.2020), https://armenpress.am/arm/news/1008196.html?fbclid=IwAR30IeD7yeoPgcQ8gyzJsN8Bw-jdNvhKcT3hqVFiIQ5GsBKphcv3ANDCH8 (բեռնման օրը՝ 04.05.2023):
(23) Վարդանյան Ժ., Շիա հավատացյալներ. Ադրբեջանի իրանական վախը, «Դրօշակ» թիվ 5, (24.05.2023), էջ 9, https://www.arfd.am/wp-content/uploads/2023/05/%D4%B4%D6%80%D6%85%D5% B7%D5%A1%D5%AF-%D5%A9%D5%AB%D5%BE-5-2023%D5%A9..pdf, (բեռնման օրը՝ 27.06.2024):
(24) Վարդանյան Ժ., Բաքու-Թեհրան նոր լարվածության ընթացքը, Orbeli.am, (02.11.2021), https://shorturl.at/8BUsR (բեռնման օրը՝ 27.06.2024):
(25) Վարդանյան Ժ., Շիա հավատացյալներ. Ադրբեջանի իրանական վախը, «Դրօշակ» թիվ 5, (24.05.2023), էջ 9, https://www.arfd.am/wp-content/uploads/2023/05/%D4%B4%D6%80%D6%85%D5% B7%D5%A1%D5%AF-%D5%A9%D5%AB%D5%BE-5-2023%D5%A9..pdf , (բեռնման օրը՝ 27.06.2024):
(26) Gasimov K., The Bureaucratization of Islam in Azerbaijan: State as the Principal Regulator and Interpreter of Religion”, Central Asian Affairs 7, 1 (2020), p. 10:
(27) Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Եր., 2014, էջ 114–118:
(28) Տե՛ս նույն տեղում, էջ 58:
(29) DTX rəisi: “Son 5 ildə 900-ə yaxın azərbaycanlı İŞİD-ə qoşulub”, report.az, (24.09.2017), https://report.az/hadise/son-5-il-erzinde-900-e-yaxin-azerbaycanli-i-si-d-e-qosulub/ (բեռնման օրը՝ 25.06.2024):
(30) “Dini ekstremizmə qarşı mübarizə haqqında” Qanun qəbul edilib, Azertag.az, 04.12.2015, https://azertag.az/xeber/diniekstremizmeqarsimubarizehaqqindaqanunqebuledilib-908183 (բեռնման օրը՝ 25.06.2024).
(31) Azərbaycan İlahiyyat İnstitutu yaradılıb, Modern.az, (02.09.2018), https://modern.az/tehsil/156706/ azerbaycan-ilahiyyat-institutu-yaradilib/ (բեռնման օրը՝ 15.06.2024).
(32) Мубариз Гурбанлы о закрытии Бакинского исламского университета, trend.az, (27.09.20218), https://www.trend.az/azerbaijan/society/2957263.html (բեռնման օրը՝ 27.06.2024):
(33) QMİ sədrinin müavini: “Mədrəsələrin kollec statusu alması tələbələrin sayına müsbət təsir göstərib”, (30.10.2017), https://musavat.com/news/qmi-sedrinin-muavini-medreselerin-kollec-statusu-almasi-telebelerin-sayina-musbet-tesir-gosterib479223.html (բեռնման օրը՝ 27.06.2024).
(34) Azərbaycanda yeni yaradılan İslam kollecləri bu il tələbə qəbulu apara bilməyib, Report.az, (18.09.2017), https://bit.ly/2VAy9Mu (բեռնման օրը՝ 15.06.2024).
(35) Bu il yalnız Bakı İlahiyyat Kollecinə qəbul aparılacaq – QMİ-nin dini məktəbləri…, tns.az, (16.05.2024), https://tns.az/cemiyyet/48920-bu-il-yalniz-baki-ilahiyyat-kollecine-qebul-aparilacaq-qmi-nin-dini-mektebleri/ (բեռնման օրը՝ 15.06.2024).
(36) Mübariz Qurbanlı: Əsas məqsəd Azərbaycanda dini təhsilin bütün pillələrini yaratmaq və keyfiyyətini qaldırmaqdır, scara.gov.az, (18.12.2023), https://scara.gov.az/az/xeber/ictimaiyyetle-elaqeler/ musahibeler/mubariz-qurbanli-esas-meqsed-azerbaycanda-dini-tehsilin-butun-pillelerini-yaratmaq-ve-keyfiyyetini-qaldirmaqdir (բեռնման օրը՝ 15.06.2024).
(37) Иранский режим пытался внедрить своих людей в мечети Азербайджана – Мубариз Гурбанлы,trend.az, (06.04.2023), https://www.trend.az/azerbaijan/society/3731775.html (բեռնման օրը՝ 15.06.2024).
(38) برکناری امام جماعت مسجد شهر ایمیشلی در جمهوری آذربایجان, Qafqaz.ir, (07.05.2023), https://bit.ly/42japei (բեռնման օրը՝ 15.06.2024).
(39) Daha 5 qadın dini ayin icraçısı məscidlərə təyinat alıb, report.az, (14.04.2023), https://report.az/dini-xeberler/daha-10-qadin-dini-ayin-icracilari-mescidlere-teyinat-alib/ (բեռնման օրը՝ 15.06.2024).
(40) Azərbaycanda dini icmalara maliyyə yardımı göstərilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı, President.az, (27.11.2014), https://president.az/az/articles/view/13554 (բեռնման օրը՝ 15.06.2024):
(41) Bölgələrdə dini maarifləndirmə ilə bağlı tədbirlər keçirilib, (29.09.2015), scara.gov.az, https://scara.gov.az/az/xeber/ictimaiyyetle-elaqeler/bolge-xeber/bolgelerde-dini-maariflendirme-ile-bagli-tedbirler-kecirilib-1 (բեռնման օրը՝ 15.06.2024)։
(42) Mənəvi Dəyərlərin Təbliği Fondunun yaradılması haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin fərmanı, e-qanun.az, (10.10.2017), https://e-qanun.az/framework/36620 (բեռնման օրը՝ 15.06.2024):
(43) Իսլամում բարձրագույն հոգևոր անձի վճիռ որևէ իրադարձության, երևույթի վերաբերյալ:
(44) جمله « قره باغ، خاک جهان اسلام است» از مقام معظم رهبری نیست, Azariha.org, (04.04.2016), http://azariha.org/679/ (բեռնման օրը՝ 25.06.2024):
(45) Allahşükür Paşazadə: “Azərbaycanda 35 faiz sünni, 65 faiz isə şiə məzhəbinə mənsub insanların yaşadığı ehtimal edilir”, Report.az, (14.02.2015), https://report.az/dini-xeberler/allahsukur-pasazade-azerbaycanda-35-faiz-sunni-65-faiz-ise-sie/ (բեռնման օրը՝ 25.06.2024):
(46) Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Եր., 2014, էջ 107-109:
(47) Gasimov K., The Bureaucratization of Islam in Azerbaijan: State as the Principal Regulator and Interpreter of Religion”, Central Asian Affairs 7, 1 (2020), էջ 18:
(48) Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Եր., 2014, էջ 110:
(49) Bedford S., Mahmudlu C., & Abilov Sh., Protecting Nation, State and Government: ‘Traditional Islam’ in Azerbaijan, Europe-Asia Studies, 2021, էջ 705:
(50) Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Եր., 2014, էջ 106։
(51) Bedford S., Mahmudlu C., & Abilov Sh., Protecting Nation, State and Government: ‘Traditional Islam’ in Azerbaijan, Europe-Asia Studies, 2021, էջ 705:
(52) Mübariz Qurbanlı: Əsas məqsəd Azərbaycanda dini təhsilin bütün pillələrini yaratmaq və keyfiyyətini qaldırmaqdır, scara.gov.az, (18.12.2023), https://scara.gov.az/az/xeber/ictimaiyyetle-elaqeler/ musahibeler/mubariz-qurbanli-esas-meqsed-azerbaycanda-dini-tehsilin-butun-pillelerini-yaratmaq-ve-keyfiyyetini-qaldirmaqdir (բեռնման օրը՝ 26.06.2024)։
(53) Mübariz Qurbanlı: Əgər bu sahədə xaos olsa… (MÜSAHİBƏ), Trend.az, (16.07.2015), https://az.trend.az/azerbaijan/society/2417732.html (բեռնման օրը՝ 25.06.2024):
(54) v Bedford S., Mahmudlu C., & Abilov Sh., Protecting Nation, State and Government: ‘Traditional Islam’ in Azerbaijan, Europe-Asia Studies, 2021, p. 705:
(55) Նույն տեղում, էջ 706։
(56) Azerbaijan: Religious Pluralism and Challenges of Cultivating Identity, studies.aljazeera.net, (15.10.2015), https://studies.aljazeera.net/en/reports/2015/10/20151015112738701335.html (բեռնման օրը՝ 25.06.2024).
(57) Gasimov K., The Bureaucratization of Islam in Azerbaijan: State as the Principal Regulator and Interpreter of Religion”, Central Asian Affairs 7, 1 (2020), p. 19.
(58) Bedford S., Mahmudlu C., & Abilov Sh., Protecting Nation, State and Government: ‘Traditional Islam’ in Azerbaijan, Europe-Asia Studies, 2021, p. 706:
(59) İslam Əməkdaşlıq Təşkilatının rəsmi mətbuat orqanı olan “OIC Journal” jurnalında İlham Əliyevin “İslam həmrəyliyinin gücləndirilməsi zamanın çağırışıdır” sərlövhəli məqaləsi dərc edilib, president.az, (10.05.2017), https://president.az/az/articles/view/23584 (բեռնման օրը՝ 27.06.2024):
(60) Prezident İlham Əliyev: “Azərbaycanda müqəddəs məscidləri dağıdan Ermənistan müsəlman ölkələrinin dostu ola bilməz”, Report.az, (10.09.2017), https://report.az/xarici-siyaset/prezident-i-lham-eliyev-azerbaycanda-muqeddes-mescidleri-dagidan-ermenistan-muselman-olkelerinin-do/ (բեռնման օրը՝ 20.06.2024).
(61) “İslamofobiya Ermənistanın dövlət siyasətidir”, Qafqazinfo.az, (19.09.2020), https://qafqazinfo.az/ news/detail/islamofobiya-ermenistanin-dovlet-siyasetidir-298860 (բեռնման օրը՝ 24.06.2024).
(62) İslam Əməkdaşlıq Təşkilatı Ermənistanın Azərbaycana qarşı təxribatını pislədi, avropa.info, (11.08.2020), https://avropa.info/post/399112 (բեռնման օրը՝ 25.06.2024).
(63) İslam Əməkdaşlıq Təşkilatı Xocalı soyqırımı ilə bağlı bəyanat yayıb, 1news.az, (26.02.2020), https://1news.az/az/news/20200226030350116-Islam-Emekdashliq-Teshkilati-Xocali-soyqirimi-ile-bagli-beyanat-yayib (բեռնման օրը՝ 25.06.2024):
(64) Nyu-Yorkda İslam Əməkdaşlıq Təşkilatının Kontakt Qrupun iclası keçirilib, azerbaycan24.com, (20.09.2017), https://www.azerbaycan24.com/nyu-yorkda-islam-emekdasliq-teskilatinin-kontakt-qrupun-iclasi-kecirilib/ (բեռնման օրը՝ 25.06.2024):
(65) Ադրբեջանցի պատգամավորները Երևանում այցելել են Կապույտ մզկիթ ու այն անվանել «ադրբեջանական», Yerevan.today, (23.02.2022), https://yerevan.today/all/politics/98399/adrbedjanci-patgamavornery-erevanoum-aycelel-en-kapouyt-mzkit-ou-ayn-anvanel-%C2%ABadrbedjanakan%C2%BB (բեռնման օրը՝ 26.06.2024):