ՀՀ, Արցախ, Սփյուռք, Տեսակետ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՃԵՂՔՎԱԾՔ ՌԴ ԵՎ ԱՄՆ/ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐՈՒՄ

Գրիգոր Թովմասյան(1)

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը(2)՝ լինելով Արցախ պատմական աշխարհի մի մասը, դարձավ նախկին Խորհրդային Միության քարտեզի վրայի առաջին կետերից մեկը, որը հավատաց Մ. Գորբաչովի հռչակած վերակառուցման և հրապարակայնության գործընթացին, խորհրդային օրենսդրության շրջանակներում պատմական արդարության վերականգնման հնարավորությանը։ Չարդախլուի և Սումգայիթի դառը դասերից հետո հայերը գիտակցեցին Մոսկվայի ազգային քաղաքականության կանխադրույթների կեղծությունը և առաջիններից էին, որ հակադրվեցին սովետների պատրանքին։ Տարիներ անցան, ողջ աշխարհի համար ԽՍՀՄ-ն ընկավ, բայց Ղարաբաղից չհեռացավ. այստեղ, ինչպես և երեսուն տարի առաջ, դեռևս շրջափակում է, մթերքի կտրոններ, մշտական կրակոցներ և խաղաղ բնակիչների սպանություններ ադրբեջանական խմբավորումների կողմից՝ միջազգային հանրության անհասցե հայտարարությունների ֆոնին։ Լեռնային Ղարաբաղը և դրա հետ մեկտեղ Հայաստանը կրկին դարձան աշխարհի թե՛ «վեհ ճշմարտությունների», և թե՛ «ստոր շահերի» կիզակետ։

Ժամանակակից գաղափարաբանական հավատամքների արմատները

Տարածված մի կարծիք գոյություն ունի, որ ցանկացած երկիր իր քաղաքականության մեջառաջնորդվում է սեփական շահերով, որոնք, տեսականորեն, սահմանափակված են իր իսկ միջազգայինպարտավորություններով, միջազգային իրավունքի սկզբունքներով և ավանդույթներով։

Չնայած միջազգային հարաբերությունները կարգավորող կոդիֆիկացված նորմերի շրջանակի և դրանցիրականացման համընդհանուր ճանաչված սկզբունքների ու ավանդույթների առկայությանը, «ազգայինշահեր» հասկացությունը դեռևս գտնվում է կոնկրետ պետության շահերից բխող սուբյեկտիվ ընկալումներիոլորտում: Հասարակության և իշխանությունների կողմից ազգային շահերի ըմբռնումը պայմանավորված էբազմաթիվ գործոններով, այն է՝ պատմություն, պետության էթնիկ կազմը, աշխարհագրական դիրքը,տնտեսությունը, ռեսուրսների առկայությունը/բացակայությունը և այլն, ընդհուպ մինչև տիրակալի կամառաջնորդների անձնական հավակնություններն ու քմահաճույքները և այլն: Տեսականորեն ազգայինշահերի առաջմղումը ենթադրում է մշտական​​գործունեության իրականացում հանուն երկրի բարօրությանինչպես նրա սահմաններում, այնպես էլ՝ արտերկրում, ընդ որում՝ այդ շահերի խթանման եղանակներըկարող են տարբեր լինել՝ սկսած առևտրային և դաշնակցային հարաբերություններից, դինաստիկ ամուսնություններից մինչև ոտնահարված պատվի վերականգնում ուժի միջոցով, ինչին ժամանակիննվիրված էր Հոմերոսի հեղինակությամբ՝ Հին աշխարհի ամենահայտնի գործերից մեկը։

Տրամաբանությունը մի փոքր այլ է կայսրությունների պարագայում, որոնք իրենց կազմավորմանփիլիսոփայության հիմքերով տարբերվում էին սովորական պետություններից։ Եթե ​​սովորական երկրներըիրենց շահերն առաջ մղելու գործընթացում (հիմնականում տարածքների և ռեսուրսների պահպանում կամձեռքբերում) չէին խորշում «ուժեղի իրավունքով» ուրիշներին ուժ պարտադրելուց, ապա կայսրությունները, նույնը անելով, փորձում էին իրենց քայլերն ամրագրել գաղափարական կանխադրույթներով, համաձայն որոնց՝ նվաճումն այլևս ոչ թե ոտնձգություն էր, այլ՝ բարեգործություն: Եթե ​​սովորական պետությանմարտավարությունն ավանդաբար ենթադրում էր խնդիրների կարճաժամկետ լուծում ուժի միջոցով, ապակայսրությունները փորձում էին ապահովել իրենց իշխանության երկարաժամկետ ներկայությունը նորտարածքում՝ առանց հրահրելու տեղական վերնախավերի և բնակչության դիմադրությունը։ Եվ ուստի, դրանք ապահովում էին երկու հիմնարար նախապայման՝ օրինականություն և անվտանգություն, որոնցառկայությունը թույլ է տվել ապրել և աշխատել հին ու նոր հպատակներին։ Տվյալ փուլում գործող սակրալ արժեքների հետ համադրվող օրենքինականությունը ապահովելու կարողություն և ուժի օրենքիդարաշրջանում մարդկանց համար այդքան հասկանալի անվտանգություն՝ ահա թե ինչի վրա էին խարսխված մարդկության պատմությունից հայտնի կայսրությունները։ Եվ դա է պատճառը, որկայսրությունները անխնա կերպով արմատախիլ էին անում «իդիլիան» խախտող տարատեսակավազակներին, ծովահեններին և ապստամբությունները։ Նմանօրինակ սկզբունքներ են ընկածՀռոմեական ոսկեդարի (Pax Romana) հիմքում, դրանց իրականացմանն են հավակնել Ցին Շի Հուանդին, Սասանյան կայսրությունը, Բյուզանդիան, Կառլոս Մեծը, Հռոմի Պապը և նույնիսկ օսմանյան սուլթանները:

Օրենքի գերակայության հաստատումը և անվտանգության ապահովումը պահանջում էին, որկայսրությունները հրաժարվեին բացառապես հարստացման նպատակով իրենց կամքի ուղղակի պարտադրանքից: Այսուհետ նրանք կոչված էին դառնալու արժեքների կրող ու պաշտպան։ Քաղաքականմտքի զարգացումը՝ կատարյալ հասարակության փնտրտուքի հետ զուգորդված, հանգեցրեցհամաշխարհային տերությունների (ինչպես դրանց այսօր ընդունված է կոչել) քաղաքականությանգաղափարական բաղադրիչի էվոլյուցիոն փոփոխության: Մշակույթով, կրոնով և գիտության, կրթության և հանրային հաստատությունների զարգացման մակարդակով տարբերվող ժողովուրդների կառավարումըպահանջում է համապիտանի արժեքային համակարգերի մշակում հղացում՝ հասկանալի և ընդունելի եթեոչ բոլոր հպատակների, ապա՝ նրանց առավելագույն թվի համար:

Նման արժեքների տարածման և հաստատման գործը դարձել է «ամերիկյան մեսիանիզմի» հիմքը, ըստ որի՝ պետությունը, փաստացի նվաճելով այլ երկրներ, այլևս հանդես է գալիս ոչ թե որպես ագրեսոր, այլորպես «ազատության միջնաբերդ»՝ տեղացիների համար ազատություն և ժողովրդավարական ​​արժեքներ բերող: «Գերմանական գյուղացիությանը ազատություն» էր բերում Նապոլեոնը։ Ավելի ուշ նմանատիպհայեցակարգով երևան եկան բոլշևիկները՝ հավակնելով ներմուծել ոչ միայն օրինականություն ևանվտանգություն, այլև  հիմնարար ևս մեկ տարր՝ սոցիալական արդարություն՝ դասակարգերից զուրկհասարակության պայմաններում: Հետագայում, հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայության, և, իհարկե, նյութական շահերի (առանց դրանց չի լինի) վրա խարսխված համակարգերի միասնական, ունիվերսալիստական ըմբռնման ձևավորումը հնարավոր դարձրեց երկրների «կամավորվերամիավորումը» նոր դարաշրջանի կայսրությունների տեսքով, որոնց թվին կարելի է դասել, օրինակ, ԵՄ-ն, որն, ի թիվս այլ տարրերի, հիմնված է արտաքին և անվտանգության քաղաքականության,արդարադատության և ներքին գործերի ոլորտում համագործակցության ընդհանուր ըմբռնման վրա:

Ղարաբաղյան հիմնախնդիրը և «երկբևեռ աշխարհի»
գաղափարաբանական հավատամքները

Հակառակ հիմնականում արևմտյան փորձագետների կողմից Ղարաբաղյան խոսույթ ներմուծվածտարածված կարծիքի, ժամանակագրական առումով Ղարաբաղյան հիմնախնդիրը սկիզբ է առնում ոչ թե1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակումից, այլ՝ շատ ավելի վաղ։ Լինելով միակ քրիստոնեականինքնավարությունը մահմեդական միութենական հանրապետության կազմում և, դարձյալ, միակըէթնոտարածքային միավորի անվանման մեջ տիտղոսավոր ժողովրդի (հայերի) անվան բացակայությանառումով, ԼՂԻՄ-ն հենց իր գոյության փաստով մարտահրավեր դարձավ մեկ և միասնական խորհրդայինժողովրդի գոյության կանխադրույթի վրա հիմնված գերիշխող գաղափարախոսությանը։ Արցախցինչձուլվեց շրջապատող և այլ մշակույթի ու արժեքների կրող կովկասյան-թաթարական սուբստրատի մեջ՝սկիզբ տալու մեկ միասնական «ադրբեջանական ժողովրդին»։ Միևնույն ժամանակ, բոլշևիկյանկարգախոսներով ԼՂԻՄ-ում և նրա սահմաններից դուրս իրականացվող հայկական բնակավայրերիսողացող «ադրբեջանականացման» ֆոնին անընդհատ ի հայտ էին գալիս միջադեպեր, որոնք ենթակաէին լուծման խորհրդային խիստ օրինականության շրջանակներում։ Ինչին, գործնականում, հակադրվումէր հենց  նույն խորհրդային գաղափարախոսությունը, ըստ որի՝ «ժողովուրդների սոցիալիստական ​​ընտանիքում» ի սկզբանե չէր կարող լինտեղ գտնել ազգային պատկանելությամբ պայմանավորվածիրավունքների ոտնահարում, և, հետևաբար, նման խախտումների ցանկացած հիշատակում«զրպարտություն» էր մարքսիզմ-լենինիզմի նկատմամբ, հետևաբար՝ խորհրդային ժողովրդին խորթազգայնականության դրսևորում։ Խորհրդային համակարգի՝ իրականում գոյություն ունեցող խնդիրը լուծելու դժկամությունը քարտ-բլանշ տվեց լենինյան ազգային քաղաքականության «պա» և, արդյունքում,հնարավոր դարձրեց հայերի սահմռկեցուցիչ ջարդերը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և ԱդրԽՍՀ այլ քաղաքներում, ինչը ցույց տվեց խորհրդային պետության ձախողումը սեփական քաղաքացիներիպաշտպանության հարցում։ Բաքվում 1990 թ․ հայերի հունվարյան ջարդը և այն «հունվար ամսվաադրբեջանցի զոհերի» խնդրի դիմաց լռության մատնելու նպատակով Ադրբեջանի ժողճակատի և ԱդրԽՍՀԿոմկուսի մարդասպանների հետ գործարքի գնալու Կրեմլի պատրաստակամությունը ցույց տվեցինբարոյական և քաղաքական դեգրադացիան մի պետության, որն ի վիճակի չէր ապահովելու ո՛չօրինականություն, ո՛չ անվտանգություն և ո՛չ էլ, առավել ևս, արդարություն։ Չնայած այն հանգամանքին, որ«1990 թվականի հունվարը» Ադրբեջանում հայտարարվեց ադրբեջանական ժողովրդի պայքարի «էջ»՝ հանուն անկախության և ընդդեմ կոմունիստական ​​կամայականության(3), դա չխանգարեցադրբեջանցիներին ակտիվորեն (75,1 % մասնակցությամբ) քվեարկելու ԽՍՀՄ-ի պահպանման համար 1991 թ․ մարտի 17-ի համամիութենական հանրաքվեին՝ ապահովելով հանրապետությունում «ԿՈՂՄ» ձայներիավելի քան 93%-ը(4). Ըստ ամենայնի, այս փաստն առանձնապես չի անհանգստացնում Բաքվի հյուրերիպաշտոնական պատվիրակություններին, ովքեր այցելում են համապատասխան հուշահամալիր, որն, իդեպ, կանգնեցվել է 1905-06 թթ․ Բաքվի ջարդերի հայ զոհերի շիրիմների վրա:

Գորբաչովի և նրա թիմի կողմից իրականացվող «լենինյան ազգային քաղաքականության» սնանկության ապոթեոզը դարձավ լայնածավալ, այսպես կոչված, «Օղակ» օպերացիան, որի ընթացքում ԽՍՀՄ ՆԳՆ-ի և ՊԱԿ-ի, ինչպես նաև ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ ջանքերով, խորհրդային բանակի տասնյակ տանկերի և ուղղաթիռների ներգրավմամբ տեղահանվեց ԼՂԻՄ-ի և հարակից տարածքների հայկական 19 գյուղի բնակչությունը։ Վտարումն ուղեկցվել է հայազգի մարդկանց հանդեպ իրականացված թալանով, սպանություններով և առևանգումներով։ Եվ այս դեպքում, կարծես, այլևս հնարավոր չէրարդարանալ՝ մեջբերելով Սումգայիթի և Բաքվի ջարդերի հետ կապված դիսկուրսը. «ժամանակինչհասանք», «մի քանի ժամ ուշացանք», «առանձին խուլիգանական տարրեր», և այլն: Մոսկվայում այժմտարածված «պայքար ֆաշիզմի դեմ» հարացույցի տրամաբանությամբ դա նշանակում է, որ Կրեմլըտանկեր և զորքեր է օգտագործել արցախցիների դեմ, որոնց մասնակցությունը Հայրենական Մեծպատերազմին կազմել է «3-ից 1-ը», մինչդեռ ադրբեջանական «առյուծներինը»՝ «19-ից 1-ը» համամասնությամբ։ Լեռնային Ղարաբաղի ներսում և դրա սահմաններից դուրս հայկականբնակավայրերի բնակիչների բռնի տեղահանումը տեղի է ունեցել ադրբեջանական զինյալների կողմիցԼաչինի՝ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ կապող միակ ցամաքային ճանապարհի, ամբողջական շրջափակման ֆոնին։ Նույնիսկ այն ժամանակ աշխարհի ամենամեծ միջուկային տերությունը ցույց տվեց իր անկարողությունըապահովելու մարդկանց և մարդասիրական բեռների անխափան տեղաշարժը հենց իր՝ խորհրդայինտարածքում:

Կրեմլի այս զարմանալի փափկության ու անողնաշարության հանրագումարը՝ կապված նախկինԱդրԽՍՀ հայ բնակչության նկատմամբ Բաքվի ահաբեկչության  և կամայականության հետ, ոչ միայնզգետնեց «ժողովուրդների սոցիալիստական ​​եղբայրության» առասպելը, այլև փարատեց ցամաքի 1/6-ը զբաղեցնող ահեղ տերության կերպարը։ Փոքր Ղարաբաղը դարձավ լակմուսի թուղթ, որը հստակ ցույցտվեց խորհրդային երկրի գաղափարախոսության սնանկությունը, ինչպես նաև օրինականության ևանվտանգության հիմնական պահանջները ապահովելու փաստացի անկարողությունը: Եվ, նույնիսկ, ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի՝ ԱդրԽՍՀ-ից ԼՂԻՄ-ի դուրս գալու «օրինականության» մասին որոշումը, որն ընդունվել էր խորհրդային կայսրության գոյության ամենավերջերում, ոչինչ չէր կարող փոխել: Գորբաչովյան թիմը շատ ուշ հասկացավ, որ Բաքվի վերնախավերի հետ նրա՝ օրենքի գերակայությունն ու բարոյականությունը շրջանցող «բյուզանդական խաղերը» երկիրը տանում են դեպի կործանում։ ԽՍՀՄ փլուզումը դարձավ անշրջելի։

Օբյեկտիվ պատճառներով մի փոքր այլ էր ԱՄՆ-ի և այն երկրների ռազմավարությունը, որոնցսովորաբար ներառում են «հավաքական Արևմուտք» անվան տակ: Նախ, դրանք ծանրաբեռնված չէինԽորհրդային Միության ստեղծման պայմանագրային հիմքից բխող իրավական փաստաթղթերով, ինչպեսնաև դրա սահմանադրության պահանջներով և, առավել ևս, մարքսիզմ-լենինիզմի տեսականբանաձևերով։ Դիտարկելով «խորհրդային գաղափարի» գաղափարական պարտությունը որպես գլոբալ«Սառը պատերազմում» Մոսկվայի վերջնական պարտության անհրաժեշտ արար՝ արևմտյանդերակատարներն առիթը բաց չթողեցին Մոսկվայի և Բաքվի կամայականությանը հակադրելու իրենցդրական դիսկուրսը, որը բանաձևած էր «մարդու իրավունքների» շուրջ:ԼՂ-ին առնչվող քաղաքականգործընթացներին ցուցաբերված համապատասխան տեղեկատվական աջակցությունը տարբեր, ինչպեսընդունված էր ասել՝ [ռադիո]«ձայներով», արևմտյան և համաշխարհային առաջատար լրատվամիջոցներիէջերում, առանձին երկրների և համաեվրոպական կառույցների կողմից հռչակագրերի ընդունումը, ինչպեսնաև առանձին ​​դեմարշները՝ ընդհուպ մինչև համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը(օրինակ՝ ԱՄՆ-ում «Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխությունը(5)) կտրուկ դիսոնանսստեղծեցին Կրեմլի պարտոկրատների և Արևմուտքի հասարակական-քաղաքական շրջանակների գործերի և խոսքերի միջև: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընդհանուր քաղաքական և տեղեկատվականֆոնը լրացվեց ՌԴ իրավապաշտպան շրջանակների, նախկին խորհրդային Մերձբալթյան երկրներիհասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև արևմտյան երկրների հասարակական, իրավապաշտպան կառույցների և անհատ գործիչների կողմից ցուցաբերվող ղարաբաղյան օրակարգիհամանման ընկալմամբ: Այսպես, 1990 թ. հունվարի 18-ին Եվրախորհրդարանը ընդունեց «Հայաստանիիրավիճակի մասին» բանաձևը, կոչ անելով Եվրոպական ԱԳ նախարարների խորհրդին և Եվրոպայիխորհրդին միջնորդել հայերի համար խորհրդային կառավարության առջև և անհապաղ օգնությունպահանջելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Նույն օրը ԱՄՆ մի խումբ սենատորնամակ ենհղել Միխայիլ Գորբաչովին՝ մտահոգություն հայտնելով Բաքվում հայերի ջարդերի առնչությամբ և կոչանելով վերամիավորել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին(6)։

Իրավիճակը կտրուկ փոխվեց ԽՍՀՄ-ի պաշտոնապես ամրագրված փլուզումից և նախկին խորհրդայինհանրապետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի անկախության հռչակումից հետո: Ղարաբաղյանհիմնախնդրի համատեքստում դա արևմտյան երկրներում հանգեցրեց շեշտադրումների որոշակի տեղաշարժի. համակիրների շրջանակների դիրքերում «հակասովետականը» աստիճանաբար փոխվեց «հակառուսականի»՝ «ղարաբաղամետի» միաժամանակ անհետացումով։ Որպես հայտանշական օրինակ կարելի է նշել այն մետամորֆոզները, որոնք տեղի ունեցան նույն մերձբալթյան «դեմոկրատների» հետ.նրանք, դառնալով հակառուսական, սկսեցին միաձայն կողմ քվեարկել եվրոպական հարթակներում արծարծվող բանաումներին։

Ադրբեջանի «Դարի գործարքը» և Կասպից ծովի նավթագազային պաշարների բաժանման սկիզբըփոխեցին աշխարհի առաջատար ժողովրդավարության վերաբերմունքը, որը, ստանալով իրմասնաբաժինը բազմաթիվ ոլորտներում և հարցերում, փոխեց ԼՂ խնդրի իր տեսլականը(7): Ատելիստալինյան ժառանգությունը դադարեց բացասական տրամադրություններ առաջացնել ԼՂ խնդրիվերաբերյալ, իսկ «մարդու իրավունքների» խնդիրները կորցրեցին իրենց արդիականությունը։ Եվ նույնիսկՆյու Յորքի Դաշնային դատարանում հարուցված կոռուպցիոն գործը, որն առնչվում է Հեյդար և ԻլհամԱլիևներին, ովքեր կասկածվում են մեկ դրվագով առնվազն 150 միլիոն դոլար(8) կաշառք ստանալու մեջ, ոչ թե դարձավ ԱՄՆ-ի այս երևույթը վերացնելու ջանքերի հիմնարար կիրառման կետ, այլ, ավելի շուտ, Ադրբեջանի իշխող ընտանիքի վրա ներազդելու պահուստային լծակ։  Արդյունքում, իրենց երկրներիիշխանությունների հետ կապերով հայտնի ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցներն ու ՀԿ-ներըսկսեցին միաբերան կրկնել «ԿաԳեԲե-ի գնդապետ» Պուտինի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝համառորեն անտեսելով նույն ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիևին, գրել «բռնապետ Պուտինի» մասին, ամենկերպ խուսափելով Իլհամ Ալիևի նկատմամբ նմանատիպ մակդիրներից։ Ադրբեջանի մասին մի շարք նման պատմություններ դարձել են արևմտյան քարոզչության «թզենու տերևը»՝ «նոր ձևավորվող շուկա», «Ռուսաստանը շրջանցող ճանապարհ», «էներգակիրների այլընտրանքային աղբյուր», «Եվրոպայիէներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչ» և այլն։ Նմանատիպ քաղաքական մանտրաներհնչեցնող լոբբիստները առանձին ինստիտուտների կողմից վարձված, անհայտությունից երևան եկած և այնտեղ էլ կորած  քաղաքագետներ ու հետազոտողներ էին։ Թեև, թերևս, ինչ-որ մեկը դեռ կհիշի նույնԲրենդա Շաֆերի բոցաշունչ ելույթները։

«Սա ուրիշ է»-ն Ղարաբաղյան հիմնախնդրում

Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի ավարտը և հարաբերական խաղաղությանհետագա տարիները մինչև 44-օրյա պատերազմը նշանավորեցին ոչ միայն Բաքվի հետ կապերի ակտիվհաստատումը, այլև մի շարք նույնական դեպքերի ի հայտ գալը, որոնք իրենց լուծումը գտանՂարաբաղյան հիմնախնդրի տրամաբանությունից դուրս։ Այսպես. Բոսնիա և Հերցեգովինան անջատվեց Սերբիայից, ապա՝ Կոսովոն և Մետոհիան։ Ժամանակին, երբ հարցնում էին բալկանյան սցենարների ևղարաբաղյան հիմնախնդրի զուգահեռների մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկինհամանախագահ Մ. Բրայզան հոգնեցուցիչ կերպով փորձում էր լսարանին հասցնել, որ «Կոսովոն ուրիշ է»՝չկարողանալով հստակ բացատրել, թե իրականում ինչո՞վ է «ուրիշ»(9). Այնուամենայնիվ, Ղարաբաղյանխնդրի համատեքստում նման ձևակերպումը չդարձավ Պետդեպարտամենտի բացառիկ «պայծառ միտքը» և ընդունվեց Դենեժնի փողոցի դիվանագիտության վարպետների քաղաքական–դիվանագիտական ​​գանձարան։

Չնայած բանակցային գործընթացի էության և դինամիկայի վերաբերյալ բազմաթիվ վերլուծականհաշվարկների առկայությանը, դրա օրակարգի հիմնական՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդիինքնորոշման իրավունքի ճանաչման, հարցը հանարժանի լռության է մատնված։ ՄԱԿ-իկանոնադրությամբ և հնարավոր բոլոր տեղերում ամրագրված իրավունքը, ըստ համաշխարհայինտերությունների, ենթակա էր Բաքվի հետ անպայմանորեն  համաձայնեցման։ Նույն Սերբիան կամՎրաստանը նմանօրինակ իրավունքի չարժանացան։ Իսկ ռուս-ամերիկյան «Լեռնային Ղարաբաղ»տանգոն, որը տեղի ունեցավ Բոսնիայի և Կոսովոյի, Օսիայի և Աբխազիայի անկախության «մասնակի» ճանաչման ֆոնին, վերածվում էր կրքոտ լամբադայի, հենց գործը հասնում էր «Բա Ղարաբա՞ղը» խորհրդագործական հարցադրմանը: Եվ դա այն դեպքում, որ վերոնշյալ դեպքերում մասնակի ճանաչմանընախորդել է զինված հակամարտություն, ինչի արդյունքում այս կամ այն ​​շրջանի կողմից հայտարարվել է՝«անջատում հանուն փրկության»։ ԼՂ-ի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ հակամարտությանարդյունքում այն ​​ինտենսիվորեն մղվում է իր դեմ ագրեսիա իրականացրած ցեղասպան պետությանկազմի մեջ։ Հավանաբար հենց դա է պնդել պարոն Բոլթոնը՝ խոսելով հայերի կողմից «պատմականկարծրատիպերից» հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Այսօր գաղափարապես անհարմարՂարաբաղյան հակամարտությունը խանգարում է բարձր ամբիոններից հնչող գաղափարապեսճշգրտված ելույթներին, ուստի վերջին տարիների ընթացքում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը նպատակաուղղված կերպով դուրս է մնացել «ինքնահռչակ», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» պետությունների ցանկից։ Որովհետև՝ սա ուրիշ է: Ռուս-ամերիկյան գլոբալ առճակատման շատհարցերում Արևմուտքի «երկակի ստանդարտներին» նայելով ՌԴ ԱԳՆ խոսնակի հեգնանքով հնչեցրած«Սա ուրիշ է» բանաձևը խորթ չէր հենց իրեն՝ բառամթերային լարախաղացության բարձրագույնվարպետություն դրսևորող Մ. Զախարովային(10), երբ բանը հասնում էր Ղարաբաղի թեմայովզուգահեռներին: Այսպես, ռուսական դիվանագիտության մամլո դեմքը հանդիսացող անձնավորությունը, որը Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում խորհրդային զինվորների հուշահամալիրներիոչնչացումը դատապարտելով և խարանելով, չկարողացավ հստակորեն պատասխանել իրեն բարեկամ Ադրբեջանի տեղահանված հայկական գյուղերում, առաջին հերթին՝ Չարդախլուում, համանման  հուշարձանների ոչնչացման նկատմամբ իր գերատեսչության հանդուրժողականության պատճառների մասին: Ասել չկարողացավ, բայց մարմնի լեզուն պարզ էր՝ «սա ուրիշ է»։ Ինչպես նաև քրիստոնեական, իսկ իրականում՝ ռուսական Մոնտինյան գերեզմանատան բարբարոսական ոչնչացումը բարեկամ Բաքվում: Եվս մեկ գերեզմանատան՝ Նախիջևանի Նոր Ջուղայում հայ միջնադարյան քրիստոնեական մշակույթի պատմական հուշարձանի ոչնչացումը նույնպես չի հանգեցրել միջազգային ոչ կառավարական և պետական ​​կառույցների և, նույնիսկ, ՄԱԿ-ի արդարացի զայրույթին. ի վերջո, սա աֆղանական Բամիանի՝ Բուդդայի արձանը չէ, սա ուրիշ է»:

Ինքնորոշման խնդրի վերաբերյալ ռուսական մոտեցումների փոփոխակայնությունը ակնհայտորենդրսևորվեց Ղրիմի հանրաքվեի, ԼԺՀ-ի և ԿԺՀ-ի ճակատագրի հետ կապված գործընթացներիհամատեքստում։ «Մայրցամաքային» Ռուսաստանի հետ մշակութային, էթնիկ և հոգևոր կապվածություն ունեցող տարածքների անկախության այլընտրանքի բացակայության մասին հուզիչ անկեղծությամբ խոսող նախարար Լավրովի մտասույզ-լուրջ դեմքը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի ֆոնին այլևսվեհապետության դեմք չէր, այլ՝ սովորական մի երկրի միջերես, որն ընտրողաբար դիմում է միջազգայինիրավունքի՝ իրեն շահավետ սկզբունքներով:  Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության «Ս. Լավրովիդարաշրջանի» դիվանագիտությունը սկիզբ դրեց Հարավային Կովկասում ռուսական ներկայությանդարավոր գաղափարական և գաղափարաբանական հիմքերից հեռանալուն։ Երբեմնի երիտասարդպետությունը, որն իրեն դիրքավորում էր որպես արևելյան քրիստոնեության հենակետ և կոչված էրքաղաքակրթության մեջ դառնալու «Երրորդ Հռոմ», հրաժարվում է տարածաշրջանի համար իրպատմական պատասխանատվությունից և անշեղորեն սահում դեպի երկրորդ Բյուզանդիա՝ հայտնի իր պալատական ​​ինտրիգներով, հեղաշրջումներով, կաշառակերությամբ, դավաճանությամբ և քաղաքական վերնախավերի անհեռատեսությամբ:

44-օրյա պատերազմն ու աշխարհը

2020 թ. սեպտեմբերյան պատերազմն օգնեց բյուրեղացնելու մի քանի կարևոր իրողություններ։Նախևառաջ, տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց միջազգային ահաբեկչական ինտեռնացիոնալիակտիվ ռազմական գործողություններ իրականացնելու կարողությունը ՌԴ «ռազմավարական դաշնակցի» շահերի դեմ, հատկապես «Ռուսաստանի պատմական պատասխանատվության գոտում»։ Սիրիայումմիջազգային իսլամական  դեմ պայքարի պատվարին հավակնող Մոսկվան, ընդհանուր առմամբ,լռությամբ շրջանցեց այն փաստը, որ Ադրբեջանը մեծ մասշտաբով ներգրավել է հիմնականում հենց սիրիական ծագումով տարաբնույթ արմատականների։ Նույնիսկ ՌԴ արտաքին հետախուզությանղեկավարի՝ այս փաստը արձանագրող խոսքերը մնացին որպես սոսկ բառեր «առանց գործի»(11)։ Իսկ Մոսկվան՝ որպես «Երրորդ Հռոմ», չխառնվեց պատերազմական խառնաշփոթին՝ հաշվի չառնելով նույնիսկ ռազմավարական դաշինքի մասին համաձայնագրի առկայությունը։

Արդյունքում, Մոսկվայում որոշում կայացնողների քաղաքական անհեռատեսությունը վերջինիս, որպեսխաղացողի, դրել է տարածաշրջանից վերջնականապես դուրս մղվելու հեռանկարի առջև՝ արևմտյաննարատիվի այն հիմնական թեզի համաձայն, ըստ որի «Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանումհիմնված է հակամարտությունների վրա», որոնք վերջինիս  անհրաժեշտ են այստեղ «մնալու» համար: Ստացվում է, որ. «Չկա Ռուսաստան, չկան հակամարտություններ»: Ի դեպ, այս մոտեցումը ենթադրում էր, որ հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդները շատ նման և մոտ են իրար, նույնքան խաղաղաասեր ու մեղավոր, ուստի արտաքին բացասական (ռուսական) ազդեցության բացակայությանդեպքում դրանք կարող էին անմիջապես ընդհանուր լեզու գտնել և ապրել խաղաղության մեջ։ Այսօր այսգաղափարի հիմնական առաջամարտիկները և, առաջին հերթին, «սևայգեցի» Թոմ դե Վաալը, ովքարոզում էր հասարակությունների միջև ուղիղ երկխոսություն և «երկրորդ մակարդակիդիվանագիտություն», վերջին տարիների իրադարձությունների լույսի ներքո այլևս հետաքրքիր չէ անգամ իր դրամաշնորհատուների համար։

«Լավրովի դարաշրջանի» մեկ այլ կարևոր փուլանիշ է Թուրքիայի(12) հաղթական վերադարձըտարածաշրջան, ինչին հակադրվելը դարեր շարունակ եղել է ռուս կայսրերի ու կայսրուհիներիտարածաշրջանային քաղաքականության հիմնական խնդիրը։ Մինչդեռ Ադրբեջանում լեգիտիմորեն տեղավորված Թուրքիան Մոսկվայից նույնիսկ օրինական իրավունք ստացավ մշտադիտարկելու ԼեռնայինՂարաբաղի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի համակազմի առաքելությունը։ Խոսքը Աղդամում տեղակայված Ռուս-թուրքական համատեղ  մշտադիտարկման կենտրոնի մասին է, որն այդպես էլ չի հերքել Ադրբեջանի ՊՆ բազմաթիվ տեղեկատվական լցոնումները իբր «ղարաբաղյան ուժերիսադրանքների» մասին։

Տեղի ունեցող անհեթեթությունը որպես «պարտադրված միջոց» բացատրելու փորձերը հազիվ թե տեղին լինեն, քանի որ Ռուսաստանը, որը կոշտ պրոքսի պատերազմ է մղում աշխարհի առաջատար տերությունների հետ Ուկրաինայում նման «ճկումներ» իրեն թույլ չի տալիս։

Միևնույն ժամանակ, տարփողելով հավաքական Արևմուտքի և «ագրեսիվ ՆԱՏՕ-ի բլոկի» դեմ պայքարիմասին, Ռուսաստանի Դաշնությունը սեփական ձեռքերով թույլ տվեց հենց ՆԱՏՕ-ական Թուրքիային իր«փափուկ փորին»՝ Հյուսիսկովկասյան լեռնաշղթային մոտենալ, քաղաքական «ճկունությամբ» մոտենալովանդառնալի «անողնաշարությանը»: Ի վերջո, խոսքը Թուրքիայի մասին է, որը «թույլ է տվել» Ռուսաստանիդեսպանի սպանությունը, խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը և համաներում շնորհել օդաչուինսպանողին։ Այն պետության մասին, որի ղեկավարը հենց ռուսական կողմի՝ ժամանակին փոխանցված տեղեկության շնորհիվ փրկվել է ռազմական հեղաշրջումից:

ԼՂ-ում՝ Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) պատասխանատվության գոտում տեղ գտած հետագա զարգացումները՝ ադրբեջանական ուժերի կողմից տարածքների գրավումը, խաղաղապահներիաչքի առաջ խաղաղ բնակչության սպանությունը, Ադրբեջանի կողմից տրանսպորտայինհաղորդակցության ուղիների փակումը, ԼՂ-ին էլեկտրաէներգիայից և գազամատակարարումից զրկումը, հսկիչ-անցագրային կետի տեղադրումը և արդեն իսկ ՀՀ սահմաններում գտնվող տարածքների գրավումը, ցույց տվեցին  հիմնական ոչ տարածաշրջանային խաղացողի քաղաքական և դիվանագիտական ​​գործիքակազմի լիակատար անարդյունավետությունը «գետնի վրա»։ Հայերի համար Լաչինի միջանցքիբացման շուրջ Ադրբեջանի հետ «դիվանագիտական ​​բանակցությունների» սիրահարներն այսօր հայտնվելեն մի իրավիճակում, երբ ստիպված են աղաչել հենց ՌԽԶ-ի համար բեռներ փոխանցելու հնարավորություն ստանալու համար:

Ռուսական քաղաքականության վերը նշված ալգորիթմները կասկածի տակ են դնում այնպիսինարատիվների ողջ պաթոսը, ինչպիսիք են՝ «Որտեղ մենք, այնտեղ՝ խաղաղություն», «Մենք չենք լքումմերոնց», և այլն: Այսօր Ղարաբաղյան հիմնախնդիրը դառնում է ռուսական քաղաքական ևգաղափարախոսական մտքի, այդ թվում՝ դուգինակերպ՝ արտաքնապես ճանաչելի ռուսական տեսքով, սակայն խոսքում «օտար» երգեր երգող հանրայնացված գործիչների, «անբռնակ ճամպրուկը»: Ռուսականկողմի գաղափարաբանական անօգնականությունն ընդգծվում է Կրեմլին մոտ կանգնած փորձագետներիդիրքերում գտնվող մի շարք կողմնակալ գործիչների ակտիվացմամբ։ Հեյդար Ալիևի և Ռ. Էրդողանիհանդեպ անսպասելի «սիրով» բորբոքված այս «խոսող գլուխները» ռուս հասարակությանը ներշնչում են ադրբեջանա-թուրքական նարատիվներ՝ փորձելով համոզել հանդիսատեսին, որ «Ռուսաստանը հայերիհամար չպիտի կռվի», ինչը միայն ավելի է սրում իրավիճակը։ Լոբանով-Ռոստովսկու ոճով նման սուր ևկատեգորիկ հարցադրումները («Իսկ ինչու՞ է մեզ պետք երկրորդ Բուլղարիան») ոչ միայն չեն արտացոլումՌուսաստանից իրական սպասելիքները, այլև՝ ուղղակի կոչ են նրան՝ հրաժարվելու իր «պատմականառաքելությունից»: Նաև, եթե կուզեք, ընդունելու, որ այսուհետ ռազմավարական յուրաքանչյուր կարևորտարածաշրջանի համար աշխարհաքաղաքական առճակատման մեջ Մոսկվային կարող է «մատների վրա խաղացնել»  ցանկացած պայմանական մարդ փողոցից։ Եվ սա միանշանակ ձախողում է՝ նույնիսկհաշվի առնելով ռուսական քաղաքական վերնախավի հատուկ ակնածանքը թերի համալսարանականկրթությամբ «հեղափոխականների» նկատմամբ։

Ավելի լավ չեն գործերը «Արևմտյան (գաղափարախոսական) ճակատում»: Եվ այստեղ խոսքըազդեցության մի քանի մակարդակների մասին է։ Նախ, ըստ էության, ինչպես ինքը՝ ՌԴ-ն, այնպես էլ արևմտյան տերությունների շահերը ներկայացնող պաշտոնյաներն, իրենց բարձր ներկայացուցիչներիշուրթերով բազմիցս հայտարարել են «Ղարաբաղյան հիմնախնդիրը զինված միջոցներով լուծելուանհնարինության» մասին և կոչ արել խաղաղության և փոխզիջման նախապատրաստելուտարածաշրջանի ժողովուրդներին: Այն էլ, ինչպես ցույց տվեց պատմությունը, հիմնականում հայերին էինպատրաստում։ Իսկ ավելի ուշ նրանք բավականին հանդուրժողաբար ընդունեցին Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ սկսելու իրողությունը։ Ընդհանուր առմամբ, Բաքվի այս քայլը, որն արվել է ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ներառող ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո դե-յուրե ընթացող բանակցայինգործընթացի համատեքստում, հարված էր բոլոր երեքի հեղինակությանը՝ բայց մեկ էականտարբերությամբ: Եթե ​​Մոսկվայի որոշակի շրջանակների համար Հայաստանն այն ժամանակ ընկալվում էրորպես «հաղթական նարնջագույն («թավշյա») հեղափոխությամբ երկիր», ապա՝ հավաքական Արևմուտքիհամար խոսքը, տեսականորեն, պետք է լիներ «հաղթանակած ժողովրդավարություն ունեցող երկրի» մասին։ Հայաստանի՝ «Քաղաքակիրթ երկրների արևմտյան ակումբ խցկվելու» փորձը՝«ժողովրդավարական փոփոխությունների» հավերժական բանաձևը ողջ աշխարհում, Հայաստանին ոչմիայն չարժանացրեց Արևմուտքի «գրկաբաց»  ընդունելությանը, այլև՝ չկանգնեցրեց 2020 թ. աշնանայինագրեսիան, որը նույնիսկ չարժանացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գոնե ինչ-որ մի բանաձևի։ Իսկհետո տեղի ունեցան 2021 թ. մայիսի իրադարձությունները,
2022 թ. սեպտեմբերը և այլն։

Ուկրաինայում ռուսական Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ռուս-ամերիկյանառճակատման ակտիվացումը լրացուցիչ շեշտադրումներ հաղորդեց ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։«Ուկրաինայի դեմ ագրեսիայի» պատճառով ՌԴ և անձամբ Վ. Պուտինի ու նրա շրջապատի դեմ «պատժամիջոցային պատերազմ» մղելով՝ հավաքական Արևմուտքի երկրները հանդուրժողականությանհրաշքներ են ցուցադրում Ի. Ալիևի նկատմամբ, որի կողմից ագրեսիայի գործադրումն, ըստ էության, արգելված չէ։ Չնայած ՀՀ տարածքի վրա մի քանի լայնածավալ հարձակումներին, ՀՀ խաղաղ բնակիչներիև բնակավայրերի մշտական ​​գնդակոծմանը, Արցախի ամբողջական շրջափակմանը (ներառյալ գազի ևէլեկտրական ցանցերի պայթեցումը), որը տանում է դեպի հումանիտար աղետի, միջազգայինփաստահավաք առաքելությունների՝ ԼՂ-ի տարածք մուտքը թույլ չտալուն, Արցախի պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ավերման ու ոչնչացմանը, և, դրան գումարած, Միջազգայինդատարանի վճռին, համաշխարհային և եվրոպական ժողովրդավարության ներկայացուցիչներըընդամենը սահմանափակվում են «խորը» և այլատեսակ մտահոգություններով, անընդմեջ «հստակուղերձներ» հղելով Բաքվի կողմից նման քայլերի «անթույլատրելիության» վերաբերյալ: Սակայն ՈւրսուլաՖոն դեր Լայենի՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում(13) Ադրբեջանի՝ որպեսվստահելի գործընկերոջ կարևորության մասին հայտարարությունների ֆոնին, մնացյալ «քննադատական» հռետորաբանությունը մտքեր է արթնացնում քարավանի մասին, որը շարունակում է գնալ՝ անկախ կողքից հնչող տարատեսակ աղմուկների:

Դիվանագիտական ​​ձևակերպումները մի կողմ թողնելով ասենք, որ հավաքական Արևմուտքն առնվազնոչ մի խոչընդոտ չի տեսնում Լեռնային Ղարաբաղը բռնի ուժով բռնապետ Ալիևի գլխավորած ցեղասպանպետության կազմի մեջ ներառելու համար: Ավելին, նա գրեթե բացահայտ պարտադրում է դա։ Իրավիճակը ցավալիորեն հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող ժամանակաշրջանը, երբ Արևմուտքը և Խորհրդային Ռուսաստանը, իրենց հավերժական դիմակայությանմեջ փորձում էին հակառակորդի հաշվին առանձին-առանձին բանակցել Հիտլերի հետ։ Չեմբեռլենի«Թզենու տերևը», ինչը պետք է «խաղաղություն բերեր մի ամբողջ սերնդի համար», ևՌիբենտրոպ-Մոլոտովի պայմանագիրը հստակ ցույց տվեցին «հզորների» պատրաստակամությունն ուկարողությունը՝ հանուն իրենց շահերի գործարքի գնալու հենց սատանայի հետ: Հանցագործությունների ուանօրինությունների վրա աչք փակելու պատրաստակամությունը հանգեցրեց բացասական երևույթների բազմակի աճի, մահերի ու ավերածությունների։ Այսօր, Ադրբեջանին իրենց կողմը հրապուրելու համարտերությունները պատրաստ են շատ բան զոհաբերել, սակայն այդ ամենի համար վճարելու են հայերն ուՀայաստանը։ Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանն ամենաքիչն է պատրաստ դիմակայելու այդ մարտահրավերներին՝ թե՛ իր իշխանությունների որակի, թե՛ իր ռեսուրսների քանակի պատճառով։

Ղարաբաղյան հիմնախնդիրը հետևանքներ կունենա բոլոր ներգրավված կողմերի համար: ԽՍՀՄ-ումծնված և ապրած լինելով, այս խնդիրը մնում է միջազգային հարաբերությունների արդի համակարգիցուցիչ, տերությունների կողմից բարձրաձայնված և իրական արժեքների չափանիշ։ Այն կազդի թե՛Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի վրա։

Այսպիսով, հույների, սերբերի, հայերի, վրացիների և այլոց իրավունքների ու ազատություններիպաշտպանության իր պատմական առաքելությունից կամավոր հրաժարված երկրին, որով, ի դեպ, նագործնականում լեգիտիմացրել էր իր մուտքը համաշխարհային անցուդարձ, սպառնում է դեպի Մեծդքսության դարաշրջան աշխարհաքաղաքական հետընթացի հեռանկարը՝ հենց Ռուսաստանի տարածքից «իրենց հողերը» ստանալու համար եկողների հսկայական հերթով: Մոսկվան ուզում է, թե ոչ, Բալկաններիցհետո հենց Ստեփանակերտը՝ ռուսական ինքնիշխանության Մանազկերտն է մնում անդառնալի այն կետը, նահանջը որից Ռուսաստանին կզրկի իր գաղափարական ու պատմական կարևորությունից։ Միևնույնժամանակ, ի տարբերություն մյուս բոլոր դերակատարների, Մոսկվան հարկադրված կլինիպատասխանելու պատմության հետևյալ հարցին. «Ինչպե՞ս եղավ, որ ժամանակին ձեզ օգնությանկանչողներին (Ղարաբաղի հայերին) անգամ ձեր ներկայությամբ ճնշեցին, իսկ հիմա ձեր աչքի առաջ հայտնվել են ոչնչացման եզրին»։

Արևմուտքում էլ գործերը լավ չեն ընթանում։ Միացյալ Նահանգները կանգնած  ինքնության ճգնաժամիշեմին. ինչպես պարզվեց, ժողովրդավարական աշխարհի առաջադեմ երկիրը դարեր շարունակկառավարվել է «ռասիստների» կողմից, իսկ իր հզորությանը կառուցել է սեփական բնակչության տարբերշերտերի կեղեքմամբ, ուստի՝ ի սկզբանե, չէր կարող քաղաքակրթության և ազատության լույս բերելուրիշներին: Դառնալով արմատական ազատական ​​շարժումների համաշխարհային հարթակ՝ երկիրըկանգնեց հասունացող քաղաքացիական առճակատման հեռանկարի առջև, որի մի կողմում նրանք են, ովքեր պատրաստ են կասկածի տակ դնել այն ամենը, ինչը նախկինում կոչում էին արժեքներ, իսկ մյուս կողմում՝ նրանք, ովքեր չեն պատրաստվում այդ ամենից հրաժարվել: Եվրոպայում տեսանելի է անցումը«մեծամասնության ժողովրդավարական ​​իշխանությունից» դեպի «փոքրամասնության բռնակալության»բանաձևի։ Հիմնարար արժեքների մերժումը, որոնք ընդհանուր էին բոլոր «աբրահամական կրոնների» համար, հանգեցրել է նրան, որ դարեր շարունակ «եվրոպական քաղաքակրթություն» սերմանած երկրներնայլևս չեն կարողանում հաղթահարել ներքին տարանջատումը և ինտեգրել Մերձավոր Արևելքից իրենց կողմից գրկաբաց ընդունված միլիոնավոր միգրանտների։ Քադաֆիի վերացումը և «արաբական գարունը»խաղաղություն չբերեցին Արևելքում, այլ քանդեցին այն արգելապատնեշը, որը Հին աշխարհըպաշտպանում էր արմատական ​​մահմեդական շարժումներից: Եվ, եթե հնարավոր է բացահայտ ևանպատիժ կերպով ոչնչացնել ավանդական քրիստոնեական քաղաքակրթությունը այնպիսի վայրերում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, ապա ի՞նչն է խանգարում «ջիհադին» ընդդեմ եվրոպացի «անհավատներին», ովքեր չեն պաշտպանում յուրայիններին և չեն հարգում իրենց իսկ օրենքները։

Պատմականորեն ստացվել է այնպես, որ անցած հարյուրամյակից քիչ ավելի ժամանակահատվածում Հայաստանն ու հայերը, ներառյալ Արցախը, գտնվելով համաշխարհային քաղաքականության տեկտոնական սալաքարերի ծայրակցատեղում, շատերի համար դարձել են գայթակղության քար և առաջինը հայտնվել կիզակետում այն անկայունության ալիքների, որոնք հետագայում ծածկելու էին նաև ուրիշներին։ Այսօր աշխարհը կրկին համընդհանուր ցնցումների շեմին է, ինչի մասին ահազանգում է այն իրավիճակը, որում հայտնվել են շրջապատված և շրջափակման մեջ գտնող մի բուռ մարդիկ՝ նրանք, ով հավատարիմ մնալով իրենց արժեքներին և ավանդույթներին, ցանկանում են, ինչպես հազարամյակներ ի վեր, ազատ ապրել իրենց հողում(14):

(1) Պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ:

(2) Ներկայացվել է խմբագրություն 26.06.2023 թ.:

(3) Տես, օրինակ, Бакинцы вспоминают “Черный январь” 1990 года: “Я все еще не знаю, что такое свобода”, Магеррам Зейналов, Би-би-си, Баку, 20 января 2020, https://www.bbc.com/russian/features-51151021 (բեռնման օրը՝ 26.06.2023):

(4) ԽՍՀՄ Հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի հաղորդագրությունը 1991 թվականի մարտի 17-ին կայացած ԽՍՀՄ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ (ռուս.), https://www.gorby.ru/userfiles/file/referendum_rezultat.pdf (բեռնման օրը՝ 24.06.23):

(5) Տե՛ս ադրբեջանական դիրքորոշումը թեմայի վերաբերյալ. Пресловутая 907-я поправка и проблема карабахского урегулирования, Теймурханлы Ф. Зеркало. -2009. –22 июля. –С.1 http://www.anl.az/down/meqale/zerkalo/zerkaloiyul2009/87292.htm (բեռնման օրը՝ 26.06.23):

(6) В Ереване прошло траурное шествие памяти жертв погромов армянского населения в Баку, 19 января, 2009, 20:00, — ИА Регнум, https://regnum.ru/news/1112440 (բեռնման օրը՝ 26.06.23):

(7) О политике США в регионе см., Политика США на Южном Кавказе: Армения, Грузия и Азербайджан Eugene Rumer, Richard Sokolsky, Paul Stronski 13 февраля 2018, Брошюра, https://carnegieendowment.org/2018/02/13/ru-pub-75514 (բեռնման օրը՝ 25.06.23):

(8) EurasiaNet, US indictment implicates top Azerbaijani officials in corruption case, 11 September 2003, https://www.refworld.org/docid/46f258b18.html (բեռնման օրը՝ 26.06.2023):

(9) Мэтью Брайза: Решение по Косово не может предопределить вопрос о приоритете территориальной целостности, 30 июля, 2007, 18:32, — ИА Регнум, https://regnum.ru/news/863552 (բեռնման օրը՝ 26.06.2023):

(10) Համեմատության համար տե՛ս, օրինակ, Կոսովոյում իրավիճակի նկարագրությունը Զախարովայի կողմից. Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 21 июня 2023 года/О деградации обстановки в Косово/, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1890329/#5 (բեռնման օրը՝ 26.06.2023):

(11) Տես “Настоящие звери”: кто тайно приехал воевать в Карабах и почему срочно захотелось домой, 21:54 19.10.2020 (թարմացվել է՝ 22:02 19.10.2020), https://ru.armeniasputnik.am/20201019/Nastoyaschie-zveri-kto-tayno-priekhal-voevat-v-Karabakh-i-pochemu-srochno-zakhotelos-domoy-24983339.html (բեռնման օրը՝ 25.06.23):

(12) Տես Влияние России на Южном Кавказе – это вопрос не престижа, а безопасности, 21:10 27.05.2023 (թարմացվել է 23:24, 27.05.2023), https://ru.armeniasputnik.am/20230527/vliyanie-rossii-na-yuzhnom-kavkaze–eto-vopros-ne-prestizha-a-bezopasnosti-60254816.html (բեռնման օրը՝ 25.06.23).

(13) Наира Бадалян, Урсула фон дер Ляйен назвала Азербайджан надежным энергетическим партнером Европы, ArmInfo, Суббота, 17 Декабря 2022 15:06, https://arminfo.info/full_news.php?id=73506 (բեռնման օրը՝ 26.06.23):

(14) Արցախի դիրքորոշման մասին տե՛ս՝ Карабахский курьер, Информационно-аналитический бюллетень Представительства Республики Арцах (НКР) в РФ, № 3 (74) октябрь 2021, http://russia-artsakh.ru/sites/default/files/2021-10/kk_3_74_2021.pdf (բեռնման օրը՝ 26.06.23):