Հրապարակում
Աշխարհաքաղաքական տեղաշարժ Սիրիայում. Թուրքիայի դուրսմղումը միանձնյա խնամակալության ոլորտից
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 25.11.2025 թ.[1]
11.11.2025 թ. Վաշինգտոնումկայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային կառավարության ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հանդիպումը։ՍաՍիրիայիառաջնորդիԱՄՆ կատարած առաջինայցնէր մերձավորարևելյան այդ պետության գոյության ողջ պատմության ընթացքում, ինչը վկայում է երկկողմ հարաբերությունների նոր փուլ նախաձեռնելու կողմերի մտադրության մասին, որոնք պատմականորեն բնութագրվել են կառուցողական փոխգործակցության բացակայությամբ:
Սիրիայի առաջնորդի այցը նշանավորվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից կոնգրեսում նման ընթացակարգ նախաձեռնելու պաշտոնապես հայտարարված մտադրությամբ և Ահմեդ աշ-Շարայի պարտավորությամբ՝ միանալ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) դեմ պայքար մղող երկրների դաշինքին [1]։ Դրանով Վաշինգտոնը փաստացի օրինականացրեց Սիրիայի նոր ղեկավարությանը, որի առաջնորդի գլխի համար ոչ վաղ անցյալում հենց ինքն էր $10 մլն պարգև սահմանել: Սպիտակ տունն այլևս ուշադրություն չի դարձնում Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանիի ահաբեկչական անցյալին, բայց ցույց է տալիս Ահմեդ աշ-Շարաայի հետ սերտ համագործակցության ձգտումը, որը դիրքավորվում է որպես «հեռանկարային քաղաքական գործիչ», չնայած այն հանգամանքին, որ նա սիրիական ծայրահեղական խմբավորումներից մեկի նախկին առաջնորդն է:
Սակայն «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի նախկին առաջնորդի վերականգնման Թրամփի նախաձեռնած գործընթացն աղմկահարույց չի ընկալվել։ ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների հանդիպումից անմիջապես հետո The New York Times պարբերականը, վկայակոչելով անանուն սիրիացի պաշտոնյաներին և արևմտյան դիվանագետներին, հայտնել է, որ Ահմեդ աշ-Շարաան ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի հետ համագործակցել սկսել է արդեն 2016 թվականից [2]։ Ըստ էության, այդ տեղեկատվությունը վավերացրեց փորձագիտական հանրության ենթադրություններն առ այն, որ Սիրիայի ամենաազդեցիկ հակաասադական խմբավորումը, չնայած Վաշինգտոնի կողմից ծայրահեղական էր ճանաչվել, բավականին սերտորեն համագործակցել է ԱՄՆ-ի հետ և, հնարավոր է, նույնիսկ եղել է ՍԱՀ-ի հարցում Վաշինգտոնի քաղաքականության ամենաակտիվ առաջնորդներից մեկը:
ԱՄՆ-ի ղեկավարության կողմից Սիրիայի նոր իշխանությունների օրինականացումը վկայում է, որ Դամասկոսը ստիպված էր ընդունել իսրայելա-սիրիական սահմանին իրավիճակի կայունացման և Սիրիայի ներսում ու շուրջը նոր կարգուկանոնի հաստատման համար ամերիկա-իսրայելական կոնսորցիումի կողմից առաջ քաշված պայմանները, որոնք չեն հակասում Վաշինգտոնի և Թել Ավիվի շահերին: Վաշինգտոնյան խորհրդանշական այցից երկու ամիս առաջ Լոնդոնում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ կայացել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շայբանիի վեցժամյա հանդիպումը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, Դամասկոսին ներկայացվել են այն պայմանները, որոնց կատարումից է կախված սիրիական նոր իշխանության օրինականացման գործընթացը: Եվ չնայած, Al Arabia հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, այն ժամանակ բանակցությունները փակուղի էին մտել, աշ-Շարաայի այցն ԱՄՆ վկայում է այն մասին, որ կողմերի միջև սկզբունքային փոխզիջում, այնուամենայնիվ, գտնվել է: Նրանց խորհրդակցությունները, ըստ իսրայելական և սիրիական աղբյուրների, կշարունակվեն, և այնուամենայնիվ, պետք է ենթադրել, որ հիմնական խոչընդոտներն արդեն վերացվել են:
Հատկանշական է, որ ամերիկացիներն ու իսրայելցիներն, ամենայն հավանականությամբ, ի թիվս այլ պայմանների, Դամասկոսին նաև առաջարկել են միանալ, այսպես կոչված, «Աբրահամի համաձայնագրերի» նախաձեռնությանը, ինչի մասին անուղղակիորեն վկայում է Սիրիայի համար նման քայլի վաղաժամ լինելու մասին Ահմեդ աշ-Շարաայի հայտարարությունը [3]։Միևնույն ժամանակ, նա չի բացառել ապագայում նման հնարավորությունը՝ ակնհայտորեն ակնարկելով, որ ՍԱՀ-ը դեռևս պատրաստ չէ բոլոր պայմանների անվերապահ կատարմանը և պահպանում է խուսավարման դաշտը Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հարաբերություններում:
Ահմեդ աշ Շարաայի թիմի շահերից է բխում սիրիական հասարակությանը, ինչպես նաև տարածաշրջանային դաշնակիցներին և գործընկերներին ցույց տալ, որ Դամասկոսը հետևողականորեն պաշտպանում է իր շահերը և ամերիկա-իսրայելական երկյակի հետ հավասար երկխոսություն է վարում ինչպես Սիրիայի ապագա կառուցվածքի, այնպես էլ տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ: Այնուամենայնիվ, Սիրիայի ընդհանուր քաղաքական իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Դամասկոսը հարկադրաբար ինտեգրվում է ամերիկա-իսրայելական կոնսորցիումի ազդեցության ոլորտին և գործողությունների մղվում Վաշինգտոնի և Թել Ավիվի շահերի ուղղությամբ: Այսպես, ՑԱԽԱԼ-ն զգալի տարածքներ է գրավել դեռևս 1974 թվականին հրեական պետության և ՍԱՀ-ի միջև հաստատված բուֆերային գոտու երկայնքով, վերահսկողության տակ վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Հերմոն լեռը և փաստացի տեղակայված է Դամասկոսի անմիջական հարևանությամբ: Սիրիայում իշխանափոխության գրեթե առաջին օրվանից Իսրայելի ռազմաօդային ուժերը և հրթիռահրետանային ստորաբաժանումները պարբերաբար ոչնչացրել են խոշոր ռազմակայաններ և սպառազինության պահեստներ, որոնք նախկինում վերահսկվում էին Ասադի կառավարական բանակի կողմից [4]։ Արդեն 09.12.2024 թ. ամբողջական ոչնչացման է ենթարկվել սիրիական ռազմածովային նավատորմը՝ նավերի, ռազմակայանների և զինամթերքի պահեստարանների հետ միասին [5]։ Սիրիայի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ գտնվում է իսրայելական օդուժի և ՀՕՊ համակարգերի վերահսկողության տակ, ինչը բացառում է իսրայելական օդուժի զսպման նույնիսկ նվազագույն միջոցների և պայմանների կազմակերպման հնարավորությունը: Սիրիայում ՀՕՊ համակարգերը վերազինելու և իր ինքնաթիռները տեղակայելու Թուրքիայի մի քանի փորձերը ձախողվեցին, քանի որ իսրայելական կործանիչները բացահայտորեն շարքից հանում էին իրենց ռազմաօդային ուժերի և հակաօդային ուժերի տեղակայման համար թուրքերի ընտրած կայաններն ու ենթակառուցվածքները [6]։
Սիրիական նոր բանակի մարտունակությունը, որը կազմավորվել է առավելապես մասնատված ծայրահեղական խմբավորումներից (ՀԹՇ և ՍԺԲ), զգալիորեն անկում է ապրել։Դաուղղակիորենանդրադառնումէ երկրի բարդ ներքաղաքական իրավիճակի և Դամասկոսում անցումային կառավարության՝ հանրապետության կենտրոնախույս ուժերին իր ենթակայության տակ պահելու նրա ունակության վրա։Քրդերըշարունակում են վերահսկել երկրի հյուսիսում, հյուսիս-արևելքում և արևելքում գտնվող հսկայական նահանգները, որոնք միասին կազմում են Սիրիայի տարածքի մոտ 30%-ը:Սիրիայիհյուսիս-արևմտյանափամերձշրջաններում, որոնքառավելապես բնակեցվածեն ալավիներով և ասադամետ այլ էթնո-կրոնական խմբավորումներով, իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ:
Ընթացիկ տարվա հուլիսին իրադրությունը ծայրահեղ սրվել է Սիրիայի հարավում և, մասնավորապես, Էս-Սուվեյդա նահանգում, որտեղ բեդվին արաբների հետ արյունալի բախումներից հետո դրուզները փաստացի ապստամբություն են բարձրացրել Դամասկոսի կենտրոնական իշխանության դեմ և հայտարարել նրան չենթարկվելու մասին: Բողոքի ցույցերն ուժով ճնշելու Դամասկոսի փորձերը հանգեցրին Իսրայելի բացահայտ միջամտությանը և Դամասկոսի ռմբակոծմանը, այդ թվում՝ Ահմեդ աշ-Շարաայի մայրաքաղաքային նստավայրի վրա հարվածներին [7]։ Ավելի վաղ՝ մարտին, դրուզական ջոկատներն արդեն կառավարական ուժերի հետ մարտերի մեջ էին մտնում Դամասկոսի հարավային արվարձանում՝ Ջարամանա քաղաքում, որից հետո Իսրայելը անցումային սիրիական կառավարությանը կրկին պահանջ էր ներկայացրել դադարեցնել կրակը և շտապ պատրաստել էր իր բանակը Սիրիային հարվածելու համար [8]։
Մյուս կողմից, ՍԱՀ-ը շարունակում է ծանրագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամ ապրել։ Սիրիան 2011 թվականից փաստորեն գտնվում է քաղաքացիական պատերազմի վիճակում, որը խաթարել է մերձավորարևելյան չափանիշներով երբեմնի բավական բարեկեցիկ ապրող այդ երկրի բնականոն կենսագործունեությունը: Նրա միլիոնավոր քաղաքացիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում, բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր ավերվել են, ենթակառուցվածքները` ոչնչացվել, բնակչությունը տառապում է ջրի և սննդի պակասից, պահպանվում են գնաճի բարձր ցուցանիշները, իսկ արդյունաբերությունը կաթվածահար է էլեկտրաէներգիայի և գազի պակասի, ինչպես նաև սպառման նախկին շուկաների կորստյան պատճառով։ Սիրիայի կրիտիկական վիճակը կարող էր զգալիորեն բարելավել նավթի արդյունահանումը և նավթի արտահանումը, սակայն սիրիական հանքավայրերի հիմնական մասը գտնվում է քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում, իսկ այնտեղ արդյունահանված հումքն ամերիկացիները տարհանում են [9], ենթադրաբար Իրաքի տարածքով։ Ըստ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փորձագետների, Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից ԱՄՆ-ը վերահսկողություն է հաստատել Սիրիայի նավթային շրջանների նկատմամբ և Ասադի «ավտորիտար ռեժիմի» և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով արաբական հանրապետության հումքային պաշարների չարտոնված առգրավում իրականացրել [10]։ Սակայն Ասադի իշխանության տապալումից հետո էլ իրավիճակը նկատելիորեն չի փոխվել։ 2025 թվականի հունիսին ամերիկացիների կողմից ՍԱՀ-ի դեմ պատժամիջոցների վերացումը և քրդական Ռոժավայի հետ Ահմեդ աշ-Շարաայի երկխոսության հաստատումը նպաստեցին նրան, որ մերձեփրատյան հորատանցքերից արդյունահանվող նավթի որոշակի ծավալ, այնուամենայնիվ, գնաց վաճառքի՝ հօգուտ Դամասկոսի պետական գանձարանի [11]։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Սիրիայի անցումային կառավարության և քրդական Սիրիայի ժողովրդավարական ուժերի (ՍԺՈՒ) միջև ընթացող խաղաղ գործընթացը չի նպաստում դեպի սիրիական միջերկրածովյան Տարտուս նավահանգիստ քրդական նավթի կայուն մատակարարմանը: Միանգամայն ընդունելի է, որ ԱՄՆ-ն երկակի խաղ է վարում սիրիական նավթային արտահանման ոլորտում. մի կողմից՝ Դամասկոսին այդ հումքի վաճառքից գումար ստանալու իր շահագրգռվածության պատրանք ստեղծելով, իսկ մյուս կողմից՝ Ռոժավային խրախուսելով խափանել «նավթային պայմանավորվածությունները»։
Այսպես թե այնպես, Դամասկոսի անցումային կառավարությունը դեռևս ի վիճակի չէ շտկել ճգնաժամային իրավիճակը տնտեսության և ֆինանսական հարցերում, ինչն էլ իր հերթին խորացնում է Ահմեդ աշ-Շարաայի վիճակը և խաթարում նրա քաղաքական կենսունակությունը։ Թուրքիան, որը, ընդհանուր առմամբ, հանդես է եկել որպես Դամասկոսում ՀԹՇ վերնախավի իշխանության գալու առանցքային հովանավոր, ի վիճակի չեղավ ապահովելու սիրիական բանակի մարտունակության բարձրացումը և Սիրիայի սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացումը: Սիրիայի ամբողջականության պահպանումն ավելի բարդ խնդիր էր, քան, ըստ երևույթին, պատկերացնում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Սիրիայի նախկին իշխանությունների տապալումից հետո հայտարարեց, թե «Սիրիայի պատմության մութ շրջանն արդեն ավարտվել է» [12]։ Իրավիճակի ինտրիգն այն է, որ Ահմեդ Ալ-Շարաան և նրա շրջապատը հայտնվել են նույն Բաշար Ասադի վիճակում, որը, Իրանի և Ռուսաստանի վրա հենվելով, 14 տարի շարունակ անհաջող կերպով փորձել Է կանխել իր երկրի վերջնական փլուզումը։ Տարբերությունն այն է, որ աշ-Շարաան մինչ վերջերս ձգտում էր ապահովել Սիրիայի համախմբումը՝ հենվելով Անկարայի աջակցության վրա։ «Սիրիական մեծ խաղի» մասնակիցներըմիայն դերերով են փոխվել, մինչդեռ ներսիրիականօրակարգըչի փոխվել, իսկ Սիրիայիապագայիհարցընախկինի պես բաց է մնում:
Այս իրավիճակում Սիրիայի անցումային կառավարությանն այլ ելք չէր մնում, քան գնալ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջադրած պահանջների կատարմանը։ Իսկ Անկարան ստիպված էր հաշտվել այն բանի հետ, որ ինքը չի կարող հետասադական Սիրիայի վերափոխման միանձնյա շահառուն համարվել։ Անկարայում արձանագրել են, որ Դամասկոսի վրա կազմակերպված և իր կողմից համակողմանիորեն աջակցվող հաջողված բլիցկրիգը Թուրքիային չի ապահովել սիրիական նոր ղեկավարության նկատմամբ խնամակալություն իրականացնելու բացառիկ իրավունքը: Անկարան համոզվել է, որ Դամասկոսը Վաշինգտոնից և Թել Ավիվից հեռու պահելու հետագա փորձերը կարող են նոր քաղաքական ճգնաժամ և քաղաքացիական պատերազմի սրացում հրահրել, ինչն անխուսափելիորեն անվտանգության անկման կհանգեցնի Թուրքիայի հարավային սահմաններին:
Հատկանշական է, որ Դ. Թրամփի և Ա. աշ-Շարաայի հանդիպումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան և ԱՄՆ նախագահի սիրիա-իսրայելական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքն իր հայտարարության մեջ Դամասկոսի նախկին պահվածքը որակել է որպես «օտարացում»: Այդ եզրույթով նա սահմանել է Սիրիայի նոր իշխանությունների դիրքորոշումը, որոնք Անկարայի ճնշման ներքո երկար ժամանակ չէին համարձակվում սերտ կապի մեջ մտնել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ և հաշվի առնել նրանց շահերը Սիրիայում: Այժմ, ինչպես հայտարարել Է Բարաքը, եկել է «Մերձավոր Արևելքի նորագույն պատմության շրջադարձային պահը»։ Իր հերթին, վաշինգտոնյան հանդիպմանը ներկա Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, հետագայում մեկնաբանելով Թրամփի և աշ-Շարաայի միջև բանակցությունների արդյունքները, բազմիցս շեշտը դրել է այն բանի վրա, որ ԱՄՆ-ն իր սիրիական քեյսում պետք է հաշվի առնի Թուրքիայի շահերը և ակնարկել է, թե Անկարայի խնդրանքներն անտեսելու պարագայում բանակցային գործընթացն անհեռանկար է [13]։ Թուրքիայի համար չափազանց կարևոր է ցույց տալ, որ եթե սիրիական գործերում նա նույնիսկ գլխավոր արտաքին դերակատար չի մնում, ապա առնվազն հավակնում է ԱՄՆ-ի հետ հավասար մասնակցություն ունենալ սիրիական օրակարգին: Իսկ Վաշինգտոնը, տոնելով իր հաջողությունը, հմտորեն խաղում է այդ պատումների հետ՝ նույն Թ. Բարաքի խոսքերով արձանագրելով, թե Թուրքիան արժանի է ճանաչման «իր զուսպ և վճռական դիվանագիտության համար, որը կամուրջներ է կառուցում այնտեղ, որտեղ նախկինում արգելապատեր էին»։
Հարկէ ենթադրել, որ Թուրքիան, հավանաբար, շատ բացասական է գնահատում Սիրիայում իր առավելապաշտական ռազմավարական նպատակների արժեզրկումը։Ինչպես կարելի է դատել սիրիական բանակցային օրակարգի վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններից, ամերիկա-իսրայելականերկյակըպնդումէ, որ Սիրիայի օդային տարածքը երաշխավորված բաց մնա իսրայելական օդուժի համար, ինչն իր հերթին ենթադրում է Անկարայի հրաժարումը սիրիական ՀՕՊ համակարգի արդիականացման և այդ երկրում իր ռազմաօդային կայանների տեղակայման ծրագրերից:Դրանով իսկ Վաշինգտոննու Թել Ավիվն ձգտում են ամբողջությամբ ամրապնդել սիրիական օդային տարածքն Իրանի տարածքին մերձենալու լավարկված պայմանների համար՝ Իսլամական Հանրապետության ռմբակոծությունների վերսկսման դեպքում։
Այս պահանջի մեկ այլ շարժառիթ պետք է համարել Թել Ավիվի մտավախություններն Իսրայելի սահմանի անմիջական հարևանությամբ թուրքական ռազմաօդային կայանների տեղակայման հնարավորության վերաբերյալ, ինչն անվտանգության համար հնարավոր ռիսկեր է պարունակում: Հայտնի է նաև, որ Իսրայելը Դամասկոսի ժամանակավոր կառավարությունից միջանցք է պահանջել դրուզներով հոծ բնակեցված Էս-Սուվեյդայի ուղղությամբ՝ դա հիմնավորելով երաշխիքներ ստանալու անհրաժեշտությամբ, որ Սիրիական բանակը զգուշանալու է այդ դավանաբանական փոքրամասնության դեմ նոր հարձակումից։ Կարելի է նաև ենթադրել, որ ամերիկացիներն ու իսրայելցիները պահանջներ են ներկայացրել Սիրիայի ապագա զինված ուժերի թվաքանակի և սպառազինության սահմանափակման վերաբերյալ՝ դրանով իսկ խափանելով 300-հազարանոց բանակ ստեղծելու վերաբերյալ Անկարայի ծրագրերը, բանակ, որը հագեցած կլիներ է ժամանակակից սպառազինությամբ և գործնականում ենթակա կլիներ թուրքական ռազմական հրամանատարությանը։
Այս և մի շարք այլ ենթադրյալ պահանջների կատարումը Անկարային կզրկի Սիրիայում իր անվիճելի գերիշխանությունը հաստատելու, արաբական աշխարհում իր դիրքերն ամրապնդելու և Իսրայելի սահմանների անմիջական հարևանությամբ իր ռազմական ներկայությունն ուրվագծելու հնարավորությունից:
Անկարան ստիպված է համակերպվել այս իրողության հետ, քանի որ Սիրիայում Իսրայելի հետ փորձնական քաղաքական-դիվանագիտական փոխգործակցությունը, ինչպես նաև ռազմական բնույթի մի շարք իրադարձություններ ցույց տվեցին, որ Թուրքիան բավարար պաշարներ չունի Սիրիայում ժամանակավոր կառավարության դիրքերն ամրապնդելու և նրան միանձնյա խնամակալության տակ պահելու համար: Իր մոտեցումներն արմատականացնելու և անզիջում դարձնելու արդյունքում Անկարան փաստորեն ստացավ իր կողմից հովանավորվող «Նոր սիրիական բանակի» պարտությունը քրդերից Մանբիջում և Մերձեփրատում (Տիշրին ամբարտակ), նախադրյալներ ստեղծեց Սիրիայում «դրուզական անջատողական շարժման» ձևավորման համար և ստիպված եղավ բոլոր հասանելի մեթոդներով փրկել Ահմեդ աշ-Շարայի միջազգային վարկանիշը 2025 թվականի մարտին ալավիների զանգվածային կոտորածից հետո [14]։ Իսկ սիրիական ուղու վրա թուրքական առավելապաշտության գլխավոր բացասական հետևանքը դարձավ «Մեծ Քրդստանի» օրակարգի վերակենդանացումը, որը սկսեցին ակտիվորեն առաջ տանել ԱՄՆ-ը և Իսրայելը՝ դրանով իսկ «թուրքական արկածախնդրություններին» պատասխանելով Թուրքիայի հարավային սահմանների ապակայունացմամբ և նրա ինքնիշխանությանն ուղղված անմիջական սպառնալիքով [15]։ Արդյունքում Անկարան պրագմատիզմով ընդունեց այդ բոլոր ազդակները և համակերպվեց այն մտքի հետ, որ ստիպված կլինի Սիրիայում ճնշում գործադրել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին, որպեսզի այդ երկրում ազդեցության վերջնական կորուստ և խառնաշփոթ թույլ չտա, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հենց Թուրքիայի անվտանգության հիմնարար ապակայունացմանը։ Իսկ այդ սպառնալիքները կասեցնելու համար ֆինանսատնտեսական և ներքաղաքական սուր ճգնաժամեր ապրող Անկարան բավարար պաշարներ չունի։
Որքանով որ կարելի է դատել բաց աղբյուրներից ստացված ոչ ամբողջական տեղեկատվությունից, Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջ քաշած պահանջների փոխարեն Թուրքիան կստանա Վաշինգտոնի և Թել Ավիվի բարեհաճությունը Դամասկոսում իշխող վարչախմբի նկատմամբ, նրանց համաձայնությունը՝ պահպանելու Սիրիայի ձևական ամբողջականությունը և հրաժարվելու նրա դաշնայնացման ծրագրից, ինչպես նաև չարդիականացնելու քրդական անկախության հարցերը։Բացի այդ, խոսքը կարող է վերաբերել նաև ամերիկա-իսրայելական երկյակի պարտավորություններին՝ Սիրիայի վերականգնման գործընթացում Պարսից ծոցի արաբական հարուստ միապետություններին առավել ակտիվ ներգրավելու ուղղությամբ:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սիրիական ուղու վրա հիմնարար հակասությունների շուրջ փոխզիջումն արդեն ձեռք է բերվել, և Անկարայի հետ մեկ տարի սերտ փոխգործակցությունից հետո Դամասկոսը հաշվի կառնի ամերիկա-իսրայելական երկյակի շահերը: Ի տարբերություն Ռ. Էրդողանի, Ահմեդ աշ-Շարաայի համար սա միանգամայն ընդունելի սցենար է, քանի որ այն հնարավորություն է տալիս ազատվել Անկարայի անհարկի խնամակալությունից և տապալման սպառնալիքից պաշտպանել իր անձնական իշխանությունը։ Մինչև վերջերս աշ-Շարաայի անցումային կառավարությունը, այլ ընտրություն չունենալու պատճառով, ստիպված էր շարժվել թուրքական քաղաքականության հունով և հենվել բացառապես Անկարայի վրա, մինչդեռ ներկայիս փոխդասավորությունը նրան հնարավորություն կտա խուսանավել մի քանի ուժային կենտրոնների միջև և հաստատել հավասարակշռություն, որն անհրաժեշտ է իր դիրքերն ամրապնդելու համար։ Անձնական առումով` նոր իրողություններին հարմարվելը և նոր գործընկերների հետ «ընկերություն» անելը հոգեբանական կամ մտավոր դժվարություններ չեն ստեղծում նրա համար: Ահմեդ աշ-Շարաան, ըստ աղբյուրների, ամերիկացիների հետ աշխատելու փորձ ունի 2016 թվականից, և, ամենայն հավանականությամբ, այդ փոխգործակցությունն արդեն այն ժամանակ ավելի խորը բնույթ էր կրում, քան այժմ ընդունված է համարել և լուսաբանել ԶԼՄ-ներում:
Վաշինգտոնում Ահմեդ աշ-Շարաայի հրապարակային և շքեղ ընդունելությունը, անշուշտ, ցուցիչ է այն բանի, որ Սիրիայի հարցում հիմքային փոխզիջում է գտնվել, գլխավոր պայմանները համաձայնեցված են, և բանը մնացել է տեխնիկական դետալներին և մանր լրամշակումներին։ Այլ հարց է՝ որքանո՞վ են բոլոր այդ բարձր պայմանավորվածությունները «գետնի վրա» կյանքի կոչելու հաջողության հավանականությյունը և, արդյոք, բոլոր շահագրգիռ կողմերը հավատարի՞մ կմնան իրենց ստանձնած պարտավորություններին։ Սիրիական հանգույցը չափազանց բարդ է, և դրանում չափազանց շատ հետաքրքրություններ և հակասություններ են հյուսվում, որպեսզի այն արագ և պարզ լուծվի: Միանշանակ մի բան կարելի է ասել. Ասադների ընտանիքի, ապա նաև Ահմեդ աշ-Շարաայի փորձը ցույց է տալիս, որ այս երկրում իշխանությունը զավթելն անհամեմատ ավելի հեշտ է, քան այն պահելը և լիարժեք իրացնելը։
Հղումներ
[1] «После встречи Трампа с аш-Шараа Сирия объявила, что присоединяется к коалиции по борьбе с «Исламским государством». BBC NEWS, 11.11.2025, https://www.bbc.com/russian/articles/ c051ym8r96yo (բեռնման օրը՝ 17.11.2025).
[2] «NYT: президент Сирии аш-Шараа с 2016 года работает с США против запрещенной ИГ». Kommersant, 12.11.2025, https://www.kommersant.ru/doc/8196192 (բեռնման օրը՝ 17.11.2025).
[3] «Аш-Шараа: Сирия пока не собирается обсуждать нормализацию отношений с Израилем». News.am, 11.11.2025, https://news.am/rus/news/914564.html#google_vignette (բեռնման օրը՝ 17.11.2025).
[4] «Израиль заявил, что уничтожил «большую часть стратегических запасов» оружия в Сирии». BBC NEWS, 10.12.2024, https://www.bbc.com/russian/articles/ckg1nrjy89go (բեռնման օրը՝ 17.11.2025).
[5] «Израиль заявил об уничтожении флота Сирии». РБК, 10.12.2024, https://www.rbc.ru/politics/10/12/2024/6758468c9a7947a51e1321e7 (բեռնման օրը՝ 17.11.2025).
[6] «Израиль ударил по Сирии после сообщений об интересе Турции к авиабазе под Пальмирой. Это израильское предупреждение Анкаре?» BBC NEWS, 03.04.2025, https://www.bbc.com/russian/articles/cwyn1ke8987o (բեռնման օրը՝ 17.11.2024).
[7] «Израиль ударил по району президентского дворца в Дамаске». РБК, 16.07.2025, https://www.rbc.ru/politics/16/07/2025/6877aac99a794775efdfa0ad (բեռնման օրը՝ 17.11.2025).
[8] «Спецоперация по-израильски: в Сирии друзы подняли открытое восстание». EADaily, 02.03.2025, https://eadaily.com/ru/news/2025/03/02/specoperaciya-po-izrailski-v-sirii-druzy-podnyali-otkrytoe-vosstanie (բեռնման օրը՝ 17.11.2025).
[9] «Лавров: США не занимаются антитеррором в Сирии, они вывозят нефть». TACC, 31.08.2024, https://tass.ru/politika/21734257 (բեռնման օրը՝ 18.11.2025).
[10] М. Ходаренок «Слишком черное золото: как США грабят Сирию». РИСИ, https://riss.ru/news/smi/slishkom-chernoye-zoloto-kak-ssha-grabyat-siriyu/ (բեռնման օրը՝ 18.11.2025).
[11] «Сирия впервые за 14 лет экспортировала нефть». Armenpress, 02.09.2025, https://armenpress.am/ru/article/1228601 (բեռնման օրը՝ 17.11.2025).
[12] «Эрдоган выступил за целостность Сирии». TACC, 09.02.2025, https://tass.ru/mezhduna rodnaya-panorama/22622563 (բեռնման օրը՝ 17.11.2025).
[13] «Фидан: сотрудничество Турции и США по Сирии имеет большое значение». TACC, 12.11.2025, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/25608693 (բեռնման օրը՝ 18.11.2025).
[14] «Чем закончатся массовые расправы над алавитами в Сирии?» Новая газета Европа, 10.03.2025, https://novayagazeta.eu/articles/2025/03/10/mirno-ne-poluchilos (բեռնման օրը՝ 19.11.2025).
[15] «США и Израиль приступили к осуществлению проекта «Большой Курдистан». Аналитический центр АРВАК, 28.08.2025, https://arvak.am/ru/сша-и-израиль-приступили-к-осуществле/ (բեռնման օրը՝ 19.11.2025).
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 13.07.2024 թ.: