Մեկնաբանություններ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միությունը ԻԻՀ-ում հուզումների համապատկերում

Союз Турции, Саудовской Аравии и Пакистана на фоне волнений в ИРИ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 14.01.2026 թ.[1]

  1. Նոր պաշտպանական դաշնագիր

2026թ. հունվարի սկզբին արաբական աղբյուրները հայտնել էին, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Մերձավոր Արևելքում հարաճուն լարվածության պայմաններում ինտենսիվ նախապատրաստություն են իրականացնում «փոխադարձ պաշտպանության մասին» պայմանագրի ստորագրման համար։

 Ժամանակագրական առումով այս տեղեկատվությունը համընկել է Իրանում հասարակական-քաղաքական հուզումների հետ, որոնց պաշտոնական ազդակը դարձավ հերթական գնաճի կտրուկ թռիչքը, ինչպես նաև Պենտագոնի կողմից Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի շրջան ԱՄՆ ՌԾՈՒ և ՌՕՈՒ խմբավորումների տեղափոխման մասին հաղորդագրությունների հետ:

  1. Առաջիկա ծավալման նշանները

Մի շարք փորձագետների գնահատականներով՝ Վաշինգտոնն ու Թել Ավիվը նախապատրաստում են Իրանի դեմ նոր ռազմական գործողության, որն անխուսափելի է թվում այդ երկրում զանգվածային սոցիալական բողոքի ձեռնարկները քաղաքացիական դիմակայության փուլ անցնելու հարաճուն հավանականության լույսի ներքո: Դա վկայում են ոչ միայն ամերիկյան նավատորմը և օդուժն՝ իրանական սահմաններ տեղափոխելու մասին տեղեկությունները, այլև Սպիտակ տան և ԱՄՆ Կոնգրեսի հաճախակի դարձած հայտարարություններն «ազատատենչ իրանական ժողովրդի դեմ բռնաճնշումների պատճառով իսլամական բռնապետական վարչախմբի դեմ ուժային ներգործության միջոցներ կիրառելու պատրաստակամության մասին»:

Իրանիշուրջիրավիճակի սրմանևս մեկ անուղղակիհաստատումենդարձել Իսրայելից Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմը, ինչպես նաև ՌԴ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են, արտակարգ կերպով տարհանելումասին տեղեկությունները: Վերլուծաբաններիկարծիքով՝ դա կարող է կապված լինել հրեական պետության տարածքի վրա Թեհրանի կողմից աննախադեպ հրթիռահրետանային հարվածի նախապատրաստման մասին Մոսկվայի ունեցած տեղեկությունների հետ:Նշվումէ Իրանի կողմից կանխարգելիչ գործողությունների մեծ հավանականությունը, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ենթադրաբար, մտադիր չէ սպասել իսրայելա-ամերիկյան հարձակմանը, ինչպես դա տեղի ունեցավ 2025 թ. ամռանը, և ներկա իրավիճակում մտադիր է գործել առաջանցիկ տեմպերով։

Համաձայն Իսրայելի կառավարական շրջանակներից տեղեկատվական արտահոսքերի՝ 2025 թ. դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Մոսկվայի ունեցած խողովակներով իրանական ղեկավարությանը տեղեկացնել, որ Թել Ավիվը չի նախատեսում հարվածել Իրանին: Տվյալ փաստը կարող է դիտարկվել որպես Թեհրանի կողմից կանխարգելիչ միջոցառումների նախապատրաստման մասին տեղեկատվության անուղղակի հաստատում։

  1. Իրանը ներքին և արտաքին ապակայունացման ճիրաններում

Հավանականէ, որ իրանականիշխանություններըհիմքերունեն ենթադրելու, որ երկրում տեղի ունեցող սոցիալական հուզումները քաղաքական դեմարշի են վերածվում ոչ առանց իսրայելական և արևմտյան հատուկ ծառայությունների մասնակցության, որոնք ձգտում են դրանով իսկ նախապես ապակայունացնել ներքին իրադրությունն Իրանում, իսկ հետո արդեն կիրառել արտաքին ռազմական ուժ:Ըստ էության, խոսքըվերաբերում է միայն գործողությունների հաջորդականության փոփոխությանը` Թեհրանի դեմ նախորդ ռազմական արշավի ընթացքում քաղաքացիական պատերազմ հրահրելու ամերիկա-իսրայելական երկյակի փորձերի ձախողումից և անջատողական ելույթների աշխուժացումից հետո։

Իրանի ղեկավարության արմատական թևը և ԻՀՊԿ վերնախավը գիտակցում են, որ ներքաղաքական ապակայունացումն անխուսափելիորեն կհանգեցնի արտաքին ուժային միջամտության: Այս պայմաններում նրանք կորցնելու ոչինչ չունեն, և տարածաշրջանում իսրայելական և ամերիկյան հասանելի թիրախների դեմ կանխարգելիչ գործողությունները նրանց համար կդառնան հրամայական։

Այսպիսով, Իրանի ներսում և նրա շուրջ ձևավորվում է ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակ։ Ակնհայտ է, որ հենց այս գործոնն է նախադրյալներ ստեղծում Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ինչ-որ դաշինքի ձևավորման համար, որը ձևականորեն ներկայացվում է որպես համատեղ պաշտպանության նախաձեռնություն։ Իրանում ապակայունացման և հնարավոր քաղաքացիական պատերազմի դեպքում տարածաշրջանային այդ խոշոր տերությունների գործողությունները համակարգելու ձգտումը հիմնավորված միջոց է թվում տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից։

 Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ խոսքը կարող է վերաբերել մի դաշինքի ձևավորման, որն ուղղված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ նախապատրաստվող ռազմական արշավին մասնակցությանը: Այս համատեքստում նման փոխդասավորությունը կարող է համալրել ԻԻՀ «առաջիկա փլուզման» մասին վաղուց շրջանառվող պատումի ուղղակի շահառուների ցանկը։Այսվարկածըփոխկապակցվածէ վերջերս հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ առկա այն թեզի հետ, որը նախատեսում է Վաշինգտոնի կողմից Մերձավոր Արևելքում կարգուկանոն հաստատելու իրավունքի պատվիրակումն իր տարածաշրջանային առավել ազդեցիկ դաշնակիցներին:Այս դաշինքըձևավորողբոլոր երեք երկրներն էլ այսկամ այն չափով գտնվում են ԱՄՆ ազդեցության ուղեծրում և, չնայած նրանց միջև առկա հակասություններին, հնարավորինս ունակ են գործել Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության հունով՝ ակնկալելով զգալի արտոնություններ ստանալ։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Վաշինգտոնն առավել լարված հարաբերություններ է ունեցել Իսլամաբադի հետ, որը բավականին սերտ փոխգործակցություն է պահպանում Պեկինի հետ։ Սակայն Իրանի նախադեպից (երկրի տրոհման ենթարկելու հեռանկարը) ակնկալիքները, վերջին տարիներին ամերիկա-պակիստանյան ռազմական, առևտրատնտեսական և դիվանագիտական կապերի որոշակի աշխուժացման հետ մեկտեղ, կարող են Իսլամաբադին խթանել մասնակցելու Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևակերպմանն ուղղված նախաձեռնություններին: Բացի այդ, Պակիստանն ամուր դաշնակցային և վստահելի հարաբերություններ է հաստատել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի հետ, ինչը նպաստում է իրանական ուղղությամբ դաշինքի մասնակից երկրների համագործակցությանը և զգալի չափով չեզոքացնում Պեկինի դժգոհությունը տարածաշրջանում իրադարձությունների զարգացումից:

  1. Հակաիրանական արշավի երեք փուլերը

Փաստորեն, քննարկվող տարբերակի տրամաբանության մեջ շիա Իրանի շուրջ ձևավորվում է սուննի երկրների ռազմական դաշինք, երկրներ, որոնք հանդես են գալիս Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի շահերի տարածաշրջանային օպերատորների դերում: Տվյալ երկրներին կարող է վերապահված լինել Իրանի Իսլամական Հանրապետությունը տրոհման տանողների դերը` հետագայում նրանց արտոնություններ տրամադրելով այդ երկրի բաժանման գործընթացում: Ելնելով այս տարբերակից` բուն հակաիրանական արշավը կարող է իրականացվել երեք փուլով.

  1. ԻրանիԻսլամական Հանրապետությունումխորացողներքին ապակայունացմանհամապատկերում ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են նոր, առավել հզոր ռազմական հարված հասցնել, ինչն Իրանի ընդդիմադիր հատվածներին հավանաբար կդրդի ավելի վճռական գործողությունների դիմել երկրի ներսում և անջատողական բնույթի բաց զինված ապստամբությունների անցնել ծայրամասային մարզերում:Չի բացառվում, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են Իրանում դիմել սահմանափակ և տեղայնացված ցամաքային գործողությունների, ինչի մասին անուղղակիորեն վկայում է զգալի քանակությամբ ամերիկյան դեսանտա-գրոհային ուղղաթիռների տեղափոխումը տարածաշրջան:Ամենայն հավանականությամբ, այսսցենարովորոշում կկայացվիհրաժարվել լիածավալ ներխուժումից։
  2. Լայնածավալներխուժում կիրականացվիտարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի պրոքսիուժերի միջոցով:Տվյալ ենթադրությունըհաստատվում էմերձավորարևելյանԶԼՄ-ներում տեղեկատվության արտահոսքերով առ այն, թե Իրաքի ևՍիրիայի տարածքներում զգալի թվովքրդական զինվածկազմավորումներ են պատրաստվումիրանական սահմանը հատելու համար:Ստացվածտեղեկություններիհամաձայն՝ իրանական Ռոժհիլաթում (ԻրանիՔրդստան) 05.01.2026 թ.տեղի է ունեցել քրդական տարբեր կուսակցությունների և առավել ազդեցիկ ցեղերի ներկայացուցիչների փակ հանդիպում, որի ժամանակ որոշում է կայացվել «հանուն իրանական Քրդստանի անջատման և անկախության»միանալ Թեհրանի դեմ զինված պայքարին։ Բացի այդ, Իրանումպրոքսիխմբավորումներիկիրառմանվարկածըհամահունչէ ռուսփորձագետներիայն տվյալներին, ըստ որոնց`սկսած 2025 թ. ամռանիցԹուրքիայի և Իսրայելի նախաձեռնությամբՊակիստանից տասնյակ հազարավոր փենջաբցի և պուշթուն գրոհայիններ են տեղափոխվում Աֆղանստան և Անկարայի դաշնակից Ադրբեջան։Ըստայդ տեղեկությունների՝ հատուկպատրաստությունանցածայս ջոկատներըպետք է Ադրբեջանից թափանցեն Իրանի թյուրքալեզու հյուսիսային գավառներ, իսկ Աֆղանստանի տարածքից՝ Խորասանի տարածաշրջան։Նրանցօպերատիվխնդիրըկարող է լինել պետական սահմանների պաշտպանության կազմալուծումը, կառավարական զորքերի վրա հարձակումների իրականացումը և աջակցությունը տեղերում էթնո-անջատողական զինված ելույթներին։Հավանականէ, որ նմանատիպ սցենարով գործի կդրվի նաև իրանական Բելուջիստանի գործոնը (Սիստան և Բելուջիստան գավառ), որտեղ պահպանվում է անջատողական տրամադրությունների բարձր մակարդակը, իսկ իրավիճակի ուժային վերահսկման Թեհրանի հնարավորությունները սահմանափակ են:
  3. Երրորդ՝ եզրափակիչփուլըենթադրումէ Թուրքիայի Հանրապետության (ակնհայտ է՝ նրան դաշնակից Ադրբեջանի մասնակցությամբ), Սաուդյան Արաբիայի Թագավորության և Պակիստանի Իսլամական Հանրապետության ուղղակի ռազմական միջամտությունը ներիրանական գործընթացներին՝ մարդասիրական միջամտության ձևականորեն «օրինական» պատրվակով՝ քաղաքացիական հակամարտությունը դադարեցնելու և տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

 

 5. «Իրանական ժառանգության» բաժանման աշխարհագրությունը

Գոյություն ունեն Իրանի որոշակի տարածքներ` հնարավոր «պատասխանատվության գոտիներ», որոնք հետաքրքրություն են ներկայացնում նշված երկրների համար՝ հաշվի առնելով պատմական, էթնիկական և ռազմավարական առաջնահերթությունները։

Թուրքիային և նրա առանցքային դաշնակից Ադրբեջանին ավանդաբար գրավում են Իրանի հյուսիս-արևմտյան գավառները, որոնք բնակեցված են առավելապես թյուրքալեզու ժողովուրդներով և ռազմավարական նշանակություն ունեն, այսպես կոչված, «թյուրքական աշխարհի» աշխարհաքաղաքական համախմբման ծրագրի համատեքստում։ Այստեղ ավանդաբար ուժեղ, ա. կ. «իրանցի ադրբեջանցիների» անջատողական ձգտումներըհեշտացնումեն այդ տարածքները Թեհրանի վերահսկողությունից դուրս բերելու Անկարայի խնդիրը՝ Իսլամական Հանրապետության էթնիկ ազգակից ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու պատրվակով։

ՍաուդյանԱրաբիանկարող է խիստ շահագրգռված լինել Իրանի Խուզեստան գավառի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հեռանկարով, որը հիմնականում բնակեցված է արաբներով, ինչպես նաև Հորմոզգան օստանի (գավառի) նկատմամբ, որտեղ էթնիկ արաբները կազմում են բնակչության զգալի մասը և որն արևելքից ընդգրկում է Հորմուզի նեղուցի ողջ երկայնքը:Ընդհանուրառմամբ, դա Էր-Ռիադին հնարավորություն կտար ռազմավարական վերահսկողություն հաստատել Պարսից ծոցի գրեթե ողջ տարածաշրջանի վրա՝ ապահովելով հասանելիություն իրանական նավթի առավել նշանակալի հանքավայրերին, ինչպես նաև ծովային տրանսպորտային և էներգետիկ կարևոր լոգիստիկային:

Պակիստանի համար կրիտիկական նշանակություն ունի Իրանի սահմանամերձ Սիստան և Բելուջիստան գավառը, որը բնակեցված է հիմնականում բելուջներով՝ ռազմատենչ մի էթնիկ խումբ, որը հոծ կերպով ապրում է նաև Պակիստանի համանուն և ամենամեծ գավառում։ Իրանական Բելուջիստանի տարածքում գտնվում են թանկարժեք և արդյունաբերական մետաղների, ինչպես նաև ածխի և գազի զգալի հանքավայրեր։ Բացի այդ, Սիստան և Բելուջիստան գավառում է գտնվում իրանական խոշորագույն ծովային լոգիստիկ կենտրոնը՝ Չաբահարը, որն ուղղակի մրցակցություն է ներկայացնում Պակիստանի` Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Գվադար նավահանգստին: Չաբահարի նկատմամբ վերահսկողությունն Իսլամաբադին թույլ կտա տիրել, այսպես կոչված, չինական «Հարավային երթուղու» ծովայինուղիներինև դառնալ IMEC տնտեսական միջանցքի առանցքային օղակ:Տեսականորեն Իսլամաբադըկարող է օգտագործել Իրանում տեղի ունեցած անկարգությունները և դրա հետ կապված իրանական բելուջական խմբավորումների սպասվող աշխուժացումն Իրանի Իսլամական Հանրապետությունում առկա ներքին հակամարտությանն ուղղակի միջամտելու համար: Նման միջամտությանառիթկարողէ հանդիսանալ իրանական Բելուջիստանում անջատողական օջախների ուժային ճնշման անհրաժեշտությունը, որոնք կարող են զինված ապստամբություն հրահրել Պակիստանի Բելուջիստան գավառի տարածքում, որտեղ տվյալ էթնիկ խումբը նույնպես ծայրահեղ լարված հարաբերություններ ունի Իսլամաբադի կենտրոնական իշխանության հետ:

Այսպիսով, տարածաշրջանի երեք առավել ազդեցիկ սուննի պետությունների միջև դաշինքի ձևավորման մասին տեղեկատվությունը, պետություններ, որոնք ուղղակիորեն սահմանակից են Իրանին, թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք ձգտում են մշակել համաձայնեցված մեխանիզմներ և համակարգված գործողություններ՝ ԻԻՀ ներքաղաքական ճգնաժամը լայնածավալ քաղաքացիական պատերազմի փուլ վերափոխելու դեպքում: Խոսքը կանխարգելիչ միջոցառումների մասին է, որոնք առնվազն պետք է Իրանի հարևան տարածաշրջանային սուբյեկտներին զերծ պահեն այդ երկրում տեղի ունեցող ցնցումներից, ինչը սպառնալիք է ողջ մակրոտարածաշրջանի համար, իսկ առավելագույն դեպքում՝ ապահովեն նրանց պատրաստակամությունը՝ երկրի քաղաքական փլուզման դեպքում «իրանական ժառանգությունից» սեփական բաժինը ստանալու համար։

  1. Վաշինգտոնի դերը և գլոբալ հետևանքները

Այս նախաձեռնությունը, անշուշտ, չէր կարող իրականացվել առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների համաձայնության, ավելի ճիշտ՝ հովանավորության, որն Իսրայելի և մի շարք դաշնակիցների հետ համատեղ տարբեր պատճառներով Իրանի Իսլամական Հանրապետության չեզոքացման հիմնական շահառուներից է: Վաշինգտոնի դեպքում խոսքն առաջին հերթին վերաբերում է ՉԺՀ-ի և ՌԴ-ի ռազմավարական զսպման դոկտրինի իրականացմանը խոչընդոտող գործոնի չեզոքացմանը։ Սակայն ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ չեն ինքնուրույն իրականացնել Իրանի ինքնիշխանության ռազմաքաղաքական ճնշման և այդ խոշոր երկրի նկատմամբ անմիջական վերահսկողության հաստատման միջոցառումների ամբողջ համալիրը, ինչպես դա տեղի էր ունենում ավելի վաղ Իրաքում և Աֆղանստանում: Ընդհակառակը, Վաշինգտոնի քաղաքականության իրանական փաթեթն այդ երկրում սեփական կարգուկանոնի հաստատում չի ենթադրում, այլ, ըստ երևույթին, ավելի շուտ ուղղված է խառնաշփոթության առաջացմանն ԻԻՀ-ում, նրա շուրջ և ամբողջ տարածաշրջանում: Իրադարձությունների նման զարգացումը կարող է փլուզել մայրցամաքում անվտանգության և առևտրատնտեսական ինտեգրման ճարտարապետությունը, ինչպես նաև խաթարել ուժի ասիական «կոլեգիալ» բևեռի ձևավորման հեռանկարը, որի ուրվագծերն արդեն նշված են ՇՀԿ ձևաչափով:

  1. Եզրակացություն

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները Թեհրանում իշխող վարչակարգի վերացման գործընթացում ներգրավում է տարածաշրջանային սուննի տերություններին: Հաշվարկը հիմնված է այն բանի վրա, որ «իրանական ժառանգության» նկատմամբ նրանց աշխուժացումն ու հավակնությունները կխորացնեն ճգնաժամային իրավիճակը տարածաշրջանում և կատաղի հակամարտություններ կառաջացնեն քաղաքական և կրոնական թշնամանքի հողի վրա։ Ընդհանուր առմամբ, Իրանի համար նպատակաուղղված կերպով վերարտադրվում է սիրիական սցենարը, որը ներառում է քաղաքական մեկուսացման, տնտեսական խեղդման, ներքին ապակայունացման, քաղաքացիական պատերազմի և ինտերվենցիայի հաջորդական փուլեր։ Ընդհանուր առմամբ, այս ալգորիթմը ձևավորում է Իրանի ապաինտեգրման երաշխավորված ուղի, եթե միայն նրա քաղաքական համակարգի ինքնապահպանման մեխանիզմները բավարար կենսունակություն չցուցաբերեն:

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 10.01.2026 թ.: