Ֆրանսիան «ընտրել է» Հայաստանը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 21.01.2024թ.

19.01.2024 թ. Ֆրանսիայի նախագահի՝ բանակին ուղղված ավանդական ամենամյա ուղերձիժամանակ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը պատմականընտրություն է կատարել հատկապես Հայաստանի առնչությամբ։ Նա մասնավորապես նշել է. «2024 թվականին մենք անխոնջ կերպով կապահովենք մեր անդրծովյան տարածքներիպաշտպանությունը և կբախվենք այն պարտավորություններին, որոնք կրում ենք մենք՝ մեր մեծազգը։ Այստեղ ես զերծ կմնամ դրանք մանրամասն թվարկելուց։ Ես կարող էի նշել Բալկանները, Հայաստանը, որոնք գրավում են մեր ուշադրությունը և հանգեցնում մեր դիրքերի ամրապնդմանը և,ինչպես նոր նշեցի, հատկապես Հայաստանին վերաբերող պատմական որոշումների կայացմանը»:

Ըստ ամենայնի, համաշխարհային հարթակում Փարիզի ռազմավարական խնդիրներիհամատեքստում 2024 թ. միայն Հայաստանի և Բալկանների հիշատակումը վկայում է այս երկուուղղությունների առաջնահերթության մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որՖՀ-ն չի ցանկանում բաց թողնել իր համար հաջողությամբ ձևավորվող իրավիճակը, երբ Երևանըվերջին տարիների իրադարձությունների պատճառով հայտնվեց ադրբեջանա-թուրքականսպառնալիքի առջև, բայց, միևնույն ժամանակ, ակնհայտորեն ազդարարում է իր անվստահությունըՀարավային Կովկասի անվտանգության՝ Մոսկվայի կողմից առաջարկվող, ճարտարապետությաննկատմամբ։ Ներկա պայմաններում ֆրանսիական դիվանագիտությանը հաջողվեց առանց մեծծախսերի և ջանքերի ապահովել Հայաստանի կառավարության և հանրային համակրանքի զգալիաճ Ֆրանսիայի և իր վարած տարածաշրջանային քաղաքականության նկատմամբ։ Այսհաջողությունը պետք է ամրապնդվի, ինչն էլ Փարիզը հետևողականորեն կանի՝ ընդլայնելովկապերը Երևանի հետ՝ հատկապես շեշտը դնելով պաշտպանության ոլորտի վրա։

Ինչ վերաբերում է Բալկաններին, ապա Մակրոնը դրանց մասին հիշեցնելով, ամենայնհավանականությամբ, ընդգծել է Ֆրանսիայի մտադրությունները՝ Հունաստանի և Կիպրոսի հետ ավելի խորացնելու դաշնակցային հարաբերությունները, որոնց արդյունքում  վերջին մի քանիտարիների ընթացքում էապես հավասարակշռված իրավիճակ  է հաստատվել Միջերկրական ծովի Արևելքում՝ մեղմելով այստեղ Թուրքիայի ախորժակն ու ագրեսիվ պահվածքը։

Մակրոնի «հայ-բալկանյան ռազմաքաղաքական առաջնահերթության» մասինհայտարարությունը լայն իմաստով կարելի է մեկնաբանել՝ որպես ամբողջ Մերձավոր ԱրևելքումՓարիզի ազդեցության տարրերը վերականգնելու փորձ, որոնք Ֆրանսիան հաջորդաբար կորցրել էր սկսած 20-րդ դարի երկրորդ կեսից մինչև «Արաբական գարնան» արդյունքները, որոնք վերջդրեցին Հինգերորդ հանրապետության լայնատարած ներկայությանը Լիբանանի և Սիրիայիքաղաքական կյանքում։ Այսպիսով, Ֆրանսիան ձգտում է ևս մեկ անգամ տեղ գրավել իր դարավորշահերի գոտում՝ օգտագործելով իր արտաքին քաղաքականության ամենահեռանկարայինուղղությունները Մեծ Մերձավոր Արևելքում։

Հարկ է նշել նաև, որ Մակրոնը նման հստակ ուղերձով է հանդես եկել անմիջապես այն բանիցհետո, երբ երկրի լայն հասարակայնությունն ու աշխարհը տեղեկացան Խարկովում զոհվածֆրանսիացի զինվորականների մասին։ Բռնկված խայտառակ իրադարձության ֆոնին նախագահըհասկացրել է, որ տեղի ունեցածը այս կամ այն ձևով չի ազդի համաշխարհայինհակամարտությունների գոտիներում Հանրապետության հետագա ակտիվ մասնակցությունունենալու մտադրության վրա, եթե այդ վայրերը Փարիզի համար ունեն ռազմաքաղաքականնշանակություն։