Սեղմագիր
Հոդվածը վերաբերում է Ռուսաստանում գործող ադրբեջանական համայնքային գլխավոր կազմակերպություններին և դրանց գործունեության ուղղություններին, համանքի գործող անձանց՝ ՌԴ քաղաքական և տնտեսական շրջանակների ներկայացուցիչների հետ ունեցած նրանց կապերին ու դրանցից ածանցված այլ հարցերին:
Միևնույն ժամանակ, անդրադառնում ենք Ադրբեջանի համար լոբբիստական գործունեություն իրականացնող այլ դերակատարներին ու հնարավոր զարգացումներին։
АЗЕРБАЙДЖАНСКОЕ ЛОББИРОВАНИЕ В РФ
А. С. Симаворян
Аннотация
В статье рассматриваются действующие в Российской Федерации основные азербайджанские общественные организации, направления их деятельности, а также взаимоотношения с представителями политической и экономической сфер РФ.
Также обсуждаются другие участники, занимающиеся лоббистской деятельностью в интересах Азербайджана, и возможные сценарииразвития событий.
AZERBAIJANI LOBBYING IN THE RF
A. S. Simavoryan
Summary
The article talks about the main Azerbaijani public organizations operating in the Russian Federation, and the directions of their activities, their ties with the representatives of the political and economic spheres of the RF, as well as other issues arising from them.
At the same time, we keep in mind other players carrying out lobbying activities in the interests of Azerbaijan, and possible outcomes for the future developments.
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԸ ՌԴ-ՈՒՄ
Ինչպես նախկինում հրապարակված մեր հոդվածներից մեկում էինք նշել, «Սփյուռքը՝ որպես միջազգային հարաբերություններում ժողովրդական դիվանագիտության մաս, ձեռք է բերել կարևոր նշանակություն՝ վերածվելով յուրօրինակ սուբյեկտի: Գլոբալ հարթությունում աշխարհաքաղաքական/ տնտեսական ներկա բարդ իրադրությունը հարկադրել է սփյուռք ունեցող տարբեր պետություններին՝ սփյուռքի հետհարաբերություններում առավել ակտիվ քաղաքականություն վարել»(3)։
Այս առումով բացառություն չէ նաև Ադրբեջանը. ԽՍՀՄ փլուզումից
հետո պետական մակարդակով իրականացրեց «սփյուռքակերտման» քաղաքականություն՝ փորձելով դրամիջոցով ամրապնդել իր միջազգային հեղինակությունը։ «Աշխարհի ադրբեջանցիների համագումար» անվանումը ստացած միջոցառումների շրջանակներում դրվեցին ԱդրՀ-ի՝ սփյուռքի հետ ռազմավարականփոխգործակցության հիմքերը, որտեղ ուղենշվեցին տվյալ ոլորտին վերաբերող գործողությունների ճանապարհայինքարտեզները(4)։
Այն ենթադրում էր բազմաբովանդակ աշխատանքների իրագործում՝ սփյուռքի հետ կայուն կապերի հաստատման, զարգացման և ամրապնդման ուղղությամբ։ Այս ուղղությամբ իրականացված առաջին քայլերին զուգահեռ պետություն–սփյուռք հարաբերություններին նոր լիցք հաղորդելու նպատակով մշակվեցին և զարգացան համագործակցությանը միտված ռազմավարական տարբեր ուղղություններ: Ադրբեջանական իշխանությունների անմիջական աջակցությամբ և նրանց հովանավորությամբ արտերկրում հիմնադրվեցին համայնքների աշխատանքները համակարգող և տարբեր գործառույթներ ունեցող կառույցներ, գործադրվեցին որոշակի ջանքեր արտերկրի համայնքներում առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ. դրանում ներգրավվեցին պետականտարբեր գերատեսչություններ, հանրային քաղաքականություն իրականացնող սուբյեկտներ(5)։
Ելնելով վերը ասվածից, այս հոդվածում կանդրադառնանք Ռուսաստանում գործող ադրբեջանական համայնքային գլխավոր կազմակերպություններին և դրանց գործունեության ուղղություններին, ՌԴ քաղաքական և տնտեսական շրջանակների ներկայացուցիչների հետ ունեցած նրանց կապերին և դրանցից ածանցված այլ հարցերի:
Համայնքային հիմնական կազմակերպություններն ու գործող անձինք
2000-ականներից Ադրբեջանը ակտիվ քայլեր ձեռնարկեց աշխարհի առաջատար երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական մի շարք երկրներում ուժեղ ադրբեջանական լոբբի ձևավորելու ուղղությամբ: Ինչպես դիպուկ նկատում է լրագրող Հ. Սասունյանը. «Ադրբեջանական իշխանություններն այնքան տպավորված էին հայկական Սփյուռքի քաղաքական ազդեցությունից, որ 2000-ականների սկզբից նրանք «մեծ ֆինանսական և խորհրդանշական կապիտալ են ներդրել՝ փորձելով հնարավորինս արագ ստեղծել սեփական սփյուռքը՝ իրենց ցանկությամբ»(6): Այս առումով, ՌԴ-ն ևս բացառություն չէր, որտեղ տաբեր գնահատականներով բնակվում են 2-3 մլն «ադրբեջանցիներ»(7),(8)։ Ուստի, սկսած 2000-ականների սկզբից ադրբեջանական իշխանությունները սկսեցին ակտիվ աշխատանքներ իրականացնել նաև ՌԴ-ում։
Այսպես, 2001թ. Ադրբեջանի և ՌԴ նախագահներ Հ. Ալիևի ու Վ. Պուտինի աջակցությամբ հիմնադրվեց «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» («Всероссийский азербайджанский конгресс» (ВАК)) հասարակական կազմակերպությունը, որն իր կանոնադրության համաձայն պետք է «համախմբեր ՌԴ ադրբեջանական սփյուռքը՝ նպատակ ունենալով նպաստել հայրենակիցների քաղաքացիական իրավունքների, ազգային-մշակութային, սոցիալական շահերի և կարիքների իրականացմանը»(9)։
Կոնգրեսի նախագահ նշանակվեց ռուսաստաբնակ հայտնի վիրաբույժ Մամեդ Բագիր Ջավադ օղլու Ալիևը, ով այս կառույցը ղեկավարեց մինչև 2016թ.։ Սակայն, կառույցի խորհրդի կազմում և կառույցի փոխնախագահների պաշտոններոմ տարբեր տարիներին ընդգրկված էր ռուսաստաբնակ գրեթե ողջ «ադրբեջանական էլիտան». գործարարներ՝ Արաս Աղալարովը, Վագիթ Ալեքպերովը, Ալիզաման Ռահիմովը, Էլման Բայրամովը, Մեհրաջ Բաբաևը, Աբաս Աբասովը, Ֆարհադ Ահմեդովը, Ալեքպեր Թաղիևը, Իսկենդեր Խալիլովը, Ադրբեջանում ծնված, ռուսաստաբնակ, հրեական ծագում ունեցող միլիարդատեր Գոդ Նիսանովը, քաղաքագետ-պատմաբան, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դասախոս Իսմայիլ Ագակիշիևը և այլոք։ Ավելի ուշ՝ Ի. Ալիևի թեթև ձեռքով Խորհրդի կազմում հայտնվեց նաև դուստրը՝ «Ռուսաստանի ադրբեջանական երիտասարդական ասոցիացիան» նախագահող Լեյլա Ալիևան։
Ուշագրավ է, որ դեռևս 2002 թ. կառույցի փոխնախագահ նշանակվեց ակադեմիական շրջանակներում գործող, սակայն քաղաքական կարճ կյանք ունեցած, 1993 թ. Հ. Ալիևի դեմ դուրս եկած ընդդիմադիր գործիչ, ռուսաստանաբնակ Աֆրանդ Դաշդամիրովը։ Ընդհանուր առմամբ, վերը թվարկված անձինք այս կամ այն ձևով կապված են եղել և շարունակում են կապված մնալ ինչպես ադրբեջանական իշխանությունների, այդպես էլ՝ ՌԴ քաղաքական և տնտեսական շրջանակների հետ: Մինչ նրանց անդրադառնալը նշենք, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը վերահսկողական գործունեության կազմակերպման շրջանակներում 2016 թ. ստուգում անցկացրեց Կոնգրեսում։ Ստուգումների արդյունքում պարզվեց, որ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը, ուստի և հայցով դիմեց ՌԴ Գերագույն դատարանին, որն էլ 2017 թ. մայիսի 15-ին որոշում կայացրեց լուծարել այն(10):
Այս որոշումը մեծ հարված հասցրեց ադրբեջանական համայնքներին. Ռուսաստանի 67 մարզերում Կոնգրեսն ուներ մոտ 70 գրասենյակ, և քանի որ դրանք անմիջականորեն ենթարկվում էին «կենտրոնին»՝ ապա դադարեցրեցին իրենց գործունեությունը: Սակայն կառույցի հայտնի անդամները շարունակում էին մնալ հիմնական լոբբիստները ՌԴ-ում՝ առաջ մղելով ադրբեջանական շահերը։ Նրանց գործունեությունը չէր սահմանափակվում քաղաքական և տնտեսական տիրույթով՝ ընդգրկում էր նաև դիվանագիտական, մշակութային և տեղեկատվական հարթությունները:
Չնայած Կոնգրեսի փակմանը, ՌԴ-ում գործում է ևս մեկ առանցքային կառույց՝ «Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային մշակութային դաշնային ինքնավարություն»-ը («ՖՆԿԱԱզերՌոս»), որը հիմնադրվել է 1999 թ.: Ի դեպ, թե՛ Կոնգրեսը և թե՛ «ՖՆԿԱԱզերՌոս»-ը ձգտում էին վերածվել ՌԴ ադրբեջանական սփյուռքի հիմնական և գլխավոր կառույցի, ուստի և երկար ժամանակ այս կառույցների միջև հարաբերությունները եղել են կոնֆլիկտային:
Ինչևէ, ինչպես նշված է այս կազմակերպության պաշտոնական կայքում, «ՖՆԿԱԱզերՌոս»-ը ձգտում է միավորել ադրբեջանական տարբեր հասարակական կազմակերպությունները ՌԴ-ում, փորձում է նրանց տալ որոշակի կարգավիճակ և օրինական իրավունքներ՝ պաշտպանելու ադրբեջանական համայնքի շահերը ՌԴ գործադիր և օրենսդիր իշխանություններում: Այն աստիճանաբար կապեր է հաստատել ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների, քաղաքական և հասարակական գործիչների հետ։ «ՖՆԿԱԱզերՌոս»-ի ղեկավարներն ակտիվորեն մասնակցել են ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի կոմիտեների և հանձնաժողովների աշխատանքներին, արդիական հարցերի և օրինագծերի քննարկմանը: Սերտ կապեր են հաստատվել Մոսկվայի քաղաքային դումայի հետ(11)։ Կազմակերպությունը հիմնադրել է «Ազեր Մեդիա» հրատարակչությունը և «ԱԶԵՐՌՈՍ» մեդիա հոլդինգը, որի շրջանակներում լույս են տեսնում «Ես քաղաքացի եմ» թերթը և «Լրաբեր. XXI դար» ամսագիրը:
Ներկայումս «ՖՆԿԱԱզերՌոս»-ի ղեկավարն է Լենքորանում ծնված, ազգությամբ թալիշ, ռուսաստաբնակ գործարար,Խիմկիի քաղաքային շրջանի պատգամավորների խորհրդի և ձախակենտրոն՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Խանողլան Ալիևը։ Նրա անունը առավել հայտնի դարձավ, երբ 2020 թ. ՌԴ-ում ձերբակալվեցին «ВБОН» (Во благо общего народа)՝ ադրբեջանական ծայրահեղական խմբավորման անդամներ Ռահիփ Բայրամովն ու Ռոման Աղաևը։ Առաջինը եղել է «ՖՆԿԱԱզերՌոս»-ի անդամ, իսկ Աղաևը, ձերբակալման պահին հանդիսանում էր Խանողլանի օգնականը(12)։ Մյուս կողմից, ելնելով նրանից, որ Խ. Ալիևն ունի թալիշական ծագում և անձնական շփումներ ու հանդիպումներ է ունեցել թալիշների առաջնորդներից մեկի՝ իրեն Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության նախագահ հռչակած վտարանդի Ալիքրամ Ալեքպերի Հումաթովի (մհ. 2022 թ.՝ Նիդեռլանդներում) հետ, Ռուսաստանի որոշ ադրբեջանական համայնքներ դեմ են եղել, որ նա ղեկավարի «ՖՆԿԱԱզերՌոս»-ը(13)։
Եվ չնայած այս ամենին, Խանողլան Ալիևը դեռ շարունակում է մնալ թե՛ կուսակցության, թե՛ Խիմկի քաղաքային շրջանի պատգամավորների խորհրդի անդամ և թե՛ «ՖՆԿԱԱզերՌոս»-ի ղեկավար։
«ՖՆԿԱԱզերՌոս»-ի հետ կապված են ևս երկու անձ՝ Սոյուն Սադիկովը և Աղադադաշ Քերիմովը, ովքեր տարբեր հարաբերություններով կապված են ՌԴ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ։ Վրաստանում ծնված Ս. Սադիկովը, ով՝ տ.գ.թ. է, գործարար և 1980 թ. ավարտել է Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան, կարելի է ասել կանգնած է եղել «ՖՆԿԱԱզերՌոս»-ի ստեղծման ակունքներում և շուրջ 13 տարի այս կառույցի նախագահն էր։ 1996–2015 թթ. եղել է ազգային փոքրամասնությունների հարցերով ՌԴ ներկայացուցիչը Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Բացի դրանից 2012–2018 թթ. եղել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի վստահված անձը նախագահական ընտրություններում(14)։
Իր անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ 2018թ. Մոսկվայում հիմնադրել է աշխարհաքաղաքական հետազոտություններով զբաղվող «Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոն»-ը, որն, ի դեպ, փակվել է 2021 թ.։
Վերջին տարիներին Սադիկովի կողմից արված տարաբնույթ հայտարարությունները ցույց են տալիս, որ նա գաղափարախոսական տեսանկյունից ունի պանթյուրքիստական հայացքներ։ Այս առումով հատկանշականը՝ 2013 թ. փետրվարին արված հայտարարությունն էր, որ Վրաստանում նախատեսում է ստեղծել «Բորչալի» կուսակցությունը, որի հիմնական նպատակը պետք է լիներ գլխավորապես ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի ինքնավարության հասնելը։ Հայտնի էր, որ վերջինս նույնիսկ պատրաստել էր «Անկախ Բորչալուի» քարտեզը, օրհներգը և զինանշանը(15)։ Արձագանքելով դրան՝ Մ. Սահակաշվիլին հայտարարեց, որ սա «Վրաստանը մասնատելու փորձ է, կանխատեսելով, որ ռուսական հատուկ ծառայությունների ջանքերով Ադրբեջանում տեղի կունենա բռնի իշխանափոխություն՝ Սոյուն Սադիկովի և «LUKOIL»-ի ղեկավար ադրբեջանցի միլիարդատեր Վագիթ Ալեքպերովի մասնակցությամբ»(16)։
Բացի դրանից, Սադիկովը 2014 թ.-ից աշխատում էր նաև Ուկրաինայի և Թուրքիայի Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ և որոշ տեղեկությունների համաձայն Ղրիմում ստեղծել է տեղի թաթարների ռուսամետ կազմակերպություն(17)։ Ի պատիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինի նույնիսկ առաջարկել է Ղրիմում հիմնադրել Պուտինոգրադ անունով քաղաք, որը պետք է լիներ Ռուսաստանի ֆինանսական կենտրոնը(18)։
Սադիկովը նաև ռուսական եվրասիականության քաղաքականության ջատագով է. գտնում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների միության արդյունքում պետք է ձևավորվի «Եվրասիական Միություն»։ Պատահական չէ նաև, որ «ՖՆԿԱԱզերՌոս»-ի շրջանակներում և դրանից դուրս նա լավ հարաբերություններ ունի ռուսական ազգայնական, երբեմն ծայրահեղ ազգայնական, նաև ռուսական եվրասիական գաղափարախոսության շրջանակներում գործող քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Ինչպես այդ մասին գրում է «Регионы России» էլեկտրոնային պարբերականը. «Սադիկովը միշտ ապրել և ապրում է Ռուսական պետության հզորացման գաղափարներով։ Որպես իրական հայրենասեր՝ նա հասկանում է ազգային հակամարտությունների հրահրման գինը, ինչի պատճառով էլ Ռուսաստանում ստեղծեց ադրբեջանական ազդեցիկ հասարակական կազմակերպություն։ Այս կազմակերպությանը առանձնակի կշիռ է տալիս այն, որ ռուս ազգայնականների առաջնորդներ Կոնստանտին Կռիլովը (ռուս հրապարակախոս, լրագրող, հասարակական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի ազգային-դեմոկրատական շարժման նախկին առաջնորդ, մհ. 2020թ.– Ա.Ս.), Ալեքսանդր Բարկաշովը (համարվում է ծայրահեղ ազգայնական, նեոնացիստ – Ա.Ս.), Վլադիմիր Տոռը (հասարակական գործիչ, համարվում է ռուս ազգայնականների առաջնորդներից մեկը – Ա.Ս.), Գրիգորի Տրոֆիմչուկը (քաղաքագետ, եվրասիական – Ա.Ս.), Ալեքսանդր Պոտկին-Բելովը (ռուս ազգայնական քաղաքական գործիչ և գործարար, եղել է անօրինական ներգաղթի դեմ շարժման կենտրոնական խորհրդի համակարգող – Ա.Ս.) եղել են շատ մտերիմ ընկերներ Սոյուն Սադիկովի հետ»(19)։
2019 թ. Սադիկովը ձերբակալվել է և մեղադրվում է շուրջ 100 մլն ռուբլու շորթման մեջ։ Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները, «Համայն Ռուսիո ադրբեջանցի» Սադիկովը պարզապես գող և շորթող էր, ով թաքնված էր նախագահ Վ. Պուտինի անվան հետևում(20)։ Ընդհանրապես, ՌԴ ադրբեջանական համայնքների մի շարք ներկայացուցիչներ, նույնիսկ համայնքային կազմակերպությունների գործող և նախկին ղեկավարներ, վերջին տարիներին հայտնվում են կա՛մ ֆինանսական սկանդալների կիզակետում, կա՛մ մեղադրվում են ծայրահեղական ազգայնամոլական խմբավորումների հետ ունեցած կապերի մեջ(21)։
Ինչ վերաբերում է Աղադադաշ Քերիմովին, ով ևս կապված է «ՖՆԿԱԱզերՌոս»-ի հետ և ներկայումս գլխավորում է «Ադրբեջանական ազգային–մշակութային ինքնավարության» (ԱՆԿԱ) Մոսկվայի մասնաճյուղը, վերջերս Ռուսաստանում հիմնադրել է «Սլավոնական և թյուրքական ժողովուրդների հիմնադրամը»։ Այս կառույցի գործունեության և, ընդհանրապես, Քերիմովի մասին շատ քիչ բան է հայտնի։ 1990-ական թթ. վերջին ընդգրկված է եղել «ՆՈՒՐ» (հայերեն՝ «Լույս») Համառուսաստանյան մահմեդական հասարակական շարժման անդամների ցանկում որպես ՌԴ Պետդումայի պատգամավորության թեկնածու(22)։ Հայտնի է նաև, որ նրա կինը հայուհի է, իսկ դուստրը 2018թ. ամուսնացել է մոսկվաբնակ հայի հետ, ինչը մեծ սկանդալի առիթ դարձավ ոչ միայն ՌԴ ադրբեջանական համայնքի անդամների շրջանում, այլև նրա գլխավորած կառույցի ներսում, որտեղ Քերիմովին ընդդիմացողները պահանջում էին վերջինիս հրաժարականը(23),(24)։
Բաքվի քարոզչամեքենան, համաձայն իրենց «ձեռագրի», նրան մշտապես մեղադրել է թե՛ հայերի, թե՛ ՌԴ-ում բնակվող թալիշների հետ համագործակցության մեջ։
Գլխավոր լոբբիստները. կապերը ՌԴ քաղաքական և տնտեսական
շրջանակների ներկայացուցիչների հետ
Ռուսական քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների հետ կապված են Ադրբեջանից դուրս եկած մի շարք գործարարներ։
Արազ Իսքենդեր օղլի Աղալարովի կապերը. Ադրբեջանում ծնված, ՌԴ ձեռնարկատեր Ա. Աղալարովը «Կրոկուս Գրուպ» (Crocus Group) ընկերությունների (այդ թվում են նաև՝ «Կրոկուս Սիթի Մոլ» (Crocus City Mall), «Կրոկուս Էքսպո» (Crocus Expo) ընկերությունները, «Կրոկուս Սիթի Հոլ» (Crocus City Hall) համերգասրահը, «Աղալարով Էսթեյթ»-ը (Agalarov Estate) և այլն) նախագահն ու սեփականատերն է։ Համաձայն «Ֆորբս»-ի՝ 2021 թ. «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում զբաղեցրել է 100-րդ տեղը(25)։
1980-ականների վերջին, Աղալարովը հայտնվելով ՌԴ-ում, սկզբում փորձել է զբաղվել համակարգիչների ներկրմամբ։ Հետագայում նա դարձավ հանրահայտ «Չերկիզովսկի» շուկայի համասեփականատերը, ինչը նրան հնարավորություն տվեց կապեր հաստատել «ադրբեջանական սփյուռքի» հեղինակավոր ներկայացուցիչների հետ, ինչպիսիք էին Ադրբեջանում ծնված, ազգությամբ հրեա գործարարներ Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևը։
Այդ կապերի շնորհիվ էր նաև, որ 2002 թ. Աղալարովը զբաղեցրեց «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» փոխնախագահի պաշտոնը։ Ի. Ալիևի ընտանիքի հետ ունեցել էխնամիական հարաբերություններ։ Նրա որդին՝ հայտնի երգիչ, այժմ նաև ձեռնարկատեր Էմին Աղալարովը, Ալիևի դստեր՝ Լեյլայի նախկին ամուսինն է։
Աղալարովը Կրեմլի մերձավոր շրջապատի հետ հարաբերությունների մեջ է 2000-ական թվականներից։ Հենց այդ ժամանակ նրա կազմակերպությունը սկսեց կանոնավոր կերպով պայմանագրեր ստանալ պետական խոշոր նախագծերի համար։ Ռուսական լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ նման պայմանագրերի աղբյուրը և Կրեմլում Աղալարովի հովանավորը եղել է նախկին փոխվարչապետ Իգոր Շուվալովը(26)։
Աղալարովի բիզնես կայսրության ծաղկման շրջանը տեղի ունեցավ
Դ. Մեդվեդևի նախագահության օրոք, որի հետ ձեռնարկատերը լավ հարաբերությունների մեջ էր: Նրա կազմակերպությունը պետպատվերների հիմնական կապալառուներից մեկն էր, որի արդյունքում կառուցվել են բազմաթիվ հանրային և պետական նշանակության հաստատություններ։ Իգոր Շուվալովի՝ առաջին փոխվարչապետի պաշտոնից հեռանալուց հետո էլ, ինչպես նշում են ԶԼՄ-ները, «նա հիանալի կապեր ունի իշխանության ամենավերին օղակների հետ»(27)։ Բրիտանական «Daily Mail»-ն Աղալարովին անվանում է «օլիգարխ, ով ոչ թե խնդիրներ է ստեղծում Պուտինի համար, այլ լուծում է դրանք»(28)։ Նա լավ հարաբերություններ ունի նաև ռուս պետական և քաղաքական գործիչ, Մոսկվայի մարզի նախկին ղեկավար Անդրեյ Վորոբյովի, նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ։
Ի տարբերություն նրա որդուց, Արազ Աղալարովը Արցախյան հակամարտության մասին հանրայնորեն հայտարարություններ չի անում, մինչդեռ Էմին Աղալարովը, ով ունի իր մասնաբաժինը նաև հոր բիզնեսներում, Արցախի և ՀՀ-ի նկատմամբ 2020 թ. սանձազերծված ագրեսիայի ընթացքում սոցցանցերի անձնական էջերում իր աջակցությունն է հայտնել Ալիևին։ Ավելի ուշ նա հայտնել է, որ ռուսաստանաբնակ իր գործընկերների նվիրատվությունների հաշվին մեկ միլիոն մանաթ է նվիրաբերել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օգնության հիմնադրամին(29)։
Բիզնեսում որպես «սիամական երկվորյակներ».
Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի կապերը
Երկուսն էլ ունեն հրեական ծագում, բայց համարվում են ադրբեջանական լոբբինգով զբաղվող գործարարներ։ Ադրբեջանում ծնված Գ. Նիսանովը և Զ.Իլիևը, ինչպես վերը նշեցինք, որպես գործարարներ իրենց բիզնես գործունեությունը սկսել են «Չերկիզովսկի» շուկայից, որի համասեփականատերն են եղել։ Գործարար համբավ ձեռք բերելուց հետո, Նիսանովը, զուգահեռաբար զբաղեցրել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» ու «Համաշխարհային հրեական կոնգրեսի» փոխնախագահների պաշտոնները(30)։
Նրա ֆինանսական կարողությունը գնահատվում է մոտ $ 3 մլրդ։ Նրան են պատկանում «Ուկրաինա» և «Radisson Collection Hotel Moscow» հյուրանոցը, «Եվրոպական» առևտրի կենտրոնը (2016թ.-ին առևտրային կենտրոնի տնօրենն էր Թեյմուր Բյուլ-բյուլ օղլին՝ ՌԴ ԱՀ դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլիի որդին), «Սադովոդ», «Մոսկվա» և «Ֆուդ Սիթի» մեծածախ և մանրածախ առևտրի համար նախատեսված համալիր կառույցները, և այլ բիզնես հաստատություններ:
Հիմնվելով բացառապես բաց աղբյուների վրա, կարող ենք ասել, որ նրանք սերտ հարաբերություններ ունեն ռուսական քաղաքական էլիտայի այնպիսի ներկայացուցիչների (այդ թվում՝ նրանց որդիների) հետ, ինչպիսիք են՝ «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, Ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Գ. Նիսանովը նաև սերտ հարաբերությունների մեջ է Մոսկվայի մարզի նախկին ղեկավար Անդրեյ Վորոբյովի հետ, որի ղեկավարած կառույցում եղել է վերջինիս հասարակական հիմունքներով խորհրդականը(31)։
Մի շարք բիզնես նախագծերում գործընկերային հարաբերությունների մեջ են Արտյոմ Դյումինի՝ նախկին պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Դյումինի եղբոր հետ, ով ներկայումս զբաղեցնում է Տուլայի շրջանի նահանգապետի պաշտոնը(32)։ Առկա են նաև անհերքելի փաստեր, որ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս սերտ հարաբերություններ ունի Գ. Նիսանովի հետ(33)։ Ի դեպ, Նարիշկինի դստեր՝ Վերոնիկա Նարիշկինայի մերձավոր շրջապատից է Լեյլա Ալիևան(34)։
Արցախյան հակամարտության ժամանակ Գ. Նիսանովը և Զ. Իլիևը հրապարակավ ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերել Ադրբեջանին և ոչ էլ հայտարարություններ արել ռազմական գործողությունների վերաբերյալ։ Սակայն, հենց նրանց պատկանող «Ֆուդ Սիթիի» առևտրային կենտրոնում էր, որ 2020 թ. հուլիսին վերջիններս չթողեցին հայկական ծիրանի մեծածախ վաճառքը։ Ինչպես նշում են «Ցարգրադ TV»-ի հետաքննող բաժնի լրագրողները. «Գ. Նիսանովի ջանքերը բարձր են գնահատվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ի. Ալիևի հրամանագրերով նա պարգևատրվել է «Պրոգրես» մեդալով (2011թ.), «Բարեկամություն» (2022թ.) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի (2016թ.) շքանշաններով։ Հետաքրքիր է պարգևատրման պաշտոնական ձևակերպումը՝ «ադրբեջանական սփյուռքի զարգացմանը մատուցած ծառայությունների համար»(35)։
Այլ լոբբիստներ. Վագիթ Ալեքպերով, Էլման Բայրամով և Իլգամ Ռահիմով
Ռուսաստանի «ադրբեջանական սփյուքի» և Ադրբեջանի հետ կապված է ևս մի հոգի՝ $20 մլրդ. (2023 թ. դրությամբ) կարողության տեր Վագիթ Ալեքպերովը՝ Ռուսաստանի գլխավոր նավթային մագնատն ու ՌԴ խոշորագույն նավթային ընկերության՝ «Լուկօյլ»-ի հիմնադիրն ու գլխավոր բաժնետերը։ Մինչ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի փակվելը Ալեքպերովը եղել է այդ կառույցի Կենտրոնական խորհրդի նախագահության անդամներից մեկը։ Մինչ այդ Ալեքպերովի և Հ. Ալիևի հետ հարաբերությունները կոնֆլիկտային էին և որոշ տեղեկությունների համաձայն՝ կողմերի միջև եղած խնդիրները հարթվել են Ի. Ալիևի միջոցով, ով ընկերական հարաբերությունների մեջ է վերջինիս հետ(36)։
Հայր և որդի Ալիևների կողմից Ալեքպերովը պարգևատրվել է մի շարք մեդալներով «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ հարաբերությունների զարգացմանն ուղղված ծառայությունների համար»։ Ինչպես նրա մասին նշում են ռուսական ԶԼՄ-ները. «Ալեքպերովին Ադրբեջանում բարձր են գնահատում։ Նա պարգևատրվել է միանգամից երեք շքանշանով՝ «Փառքի», «Պատվի» և «Բարեկամության»։ Ունի գազալցակայանների ցանց Ադրբեջանում, բաժնետոմսեր «Շահ Դենիզ» գազային հանքավայրում և նույնիսկ «կիսապաշտոնապես վերահսկում է Մոսկվայի և Բաքվի տնտեսական հարաբերությունները»(37)։
2020 թ. հայտնի դարձավ, որ «Լուկօյլ» ընկերությունը կմասնակցի Ադրբեջանում հեռանկարային հանքավայրերի՝ «Նախիջևան» գազի և «Գոշադաշ» նավթագազային հանքավայրերի զարգացմանը։ Նման որոշում է կայացվել Ի. Ալիևի և Վ. Ալեքպերովի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Դավոսում «Համաշխարհային տնտեսական ֆորումի» շրջանակներում(38)։
Էլման Բայրամով և Իլգամ Ռահիմովը՝ Գ. Նիսանովի մտերիմներից են։ Բայրամովին է պատկանում «Мосазервинзавод»-ը, որը արտադրում է հիմնականում ոգելից խմիչքներ։ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի ընտանիքի հետ ունի խնամիական կապեր. գործարարի դուստրն ամուսնացած է քաղաքական գործչի որդու հետ։ Նա ևս մի կարճ ժամանակ եղել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի փոխնախագահներից մեկը։
Հայտնի է, որ նա մշատապես հանդիպումներ է ունենում Ս. Նարիշկինի հետ։ Այս առումով, ինչպես նշում են «Մեդիա Պրոյեկտ» նախագծի հետաքննող լրագրողները. «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ամենաթեժ պահին Ռուսաստանը օգնություն չցուցաբերեց Հայաստանին՝ իր ռազմական դաշնակցին։ Միլիարդատեր Գ. Նիսանովի պատմությունը և նրա կապերը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կարող են լույս սփռել այս որոշման պատճառների վրա։ Այս կապերն այնքան սերտ են, որ հակամարտության ամենաթեժ պահին ռուսական հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը լողում էր Նիսանովի անձնական լողավազանում՝ Ադրբեջանի փոխվարչապետի ընտանիքի անդամի ընկերակցությամբ»։ Այնուհետ՝ նույն լրագրողները բացահայտում են ադրբեջանական իշխանությունների հետ կապեր ունեցող այդ անձի ինքնությունը. «ԱՀԾ-ի ղեկավար Նարիշկինը գրեթե ամեն օր այցելում է Գ. Նիսանովի մասնավոր լողավազան։ Նա սովորաբար ներսում անցկացնում է մեկ ժամից մի փոքր ավելի»: Երբ «Նախագծի» թղթակիցները դիտարկել են Նարիշկինին լողավազանի ավտոկայանատեղիում, «նրան ուղեկցել է մեկ այլ տղամարդ, ով ժամանել է Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական համարանիշներով: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային պատերազմի ամենաթեժ պահին, սակայն ազդեցիկ ադրբեջանցիների հետ հետախույզի նման մտերմության պատճառը միայն քաղաքականության մեջ քիչ հավանական է։ Խոսքը նաև շահավետ ընկերության մասին է:Բայրամովը Նարիշկինի հետ ընկերություն է անում 2000-ականներից: Հենց Բայրամովն է Նարիշկինին ծանոթացրել Նիսանովի հետ»(39):
Մեկ այլ ազդեցիկ անձ, ով կապված է ռուսական քաղաքական և իրավական համակարգի ներկայացուցիչների հետ, իրավագիտության դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Իլգամ Ռահիմովն է։ Եթե Ադրբեջանում վերջինս հայտնի է իրավաբանի գործունեությամբ, ապա Ռուսաստանում՝ մոտ 15% բաժնեմաս ունի Գ. Նիսանովի բոլոր կարևոր բիզնեսներում։ Նրա ֆինանսական կարողությունները հասնում է միլիարդ դոլարի։ Լենինգրադում սովորելու տարիներին Ռահիմովը ընկերացել է ապագա նախագահ Պուտինի հետ, եղել են համակուրսեցիներ։ Հետագայում բարեկամություն են արել ընտանիքներով։ «Ֆորբս»-ի լրագրող Մ. Աբակումովայի դիտարկմամբ «Պաշտոնապես Ռահիմովը բիզնեսով սկսեց զբաղվել հենց 1999 թ.-ին՝ Վ. Պուտինի՝ ՌԴ վարչապետ նշանակվելուց հետո։ Այդ ժամանակ նա թողեց Բաքվի Բարձրագույն դիվանագիտական քոլեջի պրոռեկտորի պաշտոնը և ղեկավարեց Ադրբեջանի «Լուկօյլ»-ի իրավաբանական բաժինը»(40)։
Սակայն, այժմ նրան պատկանող ընկերությունները, որոնք նրան ապահովում են բարձր եկամուտներ հիմնականում ՌԴ-ում են։ Ի դեպ, 2023 թ.ապրիլի 11-ին Ի.Ռահիմովը ներառվել է Կանադայի «Պուտինի պատերազմում ներգրավված ֆինանսական էլիտաների»պատժամիջոցների ցուցակում(41)։
Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը, վերջինս հազվադեպ է ելույթներ ունենում, իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ «Պուտինի հետ շփվում եմ որպես իմ համակուրսեցու, այլ ոչ թե որպես քաղաքական գործչի և պետության ղեկավարի… Այո, երբ մենք հանդիպում ենք Պուտինի հետ, խոսում ենք այս մասին, ես նրա ուշադրությանն եմ ներկայացնում իմ անձնական դիրքորոշումը։ Բնականաբար, որպես ադրբեջանցի, իմ ցավն է նաև Ղարաբաղի խնդիրը»(42)։
Հայտնի է նաև, որ նա որպես Իրավաբանների միջազգային միության փոխնախագահ բազմաթիվ անգամ այցելել է Հունգարիայում՝ 2004թ. ՆԱՏՕ-ի շրջանակներումտեղի ունեցած «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլալեզու ուսումնական դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին։ 2010թ. Սաֆարովի՝ Ադրբեջան արտահանձնելու հետ կապված, Ռահիմովը 3 տարի շարունակ բանակցություններ է վարել Բուդապեշտում(43)՝ հավանաբար այդ երկրի իշխանությունների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռահիմովը եղել է Սաֆարովի արտահանձնման անմիջական մասնակիցը և հենց նրա միջոցով են Հունգարիա գումարներ փոխանցվել(44)։
Չհավակնելով այս հոդվածում ներկայացնել ռուսական քաղաքական էլիտայի հետ տարբեր շահերով կապված «ադրբեջանական սփյուռքի» բոլոր ներկայացուցիչներին, այդուհանդերձ, ընդգծենք, որ վերը հիշատակած անձերից բացի ՌԴ-ում կան այլ «տրամաչափի» գործարարներ և հանրային գործիչներ ովքեր անմասն չեն մնում՝ ի շահ Ադրբեջանի լոբբինգ անելու քաղաքականությունից։
Այլ դերակատարներ
Ակնհայտ է, որ Ռուսաստանում բացի «ադրբեջանական սփյուռքի» կառույցների և առանձին անհատների գործողություններից, ադրբեջանական լոբբինգի լանդշաֆտը ներառում է նաև այլ դերակատարների. դրանք կարող են լինել թե՛ պետական կառույցները, թե՛ մասնավոր տարաբնույթ կազմակերպությունները: Իհարկե, այդ դերակատարները ներգրավված են ոչ միայն ՀՀ–ԱդրՀ հարաբերություննների և Արցախյան հարցի հետ կապված սեփական դիրքորոշումները տարբեր հարթակներում ՌԴ-ում լոբբինգ անելու քաղաքականությամբ, այլ դուրս են գալիս այդ հարցերի շրջանակներից՝ ընդգրկելով ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող այլ ոլորտներ՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական, տեղեկատվական և այլն։ Ուստի և այս համատեքստում կարող ենք ասել, որ կան մի քանի հիմնական դերակատարներ, որոնք ըստ մեզ, հնարավոր բոլոր միջոցներով աշխատում են Ադրբեջանի լոբբիստական գործունեության ուղղությամբ։ Այլ հետազոտության թեմա է՝ թե՛ ինչ մեխանիզմներով, և թե՛ որքանով են դրանք ազդեցիկ։
1. Ադրբեջանի կառավարությունն ու ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունը
Անկասկած, Ադրբեջանի կառավարությունը՝ Ի. Ալիևի գլխավորությամբ, կենտրոնական դեր է խաղում ՌԴ-ում լոբբիստական ջանքերի ձևավորման և իրականացման գործում: Հատկապես կառավարության դիվանագիտական և քաղաքական նախաձեռնությունները նպատակ ունեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առևտրատնտեսականը, ռազմատեխնիկականը և այլն: Մյուս կողմից՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունը որպես դիվանագիտական կենտրոն արդյունավետ կերպով ծառայում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Ադրբեջանական շահերը պաշտպանելու նպատակով դեսպանության պաշտոնյաները լոբբիստական գործունեություն են ծավալում՝կազմակերպելովհանդիպումներ ռուս պաշտոնյաների հետ, անց են կացնում մշակութային միջոցառումներ և այլն։
2. ԱդրՀ նավթագազային սեկտորը
«SOCAR»-ը՝ որպես Ադրբեջանի պետական նավթագազային ընկերություն, էներգետիկ ոլորտին առնչվող լոբբիստական ջանքերի ամենաառանցքային դերակատարն է: Հաշվի առնելով Ադրբեջանի նշանակալի դերը Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներում՝ փոխադարձ շահերն առաջ մղելու նպատակով «SOCAR»-ը կշարունակի համագործակցել ՌԴ էներգետիկ ոլորտը ներկայացնող գործընկերների հետ: Ուստի կարելի է ենթադրել, որ հիշյալ ոլորտը կմնա ՌԴ-ում ադրբեջանական լոբբինգի առանցքային կետը: Շարունակական համագործակցությունն այդ ոլորտում կարող է նոր հնարավորությունների դաշտ բացել և դառնալ շարժիչ ուժ լոբբիստական գործողությունների համար:
3. ԶԼՄ-ներ, տեղեկատվական քաղաքականություն
Ակնհայտ է, որ ներկայումս՝ «թվային դարաշրջանում» պետական և մասնավոր ԶԼՄ-ները էական դեր և ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման և քաղաքական խոսույթի վրա ազդելու գործում: Ադրբեջանական լոբբիստական ջանքերը կարող են ներառել ռազմավարական «մեդիա արշավներ»՝ հատկապես ընդգծելու երկու պետությունների ընդհանուր շահերը, պատվիրելու հակահայկական հոդվածներ, ներկայացնելու Ադրբեջանին «դրական իմիջի» լույսի ներքո ոչ միայն ռուսական լրատվամիջոցներում, այլև ՌԴ ադրբեջանական համայնքապատկան լրատվականներում և ամսագրերում։
Այս գործընթացներից անմասն չեն կարող մնալ նաև գլոբալ նշանակության սոցցանցերը։ Գաղտնիք չէ, որ տեղեկատվական ռազմավարություններում սոցցանցերի կիրառությանը մեծ տեղ է հատկացվում տարբեր երկրների պետական քաղաքականությունում: Այս տեսանկյունից, ինչպես նախկինում ենք նշել, Ադրբեջանը պետական մակարդակով ձգտում է զարգացնել թվային դիվանագիտությունը (Digital diplomacy), որը ենթադրում է այս գործընթացներում ընդգրկված համապատասխան գերատեսչությունների ակտիվ ներգրավումը սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Youtube, VK, Intsagram և այլն)՝ պաշտոնական էջերի բացմամբ և դրանց գործունեության ակտիվացմամբ։
4. «Ուղեղային կենտրոններ» և շահապաշտպան խմբեր
Չենք կարող անտեսել նաև երկու պետությունների «ուղեղային կենտրոնների» և շահապաշտպանտարբեր խմբերիու անհատների դերը լոբբիստական գործունեության մեջ։ Հատկապես «ուղեղային կենտրոնների» շրջանակներում իրականացվում են հետազոտություններ, կազմակերպվում միջոցառումներ, փորձագետների կողմից լուսաբանվում են ՌԴ և ԱդրՀ հիմնական քաղաքական իրադարձությունները և, ի վերջո, տրամադրվում առաջարկություններ քաղաքականություն մշակողներին: Այս տեսանկյունից, օրինակ, արդեն չորրորդ տարին է, ինչ պետականամերձ Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի (РСМД) և պետական կարգավիճակ ունեցող Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի շրջանակներում գործում է «Ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհուրդ», որն անցկացնում է ամենամյա ձևաչափով նիստեր՝ Բաքվում և Մոսկվայում(45)։
Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն, որ Ադրբեջանի օգտին բացահայտ լոբբինգով են զբաղված ՌԴ հանրային այնպիսի գործիչներ, պատգամավորներ, գիտակրթական համակարգի և իրենց «փորձագետ» ներկայացնող անձեր, ինչպիսիք են՝ Միխայիլ Շվիդկոյը, Ալեքսեյ Ժուրավլյովը, Միխայիլ Գուսմանը, Սերգեյ Մարկովը, Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն և այլոք(46),(47)։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
1. Չգերագնահատելով և ամենևին չանտեսելով ադրբեջանական լոբբինգի քաղաքականությունը ՌԴ-ում, նշենք, որ աշխարհաքաղաքական հնարավոր տեղաշարժերի, անկանխատեսելի իրադարձությունների կամ երկրի ղեկավարների փոփոխությունները կարող են արմատապես փոխել ԱդրՀ լոբբինգի օրակարգը (թեև բացահայտ այդ օրակարգի գոյության մասին պաշտոնապես ոչինչ չի ասվում) ՌԴ-ում: Մյուս կողմից՝ ադրբեջանական լոբբինգը Ռուսաստանում կարող է դուրս գալ երկկողմ հարաբերությունների ձևաչափից՝ ընդգրկելով ավելի բազմակողմ հարաբերություններ։ Օրինակ, ՌԴ-ում միջազգային կազմակերպությունների ֆորումներին, հավաքույթներին, գործարար միջավայրի կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելը կարող է Ադրբեջանին լրացուցիչ հարթակներ տրամադրել իր շահերն առաջ մղելու և գլոբալ գործընկերություններ կառուցելու համար։
2. Անկախ նրանից, թե ադրբեջանական կողմը ինչ հաջողություններ է գրանցում լոբբիզմի տիրույթում, ՌԴ հայկական համայնքային կազմակերպությունները, ՌԴ-ում Հայկական սփյուռքի ակադեմիական և փորձագիտական հանրությունն ու գործարար միջավայրը պետք է ունենան/ձևավորեն իրենց օրակարգը։ Սովորաբար նման օրակարգերը ձևավորել են ՀՀ իշխանությունները, որով էլ առաջնորդվել են սփյուռքի ինստիտուցիոնալ և անհատական մակարդակում գործող կառույցներն ու անհատները։ Սակայն, այսօր, երբ հայ-ռուսական հարաբերություններում առկա է որոշակի ճգնաժամ, հայտնվել ենք անորոշ վիճակում։ Նման անորոշությունները հաղթահարելու նպատակով, կարծում ենք, պետք է վերագնահատել լոբբիստական մոտեցումների ռազմավարությունը: Նոր իրավիճակը պահանջում է նոր ռազմավարություն։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- Симаворян, А. (2018). Турция и сотрудничество диаспор тюркоязычных стран.«Глобус» аналитический журнал, 3 (92), cc.10–17.
- Симаворян, А. (2018). Политика Азербайджана по взаимодействию государства и диаспоры: научно-образовательная и информационная сферы. 21-й ВЕК. сc. 79-91.
- Симаворян, А. (2018). Наблюдения относительно медиаресурсов азербайджанской диаспоры. Глобус аналитический журнал, (1), cc.23-27.
- Скаков А. (2016). Азербайджанское меньшинство в политической жизни современной России. Россия и новые государства Евразии, № 2. cc. 66-77.
- Токарев, А. (2014). Влияние реформ правительства Михаила Саакашвили на положение национальных меньшинств Грузии.Сравнительная политика, 1 (14), 154.
- Путин указал на особые связи России с Арменией и Азербайджаном. (22.10.2020). https://ria.ru/20201022/karabakh-1581069489.html (բեռնման օրը՝ 19.11.23).
- В Москве открылся IV Съезд Всероссийского азербайджанского конгресса. (28.12.2016). https://www.kaspiy.az/v-moskve-otkrylsya-iv-sezd-vserossiiskogo-azerbaidzanskogo-kongressa (բեռնման օրը՝ 19.11.23).
- Верховный суд принял решение о ликвидации Всероссийского Азербайджанского конгресса. (15.05.2017). https://www.kommersant.ru/doc/3297767 (բեռնման օրը՝ 19.11.23).
- Федеральная национально-культурная автономия азербайджанцев России. (09.04.2021). https://fnkaa.ru/fnka-azerros/istoriya/ (բեռնման օրը՝ 19.11.23).
- Александров В., Погромщики из Азербайджана имеют надежную «крышу». (14.09.2021). https://realtribune.ru/pogromshhiki-iz-azerbajdzhana-imejut-nadezhnuju-kryshu/ (բեռնման օրը՝ 19.11.23).
- Хачатрян А. Московская область: особенности выборов кандидата в депутаты Алиева Ханоглана Сале-Оглы…. (09.17.2021). https://www.golosarmenii.am/article/129226/moskovskaya-oblast-osobennosti-vyborov-kandidata-v-deputaty-alieva-xanoglana-sale-ogly%E2% 80%A6 (բեռնման օրը՝ 18.11.23).
- Список доверенных лиц кандидата на должность Президента РФ Владимира Путина. (06.02.2012). https://rg.ru/documents/2012/02/07/spisok-putin-site-dok.html (բեռնման օրը՝ 19.11.23).
- Логичный конец Союна Садыкова. (2019). https://m.zerkalo.az/logichnyj-konets-soyuna-sadykova/ (բեռնման օրը՝ 19.11.23).
- Гасанов, А. Союн Садыков арестован и будет сидеть? (13.02.2019). http://milli-firka.org/союн-садыков-арестован-и-будет-сидеть/ (բեռնման օրը՝ 19.11.23).
- Правительство крыма изучает возможность строительства новой столицы республики. (23.01.2023). https://www.prnews.ru/topic/pravitelstvo-kryma-izucaet-vozmoznost-stroitelstva-novoj-stolicy-respu (բեռնման օրը՝ 19.11.23).
- Легко ли быть патриотом? (19.12.2017). «Регионы России». https://www.gosrf.ru/news/33767/?2023-07-19_010827_753.html (բեռնման օրը՝ 19.11.23).
- Двух азербайджанских фашистов выдворили из России. (20.05.2022). https://russia-armenia.info/node/83271 (բեռնման օրը՝ 19.11.23).
- «Азербайджанец всея Руси» Союн Садыков оказался вымогателем, прикрывающимся именем президента Путина. (06.06.2019).https://mosmonitor.ru/news/society/azerbaydzhanets_vseya_rusi_soyun_sadyikov_okazalsya_vyimogatelem_prikryivayuschimsya_imenem_prezidenta_putina/ (բեռնման օրը՝ 19.11.23).
- Общефедеральный список избирательного объединения “Движение “НУР” (14.10.1999). http://www.panorama.ru/works/vybory/party/nur2.html (բեռնման օրը՝ 19.11.23).
- Дочь главы азербайджанской диаспоры вышла замуж за армянина. (02.05.2018). http://musavat.biz/ru/news/doch-glavy-azerbajdzhanskoj-diaspory-vyshla-
- Агададаш Керимов не сожалеет о браке дочери с армянином. (07.05.2018). https://rusarminfo.ru/2018/05/07/agadash-kerimov-ne-sozhaleet-o-brake-docheri-s-armyaninom/ (բեռնման օրը՝ 19.11.23).
- Дмитриев А. Широко шагают Агаларовы. (29.01.2020). https://ko.ru/articles/ shiroko-shagayut-agalarovy/ (բեռնման օրը՝ 20.11.23).
- Горшков И. Армяно-азербайджанское лобби: Daily Storm подсчитал и сравнил, сколько зарабатывают в России выходцы из враждующих стран. (08.10.2020). https://dailystorm.ru/rassledovaniya/armyano-azerbaydzhanskoe-lobbi-daily-storm-podschital-i-sravnil-skolko-zarabatyvayut-v-rossii-vyhodcy-iz-vrazhduyushchih-stran (բեռնման օրը՝ 19.11.23).
- Год Нисанов избран вице-президентом Всероссийского азербайджанского конгресса. (29.12.2016). https://stmegi.com/gorskie_evrei/posts/44836/god-nisanov-izbran-vitse-prezidentom-vserossiyskogo-azerbaydzhanskogo-kongressa/ (բեռնման օրը՝ 20.11.23).
- «Карабах чей?» Кто из российских чиновников связан с армянским и азербайджанским лобби. (08.10.2020). https://baza.io/posts/f8ecb3e0-7b0c-4146-b2d3-c8188474750e (բեռնման օրը՝ 20.11.23).
- Миллиардеры Год Нисанов и Зарах Илиев построят три отеля в центре Москвы. (06.10.2016). https://www.forbes.ru/milliardery/329961-milliardery-god-nisanov-i-zarakh-iliev-postroyat-tri-otelya-v-tsentre-moskvy (բեռնման օրը 21.11.23).
- Жолобова М., Баданин Р., Захаров А. (16.12.2020). Год Азербайджана в России. Портрет года Нисанова, человека, умеющего дружить и торговать. https://www.proekt.media/portrait/god-nisanov/ (բեռնման օրը՝ 23.11.23).
- Нарышкин и его семья пользуются активами азербайджанского миллиардера Года Нисанова – “Проект”. (16.12.2020). https://www.currenttime.tv/a/naryshkin-ajerbaydjansky-milliarder-korruptsia/31003472.html (բեռնման օրը՝ 25.11.23).
- Азербайджан дважды выстрелил в спину России: диаспора празднует победу. (24.09.2023). https://tsargrad.tv/articles/azerbajdzhan-dvazhdy-vystrelil-v-spinu-rossii-diaspora- prazdnuet-pobedu_872714 (բեռնման օրը՝ 25.11.23).
- Бабаева У. Возвращение блудного магната. (27.12.2002). https://www.ng.ru/cis/2002-12-27/1_alekperov.html (բեռնման օրը՝ 20.11.23).
- Нерсесов Ю. Карабахская война российских олигархов. (27.10.2020). https://ko.ru/articles/karabakhskaya-voyna-rossiyskikh-oligarkhov/(բեռնման օրը՝ 22.11.23).
- “Лукойл” примет участие в разработке двух перспективных месторождений в Азербайджане. (22.01.2020). https://tass.ru/ekonomika/7574239 (բեռնման օրը՝ 25.11.23).
- Абакумова М., Как друг Путина Ильгам Рагимов стал владельцем центра «Европейский» и гостиницы «Украина». (15.11.2023). https://www.forbes.ru/sobytiya/lyudi/164499-kak-drug-putina-ilgam-ragimov-stal-sovladeltsem-kompleksa-evropeiskii-i-gostin (բեռնման օրը՝ 23.11.23).
- Канада ввела санкции против зама Шойгу, главы Татарстана и ЧВК «Вагнер». (11.04.2023). https://www.moscowtimes.ru/2023/04/11/kanada-vvela-sanktsii-protiv-zama-shoigu-glavi-tatarstana-ichvk-vagner-a39748 (բեռնման օրը՝ 25.11.23).
- Жолобова М., Баданин Р., Захаров А. Как самый богатый рантье России с набитыми кэшем убыточными рынками монетизирует связи с Путиным и его окружением. (16.12.2020). https://www.compromat.ru/page_41933.htm (բեռնման օրը՝ 25.11.23).
- Добиться экстрадиции Рамиля Сафарова. (10.12.2010). http://www.anl.az/down/meqale/exo/2010/dekabr/145531.htm (բեռնման օրը՝ 26.11.23).
- Российский след в деле Рамиля Сафарова. (16 03 2013). https://flnka.ru/digest-analytics/1660-rossiyskiy-sled-v-dele-ramilya-safarova.html(բեռնման օրը՝ 26.11.23).
- Четвертое заседание Российско-Азербайджанского экспертного совета. (28.11.2023). https://russiancouncil.ru/news/chetvertoe-zasedanie-rossiysko-azerbaydzhansko go-ekspertnogo-soveta-raes/ (բեռնման օրը՝ 28.11.23).
- Агенты влияния: кто и как лоббирует интересы Азербайджана в России (19.11.2021). https://realtribune.ru/agenty-vliyaniya-kto-i-kak-lobbiruet-interesy-azerbajdzhana-v-rossii/ (բեռնման օրը՝ 27.11.23).
- Sassounian H. (24.07.2018). Azerbaijan Organizes its Own Diaspora to Compete With the Armenian Diaspora. https://asbarez.com/azerbaijan-organizes-its-own-diaspora-to-compete-with-the-armenian-diaspora/ (բեռնման օրը՝ 21.11.23).
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում` որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 04.12.2023 թ.։
(3) Симаворян, А. (2018). Турция и сотрудничество диаспор тюркоязычных стран. «Глобус» аналитический журнал, 3 (92), сс. 10–17.
(4) Սփյուռքի հետ կապված աշխատանքային ուղղությունների վերաբերյալ որոշումներներն ամրագրված են ադրբեջանական սփյուռքի հիմնահարցերին վերաբերող չորս համաժողովների (2001թ., 2006թ., 2011թ., 2016թ.) կողմից ընդունված հռչակագրերում, ինչպես նաև պետական օրենքներում և տարատեսակ միջոցառումների շրջանակներում ընդունված փաստաթղթերում։
(5) Ադրբեջանական սփյուռքի մասին տե՛ս, Симаворя А., (2018). Политика Азербайджана по взаимодействию государства и диаспоры: научно-образовательная и информационная сферы. 21-й ВЕК. сc. 79–91, Симаворян, А. (2018). Наблюдения относительно медиаресурсов азербайджанской диаспоры. Глобусаналитическийжурнал, (1), сс. 23-27.
(6) Sassounian H. (24.07.2018). Azerbaijan Organizes its Own Diaspora to Compete With the Armenian Diaspora. https://asbarez.com/azerbaijan-organizes-its-own-diaspora-to-compete-with-the-armenian-diaspora/ (բեռնման օրը՝ 21.11.23).
(7) Путин указал на особые связи России с Арменией и Азербайджаном. (22.10.2020). https://ria.ru/20201022/karabakh-1581069489.html (բեռնման օրը՝ 19.11.23).
(8) Скаков А. (2016). Азербайджанское меньшинство в политической жизни современной России. Россия и новые государства Евразии, № 2. сс. 66–77.
(9) В Москве открылся IV Съезд Всероссийского азербайджанского конгресса. (28.12.2016). https://www.kaspiy.az/v-moskve-otkrylsya-iv-sezd-vserossiiskogo-azerbaidzanskogo-kongressa (բեռնման օրը՝ 19.11.23).
(10) Верховный суд принял решение о ликвидации Всероссийского Азербайджанского конгресса. (15.05.2017). https://www.kommersant.ru/doc/3297767 (բեռնման օրը՝ 19.11.23).
(11) Федеральная национально-культурная автономия азербайджанцев России. (09.04.2021). https://fnkaa.ru/fnka-
(12) Виктор Александров. Погромщики из Азербайджана имеют надежную «крышу». (14.09.2021). https://realtribune.ru/pogromshhiki-iz-azerbajdzhana-imejut-nadezhnuju-kryshu/ (բեռնման օրը՝ 19.11.23).
(13) Арам Хачатрян. (09.17.2021). Московская область: особенности выборов кандидата в депутаты Алиева Ханоглана Сале-Оглы…. https://www.golosarmenii.am/article/129226/moskovskaya-oblast-osobennosti-vyborov-kandidata-v-deputaty-alieva-xanoglana-sale-ogly%E2%80%A6 (բեռնման օրը՝ 18.11.23).
(14) Список доверенных лиц кандидата на должность Президента РФ Владимира Путина. (06.02.2012). https://rg.ru/documents/2012/02/07/spisok-putin-site-dok.html (բեռնման օրը՝ 19.11.23).
(15) Логичный конец Союна Садыкова. (2019). https://m.zerkalo.az/logichnyj-konets-soyuna-sadykova/ (բեռնման օրը՝ 19.11.23).
(16) Токарев, А. (2014). Влияние реформ правительства Михаила Саакашвили на положение национальных меньшинств Грузии. Сравнительная политика, 1 (14), 154.
(17) Союн Садыков арестован и будет сидеть? (2019). http://milli-firka.org/союн-садыков-арестован-и-будет-сидеть/ (բեռնման օրը՝ 19.11.23).
(18) Правительство крыма изучает возможность строительства новой столицы республики. (23.01.2023). https://www.prnews.ru/topic/pravitelstvo-kryma-izucaet-vozmoznost-stroitelstva-novoj-stolicy-respu (բեռնման օրը՝ 19.11.23).
(19) Легко ли быть патриотом? (19.12. 2017). «Регионы России». https://www.gosrf.ru/news/33767/ ?2023-07-19_010827_753.html (բեռնման օրը՝ 19.11.23).
(20) «Азербайджанец всея Руси» Союн Садыков оказался вымогателем, прикрывающимся именем президентаПутина.(06.06.2019). https://mosmonitor.ru/news/society/azerbaydzhanets_vseya_rusi_ soyun_sadyikov_okazalsya_vyimogatelem_prikryivayuschimsya_imenem_prezidenta_putina/(բեռնման օրը՝ 19.11.23).
(21) Двух азербайджанских фашистов выдворили из России. (20.05.2022). https://russia-armenia.info/node/83271 (բեռնման օրը՝ 19.11.23).
(22) Общефедеральный список избирательного объединения “Движение “НУР” (14.10.1999). http://www.panorama.ru/works/vybory/party/nur2.html (բեռնման օրը՝ 19.11.23).
(23) Дочь главы азербайджанской диаспоры вышла замуж за армянина. (02.05.2018). http://musavat.biz/ru/news/doch-glavy-azerbajdzhanskoj-diaspory-vyshla-zamuzh-za-armyanina_523659.html?d=2 (բեռնման օրը՝ 19.11.23).
(24) Агададаш Керимов не сожалеет о браке дочери с армянином. (07.05.2018). https://rusarminfo.Ru/2018/05/07/agadash-kerimov-ne-sozhaleet-o-brake-docheri-s-armyaninom/ (բեռնման օրը՝ 19.11.23).
(25) https://www.forbes.ru/profile/aras-agalarov (բեռնման օրը՝ 20.11.23).
(26) Андрей Дмитриев. Широко шагают Агаларовы. (29.01.2020). https://ko.ru/articles/shiroko-shagayut-agalarovy/ (բեռնման օրը՝ 20.11.23).
(27) Նույն տեղում։
(28) Նույն տեղում։
(29) Илья Горшков. Армяно-азербайджанское лобби: Daily Storm подсчитал и сравнил, сколько зарабатывают в России выходцы из враждующих стран. (08.10.2020). https://dailystorm.ru/ rassledovaniya/armyano-azerbaydzhanskoe-lobbi-daily-storm-podschital-i-sravnil-skolko-zarabatyvayut-v-rossii-vyhodcy-iz-vrazhduyushchih-stran (բեռնման օրը՝ 19.11.23).
(30) Год Нисанов избран вице-президентом Всероссийского азербайджанского конгресса. (29.12.2016). https://stmegi.com/gorskie_evrei/posts/44836/god-nisanov-izbran-vitse-prezidentom-vserossiyskogo-azerbaydzhanskogo-kongressa/ (բեռնման օրը՝ 20.11.23).
(31) «Карабах чей?» Кто из российских чиновников связан с армянским и азербайджанским лобби. (08.10.2020). https://baza.io/posts/f8ecb3e0-7b0c-4146-b2d3-c8188474750e (բեռնման օրը՝ 20.11.23).
(32) Миллиардеры Год Нисанов и Зарах Илиев построят три отеля в центре Москвы. (06.10.2016). https://www.forbes.ru/milliardery/329961-milliardery-god-nisanov-i-zarakh-iliev-postroyat-tri-otelya-v-tsentre-moskvy (բեռնման օրը 21.11.23).
(33) Мария Жолобова, Романа Баданин, Андрея Захаров, (16.12.2020). Год Азербайджана в России. Портрет года Нисанова, человека, умеющего дружить и торговать. https://www.proekt.media/portrait/god-nisanov/ (բեռնման օրը՝ 23.11.23).
(34) Нарышкин и его семья пользуются активами азербайджанского миллиардера Года Нисанова – “Проект”. (16.12.2020). https://www.currenttime.tv/a/naryshkin-ajerbaydjansky-milliarder-korruptsia/ 31003472.html (բեռնման օրը՝ 25.11.23).
(35) Азербайджан дважды выстрелил в спину России: диаспора празднует победу. (24.09.2023). https://tsargrad.tv/articles/azerbajdzhan-dvazhdy-vystrelil-v-spinu-rossii-diaspora-prazdnuet-pobedu_872714 (բեռնման օրը՝ 25.11.23).
(36) Усния Бабаева. Возвращение блудного магната. (27.12.2002). https://www.ng.ru/cis/2002-12-27/1_alekperov.html (բեռնման օրը՝ 20.11.23).
(37) Юрий Нерсесов. Карабахская война российских олигархов. (27.10.2020). https://ko.ru/articles/ karabakhskaya-voyna-rossiyskikh-oligarkhov/ (բեռնման օրը՝ 22.11.23).
(38) “Лукойл” примет участие в разработке двух перспективных месторождений в Азербайджане. (22.01.2020). https://tass.ru/ekonomika/7574239 (բեռնման օրը՝ 25.11.23).
(39) Мария Жолобова, Романа Баданин, Андрея Захаров, (16.12.2020). Год Азербайджана в России. Портрет года Нисанова, человека, умеющего дружить и торговать. https://www.proekt.media/portrait/god-nisanov/ (բեռնման օրը՝ 23.11.23).
(40) Мария Абакумова. (15.11.2023). Как друг Путина Ильгам Рагимов стал владельцем центра «Европейский» и гостиницы «Украина». https://www.forbes.ru/sobytiya/lyudi/164499-kak-drug-putina-ilgam-ragimov-stal-sovladeltsem-kompleksa-evropeiskii-i-gostin (բեռնման օրը՝ 23.11.23).
(41) Канада ввела санкции против зама Шойгу, главы Татарстана и ЧВК «Вагнер». (11.04.2023). https://www.moscowtimes.ru/2023/04/11/kanada-vvela-sanktsii-protiv-zama-shoigu-glavi-tatarstana-ichvk-vagner-a39748 (բեռնման օրը՝ 25.11.23).
(42) Мария Жолобова, Романа Баданин, Андрея Захаров. (16.12.2020). Как самый богатый рантье России с набитыми кэшем убыточными рынками монетизирует связи с Путиным и его окружением. https://www.compromat.ru/page_41933.htm (բեռնման օրը՝ 25.11.23).
(43) Добиться экстрадиции Рамиля Сафарова. (10.12.2010). http://www.anl.az/down/meqale/exo/ 2010/dekabr/145531.htm (բեռնման օրը՝ 26.11.23).
(44) Российский след в деле Рамиля Сафарова. (16 03 2013). https://flnka.ru/digest-analytics/1660-rossiyskiy-sled-v-dele-ramilya-safarova.html (բեռնման օրը՝ 26.11.23).
(45) Четвертое заседание Российско-Азербайджанского экспертного совета. (28.11.2023). https://russiancouncil.ru/news/chetvertoe-zasedanie-rossiysko-azerbaydzhanskogo-ekspertnogo-soveta-raes/ (բեռնման օրը՝ 28.11.23).
(46) Агенты влияния: кто и как лоббирует интересы Азербайджана в России (19.11.2021). https://realtribune.ru/agenty-vliyaniya-kto-i-kak-lobbiruet-interesy-azerbajdzhana-v-rossii/ (բեռնման օրը՝ 27.11.23).
(47) Российский депутат извинился за армянофобский пост. (21.04.2021). https://infoteka24.ru/ 2021/06/04/83156/ (բեռնման օրը՝ 25.11.23).