ՀՀ, Արցախ, Սփյուռք

ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԱԴՐԽՍՀ-ԻՑ

Սեղմագիր

Խորհրդային Միության վերջին տարիներին ԱդրԽՍՀ-ում նոր թափ է ստացել հայերին երկրի տարածքից արտաքսելու քաղաքականությունը։ Օգտվելով կենտրոնական իշխանությունների թուլությունից, իսկ հաճախ էլ` ուղղակիորեն համագործակցելով Մոսկվայի հետ, ադրբեջանցիները 1988–1990 թթ. կազմակերպել են հայերի ջարդեր ԱդրԽՍՀ տարբեր բնակավայրերում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ հայաշատ այլ շրջաններում։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը եւ ապաստան գտնել աշխարհի տարբեր անկյուններում։ Նրանք կորցրել են իրենց տները, գույքը, իսկ շատերը՝ նաեւ կյանքը։ Երբեմնի հայաշատ տարածաշրջանը հայաթափվեց, եւ իբրեւ հայկական աշխարհի կենդանի մաս մնաց միայն Արցախը, որին էլ առջեւում սպասում էին մեծ փորձություններ:

Անցած տարիների ընթացքում, ի տարբերություն Ադրբեջանից, ՀՀ իշխանությունները գրեթե անուշադրության են մատնել ԱդրԽՍՀ-ից տեղահանված հայերի խնդիրները։ Հայ փախստականները դուրս էին մնացել տարածաշրջանային քաղաքական եւ իրավական օրակարգերից՝ զրկվելով նաեւ խախտված իրավունքները վերականգնելու եւ ընդհանրապես՝ գործոն լինելու հնարավորությունից։

Երկրորդ Արցախյան (44-օրյա) պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են Հայկական ԽՍՀ-ից հեռացած ադրբեջանցիների՝ իրենց բնակության նախկին վայրեր վերադառնալու հարցերը։ Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի ԱդրԽՍՀ-ից արտաքսված հայերի իրավունքները վերականգնելու համար։ Այսօր այս խնդրին գումարվել է նաեւ արցախահայության՝ իրենց հազարամյա հայրենիք վերադառնալու հարցը։

ДЕПОРТАЦИЯ АРМЯН ИЗ АЗСРР
Мелик-Шахназарян Г. Л.

В последние годы Советского Союза в АзССР получила новый импульс политика депортации армян с территории страны. Воспользовавшись слабостью центральной власти и зачастую напрямую сотрудничая с Москвой, азербайджанцы в 1988–1990 гг. организовали погромы армян в различных населенных пунктах АзССР: Сумгаите, Баку, Кировабаде и других армянонаселенных районах. Сотни тысяч армян были вынуждены покинуть свою родину и найти убежище в разных уголках мира. Они потеряли свои дома, имущество, а многие погибли. Некогда богатый армянами регион обезлюдел, и живой частью армянского мира остался только Арцах, и впереди его ждали великие испытания.

В последние годы, в отличие от Азербайджана, власти РА практически игнорировали проблемы армян, вынужденных переселенцев из АзССР. Армянские беженцы остались за пределами региональной политической и правовой повестки, будучи лишены возможности восстановить нарушенные права и быть фактором в целом.

После окончания Второй Арцахской (44-дневной) войны власти Азербайджана активизировали вопросы возвращения азербайджанцев, покинувших Армянскую ССР, в прежние места проживания. Армянская сторона должна сделать все, чтобы восстановить права депортированных из АзССР армян. Сегодня к этой проблеме добавился вопрос возвращения арцахских армян на свою тысячелетнюю родину.

DEPORTATION OF ARMENIANS FROM THE АZSSR
Melik-Shahnazaryan H. L.

Summary

In the last years of the Soviet Union, the policy of deporting Armenians from the territory of the country gained a new impetus in the AzSSR. Taking advantage of the weakness of the central authorities, and often directly cooperating with Moscow, in 1988–1990 the Azerbaijanis organized pogroms of Armenians in various settlements of the AzSSR: Sumgait, Baku, Kirovabad and other Armenian-populated regions. Hundreds of thousands of Armenians had to leave their homeland and find refuge in different corners of the world. They lost their homes, property, and many of them lost their lives. The once-Armenian-rich region was depopulated, and only Artsakh remained as a living part of the Armenian world, and great trials awaited it ahead.

During the past years, in contrast to Azerbaijan, the RA authorities have almost ignored the problems of Armenians displaced from the AzSSR. Armenian refugees were left out of the regional political and legal agendas, being deprived of the opportunity to restore the violated rights and to be a factor in general.

After the end of the II Artsakh (44-day) war, the authorities of Azerbaijan activated the issues of returning Azerbaijanis who left the Armenian SSR to their former places of residence. The Armenian side should do everything to restore the rights of the Armenians deported from the AzSSR. Today, the question of Artsakh Armenians returning to their thousand-year-old homeland has been added to this problem.

Հրանտ Մելիք-Շահնազարյան(1)(2)

ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԱԴՐԽՍՀ-ԻՑ

Նախաբան

Չնայած այն հանգամանքին, որ Խորհրդային Միության փլուզման գործընթացն ու դրան հետևած զարգացումները հայ պատմագրությունը ներկայացնում է որպես հայության վերելքի, պետականության վերականգնման, ինչպես նաև հաղթանակի փուլ, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ նույն ժամանակաշրջանում հայ ժողովրդի կենսատարածքի կորուստները շատ ավելի մեծ են եղել, քան ձեռքբերումները։ Հայ հասարակագիտական միտքն այս փաստին քիչ է անդրադառնում, սակայն իրականությունն այն է, որ, պահպանելով և ազատագրելով պատմական Հայաստանի Արցախ աշխարհի զգալի մասը, հայ ժողովուրդը միևնույն ժամանակ կորցրել է Ուտիքի հիմնական հատվածը, ինչպես նաև Փայտակարանի որոշ գավառներ։ Եվ սա այն դեպքում, երբ Ուտիքը՝ Արցախի և Սյունիքի հետ միասին, եղել է Մեծ Հայքի  այն աշխարհներից, որտեղ հայ ժողովուրդն իր պատմության գրեթե ողջ ընթացքում կարողացել է պահպանել ինքնիշխանության տարրեր։

Ըստ էության, նահանջելով Քուռ գետի աջ ափին ընկած դաշտային լայնածավալ տարածքներից, հայ ժողովուրդը կարողացել է կառչել Արցախի լեռներից և այնտեղ հայկական նոր պետություն ստեղծել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ ԱդրԽՍՀ-ում բնակվող հայերին էթնիկ ճնշումների ենթարկելու, ինչպես նաև վերջիններիս իրենց պատմական հայրենիքից արտաքսելու բավականին հաջող քաղաքականություն են վարել, ձեռք բերված արդյունքներն էլ հայ ժողովրդի համար բավարար և, նույնիսկ, գերազանց են համարվել։ Սակայն, ՀՀ՝ ավելի երկարաժամկետ և խորքային շահերի տեսակետից, ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանն, իհարկե, նոր կորուստների փուլ է եղել։

Իսկ եթե այս իրողությանը գումարենք նաև այն փաստը, որ հարյուր հազարավոր հայեր արտաքսվել են Ադրբեջանի նաև այլ տարածքներից, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։ Ընդ որում, այս իրողությունը նույնպես ունի առանձնահատկություն, որին, ցավոք, քիչ են անդրադառնում։ Խոսքն ամենևին մարդկային և գույքային կորուստների մասին չէ։ Խոսքը վերաբերում է նրան, որ արտաքսելով հայերին Ադրբեջանից՝ ադրբեջանական կողմը փաստացի լուծել է պետության՝ բացառապես ադրբեջանական դառնալու խնդիրը։ Իրողությունն այն է, որ տեղի հայ բնակչությունը մինչ այդ Ադրբեջանում ունեցել է ոչ թե ազգային փոքրամասնության, այլ պետականություն կրող ժողովրդի կարգավիճակ։ Այդ մասին են վկայում ԽՍՀՄ և ԱդրԽՍՀ մի շարք փասթաթղթեր, որտեղ հստակ երևում է, որ «ԱդրԽՍՀ-ն ստեղծվել է որպես մուսուլմանների (կովկասյան թաթարների) և հայերի խորհրդային սոցիալիստական հանրապետություն»(3)։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում հայ ժողովուրդը կորցրել է ոչ միայն կենսատարածք, այլև մարդկային ու գույքային մեծ ռեսուրսներ։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց օջախները և մազապուրծ հեռանալ ԱդրԽՍՀ-ից։ Նրանցից շատերը սպանվել են ադրբեջանցի ազգայանականներից բաղկացած հրոսակախմբերի կողմից։ Մարդկանց ունեցվածքը ոչնչացվել կամ թալանվել է։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել իրենց կյանքը սկսել զրոյից, հիմնականում՝ Հայրենիքից հեռու։ Բնական է, որ այս իրողությունները խորը և անջնջելի հետք են թողել ինչպես ԱդրԽՍՀ-ից արտաքսված հայ փախստականների, այնպես էլ ողջ ժողովրդի հոգեբանության վրա։

Արցախյան առաջին պատերազմին հետևած ժամանակաշրջանում հայկական կողմը, ի տարբերություն պաշտոնական Բաքվից, ԱդրԽՍՀ-ից եկած հայ փախստականների խնդիրները չի դարձրել արտաքին քաղաքականության մաս։ Երևանն առավելապես կենտրոնացած է եղել Արցախի հիմնախնդրի վրա՝ երկրորդ պլան մղելով նույնիսկ Շահումյանի շրջանի՝ Ադրբեջանին բռնակցելու փաստը։ Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերին Հայաստանի իշխանությունները, փորձագետներն ու լրատվական դաշտի ներկայացուցիչները հիմնականում անդրադարձել են որպես հակառակորդի կողմից իրականացվող քարոզչության հակափաստարկ։ Այսպես, եթե ադրբեջանական քարոզչամեքենան սկսում էր խոսել, օրինակ, այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» մասին, հայկական կողմը հակակշռում էր այդ քարոզչությունը Մարաղայի կոտորածի(4) մասին տեղեկություններ տարածելով։

ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում ադրբեջանցիների և հայերի միջև նոր թափ ստացած հակամարտության քաղաքական ընկալումը տարբեր է եղել պաշտոնական Բաքվի և Երևանի համար։ Եթե Ադրբեջանն այդ հակամարտությունը հայ-ադրբեջանական էր կոչում, ապա Հայաստանը՝ ադրբեջանա-արցախյան։ Եվ դա արվում էր մեկ նպատակով՝ ցույց տալու համար, թե Հայաստանի Հանրապետությունը հակամարտության կողմ չէ։ Դա հնարավորություն էր ընձեռում պաշտոնական Երևանին Արցախի համար անվտանգության երաշխավորի դեր խաղալու և խուսափելու միջազգային հանրության կողմից «այլ երկրի տարածքներն օկուպացրած ագրեսոր» կոչվելու վտանգից։ Սակայն, ինչպես հետագայում ցույց տվեցին 2020 թ. 44-օրյա պատերազմն ու դրան հետևած զարգացումները, հայկական կողմի նման դիրքորոշումը վճռական պահին որևէ դերակատարում չունեցավ. ՀՀ-ն, ըստ էության, ճանաչվեց հակամարտության կողմ և դեռ ավելին՝ այդ նույն հակամարտության հետևանքով ունեցավ տարածքային կորուստներ։

Երկրորդ կարևոր պատճառը, որն ազդել է Ադրբեջանից հայ փախստականների խնդիրների՝ ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ ուշադրության չարժանանալու հանգամանքի վրա, ժողովրդի ընկալումներում՝ վերոնշյալ «հաղթողի հոգեբանության» ձևավորումն էր ու մի շարք հարցերում այդ հոգեբանությունից բխող «մեծահոգությունը» (որն, իրականում, անտարբերություն էրՀ.Մ.-Շ.)։ Պետական անկախությունը վերականգնած ու Արցախն ազատագրած հայ ժողովուրդը պարզապես չէր ցանկանում զբաղվել խնդրահարույց հարցերով, և նման օրակարգ չէր ձևավորում իր էլիտաների ու իշխանությունների համար։ Հակառակորդ կողմն էլ հանգիստ օգտվում էր այդ հանգամանքից և ԱդրԽՍՀ-ից արտաքսված հայ փախստականների խնդրին անդրադառնում միայն առիթից առիթ։

Կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ եթե ադրբեջանական կողմը փախստականների հարցն օգտագործել և շարունակում է օգտագործել ՀՀ-ի դեմ տարածքային պահանջներ ձևավորելու նպատակով, ապա պաշտոնական Երևանը Ադրբեջանին երբեք նման պահանջներ չի ներկայացրել՝ խնդիրը դիտարկելով բացարձակապես մարդասիրական հարթության մեջ։ Ավելին, ռազմավարության առումով Հայաստանի քաղաքականությունը մշտապես միտված է եղել փոխզիջումների ճանապարհով, այդ թվում՝ տարածքային, արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։

2020 թ. պատերազմից հետո Հայաստանից հեռացած ադրբեջանցիների խնդիրը նոր կարևորություն է ստացել ԱդրՀ քաղաքականության մեջ։ Ներկայումս ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնում է նրանց՝ Հայաստան վերադառնալու անհրաժեշտությունը(5)։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ տարածքների բացարձակ մեծամասնությունը պատմական ադրբեջանական հողեր են կոչում և ամեն ինչ անում, որպեսզի ապագայում այդ տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու հնարավորություն ստեղծեն։ «Ներկայիս Հայաստանը դա մեր հողն է։ Ամեն անգամ, երբ ես խոսում եմ դրա մասին, ինձ նկատողություն են անում, ասում են, թե տարածքային պահանջներ ունեմ։ Բայց ես խոսում եմ դրա մասին որպես պատմական ճշմարտություն… Արևմտյան ադրբեջանցիները բազմիցս ապօրինի արտաքսման ենթարկված համայնք են։ Նրանց իրավունքները պետք է վերականգնվեն, և նրանք պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։ Մենք ուզում ենք դա խաղաղ ճանապարհով անել։ Մենք խաղաղ ճանապարհով ենք ուզում ապահովել մեր իրավունքները։ Եվս մեկ անգամ նշեմ, որ բոլոր կոնվենցիաները ճանաչում են այդ իրավունքը»(6)։

Իսկ 2023 թ. տեղի ունեցած բանակցային փուլերում ադրբեջանական կողմն այս հարցը ներառել է նաև ՀՀ հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանների մեջ, ինչի մասին Մոսկվայում ՀՀ, ՌԴ և ԱդրՀ արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո 2023 թ. հուլիսի 25-ին հայտնել է Սերգեյ Լավրովը։ Վերջինս մասնավորապես ասել է, որ «ադրբեջանական կողմը փոխադարձության հիմքով պատրաստ է իր տարածքում բնակվող անձանց (հայերին – Հ.Մ.-Շ.) նույնպիսի երաշխիքներ տրամադրել։ Հայերը պատրաստ են բոլոր կոնվենցիաների կիրառմամբ նույնն անել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող քաղաքացիների (ադրբեջանցիներ – Հ. Մ.-Շ.) նկատմամբ»(7)։

Հաշվի առնելով բոլոր այս իրողությունները՝ հարկ է, որպեսզի հայկական կողմը հնարավորինս շուտ լրացնի տարիների բացթողումն ու Ադրբեջանից արտաքսված հայերի խնդիրը կրկին դարձնի հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի մաս։ Այսուհետև սա ոչ միայն հայ փախստականների իրավունքների վերականգնման, այլև՝ ՀՀ անվտանգության ապահովման հարց է, որով պետք է լրջագույնս զբաղվել բոլոր մակարդակներում։

ԱդրԽՍՀ-ում բնակվող հայերը

Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ողջ տարածքը հազարամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի կենսատարածքի կարևոր մաս։ Ընդ որում, խորհրդային շրջանի այդ հանրապետության արևմտյան շրջանները հանդիսացել են պատմական Հայաստանի 15 աշխարհներից երեքի՝ Արցախ, Ուտիք և Փայտակարան նահանգների մաս, որտեղ եղել են հայկական բազում քաղաքաներ, գյուղեր, հոգևոր-մշակութային օջախներ։ Սակայն ԱդրԽՍՀ-ում հայեր բնակվել են ոչ միայն իրենց պատմական հայրենիքի տարածքում, այլև երկրի այլ հատվածներում՝ Բաքվում, Զաքաթալայում, Շամախիում, Լենքորանում և այլուր։

Հայերի բնակությունը ԱդրԽՍՀ տարածքում պատմական բազում հիմնավորումներ ունի։

  1. Ինչպես արդեն նշեցինք, այդ տարածքների զգալի հատվածը հանդիսանում էր պատմական Հայաստանի՝ Մեծ Հայքի մաս։ Երկրորդ հիմնավորումը հայերի մտերմությունն էր ներկայիս ԱդրՀ տարածքներում մինչ թյուրքական արշավանքները բնակվող ժողովրդների և նրանց կազմած պետականությունների հետ։
  2. Հայկական թագավորական հարստությունների հզորության շրջաններում ներկայիս ԱդրՀ ողջ տարածքը հանդիսացել է Հայաստանի մաս կամ, նվազագույնը, ազդեցության գոտի։
  3. Հյուսիս-արևելքից ներթափանցող ավարա ցեղերից պաշտպանվելու ահնրաժեշտությունը ստիպում էր հայոց արքաներին և նախարարական տներին զորք և բնակչություն պահել Աղվանքում և այդկերպ անվտանգության գոտիներ ստեղծել այնտեղ։
  4. Հայկական եկեղեցու վարդապետների ու սպասավորների քարոզչական գործունեության արդյունքում է Աղվանքը դեռևս IV դարում դարձել քրիստոնեական երկիր, որի եկեղեցին հիմնադրման պահից ի վեր հանդիսացել է ՀԱԵ-ի ենթակա թեմ։
  5. Օտարազգիների բազում արշավանքների, ինչպես նաև՝ տերությունների միջև Հայաստանի բաժանումների ժամանակաշրջաններում հիշյալ տարածքները հանդիսացել են հայության լայն զանգվածների՝ կոտորածներից ու բռնաճնշումներից փրկվելու համեմատաբար անվտանգ հանգրվան։
  6. ԱդրԽՍՀ-ի տարածքը, որն իր մեջ ներառում էր Քուռ գետի հովիտը՝ Հարավային Կովկասի առևտրային հիմնական ուղիներից մեկը, մշտապես գրավում էր տնտեսական եկամտաբեր գործունեություն ծավալող հայերին։

Իհարկե, ԱդրԽՍՀ-ում հայերի բնակության բազում այլ պատճառներ էլ կան, սակայն դրանց մանրամասն ուսումնասիրությունը դուրս է սույն հետազոտման շրջանակներից։

1.1. Հայ բնակչության թիվը Խորհրդային Ադրբեջանում

Ռուսական կայսրությունում 1917 թ. տեղի ունեցած հեղափոխությունից, ինչպես նաև դրան հետևած հայ-թաթարական բախումներից, Հարավային Կովկաս թուրքական ինտերվենցիայից, 1918–1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և դրա խորհրդայնացումից հետո ԱդրԽՍՀ-ում, ըստ 1926 թ. մարդահամարի, մնացել էր ընդամենը 282.004 հայ(8), որից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվում էր 111.694 հայ(9), իսկ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում՝ 11.276 հայ(10)։ Հատկանշական է, որ ներկայիս ադրբեջանցիները 1926 թ. համամիութենական մարդահամարում դեռևս չունեին իրենց ժամանակակից էթնոնիմը և հիշատակվում էին որպես «թյուրքեր»։ Իսկ դրան նախորդած բոլոր այլ մարդահամարներում նրանք անվանվել են  «կովկասյան թաթարներ»։

1939 թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվում էր արդեն 388.025 ազգությամբ հայ քաղաքացի(11), որից 132.800-ը՝ ԼՂԻՄ-ի տարածքում(12)։ Այսինքն, երկու մարդահամարների միջակայքում ընկած 13-ամյա ժամանակահատվածում ԱդրԽՍՀ-ում բնակվող հայերի թիվն ավելացել էր ավելի քան 100 հազարով: Ընդ որում, Արցախում հայ բնակչության թիվը մեծացել էր 21 հազարով, իսկ ԱդրԽՍՀ մյուս շրջաններում՝ մոտ 85 հազարով։ Նշված ժամանակահատվածում ԱդրԽՍՀ-ում հայերի թվի աճը բացատրվում է այն հանգամանքով, որ խորհրդային իշխանության ներքո երկրում հաստատված խաղաղության ժամանակաշրջանը թույլ է տվել մինչ այդ Ադրբեջանի տարածքում իրականացված հայերի կոտորածներից ու բռնաճնշումներից փրկված քաղաքացիներին վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։

Բնակչության համամիութենական հաջորդ մարդահամարը ԽՍՀՄ-ում անց է կացվել 1959 թ., ըստ որի ԱդրԽՍՀ-ում բնակվում էր 442.089(13) հայ, որոնցից 110.053-ը՝ ԼՂԻՄ-ի տարածքում(14)։ Ինչպես երևում է այս տվյալներից, եթե 1939–1959 թթ. միջակայքում ընկած 20 տարիների ընթացքում ԱդրԽՍՀ ողջ տարածքում հայերի թիվն ավելացել է մոտ 77 հազարով, ապա ԼՂԻՄ-ում այն կրճատվել է ավելի քան 22.000-ով։ Վերջին այս իրողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բաքուն արդեն ակտիվորեն զբաղված էր ԼՂԻՄ-ի տարածքում ժողովրդագրական պատկերը փոխելու քաղաքականությամբ։ Այսպես, օրինակ, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԼՂԻՄ-ից զորակոչվել է 45 հազար մարդ, որոնցից 2 հազարը՝ հայ կանայք(15)։ Նշված թվի միայն 3%-ն էին կազմում ադրբեջանցիներ։ Եվ դա այն դեպքում, երբ պատերազմի տարիներին ԼՂԻՄ-ի բնակչության 10%-ը ադրբեջանցիներ էին։ Պատերազմում ԼՂԻՄ-ի հայ բնակչության կորուստները կազմել են 22.000 մարդ, ինչը կազմում էր Ղարաբաղի նախապատերազմյան բնակչության ավելի քան 15%-ը։ Այս թիվը գրեթե 2 անգամ ավելին էր, քան ողջ ԽՍՀՄ տարածքի միջին վիճակագրական ցուցանիշները(16)։

Թեև 1970 թ. համամիութենական մարդահամարի տվյալներով Խորհրդային Ադրբեջանում բնակվող հայերի թիվը կազմել է 483.520 մարդ (ներառյալ ԼՂԻՄ-ը)(17), այսինքն՝ նախորդից 41.431 մարդ ավելին, այնուամենայնիվ, ընդհանուր միտումն այն էր, որ ԱդրԽՍՀ ողջ բնակչության համամասնության մեջ հայերի թիվը կրճատվել էր։ Ըստ 1970 թ. մարդահամարի տվյալների, ԱդրԽՍՀ հայ բնակչության թիվն առաջին անգամ ընդհանուր բնակչության թվի 10%-ից պակաս է եղել։ Նախորդ մարդահամարների տվյալներով հայերը կազմել են Խորհրդային Ադրբեջանի բնակչության 12%-ը(18)։ Նշենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում 1970 թ. մարդահամարի տվյալներով բնակվում էր 121.068 հայ(19)։

ԽՍՀՄ նախավերջին մարդահամարն անց է կացվել 1979 թ.։ Ըստ դրա տվյալների, հայության թիվն Ադրբեջանում կազմել է 475.486 մարդ(20), որից 123.076-ը բնակվում էր ԼՂԻՄ-ում(21)։ 1979 թ. տվյալներով ԱդրԽՍՀ ողջ բնակչության մեջ հայերի թիվը կազմում էր արդեն 8%-ից պակաս։ Ավելին, 1970 թ. մարդահամարի տվյալների համեմատությամբ անցած 9 տարիների ընթացքում Ադրբեջանում բնակվող հայերի ընդհանուր թիվը փոքրացել էր ավելի քան 8.000 մարդով, մինչդեռ հանրապետության բնակչության ընդհանուր թիվն աճել էր մոտ 910.000 մարդով ՝ 5.117.081-ից հասնելով 6.026.515-ի։ Սա վկայում է այն իրողության մասին, որ 1970-ականներին ԱդրԽՍՀ-ից հայերի մեծ արտագաղթ է եղել դեպի ՀԽՍՀ և ԽՍՀՄ այլ հանրապետություններ։

1989 թ. մարդահամարն անց է կացվել մի իրավիճակում, երբ բազում հայեր արդեն իսկ տեղահանված էին ԱդրԽՍՀ տարածքում գտնվող իրենց հայրենի տներից։ Չնայած դրան, սակայն, ԽՍՀՄ պատմության մեջ վերջին մարդահամարի տվյալներով ԱդրԽՍՀ-ում դեռևս բնակվում էր 390.505 հայ(22), որոնցից 145.450 մարդ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում(23)։

Բոլոր այս թվերը հստակ ցույց են տալիս, որ խորհրդային տարիների ընթացքում հայ բնակչության թիվը կրճատվել է թե՛ ԼՂԻՄ-ում, թե՛ ԱդրԽՍՀ ողջ տարածքում։ Այսպես, եթե 1926 թ. հայերի թիվը կազմել է Արցախի բնակչության 89,14%-ը, ապա 1939 թ.՝ 88,04%-ը, 1959 թ.՝ 84,39%-ը, 1970 թ.՝ 80,54%-ը, 1979 թ.՝ 75,89%-ը իսկ 1989 թ.՝ 76,92%-ը։

Նույն կերպ խորհրդային տարիներին նվազել է նաև Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հայ բնակչության թիվը (Աղ.1):

Աղյուսակ 1. Նախիջևանի ԻԽՍՀ հայ բնակչության թիվն՝ ըստ տարեթվերի և ընդհանուր բնակչության համամասնության

Պետք է նշել, որ չնայած ԱդրԽՍՀ-ում հայ բնակչության թվի միակ վստահելի աղբյուրը համամիութենական մարդահամարների տվյալներն են, այնուամենայնիվ, այդ թվերն էլ, իհարկե, ամբողջական չեն։ Բանն այն է, որ Խորհրդային Ադրբեջանում բնակվող շատ հայեր, օրինակ, այլազգիների հետ ամուսնացածներ, հաճախ չէին նշում իրենց իրական ազգությունները և, հետևաբար, մարդահամարների մեջ հաշվառվել են՝ որպես ռուս, ուկրաինացի և այլն։ Ըստ հայ փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, ԽՍՀՄ փլուզման և հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման հետևանքով Ադրբեջանից արտաքսվել է մոտ 500 հազար հայ։ Նրանցից մոտ 360 հազարը տեղափոխվել է Հայաստան, մոտ 30 հազարը՝ Արցախ։ Ավելի քան 100 հազար հայեր ապաստան են գտել նախկին ԽՍՀՄ տարբեր անկյուններում(24)։

1.2. ԱդրԽՍՀ հայերի բնակության վայրերը

Ինչպես արդեն նշել ենք հետազոտության սկզբում, հայերը բնակվում էին Խորհրդային Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում։ Ընդ որում, Ադրբեջանի ներկայիս տարածքների զգալի մասում հայկական բնակչությունը եղել է բնիկ։ Խորհրդային Միության համապետական մարդահամարները ցույց են տալիս, որ ԱդրԽՍՀ-ում հայերի հիմնական մասը բնակվել է երբեմնի իր պատմական հայրենիքի մաս կազմող շրջաններում (օրինակ՝ Շահումյանի, Խանլարի, Դաշքեսանի (Քարհատ), Կիրովաբադի (Գանձակ) և այլն) և խոշոր քաղաքներում։

Այսպես, ԱդրԽՍՀ ամենահայաշատ քաղաքը Բաքուն էր։ Ըստ 1979 թ. մարդահամարի, որի ընթացքում թերևս վերջին անգամ հավաքվել են օբյեկտիվ և հավաստի տվյալներ, Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվում էր 167.226 հայ՝ քաղաքի բնակչության 16,5%-ը, ևս 48.581 հայ բնակվում էր հարակից  ավաններում, որոնց մի մասը այժմ ներառված է քաղաքի վարչական սահմաններից ներս։

Բաքվից ընդամենը 31 կմ դեպի հյուսիս գտնվող Սումգայիթում, ըստ 1979 թ. տվյալների, բնակվում էր 13.818 հայ։ Ավելի արևմուտք ընկած Իսմայիլի քաղաքում և դրա շրջակայքում հայերի թիվը կազմում էր 2.377 մարդ: Ադրբեջանի կենտրոնական շրջաններում, օրինակ՝ Եվլախում, Քյուրդամիրում, Գյոյչայում և այլն, հայերի թիվը մեծ չէր՝ յուրաքանչյուր շրջանում միջինը 150-200 հոգի։ Բայց ահա Մինգեչաուր քաղաքից սկսած դեպի երկրի արևմտյան շրջաններ ընկած շրջաններում հայերի թիվն աճում էր։ Այսպես, Մինգեչաուրում բնակվում էր 5.147 հայ, Կիրովաբադում՝ 40.741, Խանլարի շրջանում՝ 13.975, Շամխորի շրջանում՝ 10.369, Դաշքեսանի շրջանում՝ 7.325, Շահումյանի շրջանում՝ 14.623, Վարդաշենի շրջանում՝ 2.764, Միր-Բաշիրի շրջանում՝ 2.169 հայ(25)։

Հայկական բնակչություն կար նաև ԱդրԽՍՀ թալիշներով բնակեցված հարավային, ինչպես նաև լեզգիններով ու ավարներով բնակեցված հյուսիսային շրջաններում։ Սակայն, այս տարածքներում հայերի թիվը համեմատաբար փոքր էր։ Այսպես, Լենքորանում բնակվում էր 217 հայ, Կուսարում՝ 115, Մասալայում՝ 175, Սալյանում՝ 225, Խաչմազում՝ 907 և այլն(26)։

Ինչպես երևում է վերոնշյալ տվյալներից, 1979 թ. ԱդրԽՍՀ ազգությամբ հայ բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ էր։ Ըստ հայազգի բնակչության տեղակայման պատկերը ներկայացված է ստորև (Աղ. 2):

Աղյուսակ 2. Հայ բնակչության թիվը ԱդԽՍՀ խոշոր քաղաքներում և շրջաններում. https://migration.am/general_information?lang=hy

Այս իրողությունը, իհարկե, որոշ պատճառներ ուներ։ Դրանցից կարելի է առանձնացնել հետևյալները՝

ա) Պատմական անցյալը

Ինչպես երևում է վերոնշյալ թվերից, Բաքվում և նրա շրջակայքում 1979 թ. եղել է ավելի քան 200 հազար հայ։ Սակայն այդ տարածքները միայն խորհրդային տարիներին չէ, որ գրավիչ են եղել հայերի համար։ Այսպես, ըստ 1897 թ. անցկացված Ռուսական կայսրության առաջին համընդհանուր մարդահամարի տվյալների, Բաքվի նահանգում բնակվում էր 52.233 հայ(27)։ Ավելի վաղ տվյալներից հայտնի է, որ միայն Բաքու քաղաքում «1886-ին բնակվում էր 37.530 մուսուլման, 24.490 հայ, 21.390 ռուս»(28)։

բ) Հայերի նիստուկացը

Կովկասյան տարածաշրջանում հայերը վաղուց ներգրավված են եղել խոշոր առևտրային և արդյունաբերական գործունեության մեջ։ Այս հանգամանքը ստիպել է ժողովրդի ակտիվ հատվածին բնակություն հաստատել առևտրական խաչմերուկներում ու քաղաքներում(29)։

գ) ԱդրԽՍՀ ժողովրդագրական քաղաքականությունը

Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում էին հայերով խիտ բնակեցված շրջաններից հայկական բնակչության արտահոսք կազմակերպելու համար։ Բաքվում գիտակցում և հասկանում էին, որ քաղաքում կրթություն ստացող կամ աշխատող հայ գյուղացին մեծ հավանականությամբ այլևս չի վերադառնա իր հայրենի գյուղ։ Այդ է պատճառը, որ, օրինակ, ԼՂԻՄ-ում մինչ 1969 թ. որևէ բուհ չի եղել(30)։ Իսկ 1969 թ. բացված Ադրբեջանի մանկավարժական համալսարանի մասնաճյուղը համապարփակ կրթություն չէր ապահովում, ինչի պատճառով նույնպես հայերը ստիպված էին ուսման նպատակով լքել իրենց հայրենի եզերքը(31)։

դ) Վարչատարածքային բաժանումներ

ԱդրԽՍՀ իշխանությունները հաճախ վարչատարածքային փոփոխությունների էին ենթարկում երկրի շրջանները, ինչի արդյունքում հայաբնակ գյուղը կարող էր հայտնվել մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված հարակից մեկ այլ շրջանում։ Փոխելով (նաև աշխարհագրորեն հեռացնելով – Հ.Մ.-Շ.) շրջկենտրոնը գյուղից՝ նրանք մեծ դժվարություններ էին ստեղծում հայ գյուղացիների համար, որոնք հետագայում պարզապես հեռանում էին իրենց հայրենի տներից։

Իհարկե, ԱդրԽՍՀ-ում բնակվող հայերի՝ դեպի ադրբեջանաբնակ քաղաքներ և նույնիսկ ԽՍՀՄ այլ հանրապետություններ արտագաղթի այլ, նաև՝ անհատական պատճառներ էլ կային, սակայն դրանք առանձին հետազոտության առարկա են և դուրս են սույն աշխատության նպատակների տիրույթից։

1.3. Հայերի ունեցվածքն ԱդրԽՍՀ-ում

ԱդրԽՍՀ-ից արտաքսված մոտ 500 հազար հայերն Ադրբեջանի ներկայիս տարածքներում ունեցել են հազարավոր տներ, բնակարաններ և այլ գույք։ Ըստ հայ փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների հավաքագրած տվյալների, Ադրբեջանի հայերը եղել են ավելի քան 100 հազար առանձնատների և բնակարանների սեփականատերեր։ 1988–1990 թթ. ժամանակամիջոցում հայերին հաջողվել է իրենց ունեցած տներից մոտ 44 հազարը վաճառել կամ փոխանակել Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիների տների հետ։ Մինչդեռ մոտ 58.000 բնակարան պարզապես թողնվել են Ադրբեջանում, քանի որ այդ երկրի իշխանություններն արգելել կամ անհնարին են դարձրել հայերի տների վաճառքի կամ փոխանակման գործընթացների պետական գրանցումը(32)։

Նույն տվյալների համաձայն, Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, որոնց թիվը զգալիորեն քիչ էր Ադրբեջանում բնակվող հայերի թվից, միայն պաշտոնական տվյալներով վաճառել կամ փոխանակել են 28 հազար տուն և բնակարան։ Հայաստանաբնակ ադրբեջանցիների մոտ 4 հազար տուն ավերվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով։ Սակայն այդ տների սեփականատերերը՝ թվով մոտ 14.500 ադրբեջանցիներ, իրենց կորստի դիմաց Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից ստացել են 70 մլն ռուբլի (մոտ 110 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում(33)։

Ուսումնասիրելով ներկայիս Ադրբեջանի տարածքում ազգությամբ հայ քաղաքացիների գույքային կորուստների թեման՝ պատմաբաններ Ս. Մինասյանը, Մ. Աղաջանյանն ու Է. Ասատրյանը հաշվարկել են նաև կորսված կենսատարածքի չափերը, հետխորհրդային ժամանակաշրջանում սկիզբ առած մասնավորեցման գործընթացում Ադրբեջանի հայերին հասանելիք գույքի մոտավոր չափերը, նրանց մասնագիտություններից բխող ապագա եկամտաբերության հնարավոր սահմանները, և այլն։ Հայ գիտնականների կողմից կատարված հետազոտություններից պարզվել է, որ, հաշվի առնելով հայության բոլոր հաշվարկված և պոտենցիալ կորուստներն ԱդրԽՍՀ-ում, ինչպես նաև՝ հենվելով ԽՍՀՄ ու միջազգային օրենսդրության վրա, որպես այդ կորուստների փոխհատուցում հայ ժողովուրդը կարող էր ընկալել մինչ 2020 թ. պատերազմը ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները(34)։

Դրամական արտահայտությամբ(35) ԱդրԽՍՀ-ից հայ փախստականների կրած նյութական կորուստները ներկայացված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության կողմից նախկինում պատրաստված տեղեկանքում (Աղ.3):

1992 թ. ամռանը լայնածավալ հարձակման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ԼՂՀ Շահումյանի շրջանի պարագայում արձանագրված պատկերը տրված է հաջորդիվ՝

Աղյուսակ 4. Շահումյանի շրջանից բռնի տեղահանված բնակչության Ադրբեջանում թողած ունեցվածքը ՀՀ դրամով (1$=14,5 դրամ հաշվարկով)
https://migration.am/general_information?lang=hy

Ընդհանուր առմամբ, ըստ գերատեսչության նախկին ղեկավար Գագիկ Եգանյանի, հայ փախստականների՝ Ադրբեջանի տարածքում թողնված ունեցվածքը գնահատվում էր շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար(36):

ՀՀ իշխանությունների մատուցմամբ ստացվում է, սակայն, որ պետական մակարդակով Հայաստանը նոր է սկսել ԱդրԽՍՀ-ից արտաքսված հայության ունեցվածքի հաշվառումը։ Այդ մասին առաջին անգամ 2023 թ. հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, քննադատելով Ադրբեջանի իշխանությունների՝ ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու ծրագրերը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը նույնպես սկսել է հաշվառել հայության ունեցվածքը ԱդրԽՍՀ-ում։ «Մենք էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից և այլ տեղերից բռնագաղթված հայերի մարդահամար ենք իրականացնում։ Ընդ որում՝ հաշվարկներ ենք անում, թե իրենց դեմ կիրառած բռնությունների հետևանքով նրանք որքան նյութական վնաս են կրել»,- մասնավորապես հայտարարել էր ՀՀ վարչապետը(37)։ Սակայն այդ ոլորտում հայ մասնագետները նշում են, որ նման մարդահամար անցկացնելու հնարավորություն գործնականում այլևս չկա(38)։

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության տվյալների՝ Հայաստանում բնակվող փախստականների վերջին հաշվառումն իրականացվել է 1997 թ.-ին՝ արձանագրելով շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիների ընթացքում Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել:

Ցավոք սրտի, այսօր արդեն հաշվարկելի չեն նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական վանքերի, եկեղեցիների, մատուռների, դպրոցների, իջևանատների, կամուրջների, խաչքարերի, հուշակոթողների և հոգևոր-մշակութային, ինչպես նաև պատմա-ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող ժառանգության իրական քանակը։ Այս գործով զբաղվող «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը տասնամյակների ընթացքում հետազոտել և հանրությանն է ներկայացրել հարյուրավոր նման հուշակոթողներ։ Վաստակաշատ և հեղինակավոր գիտնական Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այդ կառույցն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել է բազում հոդվածների, գրքերի, պաստառների և այլնի միջոցով, այդ թվում՝ Ս. Կարապետյանի հեղինակած «Հյուսիսային Արցախ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս», «Արցախի մանրատեղանունները» և այլ աշխատություններում(39)։

Նման ուսումնասիրություններ իրականացրել են նաև այլ գիտնականներ։ Այսպես, Ա. Այվազյանը Նախիջևանում հաշվառել է մինչև 20-րդ դարը ստեղծված հայկական քրիստոնեական պաշտամունքային 218 կառույցներ (վանք, եկեղեցի, մատուռ), 41 բերդ, 26 կամուրջ, 86 քաղաքատեղի և գյուղատեղի, շուրջ 4.500 խաչքար և 23.000 տապանաքար(40)։

«1998–2006 թթ. ընթացքում նախիջևանյան իշխանությունները, հանցավոր ծրագրի իրականացմանը գործակից դարձնելով երկրի զինված ուժերին՝ հիմնահատակ ոչնչացրին 5–17-րդ դարերով թվագրվող Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանոցի՝ շուրջ 3.000 գեղաքանդակ և արձանագիր խաչքարերն ու ավելի քան 5.000 տապանաքարերը։ Պայթեցնելով և բուլդոզերներով հողի երեսից ջնջեցին Ագուլիսի, Ապրակունիսի, Շոռոթի, Քռնայի, Ցղնայի վանքերն ու եկեղեցիները, հայ մշակույթի բազում այլ հուշարձաններ»(41)։

2. Հայերի ջարդերն ու արտաքսումը ԱդրԽՍՀ-ից

Ադրբեջանի Հանրապետության ներկայիս տարածքների հայաթափումը ցավոտ և արյունալի գործընթաց է եղել։ Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ Խորհրդային Միության տարիներին ԱդրԽՍՀ տարբեր հատվածներում մշտապես հայ-ադրբեջանական բախումներ էին լինում, այնուամենայնիվ, տեղի հայությունը պատրաստ չէր դեպքերի այն ընթացքին, որն եղավ 1988–1991 թթ.։ Անսպասելիության գործոնը ճակատագրական դարձավ բազում հայերի համար, ովքեր զրկվեցին թե՛ իրենց հայրենիքից, թե՛ տներից ու գույքից, թե՛ աշխատանքից ու զբաղվածությունից, իսկ շատերը՝ նաև կյանքից։

ԽՍՀՄ վերջին տարիներին Ադրբեջանի հայության բռնի տեղահանման գործընթացը սկիզբ է առել 1987 թ. հոկտեմբերին ԱդրԽՍՀ Շամխորի շրջանի հայկական Չարդախլու գյուղի բնակչության դեմ բռնաճնշումներով(42): Անպատժելիության մթնոլորտի պայմաններում հետագա տեղահանումները ուղեկցվեցին ջարդերով և ընթացան մի քանի փուլով։ Առաջին փուլը սկսվեց Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում դեռևս 1988 թ. փետրվար ամսին։ Երեք օր տևած այդ գործողությունների ընթացքում Սումգայիթում մի քանի տասնյակ հայ է սպանվել, իսկ հազարավորները՝ թողնելով ամեն ինչ, մազապուրծ փախել են ԱդրԽՍՀ-ից։

Հայկական ջարդերի երկրորդ փուլը ԱդրԽՍՀ-ում սկսվել է նույն 1988 թ. վերջում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այս անգամ ադրբեջանցի ազգայնականների թիրախում Կիրովաբադի (Գանձակ), Շամախիի, Շամխորի, Մինգեչաուրի և Մեծ Հայքի պատմական Ուտիք աշխարհի այլ շրջանների հայկական բնակչությունն էր։ ԱդրԽՍՀ իշխանությունների, իրավապահ մարմինների (որոնք ևս այդ ընթացքում վերածվել էին հրոսակախմբերի – Հ.Մ.-Շ.) և տարբեր խմբերում միավորված ադրբեջանցի ագրեսիվ ազգայնականների ջոկատներին կարճ ժամանակահատվածում հաջողվեց հայաթափել մի քանի տասնյակ հազար հայկական բնակչություն ունեցող հիշյալ շրջանները՝ ներառյալ 48 հազար հայ բնակիչ ունեցող Կիրովաբադ քաղաքը։

1990 թ. հունվարին Բաքվում մեկնարկել է հայերի զանգվածային սպանությունների ու տեղահանման երրորդ փուլը։ Այդ ժամանակ ԱդրԽՍՀ մայրաքաղաքի նախկին 250 հազար հայ բնակչությունից մնացել էին արդեն մոտ 35-40 հազար հոգի՝ հիմնականում տարեցներ։ 1990 թ. հունվարի 11-ին Բաքվում սկսած և մեկ շաբաթ տևած ջարդերի հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների, սպանվել է մինչև 300 մարդ(43)։ Տեղի մնացած հայերի մեծամասնությունը Կասպից ծովում գործող լաստանավով տեղափոխվել է դեպի Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաք, որտեղից էլ հետագայում ցրվել դեպի Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ այլ տարածքներ։

1991 թ. ապրիլին ԱդրԽՍՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումները, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումները և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերը (ՕՄՈՆ) սկսեցին, այսպես կոչված, «Кольцо» («Օղակ») գործողությունը, որի թիրախում Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի շուրջ 2 տասնյակ հայկական բնակավայրերի բնակչությունն էր։ Ընդհանուր առմամբ մինչև օգոստոս տևած այս գործողության ընթացքում նշված տարածքների հայկական բոլոր բնակավայրերը հայաթափվեցին։ Տեղի բնակիչներն արտաքսվել են դեպի ԼՂԻՄ կամ Հայկական ԽՍՀ, շատերը գերության տարվել, խոշտանգվել և սպանվել(44)։

Հայերի հանդեպ իրականացվող ջարդերի, բռնի տեղահանումների, խոշտանգումների, զանգվածային ոչնչացնման փորձերի հաջորդ՝ հինգերորդ փուլն իրականացվեց անկախություն ստացած ԱդրՀ իշխանությունների կողմից: Վերջիններիս թիրախում նորանկախ Արցախի Հանրապետության ողջ բնակչությունն էր։ Այսպես, 1991–1992 թթ. սկզբին ադրբեջանցիները պաշարել էին Ստեփանակերտը և քաղաքի շուրջբոլորը տեղակայված կրակակետերից (Շուշի, Մալիբեյլու, Ջանհասան, Խոջալու, Բուդուլախ և այլն) հրետանու միջոցով փորձում էին ոչնչացնել ԼՂՀ մայրաքաղաքի հայ բնակչությանը։

Հայությանը ոչնչացնելու քաղաքականությունը հետևողականորեն կյանքի էր կոչվում Արցախի բոլոր հատվածներում։ Այսպես, 1992 թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի ԶՈւ ստուրաբաժանումներին հաջողվում է գրավել Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը։ Բնակավայրի վրա հարձակման ընթացքում ադրբեջանցիների կողմից սպանվել է ավելի քան 50 հայ, այդ թվում՝  կանայք և երեխաներ։ Հարձակվողները նաև պատանդ են վերցրել գյուղի շուրջ 50 բնակիչների, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին(45)։

2.1. Հայերի կոտորածը Սումգայիթում

1987–1988 թթ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու հայ ժողովրդի հերթական պահանջը խիստ արձագանք գտավ ադրբեջանցիների շրջանում։ Այս իրողությունն, ակնհայտորեն, անսպասելի էր հայերի համար, քանի որ դա ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու առաջին պահանջը չէր, և մինչ այդ եղած բոլոր նմանատիպ փորձերի ընթացքում խնդիրն առավելապես քննարկվում և սահմանափակվում էր ԽՍՀՄ, ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ իշխանությունների մակարդակում։

Արցախում բնակվող հայությունը, ինչպես նաև Հայկական ԽՍՀ իշխանությունները, երբեք չեն դադարեցրել ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու համար տարվող պայքարը։ Վերջիններս օգտագործել են ցանկացած հնարավորություն՝ հարցը Ադրբեջանի և ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության առջև բարձրացնելու համար(46)։ Հայկական ԽՍՀ ղեկավարությունը, օրինակ՝ Հայկական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գրիգորի Հարությունովի (Հարությունյան) պաշտոնավարման ընթացքում նույնիսկ հասել էր նրան, որ ԽՍՀՄ իշխանությունների ամենաբարձր օղակներում քննարկվում էր ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին փոխանցելու հարցը։ Այսպես Գ. Հարությունովը 1946 թ. վերջին համապատասխան պահանջով նամակ է հղել ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Գեորգի Մալենկովին՝ նշելով, որ ԼՂԻՄ-ի փոխանցումը Հայաստանին համապատասխանում է տեղի բնակչության ցանկություններին և կնպաստի ինքնավար մարզի ավելի արագ զարգացմանը(47)։ Գ. Մալենկովը Հարությունովի առաջարկը փոխանցել է ԱդրԽՍՀ ԿԿ Կենտկոմի քարտուղար Միր Ջաֆար Բաղիրովին, որն էլ պատասխան նամակում նախ առարկում է Հարությունովի փաստարկներին, իսկ վերջում առաջարկում ԼՂԻՄ-ի տարածքը (բացառությամբ Շուշիի շրջանը – Հ.Մ.-Շ.) փոխանակել Հայկական ԽՍՀ Ազիզբեկովի, Վեդիի և Կարաբաղլարի(48) շրջանների հետ(49)։

1966 թ. նման մեկ փորձ ձեռնարկել է նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը (1966–1974 թթ.)։ Վերջինս ԽՍՀՄ իշխանություններին՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին փոխանցելու մասին իր դիմունը հիմնավորել է «քաղաքական, տնտեսական և էթնիկ» գործոններով։ 1966 թ. սեպտեմբերի 30-ին ԽՄԿԿ Կենտկոմին ուղղված նամակը Ա. Քոչինյանից բացի ստորագրել էր նաև ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագաh Բ. Մուրադյանը։ Հայաստանի ղեկավարները նշում էին, որ իրենք Ադրբեջանից տարածքային պահանջներ չունեն՝ ակնարկելով, որ ԼՂԻՄ-ը առանձին միավոր է, որը պարզապես «մեկ խորհրդային հանրապետությունից պետք է փոխանցվի մեկ այլ խորհրդային հանրապետության»։ Ընդ որում, Քոչինյանն ու Մուրադյանը, նաև շեշտում էին, որ այդ որոշումը կօգնի հետագայում խուսափել «երկու եղբայրական ժողովրդների՝ հայերի ու ադրբեջանցիների միջև» տեղի ունենալիք հնարավոր բացասական զարգացումներից(50)։

Քոչինյանի և Մուրադյանի այս նախաձեռնությունը նույնպես, ինչպես և Հարությունովի դեպքում էր, ԽՍՀՄ իշխանությունների քննարկման թեմա է դարձել։ Հետագայում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը, որը 1966 թ. զբաղեցնում էր ԱդրԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնը, հպարտությամբ պատմել է, թե ինքն ինչ դերակատարում է ունեցել ԼՂԻՄ-ը Հայաստանին փոխանցելու գործընթացը կանխելու համար։ «Հիշում եմ, դա եղել է 1966 կամ 1967 թվականին, Մոսկվայից կարգադրություն էր եկել։ Այդ ժամանակ ինձ իր մոտ է կանչել Վելի Ախունդովը։ Դա ԽՄԿԿ ԿԿ կարգադրություն էր. գրում էին՝ հանձնարարել Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմին՝ Ախունդովին, և Հայաստանի Կոմկուսի Կենտկոմին՝ Քոչինյանին, քննարկել այդ հարցը և զեկուցել։ Ի՞նչ էր դա նշանակում։ Իսկ նշանակում էր դա, որ Ադրբեջանի խնդիրը Հայաստանին էր հանձնարարվում լուծել… Ես ասացի նրան, որ այդ հարցն ավելի լավ է Մոսկվայում Բրեժնևի հետ քննարկել։ Նա գնաց, բացատրեց Բրեժնևին, որն էլ չեղարկեց այդ կարգադրությունը»(51)։

Վերոնշյալ իրողությունները խոսում են այն մասին, որ Արցախի պատկանելության թեման նոր չէր Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի համար։ Ուստի երբ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների Խորհուրդը դիմում էր ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդներին՝ խնդրելով թույլատրել ԼՂԻՄ-ի միացումը Հայաստանին, Արցախում ոչ ոք չէր էլ ենթադրում, որ դա կարող էր Ադրբեջանի խորքերում բնակվող հայերի ջարդերի պատճառ դառնալ։

1988 թ. փետրվարի 26-ին Բաքվի մոտակայքում գտնվող Սումգայիթ արդյունաբերական քաղաքի կենտրոնական հրապարակում ԱդրԽՍՀ տեղական իշխանությունները հանրահավաք կազմակերպեցին, որը վարեց Կոմկուսի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար Մելեք Բայրամովան։ ԱդրԽՍՀ այդ տարիների ղեկավարության ներկայացուցիչները հետագայում նշել են, թե այդ հանրահավաքը կազմակերպվել էր՝ ի հակակշիռ Ստեփանակերտում և Երևանում տեղի ունեցող հանրահավաքների, իբրև ցույց տալու համար, թե Ադրբեջանի բնակչությունը դեմ է ԼՂԻՄ-ի միավորմանը Հայկական ԽՍՀ-ին։ Սակայն Սումգայիթի առաջին իսկ հանրահավաքը ընդգծված հակահայկական բնույթ ստացավ։ Ելույթ ունեցող գործիչները և ցուցարարները սկսեցին հայատյաց լոզունգներով հանդես գալ՝ կոչ անելով արտաքսել բոլոր հայերին Ադրբեջանի տարածքից։ Հնչել են նաև «մահ հայերին» կարգախոսներ(52)։

Փետրվարի 27-ին Սումգայիթում ադրբեջանցիների հանրահավաքը նոր թափ ստացավ, որի ընթացքում գազազած ամբոխը խմբերի բաժանվեց և, զինված մահակներով ու կացիններով, ուղևորվեց դեպի քաղաքի հայաբնակ փողոցներ՝ սպանելու այնտեղ բնակվող հայերին։ Երեք օր շարունակ ադրբեջանցիների հրոսակախմբերը փողոցից փողոց հայերի տներ էին այցելում, դուրս հանում բնակիչներին, ծաղրում, բռնաբարում, իսկ վերջում էլ տանջամահ անում նրանց։

Ըստ Խորհրդային Միության Գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների, Սումգայիթյան ջարդերի զոհ են դարձել 32 քաղաքացի, որոնցից 26-ը՝ ազգությամբ հայ, 6-ը՝ ադրբեջանցի(53)։ Վիրավորվել է ավելի քան 100 մարդ(54)։ Սակայն Սումգայիթի հայ բնակիչների խոսքերի համաձայն, զոհերի թիվը բազմակի անգամ ավելի մեծ էր։ Խնդիրը նրանում է, որ Խորհրդային իշխանություններն այդպես էլ չեն հրապարակել Սումգայիթյան ջարդերի բոլոր զոհերի պաշտոնական ցուցակը։ Բացի այդ, ադրբեջանական կողմը խնդրի մասշտաբները կոծկելու նպատակով Սումգայիթում զոհված հայերի աճյուններն ԱդրԽՍՀ տարբեր քաղաքների դիահերձարաններ է տեղափոխել։ Հիշատակված 26 թիվը միայն Բաքվի դիահերձարանում արձանագրված սպանված հայերի քանակն է։ Տարբեր պատմաբաններ հնչեցնում են կոտորածների զոհ դարձած հայերի տարբեր թվեր՝ սկսած պաշտոնական 26-ից, մինչև մի քանի հարյուր(55)։

Ինչ վերաբերվում է Սումգայիթյան ջարդերի ընթացքում զոհված 6 ադրբեջանցիներին, ապա դա հետևանքն էր ուշացումով Սումգայիթ բերված ԶՈՒ-ի ստորաբաժանումների և ջարդարարների միջև տեղի ունեցած բախումների։ Խորհրդային բանակը Սումգայիթ է բերվել միայն փետրվարի 29-ին։ Սակայն սկզբնական շրջանում զինծառայողները սահմանափակվում էին միայն հայաշատ թաղամասերում հերթապահություն իրականացնելով և հայերին դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ տեղափոխելով։ Բանակի պասիվ կեցվածքն ադրբեջանցի ջարդարարների էլ ավելի ագրեսիվ դառնալու առիթ է տվել։ Վերջիններս սկսել են հարձակումներ գործել նաև զինվորականների դեմ, քարեր և «մոլոտովի կոկտեյլներ» նետել նրանց ուղղությամբ։ Ըստ խորհրդային պաշտոնական տվյալների՝ ջարդարարների և զորքերի բախումների հետևանքով բանակի 276 զինվորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ահա այս բախումների ընթացքում են զոհվել 6 ջարդարար ադրբեջանցիները։ Նրանցից առնվազն մեկին (ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ չորսին)՝ Ջանփոլադ Օրուջևին, վրաերթի է ենթարկել Բաքվի բնակիչ Վալերի Մարգարյանը։ Վերջինս եղել է Բաքվից Սումգայիթ տարված զորքերի ութ ավտոբուսներից մեկի վարորդը։ Տեսնելով, թե ինչպես է ադրբեջանցիների գազազած ամբոխը հարձակվում հայերի վրա՝ նա իր տրանսպորտային միջոցն ուղղել է ջարդարարների ուղղությամբ։ Մնացած ջարդարարների զոհվելու հանգամանքները նույնպես ճշտված են(56)։

1988 թ. փետրվարի 29-ին տեղի ունեցած ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստում պաշտոնապես ճանաչվել է, որ Սումգայիթում տեղի ունեցած սպանությունները հենված են եղել ազգային պատկանելիության վրա(57)։ Իսկ դրա նախորդ օրը՝ փետրվարի 28-ին, Սումգայիթում տեղի ունեցող հայերի ջարդերի ամենաակտիվ փուլում, հարուցվել է քրեական գործ։ Իսկ մարտի 1-ին քրեական գործը վարույթ է ընդունել ԽՍՀՄ Գերագույն դատախազությունը։ «Հաշվի առնելով քննվող գործի բարդությունն ու քննչական աշխատանքների սպասվող ծավալը՝ ստեղծել քննչական խումբ»՝ արդարադատության ավագ խորհրդական Վ.Ս. Գալկինի գլխավորությամբ։ Քննչական խմբում ներառվել են 181 մարդ, որոնցից 20-ը` ադրբեջանցի(58)։

Հետագայում Սումգայիթի հայերի ցեղասպանության քրեական գործը մասնատվել է մի քանի տասնյակ առանձին գործերի, որոնք հիմնականում քննվել են ադրբեջանական դատարաններում։ Բնականաբար, հայերի կոտորածը համապատասխան իրավական և քաղաքական գնահատականի այդպես էլ չի արժանացել։

2.2. Հայերի տեղահանումը Կիրովաբադից

Կիրովաբադում, որն է պատմական հայկական Գանձակը, ադրբեջանա-հայկական առաջին բախումները սկսել են դեռևս 1988 թ. փետրվարին, երբ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդը ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու խնդրանքով դիմել է ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին։ «1988 թ. փետրվարի 28-ին Գանձակի ադրբեջանցի երիտասարդների խումբը, թվով մոտ հազար հոգի, ներխուժել են հայկական թաղամասեր։ Մետաղական ձողերով և փայտերով զինված՝ նրանք Խահումյանի և Հոկտեմբերյան փողոցով առաջացել են դեպի հայկական Սուրբ Լուսավորիչ եկեղեցի, բայց հանդիպելով արժանի դիմակայության, փախել են տարբեր ուղղություններով։ Ճանապարհին, քարեր նետելով, նրանք ջարդել էին տների պատուհանները»(59)։

Այս իրադարձությունները մամուլում որևէ կերպ չեն լուսաբանվել։ Խորհրդային Միության իշխանությունները դեռևս փորձում էին կոծկել ԱդրԽՍՀ-ում հասունացող մեծ աղետը։

1988 թ. սկզբին Կիրովաբադում դեռևս մոտ 45 հազար հայ էր բնակվում։ Նրանցից 32 հազարը կոմպակտ բնակվում էին քաղաքի հայկական թաղամասում, իսկ մոտ 13 հազարը՝ այլ թաղամասերում, որտեղ բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ էին(60)։

1988 թ. նոյեմբերին, երբ ԱդրԽՍՀ-ում նոր թափ է տրվել հայերի հալածանքներին, իրավիճակը ծայրահեղ լարվում է նաև Կիրովաբադում։ Կանխատեսելով սպասվող իրադարձությունները՝ գանձակահայերն արդեն նոյեմբերի 20-ից սկսում են ինքնապաշտպանական դիրքեր կառուցել հայկական թաղամասի փողոցներում ։ Նոյեմբերի 22-ին սկիզբ են առնում ադրբեջանցիների հարձակումները քաղաքի հայկաբնակ փողոցների վրա։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան, Կիրովաբադ են բերվում խորհրդային բանակի ստորաբաժանումները։

Չկարողանալով հաղթահարել քաղաքի հայկական թաղամասում կազմակերպված ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը՝ ադրբեջանցիների կատաղած ամբոխը փոխում է իր գրոհի ուղղությունը և հարձակումներ սկսում քաղաքի ադրբեջանական մասում բնակվող հայերի վրա։ «Հենց նոյեմբեր 23-25 են եղել Գանձակի հայ բնակչության մասայական թալանը, ջարդերն ու բռնաբարությունները։ Հայկական կվարտալների բնակիչներ, ամրանալով իրեն թաղերում, բավական մարդկային ռեսուրս չունեին, որպեսզի կարողանային օգնության հասնել վանդալների ձեռքում տառապող իրենց հայրենակիցներին»(61)։ Արդյունքում, տարբեր հաշվարկներով, Կիրովաբադում սպանվել է մինչև 130 ազգությամբ հայ քաղաքացի(62)։ Խորհրդային իրավապաշտպան Անդրեյ Սախարովը նույնպես վկայում է 130 սպանվածների և մոտ 200 վիրավորների մասին(63)։

Կիրովաբադ բերված խորհրդային բանակի ստորաբաժանումներն այդպես էլ չկարողացան կանխել երկար ժամանակ հասունացող ողբերգությունը։ Արդյունքում, 1988 թ. նոյեմբերի վերջին օրերին ԽՍՀՄ ՊՆ և Ներքին զորքերի ստորաբաժանումները սկսել են Կիրովաբադի և հարակից հայկական գյուղերի մոտ 100 հազար հայ բնակչության տարհանման գործողությունները(64)։

2.3. Հայերի կոտորածը Բաքվում

Սումգայիթում տեղի ունեցած կոտորածները, ըստ էության, դարձան այն նոր սկզբնակետը, որից հետո դեպքերի զարգացումն ԱդրԽՍՀ-ում այլևս ընթանում էր միևնույն տրամաբանությամբ։ Առաջին հակահայկական ցույցը Բաքվում անց է կացվել դեռևս 1988 թ. մայիսի 15-ին։ Ցույցին մասնակցել են ավելի քան 15 հազար ադրբեջանցի։ Հետագայում այդ ցույցերն ավելի հաճախակի և բազմամարդ էին դարձել՝ վերածվելով հարյուր հազարանոց հսկայական ակցիաների, որոնք հետզհետե նաև ագրեսիվ բնույթ էին ստանում։ Բաքվում ցույցերի համակարգումն իրականացնում էր «Վարլըգ» («Իրականություն») կոչվող կազմակերպությունը, որը ղեկավարում էր Նեմատ Փանախովը։ Հետո այս կառույցը վերաճել և ներառվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) շարքեր։

1988 թ. վերջին Բաքվի Լենինի հրապարակում անցկացվող ցույցերը սկսեցին ավարտվել երթերով և այս կամ այն գործարանների, պետական հաստատությունների վրա հարձակումներով։ Այդ ընթացքում ցուցարարների թվից ձևավորվում էին այն խմբերը, որոնք հետագայում կիրառվել են հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար։

1990 թ. հունվարի 11-ին Բաքվում ԱԺՃ-ն կազմակերպեց հերթական հանրահավաքը, որի ընթացքում հնչում էին քաղաքում մնացած հայերին արտաքսելու և դեպի Արցախ զինված արշավ կազմակերպելու մասին կոչեր։ Հաջորդ օրը՝ հունվարի 12-ին, ադրբեջանական իշխանությունները գրոհեցին Շահումյանի շրջանի Մանաշիդ, ինչպես նաև՝ Խանլարի շրջանի Ազատ և Կամո հայկական գյուղերը։ Ադրբեջանահայկական հակամարտության նման սրացումը ազդակ դարձավ Բաքվի փողոցներում ցույցեր իրականացնու խաժամուժի համար և արդեն հունվարի 13-ի երեկոյան նրանց 50000-ոց ամբոխը շարժվեց դեպի քաղաքի հայկական թաղամաս։ «Ինչպես և Սումգայիթում, հարձակվողների գործողություններն առանձնահատուկ դաժան բնույթ էին կրում՝ հայկական թաղամասին հարող շրջանը դարձել էր մասսայական սպանությունների վայր։ Մարդկանց դուրս էին շպրտում բարձր հարկերի պատշգամբներից, ամբոխը հարձակվում էր հայերի վրա և ծեծելով սպանում նրանց»(65)։

Բաքվի ջարդարարների գործողություններում առանձնահատուկ ուշադրության է արժանի երկու կարևոր հանգամանք։ Խոսքը նախևառաջ վերաբերում է նրանց գործողությունների խիստ կազմակերպված լինելուն։ Ջարդարարներն իրենց ձեռքի տակ ունեին Բաքվում մնացած բոլոր հայերի տների ճշտված հասցեները(66)։ Ականատեսները պատմում են, որ ջարդարարները, ի տարբերություն պետական կառույցների, բավականին կազմակերպված էին։ Նրանք ենթադրում են, որ հայերի հասցեները ջարդարարների ձեռքում էին հայտնվել դեռևս 1989 թ. վերջում՝ սննդամթերքի կտրոններ ստանալու համար բաքվեցիների կողմից լրացված անկետաներից(67): Այդ անկետաներում քաղաքացիները նշում էին իրենց հասցեներն ու ազգությունը: «Երբ սկսվել են ջարդերը, էքստրեմիստների ձեռքում են հայտնվել հստակ հասցեները, թե որտեղ են հայեր բնակվում, որտեղ ռուսներ, որտեղ խառը ամուսնություններ և այլն։ Դա եղել է նախապես ծրագրված ազգայնական ակցիա»(68)։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Բաքվում հայերի ջարդեր կազմակերպելով, ադրբեջանցիներն, ըստ էության, վերջնականապես փակել են հայերի հետ համակեցության բոլոր հնարավորթյունները։ 1990 թ. հունվարին տեղի ունեցած իրադարձություններն այն ջրբաժանն էր, որից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվեց զինված փուլ և վերաճեց լայնածավալ պատերազմի։

Բաքվում տեղի ունեցած ջարդերի ընթացքում, ըստ հայկական աղբյուրների, զոհվել են 150–300 հայ(69)։ Գոյություն ունեն նաև այլ թվեր։ Օրինակ, Թոմաս դե Վաալը գրում է մոտ 90 զոհերի մասին(70), «Human Rights Watch»-ը իր հետազոտություններից մեկում հիշատակում է 48 զոհերի(71) (ճիշտ է՝ նյութում խոսքը միայն հունվարի 13-ի իրադարձությունների մասին է – Հ.Մ.-Շ.) և այլն։ Իհարկե, յուրաքանչյուր հայի ճակատագիրը չափազանց կարևոր է մեզ համար և ստիպված ենք ցավով արձանագրել, որ մինչ օրս Բաքվի կոտորածին զոհ գնացած հայերի հստակ թիվը հայտնի չէ, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այս և սրան նախորդած իրադարձությունների հետևանքով Բաքվի 200 հազար հայ բնակիչները ստիպված եղան հեռանալ քաղաքից, որից հետո, ըստ էության, փակվեց Բաքվի պատմության հայկական էջը։

Ջարդերից փրկված Բաքվի հայ քաղաքացիները տարհանվել են քաղաքի նավահանգիստ, որտեղից նրանց լաստանավերով տեղափոխել են Թուրքմենստանի Կրասնովոդսկ քաղաք, որտեղից էլ հետագայում նրանց մի մասը եկել է ՀՀ և Արցախ, իսկ մեծամասնությունը՝ ցրվել Թուրքմենստանի ու Ռուսասաստանի քաղաքներով մեկ։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհի տարբեր երկրների կողմից քարոզվող ադրբեջանա-հայկական հաշտությունը չի կարող հիմնված լինել միայն բարի ցանկությունների կամ տարածաշրջանը հանգիստ տեսնելու՝ աշխարհաքաղաքական կենտրոնների ծրագրերի վրա։ Ադրբեջանա-հայկական հակամարտությունը բազմաթիվ խնդրահարույց դրվագներով լի տասնամյակների պատմություն ունի, և հայերի արտաքսումն ԱդրԽՍՀ տարածքից, իսկ հիմա՝ նաև Արցախի Հանրապետությունից, այդ ներկապնակի մի մասն են կազմում միայն։ Երկու ժողովուրդների հաշտեցմանն ուղղված ցանկացած գործընթաց անպայման պետք է հաշվի առնի բոլոր այն իրողությունների օբյեկտիվ հետազոտումն ու քննարկումը, որոնք ի հայտ  են եկել հայերի և ադրբեջանցիների տասնամյակների առնչությունների հետևանքով։ Խնդրահարույց հարցերին պետք է արդար լուծումներ տրվեն։ Միայն այս ճանապարհով հնարավոր կլինի իրավիճակ փոխել «հողի վրա»։

Մինչդեռ սույն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անգամ հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերին վերաբերող հարցերը, որպես կանոն, շարունակում են կեղծիքների, շահարկումների, ատելության խոսքի և նոր պահանջներ ներկայացնելու առիթ դառնալ։

ԱդրԽՍՀ-ից արտաքսված հարյուր հազարավոր հայերի խնդիրները՝ տեղի ունեցած դեպքերից ավելի քան 35 տարի անց շարունակում են ոչ միայն չլուծված, այլ նաև հաճախ՝ չուսումնասիրված մնալ։ Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին մի քանի հարյուր հազար հայ ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը՝ այդ թվում նաև պատմական հայրենիքում։ Նրանք ունեզրկվել են, թալանվել, նվաստացվել, ծաղրուծանակի ենթարկվել և սպանվել։ Տարիներ շարունակ այս փաստերը եղել են ընդամենը հայ-ադրբեջանական տեղեկատվական/քարոզչական հակամարտության դրվագ միայն։ Այսինքն՝ մարդկանց ցավն ու կորուստը օգտագործվել է զուտ որպես այս կամ այն հանգամանքն ապացուցող կամ հերքող գործոն։ Մինչդեռ անհրաժեշտ էր ամեն ինչ անել ԱդրԽՍՀ-ից արտաքսված հայերի իրավունքները վերականգնելու ու նրանց պաշտպանելու համար։

Այսօր այդ խնդիրն առավել քան արդիական է։ Հատկապես, երբ Հայկական ԽՍՀ-ից հեռացած ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքում վերաբնակեցնելու հարցը դարձել է Ադրբեջանի քաղաքականության կարևոր ուղղություն(72)։ Պաշտոնական Բաքուն երկար է աշխատել այդ ուղղությամբ։ ՀՀ-ն այդ աշխատանքին, ցավոք, գրեթե ոչինչ չի հակադրել և այսօր կանգնել է փաստի առջև։

Հաշվի առնելով այս իրողությունները՝ հարկ է, որպեսզի հետայսու Հայաստանը ավելի հետևողական զբաղվի տարածաշրջանում հայկական գործոնի պահպանման և ուժեղացման խնդիրներով։ ԱդրԽՍՀ-ից արտաքսված հայերը մարդկային այն ներուժն է, որը կարող է որակական նոր մակարդակի բարձրացնել թե՛ հայության ազդեցությունը Հարավային Կովկասում, թե՛ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու գործիքակազմը, և թե՛ ՀՀ անվտանգային խնդիրների լուծման մեխանիզմները։ Բայց նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի հայ ժողովրդի այդ հատվածը կրկին որոշակի իրավական և քաղաքական սուբյեկտայնություն ձեռք բերի։ Սա պետք է լինի Հայաստանի քաղաքականության կարևոր բաղադրիչը։

Գանձակի, Շահումյանի, Գետաբեկի, Քարհատի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բուն հայկական այլ քաղաքների ու գյուղերի մասին հայկական պետության խոսույթը՝ առնվազն հայ բնակչության այնտեղ վերադառնալու հարցում, պետք է պահանջատիրական լինի։ Հայկական պետությունն այդկերպ արդի քաղաքական օրակարգերը պատմական արդարության խորքից գնահատելու հիմքեր կստեղծի։ Բայց պակաս կարևոր չեն նաև Ադրբեջանի տարածքում մնացած հայկական պատմամշակութային ժառանգությունը պաշտպանելու, մարդկանց սեփական հայրենիք վերադարձնելու և Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը զսպելու հնարավորությունները։ Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը նոր լույս սփռի տասնամյակներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների վրա, հասկանա դրանց բացասական ազդեցությունը երկրի զարգացման գործում և ամեն ինչ անի, որպեսզի հայկական գործոնը Հարավային Կովկասում մշտապես ներկա լինի և կարողանա իր պետության համար խնդիրներ լուծել։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Ա. Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, Երևան, 1986 թ.:
  2. «Արմենպրես» պետական լրատվական գործակալության պաշտոնական կայք:
  3. Բ. Իշխանեան, Վիճակագրական ուսումնասիրութիւն անդրկովկասեան ժողովուրդների, Բաքու, 1919թ.:
  4. Թերթ «Գրական թերթ», 23 մարտ, 1951թ., https://tert.nla.am/archive/NLATERT/Grakantert/1951/12_ocr.pdf։
  5. Հայաստանի հանրային ռադիոյի պաշտոնական կայք, armradio.am:
  6. ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պաշտոնական կայք, https://migration.am/։
  7. Հ. Մելիք-Շահնազարյան, Ադրբեջանցիների արտագաղթը Հայաստանից (ՀԽՍՀ և ՀՀ) 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում, «Ա.Ռ.Վ.Ա.Կ» հայկական վերլուծական կենտրոն, Երևան, 2023 թ.:
  8. «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի պաշտոնական կայք, https://www.memo.ru/en-us/:
  9. Նախիջևանի քարտեզագիրք, Երևան, 2012 թ., էջ 2։
  10. «Սիվիլնեթ» լրատվական ընկերության պաշտոնական կայք, civilnet.am:
  11. «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության պաշտոնական կայք, armeniasputnik.am:
  12. М.Агаджанян, Э. Асатрян, С. Минасян, Азербайджан против народа Карабаха: политико-правовые последствия агрессии и их влияние на перспективы региональной безопасности, Ереван, 2006 г.
  13. Архив Политических Документов Управления делами Президента АР, ф. 1, оп. 169, д. 249.
  14. Борьба армян за воссоединение НКАО с Советской Арменией. Сборник документов и материалов, Ереван, 2011
  15. Т. де Ваал, Черный сад, Москва, 2014
  16. «Вестник архивов Армении», 1985, No 1
  17. Всесоюзная перепись населения 1926 года.М.: Издание ЦСУ Союза ССР, 1928-29. Том 10-16. Таблица VI. Население по полу, народности
  18. Всесоюзная перепись населения 1939 года. Таблица 15д. Национальный состав населения. РГАЭ. ф.1562 оп. 336 д.970
  19. Всесоюзная перепись населения 1970 года. Таблица 7с. Распределение населения по национальности, родному и второму языку. РГАЭ. ф.1562 оп. 336 дд.4014–4101
  20. Всесоюзная перепись населения 1979 года. Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку. РГАЭ. ф.1562 оп. 336 дд.6209–6237
  21. Газета «Известия», 3 марта 1988 г.
  22. Газета «Правда», 21 марта 1988 г.
  23. Газета «Учительская газета», № 5, 1990 г.
  24. Дадаян Х. Армяне и Баку (1850-ые гг. – 1920г.). Пер. с арм. – Ер., НОФ «НОРАВАНК», 2007 г., 208 стр., http://www.noravank.am/upload/pdf/Armyane%20i%20 Baku.pdf (բեռնման օրը՝ 18.10.23):
  25. В. Иванов, Очередное жонглирование цифрами или $431,5 млрд. в качестве компенсации за траты на Сафарова?, журнал Ноев Ковчег, № 19 (202) Октябрь (16–31) 2012 г.
  26. Изменение соотношения азербайджанцев и армян в Карабахе в XIX-XX веках, https://story.karabakh.center/ru/izmenenie-sootnosheniya-azerbaidzhantsev-i-armyan-v-karabakhe-v-xix-xx-vekakh
  27. А.И. Каменев, Детонатор спокойствия,  http://artofwar.ru/k/kamenew_anatolij _iwanowich /detonatorspokojstwij.shtml
  28. А. Кочинян, Документы, письма, воспоминания. Ереван, 2003
  29. Кривопусков В. В. Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР. Издание второе, дополненное. — М.: Голос-Пресс, 2007.
  30. А.Мелик-Шахназаров. Факты против лжи. Москва. Волшебный фонарь, 2009.
  31. Л. Мелик-Шахназарян, Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики, Ереван, 2016.
  32. Л. Мелик-Шахназарян, Гандзак неутраченный мир, Степанакерт, 1996.
  33. Мирзоян Б.С. Нагорный Карабах (Размышление над статистикой) // Вестник общественных наук Армении. 1988, № 7
  34. Г. Мовсесян, А. Меликян: «Армяне беженцы из Азербайджана имеют право на компенсацию», сайт газеты «Республика Армения», 20.01.2023 г.
  35. Основные этапы территориальных притязаний армян на Нагорный Карабах в XX веке, https://karabakh.center/d/page18321969.html#17
  36. Официальный сайт информационного агентства «Интерфакс Азербайджан»
  37. Официальный сайт информационного агентства Regnum
  38. Официальный сайт МИД Республики Арцах, https://www.nkr.am/ru/
  39. Официальный сайт министерства иностранных дел Российской Федерации, https://mid.ru
  40. Пандухт, И снова о Сумгаите, 21.02.2016г., https://voskanapat.info/ru/14016/
  41. Пандухт, Что за азербайджанцы погибли в Сумгаите?, 28.02.2016г., https://voskanapat.info/ru/14116/
  42. Первая Всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Таблица XIII. Распределение населения по родному языку. (Губернские итоги). Т.Т.51-89. С.-Петербург: 1903–1905 гг.
  43. РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф. 1562, оп. 336, ед.хр. 966-1001 (Разработочная таблица ф. 15А. Национальный состав населения по СССР, республикам, областям, районам).
  44. РГАЭ. РФ. 1562 Рабочий архив Госкомстата России.Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку.
  45. События в селе Чардахлу, 1987 г. Письма сельчан. Сайт Karabakh Records /Каталог документов и свидетельств, (https://karabakhrecords.info/chardahlu.html).
  46. Стенограмма заседания Политбюро ЦК КПСС 29 февраля 1988 г.
  47. 130 Died, Sakharov Says, The New York Times, 26 November, 1988.
  48. Amnesty International. «Azerbaydzhan: Hostages in the Karabakh conflict: Civilians Continue to Pay the Price», April 1993 (POL 10/01/93),  https://www.amnesty.org/en/ documents/eur55/008/1993/en/
  49. Human Rights Watch, «Azerbaijan: Seven years of conflict in Nagorno Karabakh». New York, Human Rights Watch. ISBN 1-56432-142-8.
  50. P. Kenez, «A History of the Soviet Union from the Beginning to the End», Cambridge University Press, 1999
  51. R. Kushen, Conflict in the Soviet Union: Black January in Azerbaidzhan, 1991, Human Rights Watch, ISBN 1-56432-027-8.
  52. D. Remnick, «Hate Runs High In Soviet Union’s Most Explosive Ethnic Feud», The Washington Post, September 6, 1989.
  53. Soviets Ask Halt In Ethnic Unrest In 2 Republics, The New York Times, 25 November, 1988.
  54. Soviet Tells of Blocking Slaughter of Armenians: General Reports His Soldiers Have Suppressed Dozens of Massacre Attempts by Azerbaijanis, Los Angeles Times, November 27, 1988.
  55. C. J. Walker, The Armenian presence in Mountainous Karabakh // Transcaucasian Boundaries, Psychology Press, 2004.
  56. Əliyev H. Müstəqilliyimiz əbədidir. Çoxcildlik. Cild 23. Bakı. 2008.

(1) Քաղաքագետ։ 2005 թ.-ից աշխատել է Հայաստանում գործող տարբեր վերլուծական կենտրոններում՝ որպես տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ։ 2010–2018 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես ավագ փորձագետ։ 2015 թ.-ից ղեկավարում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը։ Երեք մենագրությունների, մոտ երկու տասնյակ գիտական և բազում հետազոտական-վերլուծական հոդվածների հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 22.10.2023 թ.:

(3) Л. Мелик-Шахназарян, Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики, Ереван, 2016, сc. 22-23.

(4) 1992 թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը և կոտորել տեղի հայբնակչությունը։ ԱդրՀ կողմից կազմակերպված ռազմական այդ հանցագործության ժամանակ սպանվել է ավելի քան 50 հայ։Մարաղայի ևս 50 հայ բնակիչ պատանդ է վերցվել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից։ Տես, օրինակ, Մարաղա ավանում հայ քաղաքացիականբնակչության զանգվածային սպանությունը ադրբեջանական բանակի կողմից, ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.nkr.am/hy/maragha-massacre (բեռնման օրը՝ 20.10.23):

(5) «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» «վարչության նախագահ» Ազիզ Ալեքբերլին մասնավորապես խոսել է ՀՀ տարածքում գտնվող առնվազն 237 գյուղական բնակավայրի մասին: Ավելի մանրամասն տես. Հ. Լ. Մելիք-Շահնազարյան, Ադրբեջանցիների արտագաղթը Հայաստանից (ՀԽՍՀ և ՀՀ) 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում, էջ 3, «Ա.Ռ.Վ.Ա.Կ» հայկական վերլուծական կենտրոն, https://arvak.am/wp-content/uploads/2023/09/nor.Hrant_Melik_Shahnazaryan_Emigration-of-Azerbaijanis_Arm_full_ok.pdf (բեռնման օրը՝ 18.10.23):

(6) Алиев предложил разработать концепцию возвращения азербайджанцев в Западный Азербайджан, 24.12.2022 г.,  https://interfax.az/view/883531https://interfax.az/view/883531 (բեռնման օրը՝ 18.10.23).

(7) Комментарий для СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В. Лаврова по итогам трехсторонних переговоров с Министром иностранных дел Азербайджанской Республики Д.А. Байрамовым и Министром иностранных дел Республики Армения А.С. Мирзояном, Москва, 25 июля 2023 года, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1898433/ (բեռնման օրը՝ 18.10.23).

(8) Всесоюзная перепись населения 1926 года. М.: Издание ЦСУ Союза ССР, 1928-29. Том 10-16. Таблица VI. Население по полу, народности.  http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_26.php? Reg =2275  (բեռնման օրը՝ 18.10.23):

(9) Նույն տեղում, http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_26.php?reg=2304 (բեռնման օրը՝ 18.10.23):

(10) Նույն տեղում, http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_26.php?reg=2294 (բեռնման օրը՝ 18.10.23):

(11) РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф. 1562, оп. 336, ед.хр. 966-1001 (Разработочная таблица ф. 15А. Национальный состав населения по СССР, республикам, областям, районам). http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_39.php?reg=5 (բեռնման օրը՝ 18.10.23).

(12) Всесоюзная перепись населения 1939 года. Таблица 15д. Национальный состав населения. РГАЭ. ф..1562 օп. 336 д. 970. http://www.demoscope.ru/weekly/ssp/rer_nac_39_gs.php?reg=25&gor =3&Submit=OK (բեռնման օրը՝ 20.10.23).

(13) РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф. 1562, оп. 336, ед.хр. 1566а -1566д (Таблица 3,4, Распределение населения по национальности и родному языку). http://www.demoscope.ru/weekly/ ssp/sng_nac_59.php ?reg=11 (բեռնման օրը՝ 20.10.23).

(14) Նույն տեղում, http://www.demoscope.ru/weekly/ssp/resp_nac_59.php?reg=67 (բեռնման օրը՝ 20.10.23):

(15) «Вестник архивов Армении», 1985, No 1, с. 112.

(16) Мирзоян Б.С. Нагорный Карабах (Размышление над статистикой) // Вестник общественных наук Армении. 1988, № 7, с. 44.

(17) РГАЭ РФ, ф. 1562, оп.336, ед.хр.3998-4185 (Таблица 7с. Распределение населения по национальности, родному и второму языку), http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_70. php?reg=7 (բեռնման օրը՝ 18.10.23).

(18) Թ. Հակոբյան, Հայերը Խորհրդային Ադրբեջանում, 01.05.2020 թ., https://www.civilnet.am/ news/199673/հայերը-խորհրդային-ադրբեջանում/ (բեռնման օրը՝ 20.10.23)։

(19) Всесоюзная перепись населения 1970 года. Таблица 7с. Распределение населения по национальности, родному и второму языку. РГАЭ. ф. 1562 оп. 336 д. 4014-4101., http://www.demoscope.ru/weekly/ssp/resp_nac_70.php?reg=74 (բեռնման օրը՝ 18.10.23).

(20) РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), ф. 1562, оп. 336, ед.хр. 6174-6238 (Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку). http://www.demoscope.ru/weekly/ ssp/sng_nac 79.php? reg=7 (բեռնման օրը՝ 18.10.23).

(21) Всесоюзная перепись населения 1979 года. Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку. РГАЭ. ф. 1562 оп. 336 д. 6209-6237., http://www.demoscope.ru/ weekly/ssp/resp nac_79. php? reg=77 (բեռնման օրը՝ 18.10.23).

(22) Рабочий архив Госкомстата России.Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку. http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_89.php?reg=7 (բեռնման օրը՝ 18.10.23).

(23) Таблица 9с Распределение населения по национальности и родному языку. РГАЭ. ф. 1562. оп. 69.  дд. 233-294, http://www.demoscope.ru/weekly/ssp/resp_nac_89.php?reg=71 (բեռնման օրը՝ 18.10.23).

(24) Г. Мовсесян, А. Меликян: «Армяне беженцы из Азербайджана имеют право на компенсацию», сайт газеты «Республика Армения», 20.01.2023 г., https://www.ra.am/archives/81670/ (բեռնման օրը՝ 18.10.23).

(25)  Всесоюзная перепись населения 1979 года. Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку. РГАЭ. ф. 1562 оп. 336 д.6209-6237, http://www.ethno-kavkaz.narod.ru/rnazerbaijan.html (բեռնման օրը՝ 20.10.23).

(26) Նույն տեղում։

(27) Первая Всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Таблица XIII. Распределение населения по родному языку. (Губернские итоги). ТТ.51-89. С.-Петербург: 1903–1905, http://www.demoscope.ru/weekly/ssp/emp_lan_97_uezd.php?reg=319 (բեռնման օրը՝ 18.10.23).

(28) Բ. Իշխանեան, Վիճակագրական ուսումնասիրութիւն անդրկովկասեան ժողովուրդների, Բաքու, 1919 թ., էջ 183:

(29) Հայերի՝ Ադրբեջանի տնտեսության զարգացման մեջ ունեցած ավանդի մասին տես, օրինակ՝ Дадаян Х.  Армяне и Баку (1850-ые гг. – 1920г.). Пер. с арм. – Ер., НОФ «НОРАВАНК», 2007 г., 208 стр., http://www.noravank.am/upload/pdf/Armyane%20i%20Baku.pdf (բեռնման օրը՝ 18.10.23):

(30) Изменение соотношения азербайджанцев и армян в Карабахе в XIX-XX веках, https://story.karabakh.center/ru/izmenenie-sootnosheniya-azerbaidzhantsev-i-armyan-v-karabakhe-v-xix-xx-vekakh (բեռնման օրը՝ ).

(31) Արդարության համար պետք է նշել, որ ավանդական հայկական շրջանների տնտեսության ընդհանուր առմամբ գյուղատնտեսական բնույթի պահպանումը ոչ միայն չէր ապահովում անհրաժեշտ քանակի աշխատատեղեր, այլև անհնարին էր դարձնում որոշ մասնագիտություններ ստացածների աշխատանքի տեղավորումը փոքր հայրենիքում այն դեպքում, երբ արդյունաբերորեն արագ զարգացող ՀԽՍՀ-ն լայն հնարավորություններ էր խոստանում տեխնիկական կրթություն ստացած երիտասարդ մասնագետներին: Ասվածի օրինակ կարող են ծառայել, մասնավորապես, Հայաստանի Չարենցավան, Աբովյան և Հրազդան քաղաքների ընդարձակման պատմությունները:

(32) В. Иванов, Очередное жонглирование цифрами или $431,5 млрд. в качестве компенсации за траты на Сафарова?, журнал Ноев Ковчег, № 19 (202) Октябрь (16–31) 2012 г.

(33) ИА REGNUM, Армянские беженцы из Азербайджана требуют компенсацию за потерянное жилье, 11.11.2011 г., https://regnum.ru/news/1466241 (բեռնման օրը՝ 18.10.23).

(34) М.Агаджанян, Э. Асатрян, С. Минасян, Азербайджан против народа Карабаха: политико-правовые последствия агрессии и их влияние на перспективы региональной безопасности, Ереван, 2006 г., стр. 54-86.

(35) Տեղեկատվությունը ստացվել է Միգրացիոն ծառայության «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում պահվող Ադրբեջանից բռնագաղթվածների հաշվառման անկետաներում պարունակվող ունեցվածքի (շարժական գույք, տուն/բնակարան, ավտոտնակ, այգի և այլ ունեցվածք) վերաբերյալ  տեղեկությունների հիման վրա ստեղծված տվյալների շտեմարանից: Մշակման առաջին փուլում տվյալներ են ստացվել Ադրբեջանում թողնված շարժական գույքի և տների/բնակարանների արժեքի վերաբերյալ՝ ըստ շրջանների և քաղաքների. դրանց արժեքը գնահատվել է ռուբլիներով (այդ ժամանակ 0,6 ռուբլին համարժեք էր 1 ԱՄՆ դոլարին), իսկ Շահումյանի շրջանի  թողնված ունեցվածքի արժեքը գնահատվել է դրամով (14,5 դրամը համարժեք էր 1 ԱՄՆ դոլարին): Տես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջում՝ https://migration.am/ general_information?lang=hy  (բեռնման օրը՝ 20.10.23):

(36) Имущество выселенных из Азербайджана армян оценивается в $5 млрд: начальник миграционного агентства Армении, Азербайджан, 20 июня, 2008, 16:14 – ИА REGNUM, https://regnum.ru/news/1017470 (բեռնման օրը՝ 20.10.23).

(37) ՀՀ-ն Ադրբեջանից բռնագաղթված հայերի մարդահամար ու նյութական վնասների հաշվարկ է իրականացնում, 10.01.2023 թ., https://armeniasputnik.am/20230110/hh-n-adrbejanic-brnagaghtats-hajeri-mardahamar-u-njutakan-vnasneri-hashvark-e-irakanacnum-53640343.html (բեռնման օրը՝ 20.10.23):

(38) Ինչպե՞ս հաշվառել Ադրբեջանից բռնագաղթած հայերին, եթե նրանց մեծ մասը հեռացել է Հայաստանից, 27.01.2023 թ., https://hy.armradio.am/2023/01/27/ինչպե՞ս-հաշվառել-ադրբեջանից-բռնագղթ/ (բեռնման օրը՝ 18.10.23)։ Տե՛ս նաև՝ Возвращение армян в Азербайджан невозможно – Лариса Алавердян о проблеме беженцев, 13.01.2023 г., https://ru.armeniasputnik.am/20230113/ vozvraschenie-armyan-v-azerbaydzhan-nevozmozhno—larisa-alaverdyan-o-probleme-bezhentsev537715 77. html (բեռնման օրը՝ 20.10.23):

(39) Նշված բոլոր աշխատությունների էլեկտրոնային տարբերակներ, և ոչ միայն, կարելի է գտնել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի պաշտոնական կայքի «Հրատարակություններ» բաժնում։ Հղումը՝ https://raa-am.org/%d5%b0%d6%80%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/ (բեռնման օրը՝ 20.10.23):

(40) Ա. Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, Ե., 1986 թ., էջ 11։

(41) Նախիջևանի քարտեզագիրք, Ե., 2012 թ. էջ 2։

(42) Ավելի մանրամասն տես, օրինակ՝ События в селе Чардахлу, 1987 г. Письма сельчан. Сайт Karabakh Records /Каталог документов и свидетельств, https://karabakhrecords.info/chardahlu.html (բեռնման օրը՝ 21.10.23).

(43) А.Мелик-Шахназаров. Факты против лжи. Москва. Волшебный фонарь, 2009. – с. 474.

(44) Ավելի մանրամասն տես, օրինակ՝ Արցախի հայկական գյուղերի տեղահանության «Կոլցո» օպերացիան, https://www.nkr.am/hyպաշտոնական կայք, https://www.nkr.am/hy/operation-ring (21.10.23); «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի զեկույցը. Нарушение прав человека в ряде районов Азербайджанской Республики в период с конца апреля по начало июня 1991 г.; Виктор Кривопусков, Мятежный Карабах. Издание второе, дополненное. – М.: Голос-Пресс, 2007г. – с. 202:

(45) Amnesty International. «Azerbaydzhan: Hostages in the Karabakh conflict: Civilians Continue to Pay the Price», April 1993 (POL 10/01/93), P. 9.; Human Rights Watch/Helsinki (1994). «Azerbaijan: Seven years of conflict in Nagorno Karabakh». New York: Human Rights Watch. P. 6. ISBN 1-56432-142-8.

(46) Տե՛ս Борьба армян за воссоединение НКАО с Советской Арменией. Сборник документов и материалов, Е., 2011.

(47) Նույն տեղում, էջ 61–67։

(48) Կարաբաղլարի շրջանը ՀԽՍՀ վարչական միավոր էր, որը 1951 թ. միացվել է Վեդիի շրջանին։ Տես՝ https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Grakantert/1951/12_ocr.pdf, (երրորդ էջի առաջին սյունակ, վերջից երրորդ պարբերություն), (բեռնման օրը՝ 21.10.23):

(49) АПДУДПАР, ф. 1, оп. 169, д. 249, ч,1, лл. 1-5։ Տես նաև՝ Основные этапы территориальных притязаний армян на Нагорный Карабах в XX веке, https://karabakh.center/d/page18321969.html#17 (բեռնման օրը՝ 21.10.23).

(50) А. Кочинян, Документы, письма, воспоминания. Е., 2003, сс.35–43.

(51) Əliyev H. Müstəqilliyimiz əbədidir. Çoxcildlik. Cild 23. Bakı. 2008, с. 93.

(52) Кривопусков В. В. Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР. Издание второе, дополненное. – М.: Голос-Пресс, 2007. – 384 с.

(53) Газета «Известия», 3 марта 1988 г.

(54) Эмоции и разум. О событиях в Нагорном Карабахе и вокруг него. «Правда», 21 марта 1988 г.

(55) David Remnick, «Hate Runs High in Soviet Union’s Most Explosive Ethnic Feud», The Washington Post, September 6, 1989; Christopher J. Walker,The Armenian presence in mountainous Karabakh // Transcaucasian Boundaries, Psychology Press, 2004, P.107; Peter Kenez, «A History of the Soviet Union from the Beginning to the End», Cambridge University Press, 1999. P. 272, և այլն:

(56) Пандухт, Что за азербайджанцы погибли в Сумгаите?, 28.02.2016г., https://voskanapat.info/ ru/14116/ (բեռնման օրը՝ 18.10.23).

(57) Стенограмма заседания Политбюро ЦК КПСС 29 февраля 1988 г.

(58) Пандухт, И снова о Сумгаите, 21.02.2016г., https://voskanapat.info/ru/14016/ (բեռնման օրը՝ 18.10.23).

(59) Л. Мелик-Шахназарян, Гандзак неутраченный мир, Степанакерт, 1996, стр. 12

(60) Նույն տեղում, էջ 13։

(61) Նույն տեղում, էջ 32։

(62) Soviet Tells of Blocking Slaughter of Armenians: General Reports His Soldiers Have Suppressed Dozens of Massacre Attempts by Azerbaijanis, Los Angeles Times (November 27, 1988), https://www.latimes.com/archives/la-xpm-1988-11-27-mn-1060-story.html (բեռնման օրը՝ 18.10.23).

(63) 130 Died, Sakharov Says, The New York Times (26 November 1988), P. 6. https://www.nytimes.com/1988/ 11/26/world/130-died-sakharov-says.html (բեռնման օրը՝ 18.10.23).

(64) Soviets Ask Halt In Ethnic Unrest In 2 Republics, The New York Times (25 November 1988), P. A1., https://www.nytimes.com/1988/11/25/world/soviets-ask-halt-in-ethnic-unrest-in-2-republics.html (բեռնման օրը՝ 18.10.23).

(65) Т. де Ваал, Черный сад, М., 2014, стр. 119.

(66) Conflict in the Soviet Union: Black January in Azerbaidzhan, by Robert Kushen, 1991, Human Rights Watch, ISBN 1-56432-027-8, P. 7

(67) Газета «Учительская газета», № 5, 1990 г.

(68) А.И. Каменев, Детонатор спокойствия, http://artofwar.ru/k/kamenew_anatolij_iwanowich/ detonator spokojstwij.shtml (բեռնման օրը՝ 20.10.23)

(69) Армянские погромы в Азербайджане в 1988-1990, официальный сайт МИД Республики Арцах, https://www.nkr.am/ru/armenian-pogroms (բեռնման օրը՝ 20.10.23).

(70) Т. де Ваал, Черный сад, М., 2014, стр. 119.

(71) Human Rights Watch/Helsinki, Conflict in the Soviet Union: Black January in Azerbaijan (New York: Human Rights Watch, May 1991), P. 7.

(72) Հ. Մելիք-Շահնազարյան, Ադրբեջանցիների արտագաղթը Հայաստանից (ՀԽՍՀ և ՀՀ) 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում, «Ա.Ռ.Վ.Ա.Կ» հայկական վերլուծական կենտրոն, Ե., 2023 թ., էջ 2https://arvak.am/wp-content/uploads/2023/09/nor.Hrant_Melik_ Shahnazaryan_Emigration-of-Azerbaijanis_Arm_full_ok.pdf