Հրապարակում
Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասի համար համաշխարհային մրցակցության կիզակետում
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.10.2025 թ.[1]
Եվրասիականտարածքումվերջին տարիներս սրված ռազմաքաղաքականև աշխարհատնտեսական մրցակցությանպայմաններումզգալիորենաճելէ ուժի համաշխարհային կենտրոնների ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ։
Նշված տարածաշրջանը գտնվում է ուժի համաշխարհային հակամարտող կենտրոնների ռազմական ակտիվության երկու ամենաթեժ գոտիների միջև, և դրա կառուցվածքը չի կարող չենթարկվել ապակայունացնող ցնցումների փորձությանը, որոնց կիզակետերն են ռուս-ուկրաինական և իրանա-իսրայելական հակամարտությունները: Մյուս կողմից, Հարավային Կովկասը հայտնվել է շահութաբերության տեսանկյունից առավել հեռանկարային անդրմայրցամաքային առևտրային և էներգետիկ երթուղիների անցկացման գոտում, որոնց նկատմամբ վերահսկողությունը որոշում է մայրցամաքում գերիշխող ուժը: Հարավային Կովկասը և Կասպից ավազանը դարձել են Արևելյան Ասիան Եվրոպային կապող բազմաընդգրկուն Միջին միջանցքի առանցքային բաղադրիչը։ Բացի այդ, նշված տարածքն ապագայում կարող է դառնալ «Հյուսիս–Հարավ» նախագծի անդրմայրցամաքային երթուղիների համակարգի հիմնական տարանցիկ հարթակը, որը Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպայի երկրներին կապահովի առավել հարմար ելքով դեպի Հնդկական օվկիանոս և Կենտրոնական Ասիա:
Հանրագումարում այս գործոնները տարածաշրջանի համար ինչպես անվտանգության գոյութենական մարտահրավերներ, այնպես էլ նրա կայուն տնտեսական զարգացման հնարավորությունների լայն պատուհան են ստեղծում հավասարապես: Հարցն այն է, թե ինչպե՞ս Հարավային Կովկասի հանրապետությունները կհաղթահարեն Առաջավոր Ասիայում և Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական ապակայունացման շրջանը և ի՞նչ վիճակում կհասնեն համաշխարհային մրցակիցների միջև ուժերի դասավորվածության փոփոխության եզրափակիչ փուլին, որպեսզի ինտեգրվեն տարածաշրջանային անվտանգության և խաղաղ տնտեսական զարգացման նոր համակարգում:
Հարավային Կովկասում գերիշխանության համար ուժի համաշխարհային կենտրոնների պայքարն սկսվեց ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։ Սակայն, «ազգամիջյան» հակամարտությունների պատճառով պառակտված լինելով ու հանրապետությունների միջև նախկին տնտեսական և հաղորդակցական կապերի անկում ապրելով, տարածաշրջանը կորցրեց իր ամբողջականությունը՝ ինչպես բացառելով իր հավասարաչափ ազդեցությունն այստեղի բոլոր մայրաքաղաքների վրա պահելու Ռուսաստանի շանսերը, այնպես էլ Մոսկվայի տարածաշրջանային և արևմտյան մրցակիցներին զրկելով իրենց գերիշխող ներկայությունը հապճեպորեն ուրվագծելու հնարավորությունից: Ռուսաստանամետ Հայաստանը, արևմտամետ Վրաստանը (2003-ից հետո) և ՌԴ-ի, Թուրքիայի և Արևմուտքի շահերի միջև հավասարակշռվող Ադրբեջանը չէին կարող միախառնվել գաղափարական-քաղաքական տարածաշրջանային համասեռ տարածության մեջ և ընդդիմանում էին հարավկովկասյան հանրապետությունները մեկ աշխարհաքաղաքական վեկտորի և հետագա զարգացման միասնական հոլովույթի վերածելու բոլոր փորձերին։
Իրավիճակն արմատապես փոխվեց, երբ 2018-ին ՀՀ-ում իշխանության եկան ուժեր, որոնք դավանում են զարգացման ապազգայնացված վեկտորը և դրան հետևեց Ղարաբաղյան երրորդ պատերազմը, որը, բացի Հայաստանի պարտությունից, ծանր վնաս հասցրեց Ռուսաստանի հեղինակությանը և կասկածի տակ դրեց Երևանն իր կենսական շահերի ուղեծրում պահելու նրա կարողությունը։ Ղարաբաղյան խնդրի ուժային լուծումը, որը շատ առումներով հնարավոր դարձավ ՀՀ ներքաղաքական դաշտում ՌԴ-ի պասիվության և Ադրբեջանի հետ քաղաքական-դիվանագիտական աշխատանքում թույլ տրված լուրջ սխալ հաշվարկների հետևանքով, նվազեցրեց Մոսկվայի՝ Երևանի ու Բաքվի միջև խուսավարելու և նախկինի պես տարածաշրջանում իր ռազմական գերիշխանության փաստը խաղարկելու հնարավորությունը։
Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը պետք է համարել Հարավային Կովկասում անվտանգության նոր հավասարակշռության սկզբնակետը, որն այսուհետ բացառում է Մոսկվայի` որպես տարածաշրջանում ռազմական ընդարձակ ներկայության հնարավորություն ունեցող միակ արտաքին տարածաշրջանային ուժի կարգավիճակը[2]:
Թուրքիան, որը բավական գործուն մասնակցություն է ունեցել Բաքվի 2020 թ. ղարաբաղյան արշավին[3], որպես պարգևատրություն` 1918 թ.-ից ի վեր առաջին անգամ կարողացավ օրինականացնել իր փաստացի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, ինչի հաստատումն էր 15.06.2021 թ. Շուշիի հռչակագիրը[4]։ Փաստաթուղթը սահմանել է նրա՝ որպես Բաքվի ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակը, որն ստացել է բոլոր իրավական հնարավորությունները՝ անհրաժեշտության դեպքում իր ռազմական ուժերը տեղակայելու ԱդրՀ տարածքում։ Թեև պաշտոնապես համարվում է, որ այս պահին Անկարան Ադրբեջանի տարածքում տեղակայված խոշոր միավորումներ և ռազմակայաններ չունի, սակայն անուղղակի տվյալները վկայում են, որ Ադրբեջանում թուրքական լայնածավալ ռազմական ներկայությունն անհերքելի է: ԱդրՀ ՊՆ գլխավոր շտաբը փաստացի գտնվում է թուրքական գեներալիտետի վերահսկողության տակ, թուրք մասնագետները պարբերաբար հրահանգավորումներ և վարժանքներ են անցկացնում Ադրբեջանի զինված ուժերի սպայական կազմի հետ, երկրների միջև մշտական հիմունքներով իրականացվում են ռազմական բուհերում ուսանողների փոխանակման ծրագրեր, կողմերը մշտապես ավելացնում են մարտավարական և ռազմավարական մակարդակի զորավարժությունների տարեկան քանակը[5], արագ տեմպերով ընթանում է Անկարայի և Բաքվի պաշտպանական կարողությունների ինտեգրման գործընթացը[6]։ Հարավային Կովկասում իրավիճակի վրա ուժային ազդեցության ներուժի աստիճանով տարածաշրջանային մակարդակի ոչ մի ուժ այս փուլում համեմատելի չէ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական դաշինքի հետ։
ՀՀ համար ստեղծված իրավիճակն անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում։ Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը միայն խորհրդանշորեն է ապահովում ուժերի անվանական հավասարակշռությունը տարածաշրջանում, առավել ևս` հաշվի առնելով դրա ապահովման խիստ խնդրահարույց լոգիստիկան։ Մինչդեռ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական գործոնը տարածաշրջանում ամրապնդվում է իրական չափումներում՝ Երևանին պարտադրելով չգովազդել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հնարավոր հակառակորդին, և կառուցողական շփման ու համագործակցության եզրեր փնտրել Անկարայի և Բաքվի հետ։ Երևանին նման քայլերի են դրդում նաև ուժի արևմտյան կենտրոնները, որոնց ռազմավարական ծրագրերում օրգանապես տեղավորվում է Հարավային Կովկասում Անկարայի ծավալապաշտական քաղաքականությունը։
Արևմուտքը ՀՀ-ին համոզում է, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական երկյակի հաստատած գերակշռությունը ոչ թե ինքնավար գործընթաց է, այլ անվտանգության նոր համակարգի կառուցման ավելի ընդարձակ ծրագրի մաս, որի երաշխավորը ՆԱՏՕ-ի դաշինքն է։ Ըստ այդ հավաստիացումների՝ ոչինչ չի կարող սպառնալ Հայաստանին, եթե նա շարունակի Ռուսաստանից և նրա գլխավորած բազմապլան ինտեգրման միավորումներից հեռու մնալու 2018-ից հետո որդեգրած ուղեգիծը։ Թուրքիան և Ադրբեջանը գործում են ՆԱՏՕ-ի շահերից ելնելով, մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքը չի թույլատրի նրանց նկրտումները հայկական ինքնիշխանության նկատմամբ՝ ՌԴ-ից Երևանի վերջնական ետընթացի պայմանով։ Սակայն, եթե Երևանը շարունակի հավասարակշռել Արևմտյան և ռուսական վեկտորները՝ հենվելով ռուսական ռազմակայանի և ՀԱՊԿ-ին իր անդամակցության վրա, ապա Հայաստանը կզրկվի Արևմուտքի անվտանգության երաշխիքներից, և նրա ինքնիշխանության հարցը կմնա տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմավարության օպերատորների՝ Անկարայի և Բաքվի հայեցողությանը։ Հենց նրանց վրա է դրված Չինաստանի կողմից աջակցվող ՌԴ–ԻԻՀ առանցքի վնասազերծման և Կասպից ծովում ու Կենտրոնական Ասիայում ուժերի հավասարակշռության հետագա վերակազմավորման խնդիրը, որն ուղղված է ՌԴ-ի դուրսմղմանն իր պատմական շահերի ողջ հարավային գոտուց։
Ակնհայտ է, որ հարկ է հենց անվտանգության այս երկընտրանքի հետ կապել ՀԱՊԿ-ից և նրա ծրագրերից հեռու մնալու հայկական իշխանությունների որոշումը, ինչը, բնականաբար, Ռուսաստանում ընկալվում է որպես սխալ միջոց երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների լույսի ներքո[7]: Այս տրամաբանության մեջ պետք է ընկալել նաև Թեհրանի հետ առավել սերտ ռազմաքաղաքական համագործակցության գնալու Երևանի դժկամությունը, որն այս պահին սահմանափակված է տարածաշրջանային անվտանգության համար փոխգործակցության ցուցադրման և համատեղ աջակցության սոսկ ոչ էական և խորհրդանշական ձեռնարկներով[8]:
ՀՀ-ն փորձում է նվազագույն կորուստներով իր տեղը գտնել Հարավային Կովկասում ուժերի նոր դասավորվածության մեջ, որտեղ թուրք-ադրբեջանական գործոնն արդեն բացահայտ ցուցադրում է իր գերակշիռ դերակատարությունը։ Այն պայմաններում, երբ Հարավային Կովկասում Թուրքիայի երկու հնարավոր մրցակիցները (ՌԴ-ն և ԻԻՀ-ն) ներքաշված են նատօյական ճամբարի հետ սպառիչ գլոբալ դիմակայության մեջ և ի վիճակի չեն երաշխավորված ապահովել ուժերի իրական հավասարակշռությունը տարածաշրջանում, նման որոշումը կարող է համարվել իրավիճակից իրատեսաբար դուրս գալու փորձ: Սակայն խնդիրն այն է, որ այն ապահովված է միայն Արևմուտքի «բերանացի» երաշխիքներով ու կարող է ծանր հետևանքներ ունենալ հանրապետության համար՝ ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ առճակատման մեջ մտնելու դիմաց Անկարայի և Բաքվի` ՆԱՏՕ-ին ուղղված հարավկովկասյան պահանջների ավելանալու դեպքում։ Իրականում, Արևմուտքի կողմից Հայաստանին տրված անվտանգության երաշխիքներն անվստահելի են, հատկապես եթե հաշվի առնենք, որ Անկարան ու Բաքուն Երևանից համառորեն պահանջում են «դադարեցնել սպառազինումը» և հրաժարվել արդեն իսկ իրականացվող զինական պայմանագրերից[9]: Նման դիրքորոշումը չի կարող զգոնություն չառաջացնել Հայաստանում՝ հաշվի առնելով հենց Ադրբեջանի ինտենսիվ սպառազինման փաստերը[10]։
ՀՀ անվտանգության անկայունության հարցը բխում է ոչ այնքան այն մտավախություններից, թե Բաքուն նախաձեռնում է նպատակային սրացում Երևանի դեմ՝ հայկական նոր տարածքներ գրավելու մտադրությամբ, որքան որ թուրք-ադրբեջանական երկյակին ՌԴ-ի և ԻԻՀ-ի դեմ Արևմուտքի ռազմական առճակատման մեջ ներգրավելու մեծ հավանականությունից, որի դեպքում Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը, ներառյալ Հայաստանը, կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի։ Իրադարձությունների նման զարգացման մոդելավորումը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ տարածքի բռնակցումը կդառնա Թուրքիա–Ադրբեջան երկյակի առաջնային և «անհրաժեշտ» միջոցը՝ ռազմական հաղորդակցության և հուսալի լոգիստիկայի ապահովման նպատակով, առանց որոնց ամբողջ ռազմարշավի հաջողությունը կհայտնվի հարցականի տակ։
Ընդ որում, խոսքը հավասարապես վերաբերում է թե Ռուսաստանի, թե Իրանի հետ երկյակի ենթադրական բախմանը։ Երկու դեպքում էլ թուրք-ադրբեջանական երկյակին դրդող Արևմուտքի համար ՀՀ ինքնիշխանության և անվտանգության պահպանումը դժվար թե համարվի գերակա խնդիր։ Տարածաշրջանում Հայաստանի ճակատագիրն ու տեղը կորոշվի բացառապես ելնելով ուժի արևմտյան կենտրոնների ռազմավարական խնդիրներից՝ հարավկովկասյան զինադաշտի կիրառմամբ ՌԴ–Իրան առանցքին ռազմաքաղաքական պարտության հասցնելուց։ Այս առնչությամբ պետք է դիտարկել հնարավոր սրացման երկու սցենար՝ ռուսական և իրանական։ Կովկասում Ռուսաստանի դեմ «երկրորդ» կամ «հարավային» ճակատ բացելու անհրաժեշտության մասին խոսույթն սկսեց լայնորեն տարածվել Կիևի իշխանությունների և եվրոպական քաղաքական գործիչների կողմից 2022 թ. փետրվարին Ռուսաստանի Հատուկ ռազմական գործողությունը (ՀՌԳ) սկսվելուց հետո։ Դատելով բաց աղբյուրների տվյալներից՝ Ուկրաինան և ԵՄ մի շարք երկրներ այդ նախաձեռնությունը կապում էին գլխավորապես Վրաստանի հետ, որը, հաշվի առնելով Աբխազական և Հարավօսական չլուծված խնդիրների առկայությունը, կարող էր հնարավոր համարել ՌԴ-ի հետ ռազմական առճակատման ուղին:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ արտահայտվել են այն կապակցությամբ, թե պաշտոնական Կիևն ամեն կերպ համոզում և շանտաժի էր ենթարկում Թբիլիսիին՝ կոչ անելով ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ[11]: Վրաց քաղաքական գործիչները նաև հաստատել են, որ նման առաջարկներով իրենց դիմել են նաև արևմտյան երկրների ներկայացուցիչները՝ խոստանալով, որ այդ դեպքում իշխող կուսակցությունը կստանա ԵՄ բարեհաճությունը, ֆինանսներ և անսահմանափակ ռազմական օգնություն[12]: Ակնհայտ է, որ հենց ստացված մերժման հետ է պետք կապել ԵՄ-ի և ԱՄՆ-ի փորձերը ապակայունացնել իրավիճակն այդ հանրապետությունում` Վրաստանում խորհրդարանական (2024 թ. հոկտեմբեր), նախագահական (2024 թ. դեկտեմբեր) և տեղական կառավարման մարմինների (2025 թ. հոկտեմբեր) ընտրությունների ընթացքում։ Սակայն արևմտամետ ընդդիմության զանգվածային բողոքները հաջողություն չունեցան, և վրացական իշխանությունները պահպանեցին երկրի կառավարման վերահսկողությունը՝ չզիջելով, իրենց խոսքով, Արևմուտքի շանտաժային պահանջներին։
Հարկ է նշել, որ Վրաստանին Ռուսաստանի դեմ Կովկասյան պատերազմի մեջ ներքաշելու նախաձեռնության ձախողումից հետո «երկրորդ ճակատի» մասին խոսույթի համատեքստում ավելի հաճախ է հիշատակվում Ադրբեջանը։ Շատ մասնագետներ, մասնավորապես, ռուս փորձագետները, հակված են կարծելու, որ հենց այս տրամաբանության մեջ պետք է վերլուծել Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների ճգնաժամը, որի պատճառը 2024 թ. դեկտեմբերին ադրբեջանական AZAL ավիաընկերության քաղաքացիական օդանավի կործանումն էր։ Մի շարք վերլուծաբանների կարծիքով, Բաքուն միտումնավոր գնաց Մոսկվայի հետ հարաբերությունների սրման, որպեսզի անհրաժեշտ գաղափարական-քաղաքական բազա ստեղծի ռազմական առճակատում սկսելու համար[13]:
Ռուսաստանում չեն բացառում, որ Իլհամ Ալիևի դեմարշը ոչ այնքան իր ինքնուրույնությունը ցուցադրելու և Մոսկվայի հետ իրավահավասար, հորիզոնական հարաբերություններ կառուցելու փորձ է, որքան հեռուն գնացող նախաձեռնություն, որի արդյունքը կլինի ՆԱՏՕ-ի ռազմական «թափանցումը» Կասպից տարածաշրջան և Կենտրոնական Ասիա, ՌԴ հարավային շրջանների զուգահեռ ապակայունացմամբ՝ տեղական ժողովրդագրության ազգային և կրոնական առանձնահատկությունների հիման վրա։ Այս մտավախություններն առավել ևս հրատապ են դառնում՝ հաշվի առնելով Թուրքիայի հարաճուն ակտիվությունը թյուրքական պետությունների ինտեգրման ծրագրում և հատկապես ռազմաքաղաքական դաշինքի կառուցման գործում, որը վերլուծական շրջանակներում ոչ պաշտոնապես «Թուրանի բանակ» է կոչվում։
Այսպիսով, ենթադրաբար, խոսքը կարող է լինել ոչ թե վրացական սահմանից մինչև Կասպից ծովի ափ ձգվող ռազմաճակատի, այլ Սևծովյան-Կասպից տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիայում ՌԴ սահմաններն ընդգրկող դիմակայության ընդարձակ գծի մասին։ Դիմակայության հենց այդպիսի աշխարհագրությունում կարող է ինքնաբերաբար ընդլայնվել Մոսկվայի և Բաքվի միջև սրացումը։ Եվ եթե, ըստ ռուս փորձագետների, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իրենց պլաններում նախընտրեին սահմանափակվել սոսկ «ադրբեջանական ճակատով»՝ առայժմ չդիտարկելով արևելյան ուղղությամբ այն ընդլայնելու հնարավորությունը, քանի որ դա կարող է Մոսկվային դրդել գլոբալ ծավալի անկանխատեսելի գործողությունների, ապա բրիտանական ռազմավարությունն ակնհայտորեն ենթադրում է հենց բոլոր գործընթացների արագացում և առճակատման մեջ թյուրքական գործոնի առավելագույնս ներգրավում արդեն իսկ այս փուլում։
Այսպես թե այնպես, «երկրորդ ճակատը» կամ «հարավային ճակատը» իրական սպառնալիք Է Ռուսաստանի համար՝ անկախ նրանից, թե ինչ ծավալներով են այն տեսնում Արևմուտքում այդ նախագծի մշակողները։ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը երաշխավորված կերպով կհանգեցնի հակամարտությանը Թուրքիայի միջամտությանը՝ Շուշիի հռչակագրի դրույթներին համապատասխան։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ որևէ ռազմական սադրանքի դեպքում Մոսկվային, այնուամենայնիվ, կհաջողվի որոշակի փուլում կասեցնել Բաքվի հետ լայնածավալ բախման սպառնալիքը, ռազմական սադրանքի բուն փաստը կարող է բավարար լինել, որպեսզի ադրբեջանական իշխանություններն «օրինական» հիմքով Թուրքիայից խնդրեն ընդլայնել իր ռազմական ներկայությունը մերձկասպյան հանրապետության տարածքում՝ ներառյալ մշտական ռազմակայանների ստեղծումը: Այդ մասին արդեն բացահայտ հայտարարել է Բաքվի քաղաքական վերնախավը նախկին պաշտոնյաներից մեկի շուրթերով և այդ թեմայի լայն քննարկում սկսել ադրբեջանական ու միջազգային ԶԼՄ-ներում[14]։ Նման սցենարը պակաս վտանգավոր չէ ՌԴ-ի համար, քանի որ խոսքը կարող է գնալ Ռուսաստանի հարավային սահմաններին թուրքական ռազմական ուժի սողացող, բայց չափազանց վստահ մոտեցման ու «թյուրքական ՆԱՏՕ-ի» գաղափարների վերջնական նյութականացման շոշափելի քայլերի մասին։ Ռուս շատ փորձագետների կարծիքով, այս ձևավորվող դաշինքը շատ ավելի վտանգավոր է Ռուսաստանի համար, քան հենց Հյուսիսատլանտյան դաշինքը, որը շարված է նրա արևմտյան սահմանների պարագծի երկայնքով, քանի որ միայն դրա առկայությունը կարող է նույնիսկ առանց ակտիվ ռազմական գործողությունների խարխլել ՌԴ-ն ներսից՝ հաշվի առնելով նրա ազգային և դավանաբանական խմբերի բազմաթիվ ներկայացուցիչների ձգողականությունը դեպի «թյուրքական աշխարհ» և պանթուրանիզմի գաղափարներ:
Ադրբեջանի սպառազինման գործընթացը և Հարավային Կովկասում թուրքական գործոնի ջանքերը, բացի Ռուսաստանից, հայելային վտանգ են ներկայացնում նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար: Ադրբեջանի՝ որպես Իրանին հարվածելու ռազմադաշտի հնարավորությունը իրական հեռանկար է՝ հաստատված վերջին տարիների փորձով։ Ադրբեջանական տարածքն ու ռազմա-հետախուզական ենթակառուցվածքն իսրայելական հատուկ ծառայությունների ու ռազմական կառույցների օգտագործմանը տրամադրելու մասին բաց աղբյուրներում շատ տվյալներ կան։ Նման փոխգործակցության ծավալներն իսկապես կարող են տպավորել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ԱդրՀ նախագահը դրանք համեմատել է սառցաբեկորի հետ, որի 9/10-րդը «թաքնված է ջրի մակերեսի տակ»[15]։ Իրանի դեմ ամենահանդուգն գործողությունները, այդ թվում` միջուկագետ ֆիզիկոսների մշտական վերացումը, իրանական միջուկային ծրագրի[16] արխիվների գողությունը և այլն, իրականացվել են Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի ներգրավմամբ։ Ինչպես կարծում են իրանցի շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ, այսպես կոչված, «12-օրյա պատերազմի» ընթացքում ադրբեջանական տարածքն ու ռազմական ենթակառուցվածքը տրամադրվել էին Իսրայելի բանակին` հարվածային ԱԹՍ-ների թռիչքներ իրականացնելու, ինչպես նաև իրանական ռազմական օբյեկտների նկատմամբ հսկողություն սահմանելու և օդային հարձակումների թիրախներ ուղղորդելու համար[17]: Միևնույն ժամանակ Իրանում չի մարում խոսույթը 19.05.2024 թ. Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հնարավոր կազմակերպմանը իսրայելական հատուկ ծառայությունների, ինչպես նաև դրան Բաքվի ու անձամբ Իլհամ Ալիևի անմիջական մասնակցության վերաբերյալ[18]:
Տվյալների այս ողջ համալիրը, ինչպես նաև Իրանում թյուրքալեզու խմբերի զանգվածային անջատողական ելույթներ կազմակերպելու Ադրբեջանի փորձերի մասին լայնորեն հայտնի փաստերը, որոնք կողմերի միջև լարվածության չթուլացման պատճառ են դարձել, վկայում են այն մասին, որ Բաքուն այսուհետ ևս չի հրաժարվի մասնակցելու Արևմուտքի հակաիրանական օրակարգին: Իրանի հետ ամերիկա-իսրայելական երկյակի շուրջ կեսդարյա թշնամանքի փորձը հուշում է, որ ԻԻՀ «կրոնապետական վարչակարգի» դեմ պայքարը սակավ արդյունավետ է առանց այդ երկրի ներսում անջատողական շարժումների ծավալման փորձերի՝ նրա տարածք ոչ բարեկամական պետությունների պրոքսի-ուժերի կամ բանակների ներխուժման կազմակերպման հետ համատեղ։Այս տեսանկյունից կիրառման ամենաօպտիմալ տարբերակըկարող է լինել հյուսիսային Իրանի թյուրքալեզու խմբերի հիմնախնդիրը և Թեհրանի ու Բաքվի քաղաքական տարաձայնությունները։Բացի այդ, ադրբեջանականգործոննԻսրայելի և ԱՄՆ-ի համար գրավիչէ այդ հարավկովկասյան հանրապետության ռազմավարական դիրքի պատճառով, որն ի վիճակի է արգելափակել Իրանի մուտքը ՌԴ ու Եվրոպա, այդ թվում՝ հայկական տարածքների բռնազավթման հաշվին։
Ադրբեջանը դրանով իսկ ամենահարմար զինադաշտն է ինչպես Իրանի ներսում ապակայունացման աշխատանք տանելու, այնպես էլ դրսից ներխուժում կազմակերպելու համար, որը ծրագրվելու է ոչ առանց Թուրքիայի օգնության, հնարավոր է և, դարձյալ Շուշիի հռչակագրով «օրինականացված», անմիջական մասնակցությամբ։ Իրանում, ակնհայտորեն, սպասում են իրադարձությունների նման զարգացման՝ գիտակցելով, որ Իրանի միջուկային և այլ ռազմավարական օբյեկտների վրա իսրայելական և ամերիկյան ուժերի հունիսյան հարձակումը տեսանելի ապագայում Վաշինգտոնի և Թել Ավիվի ավելի վճռական գործողությունների նախերգանքն էր: Այս համատեքստում պետք է ուշադրություն դարձնել տասնյակ հազարավոր պակիստանցի գրոհայինների Ադրբեջան տեղափոխելու մասին ռուսական փորձագիտական շրջանակների տարածած տեղեկություններին[19]: Հնարավոր է, որ հենց այս տեղեկությունների հետ է կապված վերջին օրերին ԶԼՄ-ներում լայնորեն շրջանառվող տեղեկատվությունը, թե Իրանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսը, չհաշված ԻՀՊԿ-ի հատուկ ստորաբաժանումները, կենտրոնացած է իրանա-ադրբեջանական սահմանին: Իրանա-ադրբեջանական ռազմաքաղաքական առճակատումը, որը սադրում է ամերիկա-իսրայելական երկյակը, ողջ տարածաշրջանի համար հղի է գահավիժմամբ խառնաշփոթի մեջ, իսկ Հայաստանին ինքնիշխանության կորուստ է սպառնում։ Այս համատեքստում ՀՀ իշխանությունների հույսերը, թե Երևանի չեզոքությունը, հավասարակշռված հարաբերությունները ենթադրելի բախման բոլոր կողմերի հետ, ինչպես նաև այն, որ պատերազմի դեպքում կհրաժարվի հայկական որևէ տարածք տրամադրել դրանցից մեկնումեկին, ՀՀ-ին կօգնեն խուսափելու հակամարտության մեջ ներքաշվելուց, լավատեսություն չեն ներշնչում։ Հարավային Կովկասում պատերազմի տրամաբանությունը չի հանդուրժի որևէ վկայակոչում Երևանի չեզոքության ու մեկուսացման մասին՝ հաշվի առնելով հայկական Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը, որի անմիջական վերահսկողությունից մեծապես կախված կլինի ողջ տարածաշրջանի ճակատագիրը։
Իրանա-ադրբեջանական բախման նախադրյալները ոչ այնքան ներտարածաշրջանային հակասությունների արդյունք են, որքան որ համաշխարհային դերակատարների կողմից իրականացվող լայնածավալ աշխարհա-ռազմավարական վերափոխումների ծրագիր Արևմտյան Ասիայի ընդարձակ տարածաշրջանում, որոնց բովում դժվար թե առաջնային խնդիր համարվի հայկական ինքնիշխանության պահպանումը:Կովկասումլայնածավալ պատերազմըհաշվիչիառնիերկրներիինքնիշխանսահմանները, այլ առավելապես կկենտրոնանաաշխարհագրական բնապատկերի առանձնահատկությունների, ռազմավարական և լոգիստիկ նշանակությանվրա։ՎերոնշյալկանխատեսումներիհամատեքստումՀայաստանիանվտանգությունըբախվում է գոյութենական բնույթի սպառնալիքների։Սակայնառավել խոցելիվիճակումկհայտնվիհենց Ադրբեջանը, որը դավագրգռվում է հակառուսական կամ հակաիրանական ճակատի գլխավոր շահառուներից մեկի դերով, թեև իրականում խայծ է հանդիսանում Մոսկվային և Թեհրանին Հարավային Կովկասի հակամարտության մեջ ներքաշելու համար։
Փորձագիտական հանրությունը տարօրինակ աններդաշնակություն է արձանագրում. Հայաստանի գործող իշխանությունների՝ երկրի, ռազմական բյուջեն կրճատելու[20] և 2026 թ. հունվարից ՀՀ-ում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետները նվազեցնելու որոշման[21] համապատկերում Բաքուն հայտարարում է նոր ռազմական գնումների մասին և լայնածավալ քայլեր է ձեռնարկում բանակի հետագա ամրապնդման ուղղությամբ։ Ադրբեջանի անվտանգության ծախսերը 2026 թ., ընթացիկ տարվա համեմատ. կավելանան 318 մլն մանաթով ($187 մլն) և կհասնեն 8,7 մլրդ մանաթի ($5,1 մլրդ)՝ դրանով իսկ կազմելով երկրի ընդհանուր բյուջեի ռեկորդային 21%-ը[22]։ Սրանք երկրի «իրական» սպառնալիքներին անհամաչափ թվեր են, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում միակ թշնամի համարվել է Հայաստանը, որի հետ, 2020 թ. պատերազմում վերջինիս պարտություն կրելուց հետո, այժմ աշխատանքներ են տարվում «խաղաղության պայմանագրի» կնքման ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ սպառազինումը և Ադրբեջանի կողմից գնվող սպառազինության առանձնահատկությունների և բնութագրերի վերաբերյալ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վերլուծությունը վկայում են, որ Բաքուն պատրաստվում է դիմակայության սցենարների առավել պատրաստված և ծանրակշիռ հնարավոր հակառակորդների հետ, քան Երևանն է: Խոսքը, ամենայն հավանականությամբ, ՌԴ-ի և Իրանի մասին է, որոնցից մեկի հետ Բաքվին անխուսափելիորեն դիմակայության կմղեն արևմտյան կենտրոնները՝ Իսրայելի և, հնարավոր է, Թուրքիայի մասնակցությամբ։
Տարածաշրջանում իրադարձությունների ընթացքին հետևող փորձագետները քանիցս ենթադրել են, որ արևմտյան մայրաքաղաքների կոնսենսուսը, որը թույլ տվեց Բաքվին պատերազմ սանձազերծել և էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, «վարկ» էր Ի. Ալիևին` ապագայում հակաիրանական կամ հակառուսական ճակատին հնարավոր միանալու համար, կախված տարածաշրջանում և աշխարհում ձևավորվող աշխարհաքաղաքական իրադրությունից: Այդ «վարկի» մաս պետք է համարել նաև ընդհանուր բարեհաճ վերաբերմունքն ալիևյան վարչախմբի նկատմամբ, որը երկրում մենիշխանություն է սերմանել, Ադրբեջանում հիմնարար իրավունքների և ազատությունների ճնշման քաղաքականություն է վարում և Արևմուտքում աչքի է ընկնում մի շարք աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներով։ Ունենալով նման վարկաբեկիչ միջավայր (ներառյալ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների դեմ ռազմական հանցագործությունները), Ի. Ալիևը շարունակում է օգտվել միջազգային ասպարեզում օրինական առաջնորդի կարգավիճակից, ինչը, վերլուծաբանների կարծիքով, պայմանավորված է նրանից Արևմուտքի ակնկալիքներով` ապակառուցողական դեր կատարել Արևմտյան Ասիայում ՆԱՏՕ-ին հակադրվող աշխարհաքաղաքական առանցք կառուցելու Մոսկվայի և Թեհրանի փորձերի նկատմամբ:
Ակնհայտ է նման համադրության վտանգն Ադրբեջանի համար, սակայն Ալիևի ստանձնած պարտավորությունները, Ղարաբաղյան պատերազմից հետո արևմտյան երկրների, Իսրայելի և Թուրքիայի կողմից հանրապետության քաղաքական, ռազմական և ֆինանսատնտեսական վերնախավերի վրա հարաճուն ազդեցության հետ միասին, համակարգված կերպով Ադրբեջանի առաջնորդին դուրս են բերում հյուսիսային և հարավային հարևանների հետ սուր հակամարտությունների ուղի։ Այս իներցիոն գործընթացն Ի. Ալիևն ի վիճակի չէ կանգնեցնել, քանզի բացահայտ ընդդիմանալով դրան՝ նա կխաթարի վերնախավերի և արտաքին խաղացողների կոնսենսուսը, որն Ալիևների ընտանիքի իշխանության մնալու գրավականն է։ Ի. Ալիևի վարչախմբի ինքնաբավության գնահատականները, շատ վերլուծաբանների կարծիքով, չափազանց ուռճացված են՝ չնայած Ադրբեջանում իշխանության տեսանելի ամուր ուղղահայացությանը: Ուստի, ի հեճուկս պրագմատիզմի, Ադրբեջանի առաջնորդն ստիպված գնում է իր երկրի` հարևաններին դավագրգռող սպառազինմանը և իր հնարավորությունների սահմաններում բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում «Հյուսիս-Հարավ» առանցքով առևտրա–էներգետիկ երթուղիների ձևավորման գործընթացում, որոնք կոչված են դառնալու ՌԴ-ի և ԻԻՀ-ի ռազմավարական միության հիմքը:
Այս համատեքստում բազմաթիվ հարցեր են առաջացնում Ռեշտ–Աստարա առանցքային երկաթուղային ճյուղի և «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի ճակատագիրը, որի ծրագրավորումը սկսվել է դեռևս 2005 թվականից, սակայն որի ուղղությամբ իրականում աշխատանքներ չեն տարվում[23]: Դատելով բաց աղբյուրներից՝ այդ նախագծերում դրված նախահաշիվները աներևակայելի ֆինանսական ներդրումներ չեն պահանջում կողմերից, սակայն բազմաթիվ տեխնիկական և բյուրոկրատական խոչընդոտներ, որոնք ստեղծվում են, այդ թվում ՝ ադրբեջանական կողմից, արգելակում են ծրագրերի իրականացումը, որոնց իրացումը պետք է տեղի ունենար դեռևս տասնամյակներ առաջ: Բացի այդ, տրանսպորտային-տնտեսական առանցքի ձևավորմանը խանգարում են Մոսկվայի և Թեհրանի հետ Բաքվի քաղաքական հարաբերություններում մշտապես առաջացող ճգնաժամերը։ Հակամարտությունների այս շղթայի վերջին օղակները կարելի է համարել 26.01.2023 թ. Թեհրանում[24] ԱդրՀ դեսպանատանը տեղի ունեցած փոխհրաձգության միջադեպը, որն Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական-դիվանագիտական ճգնաժամի առիթ հանդիսացավ, ինչպես նաև 2024 թ. դեկտեմբերին AZAL-ի օդանավի հետ կապված աղետը[25], որը Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները խզման եզրին հասցրեց։ Ի. Ալիևը հետաքննության առաջին իսկ օրերից չէր կարող չիմանալ, որ ադրբեջանական դեսպանատան վրա հարձակման պատճառները կենցաղային էին, մինչդեռ օդանավի կործանումը սխալի արդյունք էր: Սակայն նրա պատասխան գործողությունները, որոնք ուղղված են միջպետական հարաբերությունների սրմանը, վկայում են նրա նկատմամբ հսկայական ճնշման մասին ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ դրսից՝ հակամարտ իրավիճակները կառավարելիության գոտուց դուրս բերելու նպատակով։ Այս տեսանկյունից պետք չէ հեգնանքով վերաբերվել ռուս քաղաքական գործիչների և փորձագետների այն հայտարարություններին, թե «Ալիևի հույզերը կառավարում էին արևմտյան դերակատարները», որոնց համար չափազանց կարևոր էր խոցված օդանավի հետ կապված միջադեպի հողի վրա սեպ խրել ադրբեջանցի և ռուս առաջնորդների անձնական հարաբերություններում։
Հաշվի առնելով Ի. Ալիևի վրա գործադրվող հսկայական ճնշումը՝ նրա համար հետզհետե ավելի ու ավելի դժվար է պրագմատիկ հունի մեջ պահել ՌԴ-ի և ԻԻՀ-ի նկատմամբ քաղաքականությունը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ, հատելով «անդառնալիության եզրագիծը», հարվածի տակ կդնի իր երկրի անվտանգությունը։ Բազմացող գոյութենական սպառնալիքների պայմաններում Մոսկվան և Թեհրանը կարող են կանխարգելիչ կերպով ամենաարմատական միջոցների դիմել Բաքվի նկատմամբ, ընդ որում՝ համաժամանակ և առաջ անցնելով Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի գործողություններից։ Նույնիսկ հաշվի առնելով Բաքվին թուրքական ուժերի լիարժեք օգնությունը, նման բախման արդյունքները կարող են անկանխատեսելի լինել։ Ադրբեջանի լցոնումը զենքով, որը որոշակիորեն իրականացվում է արևմտյան «վարկատուների», Անկարայի և Թել Ավիվի կողմից, դժվար թե ուժերի ընդունելի հարաբերակցություն ստեղծի Բաքվի համար, բայց հարևաններին կդրդի անհամաչափ հզոր գործողությունների։
Ամենից իրատեսականը, որ հակամարտությունից խուսափելու համար նման պայմաններում կարող է ձեռնարկել Ի. Ալիևը, դա փորձ է շարունակել խուսավարել և, հնարավորինս, ժամանակի մեջ հետաձգել Հարավային Կովկասում ռազմական առճակատման կրիտիկական փուլը՝ այդ ժամանակ աշխարհում աշխարհաքաղաքական իրադրության կտրուկ փոփոխության հույսով:Օրինակ, իրավիճակիցայդպիսիելքկարողէ դառնալ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամի նմանակումը, որին հղում անելով, իշխող վարչախումբը կարող է հրաժարվել ՌԴ-ի և Իրանի հետ հարաբերություններում հակամարտության խորացումից, գոնե` այդ փուլում։
Այս տեսանկյունից ուշագրավ են Բաքվի վերջին իրադարձությունները, որտեղ իշխանությունները հայտնել են Նախագահի աշխատակազմի նախկին պաշտոնանկ ղեկավար Ռամիզ Մեհթիևի գլխավորությամբ հակապետական դավադրության բացահայտման մասին։ Ադրբեջանական իշխանության նախկին «գորշ կարդինալն» իբր համախոհների հետ միասին ծրագրել էր խոցել Ի. Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռը, իսկ դրանից հետո ստեղծել երկրի կառավարման ժամանակավոր կոմիտե[26]։Այս տեղեկությաննառանձնահատուկ նրբերանգ է հաղորդելայն հանգամանքը, թե Ի. Ալիևին դավադրության մանրամասներին իբր տեղյակ է պահել Վ. Պուտինը Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում:Սա տարօրինակպնդումէ՝ հաշվի առնելով, որ Ռ. Մեհթիևը և նրա թիմի մյուս բոլոր պաշտոնանկ քաղաքական գործիչներն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների շուրջօրյա դիտարկման ներքո:Նմանպայմաններումհեղաշրջում նախապատրաստելու և կազմակերպելու պաշտոնանկ քաղաքական գործիչներիկարողությունըմեծ կասկածներ է հարուցում։
Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ Ի. Ալիևին, որը հայտնվել է ՌԴ-ի հետ բախման մղող գործոնների ճնշման տակ, անհրաժեշտ է եղել Ադրբեջանում ապակայունացման և քաղաքական ճգնաժամի նմանակում, որի օգնությամբ նա փորձում է խուսափել Մոսկվայի հետ հակամարտությունը կրիտիկական մակարդակի հասցնելու ցանկացած պարտավորությունից։ Ալիևը փորձում է արևմտյան գործընկերներին համոզել, որ ի դեմս Ռ. Մեհթիևի և նրա համախոհների` Ադրբեջանում դեռևս ուժեղ են «ռուսամետ ուժերը», և ՌԴ-ի հետ դիմակայության ակտիվ փուլի արագացումն անհնարին է երկրում քաղաքական դաշտի անմիատարրության և անկայունության պայմաններում:
Տարիմաստն այն է, որ հենց Ռուսաստանն է, որի իշխանության հետ, ըստ շրջանառվող լուրերի, շփումներ էին որոնում ադրբեջանցի «դավադիրները», Ադրբեջանին փոխանցել նախապատրաստվող հեղաշրջման մասին բոլոր տեղեկությունները։ Սա բերում է այն եզրահանգման, որ Վ. Պուտինն առարկայորեն և ըմբռնումով է ընկալել Ի. Ալիևի ծանր վիճակը, որը ստիպված է եղել արևմտյան գործընկերների ճնշման ներքո հակամարտել ՌԴ-ի հետ։ Ելնելով այս վարկածի տրամաբանությունից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի առաջնորդը «խոր հուզմունք» չի ապրել խոցված օդանավի և Եկատերինբուրգի իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական դեմարշի կապակցությամբ։ Պատասխան կոշտ հակաքայլերի փոխարեն նա Ի. Ալիևին որպես խուսավարման լայն դաշտ տրամադրել է «դավադիրների դեմ պայքարը», որը կոչված է գոնե ժամանակավորապես կասեցնել ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» ձևավորելու հեռանկարը։
Ադրբեջանի առաջնորդն, ըստ երևույթին, գնահատել է առաջարկված քաղաքական խաղը, ինչի մասին է վկայում ադրբեջանական քաղաքական և մեդիա շրջանակներում հակառուսական հռետորաբանության կտրուկ անկումը: Ելնելով դրանից, պետք է ակնկալել, որ Բաքվին նոր «բացահայտումների», ձերբակալությունների, հետաքննությունների, դատավարությունների և քաղաքական բռնաճնշումների երկարատև շարք է սպասվում։ Ալիևն, ըստ երևույթին, այդ ուղղությամբ գործելու է անշտապ և հիմնավորապես՝ փորձելով «դավադիրների» դեմ պայքարի քողի տակ չեզոքացնել իշխանությունների համար անցանկալի քաղաքական և ֆինանսատնտեսական տարբեր խմբերի, ինչպես նաև թուլացնել արտաքին և ներքին ճնշումները, որոնք նրան մղում են ՌԴ-ի և, հնարավոր է, ԻԻՀ-ի հետ բաց առճակատման փուլ:
Հարցնայն է, թե, արդյոք, նա կկարողանա՞ այս նոր պայմաններում պահպանել իշխանության հավասարակշռությունը և թույլ չտալ, որպեսզի ադրբեջանական վերնախավերի ազդեցության խմբերը, որոնք ներկայացնում են Արևմուտքի և Իսրայելի շահերը, իրենց հերթին արմատական միջոցների դիմեն իր պարտավորությունները չկատարող վարչախմբի դեմ։
Այսպիսով, մի տարիմաստ իրավիճակ է ստեղծվում. արագացված տեմպերով սպառազինվող և թյուրքական ազգայնականությամբ հագեցած Ադրբեջանն արևմտյան հակառուսական և հակաիրանական օրակարգի գրոհի ներքո անշեղորեն շարժվում է Մոսկվայի և Թեհրանի հետ բախման։ Մյուս կողմից՝ իշխող ալիևյան ռեժիմը փորձում է ժամանակ շահել և «կարգավորել» այդ վայրասլաց թռիչքը։ Ի. Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղի և մենիշխանության վերաբերյալ իրեն տրված մեղքերի թողության վկայականները հանրապետությանը հասցրել են գլոբալ Արևմուտքի և Արևելքի միջև ձևավորվող ճակատի հնարավոր ամենաթեժ հատվածին։ Ադրբեջանը համառորեն իր նպատակին էր գնում, այն է՝ Հարավային Կովկասում դառնալ գերիշխող, որն իրենով եզրափակում է տարածաշրջանային տերությունների և համաշխարհային դերակատարների աշխարհաքաղաքական և լոգիստիկ-տնտեսական շահերը։ Եվ միանգամայն օրինաչափ է, որ հանրապետությունը, իր այդ նշանակության աճին համաչափ, ձեռք է բերել գլոբալ մրցակիցների ռազմաքաղաքական բախման գլխավոր ասպարեզի հնարավոր կարգավիճակ, ինչը Բաքվի համար հղի է գոյութենական ռիսկերով։ Այս վերահաս ծավալուն իրադարձությունների համապատկերում ուժի կենտրոնների միջև Ի. Ալիևի նոր խուսավարումները ներկայանում են որպես անխուսափելին կանխելու հուսահատ և, հնարավոր է՝ ուշացած փորձեր։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 27.10.2025 թ.:
[2] Д. Тренин, Россия и Закавказье через год после войны в Карабахе. Послесловие к книге «Буря на Кавказе». Московский центр Карнеги, https://russiancouncil.ru/analytics-and-comments/comments/rossiya-i-zakavkaze-cherez-god-posle-voyny-v-karabakhe/ (բեռնման օրը՝ 18.20.2025).
[3] «Участие Турции в войне в Нагорном Карабахе». ARMENIANITE.RU, https://armeniansite.ru/ konflikt-v-nagornom-karabakhe/uchastie-turtsii-v-vojne-v-nagornom-karabakhe.html (բեռնման օրը՝ 18.10.2025).
[4] «Шушинская декларация о союзнических отношениях между Азербайджанской Республикой и Турецкой Республикой». President.az, 2021, https://president.az/ru/articles/view/52122 (բեռնման օրը՝ 18.10.2025).
[5] «Алиев похвастался: Азербайджан и Турция за этот год провели 25 военных учений». EADaily, 07.10.2025, https://eadaily.com/ru/news/2025/10/07/aliev-pohvalilsya-azerbaydzhan-i-turciya-za-etot-god-proveli-25-voennyh-ucheniy (բեռնման օրը՝ 18.10.2025).
[6] «Глава минобороны: Армии Азербайджана и Турции интегрированы на высоком уровне». Anadolu Ajansi, 27.06.2024, https://bit.ly/3WmJHQA (բեռնման օրը՝ 18.10.2025).
[7] Р. Хабибуллин, «К вопросу о возможном выходе Армении из ОДКБ в контексте борьбы с терроризмом». КиберЛенинка, 2025, https://cyberleninka.ru/article/n/k-voprosu-o-vozmozhnom-vyhode-armenii-iz-odkb-v-kontekste-borby-s-terrorizmom/viewer (բեռնման օրը՝ 18.10.2025).
[8] Э. Аракелян, «Армяно-иранские учения – политическое послание о солидарности и реакция на изменившуюся реальность». CIVILNET, 16.04.2025, https://bit.ly/4qwDz6c (բեռնման օրը՝ 18.10.2025).
[9] «Контракты аннулировать, оружие вернуть»: Алиев потребовал прекратить вооружение Армении, назвав Ереван угрозой безопасности Южному Кавказу». Военное обозрение, 08.01.2025, https://topwar.ru/ 257101-kontrakty-annulirovat-oruzhie-vernut-aliev-potreboval-prekratit-vooruzhenie-armenii-nazvav-erevan-ugrozoj-bezopasnosti-juzhnomu-kavkazu.html (բեռնման օրը՝ 20.10.2025).
[10] «Азербайджан, обвиняющий Армению в активном вооружении, в 2024 году закупил оружия на сумму более $2 миллиардов – военный эксперт анализирует цели Баку». Armenpress, 17.04.2025, https://armenpress. am/ru/article/1217392 (բեռնման օրը՝ 20.10.2025).
[11] «В правящей партии Грузии ответили на призывы Киева открыть «второй фронт». РБК, 13.09.2022, https://www.rbc.ru/politics/13/09/2022/6320a7919a794799dad01bf7 (բեռնման օրը՝ 20.10.2025).
[12] «Премьер Грузии заявил о предотвращении открытия второго фронта против России». Газета.ru, 23.02.2025, https://www.gazeta.ru/politics/news/2025/02/23/25156682.shtml (բեռնման օրը՝ 20.10.2025).
[13] «Баку «продает» России второй фронт на Каспии. Каким будет лекарство от наглости?» ЦАРЬГРАД, 03.08.2025, https://tsargrad.tv/dzen/baku-prodajot-rossii-vtoroj-front-na-kaspii-kakim-budet-lekarstvo-ot-naglosti_1 321894 (բեռնման օրը՝ 20.10.2025).
[14] «В Азербайджане заговорили о турецкой военной базе на фоне обострения отношений с Россией». МК Турция, 03.07.2025, https://mk-turkey.ru/politics/2025/07/03/p-v-azerbajdzhane-zagovorili-o-tureckoj-voennoj-baze-na-fone-obostreniya-otnoshenij-s-rossiej.html (բեռնման օրը՝ 20.10.2025).
[15] «Моссад имеет крупное и значительное присутствие в Азербайджане». Tolish Media, 30.09.2025, https://tolishmedia.com/2025/09/62821 (բեռնման օրը՝ 20.10.2025).
[16] «Аль-Джарида»: «Моссад» вывез иранский ядерный архив через Азербайджан». Minval Politika, 03.05.2018, https://minval.az/news/123787809 (բեռնման օրը՝ 20.10.2025).
[17] «Израиль использует территорию Азербайджана для удара по Ирану – иранский эксперт обвиняет Баку в превращении в плацдарм». Regions TV, 23.06.2025, https://armenpress.am/ru/article/1223076 (բեռնման օրը՝ 20.10.2025).
[18] «В Иране заявили о причастности Азербайджана к гибели президента Раиси». Yerevan Today, 08.10.2025, https://yerevan.today/ru/v-irane-zayavili-o-prichastnosti-azerbajdzhana-k-gibeli-prezidenta-raisi/ (բեռնման օրը՝ 20.10.2025).
[19] «50 тысяч пакистанских боевиков для войны с Ираном: информация или дезинформация?» Аналитический центр АРВАК, 19.09.2025, https://bit.ly/48HlnAf (բեռնման օրը՝ 20.10.2025).
[20] «Власти Армении в 2026 году сократят оборонный бюджет примерно на 18%». Armenia Today, 25.09.2025, https://armeniatoday.am/armed-forces-ru/963994 (բեռնման օրը՝ 21.10.2025).
[21] «С 1 января срок срочной службы сокращается». Armenpress, 21.10.2025, https://armenpress.am/ru/ article/1232680 (բեռնման օրը՝ 21.10.2025).
[22] «Азербайджан увеличит военный бюджет почти на 4% в 2026 году». sovanews.tv, 17.09.2025, https://sovanews.tv/2025/09/17/azerbajdzhan-uvelichit-voennyj-byudzhet-pochti-na-4-v-2026-godu/ (բեռնման օրը՝ 21.10.2025).
[23] «Безрезультатная встреча России, Азербайджана и Ирана». Haqqin.аz, 14.10.2025, https://haqqin.az/news/362902 (բեռնման օրը՝ 21.10.2025).
[24] «Посольство Азербайджана в Тегеране подверглось вооруженному нападению». TACC, 27.01.2023, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/16898823 (բեռնման օրը՝ 21.10.2025).
[25] «Раздался хлопок, люди теряли сознание, а потом – черный дым: хроника крушения самолета Баку-Грозный». Комсомольская правда, 25.12.2024, https://www.kp.ru/daily/27678/5029853/ (բեռնման օրը՝ 21.10.2025).
[26] «Как был раскрыт план госпереворота Рамиза Мехтиева? – ПОДРОБНОСТИ дела». Oxu.az, 16.10.2025, https://oxu.az/ru/kriminal/kak-byl-raskryt-plan-gosperevorota-ramiza-mehtieva-podrobnosti-dela (բեռնման օրը՝ 21.10.2025).