Սահմանակից երկրներ

Արևմուտք-Վրաստան խորը առճակատման 9-ամսյա փուլը. Աղմկահարույց օրենքի ընդունման և վերջինիս դեմ պայքարի հետնապատկերը

Սեղմագիր

Աշխատանքում ներկայացված են 2024 թ. ապրիլ-հոկտեմբեր (մինչ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները) ժամանակահատվածում Վրաստանում և վերջինիս շուրջ տեղի ունեցած զարգացումները՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաշրջանառումը, ընդունումը, դրանով պայմանավորված նախընտրական գործընթացներն ու Վրաստանի շուրջ տեղի ունեցած բարդ զարգացումները: Նշված ինն ամիսներին տեղի ունեցած գործընթացները միայն առաջին հայացքից էին վերաբերում նշված օրինագծին, ապա՝ օրենքին: Իրականում այդ բարդագույն պատմափուլը ճակատագրական նշանակություն ունեցավ թե՛ Վրաստանի ինքնիշխանության վերականգնման, թե՛ Վրաստանի՝ իրապես վրացակենտրոն արևելումի, թե՛ Արևմուտքի՝ Այսրկովկասի վրա տարածվող ազդեցության գոտու խմբագրման տեսանկյունից: Աշխատանքում նշված իրողությունների համակողմանի ուսումնասիրման և վերհանման միջոցով բացահայտվում է թե՛ Արևմուտքի իրական նպատակը, թե՛ Վրաստանի իշխանությունների մղած պայքարի բուն իմաստը: Վրաստանի ղեկավարությունը նշված ճակատագրական ժամանակահատվածում ևս մի կարևոր քայլ կատարեց Մ. Սաակաշվիլիի իշխանության ժամանակաշրջանում արմատակալած արևմտյան կապանքներից ազատվելու ուղղությամբ: Արդյունքում՝ երկիրը դադարեց լինել Արևմուտքի ձեռքում մանրադրամ և, ամենակարևորը, չգնաց ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատի ռազմահենադաշտի վերածվելու կործանարար ուղով:

9- МЕСЯЧНАЯ ГЛУБОКАЯ КОНФРОНТАЦИЯ ЗАПАД–ГРУЗИЯ.
ПОДОПЛЁКИ ПРИНЯТИЯ НАШУМЕВШЕГО ЗАКОНА И БОРЬБЫ С НИМ
Ваэ Д. Саркисян

Аннотация

В работе представлены события, произошедшие в Грузии и вокруг нее в период, длящийся с апреля по октябрь 2024 г. (до парламентских выборов, состоявшихся 26 октября): рециркуляция и принятие законопроекта «О прозрачности иностранного влияния», вызванные этими действиями предвыборные процессы и сложные развития вокруг Грузии. Все процессы, произошедшие в течение этих девяти месяцев, только на первый взгляд касались упомянутого законопроекта, а затем и закона. Фактически, этот сложный исторический период имел роковое значение как с точки зрения восстановления суверенитета Грузии, ее истинно грузиноцентричной ориентации, так и откорректирования сферы влияния Запада на Закавказье. Посредством всестороннего рассмотрения упомянутых в работе реалий раскрывается как реальная цель Запада, так и истинный смысл борьбы грузинских властей. В упомянутый судьбоносный период руководство Грузии сделало еще один важный шаг в сторону избавления от западного влияния, укоренившегося еще во времена правления Саакашвили. В результате страна перестала быть пешкой в ​​руках Запада и, самое главное, не пошла по пагубному пути превращения в плацдарм для открытия 2-го фронта против РФ.

THE 9-MONTH PHASE OF THE WEST–GEORGIA DISCORDANCE:
THE AFTERMATH OF THE ADOPTION OF THE OUTRAGEOUS LAW
AND THE BACKGROUND OF THE STRUGGLE AGAINST IT
Vahe D. Sargsyan

Summary

The work presents the developments that took place in and around Georgia during the period from April to October 2024 (before the parliamentary elections held on October 26), the recirculation and adoption of “The Transparency of Foreign Influence” bill, the pre-election processes conditioned by it, and the complex developments that took place around Georgia. At first glance, the processes that took place during these nine months seemed to relate only to the bill, and then to the law. In reality, this complex historical period was of fatal importance both from the point of view of the restoration of Georgia’s sovereignty, and the editing of Georgia’s truly Georgian-centered reformation, and the Western zone of influence extending to the Transcaucasia. Through the comprehensive disclosure of the realities mentioned in the work, both the real goal of the West and the true meaning of the struggle waged by the Georgian authorities are revealed. During this fateful period, the Georgian leadership took another important step towards breaking free from the Western shackles that had taken root during M. Saakashvili’s rule. As a result, the country ceased to be a pawn in the hands of the West and, most importantly, did not take the destructive path of becoming a bridgehead for a second front against Russia.

Վահե Դ. Սարգսյան(1)(2)

Նախաբան

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաշրջանառումը և ընդունումը Վրաստանում հեռու էր սոսկ սովորական օրենսդրական նախաձեռնություն համարվելուց: Օրինագծի շրջանառումից՝ 2024 թ. ապրիլի սկզբից, մինչ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը կարելի է անվանել Արևմուտքի և Վրաստանի իշխանությունների միջև իսկական հակամարտության շրջան: Օրենքի ընդունումը Վրաստանի իշխանությունների դեմ զորաշարժի ենթարկեց թե՛ Վրաստանի՝ Արևմուտքից սնվող հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին ու հասարակական-քաղաքական ուժերին, ովքեր տարիների ընթացքում տասնապատկել էին իրենց ազդեցության շրջանակները, թե՛ ողջ Արևմուտքին, որն ինն ամիսների ընթացքում Վրաստանի իշխանությունների դեմ կիրառեց իր զինանոցում եղած բազմաթիվ մեխանիզմներ՝ դիտողություններից, նախազգուշացումներից սկսած մինչև կոնկրետ պատժամիջոցներ, սպառնալիքներ ու շանտաժ:

Օրինագծի վերաշրջանառմանը նախորդած զարգացումները

Վրաստանը Մ. Սաակաշվիլիի իշխանության գալուց ի վեր համարվել և ընկալվել է իբրև արևմտյան (հակառուսական) ուղեծրում գտնվող երկիր: Դա էր նաև պատճառը, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից 2023 թ. մայիսի 10-ին ստորագրված հրամանագրերը, ըստ որոնց՝ մայիսի 15-ից չեղարկվեց դեռևս 2000 թվականից Ռուսաստանի և Վրաստանի միջև գործող այցագրային կարգը(3) և վերացվեց ուղիղ չվերթների արգելքը(4), անակնկալ շրջադարձ էին շատերի համար: Այդուհանդերձ, այն շրջանակները, ովքեր տիրապետում էին Վրաստանի ներկայիս իշխանության վարքագծում և վրաց-ռուսական հարաբերությունների «ստորջրյա» տարածության մեջ տեղի ունեցող փոփոխություններին, որևէ զարմանք չապրեցին: Այդ շրջանակները լավագույնս տեղյակ էին, որ Վրաստանի իշխանությունները, հակադրվելով Մ. Սաակաշվիլիի ծայրահեղ արևմտաթուրքամետ ուղեգծին, վերջին շրջանում որդեգրել են հավասարակշռված արտաքին քաղաքական վեկտոր: Հայտարարելով, որ իրենց նպատակը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալն ու եվրաինտեգրման ուղիով գնալն է, այդուհանդերձ, Վրաստանի իշխանությունները հաստատուն քայլերով դուրս են գալիս Արևմուտքի թելադրանքի դաշտից:

Ռուսաստան–Ուկրաինա զինված գործողությունների մեկնարկից (2022 թ. փետրվարի 24) հետո Վրաստանը, խոշոր հաշվով, չմիացավ Արևմուտքի մի շարք գործողություններին, որոնք ուղղված էին Ռուսաստանի դեմ: Ի պատասխան այդ ամենի՝ Արևմուտքը, զորաշարժի ենթարկելով Վրաստանում իր ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերին, կազմակերպություններին ու հասարակական շրջանակներին, 2023 թ. փետրվար-մարտին Վրաստանում հեղաշրջում իրականացնելու, նշված միավորներին իշխանության բերելու և Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձ կատարեց: Դրա համար իբրև առիթ օգտագործվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» հայտնի օրինագծերի ընդունման նախաձեռնությունը: Նշված օրինագծերը Արմուտքի կողմից ուղղորդվող ուժերի և հասարակական շրջանակների կողմից բարձրացված հուժկու ալիքի ճնշման տակ հետ կանչվեցին: Այդուհանդերձ, Վրաստանի իշխանությունները, իրենց հաշվարկված քայլերի շնորհիվ տվյալ փուլում ձախողելով Արևմուտքի վերոնշյալ նպատակը(5), մեկ տարի անց վերստին հայտարարեցին, որ նախկինում ունեցած մտահոգությունները չեն փարատվել, և խնդիրը շարունակում է մնալ արդիական: Հավելենք, որ 2023 թ. համանման օրինագծերը խորհրդարան էին ներկայացվել իշխող խմբակցությունից անջատված և 2022 թ. օգոստոսի 2-ին «Ժողովրդի ուժ» շարժումը հիմնելու մասին հայտարարությամբ հանդես եկած 4 պատգամավորի(6) կողմից, իսկ իշխող ուժը սկզբից ևեթ աջակցեց օրենսդրական նախաձեռնությանը(7)։

Օրինագծի վերաշրջանառումը 2024 թ.-ին. իշխանության հիմնավորումները,
ընդդիմության և Արևմուտքի հակազդեցությունները

2024 թ. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ներկայացրեց արդեն իշխող «Վրացական երազանքը»` այն հիմնավորմամբ, որ օտարերկրյա դոնորները մեծացրել են արմատական ​​խմբավորումների գաղտնի ֆինանսավորումը Վրաստանում։

2024 թ. ասպարեզ բերվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի(8) առնչությամբ իշխող «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ապրիլի 3-ին հայտարարեց, որ «….Օրինագիծը Վրաստանի խորհրդարան կբերվի ճիշտ նույն տեքստով, ինչ նախաձեռնվել էր անցյալ տարի, միակ տարբերությամբ… Այսօր մեր նախաձեռնած օրինագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն կօգտագործվի «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» տերմինը ….Հիշեցնեմ, որ օրինագծով միայն պահանջվում է, որ օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպությունները հրապարակեն իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները, որոնց խախտման համար նախատեսված են միայն ֆինանսական պատժամիջոցներ։ Սա թափանցիկության և հասարակության առաջ հաշվետվողականության նվազագույն չափանիշն է»(9):

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կտրուկ արձագանքեցին խորհրդարանական մեծամասնության՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը վերաշրջանառելու որոշմանը, միաձայն հայտարարելով, որ դա հակասում է երկրի եվրոպական նկրտումներին(10)։ Oրենքի նախագիծը կրկին ներկայացնելու մասին հայտարարությունը լուրջ մտահոգություններ առաջացրեց նաև Եվրամիության մոտ: Ապրիլի 4-ին տարածած հաղորդագրությամբ կառույցը հիշեցրել է, «….որ Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ(11)՝ հասկանալով, որ ձեռնարկվել են Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականում(12) նշված համապատասխան քայլերը(13), որոնցից 9-րդ քայլը ներառում է Վրաստանին տրված հանձնարարական՝ համոզվելու, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ազատ գործել, իսկ 1-ին քայլը Վրաստանին կոչ է անում պայքարել ԵՄ-ի և նրա արժեքների դեմ ուղղված ապատեղեկատվության դեմ»(14): Նույն օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը արձագանքել է իշխող «Վրացական երազանքի» օրենսդրական նախաձեռնությանը՝ կոչ անելով հետ կանչել նախագիծը. «Կոչ ենք անում կառավարությանը հետ կանչել օրենքի նախագիծը, որով քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են դրսից, որակվում են որպես «արտաքին ուժի շահերից ելնելով գործող կազմակերպություններ»։ Սա լուրջ վտանգ է ներկայացնում խոսքի և միավորումների ազատության համար»(15): Հերթական արևմտյան կառույցը, որը հայտարարությամբ հանդես եկավ և հայտնեց մտահոգություն, Եվրոպայի խորհուրդն էր, որի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ապրիլի 4-ին հանդես եկավ հայտարարությամբ(16), նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս հայտարարեց, որ դեմ է Վրաստանի կառավարության ցանկացած փորձի՝ վերականգնելու արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը(17)։ Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էլ ապրիլի 5-ին տարածած հաղորդագրությամբ կոչ է արել Վրաստանի կառավարությանը՝ հետևել Եվրամիության ձգտումներին և հավելել. «Մենք խորապես մտահոգված ենք, որ Վրաստանի խորհրդարանում ներկայացված օրենքի նախագիծը Վրաստանին դուրս կբերի Եվրոպայի ճանապարհից և վնաս կհասցնի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք բարելավում են Վրաստանի քաղաքացիների կյանքը»(18): Ապրիլի 5-ին Եվրոպայի 12 երկրի (Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության) խորհրդարանների արտաքին հանձնաժողովների նախագահները համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել և Վրաստանում իշխող ուժին կոչ արել հետ կանչել օրենքի նախագիծը խորհրդարանական քննարկումներից(19):

Օրինագծի շուրջ բանավեճ, խորքային խնդիրների ուրվագծում   

Ինչպես և սպասվում էր՝ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ կրկին հուժկու արշավ սկսվեց։ Սոցցանցերում արագորեն տարածվեց ինֆոգրաֆիկա՝ չորս փաստարկներով, թե ինչու է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության օրինագիծը «ռուսական օրենք»։ Իշխանություններն այս բոլոր փաստարկներն անվանեցին ապատեղեկատվություն, տարածված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» և հասարակական կազմակերպությունների կողմից։ Իշխանություններն ընդգծել են, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և Ավստրալիան արդեն ունեն օրենքներ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին, նման օրինագծերը քննարկման փուլում են Եվրամիությունում և Ֆրանսիայում։ Ավելին, համեմատած, օրինակ, օտարերկրյա գործակալների գրանցման ամերիկյան օրենքի (FARA) հետ, որի խախտումը ենթադրում է բանտային պատիժ, վրացական օրինագիծը շատ ավելի ազատական ​​է։ Դրա համար ՀԿ-ներից ու լրատվամիջոցներից պահանջվում է միայն եկամուտների հայտարարագրում, որոնց եկամուտների 20%-ից ավելին ստացվում է դրսից, իսկ օրենքը խախտելու համար միայն տուգանք է սահմանվում։ Բացի այդ, խարանումից խուսափելու համար վրացական օրինագիծը չի պարունակում «օտարերկրյա գործակալ» եզրույթը։ «Անցյալ տարի վրաց ժողովրդին և մեզ՝ իշխանություններին, խոստացան, որ արտաքին ֆինանսավորումը կլինի թափանցիկ, բայց մեզ խաբեցին, փոխանակ օտարերկրյա փողերն ավելի թափանցիկ դառնան, դրանք ավելի թաքնված եղան: ….Ամերիկացի և եվրոպացի հարկատուների փողերը հոսում են վրացական քաղաքականություն հասարակական կազմակերպությունների միջոցով, մինչդեռ քաղաքականության արտաքին ֆինանսավորումն արգելված է ամբողջ աշխարհում», – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ներկայացնելով իշխանության օրենսդրական նախաձեռնության պատճառները(20): Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ էլ՝ Վրաստանը չի կարող խնդիրներ ունենալ Եվրամիության հետ հարաբերություններում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով, քանի որ Եվրամիությունը հենց ինքն է ընդունում նմանատիպ օրենք(21):

Քննադատներին հակադարձեց նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ փաստելով, որ տարածվող տեղեկություններն այն մասին, որ պետական կառույցներին հասանելի է ՀԿ-ների ֆինանսավորման մասին տեղեկատվությունը, կեղծ է: «Օրինագծի ընդունումը կարևոր է, քանի որ հասարակությունը գործնականում տեղեկատվություն չունի ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրների մասին, իսկ պետական ​​կառույցներին հասանելի է տեղեկատվության առավելագույնը՝ 18%-ը», – հայտարարել է վարչապետը՝ հրապարակելով մի շարք հայտնի ՀԿ-ների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները(22): Ի. Կոբախիձեն նաև փաստել է, որ ծախսերի զգալի մասն ընդհանրապես չի ցուցադրվում ֆինանսների նախարարությանը, հետևաբար, ըստ վարչապետի, ՀԿ-ների կողմից ծախսված միջոցների ոչ թե 82%-ը, այլ ավելի քան 90%-ը լիովին անթափանց է: Անդրադառնալով ներկայացված նախագծին՝ ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին նույն օրը վստահեցրել է, որ օրինագծով նախատեսվում է միայն կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակում և դրանց գործունեության մեջ որևէ սահմանափակում չի ենթադրվում: Նախարարը հավելել է, որ օրինագծում չի նախատեսվում նաև «գործակալի» պիտակավորում(23):

Օրինագծի քննարկման մեկնարկը Վրաստանի խորհրդարանում.
բուռն գործընթացների նախօրյակը

Վրաստանում առկա հասարակական-քաղաքական նման տրամադրությունների պայմաններում ապրիլի 8-ից խորհրդարանում սկսվեց օրինագծի քննարկումը: Նույն օրը Վրաստանի խորհրդարանի շենքի առջև սկսվեցին բողոքի ցույցերը(24): Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին ակտի ընդունման և ազգային միասնության, քաղաքացիական ներդաշնակության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը՝ ապրիլի 9-ին, ՀԿ-ների նախաձեռնությամբ մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայով տեղի ունեցած երթը, որին տրվել էր «Ազատության երթ» անվանումը, ծայրահեղ քննադատեց իշխանությունը(25): Իշխանությունները մեծ աղմուկ բարձրացրին նաև Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին տեղեկատվությամբ պաստառների՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից արգելափակվելու ​​պատճառով: Իշխող «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ «Մետան» կեղծ տեղեկատվություն է ստացել Վրաստանից, և այդ, Մդինարաձեի որակմամբ, շատ սպեկուլյատիվ տեղեկությունները տրամադրել են նրանց պայմանագրային ընկերությունները՝ կապալառուները, Վրացական բարեփոխումների ասոցիացիայի հիմնադիր Սերգի Կապանաձեի և այլոց գլխավորությամբ(26)։ Նրա խոսքով, Վրաստանում օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքի հակառակորդները փաստարկներ չունեն, ինչի պատճառով էլ փորձում են արգելափակել իշխանությունների փաստարկները(27)։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի՝ ապրիլի 11-ին տարածած հայտարարության համաձայն՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության հասնելու համար «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը կարելի էր և չընդունել: Ըստ Հանրային պաշտպանի՝ նպատակն օրինական է, բայց դրան կարելի էր հասնել գործող օրենսդրության մեջ այլ փոփոխություններ մտցնելով։ Օմբուդսմենի խոսքով, «Դրամաշնորհների մասին» Վրաստանի օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով՝ կարելի է հեշտությամբ հասնել օտարերկրյա օգնության հոսքերի թափանցիկության և ստացող կազմակերպության հաշվետվողականության բարձրացման օրինական նպատակին(28):

Նույն օրը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին արձագանքել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությանը, ըստ որի՝ վրացական իշխանությունների նախաձեռնած օրինագիծը հակասում է ԵՄ արժեքներին ու սկզբունքներին, և եթե այն ընդունվի, Եվրահանձնաժողովի համար դժվար կլինի դրական գնահատական ​​տալ։ Իլյա Դարչիաշվիլին փաստել է, որ թափանցիկությունը Վրաստանի եվրաինտեգրման հիմնական հիմնաքարն է, ուստի սխալ է ասել, թե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագիծը խոչընդոտ է ԵՄ-ին անդամակցելու համար: «Բոլորը պետք է հաշվետու լինեն վրաց ժողովրդին։ Այս օրենքը չպետք է և չի կարող խանգարել եվրաինտեգրմանը։ Այս գործընթացը սերտորեն կապված է այն հանձնարարականների հետ, որոնք մեզ տվել է Եվրահանձնաժողովը, և Եվրոպական խորհուրդը հաստատել է դա», – ասել է Դարչիաշվիլին(29)։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագիծը լայն քննարկման արժանացավ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Ապրիլի 12-ին Բեռլինում տված համատեղ ասուլիսի ժամանակ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը խստորեն քննադատել է օրինագիծը և մտահոգություն հայտնել դրա՝ վերստին հրապարակ բերելու կապակցությամբ(30): Նույն ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետը քաղաքավարի կերպով հայտնել է, որ իրենք հետքայլ չեն անելու, և որ վրացական օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարության բոլոր հիմնական սկզբունքներին: Ըստ Ի. Կոբախիձեի՝ օրինագծի ընդդիմախոսները չեն հիմնավորել, թե ինչու հասարակական կազմակերպությունները չպետք է պահպանեն թափանցիկության սկզբունքը(31)։

Ապրիլի 14-ի մեկ այլ հայտարարությամբ էլ Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների դեսպաններին հրավիրել է ուղիղ եթերում կազմակերպել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումը։ Կառավարության ղեկավարի խոսքով, այս կերպ հասարակությունը կհասկանա Վրաստանի ինքնիշխանությունը պաշտպանող օրենք ընդունելու անհրաժեշտությունը։ Վարչապետը համարձակորեն հայտարարել է նաև, որ Վրաստանում վերջին տարիներին ներդրված պրակտիկայի համաձայն՝ օտարերկրյա դիվանագետները շարունակում են աշխուժորեն մասնակցել երկրում ընթացող քաղաքական բանավեճերին՝ հատկապես ինտենսիվորեն փորձելով համատեղել օրենսդիրի գործառույթը, ակտիվորեն մասնակցել օրինաստեղծ գործընթացին և թելադրել ներկայացուցչական ժողովրդավարության հիմնական մարմնին՝ վրաց ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանին, թե որ օրենքն ընդունել, որը՝ ոչ։ «Թեև քաղաքական ընդդիմությանը փոխարինելու այս պրակտիկան չի համապատասխանում դիվանագիտության չափանիշներին, սակայն հաշվի առնելով ընդդիմության քաղաքական և ինտելեկտուալ ռեսուրսների սղությունը, մենք դա կարող ենք որոշակիորեն հասկանալ», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ օտարերկրյա դիվանագետների քննադատական հայտարարությունները զուրկ էին որևէ փաստարկից և հիմնավորումից(32): Հավելենք, որ Վրաստանի վարչապետի այս առաջարկը մնաց անարձագանք, և դա, իբրև հաղթաթուղթ, Ի. Կոբախիձեն անհրաժեշտ պահերին հիշեցրեց հանրությանը:

Ապրիլի 15. իշխանության դեմ գործողությունների նոր ալիք

Այսպիսով՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը ապրիլի 15-ին սկսվեց բողոքի գործողություններին զուգահեռ. նույն օրը օրենսդիր մարմնի շենքում բողոքի ակցիա անցկացրին ընդդիմադիր պատգամավորները («Միացյալ ազգային շարժում», «Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցություններից, «Եվրալավատեսներ» խորհրդարանական քաղաքական խմբից և այլն), որոնք, հանձնաժողովի լսումների մեկնարկից առաջ հանդես եկան համատեղ ասուլիսով և պահանջեցին հետ կանչել օրինագիծը, իսկ դրսում՝ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները(33)։ Տվյալ օրվա հանձնաժողովի նիստն անգամ ուղեկցվեց զանգվածային ծեծկռտուքով(34): Նույն օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբին Դաննիգանի, ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպան Մարկ Քլեյթոնի հետ, քննարկել օրինագիծը, վերահաստատել, որ օրենքը լիովին համապատասխանում է բոլոր հիմնարար իրավական սկզբունքներին և կրկնել իր առաջարկը՝ օրինագծի մասին կազմակերպել բաց քննարկում, որպեսզի վրաց հասարակության և Վրաստանի բարեկամների մոտ հարցականներ չմնան(35)։

Ապրիլի 15-ի ուշ երեկոյան, 12 ժամ տևած բուռն քննարկումներից հետո, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին(36), ինչը կրկին ուղեկցվեց խորհրդարանը շրջապատած ցուցարարների բուռն գործողություններով և կարգազանցների ձերբակալություններով(37): Ապրիլի 16-ին, վերսկսված բողոքի գործողություններին զուգահեռ, Վրաստանի խորհրդարանը սկսեց 1-ին ընթերցմամբ քննարկել աղմկահարույց նախագիծը՝ մինչ քննարկման մեկնարկը ծանոթանալով «Հանուն Վրաստանի» կուսակցության (հիմնադրվել է 2021 թ.՝ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի կողմից) առաջարկած երկու այլընտրանքային նախագծերին և դեմ քվեարկելով դրանց քննարկմանը(38)։ Նույն օրը Եվրոպայի խորհուրդը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը դիմել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագծի՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանության վերաբերյալ արագացված եզրակացություն պատրաստելու համար(39)։ Այնուամենայնիվ, արդեն երրորդ օրը շարունակվող բողոքի գործողությունների միջավայրում(40) Վրաստանի խորհրդարանը ապրիլի 17-ին ձայների 83 «կողմ», 0 «դեմ» հարաբերակցությամբ 1-ին ընթերցմամբ քվեարկել է օրենքի նախագծի օգտին։ Քվեարկությանը մասնակցել են միայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որը ներկայացնում են «Վրացական երազանքժողովրդավարական Վրաստան» և «Ժողովրդի ուժ» կուսակցությունները։ Նույն օրը Վրաստանի վարչապետը հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսով՝ հիմնարար կերպով ներկայացնելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը լիարժեք ապահովելու, արտաքին միջամտությունը վերահսկելի դարձնելու, բոլոր ոլորտներում թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու հրամայականի որդեգրման տեսանկյունից: Վարչապետը նաև փաստարկված ներկայացրել է օրինագծին դեմ դուրս եկած կազմակերպությունների, ուժերի, ինչպես նաև հավաքական Արևմուտքի երկդիմի, հիմնազուրկ և բացահայտ հակապետական քայլերի ու գործողությունների ողջ խճապատկերը(41): Իսկ Վրաստանի նախագահ, Արևմուտքի կողմից ուղղորդվող Սալոմե Զուրաբիշվիլին էլ նույն օրը հայտարարել է, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե խորհրդարանն ընդունի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, չնայած այն բանին, որ վետոն կհաղթահարվի(42): Արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ «…Վրաստանում ցույցերը Սալոմե Զուրաբիշվիլիին վերածել են խոսքի ազատության մարտիկի, թեև օրենքը շատ մեղմ է, իսկ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, ԵՄ շատ այլ երկրներում կան տուգանքներ նախատեսող օրենքներ և քրեական պատասխանատվություն, եթե փող եք ստանում և դուք նրանց մասին չեք խոսում և ինչ-որ բան այն չեք անում այս փողի հետ»(43)։

Վրաստանը՝ «ՀԿ–պետություն». Արևմուտքի նպատակների բնութագրումը
իշխանությունների կողմից

Թեժ քննարկումների և ներքաղաքական լարվածության այդ փուլում չափազանց հետաքրքրական է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Նիկոլոզ Սամխարաձեի հայտնած տվյալները, ըստ որի՝ Վրաստանում գործում է 25 հազար ակտիվ հասարակական կազմակերպություն, որոնց 90%-ը ֆինանսավորվում է օտարերկրյա աղբյուրներից։ Կարևորելով վերջիններիս արտաքին ֆինանսավորման թափանցիկության ապահովումը՝ պատգամավորը փաստել է, որ սա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանի բնակչությունը կազմում է 3,7 միլիոն։ «Սա նշանակում է, որ Վրաստանի յուրաքանչյուր 148 քաղաքացուն բաժին է ընկնում գրեթե մեկ ՀԿ», – ասել է Ն. Սամխարաձեն BBC-ին տված հարցազրույցում(44)։ «Վրացական երազանքժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին էլ իր հայտարարությամբ է՛լ ավելի է անկեղծացել՝ ուղղակի կամ անուղղակի կերպով փաստելով, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը խնդրո առարկա օրինագծով պայմանավորելը կեղծ կատեգորիա է։ «….Իշխող կուսակցությունը կվերացնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե ԵՄ-ն դա պայման դնի միությանը միանալու համար։ Այսօր երկիրը (ԵՄ անդամ) չի դառնա։ Մենք պատրաստ չենք դառնալ ԵՄ անդամ, մանավանդ որ խնդիրներն այնքան շատ են։ Այսօր Եվրամիությունը պատրաստ չէ ընդլայնման, և դրա համար ժամանակ կպահանջվի։ Իսկ հետագա քայլերը կախված կլինեն բազմաթիվ գործոններից։ Պարզ ասած՝ եթե երկիրը պատրաստ լինի, և մեզ ասեն, որ վաղը մենք կդառնանք ԵՄ անդամ, մենք կարող ենք վերացնել օրենքը, վերանայել այն և ընդունել նորը կամ փոխել այն»(45): Ի. Ղարիբաշվիլիի այս հայտարարությունը կարելի է համարել շախմատային հաջողված քայլ և ուղերձ առ այն, որ օրինագիծը Արևմուտքի համար սոսկ պատրվակ է ինքնիշխանությունն ամրապնդող և արևմտյան թելադրանքից ձերբազատվող Վրաստանի վրա արհեստական ճնշում գործադրելու համար։

Արևմուտք–Վրաստանի իշխանություններ առճակատումը օրինագծի
քննարկման և ընդունման ողջ ընթացքում

Ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ նախարարները քննարկել են Վրաստանում ստեղծված իրավիճակը և իրենց մտահոգությունն են հայտնել «թափանցիկության մասին» օրենքի առնչությամբ։ Նա հիշեցրել է, որ Վրաստանի կառավարությունը պարտավորվել է հետ կանչել օրինագիծը և այն նորից չշրջանառել՝ ընդգծելով, որ այդ պարտավորությունը չի կատարվել(46)։ Արձագանքելով Ժոզեպ Բորելին՝ իշխող «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է. «Մենք պարոն Բորելին և մեր ցանկացած այլ ընկերոջ, գործընկերոջ ու նրանց ներկայացուցիչներին հարցնում ենք՝ ինչո՞ւ է թափանցիկությունը Վրաստանին հեռացնում Եվրոպայից… Երբ մեզ քննադատում են, թող մեկը պատասխանի հարցին՝ ինչո՞ւ Վրաստանին չի կարելի անել այն, ինչը հնարավոր է ավելի կոշտ ձևով Ֆրանսիայի, Եվրամիության և այլնի համար: Սրա պատասխանը չկա»(47)։ Վարչապետ Ի. Կոբախիձեի արձագանքն առավել խիստ էր. «Երբ ոչ միայն դիվանագետը, այդ թվում՝ Ժոզեպ Բորելը, այլ ցանկացած եվրոպացի քաղաքական գործիչ հայտարարություն է անում խորհրդարանի ընդունած օրենքի վերաբերյալ, նա ինքնաբերաբար ընդգրկվում է քաղաքական բանավեճի մեջ։ Այսինքն, այսօր Ժոզեպ Բորելը կապված է այն քաղաքական բանավեճի հետ, որը պետք է տարվի երկրի ներսում», – հայտարարել է նա՝ հավելելով, որ խորհրդարանում օրենքը քննարկում են քաղաքական կուսակցությունները, այլ ոչ թե դրսից ինչ-որ մեկը, այդ թվում՝ գործընկերը կամ ընկերը(48)։ Վարչապետը դրանով եվրոպացի դիվանագետին ուղղակիորեն մեղադրել է Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Ոչ պակաս կտրուկ էր Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի արձագանքը Ժոզեպ Բորելի հայտարարությանն ի պատասխան. «Վստահ եմ, որ Ժոզեպ Բորելը չի կարդացել այս օրինագիծը, ես միանգամայն վստահ եմ։ ….Սա օրենք է, որը հիմնված է վրաց ժողովրդի շահերի վրա։ Դա կարող է չբխել ուրիշների շահերից, հատկապես նրանց, ում ֆինանսները Վրաստան են հոսում ոչ թափանցիկ ձևով, և, ցավոք, Վրաստանում ԵՄ ֆինանսավորումը նույնպես անթափանց է», – ասել է Շ. Պապուաշվիլին՝ հավելելով, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հակասում է միայն նրանց, ում ֆինանսներն անթափանց են(49)։ Խորհրդարանի նախագահը ապրիլի 24-ին անդրադարձել է նաև Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ նախօրեին Եվրախորհրդարանում քննարկմանն ու այդ կառույցի որոշ պատգամավորների նախաձեռնած բանաձևի նախագծին, որը  պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և այն պատգամավորների դեմ, ովքեր «կողմ» են քվեարկում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին։ Բացի այդ, հայտարարություններ են հնչել՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ինչպես և սպառնալիքներ են հնչել՝ վիճահարույց օրինագծի ընդունման դեպքում սառեցնել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները, դադարեցնել ԵՄ ֆինանսական օգնությունը և այլն(50)։ Վրաստանի խորհրդարանի նախագահը փաստել է, որ անցյալում էլ են եղել նման բանաձևեր և սպառնալիքներ, որ, եթե Սաակաշվիլին ազատ չարձակվի, թեկնածուի կարգավիճակ չի լինի: Չնայած դրան՝ Սաակաշվիլին դեռ բանտում է, իսկ Վրաստանը ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ։ Ըստ Շ. Պապուաշվիլիի՝ այս նույն եվրոպացի խորհրդարանականները Վրաստանի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, և որ Վրաստանը չի պատրաստվում իր քաղաքացիների կյանքով վճարել հանուն պատժամիջոցների ներդրման(51): «Եվրախորհրդարանի պատգամավորների այս խումբը, երբ մեզ ասում է, որ օրենքը չի համապատասխանում եվրոպական արժեքներին, նրանք նկատի ունեն, որ մենք հանցագործների կողքին չենք, մենք չենք հարձակվում ոստիկանության վրա, Միխեիլ Սաակաշվիլին բանտում է որպես հանցագործ: Ստացվում է՝ քանի որ մենք դա անում ենք, դա հակասում է եվրոպական արժեքներին», – ասել է Շ. Պապուաշվիլին՝ հավելելով, որ եվրոպացի խորհրդարանականների այդ խումբը լիովին հեռացել է ոչ միայն եվրոպական արժեքներից, այլև համամարդկային արժեքներից(52):

ՎրաստանԱրևմուտք հակադրությունը նոր փուլ թևակոխեց, երբ վերոնշյալ քննարկումների և նախաձեռնությունների արդյունքում ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը 425 «կողմ», 25 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ (պատգամավորների ընդհանուր թիվը 705 էր) ընդունեց բանաձև՝ շեշտելով, որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ այս օրենքը Վրաստանի իրավական կարգի մաս է կազմում (3-րդ կետ): Բանաձևով կոչ է արվում Վրաստանի կառավարությանը նաև ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրական առաջարկներ ներկայացնելուց, որոնք հակասում են ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներին և, հետևաբար, հակասում են ԵՄ անդամակցության Կոպենհագենի չափանիշներին (4-րդ կետ), կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին անհապաղ գնահատել օրենքի ազդեցությունը Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման չափանիշների շարունակական կատարման վրա (13-րդ կետ)(53), քննարկել «Վրացական երազանք» կուսակցության «պատվավոր նախագահ» Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հարցը Վրաստանում քաղաքական գործընթացների վատթարացման և ժողովրդի շահերի դեմ աշխատելու գործում ունեցած դերակատարման համար (16-րդ կետ), հետ կանչել առաջարկված սահմանադրական օրենսդրությունը, որը սահմանափակում է ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքները (18-րդ կետ), ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ իին մարդասիրական նկատառումներով և թույլ տալ նրան պատշաճ բուժօգնություն ստանալ արտասահմանում (19-րդ կետ) և այլն(54): Վրաստանի խորհրդարանի նախագահը Եվրախորհրդարանի այս բանաձևը անվանել է անարժեք՝ «տխուր պատմություն Եվրախորհրդարանի արխիվներում». «Այսօր մենք խոսում ենք եվրոպացի պատգամավորների այն խմբի մասին, ովքեր նման որոշումներ են կայացնում ընդդեմ վրաց ժողովրդի, սա արդեն չորրորդ հայտարարությունն է(55)։ Եվ ինչպես նախորդ երեք հռչակագրերն արժեք չունեին մեր երկրի, այդ թվում՝ Եվրամիության համար, այնպես էլ կլինի այս հռչակագրի դեպքում»(56): Խորհրդարանի խոսնակը բանաձևի հեղինակներին անվանել է թիմ, որը հովանավորում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նա ընդգծել է, որ, «ովքեր Սաակաշվիլիի ընկերներն են, չեն կարող լինել վրաց ժողովրդի բարեկամները»։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն Եվրախորհրդարանի՝ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը վերանայելու կոչը «դատարկ շանտաժ» է անվանել(57)։ Բանաձևն՝ անարժեք և 2022 թ. տեղի ունեցած գործընթացի կրկնություն է անվանել նաև վարչապետ Ի. Կոբախիձեն(58): Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին էլ վստահեցրել է, որ Վրաստանի վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ որևէ խոչընդոտ չի լինի, և բանաձևի ընդունումից հետո Վրաստանի քաղաքացիները չեն կորցնի առանց վիզայի Եվրոպա այցելելու իրավունքը(59): Եվրախորհրդարանի բանաձևին բավականին սուր է արձագանքել Վրաստանի ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ Վրաց Ուղղափառ եկեղեցին: Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվել է. «Եվրախորհրդարանի բանաձևում տեղ գտած այն ձևակերպումը, որ վրացական պետության կողմից դեռահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի ընդունումն անընդունելի է, ճնշում է հանդիսանում երկրի բնակչության մեծամասնության կողմից ճանաչված արժեքների դեմ: …Փաստ է, որ տարիներ շարունակ դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների և հեռուստաալիքների կողմից եկեղեցու վարկաբեկման քարոզարշավ է տեղի ունենում, ինչը տեղի է ունենում ԼԳԲՏ ապրելակերպի և մեղքի քարոզչության աճին զուգահեռ: Վրաստանի բնակչության համար օտար, անսովոր և վտանգավոր գաղափարախոսությունների ընդունումն ակտիվացնում է հասարակության բևեռացման գործընթացը։ Գաղափարական հարցերում ոչ մեկից օգնություն չենք ակնկալում, նույնիսկ դրա կարիքը չունենք։ Մենք նշում ենք, որ իշխանությունը հստակ բռնել է ավանդական արժեքների պաշտպանության ճանապարհը»(60)։

Ապրիլի 29-ի զուգահեռ հանրահավաքները. Բ. Իվանիշվիլիի ելույթն իշխող ուժի հանրահավաքին

2024 թ. ապրիլի 29-ին զարգացումները Վրաստանում նոր թափ ստացան. գրեթե 10 ժամ տևած քննարկումից հետո երկրի խորհրդարանի իրավական հանձնաժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Բնականաբար, հանձնաժողովի նիստը, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով, անցավ չափազանց լարված մթնոլորտում(61)։ Նույն օրը զուգահեռ տեղի ունեցան երկու հանրահավաքներ. իշխող «Վրացական երազանքը» տասնյակ հազարավոր մարդկանց հրավիրել էր Ռուսթավելի պողոտա՝ ի պաշտպանություն օրինագծի, զուգահեռ, շուրջ 4 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ վայրում տեղի էր ունենում օրինագծին դեմ դուրս եկածների հերթական հանրահավաքը(62)։ Հավելենք, որ ապրիլի 15-ից մեկնարկած ընդդիմության, ՀԿ ներկայացուցիչների և օրինագծի դեմ ելած արևմտամետ հատվածի հանրահավաքները մերթ ուժգնորեն, մերթ սակավամարդ դառնալով շարունակվում էին: Ելույթ ունենալով բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում՝ իշխող «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է պատժել նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, ամրապնդել տնտեսությունը և երկիրը դարձնել Եվրամիության անդամ: «Ես խոստանում եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը, կհզորացնենք Վրաստանի տնտեսությունը և 2030 թվականին կդառնանք Եվրամիության անդամ», – ասել է Բ. Իվանիշվիլին՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում իրենք բավականաչափ ներուժ են կուտակել՝ սկսելու ինքնիշխանության ամբողջական ամրապնդումը, և հենց դրան է ծառայում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: «Վրացական երազանքի» հիմնադիրը չափազանց սուր քննադատության է ենթարկել նախկին իշխանությանը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, որին նա անվանել է «կոլեկտիվ Ազգային շարժում»: «Ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք խիստ քաղաքական և իրավական դատավճիռ կայացնել «կոլեկտիվ Ազգային շարժման» նկատմամբ: ….Ռեժիմի հանցավոր առաջադրանքների բազմաթիվ հեղինակներ դատապարտվել են: Այժմ իր պատիժը կրում է ռեժիմի գլխավոր հանցագործ Միխեիլ Սաակաշվիլին։ Թեև, ցավոք, «Ազգային շարժումը» չդատապարտվեց որպես մեկ հանցավոր և դավաճան խմբավորում», – ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ նա դրան արժանի է իր «իննամյա արյունոտ կառավարման» և ընդդիմության ժամանակ 12 տարվա դիվերսիաների համար(63)։

Օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը՝ Արևմուտքի ճնշման ուժգնացման
և Վրաստանի իշխանությունների դիմադրության պայմաններում

Ընդդիմացողների շարունակվող հանրահավաքների, հատուկջոկատայինների և ցուցարարների միջև պարբերաբար տեղի ունեցող բախումների պայմաններում(64) Վրաստանի խորհրդարանը ապրիլի 30-ի նիստում, համաձայն կանոնակարգի, սկսեց օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը՝ հոդված առ հոդված(65)։ Նույն օրը Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստը, որին մասնակցում էին ԵՄ անդամ և թեկնածու երկրների արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարները, այդ թվում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին: Վերջինիս հետ հանդիպումից հետո արժեքների և թափանցիկության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան անդրադարձել է քննարկվող օրինագծին՝ նշելով, որ իրենց դիրեկտիվների (հրահանգների) հիմնական ուղերձն այն է, որ պետք է իմանան՝ ո՞վ է ընդունում օրենքը և ո՞ւմ փողի դիմաց։ Եվրոպացի պաշտոնյան նաև փորձել է արդարանալ՝ բացատրելով, թե ինչու է Եվրոպայում գործում համանման օրենսդրություն. «Եվրոպական և վրացական օրենսդրության տարբերությունն այն է, որ մենք նման սուբյեկտներին ՀԿ-ներ չենք սահմանում: Խոսքը եվրոպական միասնական շուկայում գործող կազմակերպությունների մասին է, և մենք ցանկանում ենք իմանալ երրորդ երկրների կառավարությունների հետ կնքված պայմանագրերի մասին, այլ ոչ միայն դրսից եկած գումարների: Դա մեծ տարբերություն է», – նշել է եվրոպացի պաշտոնյան և դրա փոխարեն առաջարկել Եվրահանձնաժողովի պնդումը՝ Վրաստանում ունենալ ուժեղ դատական ​​և դատախազական համակարգ, ինչը հնարավորություն կտա պայքարելու կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ։ Եվրահանձնակատարը չի մոռացել նաև Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել ԼԳԲՏԻՔ համայնքի վիճակի և Սահմանադրության նախատեսվող փոփոխության հետ կապված հարցերը՝ հայտարարելով, որ Վրաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այնպիսի փոքրամասնությունների պաշտպանությանը, ինչպիսին ԼԳԲՏԻՔ համայնքն է, և չբացի խտրականության կամ կոշտ հռետորաբանության դռները(66):

Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը շարունակեց օրինագծի՝ 2-րդ ընթերցմամբ հոդված առ հոդված քննարկումը և ուշ երեկոյան ձայների 83 «կողմ», 23 «դեմ» հարաբերակցությամբ ընդունեց այն(67)։ Վարչապետ Ի. Կոբախիձեն ճեպազրույցում հայտարարել է, որ օրինագիծը միանշանակ կընդունվի՝ երկարաժամկետ հեռանկարում «երկիրը հանգստացնելու» համար։ Ըստ վարչապետի՝ կոնկրետ ուժերի համար բևեռացումն ու արմատականությունը հիմնական գործիքն են իրենց շահերի իրացման համար, և ՀԿ-ների ոչ թափանցիկությունն այս տեսանկյունից կարևոր դեր է խաղում(68): Նույն օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Թեև պաշտոնական հաղորդագրությամբ նշվում է, որ քննարկվել են ինչպես Վրաստան–ԵՄ համագործակցությանը, անդամակցության շուրջ բանակցությունների բացման կարևորությանը և Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 9 քայլերի կատարման գործում Վրաստանի ձեռք բերած առաջընթացին, այնպես էլ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին առնչվող հարցեր(69), այդուհանդերձ, պարզորոշ է, որ օրակարգի գլխավոր հարցը եղել է հենց վերջինս:

Ինչպես և սպասելի էր, օրինագծի՝ 2-րդ ընթերցմամբ ընդունումը սուր քննադատության արժանացավ Արևմուտքի կողմից. տարածվեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարությունը, որի համաձայն՝ «Միացյալ Նահանգները դատապարտում է Կրեմլի կողմից ներշնչված «օտար ազդեցության» օրենսդրությունը, ….որը և «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են անորոշ հետագծի վրա: ….Վրաստանում օտարերկրյա օգնությունը սխալ բնութագրող մեկնաբանությունները, որոնք մենք տրամադրել ենք 32 տարի՝ ամրապնդելու Վրաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու ունակությունը, հիմնովին խաթարում են ամուր հարաբերությունները, որոնք մենք զարգացրել ենք Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ»(70)։ Նորաստեղծ իշխանական «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավոր Գուրամ Մաճարաշվիլին Մեթյու Միլլերի հայտարարությունն անտեղի է համարել: «Մեր օտարերկրյա գործընկերներից որևէ մեկի հայտարարությունը նույնքան անտեղի է, որքան Գիորգի Վաշաձեի (ընդդիմադիր «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդի) երեկվա հայտարարությունը, ով տեսախցիկների առաջ ասել էր, որ խաղաղ բողոքի ակցիա է տեղի ունենում, իսկ նրա մեջքի հետևում կարելի էր տեսնել, թե ինչպես են այրվում խորհրդարանի դարպասները: ….Մեր հոգեբանությունը, ըստ երևույթին, նրանք չկարողացան ուսումնասիրել, շնորհակալ ենք բոլորին օգնության համար, բայց եթե մեզանից ստրկություն խնդրեն, մենք չենք կարողանա համաձայնվել դրան, եթե ուզում են օգնել գնելու քարեր, Մոլոտովի կոկտեյլներ, կազմակերպել հրկիզումներ և դիվերսիա անել խորհրդարանի դռների մոտ, ապա թող հետ վերցնեն նման օգնությունը», – հայտարարել է խորհրդարանի պատգամավորը(71)։ Արձագանքելով օրինագծի 2-րդ ընթերցմամբ ընդունմանը՝ ԱՄՆ-ի դեսպան Ռոբին Դաննիգանը և Եվրահանձնաժողովի ընդլայնման տնօրինության գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը հայտարարել են, որ օրինագծի ընդունումը լուրջ խոչընդոտ կդառնա Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման համար։ Ի պատասխան՝ Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին ասել է. «Շատ վատ է երկրի հետ նախնական վերջնագրերով խոսելը։ Երբ չես ուզում լսել երկրի կողմից ձեռնարկվող ինքնիշխան քայլերի էության բացատրությունները և ուղղակիորեն ասել, որ սա ռուսական է, եկեք այսպես ասենք, դա վիրավորական է»(72): ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը ևս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը և երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ(73)։

Օրինագծի քննարկման շրջանակներում մայիսի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ի Պետքարտուղարության քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլլեյի հետ զրույցում հիասթափություն է հայտնել 20202023 թթ. Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի, ինչպես նաև արտասահմանից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների աջակցությամբ Վրաստանում հեղափոխության երկու փորձերի առնչությամբ։ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ եթե այս հեղափոխությունները հաջող լինեին, ապա այժմ երկրում կբացվեր Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների երկրորդ ճակատը(74)։ Գնահատելով ապրիլի 30-ին և մայիսի 1-ին օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ տեղի ունեցած անկարգությունները, որոնց ժամանակ ցուցարարները քարեր, շշեր և ծխային ռումբեր են նետել ոստիկանության և խորհրդարանի շենքի վրա, կրակ են վառել, իսկ ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ, պղպեղի լակի և ջրցան մեքենաներ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ափսոսանքով նշել է, որ, ցավոք, ոչ մի օտարերկրյա դեսպանատուն կամ միջազգային դոնոր կազմակերպություն չդատապարտեց բռնի գործողությունները: «Ավելին, նրանցից շատերը բռնի հարձակումներն անվանեցին «խաղաղ»: Դառը փորձը մեզ սովորեցրել է, որ բռնության անտեսումը խրախուսում է ավելի շատ բռնություն ապագայում», – գրել է Պապուաշվիլին սոցցանցում՝ հավելելով, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ երիտասարդների հանրահավաքներում ցուցարարների անօրինական գործողությունների հետևում կանգնած են ընդդիմադիր կուսակցություններ և մի շարք հասարակական կազմակերպություններ(75)։

Օրինագիծը՝ ՌԴ–Արևմուտք հակասության և փոխադարձ մեղադրանքների առանցքում

Մինչ օրինագծի՝ 3-րդ ընթերցմամբ ընդունումը Վրաստանի հետխորհրդային պատմության մեջ ամենաքննարկված օրենսդրական նախաձեռնություններից մեկի շուրջ ներվրաստանյան կրքերը (շարունակվող ցույցեր և բողոքի գործողություններ, որոնք խորհրդարանի խոսնակ Շ. Պապուաշվիլին համեմատել է Կիևի «Մայդանի» հետ՝ զուգահեռներ տանելով գործողությունների միջև)(76) և արտաքին տարբեր ազդակների «խառնարանները» չհանդարտվեցին: Մայիսի 6-ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, անդրադառնալով օրինագծին, նշել է. «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Վրաստանում, փորձում են պաշտպանվել, բայց «վիրուսն արդեն սկսվել է»։ ….Այս ամենը ֆինանսավորվում է այն պետությունների կողմից, որոնք չեն ցանկանում, որ Վրաստանը լինի ինքնիշխան և անկախ»(77): Նույն օրվա ճեպազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է Վրաստանում ընդունվելիք «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին առնչվող հարցերին՝ ասելով, որ իրենք պատրաստվում են շարունակել ճնշում գործադրել իրենց գործի վրա և կարծում են, որ քննարկվող օրենքը Վրաստանը կդնի անորոշ հետագծի վրա, կվտանգի Վրաստանի եվրաատլանտյան ուղին և կխաթարի ԱՄՆ–Վրաստան հարաբերությունները: Խոսնակը նաև մեկնաբանել է, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ի համար նորմալ՝ օրենք ունենալ օտարերկրյա գործակալների մասին (ԱՄՆ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը» (FARA)), և նորմալ չէ, որ Վրաստանը, Ռուսաստանը ունենան նման օրենք: Ըստ Մ. Միլլերի՝ տարբերությունը այդ օրենքների բնույթի մեջ է(78): Արձագանքելով Մ. Միլլերին՝ իշխող «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Ռատի Իոնաթամիշվիլին հայտարարել է, որ եթե ​​ամերիկացի ժողովուրդն արժանի է թափանցիկության, ապա վրաց հասարակությունն էլ է արժանի դրան: Ինչպես նշել է պատգամավորը՝ ոչ Վրաստանի դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գուլի Ալասանիան, «Ֆորմուլա» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիր, Վրաստանի իշխանությունների կողմից հետախուզվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին (հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2019 թ.՝ 2006–2008 թթ. պաշտպանության նախարար Դ. Կեզերաշվիլիի կողմից – Վ.Ս.), ինչպես  նաև «Դրոա» և «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցությունների հասարակական կազմակերպությունները չեն ներկայացնում Վրաստանի կառավարությունը(79)։

Օրինագծի քննարկումների վերջին փուլը. նախագծի ընդունումը՝
իրավիճակի նոր շիկացումների պատճառ  

2024 թ. մայիսի 13-ին առավոտյան Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը չափազանց լարված իրավիճակում, դեռ գիշերվանից խորհրդարանի հարակից հատվածներում բողոքի գործողություններ իրականացնող ուժերի և ՀԿ ներկայացուցիչների վանկարկումների, ցուցարարների և ոստիկանների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բախումների, ուսանողների որոշ մասի դասադուլի և հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորների բացակայության պայմաններում վերանայեց և 3-րդ  ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»  օրինագիծը(80)։

Նույն օրը Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելից հայտարարել է, որ Եվրամիությունը կոչ է արել վրացական իշխանություններին  ապահովել վրացիների բողոքի ցույցերի իրավունքը: Պաշտոնյան հավելել է, որ ԵՄ-ն և անդամ երկրները «ուշադրությամբ» հետևում են իրավիճակին։ Պատասխանելով Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին՝ նա ասել է, որ ԵՄ-ն «դեռ այնտեղ չէ», և որ դա պետք է լինի ԵՄ անդամ-երկրների ընդհանուր որոշում(81)։ Հաջորդ օրը՝ մայիսի 14-ին, խորհրդարանի լիագումար նիստն անցավ կրկին չափազանց լարված մթնոլորտում, այն անգամ ընդհատվեց իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով: Այդուհանդերձ, խորհրդարանը ձայների 84 «կողմ», 30 «դեմ» հարաբերակցությամբ 3-րդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության  թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  հայտարարեց, որ վետո կդնի օրինագծի վրա, վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ նշեց, որ  եթե կոնկրետ, իրավական դիտողություններ ներկայացվեն՝ բաց են վետոյի շրջանակներում  քննարկումների համար(82):

Հավելենք նաև, որ օրենքի 3-րդ ընթերցմամբ ընդունումից հետո խորհրդարանի շենքի շուրջ իրավիճակը ծայրահեղ լարվեց։ Բողոքի գործողության  մասնակիցների մի մասը, վնասելով արգելապատնեշները, փորձեց հասնել խորհրդարանի դռներին, իսկ մյուսները փորձեցին  բարձրանալ դրանց վրայով: Ոստիկանությունը հետ մղեց ցուցարարներին, ձերբակալվեցին մի շարք կարգազանցներ, իսկ նույն օրը՝ ժամը 17:00-ից Վրաստանի խորհրդարանում ակտիվացվեց անվտանգության կարմիր մակարդակը(83): Փաստենք, որ Վրաստանի իշխանությունների այս օրենսդրական նախաձեռնությունն այն աստիճան է մտահոգել Արևմուտքին, որ հենց նույն օրը՝ մայիսի 14-ին, Թբիլիսիում ասուլիս է հրավիրել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, պատժամիջոցները համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը և հայտարարել, թե ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել վրացական կողմի դեմ: «Կլինեն ֆինանսական կամ ճամփորդական սահմանափակումներ այն մարդկանց և նրանց ընտանիքների համար, ովքեր կլինեն այդ  գործողությունների պատասխանատուները», – ասել է Ջեյմս Օ՛Բրայենը՝ հավելելով, որ եթե օրենքը չհամապատասխանի ԵՄ չափանիշներին և նորմերին, և ԱՄՆ-ի ու մյուս գործընկերների դեմ կոշտ հռետորաբանությունը շարունակվի, ապա վրաց-ամերիկյան հարաբերությունների համար ռիսկեր կառաջանան(84)։ Արձագանքելով և հակադարձելով «անցանկալի հյուրին»՝ վարչապետ Ի. Կոբախիձեն էլ նույն օրը հայտարարել է, որ Վրաստանի դեմ Ամերիկայի կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը չի քննարկվել իր և Ջեյմս Օ՛Բրայենի հետ հանդիպման ժամանակ: Նախօրեին էլ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ամերիկացի պաշտոնյան Վրաստան է մեկնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթով։ Օ՛Բրայենը նաև ցանկություն էր հայտնել հանդիպելու Բ. Իվանիշվիլիի հետ, սակայն վերջինս հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ իր նկատմամբ արդեն իսկ դե ֆակտո պատժամիջոցներ են  սահմանվել(85)։

(Շարունակելի)

(1) Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Սփյուռքի և հայ գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող: Գիտական հետաքրքրությունները՝ Վրաստանի հայության, մասնավորապես՝ ջավախահայության հիմնախնդիրներ, Հայաստան–Վրաստան հարաբերություններում առկա բազմաբնույթ հիմնահարցեր, Վրաստանի տեղաբնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնությունների խնդիրներ: Հեղինակ է 1 մենագրության և շուրջ 35 հոդվածի:

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 12.12.2024 թ.:

(3) Указ Президента Российской Федерации от 10.05.2023 № 335 “О порядке въезда в Российскую Федерацию и выезда из Российской Федерации граждан Грузии”. (10.05.2023), http://publication.pravo.gov.ru/Document/View/0001202305100004?index=1 (բեռնման օրը՝ 02.10.2024). «Սահմանել, որ «2023 թվականի մայիսի 15-ից  Վրաստանի քաղաքացիները մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն և հեռանում Ռուսաստանի Դաշնությունից՝ առանց անձը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա վիզա ձևակերպելու <…>, բացառությամբ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու համար մուտք գործող քաղաքացիների, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»,–ասված է փաստաթղթում։ Հրամանագրով սահմանված են նաև ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի աշխատակիցների կարգավիճակով Ռուսաստան գործուղված Վրաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների կանոնները: Փաստաթղթի համաձայն՝ նրանց կտրամադրվեն միանվագ վիզաներ՝ երեք ամիս ժամկետով, իսկ ՌԴ ԱԳՆ-ի կողմից այդ աշխատակիցների հավատարմագրումից հետո նրանք և նրանց ընտանիքները հավատարմագրման ողջ ժամանակահատվածում կկարողանան ՌԴ այցելել առանց մուտքի արտոնագրի։

(4) Указ Президента Российской Федерации от 10.05.2023 № 336 “О признании утратившим силу Указа Президента Российской Федерации от 21 июня 2019 г. № 287 “Об отдельных мерах по обеспечению национальной безопасности Российской Федерации и защите граждан Российской Федерации от преступных и иных противоправных действий”. (10.05.2023), http://publication.pravo.gov.ru/Document/View/0001202305100003 (բեռնման օրը՝ 02.10.2024).

(5) Саркисян Ваэ, Изнанка скандальных законопроектов: выбор Грузии, Регион и мир, научно-аналитический журнал, том XIV, N 2, 2023, ст. 9-19.

(6) Ձևավորված քառյակը 2022 թ. օգոստոսի 2-ին հանդես եկավ «Ժողովրդի ուժ» շարժումը հիմնելու մասին հայտարարությամբ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նրանց նպատակն է հասարակությանը զինել ճշմարտությամբ՝ Վրաստանի ազգային շահերը պաշտպանելու համար, իսկ պատգամավորների՝ իշխող կուսակցությունից դուրս գալու հիմնական պատճառը պատերազմին (ռուս-ուկրաինական – Վ.Ս.) Վրաստանի ներգրավվելու սպառնալիքն էր, սադրանքի փորձը, որը կապված է նույն արտաքին ուժերի հետ։ «Մենք կարծում ենք, որ պատերազմի վտանգը դեռևս իրական է, և դրա կանխման երաշխիքներ կարելի է ստեղծել միայն հանրությանը պատշաճ իրազեկելու միջոցով։ Տեղեկատվության պակասի պայմաններում հասարակությունը կարող է խոցելի մնալ Վրաստանում երկրի խաղաղությանն ու անկախությանը սպառնացող վտանգների նկատմամբ։ …Մեր հիմնական նպատակներից մեկը ոչ թե արևմտյան ինստիտուտների վրա հարձակումն է, այլ ավելի շուտ Վրաստանում արևմտյան կառույցների հեղինակությունը պաշտպանելն ու փրկելը։ Մեր շարժումը կանի ամեն ինչ վերականգնելու վրացական հասարակության վստահությունը արևմտյան ինստիտուտների նկատմամբ», – նշել էին պատգամավորները հայտարարության մեջ՝ հավելելով՝  եթե տեսնեն, որ իշխանությունն այլևս չի կարող դիմակայել պատերազմի հետ կապված ճնշումներին, ապա չեն բացառի, որ հասարակական շարժումը կվերածեն քաղաքական կուսակցության [տե՛ս სოზარ სუბარი, დიმიტრი ხუნდაძე, მიხეილ ყაველაშვილი და გურამ მაჭარაშვილი საზოგადოებრივ მოძრაობა „ხალხის ძალას“ აფუძნებენ და არ გამორიცხავენ, რომ პოლიტიკურ პარტიადაც გარდაიქმნას. (02.08.2022), https://1tv.ge/news/sozar-subari-dimitri-khundadze-mikheil-yavelashvili-da-guram-macharashvili-sazogadoebriv-modzraoba-khalkhis-dzalas-afudzneben-da-ar-gamorickhaven-rom-politikur-partiadac-gardaiqmn/ (բեռնման օրը՝ 20.02.2023):

(7) «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն փետրվարի 20-ին հայտարարեց, որ ընդհանուր սկզբունքների շուրջ կա համաձայնություն՝ հավելելով, որ օրինագիծը նախատեսում է ընդամենը տասնօրյա ժամկետում գրանցվելու պարտավորություն. «Եթե ​​որևէ կազմակերպության արտաքին ֆինանսավորումը գերազանցում է 20 տոկոսը, ապա այն ռեգիստրում գրանցվելու համար ունի 10 օր։ Իսկ հետո մեկ տարվա ընթացքում պետք է հայտարարագիր ներկայացնի իր եկամուտների ու ծախսերի մասին։ Այս թափանցիկությունից բացի այլ բան չի դիտարկում։ Ուստի, անհնար է փաստարկ տալ, թե ինչու կարելի է մերժել այս սկզբունքը» [տե՛ս “ქართული ოცნების” სახელით შემიძლია ვთქვა, რომ პრინციპების დონეზე შევთანხმდით და მხარს დავუჭერთ  “ხალხის ძალის” მიერ წარდგენილ კანონპროექტს – მამუკა მდინარაძე. (20.02.2023). https://rustavi2.ge/ka/news/249362 (բեռնման օրը՝ 03.10.2024)]: Մեկ օր անց՝ փետրվարի 21-ին, իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքի նախագիծը լիովին համապատասխանում է մարդու իրավունքների չափանիշներին, ի տարբերություն արտերկրում ընդունված օրենքների։ Ի. Կոբախիձեն նկատի ուներ ԱՄՆ-ում և ՌԴ-ում ընդունված համանման օրենքները տե՛ս Грузинский законопроект об “иноагентах” лучше зарубежных аналогов – Кобахидзе. (21.02.2023 ), https://sputnik-georgia.ru/20230221/gruzinskiy-zakonoproekt-ob-inoagentakh-luchshe-zarubezhnykh-analogov—kobakhidze-275107192.html (բեռնման օրը՝ 03.10.2024)]:

(8) საქართველოს კანონი, უცხოური გავლენის გამჭვირვალობის შესახებ, თბილისი, 28 მაისი 2024 წ., N4194-XIVმს-Xმპ, ვებგვერდი. (03/06/2024), https://matsne.gov.ge/ka/document/view/6171895?publication=0 (բեռնման օրը՝ 11.07.2024):

(9) Власти Грузии вновь инициируют закон об “иноагентах”. (03.04.2024), https://sputnik-georgia.ru/20240403/vlasti-gruzii-vnov-initsiiruyut-zakon-ob-inoagentakh-287142245.html (բեռնման օրը՝ 07.10.2024).

(10) Այդուհանդերձ, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության պատգամավոր Վախթանգ Մեգրելիշվիլին ապրիլի 4-ին հայտարարել է, որ օրենքի նախագծի նախաձեռնման պատճառով բողոքի ցույցեր չպետք է լինեն: Ըստ պատգամավորի՝ վեց ամիս անց խորհրդարանական ընտրություններ են, և պետք է իշխող ուժի ցանկացած հիմարության դեմ բողոքն արտահայտել քվեատուփի մոտ: Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Բեկա Լիլուաշվիլին էլ հայտարարելով, որ կուսակցությունը մտադիր է այլընտրանքային օրինագիծ ներկայացնել խորհրդարան, փաստել է, որ թափանցիկության հետ կապված ոչ մի անհանգստություն չունեն: «Եթե որևէ մեկը թափանցիկության հետ կապված խնդիրներ ունի, և հաշվետվողականությունը նրանց համար անհարմարություն է ստեղծում, դա իշխանություններն են», – նշել է պատգամավորը  [տե՛ս Будут ли в Грузии акции против закона об “иноагентах”? К чему готовится оппозиция. (04.04.2024), https://sputnik-georgia.ru/20240404/budut-li-v-gruzii-aktsii-protiv-zakona-ob-inoagentakh-k-chemu-gotovitsya-oppozitsiya-287171025.html (բեռնման օրը՝ 08.10.2024)]:

(11) 2009 թ. մեկնարկեց Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը (ԱլԳ), որը ներառում էր Վրաստանը: 2014 թ. հունիսին Եվրամիությունը և Վրաստանը ստորագրեցին Ասոցիացման համաձայնագիրը (ԱԱ), որն ուժի մեջ է մտել 2016 թ. հուլիսի 1-ից։ 2022 թ. մարտի 3-ին Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ 2022 թ. հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը ճանաչեց Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնեց Վրաստանին տրամադրել թեկնածու երկրի կարգավիճակ այն բանից հետո, երբ բավարարվեն Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ Վրաստանի  անդամակցության դիմումի վերաբերյալ 12 առաջնահերթությունները, հայտնի նախապայմաններ, որոնց թվում են՝ բևեռացման վերացումը, ապաօլիգարխացումը, լրատվամիջոցների բարելավումը, դատական ​​իշխանության լիարժեք անկախության միջավայրի ապահովումը և այլն։ 2023 թ. նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին առաջարկեց Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ։ Հանձնաժողովը հրապարակեց զեկույց ԵՄ ընդլայնման վերաբերյալ, որը ներառում էր Վրաստանի հետ կապված հիմնական արդյունքները, ԵՄ ընդլայնման քաղաքականության վերաբերյալ 2023 թ. հաղորդագրությունը, որը նախանշում է Վրաստանի կողմից ձեռնարկվելիք 9 նոր քայլերը: 2023 թ. դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու մասին՝ հաշվի առնելով, որ կձեռնարկվեն Հանձնաժողովի 2023 թ. նոյեմբերի 8-ի հանձնարարականով սահմանված համապատասխան քայլերը [տե՛ս შარლ მიშელი – ევროკავშირის საბჭომ გადაწყვიტა, აღიაროს საქართველოს ევროპული პერსპექტივა. (23.06.2022), https://1tv.ge/news/sharl-misheli-evrokavshiris-sabchom-gadawyvita-aghiaros-saqartvelos-evropuli-perspeqtiva-da-mzadaa-statusi-mianichos-rogorc-ki-dasakhuli-prioritetebi-shesruldeba-saqartvelos-momavali-evrokavshir/ (բեռնման օրը՝ 02.10.2024), ევროკავშირის წარმომადგენლობა საქართველოში, ევროკავშირი და საქართველო, ევროკავშირთან ურთიერთობა, პოლიტიკური ურთიერთობები. https://www.eeas.europa.eu/georgia/evrokavshiri-da-sakartveloka?s=221#2774 (բեռնման օրը՝ 09.10.2024)]:

(12) European Commission, Communication from the Commission to the European Parliament, the Council, the European Economic and Social Committee and the Committee of the Regions, 2023 Communication on EU Enlargement Policy, Brussels, 8.11.2023, COM(2023) 690 final, https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/2023-communication-eu-enlargement-policy_en (բեռնման օրը՝ 09.10.2024).

(13) ԵՄ 2023 թ. ընդլայնման փաթեթում Վրաստանի համար նախանշված 9 քայլերը ներառում են ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը, ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հետ համապատասխանության բարելավումը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, ազատ, արդար և մրցակցային ընտրական գործընթացի ապահովումը, ապաօլիգարխացման և դատաիրավական համալիր ու արդյունավետ բարեփոխումների ուղղությամբ համակարգային մոտեցումների հաստատումը, և այլն [տե՛ս ევროკავშირის წარმომადგენლობა საქართველოში, 2023 წლის კომუნიკაცია ევროკავშირის გაფართოების პოლიტიკასთან დაკავშირებით (ამონარიდი საქართველოს შესახებ). (15.11.2023), https://www.eeas.europa.eu/delegations/georgia/ 2023-communication-eu-enlargement-policy-extract-about-georgiaen?pagelang=ka&s=221 (բեռնման օրը՝ 08.10.2024)]:

(14) Georgia: Statement by the Spokesperson on the draft law on “Transparency of Foreign Influence”. (04.04.2024), https://www.eeas.europa.eu/eeas/georgia-statement-spokesperson-draft-law-%E2%80%9Ctransparency-foreign-influence%E2%80%9D-0en (բեռնման օրը՝ 08.10.2024).

(15) მოვუწოდებთ ხელისუფლებას, გაიწვიოს კანონპროექტი – გაეროს ადამიანის უფლებათა კომიტეტი (04.04.2024), https://www.ghn.ge/news/310225-movutsodebt-khelisuflebas-gaitsvios-kanonproekti-gaeros-adamianis-uflebata-komiteti (բեռնման օրը՝ 10.10.2024).

(16) CoE Sec Gen: Constructive dialogue and upholding of our standards remain key. (04.04.2024),  https://georgiatoday.ge/coe-sec-gen-constructive-dialogue-and-upholding-of-our-standards-remain-key/ (բեռնման օրը՝ 10.10.2024).

(17) NATO Sec Gen rejects reintroduction of bill on transparency of foreign influence in Georgia. (04.04.2024),  https://info.imedi.ge/en/politics/1151/nato-sec-gen-rejects-reintroduction-of-bill-on-transparency-of-foreign-influence-in-georgia (բեռնման օրը՝ 11.10.2024).

(18) მეთიუ მილერი: ჩვენ მოვუწოდებთ საქართველოს მთავრობას, რომ მიჰყვეს ევროკავშირის მისწრაფებებს. (05.04.2024), https://imedinews.ge/ge/politika/331849/metiu-mileri-chven-movutsodebt-saqartvelos-mtavrobas-rom-mihkves-evrokavshiris-mistsrapebebs (բեռնման օրը՝ 09.10.2024).

(19) ევროპის 12 ქვეყნის საგარეო კომიტეტები „ოცნებას“ ე.წ. რუსული კანონის გაწვევისკენ მოუწოდებენ. (05.04.2024), https://bm.ge/news/evropis-12-qveynis-sagareo-komitetebi-otsnebas-ets-rusuli-kanonis-gatsvevisken-moutsodeben (բեռնման օրը՝ 10.10.2024).

(20) Խորհրդարանի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել ամերիկյան «Ժողովրդավարության ազգային հիմնադրամին» (NED) և «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին» (EED), որի ղեկավարության կազմում ընդգրկված են Եվրախորհրդարանի՝ Վրաստանի իշխանություններին սուր քննադատության ենթարկող անդամներ։ Պապուաշվիլիի խոսքով՝ տարվա ընթացքում այդ հիմնադրամները ֆինանսավորել են Վրաստանում գործող կուսակցություններին և արմատական խմբավորումներին [տե՛ս Четыре лжи касательно закона об “иноагентах” – аргументы “Грузинской мечты”. (05.04.2024), https://sputnik-georgia.ru/20240405/chetyre-lzhi-kasatelno-zakona-ob-inoagentakh—argumenty-gruzinskoy-mechty-287190669.html (բեռնման օրը՝ 10.10.2024)]:

(21) Закон об “иноагентах” не повлияет на отношения Грузии и ЕС – лидер партии власти. (05.04.2024), https://sputnik-georgia.ru/20240406/zakon-ob-inoagentakh-ne-povliyaet-na-otnosheniya-gruzii-i-es–lider-partii-vlasti–287200951.html (բեռնման օրը՝ 10.10.2024).

(22) Почему в Грузии хотят принять закон об “иноагентах” – аргументы премьера в деталях. (08.04.2024), https://sputnik-georgia.ru/20240408/pochemu-v-gruzii-khotyat-prinyat-ob-inoagentakh—argumenty-premera-v-detalyakh-287219670.html (բեռնման օրը՝ 12.10.2024).

(23) Лаша Хуцишвили – Представленный в связи с прозрачностью законопроект предусматривает только публикацию финансовой отчетности, соответственно, он не сможет ограничивать ту или иную деятельность. (08.04.2024), https://1tv.ge/lang/ru/news/lasha-khucishvili-predstavlennyj-v-svjazi-s-prozrachnostju-zakonoproekt-predusmatrivaet-tolko-publikaciju-finansovoj-otchetnosti-sootvetstvenno-on-ne-smozhet-ogranichivat-tu-ili-inuju-dejatelnost/ (բեռնման օրը՝ 12.10.2024).

(24) Законопроект об “иноагентах” обсуждался в парламенте Грузии на фоне акции протеста. (08.04.2024), https://sputnik-georgia.ru/20240408/zakonoproekt-ob-inoagentakh-obsuzhdalsya-v-parlamente-gruzii-na-fone-aktsii-protesta-287223743.html (բեռնման օրը՝ 12.10.2024).

(25) Իշխող ուժի պատգամավոր Ռատի Իոնաթամիշվիլին Վրաստանի համար խորհրդանշական այդ օրը նախաձեռնած երթի կապակցությամբ հայտարարեց. «Չի կարող լինել ավելի մեծ սիմվոլիզմ և ավելի մեծ լյուստրացիա, ինչպես որ անհնար է ավելի թշնամական արարք կատարել. ապրիլի 9-ին նրանք երթեր են անցկացնում թափանցիկության և անկախության դեմ» [տե՛ս Враждебное отношение к Грузии – депутат о марше против закона об “иноагентах”. (09.04.2024), https://sputnik-georgia.ru/20240409/vrazheskoe-otnoshenie-k-gruzii–deputat-o-marshe-protiv-zakona-o-inoagentakh-287247843.html (բեռնման օրը՝ 15.10.2024)]:

(26) 2024 թ. ապրիլի 8-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ քաղաքական կուսակցությունների հետ կապված «Factcheck» և «Առասպելների դետեկտոր» հասարակական կազմակերպությունները գրաքննություն են իրականացնում սոցիալական ցանցերում։ Այս կազմակերպությունների թիկունքում կանգնած են նախկին փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն և Թամար Կինցուրաշվիլին, ով նախորդ կառավարության օրոք զբաղեցնում էր Վրաստանի հանրային հեռարձակողի տնօրենի պաշտոնը։ «Սա ցույց է տալիս ձեռագիրը և արժեքները, այսինքն՝ ոչ թափանցիկությունն ու գրաքննությունը. սա Եվրոպան է այս մարդկանց համար, հենց այդպես են դա ներկայացնում մեզ, և հակառակ հայտարարություններն այն են, ինչ դուք շատ լավ գիտեք», – ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ոչ թափանցիկությունն ու գրաքննությունը բացարձակապես անընդունելի են [տե՛ս Почему в Грузии хотят принять закон об “иноагентах” – аргументы премьера в деталях. (08.04.2024), https://sputnik-georgia.ru/20240408/pochemu-v-gruzii-khotyat-prinyat-ob-inoagentakh—argumenty-premera-v-detalyakh-287219670.html (բեռնման օրը՝ 17.10.2024):

(27) Законопроект об “иноагентах” – почему Facebook* заблокировал баннеры властей Грузии? (09.04.2024), https://sputnik-georgia.ru/20240409/pochemu-zablokirovan-banner-s-argumentami-vlasti-gruzii-po-zakonu-ob-inoagentakh-287246657.html (բեռնման օրը՝ 17.10.2024).

(28) საქართველოს სახალხო დამცველის განცხადება „უცხოური გავლენის გამჭვირვალობის შესახებ“ საქართველოს კანონის პროექტთან დაკავშირებით, 11 აპრილი, 2024, https://www.ombudsman.ge/geo/akhali-ambebi/sakartvelos-sakhalkho-damtsvelis-gantskhadeba-utskhouri-gavlenis-gamchvirvalobis-shesakheb-sakartvelos-kanonis-proekttan-dakavshirebit (բեռնման օրը՝ 17.10.2024).

(29) Закон о прозрачности не должен помешать интеграции Грузии в ЕС – глава МИД. (11.04.2024), https://sputnik-georgia.ru/20240411/zakon-o-prozrachnosti-ne-dolzhen-pomeshat-integratsii-gruzii-v-es–glava-mid-287281275.html (բեռնման օրը՝ 17.10.2024).

(30) Олаф Шольц – В Германии, как и в Евросоюзе, мы критически смотрим на закон о прозрачности иностранного влияния, надеемся, что Грузия не примет закон. (12.04.2024), https://1tv.ge/lang/ru/news/olaf-sholc-v-germanii-kak-i-v-evrosojuze-my-kriticheski-smotrim-na-zakon-o-t-g-agentakh-nadeemsja-chto-gruzija-ne-primet-zakon/?__cf_chl_tk=ygczQJn8Dib0bZgzUI.3IiPNNGzqol7bdxhKCeVqwTg-1729172545-1.0.1.1-uAqWBaA8S5OneZ9d1E_lP.KIInLVhFOdjQoT06NFRsk (բեռնման օրը՝ 17.10.2024).

(31) Шольц призвал Грузию не принимать закон об “иноагентах”, а Кобахидзе настоял на своем. (12.04.2024), https://sputnik-georgia.ru/20240412/sholts-prizval-gruziyu-ne-prinimat-zakon-ob-inoagentakh-a-kobakhidze-nastoyal-na-svoem-287295527.html (բեռնման օրը՝ 18.10.2024).

(32) საქართველოს მთავრობა, საქართველოს პრემიერ-მინისტრის განცხადება. (2024-04-14), https://www.gov.ge/index.php?lang_id=GEO&sec_id=596&info_id=88164 (բեռնման օրը՝ 18.10.2024).

(33) Парламент Грузии приступил к рассмотрению законопроекта об “иноагентах”. (15.04.2024), https://sputnik-georgia.ru/20240415/parlament-gruzii-pristupil-k-rassmotreniyu-zakonoproekta-ob-inoagentakh-287331822.html (բեռնման օրը՝ 18.10.2024).

(34) «Քաղաքացիներ» կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հարձակվեց ամբիոնի մոտ ելույթ ունեցող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի վրա և հարվածեց գլխին, ինչից հետո խորհրդարանում սկսվեց մեծ իրարանցում [տե՛ս Драка в парламенте Грузии – обсуждение закона об “иноагентах” пришлось прервать. (15.04.2024), https://sputnik-georgia.ru/20240415/draka-v-parlamente-gruzii—obsuzhdenie-zakona-ob-inoagentakh-prishlos-prervat-287335689.html (բեռնման օրը՝ 18.10.2024)]: Հավելենք, որ արարքը դատապարտել են թե՛ իշխանական, թե՛ որոշ ընդդիմադիր («Լելոն Վրաստանի համար», «Գիրչի» և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ) խորհրդարանական ուժեր [տե՛ս Драка в парламенте Грузии – что говорят политики. (15.04.2024), https://sputnik-georgia.ru/20240415/draka-v-parlamente-gruzii—chto-govoryat-politiki-287339765.html (բեռնման օրը՝ 18.10.2024)]:

(35) საქართველოს მთავრობა, პრემიერ-მინისტრი აშშ-ის, ევროკავშირისა და დიდი ბრიტანეთის ელჩებს კანონპროექტზე „უცხოური გავლენის გამჭვირვალობის შესახებ“ ესაუბრა. (15.04.2024), https://www.gov.ge/ index.php?lang_id=GEO&sec_id=596&info_id=88171 (բեռնման օրը՝ 18.10.2024).

(36) Комитет парламента Грузии одобрил законопроект об иноагентах. (15.04.2024),  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/20554027 (բեռնման օրը՝ 18.10.2024).

(37) Задержания на акции против закона об “иноагентах” в Тбилиси – на месте мобилизован спецназ. (15.04.2024), https://sputnik-georgia.ru/20240415/zaderzhaniya-na-aktsii-protiv-zakona-ob-inoagentakh-v-tbilisi—na-meste-mobilizovan-spetsnaz-287347280.html (բեռնման օրը՝ 18.10.2024).

(38) Парламент Грузии приступил к рассмотрению проекта закона об “иноагентах”. (16.04.2024), https://sputnik-georgia.ru/20240416/parlament-gruzii-pristupil-k-rassmotreniyu-proekta-zakona-ob-inoagentakh-287360590.html (բեռնման օրը՝ 18.10.2024).

(39) PACE President asks the Venice Commission for an opinion on the draft law on Transparency of Foreign Influence. 16 APRIL 2024, https://www.coe.int/en/web/tbilisi/-/pace-president-asks-the-venice-commission-for-an-opinion-on-the-draft-law-on-transparency-of-foreign-influence (բեռնման օրը՝ 18.10.2024).

(40) Օրենքի դեմ բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ խոչընդոտել են նաև «Իմեդի» հեռուստաընկերության  նկարահանող խմբերի մասնագիտական ​​գործունեությունը և վիրավորել նրանց: Դատապարտելով դա՝ իշխանամետ պատգամավոր, «Ժողովրդի ուժը» նորաստեղծ կուսակցության ղեկավար Սոզար Սուբարը հիշեցրել է ընդդիմության առանցքում գտնվող նախկին իշխող ուժի գործողություններն ընդդեմ նույն հեռուստաընկերության. ««Ազգային շարժման» բնույթը չի փոխվում, նրանք ոչինչ չեն մոռանում ու ոչինչ չեն սովորում: Երբ իրենք էին իշխանության, մահակներով ներխուժում էին հեռուստաընկերություններ, փակում, խլում էին տերերից, ծեծում էին լրագրողներին, այսօր նրանք նույնն են անում» [տե՛ս Нападение на журналистов “Имеди” на акции против закона об “иноагентах” – мнение политиков. (17.04.2024), https://sputnik-georgia.ru/20240417/napadenie-na-zhurnalistov-telekompanii-imedi-vo-vremya-aktsii-protesta—mnenie-politikov-287382707.html (բեռնման օրը՝ 19.10.2024)]։ Հրեա միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի կողմից 2001 թ. հիմնադրված և 2003 թ. հեռարձակումն սկսած «Իմեդի» հեռուստաընկերությունը 2007 թ. ենթարկվեց Մ. Սաակաշվիլիի ռեժիմի հալածանքներին: Թբիլիսիում սկսված բողոքի ցույցերը լայնորեն լուսաբանելու և Բ. Պատարկացիշվիլիի՝ Մ. Սաակաշվիլիի ռեժիմին կտրուկ հակադրվելու  պատճառով 2007 թ. նոյեմբերի 7-ին մի քանի հարյուր զինված հատուկջոկատայիններ ներխուժեցին հեռուստաընկերության տարածք, հեռուստաալիքի աշխատակիցներին հրամայեցին պառկել հատակին, իսկ հեռարձակումն ընդհատվեց, երբ հաղորդավարները փորձեցին ուղիղ եթերում խոսել հարձակման մասին։ Զինված հարձակման հետևանքով մեծապես վնասվեցին հեռուստաընկերության ստուդիաները ու տեխնիկայի զգալի մասը։ Դեպքից հետո սկսվեց ՀԸ-ի՝ մեծահարուստի ընտանիքից խլելու գործընթացը (եթերազրկում, հեռարձակման լիցենզիայի կասեցում, կալանք գույքի վրա, դատական գործընթացներ, կառավարման իրավունքի՝ այլ ընկերության փոխանցում և այլն): 2008 թվականի փետրվարի 13-ին Լոնդոնում Բ. Պատարկացիշվիլիի առեղծվածային մահվանից հետո, ի վերջո, 2009 թ. օգոստոսի 27-ից ՀԸ-ի 100% բաժնետերը դարձավ «Ջորջիան մեդիա փրոդաքշն գրուպ» ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի 45%-ի սեփականատերն այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Արվելաձեն էր։ 2012 թ. իշխանափոխությունից հետո հեռուստաալիքը խորհրդանշական գնով վերադարձվեց Բ. Պատարկացիշվիլի ընտանիքին՝ բաժնետոմսից հրաժարվելու պայմանավորվածության հիման վրա։

(41) საქართველოს მთავრობა, პრემიერ-მინისტრის პრესკონფერენცია „უცხოური გავლენის გამჭვირვალობის შესახებ“ კანონპროექტთან დაკავშირებით. (17.04.2024), https://www.gov.ge/index.php?lang_id=GEO&sec id  =596&info_id=88175 (բեռնման օրը՝ 19.10.2024).

(42) Президент Грузии пообещала наложить вето на закон об иноагентах ради ЕС. (17.04.2024), https://www.rbc.ru/politics/17/04/2024/661fae209a79476c786b5df3 (բեռնման օրը՝ 19.10.2024). Հավելենք, որ վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդամենը 76 ձայն, մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունն ուներ 83 տեղ խորհրդարանում։

(43) Сергей Лавров назвал мягчайшим закон об “иноагентах” в Грузии. (22.04.2024). http://ru.gruzinform.ge/news/61783/sergej-lavrov-nazval-mAgCajSim-zakon-ob-inoagentaK-v-gruzii.html (բեռնման օրը՝ 20.10.2024).

(44) В Грузии 90% НПО получают финансирование из-за рубежа – депутат. (17.04.2024), https://sputnik-georgia.ru/20240419/v-gruzii-90-iz-25-tysyachi-npo-poluchayut-finansirovanie-iz-za-rubezha—deputat–287428036.html (բեռնման օրը՝ 20.10.2024).

(45) Лидер правящей партии Грузии назвал условия отзыва закона об “иноагентах”. (20.04.2024), https://sputnik-georgia.ru/20240420/lider-pravyaschey-partii-gruzii-nazval-usloviya-otzyva-zakona-ob-inoagentakh-287449573.html (բեռնման օրը՝ 20.10.2024).

(46) HR Borrell: “This Law is Incompatible with EU Values”. (22.04.2024), https://civil.ge/archives/600787 (բեռնման օրը՝ 20.10.2024).

(47) Почему Грузии нельзя то, что можно ЕС? Лидер “Грузинской мечты” резко ответил на критику. (23.04.2024), https://sputnik-georgia.ru/20240423/pochemu-gruzii-nelzya-to-chto-mozhno-es-lider-gruzinskoy-mechty-rezko-otvetil-na-kritiku-287503704.html (բեռնման օրը՝ 20.10.2024).

(48) Премьер Грузии назвал вмешательством в дела страны слова Борреля о законе об иноагентах. (22.04.2024), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/20626201 (բեռնման օրը՝ 20.10.2024).

(49) Боррель критикует грузинский законопроект, даже не прочитав его – глава парламента Грузии. (23.04.2024), https://sputnik-georgia.ru/20240423/borrel-kritikuet-gruzinskiy-zakonoproekt-dazhe-ne-prochitav-ego–glava-parlamenta-gruzii-287509433.html (բեռնման օրը՝ 20.10.2024).

(50) Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը, Եվրոպական խորհրդին կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և ազատ արձակել Միխեիլ Սահակաշվիլիին՝ հայտարարել է, որ առաջարկվող օրենքը կխաթարի քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների աշխատանքը [տե՛ս MEP Lexmann calls for sanctions on Ivanishvili and Saakashvili’s release. (23.04.2024), https://1tv.ge/lang/en/news/mep-lexmann-calls-for-sanctions-on-ivanishvili-and-saakashvilis-release/ (բեռնման օրը՝ 21.10.2024)}:

(51) Все те же лица – Папуашвили о евродепутатах, выступающих против закона “об иноагентах”. (24.04.2024), https://sputnik-georgia.ru/20240424/vse-te-zhe-litsa–papuashvili-o-evrodeputatakh-vystupayuschikh-protiv-zakona-ob-inoagentakh-287531448.html (բեռնման օրը՝ 21.10.2024).

(52) Спикер парламента Грузии резко ответил на обвинения европарламентариев. (24.04.2024), https://sputnik-georgia.ru/20240424/spiker-parlamenta-gruzii-rezko-otvetil-na-obvineniya-evroparlamentariev-287527436.html (բեռնման օրը՝ 21.10.2024).

(53) 2017 թ. մարտի 28-ից Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր,  կարող են առանց վիզայի տուրիստական ​​և բիզնես ճամփորդություններ կատարել ԵՄ երկրներ մինչև 90 օր ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեց ամիսը մեկ անգամ։

(54) European Parliament, P9_TA(2024)0381, Attempts to reintroduce a foreign agent law in Georgia and its restrictions on civil society, European Parliament resolution of 25 April 2024 on attempts to reintroduce a foreign agent law in Georgia and its restrictions on civil society (2024/2703(RSP)). 25 April 2024 – Strasbourg. https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0381EN.html (բեռնման օրը՝ 21.10.2024).

(55) Վրաստանի վերաբերյալ առաջին կտրուկ բանաձևն ընդունվել է 2022 թ. հունիսի 9-ին, երկրորդը՝ 2022 թ. դեկտեմբերի 14-ին, երրորդը՝ 2023 թ. փետրվարի 16-ին։

(56) Резолюция Европарламента не имеет никакой ценности – глава парламента Грузии. (25.04.2024), https://sputnik-georgia.ru/20240425/pechalnaya-istoriya-v-arkhive–spiker-parlamenta-gruzii-o-rezolyutsii-evroparlamenta-287548598.html (բեռնման օրը՝ 21.10.2024).

(57) Резолюция Европарламента не имеет ничего общего с Европой – лидер “Грузинской мечты”. (25.04.2024), https://sputnik-georgia.ru/20240425/rezolyutsiya-evroparlamenta-ne-imeet-nichego-obschego-s-evropoy–lider-gruzinskoy-mechty-287551777.html (բեռնման օրը՝ 21.10.2024).

(58) Премьер-министр Грузии: резолюции Европарламента – грош цена. (26.04.2024), https://sputnik-georgia.ru/20240426/premer-ministr-gruzii-rezolyutsii-evroparlamenta–grosh-tsena-287566598.html  (բեռնման օրը՝ 21.10.2024).

(59) Граждане Грузии продолжат ездить без виз в Европу – глава МИД. (25.04.2024), https://sputnik-georgia.ru/20240425/grazhdane-gruzii-prodolzhat-ezdit-bez-viz-v-evropu–glava-mid-287552037.html  (բեռնման օրը՝ 21.10.2024).

(60) საპატრიარქო: ევროპარლამენტის რეზოლუციაში ჩანაწერი, რომ დაუშვებელია მოზარდებში ლგბტ პროპაგანდის აკრძალვის კანონის მიღება, წარმოადგენს ქვეყნის უმეტესი მოსახლეობისათვის აღიარებული ფასეულობების წინააღმდეგ ზეწოლას. (27.04.2024), https://imedinews.ge/ge/politika/335224/sapatriarqo-evroparlamentis-rezolutsiashi-chanatseri-rom-daushvebelia-mozardebshi-lgbt-propagandis-akrdzalvis-kanonis-migeba-tsarmoadgens-qveknis-umetesi-mosakhleobisatvis-agiarebuli-paseulobebis-tsinaagmdeg-zetsolas (բեռնման օրը՝ 21.10.2024).

(61) Парламент Грузии одобрил во втором чтении закон об иноагентах. (29.04.2024), https://www.kommersant.ru/doc/6679223 (բեռնման օրը՝ 22.10.2024).

(62) Две акции в Тбилиси: “Грузинская мечта” у парламента, а оппозиция – в парке Мзиури. (29.04.2024), https://sputnik-georgia.ru/20240429/dve-aktsii-v-tbilisi-gruzinskaya-mechta-u-parlamenta-a-oppozitsiya—v-parke-mziuri-287632943.html (բեռնման օրը՝ 22.10.2024).

(63) Иванишвили пообещал наказать “Нацдвижение”, укрепить экономику и сделать Грузию членом ЕС. (29.04.2024), https://sputnik-georgia.ru/20240429/ivanishvili-poobeschal-nakazat-natsdvizhenie-ukrepit-ekonomiku-i-sdelat-gruziyu-chlenom-es-287633198.html (բեռնման օրը՝ 22.10.2024).

(64) Ապրիլի 30-ի երեկոյան և մայիսի լույս 1-ի գիշերը հատուկջոկատայինների և ցուցարարների միջև տեղի  ունեցած բախումների հետևանքով, ըստ ՆԳՆ հաղորդած տվյալների, վիրավորվել է Վրաստանի իրավապահ համակարգի վեց ներկայացուցիչ, բերման ենթարկվել 63 անձ: Ցուցարարները տարբեր առարկաներ են նետել ուժայինների ուղղությամբ, ի պատասխան կիրառվել է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, քրեական գործ է հարուցվել ՆԳՆ աշխատակիցների վրա՝ հարձակման դեպքի կապակցությամբ։ Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ ոչ միայն ցույցերի մասնակիցները, այլև ընդդիմության առաջնորդները մշտապես բռնություն են գործադրում։ Ըստ նրա՝ կադրերում հստակ երևում է, թե ինչպես է նախկինում իշխող, ներկայումս ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին ներխուժում ոստիկանական շղթա, խանգարում նրանց և դիմադրելիս վիրավորվում [տե՛ս Лидер “Нацдвижения” получил повреждения, сопротивляясь полиции – МВД Грузии. (30.04.2024), https://sputnik-georgia.ru/20240501/lider-natsdvizheniya-poluchil-povrezhdeniya-soprotivlyayas-politsii–mvd-gruzii—287675396.html (բեռնման օրը՝ 25.10.2024)]: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, բնականաբար անտեսելով ՆԳՆ-ի փաստական հաղորդումները ցուցարարների սանձարձակությունների ու ոստիկանության վրա պարբերաբար հարձակումների մասին, միակողմանիորեն դատապարտել է ցուցարարների նկատմամբ բռնությունը և կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել ցուցարարների խաղաղ հավաքների իրավունքը [Borrell strongly condemns violence against protesters in Georgia, (01.05.2024). https://euneighbourseast.eu/news/latest-news/borrell-strongly-condemns-violence-against-protesters-in-georgia/ (բեռնման օրը՝ 25.10.2024)]։

(65) Не спешим! – рассмотрение закона об “иноагентах” в Грузии может продлиться несколько дней. (30.04.2024), https://sputnik-georgia.ru/20240430/ne-speshim—rassmotrenie-zakona-ob-inoagentakh-v-gruzii-mozhet-prodlitsya-neskolko-dney-287646582.html (բեռնման օրը՝ 24.10.2024).

(66) МИД Грузии необходимо пересмотреть директиву Евросоюза об “иноагентах” – Еврокомиссар. (30.04.2024), https://sputnik-georgia.ru/20240430/ne-speshim—rassmotrenie-zakona-ob-inoagentakh-v-gruzii-mozhet-prodlitsya-neskolko-dney-287646582.html (բեռնման օրը՝ 24.10.2024).

(67) Խորհրդարանում օրինագծի 2-րդ ընթերցմամբ ընդունումը կրկին ուղեկցվեց բողոքի գործողություններով [տե՛ս Парламент Грузии поддержал законопроект об иноагентах во втором чтении. (01.05.2024), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/20691995 (բեռնման օրը՝ 25.10.2024)]։ Ելույթ ունենալով խորհրդարանի մոտ՝ ցուցարարների առջև, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պայքարն այլևս ոչ թե օրինագծի դեմ է, այլ գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու, վերացնելու այն բոլոր օրենքները, որոնք Վրաստանը հեռացնում են եվրոպական ուղուց [տե՛ս Президент Грузии обратилась к молодежи – беспорядки у парламента не прекращаются. (01.05.2024), https://sputnik-georgia.ru/20240501/ prezident-gruzii-obratilas-k-molodezhi—besporyadki-u-parlamenta-ne-prekraschayutsya-287698433.html (բեռնման օրը՝ 25.10.2024)]: Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանի պալատի վրա բողոքի   ակցիայի մասնակիցների կողմից իրականացված հարձակման հետևանքով տուժել են օրենսդիր մարմնի շենքը  և ենթակառուցվածքները:  Խորհրդարանից հայտնել են, որ մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները (բյուրո  և լիագումար նիստեր) չեն անցկացվի խորհրդարանի պալատում, որտեղ իրականացվում են մաքրման և  վերականգնման աշխատանքներ [საქართველოს პარლამენტი – აქციის მონაწილეების მიერ პარლამენტის სასახლეზე თავდასხმის შედეგად ინფრასტრუქტურა დაზიანდა, რის გამოც დღეს ბიუროს და პლენარული სხდომები არ გაიმართება [ფოტო/ვიდეო]. (02.05.2024), https://1tv.ge/news/parlamentshi-dghes-biuros-da-plenaruli-skhdomebi-ar-gaimarteba/ (բեռնման օրը՝ 25.10.2024)]:

(68) Премьер: прозрачность НПО принесет Грузии мир и экономическую стабильность. (01.05.2024), https://sputnik-georgia.ru/20240501/premer-prozrachnost-npo-prineset-gruzii-mir-i-ekonomicheskuyu-stabilnost–premer-287693151.html (բեռնման օրը՝ 25.10.2024).

(69) საქართველოს მთავრობა, ირაკლი კობახიძე ხერტ იან კოოპმანს შეხვდა. (01.05.2024),  https://www.gov.ge/index.php?lang_id=GEO&sec_id=596&info_id=88361 (բեռնման օրը՝ 25.10.2024).

(70) U.S. Department of State, Georgia’s Western Trajectory at Risk. (01.05.2024), https://www.state.gov/georgias-western-trajectory-at-risk/ (բեռնման օրը՝ 25.10.2024).

(71) Прекратите лгать! В Тбилиси резко ответили на заявление Госдепа США. (02.05.2024), https://sputnik-georgia.ru/20240502/prekratite-lgat-v-tbilisi-rezko-otvetili-na-zayavlenie-gosdepa-ssha-287711091.html  (բեռնման օրը՝ 25.10.2024).

(72) Нехорошо говорить ультиматумами с Грузией – депутат ответил послу США и представителю ЕК. (02.05.2024), https://sputnik-georgia.ru/20240502/nekhorosho-govorit-ultimatumami-s-gruziey—deputat-otvetil-poslu-ssha-i-predstavitelyu-ek-287719800.html (բեռնման օրը՝ 25.10.2024).

(73) Верховный комиссар ООН считает, что законопроект об иноагентах в Грузии следует отозвать. (02.05.2024), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/20701293 (բեռնման օրը՝ 25.10.2024).

(74) დერეკ შოლესთან გამოვხატე იმედგაცრუება 2020-2023 წლების ორი რევოლუციური მცდელობის გამო, რომელიც აშშ-ის ყოფილი ელჩის მხარდაჭერით და გარედან დაფინანსებული „ენჯეოების“ მეშვეობით განხორციელდა – პრემიერი. (03.05.2024), https://ajaratv.ge/article/132215 (բեռնման օրը՝ 25.10.2024).

(75) სამწუხაროდ, არცერთმა უცხოურმა საელჩომ და დონორმა ორგანიზაციამ არ დაგმო ძალადობის შემთხვევები – პაპუაშვილი. (03.05.2024), https://bm.ge/news/samtsukharod-artsertma-utskhourma-saelchom-da-donorma- organizatsiam-ar-dagmo-dzaladobis-shemtkhvevebi-papuashvili (բեռնման օրը՝ 25.10.2024).

(76) «Մենք ուղիղ զուգահեռներ ենք տեսնում Մայդանի, հարսանեկան զույգի հետ, նույն լուսանկարները, բացարձակապես նույն ծեսերն ու տեսողական բեմադրությունը: Ամուսնացած զույգ, դաշնամուր նվագող տղամարդ և տարբեր վիզուալ էֆեկտներ, որը նրանք ստեղծում են, որպեսզի գեղեցիկ փաթեթավորեն այս բռնի գործողությունները, որոնք իրականում իրականացվում են»,- ասել է Շ. Պապուաշվիլին [տե՛ս Глава парламента сравнил акции протеста в Тбилиси с “Майданом”. (08.05.2024), https://sputnik-georgia.ru/20240508/mezhdu-aktsiyami-protesta-v-tbilisi-i-maydanom-legko-provesti-paralleli—papuashvili-287802652.html (բեռնման օրը՝ 29.10.2024)]:

(77) Грузия законом об “иноагентах” хочет себя защитить – спикер Госдумы. (06.05.2024), https://sputnik-georgia.ru/20240506/gruziya-zakonom-ob-inoagentakh-khochet-sebya-zaschitit–spiker-gosdumy-287774383.html  (բեռնման օրը՝ 28.10.2024).

(78) U.S. Department of State, Department Press Briefing – May 6, 2024. https://www.state.gov/briefings/department-press-briefing-may-6-2024/ (բեռնման օրը՝ 28.10.2024).

(79) Грузинское общество заслуживает прозрачности – депутат ответил на заявление Госдепа США. 07.05.2024. https://sputnik-georgia.ru/20240507/gruzinskoe-obschestvo-zasluzhivaet-prozrachnosti–deputat-otvetil-na-zayavlenie- gosdepa-ssha-287783943.html (բեռնման օրը՝ 29.10.2024).

(80) Юркомитет парламента Грузии в третьем чтении принял законопроект об “иноагентах”. 13.05.2024. https://sputnik-georgia.ru/20240513/yurkomitet-parlamenta-gruzii-v-tretem-chtenii-prinyal-zakonoproekt-ob-inoagentakh-287882466.html (բեռնման օրը՝ 05.11.2024).

(81)Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակը հայտնել է, որ Վրաստանը, վերջիվերջո, թեկնածու երկիր է, և կոչ է արել իշխանություններին վերադառնալ եվրոպական ուղի [տե՛ս EU condemns ‘intimidation, threats and physical assaults’ against protesters in Georgia. 07.05.2024, https://euneighbourseast.eu/news/latest-news/eu-condemns-intimidation-threats-and-physical-assaults-against-protesters-in-georgia/ (բեռնման օրը՝ 05.11.2024):

(82) პარლამენტმა „უცხოური გავლენის გამჭვირვალობის“ კანონპროექტი მესამე მოსმენით მიიღო. 14.05.2024, https://1tv.ge/news/parlamentma-uckhouri-gavlenis-gamchvirvalobis-kanonproeqti-mesame-mosmenit-miigho/ (բեռնման օրը՝ 06.11.2024). Ըստ օրենքի՝ որպես «օտար տերության շահեր կրող կազմակերպություն» գրանցվելուց խուսափելը կամ հայտարարագիրը չլրացնելը կհանգեցնի 25 հազար լարի չափով տուգանքի։  Օրենքով նախատեսվում է նաև տուգանքների հետևյալ տեսակները. եթե կազմակերպությունը դիմումի ձևը չի  լրացնում Արդարադատության նախարարության կայքէջ մուտք գործելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ 10 հազար լարի, եթե նշված ժամկետում փաստաթղթերի թերությունները չշտկվեն՝ տուգանքը կկազմի 10 հազար լարի, օրենքով նախատեսված իրավախախտումը մեկ ամիս հետո կատարելը կառաջացնի տուգանք 20 հազար լարիի չափով։

(83) В парламенте Грузии ввели красный уровень безопасности. (14.05.2024), https://sputnik-georgia.ru/20240514/v-parlamente-gruzii-vveli-krasnyy-uroven-bezopasnosti-287908819.html (բեռնման օրը՝ 06.11.2024).

(84) О’Брайен назвал условия введения санкций США против Грузии. https://sputnik-georgia.ru/20240514/obrayen-nazval-usloviya-vvedeniya-sanktsiy-ssha-protiv-gruzii-287914552.html (բեռնման օրը՝ 06.11.2024).

(85) Санкции на встрече с госсекретарем США не обсуждались – премьер Грузии. 14.05.2024 (բեռնման օրը՝ 06.11.2024).