Սեղմագիր

Իրանի հյուսիս-արևմուտքում թյուրքախոս բնակչության առկայությունը և նրանց նկատմամբ արտաքին դերակատարների, մասնավորապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն այն գործոններից են, որոնք անմիջական ազդեցություն են թողնում Բաքվի, Անկարայի, Երևանի հետ Թեհրանի հարաբերությունների վրա: Այս ուսումնասիրությամբ փորձել ենք վեր հանել Իրանի հյուսիս–արևմուտքի թյուրքախոսների ինքնագիտակցության խնդիրները, դրանց շուրջ շահարկումներն ու Հայաստան–Իրան հարաբերությունների վրա ազդեցությունը։

ПРОБЛЕМА ТЮРКОЯЗЫЧНОГО НАСЕЛЕНИЯ
СЕВЕРО-ЗАПАДА ИРАНА В РЕГИОНАЛЬНЫХ РАЗВИТИЯХ
Ж. М. Варданян

Aннотация

Существование тюркоязычного населения на северо-западе Ирана и политика иностранных акторов, в частности Азербайджана и Турции, в отношении него, входят в число факторов, оказывающих непосредственное влияние на отношения Тегерана с Баку, Анкарой и Ереваном. Данным исследованием мы попытались осветить проблемы самосознания тюркоязычных народов северо-запада Ирана, спекуляции вокруг них, а также их влияние на армяно-иранские отношения.

THE PROBLEM OF THE TURKISH-SPEAKING POPULATION
OF NORTH-WESTERN IRAN IN REGIONAL DEVELOPMENTS
Zh. M. Vardanyan

Summary

The existence of a Turkish-speaking population in North-Western Iran and the policies of foreign actors, particularly Azerbaijan and Turkey, towards it are among the factors that directly influence Tehran’s relations with Baku, Ankara and Yerevan. With this study, we tried to highlight the problems of self-awareness of the Turkic-speaking peoples of northwestern Iran, speculation around them, as well as their impact on Armenian-Iranian relations.

Ժ. Մ. Վարդանյան(1)(2)

ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍ–ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԹՅՈՒՐՔԱԽՈՍՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔՈ

Ներածություն

Իրանը բազմաէթնիկ երկիր է, որտեղ բնակվում են թե՛ հնդեվրոպական, թե՛ թյուրքական, և թե՛ արաբական ծագման էթնիկ հանրույթներ: Չնայած ծագումնաբանական բազմազանությանը՝ Իրանի բնակչությունը իրեն, նախևառաջ, համարում է իրանցի, ինչը նպաստում է նրան, որ Իրանում համեմատաբար քիչ են անջատողական ձգտումները: Այնուամենայնիվ, դրանք առկա են և խրախուսվում են արտաքին խաղացողների կողմից:

Այս հրահրումներին ենթարկվում է նաև Իրանի հյուսիսի՝ հատկապես Թուրքիային և Ադրբեջանին սահմանակից նահանգների թյուրքախոս բնակչությունը։ Այստեղի՝ Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զանջան, Ղազվին նահանգների բնակչությունը էթնիկ առումով իրանցիներ են, ովքեր անցել են թյուրքախոսության: Սակայն նրանց թյուրքախոս լինելը դարձել է շահարկումների առարկա:

Եվ այսօր, Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թյուրքախոսները թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով ազդում են Իրան–Ադրբեջան, Իրան–Թուրքիա, ինչպես նաև Իրան–Հայաստան հարաբերությունների վրա։ Սրանով իսկ այս հանրույթի յուրահատկությունները կարևոր են օբյեկտիվ, առանց հույզերի և առանց շահարկումների ուսումնասիրության համար։

Այս աշխատանքում Իրանի հյուսիս-արևմուտքի թյուրքախոսներ եզրույթն օգտագործելիս նկատի ենք ունենալու ատրպատականյան թյուրքերենով հաղորդակցվողներին կամ ազարիներին։ Ուսումնասիրվող խնդրի համատեքստում եզրույթն իր մեջ չի ներառում Իրանում բնակվող թյուրքական ծագման ցեղերին (ղաշղայիներ և այլն)։

Թյուրքախոսության տարածումն Իրանի հյուսիս-արևմուտքում

Պատմական Ատրպատականի երկրամասը այսօր գլխավորապես ընդգրկում է Իրանի Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զանջան, Ղազվին նահանգները։ Երկրամասի բնակչությունը նախքան թյուրքախոսության անցնելը խոսել է իրանական լեզվաընտանիքին պատկանող ազարի լեզվով, որն այժմ գոյություն չունի, սակայն մնացուկները պահպանվել են տեղական որոշ բարբառներում։ Այսօր այդ բարբառներն իրենց հերթին կորստյան են մատնվում(3)։

Թեև բախումների տեսքով Իրանի ու թյուրքական ցեղերի փոխառնչությունները եղել են դեռևս 6-րդ դարից, սակայն մինչև Սասանյան դինաստիայի անկումը թյուրքական ցեղերն Ատրպատական մուտք չեն գործել(4)։

Առհասարակ, Ատրպատականը գտնվել է  թյուրքական ցեղերի միգրացիոն հոսքերի  խաչմերուկում։ Գիտական գրականության մեջ տարածված մոտեցումն այն է, որ Ատրպատականում թյուրքական ցեղեը սկսել են հայտնվել 1033 թվականից ոչ վաղ, որից հետո թյուրքական ցեղերի ներթափանցման ևս երեք ալիք  է եղել  1050–1056 թթ.(5)։

Ըստ իրանցի թյուրքախոս պատմաբան Ահմադ Քասրավիի՝ Ատրպատականում թյուրքական ցեղերի հաստատման պատճառը եղել է հարուստ արոտավայրերի առկայությունը։ Այդ ցեղերն առաջին հերթին հաստատվել են ընդարձակ արոտավայրերին ավելի մոտ գտնվող գյուղական վայրերում, որոնք ունեցել են սակավաթիվ բնակչություն և առաջինն են ենթարկվել թյուրքացման(6)։

Արդեն 12-րդ դարում Ատրպատականում իշխել են թյուրք ղփչաղ կառավարիչները:

13-րդ դարում Ատրպատականը հայտնվել է մոնղոլների տիրապետության, այնուհետև՝ թաթարների, թյուրքական ակ-կոյունլու, կարա-կոյունլու ցեղերի իշխանության տակ(7): Թյուրքական գերիշխանությունն էլ հետք է թողելերկրամասի լեզվական պատկերի վրա։ Արդյունքում Իրանում Սեֆյանների իշխանության գալու ժամանակ՝ 16-րդ դարի սկզբին, թյուրքերենն արդեն լայն տարածում է ունեցել։ Նաև հենց 16-րդ դարով են թվագրվում Ատրպատականի տեղական լեզվով՝ազարիով, գրված վերջին հայտնի ստեղծագործությունները(8)։

Շրջանի թյուրքախոսության հարցը քաղաքական խնդրի է վերածվել գլխավորապես 20-րդ դարում, երբ արտաքին գործոնի ազդեցությամբ էթնիկ միտումներ են ի հայտ եկել։ Թյուրքախոսների շրջանում էթնիկ գործոնի ամրապնդման վրա ազդեցություն  են ունեցել հետևյալ իրադարձությունները(9).

  • 1905 թ. Իրանում Սահմանադրական շարժումը,
  • 1908 թ. երիտթուրքերի հեղափոխությունն Օսմանյան Թուրքիայում,
  • Առաջին աշխարհամարտի տարիներին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության կողմից Իրանի հյուսիս-արևմուտքի օկուպացիան,
  • 1917 թ. հոկտեմբերի ռուսական հեղափոխությունը,
  • Օսմանյան կայսրության անկումը և ժամանակակից Թուրքիայի ձևավորումը,
  • 1918 թ. Ադրբեջանի ձևավորումը,
  • Երկրորդ աշխարհամարտի տարիներին Իրանի հյուսիս-արևմուտքի օկուպացիան ու տեղում Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակումը,
  • ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի Հանրապետության առաջացումը։

Իրանի թյուրքախոս նահանգների «ճակատագրի» և Իրանի տարածքային ամբողջականության համար երկարաժամկետ կտրվածքով խնդիրներ է առաջացրել Արաքսից հյուսիս Ադրբեջան անունով պետության ստեղծումը։ Ադրբեջան (պարսկերեն՝ Ազարբայջան) անվանումը Ատրպատականի՝ նոր դասական պարսկերեն Āδarbādagān/Āδarbāygān-ի արաբականացված տարբերակն է, որն իր հերթին միջին պարսկերեն Āturpātakān ձևից է առաջացել(10)։

Ատրպատական անվանումը միշտ վերաբերել է Արաքսից հարավ ընկած երկարամասին։ Ըստ հայտնի արևելագետ Վ. Բարտոլդի՝ լավագույն անունը, որ պետք է ընտրվեր Արաքսից հյուսիս ստեղծված պետության համար՝ Առռանն է, ոչ թե՝ Ադրբեջանը։ Բարտոլդը դեռևս 1924 թ. նկատել է, որ Արաքսից հյուսիս պետությունը Ադրբեջան անվանելը հետագայում «երկու Ադրբեջանների միավորման» նպատակ է հետապնդել(11)։

Եվ իսկապես, Ադրբեջան անվամբ պետության ստեղծմամբ, առաջ քաշվեց այն թեզը, թե գոյություն է ունեցել «մեկ միասնական Ադրբեջան», որը Ղաջարական Իրանի ու Ռուսական կայսրության միջև է բաժանվել ռուս-պարսկական պատերազմների հետևանքով՝ դրանց վերջնարդյունք Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով։ «Հյուսիսային» ու «Հարավային Ադրբեջանների» բաժանման թեզը լայն տարածում գտավ խորհրդային պատմագիտության մեջ(12)։

Իրանական պետության դիրքերից թերևս ամենացավագին ընդունվող էջերից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի կողմից Իրանի հյուսիսի օկուպացիան ու թյուրքախոս նահանգներում, այսպես կոչված, Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակումն էր, ինչի իրագործման մեջ առաջատար դեր է ունեցել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը(13)։

Այս հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ, բայց դրա լուծարումից ու ԽՍՀՄ զորքերի դուրսբերումից հետո էլ Իրանի հյուսիս–արևմուտքի նկատմամբ նկրտումները շարունակվեցին պատմության կեղծման, «Հարավային Ադրբեջանի» թեզի առաջմղման տեսքով։ Այս քաղաքականությունը հետագայում շարունակեց նորանկախ Ադրբեջանը։

Թյուրքախոսների ինքնության խնդիրները և պանթյուրքիզմը

Իրանի թյուրքախոսների ինքնության և ինքնագիտակցության հարցերը հենց այն գործոնն են, որի շուրջ էլ կառուցվում է պանթյուրքական քաղաքականությունը՝ դրանից բխող հետևանքներով: Իրենք՝ թյուրքախոսները իրենց բնորոշում են «թորք», «ազարի», «ազարբայջանի» (ադրբեջանցի), «թորք է ազարբայջանի» (ադրբեջանցի թյուրք/թուրք)  տերմիններով:

Ըստ պրոֆեսոր Գ. Ասատրյանի՝ որպես ինքնանվանում «թորք» տերմինը այս հանրության մոտ շրջանառության մեջ է մտել 20-րդ դարում՝ քաղաքական հանգամանքներով պայմանավորված, և էթնիկ լիցք չի պարունակում(14): Այսինքն, երբ թյուրքախոսն իրեն բնորոշում է որպես թորք, նկատի ունի թյուրքախոս լինելը։

Դրան հակառակ, Իրանում ազգային միասնականություն ապահովելու համար մշտապես առաջին պլան է մղվել «իրանցի» լինելու գաղափարը՝ անկախ նրանից, թե անհատը ինչ էթնիկ հանրույթի է պատկանում, լեզվով կամ բարբառով խոսում։ Այս իմաստով, նույնիսկ Իրանում բնակվող հայերը համարվում են իրանցիներ։ Սա ամրագրված է նաև օրենսդրությամբ. ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ Իրանում չկան ազգային փոքրամասնություններ, փոխարենը կան կրոնական փոքրամասնություններ(15)։

Կենտրոնական իշխանությունն ամեն կերպ փորձում է պահել այս մոտեցումը, և դրան հակված է նաև թյուրքախոսների մի մասը։ Դրա սիմվոլիկ դրսևորումներից մեկը կարելի է համարել 2021 թվականի հեռավար երկխոսությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ատրպատականցի գրող Աքբար Ռաֆահի միջև։ Երբ Թեհրան–Բաքու լարվածության համատեքստում Էրդողանը հայտարարել էր, որ Իրանում շատ թուրքեր են ապրում, և Իրանի կառավարությունը դա հաշվի է առնում, գրողը նրան պատասխանել էր. «Պարո՛ն Էրդողան, մենք թյուրք, պարսիկ, արաբ ու բելուջ չենք, մենք իրանցի ենք։ Մենք իրանական Ադրբեջանի թյուրք ենք և Իրանը համարում ենք մեր մայր հողը։ Մենք չենք հանդուրժի քաղաքական նպատակներով Ադրբեջանի անվան շահարկումը»(16):

Այս համատեքստում հատկանշական է նաև Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի արձագանքը թուրքական Daily Sabah-ում հրապարակված «Իրանի հաջորդ նպատակն Ադրբեջանն է. Եթե Ադրբեջանի հանրապետությունն ավելի հզորանա, Իրանի ադրբեջանցիները Թեհրանից Բաքվի կողմը կշրջվեն» վերնագրով հոդվածին։ Վելայաթին մասնավորապես ընդգծել էր. «Դուք ոչ Իրանն եք ճանաչում, ոչ Ադրբեջանը (խմբ.՝նկատի ունի Ատրպատականը), ոչ էլ ադրբեջանցուն (իմա՝ ատրպատականցուն): Եթե սա գրողը մի քիչ իրատեսություն ունենար և ցանկանար իրականությունը գրել՝ Իրանի Ադրբեջան կայցելեր և մարդկանց ու նրանց մշակույթին կծանոթանար: Եթե այս հոդվածը գրողը կցանկանա իր սխալն ուղղել, թող մի անգամ Թավրիզի շուկայի սկզբից մինչև վերջ քայլի և զրուցի առևտրականների հետ(17)»:

Բայց չնայած կենտրոնական իշխանության կողմից միասնականության քարոզին և կենտրոնախույս ուժերին զսպելու ջանքերին՝ միաժամանակ ընթանում է թյուրքախոսների՝ իրանական ինքնությունից հեռացնելու/ հեռանալու գործընթաց, որը պայմանավորված է թե՛ ներքին և թե՛ արտաքին գործոններով: Ներկայումս Իրանում ձախողված են համարում կենտրոնախույս այդ գործընթացը, բայց կա ըմբռնում, որ երկարաժամկետ հեռանկարում այն Իրանի համար լուրջ անվտանգային խնդիրներ է ստեղծելու(18):

Պանթյուրքիզմին հակող գործոնները

Ազարիների ինքնագիտակցության հարցին անդրադարձել են բազմաթիվ իրանցի հեղինակներ, այդ թվում՝ հենց թյուրքախոսներ: Վերջին տարիներին թյուրքախոս նահանգներում կատարվել են տարատեսակ հարցումներ որոնք վերհանել են այն հիմնական խնդիրները, որոնք պատճառ են դառնում թյուրքախոսների շրջանում պանթյուրքական հակումների, իրանական ինքնության օտարման։

Մազանդարանի համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դասախոսական խմբի 2020(19) և 2022 թթ.(20) ուսումնասիրությունների համաձայն՝ թյուրքախոսներով բնակեցված շրջաններում հակումը դեպի պանթյուրքիզմ ունի մի շարք դրդապատճառներ, որոնք խմբավորել ենք մի քանի կետով՝ կից ներկայացնելով դրանց վերաբերյալ մեր դիտարկումները և բացատրությունները։

  1. Թյուրքախոսների հասցեին կատակները

Թյուրքախոսների լեզվա-էթնիկական խմբի հասցեին ժողովրդի շրջանում տարածված են խտրական կատակներ, որոնք երբեմն արտացոլվում են նաև հեռուստաեթերում։ Այստեղ հարկ է նշել, որ Իրանում տարածված են անեկդոտները, որտեղ «տգետին» մարմնավորում են հենց թյուրքախոսները։ Ժողովրդական խոսույթում տարածված է նաև «թորք է խար» («էշ թորք») բնորոշումը(21)։

Սրան կարելի է գումարել նաև լրատվամիջոցներում խտրական հրապարակումները նույն խմբի նկատմամբ։ Ամենամեծ աղմուկ բարձրացրած և, անգամ, ցույցերի հանգեցրած դրվագներից է 2006 թ. կառավարական «Իրան» օրաթերթում թյուրքախոսների վերաբերյալ ծաղրանկարը, որտեղ նրանք ներկայացվել էին որպես խավարասերներ։

Սրան  թյուրքախոս քաղաքներում հետևել են բազմահազարանոց բողոքի ցույցեր(22), որոնց ընթացքում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը, ցույցի մասնակիցներն այրել են Հայաստանի դրոշը ու հնչեցրել այսպիսի փաստացի Բաքվի իշխանությունների կողմից խրախուսվող կարգախոսներ(23).

  • «Ղարաբաղը մերն է»,
  • «ադրբեջանական ազգը միասնական ազգ է»,
  • «պարսկերենը մեր լեզուն չի դառնա»,
  • «պարսիկը, հայը, ռուսը՝ սրանք են թուրքի թշնամին»(24):

Այս հուզումների ժամանակ ձերբակալվել է 330 մարդ։ «Իրան» թերթի գործունեությունը հրապարակայնորեն կասեցվել է, իսկ ծաղրանկարի հեղինակին ձերբակալել են, սակայն ամիսներ անց թերթը վերականգնել է իր գործունեությունը(25):

Հատկապես նման պիտակավորումներն են, որ ժողովրդական մակարդակում դժգոհություն և օտարում են հարուցում կենտրոնական իշխանություններից, թեև ստորև նշված պատճառների մի մասը օբյեկտիվորեն ավելի շատ կարող են ազդել այդ շրջաններում ապրող մարդկանց կենսամակարդակի վրա։

Հարաբերական զրկանքները

Իշխանության կողմից զրկանքների ենթարկվելու առնչությամբ 2022 թ. արված ուսումնասիրությունում ընդգծվել է, որ թյուրքախոսների շրջանում կա կարծիք, որ կենտրոնական իշխանությունը թերֆինանսավորում է իրենց նահանգները՝ մյուս նահանգների համեմատ ավելի քիչ ուշադրություն դարձնելով։

Այս առումով հարկ է ընդդծել, որ թե՛ պանթյուրքական, թե՛ այլ ծայրահեղական հոսանքների առաջացմանը նպաստում են Իրանի սոցիալ-տնտեսական խնդիրները։ Դրանք մարդկանց ստիպում են լուծումներ փնտրել այլ տեղերում, արդյունքում նրանք դառնում են ավելի խոցելի, տարվում տարբեր հոսանքներով(26)։ Այդ խնդիրները պարարտ հող են ստեղծում նաև արտաքին ուժերի գործունեության համար։

Սրանց կողքին առանձնացվել է ևս մեկ նմանատիպ խնդիր՝ թյուրքերենի դասավանդման բացակայությունը։ Ուսումնասիրության եզրակացությունում ընդգծվել է, որ մայրենի լեզվի չդասավանդումը ևս խթանում է պանթյուրքական հակումների աճին, ուստի որպես լուծում առաջարկ էր արվել թույլատրել տարրական դասարաններում մայրենի լեզվի դասավանդումը։ Ի լրումն պետք է նշել, որ թյուրքախոսների շրջանում առկա դժգոհությունը մեղմելու համար դեռ 2013-ին Թավրիզի համալսարանում «թյուրքերեն լեզու և գրականություն» առարկան դասավանդելու մասին որոշում է կայացվել, իսկ 2015 թ. մայիսից իրանական «Սահար» հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել նաև ատրպատականյան թյուրքերենով(27)։

2. «Ազգային» գործիչների կողմից և նրանց դեմ գործունեություն

Սրա մեջ են մտնում, մասնավորապես, թյուրքախոսների լեզվական, մշակութային խնդիրները բարձրաձայնող անձանց ձերբակալությունները։

Միևնույն ժամանակ, հիշատակված ուսումնասիրությունում որպես պատճառ է նշվում նաև տեղական «էլիտաների գործունեությունը», երբ տեղացի գործիչներն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար շահարկում են էթնիկ պատկանելության և լեզվի հարցերը:

Սա հստակ նկատելի է եղել Իրանի վերջին նախագահական ընտրություններում, երբ նախագահի թեկնածուներից մեկը թյուրքախոս էր և փորձում էր այդ գործոնն օգտագործել լսարան գրավելու համար։ Ավելին, թեկնածուներից Մահմուդ Ռեզային ևս, որը թյուրքախոս չէ, թեկնածուների բանավեճի մեկնարկին թյուրքերենով փորձեց ողջույն հղել ընտրողներին(28)։ Ռեզային իր նախընտրական խոստումներում ներառել էր դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման հարցը(29)։ Մեկ այլ օրինակ է թյուրքախոս պատգամավոր Մասուդ Փեզեշքիանի կողմից խորհրդարանում թյուրքախոսների ֆրակցիա հիմնելը(30)։

3. Արտասահմանյան քարոզչություն

Արտասահմանից մղվող քարոզչության ամենանշանակալի հարթակները «GünazTV» կայքն ու թելեգրամյան ալիքն են։ Ակտիվ են նաև «Araz News», «Güney Azərbaycan», «40 Milyon Türk», «50 Milyon Türk» (վերջինս շուրջ մեկ տարի է կասեցրել է գործունեությունը) թելեգրամյան ալիքները: Ըստ Մազանդարանի համալսարանի ուսումնասիրության՝ այս ալիքներից օգտվելը ևս ազդում է պանթյուրքական հակումների խթանմանը։

«40 Milyon Türk», «50 Milyon Türk»  ալիքների անվան համատեքստում հարկ է նշել, որ ադրբեջանա–թուրքական շրջանակների կողմից քարոզչական նպատակներով առաջ է տարվում այն թեզը, թե իբր Իրանում թյուրքախոսների թիվը հասնում է 25-ից մինչև 40-50 մլն-ի։ Մինչդեռ, ըստ Իրանի պաշտոնական վիճակագրության(31)՝ 1395 թ. (2016 թ. մարտի 20 – 2017 թ. մարտի 20) թյուրքախոս նահանգներում բնակչության թիվը ունեցել է հետևյալ պատկերը.

  • Արևելյան Ատրպատական – 3.909.652,
  • Արևմտյան Ատրպատական – 3.265.219,
  • Արդաբիլ – 1.420,
  • Ղազվին – 1.273.761,
  • Զանջան – 1.057.461 թյուրքախոսներ:

Ստացվում է, որ վերը նշված նահանգներում ընդհանուր առմամբ բնակվում է 10 մլն 780 հազ. մարդ: Ու, չնայած, որ թյուրքախոսներն այս նահանգներում մեծամասնություն են՝ սակայն այստեղ բնակվում են նաև քրդեր, հայեր և այլ էթնիկ հանրույթներ, և այդ
10-11 միլիոնից պետք է հանել նաև թվարկված մյուս ազգերի ներկայացուցիչներին։ Հետևաբար՝ 25-40 մլն թյուրքախոսների մասին հայտարարությունները կեղծիք են:

Եվ իհարկե, այս ամենին նպաստում են նաև հարևաններ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք ամեն կերպ խրախուսում են նման միֆերի առաջացումը, պանթյուրքական ռեսուրսների խթանումը, թյուրքախոսների շրջանում պանթյուրքիզմի գաղափարների տարածումը և այլն։

Այս բոլորի հանրագումարում էլ թյուրքախոսների մոտ դժգոհության աճի, պարփակման և ավելի շատ դեպի սեփական էթնիկ հանրույթը հարելու գործընթաց է տեղի ունենում։ Սա է փաստում նաև Շահիդ Բեհեշթի համասլարանի հասարակագետ Քազեմ Հաջիզադեի ուսումնասիրությունը, որը փաստում է, որ ազարիները այլ էթնիկ հանրույթների նկատմամբ ամենափակն են։ Միաժամանակ, նրանց մոտ էթնիկ հակումներն ավելի բարձր մակարդակում են, քան համազգային-իրանականը(32)։ Այնուամենայնիվ, ըստ Իսլամական Ազադ համալսարանի հետազոտական խմբի ուսումնասիրության, ազարիների մոտ ազգային միասնականության մակարդակը միջինից բարձր է, նույնն է նաև էթնոցենտրիզմի դեպքում, բայց երկու փոփոխականները միմյանց վրա ազդեցություն չունեն(33)։

Բաքվի քաղաքականությունը Իրանի թյուրքախոսների հարցում

Իրանի թյուրքախոսների խնդիրը շահարկելու և Իրանի դեմ որպես լծակ օգտագործելու գործում աչքի ընկնող դերակատարներն են ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան, այլ նաև Իսրայելն ու Միացյալ Նահանգները՝ Իրանի ախոյանները(34)։ Այս ուղղությամբ գործունեություն է ծավալել նաև Սաուդյան Արաբիան, որը սաուդա-իրանական հարաբերությունների կարգավորմամբ պայմանավորված՝ այժմ որոշակիորեն թուլացրել է ակտիվությունը։

Այնուամենայնիվ, թյուրքախոսների գործոնն Իրանի դեմ օգտագործելու առաջամարտիկն Ադրբեջանն է, որտեղ առաջ է տարվում «երկու Ադրբեջանների» և «ադրբեջանցիների» միավորման, «Մեծ Ադրբեջանի» ստեղծման գաղափարը։ 1990-ականների առաջին կեսին նորանկախ Ադրբեջանում այդ գաղափարի ջատագով հանդիսացել է երկրի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը(35): Հետագայում Հեյդար Ալիևն ու Իլհամ Ալիևը բացահայտ չեն արծարծել այս գաղափարը, իսկ ավագ Ալիևը հայտարարել է, որ Արաքսի երկու ափերի «Ադրբեջանների» միացումը և մեկ «միասնական Ադրբեջան» ստեղծելու գաղափարը փուչ ու անհիմն է։ Բայց զգուշավոր ակնարկներ եղել են, ու «միացման» օրակարգը տարածվել է ադրբեջանական ազգայնական շրջանակներում(36):

Բաքվի կողմից «Հարավային Ադրբեջանի» օրակարգի առաջմղումը դրսևորվել է գիտական գրականությունում, դպրոցական դասագրքերում պատմության խեղաթյուրմամբ և երկու Ադրբեջանների թեզի ներդրմամբ: Միաժամանակ, «Հարավային Ադրբեջանի» թեման առաջ են տարել նաև մերձիշխանական որոշ լրատվամիջոցներ: Պետական լրատվամիջոցներում այս առումով դրսևորվել է զսպվածություն:

Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվել է Իրանի հետ հարաբերությունների լարված շրջափուլերում, երբ թյուրքախոսների գործոնը եկել է առաջին պլան ու բացահայտ շահարկվել(37)։ Դա եղել է թե՛ 2000-ականների, թե՛ 2010-ականնների սկզբի, թե՛ 2020-ից հետո։ Մասնավորապես.

2006-ի մարտին Բաքվում «Աշխարհի ադրբեջանցիների» համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը, նկատի ունենալով ադրբեջանցիներին, հայտարարել է. «Ամբողջ աշխարհում մենք 50 մլն ենք: Սա աշխարհի մասշտաբով հսկայական թիվ է: Մեր բոլորիս հայրենիքը միակն է՝ Ադրբեջանը(38)»:

2012-ի փետրվարին ադրբեջանցի մի խումբ պատգամավորներ առաջարկել են Ադրբեջանը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան(39):

2012-ի աշնանը «Հարավային Ադրբեջանի թյուրքերի միջազգային խորհուրդն» Անկարայում «Թուրքիայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ և Հարավային Ադրբեջանը» խորագրով գիտաժողով է անցկացրել, իսկ Բաքվում էլ կազմակերպվել է «Ռուսաստանի քաղաքականությունն Իրանի նկատմամբ և նրա դիրքորոշումը Հարավային Ադրբեջանի ազգային շարժմանը» խորագրով համաժողով(40):

2013-ի մարտին Բաքվում անցկացվել է «Հարավային Ադրբեջանի ապագան» թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էր «Հարավային Ադրբեջանի ազատագրման ազգային ճակատը»: Դեպքի առնչությամբ Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին(41)։

Իսկ ամենաթարմ օրինակները եղան Ադրբեջան–Իրան լարվածության վերջին փուլերում՝ 2021 թ. աշնանը, 2022 թ. աշնանը և 2023 թ. ի գարնանը, երբ Բաքվի արդեն պետական լրատվամիջոցներով ու հեռուստատեսությամբ սկսեցին խոսել «Հարավային Ադրբեջանի», «հարավային ադրբեջանցիների մասին»:

Պետական որոշ ալիքներ եղանակի տեսությունում սկսեցին ներառել «Հարավային Ադրբեջանը», հաղորդավարները ողջույններ էին հղում Թավրիզին ու «հարավի եղբայրներին»(42): Մամուլն ակտիվորեն գրում էր «հարավային ադրբեջանցիների» պայքարի, ճնշումների և ընդհուպ մինչև Իրանից անջատման մասին: Սա հատկապես նոր ազդակ ստացավ Իրանում հակաիշխանական ցույցերի ֆոնին(43)։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև հարթակ տրամադրեցին, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի ազատագրության ճակատի առաջնորդ, Բաքվից արտաքսված Մահմուդ Չեհրեգանիին և այլ «ազգային գործիչների»: Մասնավորապես՝ Բաքու, ինչպես նաև Արցախից օկուպացված ու Իրանին սահմանակից շրջաններ այցելեց պանթյուրքական ամենամեծ ռեսուրսի՝ Günaz TV-ի ղեկավար Ահմադ Օբալըն(44): Ադրբեջանում նաև տարատեսակ կլոր սեղան-քննարկումներ անցկացվեցին, այդ թվում՝ Ուրմիա լճի ցամաքման խնդրի շուրջ, որն, ի դեպ, պանթյուրքական հոսանքների կողմից ամենաքաղաքականացված հարցերից է։

Բանը հասավ նրան, որ 2022-ի նոյեմբերին Թյուրքախոս երկրների գագաթնաժողովի ժամանակ Ալիևը նորից կրկնեց ամբողջ աշխարհում 40 մլն (նախորդ անգամ՝ 50 մլն) ադրբեջանցիների մասին թեզը՝ շեշտելով, որ նրանցից շատերը զրկված են մայրենիով կրթություն ստանալու հնարավորությունից(45)։ Նույն ամսում Ալիևն արդեն բացահայտ հիշատակեց Իրանի մասին՝ հայտարարելով, որ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Իրանի ադրբեջանցիների պաշտպանության համար կանեն հնարավոր ամեն բան(46): 2023-ի գարնանը Ադրբեջանում նաև հայտարարեցին «Հարավային Ադրբեջան» կազմակերպություն հիմնադրելու մասին, որի նպատակը պետք է լիներ Իրանում ադրբեջանական անկախ պետություն ստեղծելը, 1945-1946 թվականներին հռչակված Ադրբեջանի ազգային կառավարությունը վերականգնելը(47)։

Հարաբերություններում որոշակի կայունացումից հետո ադրբեջանական կողմը պասիվացրել, բայց չի դադարեցրել հակաիրանական նման գործունեությունը:

Անկարայի քաղաքականությունը Իրանի թյուրքախոսների հարցում

Իրանի թյուրքախոսների շրջանում պանթյուրքական գաղափարների քարոզման ուղղությամբ մեծ ակտիվություն է դրսևորում նաև Թուրքիան. որոշ դեպքերում՝ անկախ, որոշ դեպքերում՝ փոխլրացնելով Ադրբեջանի գործողությունները։ Պանթյուրքիզմի գաղափարախոսության խթանումը Թուրքիան դիտարկում է իբրև տարածաշրջանում Իրանի ազդեցությունը ստվերելու միջոց: Լայն առումով, Իրանի թյուրքախոսների նկատմամբ Թուրքիայի նկրտումները տեղավորվում են այս երկրի պանթյուրքական նպատակների շրջանակներում, որտեղ Ադրբեջանը միջոց է այդ նպատակներին հասնելու համար։

Ընդ որում, շատ դեպքերում թուրքական կողմը եղել է ավելի անկաշկանդ։ Մասնավորապես, եթե մինչև իրանա–ադրբեջանական վերջին սրացումները Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները խուսափում էին «Հարավային Ադրբեջան» տերմինի կիրառումից, ապա թուրքական մամուլն այս հարցում շատ ավելի ազատ է իրեն դրսևորել: Թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներում, այդ թվում՝ պետական «Anadolu»-ում, կիրառել են «Հարավային Ադրբեջան», «հարավային ադրբեջանցիներ» կամ «Իրանի թուրքեր» ձևակերպումները(48): «Խնդրի» առնչությամբ նաև հետազոտական ուսումնասիրություններ են կատարվել(49): Անկարան նաև «Հարավային Ադրբեջանին» նվիրված գիտաժողովներ, անջատողական գործիչների է հյուրընկալել(50):

Իրանա–ադրբեջանական լարվածության շրջափուլում թուրքական մամուլը նույնպես  ակտիվացրեց թեմայի շահարկումը։ Դրան գումարվեցին նաև Իրանում հակաիշխանական ցույցերը, որոնց ֆոնին Թուրքիայից հայտարարեցին «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր ազգային ժողով» ստեղծելու մասին(51)։

Թուրքական կողմի գործունեությունը չի վրիպել Թեհրանի աչքից։ Այդ քայլերին արձագանքելով՝ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշել է. «Թեզը, որը վերջին տարիներին Թուրքիայի որոշ պաշտոնյաներ ու լրատվամիջոցներ քարոզում են, այն է, որ Իրանի ազարիները տարիներ շարունակ ճնշվում են, և Թուրքիայի կառավարության առաքելությունն է նրանց փրկելը: Դա այն պայմաններում, երբ ազարիները Իրանում առանցքային դեր ունեն, հեղափոխությունից հետո շուրջ 8 տարի նախագահն ու վարչապետը ազարի են եղել, հիմա էլ երկրի առաջին դեմքն է ազարի: Օսմանյան տիրապետության շրջանում նրանց ճնշումների դեմ պայքարողներն էլ էին ազարիները, նման մարդկանց դեմ ազարիներն են կանգնելու և այնպիսի դիմադրություն ցույց տան, որ Շահ Աբբասի ժամանակները կհիշեցնեն»(52):

Իրանի հյուսիս–արևմուտքի նկատմամբ թուրքական նկրտումների վառ օրինակ է 2020 թ. դեկտեմբերին Բաքվում զորահանդեսի ժամանակ Արաքսի երկու ափերի բաժանության մասին Էրդողանի արտասանած բանաստեղծությունը, որն Իրանում մեծ աղմուկ բարձրացրեց(53):  Դրան արձագանքեցին Իրանի ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ թյուրքախոսներ(54)։ Իրանական կողմը հակադարձեց, որ եթե Արաքսի երկու ափերի միանալու հարց կա, ապա այդ մասին պետք է Իրանը բարձրաձայնի և ոչ թե հակառակը, քանի որ այդ Ադրբեջանի տարածքն է Իրանից առանձնացվել(55)։ Թուրքիայի դեսպանը նաև հրավիրվեց Իրանի ԱԳՆ, որտեղ հայտարարեցին, որ «տարածքային պահանջների և ծավալապաշտական կայսրությունների ժամանակներն անցյալում են»(56)։

Այս համատեքստում ուշագրավ է, որ Իրանում Հայաստանի տարածքով Ադրբեջանի պահանջած միջանցքը դիտարկում են՝ որպես պանթուրքիստական (թուրանական) ծրագրերի իրականացման միջոց, ըստ այդմ՝ սպառնալիք Իրանի հյուսիս-արևմուտքի համար։ Հենց այդ համոզմունքից ելնելով է, որ Իրանում այդ միջանցքը անվանում են «թուրանական միջանցք»։

Իրանում կա այն ըմբռնումը, որ Թուրքիայի ու Ադրբեջանի երկարաժամկետ ծրագրերն ուղղված են նրան, որ Իրանում ներքին դժգոհության հրահրմամբ թյուրքախոսները իրենք խոսեն Ատրպատականի անջատման մասին(57):

Թյուրքական անջատողական խմբերի գործունեությունը

Հնարավոր սպառնալիքները կանխելու համար Իրանը 1993 թ. ապրիլի 11-ին իր Արևելյան Ատրպատական նահանգի մի մասն անջատել ու ստեղծել է Արդաբիլ անվամբ նոր նահանգ, ինչի արդյունքում կրճատվել է Ադրբեջանական Հանրապետության և Իրանի Ատրպատական նահանգների միջև սահմանը(58)։ Դա մի ժամանակահատված էր, երբ արդեն պարզ էր, թե Արաքսի հունով մինչև ուր են հասել հայկական ուժերը, և որտեղից է սկսվելու Իրան-Ադրբեջան փաստացի սահմանը։

Սա, սակայն, կոսմետիկ միջոց է, և չէր կարող կանխել թյուրքախոսության հողի վրա և արտաքին աջակցությամբ ազգայնական շարժումների կազմավորումը։ Դեռ 1990-ականներից սկսած՝  արդեն ստեղծվում էին անջատողական կառույցներ.

Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրման շարժում, 1991,

Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում, 1995,

Հարավային Ադրբեջանի ազգային վերածնունդ կազմակերպություն, 1995,

Հարավային Ադրբեջանի անկախության կուսակցություն, 2006,

Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրման ճակատ, 2012։

Ընդհանուր առմամբ, սակայն, այս կառույցների ազդեցությունը թյուրքախոսների շրջանում աննշան է(59)։ Կառույցներից առավել հայտնի է Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժումը կամ SANAM-ը (South Azerbaijani National Awakening Movement), որն առավել ակտիվ գործունեություն է ծավալել 2000-ականներին Իրանի շուրջ ստեղծված լարված իրադրության պայմաններում։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ Վաշինգտոնը նույնպես խաղարկում էր «Հարավային Ադրբեջանի» թեզը՝ Իրանի վրա հավելյալ ճնշում գործադրելու նպատակով:

SANAM-ը ղեկավարում էր Թավրիզի համալսարանի՝ Իրանից վտարված նախկին դասախոս Մահմուդ Չեհրեգանին(60): Շարժումը, մասնավորապես, պահանջում էր ատրպատականյան թյուրքերենը դարձնել պետական լեզու, դպրոցներում կրթությունն իրականացնել այս լեզվով, ինչպես նաև՝ թյուքերեն ռադիո և հեռուստատեսություն ունենալ(61): 2000-ականներին շարժումը աչքի է ընկել հատկապես հետևյալ նախաձեռնություններով(62).

  • 2002-ին շարժման ղեկավար Չեհրեգանին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, Պենտագոնի, Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ և նրանց ներկայացրել Իրանի ֆեդերալացման, ապա, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի» անկախացման մասին իր գաղափարները:
  • 2003-ի հունվարին SANAM-ի նախաձեռնությամբ Բաքվում բացվել է «Հարավային Ադրբեջանի ձայնը» ռադիոկայանը:
  • 2003-ի նոյեմբերին Չեհրեգանին գլխավորել է Վաշինգտոնում ստեղծված Իրանի ժողովուրդների Բարձրագույն խորհուրդը:
  • 2005-ի գարնանը SANAM-ի նախաձեռնությամբ Չիկագոյից սկսել է հեռարձակվել ԳյունԱզ Թիվի (GünAz TV, «Հարավային Ադրբեջանի հեռուստատեսություն») հեռուստաալիքը:
  • 2006-ի մարտին Շվեյցարիայից սկսել է հեռարձակվել Oyanış TV («Վերածնունդ») հեռուստաալիքը:

Պաշտոնական Բաքուն ժխտում էր իր առնչությունը շարժման գործունեությանը: Իրանի ճնշման ներքո Ադրբեջանը 2002 թ. Չեհրեգանիին նույնիսկ արտաքսեց երկրից(63)։ Սակայն, ինչպես նշեցինք վերևում, Իրանի հետ հերթական լարվածության ֆոնին այս գործչին հարթակներ տրամադրեցին ադրբեջանական ԶԼՄ-ներում:

Բացի նշված ինստիտուցիոնալ խաղացողներից, ազգայնամոլ թյուրքախոս ատրպատականցիները ակտիվություն են դրսևորում նաև Թավրիզի «Թրախթոր» («Տրակտոր») ֆուտբոլային ակումբի խաղերի ժամանակ։ Այս թիմը Իրանի ուժեղագույն թիմերից մեկն է և շատ երկրպագուներ ունի։ Թիմի խաղերը գրեթե միշտ քաղաքական երանգ են ստանում։ Երկրպագուները ձայնարկում են պանթյուրքիստական կարգախոսներ, բարձրացնում են թյուրքական խորհրդանիշներ, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշը։ Երկրպագուների նմանատիպ գործելաոճը հաճախ հանգեցրել է նաև Իրանի ուժային կառույցների հետ բախումների և ձերբակալությունների։

Թիմի թյուրքախոս երկրպագուները նմանատիպ գործելաոճ դրսևորում են ոչ միայն Իրանի ներսում, այլև՝ երկրից դուրս։ Մասնավորապես, 2013-ի փետրվարին Աբու Դաբիում տեղի ֆուտբոլային թիմի հետ հանդիպման ժամանակ «Թրախթորի» երկրպագուները բարձրացրել էին «Հարավային Ադրբեջանն Իրան չէ» գրությամբ պաստառներ(64)։

Այս կերպ, օրինակ, այդ շրջանակներն իրենց բողոքը արտահայտեցին նաև 2019 թ.-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ժամանակ։ Այդ օրերին անցկացված «Թրախթորի» և Սպահանի «Սեփահան» թիմերի միջև կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ Թավրիզի թիմի երկրպագուները այրեցին Հայաստանի դրոշը՝ վանկարկելով «Ղարաբաղն Ադրբեջանինն է» և նմանատիպ կարգախոսներ(65): Երկրպագուների ագրեսիվ պահվածքը հանգեցրեց ոստիկանների հետ բախումների և ձերբակալությունների: Այցի առնչությամբ թյուրքախոս որոշ շրջանակներ սոցիալական ցանցերում նաև իրենց բողոքն էին արտահայտել՝ հրապարակելով «Խոջալուի ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողությունների ժամանակ Փաշինյանին Իրան հրավիրելը դատապարտում ենք» գրությամբ պաստառներ(66)։

Թյուրքախոսների դերը ՀՀ-ի նկատմամբ
Իրանի քաղաքականության մեջ

Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքականությունում թյուրքախոսների դերակատարումն ավելի ակնառու է եղել Արցախյան հակամարտության համատեքստում՝ թե՛ պատերազմների, թե՛ հարաբերական խաղաղության շրջաններում։

Մասնավորապես՝ պատերազմների ընթացքում թյուրքախոսների կողմից եղել է մահմեդական Ադրբեջանին աջակցելու պահանջ։ 1993 թ. թյուրքախոսները նույնիսկ հարձակում են գործել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության շենքի վրա(67)։

Առաջին պատերազմին հաջորդած տարիներին թյուրքախոս շրջանակները, այդ թվում՝ էլիտան, շարունակել են բացահայտ աջակցություն հայտնել Ադրբեջանին՝ հաճախ դժգոհություն առաջացնելով Իրանի ներսում։ Թյուրքախոս նահանգներում պարբերաբար կազմակերպվել են Արցախյան հակամարտությանը նվիրված գիտաժողովներ, որոնց մասնակցել են նաև փորձագետներ Ադրբեջանից ու Թուրքիայից(68)։

Նաև այս շրջանակների կողմից է առաջ տարվել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերագրվող «Ղարաբաղն իսլամական հող է» արտահայտությունը, սակայն, Ալի Խամենեիի կողմից նման հայտարարությունն ապացուցող որևէ փաստ չկա(69)։

Բայց թյուրքախոսների պրոադրբեջանական կեցվածքը հատկապես նկատելի է եղել հայ-ադրբեջանական սրացումների ժամանակ։ Ամենավառ ցուցիչը 2020 թ. հուլիսյան մարտերի ու Արցախում պատերազմի ժամանակ նրանց որդեգրած դիրքորոշումն է։

Հուլիսյան մարտերին Իրանի խորհրդարանի մի խումբ թյուրքախոս պատգամավորներ բացահայտ աջակցություն են հայտնել Ադրբեջանին, ցավակցել զոհերի կապակցությամբ ու մեղադրանքներ հնչեցրել ՀՀ-ի հասցեին։ Նույն կերպ, Ադրբեջանին զորակցություն են հայտնել թյուքախոս նահանգներում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ(70)։

Ադրբեջանամետ դիրքորոշում այս շրջանակները հայտնել են նաև 2020թ․ Արցախյան պատերազմի ընթացքում։ Ավելին՝ թյուրքախոս չորս նահանգների՝ Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ և Զանջան նահանգներում հոգևոր առաջնորդների ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին։ Սա Իրանի ներսում, հատկապես՝ կենտրոնամետ–ազգայնական շրջանակներում առաջացրել էր լուրջ դժգոհություն։ Նրանք պնդում էին, որ հոգևորականները Իրանի պաշտոնական չեզոք դիրքորոշմանը հակասող մոտեցումներ են դրսևորում(71)։ Հայաստանին դատապարտող ու Ադրբեջանին սատարող հայտարարություններով նորից հանդես են եկել նաև թյուրքախոս պատգամավորները։ Վերը հիշատակված 4 նահանգների պատգամավորները ևս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Պատգամավորներից ոմանք Ադրբեջանին աջակցելուց զատ, ավելի հեռուն են գնացել՝ թիրախավորելով հայ-իրանական հարաբերությունները: Մասնավորապես՝ պատգամավոր, խորհրդարանի նախկին փոխնախագահ Մասուդ Փեզեշքիանը, նկատի ունենալով Հայաստանին, հայտարարել է, որ որոշ երկրների նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում ժողովրդի ցանկությանը։ «Հարաբերությունների զարգացման պատրվակով չպետք է ոտնահարել Իրանի ազգային շահերը: Մի կողմին գոհացնելու համար չպետք է մյուս կողմերին հիսաթափեցնել», – ասել էր Փեզեշքիանը(72): Թավրիզը ներկայացնող պատգամավոր Ահմադ Ալիռեզա Բեյգին էլ հայտարարել էր, որ Հայաստանն ամրապնդող ցանկացած քայլ դատապարտելի է(73):

Որոշ դեպքերում պատգամավորները բացահայտ շեշտել են էթնիկության գործոնը։ Օրինակ, վերոնշյալ 4 նահանգների պատգամավորների համատեղ հայտարարությունում ընդգծվել է. «Վերջին օրերին Ղարաբաղում կատարվող իրադարձությունները ցավ են պատճառում յուրաքանչյուր ազատատենչ մարդու։ Վերջին օրերի իրադարձություններից իրանցիների և, հատկապես, թյուրքախոսների մոտ արթնացած զգացմունքները մեզ ստիպեցին Իրանի ժողովրդին և բոլոր ազատատենչներին այս մասին խոսք ասել։ Պատմական փաստաթղթերի համաձայն՝ Ղարաբաղն իսլամական աշխարհի մի մասն է, և ՄԱԿ-ի  բանաձևերը ևս Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում են որպես Ադրբեջանի մաս և պահանջում, որ Հայաստանը դուրս գա այնտեղից»(74)։

Նույն ծիրում Արդաբիլ նահանգի Մեշքին քաղաքի ներկայացուցիչ Աբբասզադե Մեշքինին էլ հայտարարել է, որ եթե Իրանը ԼՂ հակամարտության կառավարման և դրա կարգավորման հարցում ակտիվ մասնակցություն չապահովի և լեզվակից մահմեդականներին բազմակողմ աջակցություն չցուցաբերի, ապա կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել: «Եթե պատշաճ կերպով չարձագանքենք Իրանի ժողովրդի, այդ թվում՝ Արևելյան և Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զանջան և մյուս նահանգների ժողովրդի ցանկություններին ու պահանջներին, ապա դա կարող է հասարակության շրջանում ճեղքման պատճառ դառնալ, և սադրիչները կարող են այդ ճեղքերում բույն դնել ու Իրանի միասնականության դեմ դավադրության կրակ բոցավառել», – շեշտել էր նա(75)։

Ադրբեջանին սատարող հայտարարություններով են հանդես եկել հասարակական գործիչներ, արվեստագետներ, բանաստեղծներ ևս։ Իսկ Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանից նաև պատրաստակամություն են հայտնել Ադրբեջանի մահմեդական ժողովրդին օգնելու համար բժիշկների խումբ ուղարկել այդ երկիր(76)։ Թյուրքախոս քաղաքներում նաև անցկացվել են ադրբեջանցի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ(77)։

Հաջակցություն Ադրբեջանի՝ թյուրքախոսների կողմից կազմակերպվել են ակցիաներ, որոնք, պանթյուրքական ռեսուրսներից բացի, լուսաբանել են նաև Իրանի պետական լրատվամիջոցները(78)։ Ըստ վերջինների էլ՝ ակցիաների ընթացքում ազգայնամոլական կոչեր հնչեցնելով՝ ցուցարարները փորձել են անկարգությունների մթնոլորտ ստեղծել, ինչին վերջ է դրվել ոստիկանների միջամտությամբ։ Եղել են ձերբակալություններ(79)։

Թյուրքախոս նահանգներում նման տրամադրությունների պատճառով էր նաև Իրանը ռազմական գործողությունների դադարեցում ցանկանում, քանի որ պատերազմի ձգձգումը կարող էր սպառնալ Իրանի ներքին համերաշխությանը։

Այստեղ պետք է նաև արձանագրել, որ ի տարբերություն ադրբեջանամետ շրջանակներից, պանթյուրքական տարրերը գործել են ոչ միայն Հայաստանի, այլև՝ Իրանի դեմ։ Հիշյալ շրջանակների լրատվական ռեսուրսներով շրջանառել են ադրբեջանական այն քարոզչական թեզերը, որ Իրանի տարածքով «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալներ են տեղափոխվում ՀՀ ու Արցախ(80)։

Այդ ռեսուրսները նաև հրապարակում էին կադրեր՝ պնդելով որ ՌԴ-ից Իրանի տարածքով զենք է տեղափոխվում Հայաստան։ Ի վերջո, Իրանից հայտարարեցին, որ սահմանը փակել են և անգամ այն բեռնատարները, որոնք նախատեսված են եղել ՌԴ ռազմաբազայի համար, չեն տեղափոխվել Հայաստան(81)։ Հետագայում, միևնույնն է, եղան ցույցեր՝ հայ-իրանական սահմանին Նորդուզի անցակետը փակելու պահանջով(82)։

Հարկ է նաև հավելել, որ Իրանում Ադրբեջանի հետ հարաբերությունների բազմակողմ խորացման ջատագով են հանդես գալիս հենց թյուրքախոս պատգամավորները։ Թեև Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարված շրջափուլերում այս պատգամավորները Իրանի պաշտոնական գծի շրջանակներում քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, միևնույն է, կայուն հարաբերությունների շրջափուլերում նրանք հաճախ որդեգրում են պրոադրբեջանական կեցվածք։

Այս առումով ամենաթարմ օրինակը ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝  2023 թ. նոյեմբերին «Civilnet» լրատվամիջոցին տված հարցազրույցին(83) թյուրքախոս պատգամավոր, վերը հիշատակված Աբբասզադե Մեշքինիի արձագանքն էր։ Արցախցիների իրավունքների վերաբերյալ դեսպանի հայտարարություններից դժգոհ պատգամավորը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ՝ ձեռք բերելով ԱդրՀ-ում Իրանի դեսպանի միջոցով «թյուրըմբռնումը» վերացնելու պայմանավորվածություն ։

Այս հանդիպմանը հաջորդել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիի թվիթերյան գրառումը, որտեղ նա վերահաստատել է, որ Իրանը Ղարաբաղը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի մաս և հայերի իրավունքների իրացումը պետք է լինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում(84)։ Սա այն դեպքում, երբ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը ևս եղել է Իրանի պաշտոնական դիրքորոշման շրջանակներում։

Միաժամանակ հակված ենք համարել, որ Արցախյան հակամարտության հարցում թյուրքախոս էլիտան այս վարքագիծը դրսևորել է իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Քանի որ Սյունիքի և. այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրում նրանք չեն շեղվում պաշտոնական Թեհրանի որդեգրած դիրքորոշումից։

Ի լրումն նկատենք, որ Իրանի թյուրքախոս նահանգներում էլ բոլորը չէ, որ դրսևորում են պրոադրբեջանական վարքագիծ։ Դա բխում է նաև նրանից, որ Ատրպատականն ու թյուրքախոսները կանգնած են իրանական ազգայնականության զարգացման հիմքերում(85)։

Այսօր էլ կան գործիչներ, որոնց մոտ գերակայում է Իրանի շահը, և կան նաև այնպիսիները, որ Հայաստանի հետ լավ հարաբերությունների կողմակից են։ Որպես օրինակ կարելի է մատնանշել «Azariha»(86) կենտրոնամետ-ազգայնական ու հակապանթյուրքիստական կայքի ու թելեգրամյան ալիքի հեղինակ Սալար Սեյֆոդդինին, որն իր գործունեությամբ պայքարում է պանթյուրքիզմի դրսևորումների դեմ, մերկացնում պրոադրբեջանական դիրքորոշում ունեցողներին։

Մեկ այլ օրինակ է թյուրքախոս Ահմադ Քազեմին, որ Կովկասի հարցերով զբաղվող Իրանի առաջատար փորձագետն է, և հենց նա է շրջանառության մեջ դրել «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք» ձևակերպումը՝ նկատի ունենալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»(87)։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպառնալիքներ

Իրանի հյուսիս–արևմուտքում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից նահանգների բնակչության մեծամասնությունը, անկախ մեր կամքից, թյուրքախոս են և հակված են Ադրբեջանի հետ Իրանի մտերմությանը։ Ավելին, կան նաև անջատողական հոսանքներ, որոնք խրախուսվում են Բաքվի և Անկարայի կողմից։ Հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվացրել է թյուրքախոսների շրջանում իր գործունեությունը։

Բայց նույնիսկ անկախ դրսից եկող քարոզի ու աջակցության՝ կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնք թյուրքախոս հանրույթին մղում են կենտրոնախույս տրամադրությունների։ Դրանցից են սոցիալական խնդիրները, որոնք թեև համատարած են Իրանում, բայց ավելի շեշտված են հենց ծայրամասային նահանգներում։

Մյուս կողմից նման խնդիրներ են նաև թյուրքալեզու դպրոցների բացակայությունը և, հատկապես, լրատվամիջոցներով ու ժողովրդական խոսքում անպատեհ կատակներն ու ծաղրը այս հանրույթի նկատմամբ։ Եթե այլ հարցեր կարելի է հանդուրժել, ապա ծաղրի պարագան նաև նվաստացնող ու հակազդեցության մղող երևույթ է։

Իրանի թյուրքախոսների շրջանում, անկախ Իրանի պետականությանը լինելու կամ չլինելու հանգամանքից, առկա են ադրբեջանամետության դրսևորումներ, որոնք արտահայտվում են թե՛ Իրան–Ադրբեջան, թե՛ Իրան–Հայաստան և թե՛ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների խորապատկերում։

Արցախյան հակամարտության հարցում, թեև Իրանի կողմից հնչեցված պաշտոնական դիրքորոշումը ևս բխել է Ադրբեջանի շահերից, Թեհրանն իր հայտարարություններում փորձել է հավասարակշռություն պահել, ինչը բացակայել է թյուրքախոս էլիտայի մոտ։ Վերջինս դրսևորել է ընդգծված պրոադրբեջանական մոտեցում։

ՀՀ շահերի տեսանկյունից հատկապես վտանգավոր է այն, որ այս էլիտան որոշակի մակարդակում կարողանում է ազդել նաև կենտրոնական իշխանության որոշումների և հայտարարությունների վրա։ Հավանական է, որ անջատողական միտումների սրման պարագայում Թեհրանի վրա ճնշումը մեծանալու է։ Վտանգավոր աստիճանի հասնելու դեպքում Իրանի կենտրոնական իշխանությունը կարող է գնալ զիջումների:

Կարելի է ենթադրել, որ որոշակի հանգամանքներում Թեհրանը կարող է լուռ համաձայնությամբ թույլ տալ, որ թյուրքախոսների բողոքի սլաքն ուղղվի ՀՀ-ի դեմ, որպեսզի այն հանկարծ չուղղվի հենց Թեհրանի դեմ,

Ավելի ծայրահեղ դեպքում հնարավոր է, որ Թեհրանը որոշակիորեն փոփոխի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ՝ հանրային դժգոհությունները մեղմելու համար։

Հնարավորություններ

Վերը հիշատակված սցենարների զարգացման դեպքում կարևոր է, որ թյուրքախոս բնակչության աչքերում Հայաստանը լինի ոչ թե թիրախ և յուրային Ադրբեջանի թշնամի, այլ հանդես գա՝ որպես հնարավոր գործընկեր։

Մասնավորապես, դրա համար կարելի է օգտագործել ՀՀ և թյուրքախոս նահանգների հարևանությունը՝ զարգացնելու առևտուրը, զբոսաշրջությունը և այլն։ Հայաստան այցելող իրանցիների մեջ մեծ թիվ են կազմում հենց թյուրքախոսները, ուստի, միգուցե, անհրաժեշտ է դիտարկել նման այցերը խրախուսելու և ՀՀ-ի հետ ավելի շատ իրանցիների ծանոթացնելու հնարավորությունները։

Առևտրական հարաբերությունների պարագայում կարելի է առանձնացնել երկու գործոն։

Առաջինը՝ փոքր բիզնեսի մասնակցությամբ առևտուր. նպաստում է մարդկանց միջև կապերի ձևավորմանը։ Այն կարելի է խրախուսել և որոշակի արտոնյալ պայմաններ ստեղծել, օրինակ՝ հասնել նրան, որ հայկական մեքենաները կարողանան հատել իրանական սահմանը և առանց հավելյալ վճարների այցելել թյուրքախոս նահանգներ։

Երկրորդը՝ պետական մակարդակով իրականացվող առևտուր.ՀՀ-ից ԻԻՀ արտահանման զգալի մաս է կազմում էլեկտրաէներգիան, որը սպառվում է հենց թյուրքախոս նահանգներում։ Սա կարող է լավ առիթ լինել՝ ՀՀ-ը դրական կողմից, «լույս տվողի» կերպարով ներկայացնելու համար։

Սրանք օրինակներ են, որոնց վրա աշխատանքը պետք է կազմակերպել ավելի մանրամասն մշակումով։ Դրան կարող է նպաստել նաև Թավրիզում ՀՀ հյուպատոսարանի բացումը։ Սակայն, միայն այդ փաստը բավարար չի լինի, եթե չտարվի լիարժեք, համակարգված և մտածված աշխատանք։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրքեր և հոդվածներ

  1. Ասատրյան Գ, Առաքելովա Վ., Ատրպատականի թյուրքերենի ու տարածքի իրանական բարբառների փոխհարաբերությունների ներկա վիճակը՝ Հարզանդաթի օրինակի վրա, Երևան, 2015:
  2. Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրություն, https://missionarmenia.org/wp-content/uploads/2023/04/Iran_constitution_9_arm.pdf:
  3. Իսրայելյան Ա., «Թյուրքականության» գործոնը Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում (1991–2016 թթ), էջ 149–158:
  4. Իսկանդարյան Գ., Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991-2014թթ.), Երևան, 2016, էջ 419:
  5. Հասանլի Ջ., Ադրբեջանի (Իրան) դեմոկրատական կուսակցության վերելքն ու վայրէջքը, թարգմ.՝ Սերժ Ամիրխանյանի, Թեհրան, 2010, էջ 224։
  6. Հարությունան Է., «Հարավային և Հյուսիսային Ադրբեջան» կեղծ տեղանունները թուրքական մամուլում, Orbeli.am, 25.06.2020, https://orbeli.am/hy/post/481/2020-06-25/, (բեռնման օրը՝ 15.11.2023):
  7. Վարդանյան Ժ., Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի իրանական արձագանքները, Orbeli.am, 03.08.2020, https://orbeli.am/hy/post/520/2020-08-03/, (բեռնման օրը՝ 15.11.2023):
  8. Վարդանյան Ժ., Իրանի դիրքորոշումը Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում և հետո, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2022, էջ 183-195։
  9. Վարդանյան Ժ., Իսրայելա-ադրբեջանական համագործակցության ազդեցությունը Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա, ՀՀ ԳԱԱ, Արևելագիտության ինստիտուտ, Իրանագիտական ուսումնասիրություններ, –Երևան, 2023, էջ 180–202:
  10. Абилов И., Этнический фактор во взаимоотношениях Турции, Азербайджана и Ирана, Минск 2014. сс. 145–152.
  11. Асатрян Г., Этническая композиция Ирана: От ‘Арийского простора’ до Азербайджанского мифа, Кавказский центр иранистики, Ереван, 2012, с. 128
  12. Бартольд В., Сочинения. Том 2/1, с.1024.
  13. Реза Э., Азербайджан и Арран: Атурпатакан и Кавказская Албания, Ереван, 2020 с.120.
  14. Ahmadi H., The Clash of Nationalisms: Iranian Response to Baku’s Irredentism, Oxford University Press, 2017, pp. 105-138.
  15. Souleimanov E., Kraus J., Iran’s Azerbaijani Question in Evolution: Identity, Society, and Regional Security, Silk Road Paper, Lithuania, 2017, p. 76.=
  16. Metin B., Türk-İran ilişkilerinde Güney Azerbaycan meselesi (1918-1938), Uşak Üniversitesi, 2012.
  17. فاطمی نسب ع.، حسینی ج.، نقش ترکیه در توسعه پانترکیسم و تأثیر آن بر امنیت سیاسی جمهوری اسلامی ایران،
  18. كسروي ا.، آذري يا زبان باستان آذربايجان ،تهران 1925.
  19. پورقلی م.، قومیت گرایى در آذربایجان ، ماهیت و عملکرد، 1386شماره14
  20. محمدی ش.، رضایی و.، بررسي عوامل خارجي موثر بر قومیت گرایی در آذربایجان ایران، مجله مطالعات اجتماعي اقوام، دورة ،1شماره ،2پاییز و زمستان 1399، صص 65-84.
  21. محمدی ش.، رضایی و.، رازقي ن.،  گرايش به پان تركيسم در مناطق آذري نشين ايران مجله جامعهشناسي ايران، دوره بيست و دوم، شماره ،٤ زمستان ،1400،  ص -54-75
  22. حاجيزاده ک بررسي تجربي الگوي روابط قومي در ايران مجلة مطالعات اجتماعي ايران، دورة چهاردهم، شمارة 1، بهار 1399
  23. خجسته نژاد ن․، حاجیانی ا.،   صالحی امیری س.،   فاضلی ن․،  سنجش میزان همبستگی ملی در میان اقوام آذری و ترکمن.
  24. جوادی ارجمند م., رضازاده ح., حضرتپور س, بررسی علت های سردی روابط ایران و جمهوری  آذربایجانمطالعات اوراسیای مرکزی, دوره ۷,شماره ۱,پاییز و زمستان ۱۳۹۳.
    Մամուլի հրապարակումներ
  25. آقای اردوغان من یک ترک ایرانی هستم‎ (02.11.2021), https://www.alef.ir/news/4000811010.html (բեռնման օրը՝ 15.11. 2023).
  26. یادداشت ولایتی درباره مسائل اخیر بین ایران و جمهوری آذربایجان: من هم یک آذری هستم,20.11.2022 https://www.tasnimnews.com/fa/news/1401/08/29/2806107/ (բեռնման օրը՝ 15.11.2023).
  27. پروژه ناتو به ۴ دلیل شکست می‌خورد, Farsnews, 30.09.2023, https://www.farsnews.ir/news/14020708000151/ (բեռնման օրը՝ 15.11.2023).
  28. در واکنش به اظهارات سخیف اردوغان تجمع اعتراضی مردم تبریز در دفاع از کیان ایران و همبستگی ملّیAzariha, 12.12.2020, https://t.me/ir_Azariha/11962(բեռնման օրը՝ 15.11.2023).
  29. اردوغان به جای اظهارات مداخله جویانه مشکلات داخلی ترکیه را رفع کند, Irna, 11.12.2020, https://www.irna.ir/news/84143203/ (բեռնման օրը՝ 15.11.2023).
  30. سفیر ترکیه به وزارت امور خارجه احضار شد, Mehr, 11.12.2020, https://www.mehrnews.com/news/5093080/ (բեռնման օրը՝ 15.11.2023).
  31. صلح یا آتش بس در منطقه ایجاد شود، از دیدگاه ما حل این مسئله به معنای خروج اشغالگران ارمنستان و بازگشت قره باغ به خاک اسلام است, https://www.instagram.com/tv/CCyrthvF71K/?utm_source=ig_web_copy_link, 07.2020), (բեռնման օրը՝ 15.11.2023).
  32. پرچم کشور اشغالگر ارمنستان در تبریز به آتش کشیده شد +ویدئو, Günaz TV, 01.03.2019, https://bit.ly/2YwR6MX (բեռնման օրը՝ 15.11.2023).
  33. نشست علمی «جایگاه ایران در مناقشه قره‌باغ و چشم انداز آینده» در اردبیل برگزار شد, ir, 25.12.2018, http://qafqaz.ir/fa/?p=55217 (բեռնման օրը՝ 15.11.2023).
  34. جمله « قره باغ، خاک جهان اسلام است» از مقام معظم رهبری نیست, Azariha,04.04.2016 https://azariha.org/679/ (բեռնման օրը՝ 15.11.2023).
  35. تجمع حمایت از قره باغ در تبریز, Iribnews, 01.10.2020, https://www.iribnews.ir/fa/news/2843178/, (բեռնման օրը՝ 15.11.2023).
  36. منابعی در آذربایجان شمالی می‌گویند؛ صدها مزدور کُرد و ارمنی برای کمک به ارمنستان، از طریق ایران به قاراباغ منتقل شده‌اند., Günaz TV, 27.09.2023, https://t.me/gunaztv2004/54349 (բեռնման օրը՝ 17.11.2023).
  37. تجمعات محدود در تبریز، اردبیل و زنجان در حمایت از مسلمانان قره‌باغ +فیلم, Mashreghnews, 01.10.2022, https://www.mashreghnews.ir/news/1125177/ (բեռնման օրը՝ 15.11.2023).
  38. ماجرای انتقال تجهیزات نظامی به ارمنستان, Iribnews, 30.09.2020, https://www.iribnews.ir/fa/news/2841244/ (բեռնման օրը՝ 17.11.2023).
  39. فراخوان برای تجمع حمایتی از آذربایجان شمالی؛ گذرگاه مرزی «نوردوز» باید بسته شود!, Günaz TV https://t.me/gunaztv2004/56367 (բեռնման օրը՝ 17.11.2023):
  40. واکنش محمود عباس‌زاده مشکینی به سفیر ایران در ارمنستان, https://t.me/ehsan_movahedian/3241  (բեռնման օրը՝ 17.11.2023).
  41. اعلام آمادگی جهادگران پزشکی در جنگ قره‌باغir, 06.10.2020, http://www.anaj.ir/News/120499/ (բեռնման օրը՝ 15.11.2023).
  42. واکنش تُرکان آذربایجان جنوبی به پارچه نوشته کذایی ارمنی ها در باشگاه آرارات , https://shorturl.at/qtuwA, 02.03.2019, (բեռնման օրը՝ 15.11.2023).
  43. مراسم بزرگداشت شهدای جنگ قره باغ در تبریز-فیلم,Arannews.com 07.12.2020,http://fa.arannews.com/News/67453/ (բեռնման օրը՝ 15.11.2023).
  44. ناگفته‌هایی حیاتی از دسیسه کریدور جعلی زنگزورKhabaronline, 09.12.2021, https://www.khabaronline.ir/news/1580958/ (բեռնման օրը՝ 17.11.2023).
  45. نماینده مردم تبریز، آذرشهر و اسکو در مجلس شورای اسلامی: هرگونه اقدام برای تقویت ارمنستان محکوم است, com, 29.09.2020,http://fa.arannews.com/news/66978/,(բեռնման օրը՝ 24.11.2023).
  46. پزشکیان: قره‌باغ خاک اسلام استInstagram, 28.09.2020, https://www.instagram.com/p/CFsSozGhHWI/ , (բեռնման օրը՝ 24.11.2023).
  47. بیانیه مجمع نمایندگان شمالغرب در خصوص قره باغ / عکس, ir, 01.10.2020, https://shorturl.at/moEHU,(բեռնման օրը՝ 24.11.2023).
  48. عباس زاده مشکینی: باید در مدیریت و پایان مناقشه قره باغ حضور فعال داشته باشیم ir, 28.10.2020, https://www.isna.ir/news/99080704325/, (բեռնման օրը՝ 24.11.2023).
  49. «Միջանցք», Լեռնային Ղարաբաղ, 3+3. զրույց Իրանի դեսպանի հետ, Civilnet.am, 10.11.2023, https://www.civilnet.am/news/756688/ (բեռնման օրը՝ 17.11.2023):
  50. Ադրբեջանցիները «Հարավային Ադրբեջան» կազմակերպություն են հիմնադրում, Azatutyun, 27.04.2023, https://www.azatutyun.am/a/32380975.html (բեռնման օրը՝ 15.11.2023):
  51. Թուրքիայում փորձում են ստեղծել Իրանի ադրբեջանցիների կառավարություն, News.am, 09.10.2022, https://lurer.com/?p=485181&l=am (բեռնման օրը՝ 20.11.2023):
  52. Баку обвинили в разжигании сепаратизма в Иране, Lenta.ru, 01.04.2013, https://lenta.ru/news/2013/04/01/baku/ (բեռնման օր՝ 17.11.2023):
  53. Азербайджанские тюрки в Иране требует “свободы, справедливости, национального правительства”, Haqqin.az, 12.11.2022, https://t.me/haqqin_azz/40540?single (բեռնման օր՝ 15.11.2023):
  54. Ирано-азербайджанские отношения в свете этнического фактора, iimes.ru, 30.10.2011,
  55. http://www.iimes.ru/?p=13544 (բեռնման օրը՝ 15.11.2023):
  56. Правящая партия предлагает переименовать Азербайджан в Северный Азербайджан, Regnum, 01.02.2012, https://regnum.ru/news/1494433.html (բեռնման օրը՝ 15.11.2023):
  57. Продолжается разрыв отношений между терпением Азербайджана и Ирана, Caspian Live, 12.11.2022, https://t.me/caspianlive/3758(բեռնման օրը՝ 15.11.2023):
  58. Иран обвинил Азербайджан в подстрекательстве к сепаратизму, 1in.am, 01.04.2013, https://ru.1in.am/29058.html (բեռնման օրը՝ 15.11.2023):
  59. “Фронт освобождения Южного Азербайджана” набирает обороты, NV.am, 19.02.2011, http://nv.am/front-osvobozhdeniya-yuzhnogo-azerbajdzhana-nabiraet-oboroty/ (բեռնման օրը՝ 17.11.2023):
  60. Джалилова Д., Азербайджан друг или враг Ирана? Iran.ru, 29.04.2013, https://www.iran.ru/news/analytics/87401/Azerbaydzhan_drug_ili_vrag_Irana, (բեռնման օրը՝ 17.11.2023):
  61. Iran: Cartoon Protests Point To Growing Frustration Among Azeris, Radio Liberty, 31.03.2006, https://www.rferl.org/a/1068797.html(բեռնման օրը՝ 15.11.2023):
  62. Zarif J., Pres. Erdogan was not informed that what he ill-recited in Baku refers to the forcible separation of areas north of Aras from Iranian motherland, X, 11.12.2023, https://twitter.com/JZarif/status/1337286075082035201 (բեռնման օրը՝ 15.11.2023):
  63. Dünya Azərbaycanlılarının II Qurultayında Azərbaycan Respublikasının Prezidenti İlham Əliyevin nitqi, Azərtag,16.03.2006, https://bit.ly/2VCS51m (բեռնման օրը՝ 15.11.2023):
  64. Əhməd Obalı: 30 milyon cənubi azərbaycanlının ən sadə hüquqları tapdalanmaqdadır, Trend.az, 04.12.2022, https://az.trend.az/azerbaijan/gundem/3677093.html (բեռնման օրը՝ 15.11.2023):
  65. Səmərqənddə Türk Dövlətləri Təşkilatının IX Zirvə Görüşündə İlham Əliyevin nitqi, President.az, 11.11.2022, https://president.az/az/articles/view/57856, (բեռնման օրը՝ 15.11.2023):
  66. Dövlət başçısı: İranda yaşayan azərbaycanlıların müdafiəsi üçün əlimizdən gələni edəcəyik, Azinfo.az, 25.11.2022 https://azinfo.az/siyaset-xeberler/resmi-xeber/8644-dovlet-bascisi-randa-yasayan-azerbaycanlilarin-mudafiesi-ucun-elimizden-geleni-edeceyik.html, (բեռնման օրը՝ 15.11.2023):
  67. Demirsoy M., Güney Azerbaycan Türkleri Ankara’da Konferans Düzenledi, Turkocaklari.org.tr, 15.10.2012, https://bit.ly/2Q0OWSM(բեռնման օրը՝ 15.11.2023):

(1) Իրանագետ, «Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ։ 2013–-2019 թթ․ սովորել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում։ 2016–2018 թթ․ աշխատել է Razm.info մասնագիտացված կայքում։ 2016-ից մինչ օրս աշխատում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձվել 25.11.2023 թ.:

(3) Ասատրյան Գ, Առաքելովա Վ․, Ատրպատականի թյուրքերենի ու տարածքի իրանական բարբառների փոխհարաբերությունների ներկա վիճակը՝ Հարզանդաթի օրինակի վրա, Ե., 2015:

(4) Реза Э., Азербайджан и Арран: Атурпатакан и Кавказская Албания, Ер., 2020, с. 101:

(5) Տես նույն տեղում, էջ 103։

(6) كسروي كسروي ا.، آذري يا زبان باستان آذربايجان ،تهران 1925، ص 55

(7) Տես Ռեզա Է., նշ. աշխ., էջ 105:

(8) См. Асатрян Г., Этническая композиция Ирана: От ‘Арийского простора’ до Азербайджанского мифа, Кавказский центр иранистики, Ер., 2012, с. 65:

(9) href=”https://ensani.ir/fa/article/author/106332″>پورقلی م.، قومیت گرایى در آذربایجان ، ماهیت و عملکرد،1386شماره 14

(10) Տես Ասատրյան Գ., նշ. աշխ., էջ 64։

(11) Տես Бартольд В., Сочинения. Том 2/1, с. 703:

(12) Տես Ahmadi H., The Clash of Nationalisms: Iranian Response to Baku’s Irredentism, Oxford University Press, 2017, P 108.

(13) Տես Հասանլի Ջ., Ադրբեջանի (Իրան) դեմոկրատական կուսակցության վերելքն ու վայրէջքը, թարգմ.՝ Սերժ Ամիրխանյանի, Թեհրան, 2010, 224 էջ։

(14) Տես Ասատրյան Գ., նշ. աշխ., էջ 62:

(15) Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրություն, Գլուխ 1, Հոդված 13, https://missionarmenia.org/wp-content/uploads/2023/04/Iran_constitution_9_arm.pdf (հայ.):

(16) آقای اردوغان من یک ترک ایرانی هستم‎ (02.11.2021). https://www.alef.ir/news/4000811010.html (բեռնման օրը՝ 15.11.2023).

(17) یادداشت ولایتی درباره مسائل اخیر بین ایران و جمهوری آذربایجان: من هم یک آذری هستم, 20.11.2022, https://www.tasnim news.com/fa/news/1401/08/29/2806107/ ( բեռնման օրը՝ 15.11.2023).

(18) فاطمی نسب ع.، حسینی ج.، نقش ترکیه در توسعه پانترکیسم و تأثیر آن بر امنیت سیاسی جمهوری اسلامی ایران، ص.126

(19) محمدی ش.، رضایی و.، بررسي عوامل خارجي موثر بر قومیت گرایی در آذربایجان ایران، مجله مطالعات اجتماعي اقوام، دورة ،1شماره ،2پاییز و زمستان  1399، صص 65-84

(20) محمدی ش.، رضایی و.،  رازقي ن.،  گرايش به پان تركيسم در مناطق آذري نشين ايران مجله جامعهشناسي ايران، دوره بيست و دوم، شماره ،٤ زمستان ،1400،  ص-54-75

(21) Souleimanov E., Kraus J., Iran’s Azerbaijani Question in Evolution: Identity, Society, and Regional Security, Silk Road Paper, Lithuania, 2017, P. 24.

(22) Iran: Cartoon Protests Point To Growing Frustration Among Azeris, Radio Liberty, 31.03.2006, https://www.rferl.org/a/1068797.html (բեռնման օրը՝ 17.11.2023).

(23) Տես Абилов И., Этнический фактор во взаимоотношениях Турции, Азербайджана и Ирана, Минск, 2014, стр. 149:

(24) Баку обвинили в разжигании сепаратизма в Иране, Lenta.ru, 01.04.2013, https://lenta.ru/news/ 2013/04/ 01/baku/ (բեռնման օրը՝ 17.11.2023):

(25) Տես Աբիլով Ի., նշ. աշխ., էջ 149:

(26) Տես Սուլեյմանով Ե., Քրաուզ Ջ., նշ. աշխ., էջ 5:

(27) Իսրայելյան Ա., «Թյուրքականության» գործոնը Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում (1991–2016 թթ), էջ 156:

(28)  09.07.2021, https://t.me/IRI2day/76 (բեռնման օրը՝ 17.11.2023):

(29)  07.07.2021, https://t.me/IRI2day/74 (բեռնման օրը՝ 17.11.2023):

(30) کارنامه مسعود پزشکیان, Azariha, 12.11.2023, https://telegra.ph/Azariha-11-12 (բեռնման օրը՝ 17.11.2023).

(31) گزیده سرشماری عمومی نفوس و مسکن  1395،تهران،مرکز آمار ایران،صفحه 34, https://bit.ly/2EaGLyH, (բեռնման օրը՝ 17.11.2023).

(32) حاجيزاده ک بررسي تجربي الگوي روابط قومي در ايران مجلة مطالعات اجتماعي ايران، دورة چهاردهم، شمارة 1، بهار 1399

(33) خجسته نژاد ن.،  حاجیانی ا.،   صالحی امیری س.،   فاضلی ن.،  سنجش میزان همبستگی ملی در میان اقوام آذری و ترکمن,  مطالعات و تحقیقات اجتماعی در ایران, 1396 ص21

(34) Վարդանյան Ժ., Իսրայելա-ադրբեջանական համագործակցության ազդեցությունը Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա, ՀՀ ԳԱԱ, Արևելագիտության ինստիտուտ, Իրանագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2023, էջ 196։

(35) Ирано-азербайджанские отношения в свете этнического фактора, iimes.ru, 30.10.2011, http://www.iimes.ru/?p=13544 (բեռնման օրը՝ 15.11.2023).

(36) جوادی ارجمند م., رضازاده ح., حضرتپور س, بررسی علت های سردی روابط ایران و جمهوری  آذربایجانمطالعات اوراسیای مرکزی, دوره ۷,شماره ۱,پاییز و زمستان ۱۳۹۳,صفحه 4

(37) Տես Իսրայելյան Ա., նշ. աշխ., էջ 149-158:

(38) Dünya Azərbaycanlılarının II Qurultayında Azərbaycan Respublikasının Prezidenti İlham Əliyevin nitqi, Azərtag, 16.03.2006,  https://bit.ly/2VCS51m (բեռնման օրը՝ 15.11.2023).

(39) Правящая партия предлагает переименовать Азербайджан в Северный Азербайджан, Regnum, 01.02.2012, https://regnum.ru/news/1494433.html (բեռնման օրը՝ 15.11.2023):

(40) Demirsoy M., Güney Azerbaycan Türkleri Ankara’da Konferans Düzenledi, Turkocaklari.org.tr, 15.10.2012,  https://bit.ly/2Q0OWSM (բեռնման օրը՝ 15.11.2023):

(41) Иран обвинил Азербайджан в подстрекательстве к сепаратизму, 1in.am, 01.04.2013, https://ru.1in.am/29058.html (բեռնման օրը՝ 15.11.2023):

(42) Продолжается разрыв отношений между терпением Азербайджана и Ирана, Caspian Live, 12.11.2022, https://t.me/caspianlive/3758 (բեռնման օրը՝ 15.11.2023).

(43) Азербайджанские тюрки в Иране требует “свободы, справедливости, национального правительства”, Haqqin.az, 12.11.2022, https://t.me/haqqin_azz/40540?single (բեռնման օրը՝ 15.11.2023).

(44) Əhməd Obalı: 30 milyon cənubi azərbaycanlının ən sadə hüquqları tapdalanmaqdadır, Trend.az, 04.12.2022 https://az.trend.az/azerbaijan/gundem/3677093.html (բեռնման օրը՝ 15.11.2023).

(45) Səmərqənddə Türk Dövlətləri Təşkilatının IX Zirvə Görüşündə İlham Əliyevin nitqi, President.az, 11.11.2022, https://president.az/az/articles/view/57856 (բեռնման օրը՝ 15.11.2023).

(46) Dövlət başçısı: İranda yaşayan azərbaycanlıların müdafiəsi üçün əlimizdən gələni edəcəyik, Azinfo.az, 25.11.2022 https://azinfo.az/siyaset-xeberler/resmi-xeber/8644-dovlet-bascisi-randa-yasayan-azerbaycanlilarin-mudafiesi-ucun-elimizden-geleni-edeceyik.html (բեռնման օրը՝ 15.11.2023).

(47) Ադրբեջանցիները «Հարավային Ադրբեջան» կազմակերպություն են հիմնադրում, Azatutyun, 27.04.2023, https://www.azatutyun.am/a/32380975.html (բեռնման օրը՝ 15.11.2023):

(48) Հարությունան Է., «Հարավային և Հյուսիսային Ադրբեջան» կեղծ տեղանունները թուրքական մամուլում, Orbeli.am, 25.06.2020, https://orbeli.am/hy/post/481/ (բեռնման օրը՝ 15.11.2023):

(49) Metin B., Türk-İran ilişkilerinde Güney Azerbaycan meselesi (1918-1938), Uşak Üniversitesi, 2012.

(50) Տես Ասատրյան Գ., նշ. աշխ., էջ 88:

(51) Թուրքիայում փորձում են ստեղծել Իրանի ադրբեջանցիների կառավարություն, News.am, 09.10.2022, https://lurer.com/?p=485181&l=am (բեռնման օրը՝ 20.11.2023):

(52) پروژه ناتو به ۴دلیل شکست می‌خورد, Farsnews, 30.09.2023, https://www.farsnews.ir/news/ 14020708000151/ (բեռնման օրը՝ 15.11.2023).

(53) در واکنش به اظهارات سخیف اردوغانتجمع اعتراضی مردم تبریز در دفاع از کیان ایران و همبستگی ملّی Azariha, 12.12.2020, https://t.me/ir_Azariha/11962 (բեռնման օրը՝ 15.11.2023).

(54) اردوغان به جای اظهارات مداخله جویانه مشکلات داخلی ترکیه را رفع کند, Irna, 11.12.2020, https://www.irna.ir/news/84143203/ (բեռնման օրը՝ 15.11.2023).

(55) Zarif J., Pres. Erdogan was not informed that what he ill-recited in Baku refers to the forcible separation of areas north of Aras from Iranian motherland, X, 11.12.2023, https://twitter.com/JZarif/ status/1337286075082 035201 (բեռնման օրը՝ 15.11.2023).

(56) سفیر ترکیه به وزارت امور خارجه احضار شد, Mehr, 11.12.2020, https://www.mehrnews.com/news/5093080/ (բեռնման օրը՝ 15.11.2023).

(57) فاطمی نسب ع.، حسینی ج.، نقش ترکیه در توسعه پانترکیسم و تأثیر آن بر امنیت سیاسی جمهوری اسلامی ایران، ص 126

(58) Տես Իսրայելյան Ա.., նշ. աշխ, էջ 155:

(59) Տես Սուլեյմանով Ե., Քրաուզ Ջ., նշ. աշխ., էջ 38-39.

(60) Джалилова Д., Азербайджан друг или враг Ирана? Iran.ru, 29.04.2013, https://www.iran.ru/ news/analytics/87401/Azerbaydzhan_drug_ili_vrag_Irana(բեռնման օրը՝ 17.11.2023).

(61) “Фронт освобождения Южного Азербайджана” набирает обороты, NV.am, 19.02.2011, http://nv.am/front-osvobozhdeniya-yuzhnogo-azerbajdzhana-nabiraet-oboroty/ (բեռնման օրը՝ 17.11.2023).

(62) См. Абилов И., Этнический фактор во взаимоотношениях Турции, Азербайджана и Ирана. Минск, 2016.

(63) Տես Սուլեյմանով Ե., Քրաուզ Ջ., նշ. աշխ., էջ 37:

(64) Նույն տեղում, էջ  28:

(65) پرچم کشور اشغالگر ارمنستان در تبریز به آتش کشیده شد +ویدئو, Günaz TV,01.03.2019, https://bit.ly/2YwR6MX, (բեռնման օրը՝ 15.11.2023).

(66) واکنش تُرکان آذربایجان جنوبی به پارچه نوشته کذایی ارمنی ها در باشگاه آرارات, https://shorturl.at/qtuwA, 02.03.2019, (բեռնման օրը՝ 15.11.2023).

(67) Իսկանդարյան Գ., Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991–2014 թթ.), Երևան, 2016, էջ 39:

(68) نشست علمی «جایگاه ایران در مناقشه قره‌باغ و چشم انداز آینده» در اردبیل برگزار شد, Qafqaz.ir, 25.12.2018, http://qafqaz.ir/fa/?p=55217, (բեռնման օրը՝ 15.11.2023).

(69) جمله « قره باغ، خاک جهان اسلام است» از مقام معظم رهبری نیست, Azariha,04.04.2016, https://azariha.org/679/ (բեռնման օրը՝ 15.11.2023).

(70) Վարդանյան Ժ., Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի իրանական արձագանքները, Orbeli.am, 03.08.2020, https://orbeli.am/hy/post/520/ (բեռնման օրը՝ 15.11.2023):

(71) Վարդանյան Ժ., Իրանի դիրքորոշումը Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում և հետո, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2022, էջ 188:

(72) پزشکیان: قره‌باغ خاک اسلام است,Instagram, 28.09.2020, https://www.instagram.com/p/CFsSozGhHWI/, (բեռնման օրը՝ 24.11.2023).

(73) نماینده مردم تبریز، آذرشهر و اسکو در مجلس شورای اسلامی: هرگونه اقدام برای تقویت ارمنستان محکوم است,  Arannews.com, 29.09.2020, http://fa.arannews.com/news/66978/, ,(բեռնման օրը՝ 24.11.2023).

(74) بیانیه مجمع نمایندگان شمالغرب در خصوص قره باغ / عکس, Qafqaz.ir, 01.10.2020, https://shorturl.at/moEHU,(բեռնման օրը՝ 24.11.2023).

(75) عباس زاده مشکینی: باید در مدیریت و پایان مناقشه قره باغ حضور فعال داشته باشیم, Isna.ir, 28.10.2020, https://www.isna.ir/news/99080704325/, (բեռնման օրը՝ 24.11.2023).

(76) اعلام آمادگی جهادگران پزشکی در جنگ قره‌باغ, Anaj.ir, 06.10.2020, http://www.anaj.ir/News/120499/ (բեռնման օրը՝ 15.11.2023).

(77) مراسم بزرگداشت شهدای جنگ قره باغ در تبریز-فیلم, Arannews.com, 07.12.2020, http://fa.arannews.com/News/67453/ (բեռնման օրը՝ 15.11.2023).

(78) تجمع حمایت از قره باغ در تبریز, Iribnews, 01.10.2020, https://www.iribnews.ir/fa/news/2843178/ (բեռնման օրը՝ 15.11.2023).

(79) تجمعات محدود در تبریز، اردبیل و زنجان در حمایت از مسلمانان قره‌باغ +فیلم, Mashreghnews, 01.10.2022, https://www.mashreghnews.ir/news/1125177/ (բեռնման օրը՝ 15.11.2023).

(80) منابعی در آذربایجان شمالی می‌گویند؛ صدها مزدور کُرد و ارمنی برای کمک به ارمنستان، از طریق ایران به قاراباغ منتقل شده‌اند., Günaz TV, 27.09.2023, https://t.me/gunaztv2004/54349 (բեռնման օրը՝ 17.11.2023).

(81) ماجرای انتقال تجهیزات نظامی به ارمنستان, Iribnews, 30.09.2020, https://www.iribnews.ir/fa/news/2841244/ (բեռնման օրը՝ 17.11.2023).

(82) فراخوان برای تجمع حمایتی از آذربایجان شمالی؛ گذرگاه مرزی «نوردوز» باید بسته شود!, Günaz TV, https://t.me/gunaztv2004/56367 (բեռնման օրը՝ 17.11.2023).

(83) «Միջանցք», Լեռնային Ղարաբաղ, 3+3. զրույց Իրանի դեսպանի հետ, Civilnet.am, 10.11.2023, https://www.civilnet.am/news/756688/(բեռնման օրը՝ 17.11.2023).

(84) واکنش محمود عباس‌زاده مشکینی به سفیر ایران در ارمنستان,  https://t.me/ehsan_movahedian/3241 (բեռնման օրը՝ 17.11.2023).

(85) Ahmadi H., The Clash of Nationalisms: Iranian Response to Baku’s Irredentism, Oxford University Press, 2017, p 121.

(86) Azariha.org.

(87) ناگفته‌هایی حیاتی از دسیسه کریدور جعلی زنگزور, Khabaronline, 09.12.2021, https://www.khabaronline.ir/news/ 1580958/ (բեռնման օրը՝ 17.11.2023).

Սկսեք մուտքագրել՝ Ձեր փնտրած գրառումները տեսնելու համար: